Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում

iran-azarbajanԲաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:

Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:

Իրանի դեսպանը  տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:

«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:

Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում  Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Աբբաս Շերի Մողղադամ. «Իրանի նավթի նախարարության գերխնդիրն է ներդրողներ գտնել»

oil-money-300pxԻրանի պետրոքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրեն Աբբաս Շերի Մողղադամը, ընդծելով էներգետիկայի ոլորտում Իրանի գործադրած հատուկ ջանքերը, ասել է, որ Իրանի նավթի նախարարության գերխնդիրն է ներդրողներ գտնել:

«Էներգետիկայի ոլորտում Իրանն օտարերկրյա ներդրողների կարիք ունի` ընդլայնելու նավթային տարածքները»,- ասել է Իրանի պետրոքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենը:

Աբբաս Շերի Մողղադամը  տեղեկացրել է, որ մեծ թվով արտասահմանցի ներդրողներ ցանկանում են ներդրում կատարել Իրանում :

Ուշագրավ է, որ վերջին ամիսների ընթացքում Իրանում նկատվում է արտաքին կապիտալի խոշոր ներհոսք` մեծամասամբ օտարերկյա ներդրումների տեսքով, մակրոտնտեսական կայունացում, ներդրումային կարգի բարելավում, առաջընթաց միջուկային բանակցություններում:

Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ուղղակի կերպով անդրդառնում են երկրի տնտեսության վրա:

Սպասվում է, որ եթե այսպես շարունակվի, 2015-ին Իրանի տնտեությունում 2,9 տոկոսով աճ կգրանցվի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանը նախատեսում է դիզելային վառելիք արտահանել Իրաք և Աֆղանստան

Մուսթաֆա քաշքուլիԻրանի նավթի ազգային ընկերության տնօրեն Մուսթաֆա Քաշքուլին հայտնել է, որ առաջիկայում Իրանը հեղուկ վառելիք կսկսի արտահանել Իրաք և Աֆղանստան:

««Հարավային Ֆարս» գազային հանքավայրի նոր հոսքագծերի շահագործման արդյունքում կավելանա արդյունահանվող բնական գազի ծավալը: Հետևաբար, Իրանը զգալի քանակությամբ հեղուկ վառելիք կունենա, որը հնարավոր կլինի արտահանել հարևան երկրներ»,- ասել է Իրանի նավթի ազգային ընկերության տնօրենը:

Մուսթաֆա Քաշքուլին նշել է, որ Աֆղանստան արտահանվող դիզելային վառելիքի հարցը գրեթե լուծված է:

Նշենք, որ հեղուկ վառելիքի արտահանումը մեծ շահույթ կբերի Իրանին և այս ուղղությամբ Իրանի համար կբացվեն նոր հետանկարներ:

Այդ է պատճառը, որ Իրանի նավթի նախարարությունն ազգային շահերի ապահովման և արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար, ցանկանում է փոփոխություններ կատարել նավթային պայմանագրերում: Ինչ խոսք, դա կնպաստի, որպեսզի Իրանի և արտասահմանյան նավթընկերությունների համագործակցությունը առավել արդյունավետ ու եկամտաբեր դառնա:

Վերջերս Իրանի նավթի նախարար  Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանը նավթային պայմանագրերի ստորագրման շուրջը բանակցություններ է վարում եվրոպական ընկերությունների հետ, սակայն վերջիններս դեռևս այդքան էլ պատրաստ չեն դրան:

Իրանի նավթային նոր պայմանագրերի կարևորագույն յուրահատկություններն են լինելու` շղթայական արդյունահանումների կատարելագործումը, զարգացումը, շահագործումը, ավելի մեծ քանակով  ներքին ու արտասահմանյան ներդրողների ներգրավումը, անգամ` վերջիններիս միջև հնարավոր մրցակցության ստեղծումը:

Իրանը կարող է օգտվել օտար ներդրողների օգնությունից՝ իրագործելու «Հարավային Ֆարս» հսկայական գազային հանքավայրի մշակման մնացյալ երկու փուլերը:

Ուշագրավ է, որ իրանական «Հարավային Ֆարս» հանքավայրի գազային պաշարները կազմում են մոտ 14 տրիլիոն խորանարդ մետր գազ, կամ էլ գազի համաշխարհային պաշարների մոտ 8 տոկոսը:

Փորձագետները նշում են, որ, եթե պատժամիջոցներ այլևս չկիրառվեն, ապա  մինչև 2018-ն  Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի  5,7 մլն բարելի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով

oilՀնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2013-ի համեմատությամբ 2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով:
Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացրած վերջին տվյալներով 2014-ի առաջին 2 եռամսյակի ընթացքում Հնդկաստանի նավթամշակման կենտրոնները օրական Իրանից 281 հազար բարել նավթ են ներկրել:
Ուշագրավ է, որ 2013 -ի նույն ժամանակահատվածում ներկրվել է օրական 211 հազար բարել իրանական նավթ:
2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստանում իրանական նավթի ամենախոշոր գնորդներն են եղել «Մենգլուրի» պետական նավթավերամշակման կենտրոնը և Հնդկաստանի պետրոքիմիայի ընկերությունը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ողջ աշխարհի նավթը կբավականացի ևս 53 տարի

129066.640x320Ողջ աշխարհի տրանսպորտային միջոցների վարորդները ևս կես դար կարող են հույսները դնել բենզինի վրա, իսկ դրանից հետո  անցնեն վառելանյութի այլընտրանքային տարբերակի, կամ էլ` ոտքով քայլեն:

BP-ի (British Petroleum) տարեկան հաշվետվության համաձայն 2013-ի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում  նավթի ապացուցված ծավալները թույլ են տալիս ենթադրելու, որ  Երկրի վրա 168 նլրդ բարել նավթ  կա:

Նավթարդյունահանման ներկայիս տեմպերով, դա կբավականացնի 53,3 տարի: Եվ, այնուամենայնիվ, պաշարները հիմա 1,1%-ով ավելի է, քան անցած տարի: Իսկ վերջին 10 տարում ապացուցված պաշարներն ավելացել են 27%- ով, ինչը համապատասխանում է ավելի քան 350 մլրդ բարելի:  Պաշարների ավելացումը կապված է Ռուսաստանից ու Վենեսուելայից նոր  տվյալների ստացման հետ.  ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար` 900 և 800 մլն բարելով:

Այսօր դեռևս այս բնագավռում առաջատար են Նավթարտահանող երկրների կազմակերպության անդամները` ողջ մոլորակի նավթային պաշարների 74,9%-ով:

Անկախ

Հնդկաստանի բանկերն Իրանին ետ են վերադարձրել նավթի վաճառքից կուտակված գումարի հերթական մասնաբաժինը

indian banks returns money to iranՀետևելով ժնևյան համաձայնագրի պահանջին` Հնդկաստանը Իրանին է վճարել նավթային պարտքի ևս 550 մլն դոլար:

ժնևյան համաձայնագրով նախատեսվում է, որ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը  ութ մասնավճարով

փոխանցվի Իրանին:

Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից  ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չիանաստան և Գերմանիա)

միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական

մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի

նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում

ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրել է ուրանի 20 տոկոս հարստացման

աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանից Հնդկաստան օրական ներմուծվել է 358 հազար բարել նավթ

iran_india oil exportՎերջին ամիսներին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների նվազեցման շնորհիվ Հնդկաստան արտահանվող նավթի ծավալը ավելացել է:
Հնդկաստանն աշխարհում սև ոսկու ամենամեծ պահանջարկ ունեցող երկիրն է: 2014-ի առաջին եռամսյակում օրական Հնդկաստան է ներմուծվել 358 հազար բարել նավթ: Այս ցուցանիշը, համեմատած նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ, 43 տոկոսով ավելի է:
Հուլիսի սկզբին հրապարակավ ներկայացվելու են երկրորդ եռամսյակի ցուցանիշերը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Իրաքի նավթի ամենամեծ երկրպագուն Չինաստանն է

ԱՄՆ-ի` Իրաք 2003թ.-ի ներխուժումից հետո Իրաքը դարձել է աշխարհի խոշորագույն նավթարտադրողներից, իսկ Չինաստանն այժմ դրա ամենամեծ սպառողն է:

Իրաքի նավթ

Չինաստանն արդեն գնում է Իրաքում արտադրվող նավթի մոտ կեսը` օրական մոտ 1.5 միլլիոն բարրել նավթ և այսքանով դեռ չի սահմանափակվում:

<<Չինաստանը հետսադամյան նավթային արդյունաբերության զարգացման ամենամեծ շահառուն է,-նշում է Դենիս Նատալին ` Վաշինգտոնի Ազգային անվտանգության համալսարանի` Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետը:,-Նրանք էներգիա են ցանկանում և ցանկանում են մտնել նավթի շուկա >>, -նշում է Դենիս Նատալին:

Մինչև ներխուժումը Իրաքի նավթային արդյունաբերությունը դուրս էր մնում համաշխարհային շուկայից `Սադամ Հուսեյնի կառավարության նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների հետևանքով, ուստի նրա տապալումը խոստանում էր այս երկրի առատ պաշարների նկատմամբ անարգել տիրապետության հնարավորություն: Չինաստանի պետական սեփականություն համարվող ընկերությունները օգտվեցին այս հնարավորությունից` այստեղ կատարելով տարեկան  շուրջ 2 միլարդ դոլլարի ներդրում ու հարյուրավոր աշխատողներ բերեցին Իրաք` պատրաստակաություն ցույց տալով շարժվել Իրաքի նոր կառավարության կանոններով:

Իրանի սահմանին գտվող անապատում Չինաստանը վերջերս իր սեփական օդանավակայանն է կառուցել, և ինքնաթիռներն այստեղից պատրաստվում են ուղիղ չվերթ կատարել Պեկինից ու Շանհայից դեպի Բաղդադ:

Ի տարբերություն Արևմտյան նավթային հսկաների, ինչպիսիք են էքսոն Մոսբիլը և այլն, Չինաստանն ընդունում է իրաքյան նավթային պայմանագրերի խիստ պայմանները, որոնք ընդամենը մինիմալ շահույթ են բերում Չինաստանին: Չինաստանն ավելի շահագրգռված է իր տնտեսությունը վառելիքով հարստացնելու, քան շահույթ հետապնդելու մեջ: Չնաստանն այժմ քայել է ձեռնարկում Իրաքի նավթի նկատմամբ իր հնարավորություններն ընդլայնելու համար, քանի որ Իրաքը հակասության մեջ է այն նավթային ընկերությունների հետ, որոնք առանձին պայմանագրեր են կնքել Իրաքի կիսաինքնավար Քուրդիստան շրջանի ղեկավարների հետ: Քրդերն ավելի նպաստավոր պայմաններ են առաջարկում, քան Իրաքի կենտրոնական կառավարությունը, սակայն Իրաքն ու ԱՄՆ-ն նման պայմանագրերը համարում են անօրինական:

Եթե Միացյալ Նահանգների ներխուժումը Իրաք Չինաստանի համար եկամտաբեր եղավ, ապա ամերիկյան էներգետիկայի հարցերով փորձագետները նշում են, որ իրադարձությունների անսպասելի ընթացքը, հնարավոր է, վատ չանդրադառնա ԱՄՆ-ի շահերի վրա: Իրաքի նավթի աճող արդյունաբերությունը, որ մեծ մասնամբ չինացի աշխատողներն են դուրս բերում, կարող է համաշխարհային տնտեսությունը պաշտպանել նավթի գների այն բարձրացումից, որ հավանական է կսպասվի, եթե Արևմուտքի պատժամիջոցներ կիրառի  Իրանի նավթային արտահանումների նկատմամբ: Եվ ամերիկյան տեղական նավթային արտադրության աճը, որ գերազանցել է սպասելիքները, թուլացնում է կախվածությունը Մերձավոր Արևելքից ու իրաքյան նավթի ոլորտ ԱՄՆ-ի մուտքը դարձնում ոչ այնքան կենսական:

Չինաստանի համար, փաստորեն, Իրաքն այն երկրենրից է, որի վրա Չինաստանը հենվում է այժմ իր տնտեսության բարգավաճման համար: Չինաստանը վերջերս դարձել է նավթի ամենամեծ ներկրողը և սպառման աճի հետ մեկտեղ Չինաստանը ներդրումներն է մեծացնում ` աշխարհում նավթի ու գազի ոլորտներում տարեկան շուրջ 12 միլիարդ դոլլար: Չինաստանը նավթի մոտ 50%-ը ներկրում է Մերձավոր Արևելքից, իսկ Իրանից ներկրումը վերջին տարիներին նվազել է: Իսկ Չինաստանի էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Ջիանջուն Տուն նշում է. <<Չինաստանը ավելի մեծ էներգետիկայի կարիք ունի և կարիք ունի նաև դիվերսիֆիկացնելու այդ էներգետիկայի ստացման աղբյուրները>>:

Իրանը կհամագործակցի ԵՄ երկրների նավթաքիմիական ընկերությունների հետ

sazmanhaye orupayiԻրանի ազգային նավթաքիմիական արդյունաբերության ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մոհամեդ Հասան Փեյվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թուլացումը նպաստում է իրանական նավթաքիմիական արտադրանքի արտահանմանն ասիական երկրներին:

«Իրանական նավթաքիմիական արդյունաբերությունից եկամուտների հետագա ավելացմանը հիմնականում նպաստելու է ԵՄ երկրների ընկերությունների հետ համագործակցության վերսկսմանը»,- հայտնել է Փեյվանդին:

Այդ ընկերությունները պատժամիջոցների պատճառով, այժմ չեն կարողանում իրենց տեխնոլոգիան վաճառել Իրանին:

Ներկայումս ԵՄ երկրների նավթաքիմիական ընկերությունների հետ կապեր հաստատելու գործընթացը շարունակվում է:

Ուշագրավ է, որ նավթաքիմիական արտադրանքը համարվում է Իրանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը՝ հում նավթից հետո:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ-ն պատժամիջոցներից ազատել է Իրանի 14 խոշոր նավթքիմիական ընկերությունների:

Դա թույլ է տալիս ասիական սպառողներին հեշտ ու արագ իրանական նավթաքիմիական արտադրանք գնել՝ առանց ավելորդ իրավաբանական ու քաղաքական արգելքների:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն վերանայել է Ճապոնիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի Ֆրանսիայի ու Չեխիայի համար իրանական նավթի արգելքը:

Վերոնշված երկրներն ավելի վաղ պետք է սատարեին  ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները:

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չնայած արգելքի վերանայմանը, Վաշինգթոնը չի հրաժարվելու տնտեսական պատժամիջոցներից՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

200 հազար լիտր նավթ է թափվել լոսանջելեսյան փողոցներում

15150316.804767.8105Գրեթե 50 հազար գալոն նավթ է թափվել Լոս Անջելեսի փողոցներում` Օթուոթեր Վիլաջի շրջանում խողովակների վնասման հետևանքով , հայտնել է Fox News-ը; Ինչպես հայտնում է քաղաքային հրշեջ վարչությունը, 20 դյույմանոց խողովակը ճաքել է տեղական  ժամանակով 12:15-ին, դրանից հետո նավթի մատակարարումը ժամանակավոր դադարեցվել է: Վառելանյութը տարածվել է  մեկուկես կմ տարածության վրա: Որոշ հատվածներում  թափված նավթը  0,5 մ-ի  է հասնում:

Նշվում է, որ  ներկայում, կատարվածի պատճառով կաթվածահար է եղել մոտակայքի խանութների ու ընկերությունների աշխատանքը:

Անկախ

Իրանի նավթային եկամուտը 56,3 մլրդ դոլար է

 South-Pars-Gas-Platforms1Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր զեկույցում նշել է, որ վերջին տարվա ընթացքում Իրանի նավթային եկամուտը կազմել է 56,3 մլրդ դոլար: Ընդ որում, Իրանն անցյալ տարի արտահանել է  62,9 մլրդ դոլարի նավթ, իսկ 2012-ին` 118,2 մլրդ դոլարի:

Վերջերս Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել էր, որ անցյալ տարի օրական արտահանվել է 1 միլիոն 70 հազար դոլարի իրանական գազ: Այս տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը մի քանի անգամ աճել է, մասնավորապես, փետրվարին այն հասել է օրական 1 միլիոն 410 հազար դոլարի: Մարտին այն փոփոխության չի ենթարկվել:

ԱՄՀ-ն իր զեկույցում նշում է, որ 1390-ին /2011/, ըստ իրանական օրացույցի, Իրանում տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, իսկ 1391-ին /2012/ այն նվազել է 5,8 տոկոսով, 1392-ին /2013/  ավելացել 1,7-ով:

Այդուհանդերձ, կանխատեսվում է, որ այս տարի Իրանում տնտեսական աճը կնվազի 2,1 տոկոսով:

Անկախ

Իրաքը չի կարող իր նավթը համաշխարհային շուկա հանել Սիրիայով. թուրք նախարար

նավթամուղԻնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստալիքը, Թուրքիայի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը նշել է, որ Իրաքը Սիրիայի միջոցով չի կարողանա նավթ մատակարարել միջազգային շուկաներ: Նախարարի խոսքով՝ չնայած Անկարան հաշվի է նստում իրաքյան կառավարության կարծիքի հետ, այնուամենայնիվ եթե նույնիսկ նավթը միջազգային շուկա դուրս գա Սիրիայով,  ապա այդ նախագիծը չի իրականանա, քանի որ Սիրիայում քաղաքական իրադրությունը կայուն չէ: «Կայունությունը ամենակարևորն է նման էներգետիկ ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Յըլդըզը:

Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ-ները նշում էին, որ երկրի կենտրոնական կառավարությունը նախատեսում է փոխել քրդական նավթահաման ճանապարհը, որը պետք է անցնի Թուրքիայով: Բացի դրանից նշվում էր, որ նոր նավթահանման ճանապարհը կարող են լինել հետևյալ ուղղով` Իրաք-Սիրիա-Լիբանան և Իրաք-Հորդանան- Իսրայել:

2014 թվականի հուվարի 3-ին թուրք նախարար Թաներ Յըլդըզը ավելացրեց, որ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը արդեն սկսել է նավթի մատակարարումը դեպի Թուրքիա, սակայն նավթը չի անցնի Եվրոպա առանց Բաղդադի թույլտվության: Նրա խոսքերով՝ Թուրքիան հույս ունի, որ մոտակա ժամանակներս կստանա Բաղդադի թույլտվությունը Իրաքի նավթը արտահանել Եվրոպա: «Նավթի մատակարարումը կսկվի օրական 300 մլն բարելից: Այնուհետև կավելանա մինչև 400 մլն»,-նշել է թուրք նախարարը:

 Անկախ

 

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը`Բաքու-Նովոռոսիյսկի փոխարեն

նավթամուղԳրեթե ավարտվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի տարանցման շուրջ բանակցությունները: Այն կփոխարինի Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղին: Այս մասին “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել են SOCAR-ից (Ադրբեջանի պետական նավթայի ընկերություն):

Նշվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով տարեկան մոտ 2 մլն տոննա նավթ է տեղափոխվելու, ինչը նախկինում նախատեսված էր Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի համար: Ընդ որում` հեռանկարում նախատեսվում է ԲԹՋ նավթամուղով նավթի փոխադրման ծավալները ավելացնել մինչև 5 մլն տոննայի:

“Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով տարանցման բոլոր հարցերը գործնականում համաձայենցված են, այդ թվում՝ British Petroleum-ի հետ: Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով տարանցումը դադարեցնելուց  հետո այն կկատարվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով”, -ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2013թ.-ի մայիսին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` դադարեցվում է Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցումը:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան  նավթամուղի շինարարությունը սկսվել է 2003թ-ի ապրիլից, իսկ 2005թ.-ի մայիսի 18-ից այն սկսել են լցնել նավթով:

 

Անկախ

2014 թվականի սկզբից Հյուսիսային Իրաքը նավթ կմատակարարի Թուրքիա

նավթամուղՀյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար պետության կառավարության մամլո քարտուղար Սեֆին Դիզային առաջիկա շաբաթների ընթացքում Քրդական ինքնավար պետությունից նավթ կմատակարարվի Թուքրիա: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Ներկայում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, որոնք տևեցին մեկ ու կես տարի: Նավթի արդյունահանումը կսկսվի տեխնիկական ստուգումից հետո: Այն խողովակաշարը, որով հասնելու է նավթը Հյուսիսային Իրաքից Թուրքիա, արդեն համարյա պատրաստ է: Նավթի մատակարարման մասին պայմանագիրը արդեն ստորագրված է և կողմերը պարտադրված են այն իրականացնել: Այս պահին միայն տեխնիկական խնդիրներ կան, ինչը ժամանակի հարց է»,-ասել է մամլո-քարտուղար Սեֆին Դեզային:

Անկախ

Ցուցարարները փակել են Լիբիայի նավթային տերմինալը

A general view shows pipelines at the Zueitina oil terminal in ZueitinaԼիբիայի նավթի նախարարությունից հայտնել են, որ ցուցարարները վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ փակել են երկրի արևելյան հատվածում գտնվող նավթային տերմինալներից մեկը՝ խոչընդոտելով նավթի արտահանմանը:

Նավթի և գազի նախարարի տեղակալը նշել է, որ չորեքշաբթի օրը տասնյակ ցուցարարներ փակել են նավթային տերմինալը՝ պահանջելով, որ Լիբիայի ազգային նավթային ընկերությունը ներդրումներ կատարի 340 մարդկանց աշխատանքի ընդունելու համար:

Սա երկրորդ անգամ է, ինչ ցուցարարները փակում են տերմինալը, որով հոսում է Լիբիայից յուրաքանչյուր օր արտահանվող 1,6 միլիոն բարրել նավթի 20 տոկոսը:

Տերմինալը գտնվում է Տրիպոլիից 870 կիլոմետր հեռավորության վրա: Տերմինալի առաջին փակումը տեղի է ունեցել դեկտեմբերին: