ԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: Մտքերի փոխանակման ժամին, խոսելով նպատակային սոցիալական վճարի փաթեթի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արձանագրեց. ՛՛Տիգրան Սարգսյանի Կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ Կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս Կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան: Հույսերը, որ առաջացել էին, կամաց-կամաց մարում են ու կվերանան մի որոշ ժամանակ հետո: Այս համակարգի, մյուս օրենքների, համակարգերի հետ կապված մի կարևոր հարց անտեսում ենք՝ ինչու է ութսուն տոկոսը միշտ դեմ: Ժողովուրդը հաշվում է իր եկամուտները, տեսնում է, որ դրանք նվազում են, առանց այն էլ ծանր վիճակում է գտնվում: Այս ամենը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ էշ մի մեռի, գարուն կգա, յոնջա կուտես: Իշխանություններին թվում է, որ աշխատավարձ բարձրացնելով այս խնդիրը լուծում են, բայց դա այդպես չէ, քանի որ պետական աշխատողների աշխատավարձերն էլ բավական չեն այս պայմաններում գոյատևելու համար: Մարդիկ այսօր չեն վստահում իշխանություններին, ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը դա էին ցանկանում վերականգնել, որ հույսը լինի, վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե կործանվում ենք, կործանվում ենք բոլորս: Բայց առաջին քայլերը, այդ վստահության արմատները ցանկանում են խարխլել: Ինչու փոխվեց կառավարությունը, եթե այս Կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ինչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում: Մեզ ասում են՝ ձեզ ինչ էլ ներկայացնեինք, դեմ էիք լինելու, լավ չի կարելի չէ՞ այդ աստիճանի աղավաղել իրականությունը, ներկայացնել գլխիվայր, մենք քառյակի հայտարարությամբ ասել ենք՝ ինչ անեք: Հասկացեք՝ նպատական սոցիալական վճարը վճար է ու այն վճարելու է ժողովուրդը: Նպատակը նպաստը չէ, սուտ եք ասում, սա ներդրվում է՝ ֆինանսական խնդիր լուծելու համար, ի՞նչի ենք խաբում մեր ժողովրդին, սա սոցիալական հարցի հետ կապ չունի: Հիմա մի դառը բանի անունը շաքար դնենք, դրանից այն չի քաղցրանալու, չէ՞: Լուծված չի խտրականության խնդիրը, համերաշխության սկզբունքը պահպանված չի, սա է մեր ամբողջ քաղաքական դիևքորոշումների հիմքում ընկած: Եվ եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու՛՛, – եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
Tag Archives: Արմեն Ռուստամյան
Քառյակ ենք այնքանով, որքանով պայմանավորվում ենք անել համատեղ ինչ-որ բան.Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ քառյակն ինչ-որ կարծր բան չէ:
՛՛Մենք քառյակ ենք այնքանով, որքանով համաձայնեցնում ենք չորսով ինչ-որ քայլ կատարել, եթե դա չկա, ամեն մեկն ազատ է, ով ինչպես կցանկանա, կգործի: Քառյակի ներսում կարող են լինել բավական մեծ տարաձայնություններ, բայց դա չի նշանակում, թե պետք է խոսել քառյակի ՛՛փլուզման՛՛ մասին: Քառյակը ինչ-որ կարծր բան չէ, որ փլուզվի: Մենք քառյակ ենք այնքանով, որքանով պայմանավորվում ենք անել համատեղ ինչ-որ բան: Այս պարզ սկզբունքը տվել է լավ արդյուքններ, մենք դրանցով գոհանում ենք՛՛, – ասաց Արմեն Ռուստամյանը և օրինակ բերեց, թե ՀՅԴ-ն որոշել էր դեմ քվերակել Կառավարության ծրագրին, բայց կարևորեց միասնականությունն ու չմասնակցեց քվեարկությանը:
Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ նոր Կառավարությունը հնի նման չի փորձի արդարացնել տնտեսական անկումը բնակլիմայական պատճառներով
