Հասան Ռոհանի. «Միջուկային հարցի շուրջն Իրանի և «Վեցնյակի» միջև համաձայնության հասնելը տարածաշրջանի և համաշխարհային տնտեսության օգտին է լինելու»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին  Արդեբիլ կատարած իր երկօրյա այցի ընթացքում հանդիպել է լրագրողների հետ և անդրադառնալով Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջուկային բանակցություններին նշել է, որ Իրանը վճռակամ է միջուկային հարցի շուրջը համաձայնության հասնել «Վեցնյակի» հետ, և Թեհրանը հույս ունի, որ դիմացի կողմն էլ ունենա նույն վճռակամությունը։

Հասան Ռոհանի

«Միջուկային հարցի շուրջը Իրանի և «Վեցնյակի» միջև  համաձայնության հասնելը տարածաշրջանի, «Վեցնյակի», Իրանի և համաշխարհային տնտեսության  օգտին է լինելու»,- ասել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին, անդրդառնալով Իրանում արտասահմանյան նեդրողներին, պարզաբանել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մինչև 100 հոգանոց արտասահմանյան պատվիրակություններ են այցելել Իրան՝ ներդրումներ կատարելու նպատակով։

«Պետք է ուշադրություն դարձնել Իրանի հյուսիս­արևմուտքում գտնվող Արաքսի տնտեսական ազատ գոտու ստեղծման կարևորությանը: Արդաբիլի նահանգը հանքերի ոլորտում բարձր ներուժ ունի և կառավարությունը ծրագրեր է մշակել հանքերի հայտնաբերման և հետազոտման կապակցությամբ»,- ասել է Ռոհանին
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Աբաս Արաղչի.«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը»

Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին ասել է, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև կնքված միջանկյալ համաձայնագիրը վերջանական համաձայնության գալու առիթ է:

«Ուրանի հարստացման, Արաքի օբյեկտի , վերջանական համաձայնության տևողության և շրջափակման հարցերն Իրան- «Վեցնյակ» միջուկային բանակցությունների անբաժան մասն են կազմում: Սրանք հարցեր են , որոնց շուրջը տարաձայնություններ դեռևս կան»,- նշել է Աբաս Արաղչին:

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը հույս է հայտնել ,որ առաջիկայում Իրան-«Վեցնյակ» երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում, այս տարաձայնությունները նվազագույնի են հասնելու :

«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը,և աշխարհը, անկասկած, հարգելու է Իրանի ժողովրդի իրավունքները»,-եզրափակել է Արաղչին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Իրան-«Վեցնյակ» բանակցությունների նոր փուլը

g6+irԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին:
«Սեպտեմբերի 1-ը նշանակվել է Իրանի միջուկային բանակցությունների լրացուցիչ ժամանակահատվածի առաջին փուլի մեկնարկի օր: Այդ հանդիպմանը նախորդելու են փորձագետների խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների շրջանակում տեղի կունենա արտգործնախարարների հատուկ նիստը

g6+iranՆախատեսվում է հուլիսի 13-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող «Քոբուրգ» հյուրանոցում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) արտգործնախարարների նիստ հրավիրել, որից հետո Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն երկայացուցիչ Քեթրին Էշթոնի և «Վեցնյակի» անդամ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կշարունակվեն բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման շուրջ առկա տարաձայնությունները հարթելուն առնչվող հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երեկոյան կժամանի Վիեննա՝  մասնացելու Իրանի միջուկային հարցի շուրջը կայանալիք «Վեցնյակի» արտգործնախարարների նիստին:

Ուշագրով է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Վիեննայում կայանալիք Իրանի և «Վեցնյակի» ԱԳ նախարարների նիստին:

Վիեննայում գտնվող Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Պուտինի հետ մեկնելու է Լատինական Ամերիկա, այդ իսկ պատճառով չի մասնակցի նախարարների նիստին:

Հուլիսի 13-ին Վիեննա են ժամանելու Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները:

Ինչ վերաբերում է «Վեցնյակի» մյուս անդամ Չինաստանի ԱԳ նախարարի մասնակցությանը, ապա վերջինիս մասնակցության վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորվում:

Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 6-րդ շրջանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն երկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ:

Կողմերը, նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ, պետք է փորձեն լուծել եղած բոլոր հակասությունները և Իրանի միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձնեն: Դա նախատեսված է իրականացնել մինչև հուլիսի 20-ը:

Թերևս, համաձայնագրի իրականացման ժամանակ ամենադժվարինը  ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումների հարցում ընդհանուր հայտարարի գալն է:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

«Վեցնյակը» հակված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել

g6+iranԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մաննը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) վճռականորեն է տրամադրված մինչև հուլիսի 20-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ վերջնական համաձայնագրի ստորագրմանը հասնելու հարցում:

«Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Բրյուսելում կազմակերպել էր «Վեցնյակի» քաղաքական տնօրենների հանդիպում, որի ժամանակ քննարկվել էր հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցային նոր փուլի նախապատրաստման հարցը,- հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի միջուկային հարցի շուրջն ընթացող բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի այսօր

iran-us-nuclear-talks Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հերթական անգամ կհանդիպեն Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ներկայացուցիչները: Կողմերը պլանավորել են Իրանի միջուկային հարցի շուրջ համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:

Ավելի վաղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանը «Վեցնյակի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ուրանի հարստացումը շարունակելու մասին, միաժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն ցանկացած համաձայնության դեպքում:

«Իրանն ամեն հնարավոր բան կանի, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի»,- հավելել էր նախագահը:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց  իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչն  երաշխավորող բազմակողմանի համաձայնագիրը պետք է մշակված լինի միչև հուլիսի 20-ը:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը վստահություն էր հայտնել, որ միջուկային հարցի շուրջը Իրանը և «Վեցնյակը» կարող են մինչև հուլիսի 20-ը համաձայնության հասնել:

«Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային հարցի շուրջը բանակցությունները հասել են վճռորոշ փուլի: Ես բոլոր հիմքերն ունեմ վստահ լինելու, որ հաջորդ ամիս մենք կհասնենք համապարփակ համաձայնագրի կնքման, որը աշխարհին կվստահեցնի, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ»,- ասել էր Զարիֆը:

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել էր, որ տասը տարի առաջ այդ հարցով բանակցությունները տապալվել էին Բուշի վարչակազմի կողմից գործադրվող ճնշումների պատճառով:

Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ:

 

Աբաս Արաղչի. «Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հանգուցալուծում մինչև հուլիսի 20-ը դժվար թե կայանա»

ԱրաղչիԻրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հազիվ թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ  ընթացող բանակցությունները հաջողվի ավարտել մինչև հուլիսի 20-ը՝ ինչպես դա նախատեսվում էր:

Հիշեցնենք, որ Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հաջորդ շրջանը սկսվելու է հունիսի 16-ին Վիեննայում:

Իրան-«Վեցնյակ» հերթական բանակցություններին ընդառաջ

araghchi2Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր  կհանդիպեն Ժնևում, ինչին կհաջորդի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցային հերթական փուլը:

Սպասվում է, որ բանակցությունների նպատակով Ժնև կժամանի ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բեռնսը և ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը:

ԵՄ-ի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ժնևում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններին կմիանա հունիսի 9-10-ին:

Իրանի ներկայացուցիչները հունիսի 11-12-ին Հռոմում առանձին հանդիպում են անցկացնելու նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է հունիսի 16-ին: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:

Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Ի՞նչ կլինի հետո, եթե Իրան-«Վեցնյակ» բանակցությունները դրական հանգուցալուծում ունենան

իրան-վեցնյակԻրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև իրանական միջուկային խնդրի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և թվում է՝ հանգուցալուծումն արդեն տեսանելի է:

Հետաքրքիր է, թե հարցի դրական հանգուցալուծումն ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Եթե Իրանը մասամբ հրաժարվի միջուկային զենքի արտադրությունից, ապա դա կնպաստի, որ տարածաշրջանը խաղաղվի: Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը կնվազի, ինչպես նաև «կհանդարտվի» Իսրայելը: Վերջինս թերահավատ է բանակցությունների դրական ավարտի հարցում:
Եթե Իրանի միջուկային հարցի շուրջ գերտերությունները համաձայնության գան, ապա կսկսվի տնտեսական բում՝ խորացված առևտուր Իրանի և Արևմուտքի միջև: Իրանը գազ կվաճառի Արևմուտքին՝ դառնալով աշխարհի էներգետիկ շուկայի հզոր երկրներից մեկը: Իրանի միջոցով էներգակիրները կարող են անցնել Կասպյան տարածաշրջանի արևելյան հատվածից մինչև Թուրքիա:
Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը և Արևմուտքի ու Իրանի միջև լավ հարաբերությունների ձևավորումը կնպաստեն, որ Իրանը, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, կարողանա ամրապնդել անվտանգությունն աֆղանական տարածաշրջանում: Այդ է պատճառը, որ իրանական խնդիրը պետք է լուծվի մինչև Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որպեսզի Իրանը դրական դերակատարություն ունենա, ոչ թե բացասական: Դա կնպաստի, որ տարածաշրջանում վերանա լարվածությունը:
Իրանի ատոմային զենքի շուրջ հակամարտության կարգավորումը դրականորեն կանդրադառնա սիրիական և աֆղանական հակամարտությունների լուծման վրա:
Մերձավոր Արևելքին խաղաղություն ու բարգավաճում է սպասում, քանի որ իրանական խնդիրը, որը 10 տարի եղել է տարածաշրջանի առանցքային խնդիրը, լուծվելու է:
Երբ Իրանը դուրս գա շրջափակումից, մեծածավալ գազ ու նավթ վաճառելով Արևմուտքին ու Ասիային, կդառնա հզոր մրցակից և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի, և՛ Ղազախստանի, և՛ Ադրբեջանի համար:
Իրանը կմտնի մեծ խաղի մեջ, և դա դրական է. Մերձավոր Արևելքում տնտեսական մրցակցություն կլինի, ոչ թե պատերազմի վտանգ:
Իրանի միջուկային ծրագրի հարցի դրական հանգուցալուծումից շահելու են Իրանի հարևան երկրներից հատկապես Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Կբացվեն առևտրի մեծ հնարավորություններ: Հնարավոր է՝ այս երկրները դառնան տարանցիկ:
Հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները պետք է այլ հարթության վրա լուծվեն, նման հակամարտությունների հանգուցալուծման համար կարևոր է, որ համաշխարհային գերտերություններն ընդհանուր համաձայնության գան:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, այժմ Իրանին բավարարում է ստատուս-քվոն: Իրանի պաշտոնատար անձինք, իրենց ելույթներում անդրադառնալով ղարաբաղյան հարցին, բազմիցս նշել են, որ, այդ հարցի հետ կապված` Թեհրանը հատուկ ծրագիր ունի: Իրանն այդ ծրագիրը կսկսի գործի դնել, եթե առաջանա ստատուս-քվոյի փոփոխության իրական վտանգ: Իսկ վտանգ իսկապես կա, որովհետև բացի հայկական զինուժից, Թեհրանի համար որևէ այլ երկրի զինուժի ներկայությունն իր երկրի սահմանակից տարածքներում ուղղակիորեն անթույլատրելի է:
Ինչևէ, կարևորն այն է, որ իրանական միջուկային ծրագրի խնդիրը կարգավորվի և նպաստի տարածաշրջանում բոլոր հակամարտությունների հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Վիեննայում ավարտվեց Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 4-րդ փուլը: Բանակցություններն ընդհանուր առմամբ անցել են անհաջող, քանի որ կողմերը միջուկային խնդրի շուրջ չեն կարողացել շոշափելի առաջընթաց գրանցել: Նախորդ տարվա վերջին կնքված միջանկյալ համաձայնագիրը մեծ հույս էր ներշնչում, որ ի վերջո հնարավոր կլինի չեզոքացնել տարածաշրջանում տարիներ շարունակ առաջացած լարված մթնոլորտը: Կարճ ասած՝ կողմերի միջև առայժմ ոչ մի համաձայնություն չկա: Այդուհանդերձ, պետք է նշել, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու բանակցությունները, որոնց հաջորդ փուլը կկայանա հունիսին, իսկ մինչ հուլիսի 20-ը նախատեսվում է ստորագրել վերջնական համաձայնագիր:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների հերթական փուլը կկայանա հունիսի 16-20-ին

ԱրաղչիԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  հունիսի 16-20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում  կկայանա Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջուկային բանակցությունների հերթական փուլը:

«Վերջնական համաձայնություն կկայանա, եթե բանակցություններում ապահովվեն Իրանի պահանջները և բանակցող կողմերը հարգեն Իրանի ժողովրդի իրավունքները»,- ասել է Արաղչին:

Տեղեկացնենք, որ անցած երեքշաբթի օրը կայացած  միջուկային բանակցությունների 4-րդ շրջանում որոշվել էր, որ Իրանի և «Վեցնյակ» խմբի բանակցող կողմերը բանակցության այս փուլում օրակարգի նյութ դարձնեն համապարփակ համաձայնագրի նախագծի մշակումը:

«Միջուկային բանակցությունների 4-րդ շրջանում որևէ զգալի առաջընթաց չի արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ բանակցությունները ձախողվել են, հետևաբար կողմերը կշարունակեն բանակցությունները»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի պատվիրակությունը Վիեննայից Թեհրան վերադարձավ

AraghchiԻրանի պատվիրակությունը, որ մայիսի 13-ին Վիեննա էր մեկնել մասնակցելու Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջուկային բանակցությունների 4-րդ շրջանին, երեկ երեկոյան վերադարձավ Թեհրան:

Իրանի ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև եղած փոխդարձ անվստահությանը, Իրանը պայմանավորվել է, որ մինչև հուլիսի 20-ը վերջնական համաձայնագիր կնքվի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Իրանի և «վեցնյակի» փորձագետները կհանդիպեն Նյու Յորքում

Iran + 5+1Մայիսի 5-9-ը Նյու Յորքում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հերթական քննարկումը՝ Իրանի և «վեցնյակի» մասնակցությամբ:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյիդ Աբաս Արախչիին:
Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել և նախապատրաստել վերջնական համաձայնագիրը, որը կոչված է «փակելու» Իրանի միջուկային հոդվածը, բացառել Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությունը` չեղյալ հայտարարելով միջազգային պատժամիջոցները:

Կողմերը հույս ունեն հասնել ընդհանուր համաձայնության մինչև հուլիսի 20-ը, քանզի այդ օրը լրանում է ժնևյան պայմանագրով սահմնաված վերջնաժամկետը: Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Պակիստանցի կինը վեցնյակ է լույս աշխարհ բերել

Պակիստան,վեցնյակՊակիստանցի կինը հետազոտության նպատակով հիվանդանոց այցելելուց հետո վեցնյակ է ծննդաբերել:

Կինը չորս դուստր և երկու որդի է ունեցել Խայբեր Պախտունխվա նահանգի Բանու շրջանի հիվանդանոցներից մեկում:

Պակիստան, վեցնյակԲժիշկները հայտնել են, որ վեցնյակը և նրանց մայրը առողջ և կայուն վիճակում են:

Կինը հիվանդանոց էր այցելել իր հղիության հետ կապված հետազոտություններ անցնելու և վեց երեխա ծննդաբերել:

Այս ամսվա սկզբին Հնդկաստանի Փենջաբ շրջանում կինը քառյակ էր լույս աշխարհ բերել:

Անկախ