ԱԺ-ում Կառավարության ծրագրի մասին խմբակցության անունից ելույթում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես եկավ այս տեքստով. ՛՛Ինչո՞ւ փոխվեց Կառավարությունը, այս հարցի պատասխանը ոչ ոք չի ուզում տալ` առաջին հերթին, իհարկե, իշխանության ներկայացուցիչները: Ինչու եք փոխել վարչապետին , եթե նա լավն էր: Եթե լավն էր` թող մնար:Իսկ եթե փոխում ենք, որ առաջընթաց ապահովենք, որը տրամաբանական կլիներ, լավ, բա չի՞ բացատրվում` ի՞նչն ենք ուզում փոխել: Եթե ուզում ես առաջընթաց, պիտի շարժվես բացասման բացասումի օրենքով, որը նշանակում է՝ պետք է հստակ ասենք` որոնք են բացասական երևույթները, որոնք`դրական կողմերը: Նոր Կառավարությունը շատ լավ գիտի, թե ինչու փոխվեց նախորդը: Ուղղակի քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ պետք չէ բարձրաձայնել, բայց ուզում եմ հավատալ, որ իրենք գոնե հոգու խորքում գիտեն` ինչու փոխվեց ու ինչ է պետք փոխել: Այս ծրագիրն այն չէ, ինչ պետք է լիներ, բայց հույս ունեմ, որ նոր Կառավարությունը կունենա այնքան ողջամտություն, որ նախորդի նման աբսուրդ պատճառաբանություններ չներկայացնի` արդարացնելով տնտեսական անկումը բնակլիմայական պատճառներով՛՛:
Խորհրդարանն արտահերթ քննարկում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցը
Խորհրդարանում արտահերթ կարգով քննարկվում է ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու վերաբերյալ:
Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ հարցն իր ակտուալությունը չի կորցրել, քանի դեռ խնդիրը ուծված չէ: «Այս հարցի շուրջ արդեն բազմաթիվ քննարկումենր են եղել, սա այսօրվա խորհրդարանում «կոնսենսուս մինուս 1» կարգավիճակ ունեցող հարց է: Ոչ իշխանական բոլոր ուժերը կողմ են սրան, բացի ՀՀԿ-ից: Պարզ է, որ իշխանությունները մեծամասնականից որևէ կերպ չեն ուզում հրաժարվել, քանի որ դա ապահովում է իրենց վերարտադրման գործընթացը: Սակայն այդպես մենք չենք կարող երաշխավորել ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորությունը: Ով գալիս է իշխանության, պահպանում է այն մինչև վերջ»:
Ռուստամյանի խոսքով՝ 41 բոնուսային մանդատները միանգամից իշխանությունն իր գրպանում է պահում, և որ անգամ համամասնականով 60 տոկոս ձայն ձեռք բերելու դեպքում էլ խորհրդարանում հնարավոր չէ ունենալ մեծամասնություն:
«Սա աբսուրդ է: Սա չի կարող ժողովրդավարական ընտրության մասին խոսել, իսկ իշխանությունը երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Եվ քանի դեռ մենք չենք հրաժարվել այս համակարգից, չենք կարող խոսել հավասար, մրցակցային ընտրապայքարի մասին: Դա նույնն է, որ երկու հոգի դորս գան վազքի, մեկը սկսի սկզբից, մյուսը 40 մետր առջևից: Ինչո՞ւ չենք ուզում այս աննորմալ վիճակը փոխել»,-հարց բարձրացրեց պատգամավորը:
ՀՅԴ-ը կողմ է իշխանափոխությանը որոշակի պայմանների դեպքում
«Առկա կիսանախագահական համակարգը չի նպաստում արդյունավետ կառավարում իրականացնելուն: Այս համակարգը մեծամասնությանը հնարավորություն է տալիս որոշել ամեն ինչ և թելադրել: Երբ ասում ենք, որ խորհրդարանական համակարգի պետք է անցնել, մենք խրվելու ենք դրա մեջ մասնագիտական առումով, որը ամենաարդյունավետ համակարգն է մեր կարծիքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ինչին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելեց. «Միևնույն է առաջիկա նախագահական ընտրություններում նախագահը փոխվելու է, իշխանափոխություն լինելու է, բայց եթե նոր նախագահը նույն համակարգով ղեկավարի, ով էլ լինի, նման լիազորություններ ունենալով, շահ չի ունենա փոխել համակարգը»:
Նա նշել է, որ կուսակցությունը կողմ է իշխանափոխությանը, սակայն որոշակի պայմանների առկայության դեպքում: «Մենք դառը փորձ ունենք, որ մարդիկ փոխվել են, բայց համակարգը չի փոխվել: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, բայց պետք է երաշխիք լինի, որ դա կբերի իրական համակարգային փոփոխությունների. քանի դեռ այդ երաշխիքը չկա, մենք կողմ չենք զուտ մարդկանց փոփոխություններին»,- նշել է Ռուստամյանը:
Խմբակցության անդամը անդրադարձել է նաև իշխանության հետ կոալիցիա կազմելու խնդրին, նշելով, որ եթե ՀՅԴ կողմից երկրի նախագահին ներկայացված յոթ կետերը իրականություն դառնային, իրենք պատրաստ կլինեին ստանձնել կառավարության ամբողջական պատասխանատվությունը, ոչ միայն մասնակի. «Մենք մտադիր չենք անիմաստ մտնել կոալիցիա, եթե չեն որդեգրվել մեր առաջարկած կետերը: Այս պահին, այդ կետերը չեն ընդունվել, մենք չենք մտնում կոալիցիա, բայց պահանջելու ենք այդ կետերի իրականացում»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը, հավելելով, որ ՀՅԴ-ն կարող է վերանայել իր դիրքորոշումը, եթե կառավարությունն ընդունի իրենց` ապրիլի 17-ին առաջարկած կետերը:
Ոչ իշխանական 4 ուժերը «հրաշալի քառյակը» պահպանելու ճիգեր են գործադրում
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը կամ այսպես կոչված «հրաշալի քառյակը» քաղաքական նոր իրավիճակում նոր մարտավարություն և նոր համաձայնություն ձևավորելու փնտրտուքների մեջ են:
Վարչապետի հրաժարականը խառնեց առաջին հերթին նրանց խաղաքարտերը, և արդեն ակնհայտ է, որ ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքները կարող են տեղի չունենալ:
Մինչև նոր կառավարության ձևավորումը, քառյակն էլ իր օրակարգը ձևավորած չի լինի` սպասելով կառավարության վերադասավարումներին: Այսօրվա դրությամբ ՀՅԴ-ն բանակցում է իշխանությունների հետ իր 7 կետերի շուրջ, ԲՀԿ-ն հայտնում է, որ կոալիցիա չի մտնի, բայց դեռ մտածում է, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ամբողջական իշխանափոխություն են պահանջում:
Պատահական չէ, որ ապրիլի 14-ին քառյակի երեք անդամներին ուղղված ՀԱԿ-ի հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, առայժմ դրական արձագանք է հնչեցրել միայն «Ժառանգությունը»: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենք հենց սկզբից էլ համակարգային փոփոխությունների կողմնակից են եղել, ուստի լիովին աջակցում են Կոնգրեսի դիրքորոշումը:
Ապրիլի 16-ին քառյակի հերթական նիստից հետո ակնկալվում էր, որ ՀԱԿ-ի հայտարարության վերաբերյալ կողմերը դիրքորոշում կհայտնեն: Սակայն պարզվեց, որ նրանք հանրությանն ասելու ոչինչ չունեն` չնայած որ քննարկել են հարցը:
«Մամուլին ավելին չեմ կարող հայտնել, քան ձեռք բերված պայմանավորվածությունն է»,-շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա հայտնեց միայն, որ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:
«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց նա:
Դաշնակցականներն այսօր տեսնում են, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:
Ուստի, եթե իրենց առաջարկները մասնակիորեն էլ ընդունվեն, միևնույն է` իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք չընդունվեն. «Կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:
Ի դեպ, քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը՝ ելնելով արդեն ՍԴ որոշումից: Փորձելու են հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները: Հնարավոր է, որ այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջեն արտահերթ նիստ հրավիրել:
Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, իսկ այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:
Այնուամենայնիվ, Ռուստամյանը, ի հեճուկս բոլոր «չար գուշակողների», հայտարարում է. «Քառյակը շարունակում է աշխատել արդյունավետ»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ այդ կարծիքին: Նախ նա արձանագրում է, որ քառյակը` որպես քաղաքական միավոր, չի ձևավորվել: «Այն ձևավորվել է ընդամենը կառավարության հրաժարականի պահանջի շուրջ` ի դեմս Տիգրան Սարգսյանի: Հիմա նոր իրավիճակ է, և նմանատիպ խնդիր այս պահին չկա: Սահմանադրությունն էլ հուշում է, որ մինչև ապրիլի 28-ը կառավարության ծրագիրն էլ պարզ չի լինի, և ոչ իշխանական ուժերը քննարկելու ու քննադատելու բան էլ պետք է որ չունենան: Հետևաբար, քառյակի գործունեությունը, որոշումները, հավաքները, «աժիոտաժ սարքելը» ընդամենը իրենց գործունեությունը թեժ պահելու միջոց է, մինչև հետագայում կողմնորոշվեն ինչ որ հարցեր լուծելու կամ չլուծելու առումով»:
Սահակյանը նշում է, որ եթե պետք է դեռ բան չարած սկսեն նոր կառավարությանը քննադատել, ժողովուրդն էլ կհասկանա, որ ուրեմն այն ժամանակ էլ ընդամենը հավաքվել էին ինչ որ ներքին խնդիրներ լուծելու համար: Իսկ եթե պետք է այսօրվանից իշխանությանն ընդդիմանան` պատրաստվելով 2017-18 թվականներին, ապա դա էլ մի փոքր շուտ են սկսել:
Ինչ վերաբերում է քառյակին ուղղված ՀԱԿ-ի կոչին` պահանջել Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հրաժարականը, ապա Հովհաննես Սահակյանը կարծում է, որ դրանով ՀԱԿ-ն ուզում է ղեկավարել «հրաշալի քառյակը», և պատահական չէ, որ նմանատիպ հայտարարություն արեց այն ժամանակ, երբ պայմանները հնարավորինս բարենպաստ էին: «Եթե մի քիչ էլ էսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը դառնալու է «հրաշալի քառյակի» լոկոմոտիվը և ինքն է որոշելու ձևաչափը»,-ենթադրում է Սահակյանը:
Այնուամենայնիվ, նա պնդում է, որ իշխանությունները ռեալ պատկերացում ունեն իրականության մասին, և գիտեն, որ ընդդիմության օրակարգում այսօր որևէ լուրջ գործընթաց չկա: Երբ ինչ որ լուրջ, առանցքային շեշտադրումներ լինեն, այդ ժամանակ էլ իրենք հետևություններ և համապատասխան քայլեր կիրականացնեն:
Անի Գասպարյան
«Մի նախարար կունենաս, թե տասներկու, միևնույն է, այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես լինի». Արմեն Ռուստամյան
Այսօր կրկին խորհրդարանական քառյակը հրավիրել էր նիստ: Այս անգամ հրավիրող կողմը Դաշնակցությունն էր: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:
«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում, բայց էդ ամբողջապես ընդունելը նշանակում է, որ ամբողջապես պետք է կատարի նա, ով դա առաջարկում է: Հիմա չունենք էդ վիճակը, մեր վարչապետը չի, ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա արդեն խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա: Իսկ եթե չկա, ապա հարց է առաջանում՝ ինչ որակի և չափի կլինի իշխանությունների կողմից այդ ընկալումը և հատկապես որ կետերը կընդունվեն»:
Նրա խոսքով, իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, Մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց Ռուստամյանը:
Մի խոսքով՝ Ռուստամյանը գտնում է, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:
«Մենք իհարկե ակնկալում էինք, որ մեր յոթ կետերը չէին կարող լիարժեք ընդունվել, քանի որ դա նշանակում է իշխանության ռեսուրսների թուլացում»,-ասաց Ռուստամյանը՝ հայտարարելով, որ իրենք էլ մասնակիորեն չեն կարող կառավարության մաս կազմել,-կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»:
Ռուստամյանը նաև ասաց, որ եթե անգամ իրենց առաջարկները մասնակիորեն ընդունվեն, միևնույն է՝ իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք ընդունվեն:
Ռուստամյանը հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:
Նա հայտնեց, որ քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ արդեն ելնելով ՍԴ որոշումից և փորձելու է հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները:
Հնարավոր է, որ քառյակն այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջի արտահերթ նիստ հրավիրել:
Նաև ավելացրեց, որ քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չար գուշակողների: «Մենք շարունակում ենք աշխատել արդյունավետ»,-ասաց նա:
Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:
Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում բարձրացրեց Հրայր Թոմվասյանի «ամբարտավան պահվածքի» հարցը
Մեկնարկեց Աժ նիստերի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյա աշխատանքը: Գրանցվել է 122:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը: Նրա տեղեկացմամբ` այս քառօրյայում արտահերթ կարգով կքննարկվեն ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, ինչպես նաև Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը:
Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ամբարտավան պահվածքի» վրա: Խոսքը վերաբերում էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ նախարարի պատասխանին, թե «ղալաթ են անուն»:
Արմեն Ռուստամյանի խոսքով` սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ նախարարը ոչ միայն պետք է հարգի սահմանադրությունը, այլև պետք է պահպանի սահմանադրական նորմերը:
Ռուստամյանը գտնում է, որ նախարարը վիրավորել է ոչ միայն 53 պատգամավորի, այլև ողջ Ազգային ժողովը և նաև այն մարդկանց, որոնք կանգնած են այդ պատգամավորների հետևում: «Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում կամ վերջերս սկսել է հասկանալ և փորձել է պարզաբանումներ տալ, որ «ղալաթ» բառն արաբերեն նշանակում է` սխալ են անում: Փոխանակ ասի` սայթաքել եմ, խորացնում է իրավիճակը»,-ասաց պատգամավորը:
Ռուստամյանն ասաց, որ նման բառարանային ձևակերպումներով առաջնորդելով` իրենք էլ իրենց հերթին կարող են նախարարին ասել, ասենք` «ղալաթ ես անում, չաթլախ»:
Հովիկ Աբրահամյանը նախ ընդունեց, որ տեղի ունեցածը վատ երևույթ է` նշելով, որ դատապարտում է ցանկացած նման ձևակերպում, որը հնչեցվել է նախարարի կամ պատգամավորի կողմից, այնուհետև ավելացրեց, որ զարմացած է նաև Ռուստամյանի պատասխանից: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս պահին Ազգային ժողովի աշխատանքներին հետևում է ապագա սերունդը: Այդ պահին դահլիճում բուռն քննարկում սկսվեց նախարարի և Ռուստամյանի արձագանքի վերաբերյալ, որը հավանաբար որոշ պատգամավորների անգամ զվարճացրեց: Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց. «Պարո´ն Բաբլոյան, ի՞նչ կա ըտեղ ուրախանալու, փոխանակ տխրեք, ուրախանում եք»:
Հովիկ Աբրահամյանին հարց, ավելի ճիշտ` առաջարկ ուներ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա առաջարկեց, որ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգի Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման հետևանքով զոհված տասնյակ քաղաքացիների հիշատակը` նշելով, որ մահաբեր զենքի կիրառումն իշխանությունների կողմից անընդունելի և դատապարտելի չարիք է:
Աբրահամյանն էլ ավելացրեց. «Բայց ինչու՞ միայն քաղաքացիների հիշատակը, ոստիկանների՞ն ինչու չհարգենք, որոնք նույնպես մահացու զենքից զոհվել են»:
Խորհրդարանը, Աժ նախագահի հավանությունը ստանալով, մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Ուկրաինայի զոհերի հիշատակը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարտ Եսայանին, սակայն, ամենևին դուր չեկավ իր ընդդիմադիր գործընկերոջ առաջարկը` համարելով դա քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձ: Նա ՀԱԿ պատգամավորին հարցրեց, թե ինչու նա նման առաջարկով հանդես չէր գալիս, երբ Սիրիայում զոհվում էին մեր հայրենակիցները:
Մարգարիտ Եսայանի միտքը շարունակեց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ ՀԱԿ պատգամավորի առաջարկը ճղճիմ շահադիտական նկրտումների հասնելու փորձ էր:
«Արդեն իսկ փորձէ արվում դավադրություն կազմակերել Հայաստանում, և առաջին ծիլերը նախապատրաստվեցին այստեց»,-հայտարարեց Գեղամյանը:
«Իշխանափոխության գաղափարը պետք է հասունանա». Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ իշխանությունները նույնպես պատրաստվում են գազի հարցով հանձնաժողով ստեղծել, ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել, այդ առումով խնդիր չունենք, որովհետև ավելի լավ է` ինչ որ քայլ կատարվի, քան էսպես ամեն ինչ փակուղի մտնի»:
Դիտարկմանը, որ ոչ իշխանական չորս խմբակցություններն անընդհանտ խորհրդարանում հանդես են գալիս միասնական հարցերով, սակայն որևէ արդյունքի չեն հասնում և հարցին, թե հնարավո՞ր է, որ չորս խմբակցւթյունների միասնական օրակարգ մտնի իշխանափոխության հարցը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք ենթադրում ենք, որ մեր նախաձեռնությունները նման արձագանք կարող են ստանալ, բայց դրանք ուղղված են ոչ միայն մեծամասնությանը, այլև մեր ժողովրդին, հասարակությանը, որպեսզի տեսնեն` ինչն ինչոց է»:
Դա, ըստ նրա, կարող է իր արդյունքը տալ. հասարակությունը, տեսնելով, որ ցանկացած հարց` անգամ ամենաանմեղ հարցը, մերժվում է իշխանությունների կողմից, առաջ կբերի հարցերի լուծման միակ` իշխանություններին փոխելու տարբերակը:
«Սա պետք է հասունանա, պետք է պարզ երևա, որ այդ խնդիրը դառնում է գերակա: Չեմ կարծում, որ այս ամենը, կուտակվելով, իր արդյունքը չի տալու»,-ասաց նա:
Ռուստամյանի խոսքով` այսօր հասարակության մեջ դեռևս կան իշխանություններին հավատացողներ, որոնք ունեն սին պատրանքներ, և նման քննարկումները կբերեն նրան, որ նրանց հավատացողների շրջանակն այնքան կփոքրանա, որ կսահմանափակվի միայն իշխանավորներուվ ու իրենց մոտիկ-հարազատ-բարեկամներով: «Մեզ մոտ կա իշխանափոխության գաղափար, բուն նպատակը բոլորը ունեն, սակայն դեռևս համաձայնությունների դաշտ կա` ինչ ձևով, ինչ բովանդակությամբ և ամենակարևորը` ինչպես անել, որ իշխանությունները փոխելուց հետո նույն իրավիճակը չկրկնվի, և նոր եկողները արագորեն չմոռանան, թե ինչի համար էին եկել իշխանության»:
Վերհասկիչ պալատը անկախ մարմին է, բայց այդ անկախությունից բան չմնաց, այն խեղվեց մեր աջքի առաջ. Արմեն Ռուստամյան
«Մեր որոշումը բացարձակապես կապ չունի անձի` Իշխան Զաքարյանի հետ: Խոսքը զսպման մեխանիզմներով օժտված համակարգ ստեղծելու մասին է: Այսօր մենք չունենք մեխանիզմեր` թղթի վրա չթողնելու սահմանադրությունն ու օրենքները, ինչի իրականացման գլխավոր օրգանը Վերահսկիչ պալատը պետք է լինի: Այս մարմինը պաշտոնապես կասկածելու իրավունք ունի: Վերհասկիչ պալատը անկախ մարմին է, բայց այդ անկախությունից բան չմնաց, այդ անկախությունը խեղվեց մեր աչքի առաջ: Քանի որ գիտենք նաև, որ մեր «ոչ»-ը քվեաթերթիկի վրա ևս կարող է կեղծվել, ուստի բացարձակապես անիմաստ ենք համարում այս քվեարկությանը մասնակցելը, «Դաշնակցությունը» չի մասնակցելու քվեարկությանը», – այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի ընտրության մասին «Դաշնակցություն» խմբակցության կարծիքը հնչեցրեց Արմեն Ռուստամյանը:
Իշխանությունների խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին և խորհրդարանում հանրպետականների կողմից դրանց վերաբերյալ հնչած կոշտ քննադատությանը, ասաց. «Իշխանություններն էն տրամաբանության մեջ ենմ, որ ամեն ինչ իրենցն է, մոնոպոլիզացրել են ամեն ինչ, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացվում՝ ներկայանալով թե իշխանություն, թե ընդդիմություն: Սա աբսուրդ է: Մարտավարական հնարք են իբր թե կիրառում, որ ավելի լավ է առաջինն իրենք բարձրաձայնեն, ընդդիմադիրներին բան չմնա խոսելու, բայց չենյ գիտակցում, որ Ա-ն ասել ես, Բ-ն էլ պիտի ասես»:
Ռուստամյանը հիշեցնում է, որ մաքրվելը միայն խոստովանությունը չէ, դա միայն անհրաժեշտ առաջին քյլն է, բայց դրանից հետո գալիս է ապաշխարության մասը.
«Բա ապաշխարությո՞ւնն ով պիտի անի»,-հարցնում է դաշնակցական պատգամավորը՝ նկատելով, որ խոստովանությունն առանաց ապաշխարանքի ցինիզմ է:
Արմեն Ռուստամյանը նոր կառավարությունից ոչ մի լուրջ դրական տեղաշարժ չի սպասում
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ կառավարության ծրագրին՝ հարց բարձրացնելով. “Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել”,-հայտարարեց պատգամավորը:
Իր տեսակետը նա հիմնավորեց նախ և առաջ նրանով, որ կառավարության ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում երկրի առջև ծառացած մարտահարավերներին: “Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է վերարտադրվող իշխանության, նրա իրական պատկերն է: Դրա համար էլ կառավարությունը չի փոխվել, ինչպես չի փոխվում վերարտադրվող իշխանությունը”,-ասաց նա:
Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ ակնհայտ է, որ վերարտադրման բնույթ ունեցող իշխանության մեջ չի կարող այլ կառավարություն լինել, քան այն, որը պարտավոր է անխափան կերպով ապահովել այդ վերարտադրումը: Հետևաբար կառավարության իրական դերն ու նպատակը հենց սա է, իսկ նրա ծրագիրը լոկ այս իրողության քողածածկույթն է: “Հենց այս պատճառով էլ կառավարության ծրագրի ներկայացումը Ազգային ժողովում վեր է ածվում սոսկ ընթացակարգով նախատեսված մի ձևական միջոցառման, ինչպես այս իշխանությունների օրոք տեղի ունեցող ցանկացած գործընթաց՝ սկսած ընտրություններից”:
Արմեն Ռուստամյանը չի հավատում կառավարության այն խոստումներին, թե պետք է պայքարեն աղքատության, գործազրկության և արտագաղթի դեմ: “Այն կառավարությունը, որի օրոք այս ամենը նոր թափ ու ծավալներ են ստացել, չի կարող դրա դեմ պայքարել,-համոզված է նա,-այդպիսի բան չի լինում՝ ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու”:
Եթե ժողովուրդը ուզում է հաջողված պայքար մղել, ապա ըստ նրա, պետք է սթափվի, համախմբվի և պայքարի` օր առաջ ազատվելու միահեծան և ինքնագոհ իշխանություններից:
«Եթե ևս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի». Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Արմեն ՌուստամյանըԽորհրդարանում լրագորղների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե ընդդիմությանը հաջողվի վերահսկել այս ընտրություննեըը, ապա գործող իշխանություններն ավագանիում չեն ունենա մեծամասնություն:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական նախընտրական դաշինքի ձախողմանը, նա ասաց, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժերին կոչ է անում գոնե հետընտրական դաշինք ձևավորել:
Ռուստամյանը կարծում է, որ դա ձեռնտու կլինի բոլորին,. քանի որ ընդդիմադիր որևէ ուժ առանձին հնարավորություն չունի 50 տոկոսից ավելի հավաքելու, իսկ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, կարող են իրավիճակը փոխել. «Ընտրողը պետք է իմանա, որ, ընդդիմությանը ձայն տալով` նպաստել է իշխանությունների փոփոխությանը: Եթե ևս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի»,-ասաց նա:
Նա նաև ասաց, որ ՀՅԴ-ն բոլոր ոչ իշխանական ուժերի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ է. «Կամուրջներն այրված չեն, և մենք ամեն ինչ կանենք, որ միացյալ շտաբը լինի: Իսկ եթե որևէ մեկը փորձի խափանել դա, ապա դա կլինի իր քաղաքական վերջը, այդ ուժը քաղաքական դիակ կդառնա»:
«Անկախ»-ի դիտարկմանը, թե քաղաքական դաշինքը կարող է չկայանալ այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն իշխանափոխություն են ուզում միայն այն դեպքում, եթե դա փոխարինվի իրենց ուժով, Ռուստամյանը պատասխանեց. «Այո, խնդիրը հենց դա է: Դրա համար էլ Դաշնակցությունը նախորդ ընտրություններին առաջ չքաշեց իր թեկնածուին, և թվաց, թե մենք թեկնածու չունենք: Բայց մենք դա չարեցինք, որպեսզի խնդիրը չտեղափոխվի այն դաշտ, որ անպայման մենք ենք ուզում գալ իշխանության: Մենք 7 կետ ենք առաջ քաշել, և եթե վաղը այդ 7 կետերը Սերժ Սարգսյանն իրականացնի, ես կասեմ` բրա´վո: Իսկ ձեր բարձրացրած հարցին թող պատասխանեն նրանք, ովքեր իշխանափոխություն հասկացությունը լիարժեքորեն չեն հասկանում և փոխակերպուն են այն մարդափոխություն հասկացությամբ: Բայց դեռ պետք է հիմնավորեն` իրենց գալով ինչ որ բան փոխվելու՞ է, թե՞ ոչ»:
Մահացել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը
Այսօր 83 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը` Եզնակ Ռուստամյանը: Համեստ մտավորականը իր ողջ կյանքում օգնել է հազարավոր հիվանդների, աշխատել խղճով եւ նվիրվածությամբ, անցել բժշկի դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը: ՀՅԴ Բյուրոն եւ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր վշտով ցավակցում են սիրելի ընկերոջն ու Ռուստամյան ընտանիքին, անգնահատելի կորսի առիթովշ: Եզնակ Ռուստամյանի հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշբթի, ապրիլի 24-ին երեկոյան ժամը 18-ին, նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը կայանալու է ապրիլի 25¬ին, ժամը 14-ին, նույն եկեղեցուց: