ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը…

1937 թ. սեպտեմբերի 26-ին Գրիգոր Հարությունյանի թիֆլիսյան բնակարանի դուռը թակեցին ՆԳԺԿ-ի աշխատակիցները: Այն թվականներին նման անսպասելի այցն անգամ Թբիլիսիի քաղխորհրդի գործկոմի քարտուղարի համար էր սարսափազդու: ՆԳԺԿ աշխատակիցները հայտնեցին, որ իրենց հրամայված է Հարությունյանին ուղեկցել երկաթուղու կայարան:

Կայարանում` կառավարական վագոնում, նրան էին սպասում Գեորգի Մալենկովն ու Անաստաս Միկոյանը: Վագոնում Անաստաս Միկոյանը հայտնեց Հարությունյանին, որ նշանակվելու է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար:
Մինչ այդ կալանավորվել էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Հայկ Ամատունին, և այդ պաշտոնը թափուր էր: Իսկ Հարությունյանի թեկնածությունն առաջ էր քաշել անձամբ Լավրենտի Բերիան:

Չնայած Հարությունյանը ստալինյան ռեժիմի հլու-հնազանդ ծառան էր, նրա և Բերիայի հարաբերությունները լարված էին: Նույնիսկ երբ Բերիայի ջանքերով գործ հարուցվեց Հարությունյանի մտերիմ ընկերոջ` Գևորգովի նկատմամբ և վերջինս ինքնասպան եղավ, Հարությունյանը չվախեցավ որդեգրել Գևորգովի դստերը: Բերիան էլ գնդակահարության դատապարտեց Գր. Հարությունյանի եղբորը` Սերգոյին…
Ուղարկելով Հարությունյանին Երևան` նա ասել է իր նշանավոր խոսքերը. «Թող գնա Երևան. հայերը նրան ողջ-ողջ կուտեն»: Երևի ուզում էր հող նախապատրաստել Հարությունյանի հետ հաշիվները մաքրելու համար:

Բերիան իրավացի էր: 1920-ից մինչև 1936 թ. Հայաստանում 13 ղեկավար էր փոխվել: Նրանցից վեցը գնդակահարվել են:

Եվ ահա ՀԿԿ Կենտկոմի պլենումը, առանց Գրիգոր Հարությունյանի մասնակցության, նրան «ընտրում» է Կենտկոմի առաջին քարտուղար: Գ. Հարությունյանն այդ մասին իմացավ Միկոյանից և Մալենկովից, որոնք հետդարձի ճանապարհին դարձյալ հանդիպեցին նրան Թիֆլիսում և շտապեցրին` ասելով, որ Երևան մեկնող գնացքը կժամանի կես ժամից…

Հարությունյանների ընտանիքը Թելավ քաղաքից էր: Իսկ այնտեղ նրանց նախնիները հաստատվել էին Պարսկահայքից, Հերակլ Երկրորդի ժամանակ:

Գրիգոր Արտեմի Հարությունյանը ծնվել է 1900 թ. նոյեմբերի 7-ին: Դեռ գիմնազիայում ուսանելու տարիներին Գրիգորը տարվել է հեղափոխական շարժումներով: Նրան ձերբակալել է Վրաստանի կառավարությունը: Հարությունյանը փրկվեց, երբ 1921 թ. փետրվարին Վրաստանում խորհրդային իշխանություն հաստատվեց: Ազատվելով բանտից` նա անմիջապես գործի է անցնում և նշանակվում Թելավի շրջկոմի քարտուղար: Աշխատելուն զուգահեռ Հարությունյանը սովորում էր: Նա ավարտեց Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտը: Մի քանի պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, 1934 թ. ընտրվեց Թիֆլիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
Կարճ ժամանակում նա իր աշխատասիրությամբ աչքի ընկավ, անգամ Ստալինի կողմից պարգևատրվեց Լենինի մեդալով: Գրիգոր Հարությունյանը Թիֆլիսի վերջին հայ քաղաքապետն էր:

Երևանում այդ տարիներին հակակրեմլյան տրամադրություններ էին: Եվ Գրիգոր Հարությունյանին էլ բոլորը որպես Կրեմլի դրածո ընկալեցին ու սվիններով ընդունեցին: Հարությունյանի գործը բարդացնում էր նաև նրա ռուսախոս լինելը, ինչը նույնպես նրա դեմ շատերին տրամադրեց:
Սակայն, զբաղեցնելով առաջին քարտուղարի պաշտոնը` Հարությունյանի առաջին գործը եղավ դիմել լեզվաբանների` հայերենը յուրացնելու նպատակով: Հայտնի լեզվաբան Սիմակը սիրով հանձն առավ դասավանդումը և օրական երեք ժամ պարապում էր երկրի ղեկավարի հետ: Շատ չանցած` Գրիգոր Հարությունյանը բոլորի հետ շփվում էր մաքրամաքուր մայրենիով:

Նրա հաջորդ խնդիրը կադրային քաղաքականությունն էր: Բոլոր հին, փորձառու կադրերը բանտում էին և մեկուսացած: Ստալինյան ռեժիմն իր սև գործն արել էր: Եվ Հարությունյանն իր կադրերն ընտրեց գյուղական երիտասարդության շրջանում` հնարավորություն տալով երիտասարդներին աչքի ընկնելու նոր ասպարեզներում:
Հարությունյանը պաշտոնավարեց երկրի համար ամենածանր շրջանում: Երկրում եռում էր տեռորը: Նա, բնականաբար, չէր կարող Հայաստանում խոչընդոտել ստալինյան ռեպրեսիաները, սակայն փորձեց գոնե մեղմացնել դրանք և փոքր-ինչ կարգ ու կանոն հաստատել: Բանն այն է, որ ԽՍՀՄ ՆԳԺԿ Եժովի կադրերից Հայաստան էր գործուղվել ոմն Խվորոստյան, որ առանց դատ-դատաստանի գնդակահարության էր ուղարկում մարդկանց:
Հարությունյանի և Խվորոստյանի հարաբերություններն ի սկզբանե վատ էին: Եվ Գրիգոր Հարությունյանը կարողացավ ի վերջո այդ ճակատամարտը շահել, Խվորոստյանը հայտնվեց կառափնարանում:
Ամեն դեպքում, այդ ծանր տարիներին Հարությունյանը կարողացավ դատաստանից փրկել Վարդան Աճեմյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին… Շատ ու շատ այլ մտավորականների: Հարությունյանն արվեստի սիրահար էր և ինքն էլ ստեղծագործում էր. հաճույքով ազատ ժամանակը տրամադրում էր գեղանկարչությանը:

Չնայած այս ամենին` Գրիգոր Հարությունյանը Կրեմլի կամակատարն էր և նրա հրահանգով հազարավոր անմեղներ ձերբակալվեցին ու գնդակահարվեցին: Հատկանշական է Էջմիածնի կաթողիկոսության գործը. Հարությունյանի ձեռքի թեթև շարժումով տասնյակ հոգևորականներ ձերբակալվեցին 1938 թ. գանձերը թաքցնելու մեղադրանքով և շատերը գնդակահարվեցին:

Մեծ էր Հարությունյանի ավանդը Մեծ հայրենականի տարիներին: Անձամբ նրա ղեկավարությամբ սկսվեց սփյուռքահայերի հանգանակությունը «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար, նրա ղեկավարությամբ Հայաստանում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին հայկական ազգային դիվիզիաները:

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը Ստալինին առաջարկեց խորհրդա-թուրքական պատերազմ սկսել և առիթից օգտվելով` Խորհրդային Միությանը կցել Արևմտյան Հայաստանը: Ավաղ, Կրեմլի ծրագրերի մեջ դա չէր մտնում:
Մեծ էր Հարությունյանի ավանդը նաև սփյուռքահայերի հայրենադարձման գործում:
Նա անգամ համարձակվեց Ստալինի առջև բարձրացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը: Սակայն խնդիրը լուծում չստացավ Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովի միջամտության հետևանքով:

Շուտով սև ամպեր կուտակվեցին Հարությունյանի գլխին: Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները Կրեմլի առաջնորդին կարողացան համոզել, որ Հայաստանում ազգայնականության մեծ ալիք է բարձրացել: Հայաստան ժամանեց անձամբ ԽՍՀՄ ՆԳԺԿ Սերգեյ Կրուգլյովը, որ Հարությունյանի հետ համատեղ կազմեց շուրջ 14000 հոգուց բաղկացած հայ «ազգայնականների» ցուցակ` Ալթայի երկրամաս աքսորելու համար: Նրանցից շատերը այլևս չվերադարձան…

Հետպատերազմյան շրջանում բացահայտվեցին Գրիգոր Հարությունյանի իսկական տաղանդները: Նա լավ կազմակերպիչ էր. լավ նախաձեռնող ու ղեկավար: Երկիրը ծաղկում էր, երկրի տնտեսությունը դեպի ինդուստրացում էր գնում, և մեծ ջանքեր էին անհրաժեշտ ամեն ինչ պատշաճ կազմակերպելու համար: Հայաստանի արդյունաբերական շատ հսկաներ կառուցվեցին կամ նախագծվեցին հենց Գրիգոր Հարությունյանի իշխանության տարիներին:

Երևանում մեծ թափ առավ շինարարությունը, որի ջատագովը հենց Հարությունյանն էր: Ավ. Իսահակյանը նրան կնքեց Գրիգոր Շինարար մականվամբ:
Նրա իշխանության տարիներին են նախագծվել և կառուցվել «Սասունցի Դավիթ» կայարանը, կառավարության այսօրվա շենքերից արտգործնախարարության և էներգետիկայի նախարարության մասնաշենքերը, Մատենադարանը, խորհրդարանի շենքը, կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը:
Երևանում մեծածավալ շինարարությանն օգնում էր այն, որ Հարությունյանը վայելում էր անձամբ Ստալինի մտերմությունն ու վստահությունը: Հարությունյանին աջակցում էր նաև Անաստաս Միկոյանը, որ, ի դեպ, նրա խնամին էր, քանզի Հարությունյանի որդեգրած դուստրը` Նամին, ամուսնացել էր Միկոյանի որդու` Ալեքսեյի հետ:
Ստալինի մահից հետո Ն. Խրուշչովը, որ անձնական հաշիվներ ուներ Հարությունյանի հետ, հաշվեհարդար տեսավ: 1953 թ. նոյեմբերյան պլենումում ՀԽՍՀ կոմկուսի Կենտկոմի պլենումը ազատեց Գ. Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից: Զավեշտ էր. Հարությունյանը մեղադրվում էր Ղարաբաղի հարցն առանց ՀԿԿ համաձայնության Կրեմլում բարձրացնելու մեջ:

Ամեն դեպքում, Հարությունյանին չձերբակալեցին: Նրան ուղարկեցին նոր աշխատանքի` որպես Էջմիածնի շրջանի Կալինինի անվան խորհտնտեսության տնօրեն: Շուտով, սակայն, Գ.Հարությունյանը տեղափոխվեց Թիֆլիս և հաստատվեց Սոլոլակում: Նրա առողջությունը քայքայված էր: Երկու տարվա մեջ նա չորս անգամ ինֆարկտ տարավ:

1957 թ. նոյեմբերի 9-ին, 57 տարեկան հասակում Գ. Հարությունյանը կնքեց մահկանացուն: Նրա թաղմանն անգամ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն չմասնակցեց: Նա մնաց պատմության մեջ որպես ամենահակասական կերպարներից մեկը: Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը: Կարծիքներն առայսօր իրարամերժ են:

Անկախ 

 

ԱՄՆ դեսպանը ներկա գտնվեց «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսի բացմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ամանորյա ուղերձը հայությանըՀայաստանում ԱՄՆ դեսպանատան և Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել 29 հաշմանդամություն ունեցող և չունեցող նկարիչ-ստեղծագործողներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը նշեց, որ ԱՄՆ դեսպանությունը ուրախ է աջակցել «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող ցուցահանդեսի ներկայացմանը: Ցուցահանդես, որը բացահայտում է, թե ինչպե՞ս են իրական ու մտացածին սահմաններն ազդում մարդկանց վրա:

«Այս նկարիչ-ստեղծագործողներն ակնհայտորեն վայելուն են կյանք առանց սահմանների և չեն ընդունում, որ ֆիզիկական հաշմանդամությունը կարող է կամ պետք է ետ պահի նրանց ստեղծագործելուց: Անհնար է նկարների շարքում առանձնացնել հաշմանդամություն ունեցող նկարիչների աշխատանքները»,- ասաց Ջոն Հեֆերնը` հույս և ցանկություն հայտնելով, որ այս ցուցահանդեսը և սրան հաջորդող քննարկումներն ու մտորումները կօգնեն բոլորին շարունակել այն ուղին, որն առաջնորդում է դեպի առավել ներառական, բազմազան հասարակություն, որտեղ ոչ միայն գնահատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներդրումները, այլև օգտագործում են նրանց եզակի ձիրքը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյանն էլ նշեց, որ համատեղելով հատուկ կարիքավոր անձանց և արդեն կայացած արվեստագետների ստեղծագործությունները, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ մի դաշտում, որտեղ կարևորվում են գաղափարները, երևակայությունն ու զգացողությունները: Ցուցահանդեսը հասարակությանը հնարավորություն է տալիս շփվելու առանց նախապաշարմունքների:

Անկախ

 

Հայաստանում է ամերիկյան խորհրդատվական խումբը

պնՍ.թ. փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը: Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորելով ընթացիկ փուլի հանգուցային նշանակությունը ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի հաջող իրականացման գործում: Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը բարձր գնահատեց միջազգային խորհրդատուների ներդրումը ՀՀ անվտանգության ոլորտի համար կարևորագույն այս ձեռնարկում, վստահեցնելով, որ պաշտպանության նախարարությունն իր գործընկերների հետ այս ուղղությամբ փոխգործակցությունն իրականացնում է փոխադարձ վստահության և համագործակցության ոգով:

Խորհրդատվական խմբի այցը կշարունակվի մինչև փետրվարի 28-ը: Այցի շրջանակում ԱՄՆ փորձագետները քննարկումներ կիրականացնեն սպառնալիքների գնահատման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ, որում ներգրավված են նաև ՀՀ հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ:

 Անկախ

Կիրակնօրյա դպրոցի սաների խոնարհումը մայրենի լեզվին

վիրահայոց դպրոցՍկսած 2005 թվականից փետրվարի 21-ը, որպես մայրենիի միջազգային օր, արժանի տեղ ունի Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում: Այդ օրը մայր հայրենիքում և աշխարհասփյուռհայության շրջանում կազմակերպվում են բազում միջոցառումներ՝ նվիրված հայերենի՝ պահպանմանը ևմեծարմանը:

Վիրահայոց թեմի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցում մայրենիին նվիրված օրընշանավորվեց բաց դասով, որը փետրվարի 23-ին, «Հայարտուն» կենտրոնում անցկացրեցվաստակաշատ ուսուցչուհի, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» և Վրաստանի «Պատվո» շքանշանակիր Ռոզա Զոհրաբյանը:

Մեկօրյա դպրոզի հայերենի հերթական, բայց ոչ սովորական դասին ներկա էին Թեմի հոգևոր դասի,թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, «Հայարտուն» կենտրոնի պաշտոնյաներ, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մայրենիի ամբիոնի վարիչ, դոցենտԱշոտ Գալստյանը, , ծնողներ, սաներ:

Ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի մեծավարպետությամբ դասը ասես գրական մոնտաժ էր, որի մասնակիցները այն 50 ունկնդիրներն էին, ովքեր իրենց գիտելիքները ստացել էին այստեղ ուսանելու կարճ ժամանակաընթացքում: Դասը սկսվեց Տերունական աղոթքով և ավարտվեց մեսրոպյան այբուբենիննվիրված օրհներգով: Իսկ ընթացքում շոշափվեցին միմյանց հետ կապված չորս թեմաներ՝ մայր, մայրենիլեզու, մայր հայրենիք և Մեծն Թումանյան: Ներկայացվեց մի ծաղկաքաղ՝ հայերենին՝ հնդեվրոպականլեզվաընտանիքին պատկանող հնագույն լեզվի մասին ներածական խոսքով, հայոց լեզվին տրվածաշխարհի մեծերի գնահատականով, հայոց լեզվին նվիրած տարբեր հեղինակների բանաստեղծություններով և հնամենի լեզվի մասին ազգի մեծերի ասույթներով:

Իրենց գեղեցիկ ելույթները՝թող որ մի փոքր ոչ հայկական առոգանությամբ, մի փոքր ոչ ճիշտշեշտադրությամբ, սակայն հոգեբուխ և սրտալից ներկայացրեցին կիրակնօրյա դպրոցի 10 –ից մինչև 50-նանց տարիքի սաները:

Ներկաներին հղելով իր օրհնությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսՄիրզախանյանը բարձր գնահատեց բաց դասը՝ ի մասնավորի ասելով՝ տպավորությունը վեր է ամենինչից, միջոցառումը բարձրարժեք է՝ գեղեցիկ հայերենով, հարուստ բովանդակությամբ և դինամիկ ընթացքով, ինչը ուսուցչի արհեստավարժ լինելու վկայությունն է:

Բոլոր ելույթ ունեցողները երախտիքի խոսքեր ուղղեցին Վիրահայոց թեմի ազգապահպան գործունեությանը, որի շնորհիվ բազում հայորդիներ կարողանում են կրկին վերադառնալ իրենց արմատներին, սովորել հայոց գիրն ու սերտել նրա պատմությունը: Մայրենիին նվիրված բաց դասը դարձավ հայոց լեզվի նկատմամբ սիրո և հպարտության այն զգացումը, որը ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է:

Միջոցառումն ավարտվեց մայրենին պահպանելու և սերունդներին հանձնելու ներկաների երդումով:

Անկախ

ՌԱՀՀԿ-ը դիտարկեց միջազգային ինտեգրացիոն գործընթացների լույսն ու ստվերը

ռազմավարական կենտրոնՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Արեւելյան գործընկերություն եւ Մաքսային միություն. միջազգային ինտեգրացիոն նախագծե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցություն»: Հրավիրված էին արդիականության այդ կարեւոր երկընտրանքով հետաքրքրված քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ:

 

Սեմինարի մասնակիցներին ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: «Այսօրվա ռազմավարական իր առաջարկով ՌԱՀՀԿ-ն մուտք է գործում անաչառ, բազմոլորտ հետազոտությունների իրականացմանն ու համազգային քննարկմանը միտված հանրային ծառայության եւ հանձնառության իր քսանամյակը՝ ի շահ Հայաստանի բարօրության, մեզանում ժողովրդավարության, օրենքի գերակայության ու ինքնիշխանության արմատավորման»,- ասաց նա:

 

Բացելով քննարկումը, թեմայի վերաբերյալ հրապարակային բանավեճերի անհրաժեշտությունն ընդգծեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Եվրամիության Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության միջեւ ընտրությունը բավական ուժգին հուզումներ է առաջացրել ողջ աշխարհում՝ մասնավորապես այն երկրներում, որոնց շահերն ուղղակիորեն առնչվում են հիշյալ ծրագրերին: Հայաստանը մեկն է այդ կարգի երկրներից, ուստի տեղի ունեցող գործընթացների ողջամիտ գնահատականներն էական նշանակություն ունեն մեզ համար»,- նշեց Սարգսյանը:

 

Առաջին բանախոսը՝ կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը բնութագրեց իբրեւ երկրի ինքնիշխանության ու անվտանգության լուրջ մարտահրավեր՝ կարծիք հայտնելով, որ ցանկացած ընտրանքի պարագայում, միեւնույն է, ՀՀ անկախությունը որոշակի չափով տուժելու է: Իսկ հիմնական խնդիրներից մեկը, ըստ նրա, Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: «Մտնելով որեւէ միության կազմ, մենք դառնում ենք անմրցունակ: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարելի է՝ հարեւանությամբ ունենալով Իրանի պես հարուստ պաշարամիջոցների տիրապետող երկիր, չօգտագործել դրանք եւ ընկնել հյուսիսի կամ արեւմուտքի դռները: Այն տպավորությունն է, թե մեզ պետություն պետք չէ, մենք միայն ման ենք գալիս, թե ում հովանու տակ կարելի է մտնել»,- ընդգծեց Մեսրոբյանը:

 

Հայաստանի համար Մաքսային միության պլյուսներն ու մինուսները զուգակշռեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նրա կարծիքով՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ, եթե չհստակեցվի մաքսատուրքերի գանձման կարգը: «Շատ դրական եմ գնահատում համագործակցությունը, բայց քաղաքական որոշումների հետ մեկտեղ, պետք է կարողանանք տնտեսական ճիշտ հաշվարկներ կատարել, որպեսզի բյուջեում ճեղք չառաջանա մաքսատուրքերի չգանձումից»,- շեշտեց բանախոսը: Տվյալ փուլում Մանասերյանը կարեւոր է համարում, որ ռազմավարական դաշնակցի օգնությամբ հնարավոր կլինի լուծել աբխազական երկաթգծի հարցը, «որը հայ գործարարներին թույլ կտա ավելի նպաստավոր պայմաններով զարգացնել առեւտրատնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ»:

 

ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման սպառնալիքը, ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, բոլոր դեպքերում ակնհայտ է: «Ընտրելով եվրասիական ուղղությունը, մենք մտնում ենք մի համակարգ, որի մյուս երեք անդամները չունեն ժողովրդավարական արժեքների գոնե այն նվազագույն շեմը՝ հավաքների, միավորումների եւ համացանցից օգտվելու ազատությունները, որոնք Հայաստանն արդեն իսկ ձեռք է բերել: Հետեւաբար, այդտեղ գերիշխող մոդելը բացասաբար է ազդելու նոր անդամի արժեհամակարգի վրա: Իսկ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացն ավարտին հասցվելուն պես՝ մենք հայտնվելու ենք մեկ երկրի մենաշնորհային ազդեցության ներքո: Դրանից ավելի մեկուսացում Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում չի ունեցել»,- համոզմունք հայտնեց Նավասարդյանը՝ հավելելով նաեւ մի շարք ուրիշ խնդիրների անխուսափելիությունը՝ կապված հատկապես այն հակասությունների հետ, որոնք ի հայտ են գալու Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ:

 

Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասախաններին եւ կարծիքների փոխանակմանը մասնակցեցին գրող, բլոգեր Մարինե Պետրոսյանը, քաղաքագետներ Միքայել Զոլյանը, Նիկիտա Զարոբյանը, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը, փորձագետ-վերլուծաբան Էդգար Վարդանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վերլուծական խմբի ղեկավար Արթուր Ավթանդիլյանը եւ քննարկման այլ մասնակիցներ:

 

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով` Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ` ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Անկախ

 

Շիրակի համայնքները 33 մլն պարտք են պետությանը

Մովսես Մանուկյան2013-ի գյուղատնտեսական տարի Շիրակի մարզի համար բավական հաջող էր, արձանագրվել էր ընդհանուր համախառն արտադրության աճ: Քանի որ Շիրակը հիմնականում արտադրում է հացահատիկային մշակաբույսերը, նախորդ տարի, միայն աշնանացան ցորենի ցանքերն աճ են՝ 1700 հա-ով: Մարզում կատարվել են նաև մի շարք ծրագրեր, ինչպես օրինակ ամբողջ հանրապետության ցորենի սերմնարտադրության ծրագիրը. այդ ուղղությամբ մարզ է ներկրվել և ցանվել առաջին անգամ՝ սուպերէլիտա ցորենի վերատադրության սերմնացու, շուրջ 11 տոննա: Ծրագրից օգտվել է 5 ֆերմերային տնտեսություն, նշված ցորենով ցանվել է 45 հա: Էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու ծրագրից օգտվել է 38 շահառուների, ցանվել է 400 հա: Իսկ առաջին վերարտադրության 1335տ աշնանացան ցորենի սերմացուն, որը համայնքների միջոցով հատկացվել են գյուղացիական տնտեսություններին, տրվել է 73 համայնքի, ընդհանուր ցանկը՝ 4450 հա: Գյուղատնտեսության նախարարության ցորենի սերմնաբուծության ծրագրով Շիրակի մարզում ցանվել է 4895 հա բարձր վերարտադրության ցորենի ցանքատարածություն:

– Սակայն, սրա հետ մեկտեղ, մենք ունենք մի ցավոտ խնդիր՝ 2012-13թթ. առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարների հավաքագրման և սերմերի գործակալություններ մուծման ուղղությամբ: Ներկա պահին մենք ունենք մոտ 33 մլն դրամի պարտք Շիրակի մարզի մի շարք համայնքների կողմից: Անհրաժեշտ եմ գտնում թվել այդ համայնքները՝ Այգաբաց (1.4 մլն), Մարմաշեն (1.16 մլն), Բենիամին (0.67 մլն), Հովունի (0.8 մլն), Հոռոմ (0.8 մլն), Սպանդարյան (1.4 մլն), Վարդաքար (1.4մլն), Փոքր Մանթաշ (1.4 մլն), Աղին (0.64 մլն), Իսահակյան (3.2 մլն), Լուսաղբյուր (0.7 մլն), Հայկաձոր (1.7 մլն), Ձիթհանքով (1 մլն), Սարակապ (1 մլն), Ողջի (1.2 մլն), Զույգաղբյուր (2.5 մլն) և Փոքր Սարիար (0.3 մլն): Կան համայնքներ էլ, որոնց պարտքը կազմում է համեմատաբար փոքր գումար: Բոլոր շահառուներին ասեմ, որ գյուղատնտեսության նախարարի համապատասխան գրության համաձայն հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց պարտք ունեցող համայնքներին գարնանացանի համար սերմացուի հատկացում չի կատարվելու, – հայտարարեց Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Վարչության պետն ասում է, որ պարտքերը կապված չեն բերքի ոչ այնքան առատության կամ եղանակի հետ, քանի որ մարզում լավ բերք է եղել, իսկ կարկահարությունից էլ մեկ համայնք է տուժել՝ Գուսանագյուղը, որն էլ իր բոլոր պարտավորությունները կատարել է: Շիրակի մարզպետարանում սա համարում են համայնքապետերի վատ աշխատանքի արդյունք: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասում է, այլևս չի լինելու այնպես, որ սերմը տանք, ցանեն, հետո գումարները փոխանցեն, այսուհետ՝ գումարը նախօրոք կվճարեն նոր սերմացուն կստանան, որպեսզի նմանատիպ խնդիրներ առաջ չգան:

Անկախ

Պարէտ Մարոնեանի «Ցեղասպանութեան Որբերը». ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ,լուսանկարներ

որբերըՍովորաբար որբ բառը խղճահարութիւն, տխրութիւն ու հոգեկան ցաւ է պատճառում մարդուն, երբ դժբախտ պատահարով, կամ կեանքի անբարեացակամ հարուածով է որբանում մէկը, նոյնիսկ` խաղաղ, սովորական պայմաններում, քանի որ այն խորհրդանշում է անպաշտպան ու անօգնական դարձած երեխայի դժուարին ճակատագիր, բազում հարուածներով լեցուն խեղաթիւրուած կեանք:

Ցաւը դեռ տանելի է, երբ այն մէկ երեխայի է վերաբերւում: Բայց երբ այն մտածուած ու ծրագրուած եղեռնագործութեան հետեւանք է, բռնի ու գազանաբար պարտադրուած որբութիւն եւ թիւը հասնում է հարիւր հազարների,  ցաւն արդէն հազարապատկուելով` պատռում է մեր հոգին, դուրս է գալիս իր սահմաններից եւ անօգնական թափառելով նրանցից իւրաքանչիւրի հետ` դառնում է ահաբեկումից խոշորացած բիբերով, հարազատ փնտռող, անփարատելի վշտոտ աչքերի հետապնդում, մեր ականջներում բոյն դրած սիրտ կեղեքող ճիչ, մեզ հետեւող շուք,  երկարած դատարկ ձեռքերի հաւաքական աղերս, որը կառչում է մեզնից, բոյն է դնում մեր մէջ, անվերջ յիշեցնում մեզ իրենց մասին ու պարտադրում մեզ հատուցում պահանջելու իրենցից իւրաքանչիւրի կրած ցաւի ու անբուժելի կսկիծի, իրենց պարտադրած եղեռական ճակատագրի համար:

Յանկարծակի, մէկ հրամանով ջարդուփշուր, ցիրուցան եղած հարիւրհազարաւոր հայ որբերի կեանքի պատմութիւնը ինչպէ՞ս պատմել, ինչպէ՞ս տեղաւորել որեւէ բանաձեւումի մէջ, որ սիրտ չկեղեքի ու սառը բանականութեամբ քայլես նրանցից իւրաքանչիւրի հետքերով, մտնես նրանց աւերուած երազների խորքը, վերստեղծես, տեսանելի դարձնես արդէն հարիւր տարուայ մօտեցող նրանց կրած դժոխային ապումների իրական պատկերը:

Բնականաբար այդ հարիւր հազարաւորներից սակաւ կենդանի մնացածների միայն մի չնչին մասը ի վիճակի գտնուեց իրենց ապրած ահարկու կեանքը բառերի վերածել ու աշխարհին լսելի դարձնել,թէեւ աշխարհը կոյր ու համր ձեւացած անտարբերութեամբ ընդունեց նրանց դժուարով արտաբերուած բառերը: Աստիճանաբար այդ կցկտուր բառերի վրայ աւելացան, դիզուեցին աշխարհի տարբեր երկրների արխիւներում յայտնուող կուտակուած փաստաթղթեր, լուսանկարներ, վաւերական ժապաւէններ, ականատեսների վկայութիւններ, իրենց լռութեան պատեանը պատռած տարբեր ազգերի ականաւոր մարդկանց յուշագրութիւններ եւ ամենակարեւորը այդ անօթեւան, անմարդկային սպանդին զոհ դարձող հարիւր հազարաւոր որբերին  պաշտպան կանգնած  կազմակերպութիւնների ու անհատների իրական գրառումներ:

Թէեւ այսօր, այսքան տեղեկութիւններով հանդերձ, դեռ անկարելի է ճշդել, ի մի բերել թիւը այն որբերի, որոնց խմբերով կենդանի թաղեցին, գետերն ու ձորերը նետեցին, մորթեցին, որոնց մարմինները տների շաղախ ու գազանների կեր դարձրին, թուրք, արաբ, քիւրտ, պետեւի ընտանիքներում որպէս ծառաներ ու հարճեր պահեցին, ստիպողաբար թուրքացրին:

Դեռ անյայտ է նոյնիսկ մասնաւոր անհատների կողմից, ինչպէս իմ մեծ հայրս, հօրս հայրը` Եղիա Ապուսէֆեանն է,ամիսներով, իր միջոցներով պետեւիների մօտից գնել, անապատներից ու ձորերի միջից հաւաքել թաքնուածներին, հիւանդներին ու բերել հասցրել Հալէպ եւ ինքը մահացել: Դեռ անյայտ է դրանց թիւն ու ճակատագիրը, ինչպէս մինչեւ  օրս չի հաւաքագրուել եւ ներկայացուել տարբեր որբանոցներում տեղ գտած մեր որբերի թուագրութիւն-պատմութիւնը մէկ ամբողջական թղթածրարով:

Թէեւ աշխարհում այսօր էլ դեռ շարունակւում է մարդկային տեղահանութիւնն ու կոտորածները, որբանում են հազարաւոր երեխաներ նոյն մարդկութեան անտարբեր հայեացքի առջեւ, այս ամէնով հանդերձ,մենք օգտագործելու ենք ամէն հնարաւորութիւն` մեր արդար պահանջատիրութեամբ նաեւ մարդկութեան սթափեցնելու, գործադրուող կոտորածները կանխելու:

Մեր նպատակը այլես ոչ թէ Ցեղասպանութեան հաստատման գործն է, այլ` մեր պահանջատիրութեան իրագործումը եւ դրա համար տարուող աշխատանքը:  Բնականաբար  իւրաքանչիւր ներդրում այդ ուղղութեամբ օգնելու է  մեր նպատակի իրագործմանը:

Վերջերս Հայոց ցեղասպանութեան արխիւը հարստացաւ, ծանրակշիռ, առարկութիւն ժխտող, համամարդկային ընկալումով մատուցուած մի բարձրորակ գործով:

Փաստավաւերագրական ժապաւէնի տաղանդաւոր բեմադրիչ Պարէտ Մարոնեանը Ցեղասպանութեան 100-ամեակի շեմին  հաւաքագրել,մէկ ծրարով ամբողջացրել է 1915թ մեր որբերի մասին  փաստավաւերագրական լուրջ ժապաւէն, արխիւային փաստաթղթի լուռ վիճակից այն  դարձնելով տեսանելի ու լսելի համայն մարդկութեանը:

«Ցեղասպանութեան որբերը» վերնագիրը կրող այս փաստավաւերագրական ժապաւէնը, որը տեւում է ընդամէնը 90 վայրկեան, երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրութեամբ իրագործուած, արուեստի բարձր ճաշակով, առանց էժանագին յոյզեր գրգռող աւելորդութեան, ճշգրիտ հաւաքագրուած, քաղաքական եւ պատմական ազդեցութիւն ունեցող ժապաւէն է:

Բեմադրիչ Մարոնեանը երեք տարի է դրել այս աշխատանքը սահուն, խորը բովանդակութեամբ ոչ միայն հայերիս, կամ աշխարհի շահամոլ քաղաքագէտներին ներկայացնելու, այլեւ մեր պահանջատիրութեան հայցը էլ աւելի զօրացնելու: Բացի այն, որ սա Հայոց ցեղասպանութիւնը որբերի միջոցով ներկայացնող ցնցիչ հաւաքածու է, կատարուած իրողութիւնը դեռ ժխտել փորձողների բառերը իրենց կոկորդում խեղդող հարուած, ազգասպաններին դեռ թիկունք կանգնողներին ամօթալի ապտակ, միաժամանակ սա բացայայտ պահանջ է հարիւր հազարաւոր որբերի իրաւունքներին տէր կանգնելու, նրանցից խլուածը ետ պահանջելու համար:

Մենք երկար ենք սպասել այսպիսի տարողութեամբ ժապաւէնի` զուր շեփորահարելով բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանութեան նիւթով նոյնիսկ գեղարուեստական ժապաւէններ ստեղծեցին: Մինչեւ այսօր արդիւնքում ունեցել ենք միջակ որակի, նոյնիսկ հայերիս ոչինչ ասող գործեր:

Բայց ահա Լիբանան ծնած, Հայկազեանի շրջանաւարտ, 70-ի պատերազմի խառը տարիներին Ամերիկա անցած եւ Ֆլորիտա քաղաքում շարժապատկերի մէջ կրթութիւն ստացած, 4 Emmy, 6 Telly, 4 Arora, Platinum REMI եւ այլ մրցանակների տիրացած, ինչպէս նաեւ «Ցեղասպանութեան պատը», «1915-ի կանայք՛, «Կոմիտա՛ս հայրիկ» վաւերական ժապաւէնների հեղինակ Մարոնեանը իր այս վերջին` «Ցեղասպանութեան որբերը» ժապաւէնով մեզ է ներկայացնում լուրջ ուսումնասիրութիւն:

Բեմադրիչ Պարէտ Մարոնեանը պատմաբան հետազօտողի մանրակրկիտ ճշգրտութեամբ, նուրբ արուեստագէտի ներքին հայեացքով, դէպքերի, փաստագրութիւնների, հարցազրոյցների, լուսանկարների, մէջբերուած վաւերագրական ժապաւէնների հատուածները այնպիսի վարպետութեամբ է իրար  միահիւսում, մտքով եւ դէպքերի յաջորդականութեամբ իրար շաղախում, ձայներով, գոյներով, երաժշտութեամբ  եւ խօսքով միահնչուն դարձնում, որ նիւթի ծանրութիւնը ոչ միայն չի յոգնեցնում դիտողին,  90 վայրկեանը աննկատ է անցնում, այլ հակառակը` դիտողին ամբողջովին ներգրաւում է իր խորութեան մէջ, ժամ ու կէսը դարձնում` ակնթարթ:

Սովորաբար շատերը փաստագրական ժապաւէնները որպէս արուեստի գործ չեն ընդունում եւ ընդհանրապէս դրանք աւելի պատմողական, հետազօտական, ծանօթագրական բնոյթի սահմաններում են մնում: Բեմադրիչ Մարոնեանի այս ժապաւէնը դուրս է այդ ընդունուած սահմանումից: Մարոնեանը կարողացել է պատմուող նիւթը պահելով իր փաստային արժէքի մէջ` դրա շուրջ իրական բեմադրութիւն ստեղծել, որի դերակատարները լուսանկարներից ու փաստաթղթերից կենդանանալով` մեր առջեւ ստեղծում են 1915թ. Ցեղասպանութեանը  հայ երեխաներին պարտադրուած ճակատագրի կենդանի պատկերը:

Ժապաւէնի դերակատարները դերասաններ չեն, այլ` լուսանկարներից սիրտ կեղեքող հայեացքով մեզ նայող ցնցոտիներով կամ միանման հագնուած վտիտ,  2-13 տարեկան երեխաների հսկայական զանգուած, որոնց Մարոնեանը, արուեստի լեզուով կենդանացնում է մեր առջեւ, քայլեցնում, աշխատացնում, յանկարծ կանգնեցնում ու հայեացքները մեր վրայ սեւեռում: Ժապաւէնի գլխաւոր «դերակատարը» թուրքն է իր գործած Ցեղասպանութեան կենդանի վկայութիւններով, ժամանակը` 1915թ, դրան հետեւող տարիները, մինչեւ մեր օրերը:  Կատարուող իրադարձութիւնները` Արեւմտահայաստանի մեր տարածքներից սկսած, Թուրքիոյ, Միջին Արեւելքի տարբեր քաղաքները, Ալեքսանտրապոլ (Գիւմրի), մինչեւ Քանատա եւ Ամերիկա են հասնում:

Պատմուող նիւթից դանդաղօրէն ամբողջ պաստառով յառնում է դժոխային սարսափ ապրած աչքերով, մանկական դէմքին իր որբութեան պատմութիւնը դրոշմուած, հերարձակ մի աղջիկ: Հայկական նշաձեւ աչքերում մանկական խայտանքը ջնջուած է, տանջանքից խոշորացած բիբերով նայում է մեզ: Նրա գեղեցիկ, վեհ, հոգի ծակող հայեացքում մարդկութեանն ուղղուած ծանր մեղադրանք ու դադապարտում կայ եւ միեւնոյն ժամանակ հաստատ ու անընկճելի կամք` ապրելու ու յարատեւելու: Վարպետութեամբ օգտագործուած լոյսի, գոյների համագործակցութիւնը, աստիճանաբար խոշորացող այդ ակնթարթ յայտնուող հայեացքը դառնում է ժապաւէնի եւ ապրող հայութեան խորհրդանիշ:

Անկարելի է չնշել բեմադրիչի օգնականներ Փոլ Անտոնեանին եւ Պետօ Տէր Պետրոսեանին, որոնց համատեղ ջանքերով 2006թ ստեղծուած  «Արմէնոյտ թիմ»-ը այս անգամ էլ այս հիասքանչ աշխատանքի ստեղծողներն են դարձել:

Աշխարհահռչակ մրցանակակիր լրագրող, գրող Ռոպերթ Ֆիսքի` Այնթուրայի հազար հայ որբերի թուրքացման մասին 2010թ «Պրիթիշ Տէյլի Նիուզ»-ում հրատարակուած յօդուածը, հիմնուած` հարաւային Քալիֆորնիայից Միսաք Քելեշեանի մանրակրկիտ ուսումնասիրութեան վրայ, անմիջապէս գրաւում է Պարէտ Մարոնեանի ուշադրութիւնը: Մասնագիտութեամբ ելեկտրականութեան ճարտարագէտ Միսաք Քելեշեանը, ում շնորհակալ ենք, զարմանալի յայտնագործութեան է յանգել, միայնակ, անձնական լուրջ պրպտումներով, փաստերով հաստատել, որ այսօրուայ Այնթուրայի Ֆրանսական քոլեճը 1915-ին եղել է հազարաւոր հայ որբերի թուրքացման կենտրոն Ճեմալ փաշայի իրաւասութեան եւ հսկողութեան տակ: Եւ ինչպէս սովորաբար լինում է ստեղծագործողների պարագային, ներքին մի կրակ անմիջապէս Մարոնեանի մէջ ծնել է այս նիւթը եւ բնականաբար դրա հիմնական պատճառը հանդիսացած Ցեղասպանութեան ժամանակ հայ որբերի ճակատագիրը, դարձնել տեսանելի ու լսելի:

Մէկ եւ կէս ժամնոց այս շարժապատկերը ստեղծելու համար, բեմադրիչ Մարոնեանը հսկայական ժամեր է դրել տարբեր երկրներում, տարբեր կազմակերպութիւնների իրաւասութեան տակ գտնուող տասնեակներով փաստաթղթեր ուսումնասիրելու եւ իր մտայղացման համար դրանցից ամենակարեւորները ընտրելու:  Դա միայն կը հասկանայ, ով լծուած է այսպիսի ծանր աշխատանքի մէջ:

Ուսումնասիրուած եւ դրանց վրայ ստեղծուած վաւերագրութիւնը վերցուած են այնպիսի լուրջ, հեղինակաւոր արխիւներից, ինչպիսիք են` Ռոքըֆելըր արխիւի կենտրոնը, Գերմանիոյ Ազգային արխիւը, Դանիական ազգային արխիւը, Ամերիկայի Միացեալ Նահանգների Քոնկրեսի գրադարանը, Ամերիկայի Միացեալ Նահանգների Ազգային արխիւը, «Զօրեան» հիմնարկը, Հայաստանի Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը, ՀՕՄ-ի եւ մի շարք այլ անձնական արխիւներում պահուած հաւաքածուները:

Պատմւում, փաստերով ներկայացւում է նաեւ Լինքոլն Լոյալ Ուըրթի տեղեկութիւններով երկու հարիւր հազար  հայ որբերի 212 տարբեր որբանոցների մէջ կեցութեան ու ճակատագրի հետքերը` Պոլսոյ, Հալէպի, Լիբանանի, Այնթուրայի, Ղազիրի, Ուրֆայի, Իրաքի, Կիպրոսի, Քորֆուի, Ալեքսանդրապոլի, Երուսաղէմի որբանոցներում, որոնք ղեկավարուել են American Near East Relief Faundation-ի կողմից: Միայն Ալեքսանդրապոլում տեղաւորուած են եղել 20 հազար հայ որբեր:  Այդ որբանոցների մի մասը արդէն խորհրդային տարիներին դարձել էին զինուորական զօրանոցներ` պալիգոն անունով եւ տեղացիները անտարբերօրէն մատնանշում էին, որ դրանք հին որբանոցներն են եղել:

Այսօր ստիպողաբար կրօնափոխ եղած հայերը արդէն պատռում են իրենց լռութեան քօղը եւ պարզում իրականութիւնը:  Թէեւ մենք դեռ անպատասխան ենք թողնում նրանց, բայց նրանց գոյութիւնը անժխտելի է այլեւս: Այս ժապաւէնով Մարոնեանը հայութեան, աշխարհի եւ թուրք հերքողների առջեւ մի նոր ապացոյցով հաստատում է, որ թուրքացում-կրօնափոխութիւնը, ձուլումը եղել են  Թուրքիոյ իրագործած Ցեղասպանութեան հիմնական ծրագրերից մէկը, որը խստօրէն իրականացուել է Այնթուրայի որբանոցում եւ այլուր: Այնթուրա բերուած 1,456 որբերը հիմնականում երեքից տասնչորս տարեկան երեխաներ են եղել, որոնց թլփատելով, անունները թրքացնելով, թուրքերէն խօսել պարտադրելով, ամէնօրեայ իրենց քարոզներով թրքութեանը կապելով` փորձել են ամբողջովին թրքացնել: Աստիճանաբար 11-ից բարձր տարիք ունեցող եւ խոշորակազմ տղաներին սպաննել են: Գառնիկ Բանեանը, հետագայում  Համազգայինի Նշան Փալաճէան Ճեմարանի փոխ տնօրէն, ունի սրտառուչ գրառում այդ մասին: Նրան Այնթուրա են բերել վեց տարեկանին: Իւրաքանչիւր երեխայ թուով է ճանաչուել, ինքը եղել է թիւ 551-ը եւ անունն էլ դարձրել են Մահմուտ: Յաճախ սնուել է որբանոցի շուրջը յայտնուող ոսկորները փշրել ուտելով, անգիտակից, որ դրանք իր մահացած ընկեր որբերի անթաղ մասնիկներն են:  Այդ երեխաներից միայն 456-ն են կենդանի մնացել:  300-ի դիակները 1993-ին են յայտնաբերուել, երբ շինարարութեան համար փորել են տարածքը:  Տարբեր օրերին մեռածներին անթաղ նետել են շներին ու գազաններին կեր դարձրել, որոնց ոսկորներից էլ սնուել են որբանոցում անօթութիւնից տառապող երեխաները:

Այսօր այդ սոսկալի ոճրագործութեան շեմին, Խաչատուրեան ընտանիքի  կողմից յուշարձան է կանգնեցուած եւ տապանաքարեր զետեղուած հայ որբացած անպաշտպան մանուկներին յաւէրժացնելու համար:

Ծանր է կանգնել Այնթուրայի այդ փոքրիկ գերեզմանոցում եւ չտեսնել այդ տանջուած մանուկների դէմքերը, չլսել նրանց գիշերային լացը, չզգալ նրանց անմեղ ու չարաչար տանջուած ներկայութիւնը, չլսել ֆալախայի հարուածների ցաւից պոկուած նրանց անպաշտպան ճիչը:

Թուրքացման ծրագիրը լայն տարողութեամբ, յատկապէս Եղեռնի ժամանակ իրականացնելը հաստատւում է անմիջականօրէն

1915-ի օգոստոս 30-ի Թալէաթի հրամանագրով, ուր ասւում է. «Հա՛յ երեխաների գոյութիւնը պաշտօնական հաստատութիւններում անընդունելի է, պէտք է նրանց բաժանել իսլամական գիւղերում»:  Հաւաքագրուած երեխաներին` 1, 426 երեխայ, իսլամացման համար ուղարկել են թուրքական տարբեր հաստատութիւններ:

Հետաքրքիր մի իրականութիւն եւս բացայայտուած է այս ժապաւէնում: Քանատայի ՀՕՄ-ի դրամահաւաքով որոշւում է որբեր բերել Օնթարիօ, նրանց գիւղատնտեսութիւն սովորեցնելու, ուսումն ու կեցութիւնը հինգ տարով ապահովելու: 1924 թուականին 109 որբեր տարբեր տեղերից բերւում են Ճորճթաուն, ուր նրանց տրամադրում են ճահճոտ մի շրջան, որը  չորացնելով` մշակելու, պիտանի էին դարձնելու: Ի երախտագիտութիւն նուիրատուների հաստատութիւնը փորձում է փոխել նրանց անունները, իւրաքանչիւրին նոր անգլո-սաքսոն անուն տալով, մոռացնել իրենց իսկութիւնը, աւելի արագ եւ վերջնական այդ երկրին ձուլելու: Որբերը, այդ անօգնական ու անպաշտպան մնացած երեխաները, կտրականապէս մերժում, ըմբոստանում, չեն ընդունում առաջարկը: Միակ բանը, որ նրանք փրկել էին այդ արհաւիրքից, իրենց փլուզուած մանկութիւնից, կորցրած արմատներից, իրենց ծնողների կողմից իրենց տրուած անուններն էին, միակ կապը իրենց ծնողների եւ իրենց իսկութեան հետ, որը իրապէս շօշափելիօրէն ունէին, իրենցն էր եւ ոչ մի գնով չեն զիջում այն:  109 որբեր, աշխարհում ամբողջովին միայանակ մնացած 109 մանուկ հայեր տէր են կանգնում իրենց ինքնութեան:

Գուցէ դիտողները հարեւանցի նայում ու անցնում են այս փաստից, բայց ի պատիւ Մարոնեանի պիտի նշեմ, որ սա կարեւոր դիտարկումով է մէջբերուած:  Ձուլման ճնշումը միշտ, մինչեւ օրս էլ ամէնուր է, հարցն այն է, թէ ո՞վ ինչպէ՛ս է հակադարձում դրան:  Այդ երեխաների արարքը ուսանելի է այսօրուայ ինքնակամ ձուլուողներին, օտար անունը իրենց հայկականից գերադասողներին, իրենց ինքնութիւնից ամաչողներին:

Ինչպէս վերը նշեցի, հարցազրոյցները, հրամանագիր-փաստաթղթերը, մէջբերումները ամենայն մանրակրկիտութեամբ, սեղմ ու պատկերաւոր են ընտրուած: Օգտագործուած երգերը` տեղին ու ճաշակով տեղադրուած, նոյնիսկ երգերի արեւմտահայ կատարման ընտրութիւնն է մտածումով արուած, որը մէկ անգամ եւս գալիս է հաստատելու, որ այս ժապաւէնը արեւմտահայութեան պատմութան, ողբերգութեան ու պահանջատիրութեան փաստաթուղթն է:

Այս ժապաւէնը նաեւ հայութեան շնորհակալութեան փոխանցումն է բոլոր այն անհատներին եւ կազմակերպութիւններին, որոնք ձեռք մեկնեցին, տէր կանգնեցին, ապաստան տուին, կենդանի պահեցին  մեր որբերին:

«Ցեղասպանութեան որբերը» ժապաւէնը իրականացուել է այդ փրկուած որբերի զաւակների` Պէզիքեան, Ուզունեան ընտանիքների, Էսքիճեան, Չիթչեան հաստատութունների նիւթական նուիրատուութեան շնորհիւ, որոնք արժանի են իրական գնահատանքի, խորին շնորհակալութեան եւ բոլոր նրանց ովքեր անկողմնակալ իրենց մասնակցութիւնն են բերել այս փաստաթուղթ- ժապաւէնի պատրաստմանը:

Պարէտ Մարոնեանի ժապաւէնը մեր հարիւր հազարաւոր որբերին երախտագիտութեան տուրք է, խնկարկում` նրանցից իւրաքանչիւրի ներքին ուժի ու կամքի, նրանց անհատականութեան ու հաւատի առջեւ, անժխտելի ապացոյց ոչ միայն նրանց կրած տառապանքի, այլ նաեւ` այսօրուայ մեր գոյութեան, մեր յարատեւման:

Որքան էլ ապրողներիս պարտքն է մեր հոգու խորքում պահելու սակաւ լուսանկարներից մեզ նայող, նոյնիսկ իրենց վշտի ու թշուառութեան մէջ գեղեցիկ ու ազնուական, այդ երեխաներից իւրաքանչիւրի անյատակ տխրութեամբ լեցուած աչքերն ու վշտով լեցուն, օգնութիւն աղերսող հայեացքները, սակայն մեր հիմնական աշխատանքը լինելու է այս երեխաների իրաւունքները պահանջելը ջարդարարից:  Այսօրուայ թուրք սերունդը յղփանում, բարգաւաճում է մեր այս որբերից խլուած իրաւունքներով:

Այս ժապաւէնը կ՛արժէքազրկենք, եթէ այն դարձնենք միայն մեր որբերի ճակատագիրը լուսաբանող, կամ դրանով թուրքի ոճրագործութիւնը փաստող եւս մէկ վաւերագրութիւն:

Մենք պարտաւոր ենք այդ որբերի իւրաքանչիւրի անունից պահանջ ներկայացնելու այսօրուայ Թուրքիոյ կառավարութեան, իրենց անցեալը ժխտող այսօրուայ թուրք սերունդին, որ այս տարողութեամբ գործուած ոճիրները ոչ միայն չեն մոռացւում, ոչ միայն անկարելի է հերքել կամ անհետացնել հետքերը, այլ անժամկէտ են եւ հատուցումը` պարտադիր: Որ այսօրուայ Թուրքիոյ կառավարութիւնը եւ թուրք սերունդը պարտաւոր է հատուցել այս որբերի մանկութիւնը ջարդուփշուր անելու, իրենց ընտանեկան ջերմութիւնից վայրագօրէն զրկելու, իրենց երկրից դուրս նետելով հազարաւոր մղոններ սարսափի ու ահի տակ քայլեցնելու, որպէս ստրուկ ձրի աշխատեցնելու, հարիւր տարիներ սեփականացնելով նրանց հողերը, տներն ու ունեցուածքները առանց փոխհատուցման օգտագործելու համար:

Իրապէս վիրաւորական է այս ժապաւէնը` «Ցեղասպանութեան որբերը», դիտել միայն փոքրիկ սրահներում, խղճուկ, մի խումբ հայութեան ներկայութեամբ:

Իւրաքանչիւր հայի պարտքն է դիտել այս ժապաւէնը, իր յարգանքի տուրքը տալ մեր չարաչար տանջուած որբերին, որոնց մի փոքրաթիւ մասի շարունակութիւնն են մեզնից շատերը եւ օգտագործել ամէն միջոց` նրանց խեղդուած ձայները կենդանացնելու, պահանջ դարձնելու:

Կազմակերպուենք մեր մտածողութեամբ, մեր ողջ ուժը կենտրոնացնենք մեր պահանջատիրութեան աշխատանքի վրայ եւ օգտագործենք բոլոր միջոցները մեր պահանջատիրութիւնը իրագործելու:

http://www.aztagdaily.com/archives/175092

Անկախ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարն առաջարկում է քաղաք կառուցել ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող ազատագրված տարածքներում

ազատագրված տարածքներՍումգայիթի ողբերգության տարելիցին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամները ներկայացրեցին վերջին մի քանի ամիսների ընթացքում նախագահության գործունեությունը:

Նախագահության անդամների խոսքով` 2013-ի հոկտեմբերին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Նախագահության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ որոշում կայացվեց ԱԺ-ում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հիմնախնդիրների շուրջ հայեցակարգի մշակման համար համապատասխան հանձնաժողով ձևավորել: Սակայն արդեն չորս ամիս է անցել, բայց որևէ քայլ ԱԺ-ի կողմից չի ձեռնարկվել: Նախագահության բազում հարցումներին էլ ԱԺ-ն տվել է անորոշ պատասխաններ:

Նախագահությունը ձեռնարկել է նաև «Բուն Աղվանքի, Հյուսիսային Արցախի և Նախիջևանի պատմամշակութային թանգարանի» ստեղծման գործընթացը: Քննարկուները սկսվել են ՀՀ կառավարությունում, և նախնական առաջարկի համաձայն` այն կլինի Երևանի որևէ թանգարանի մասնաճյուղ: Սակայն Նախագահությունը մշակում է և առաջիկաում ՀՀ և ԼՂՀ իշխանություններին կներկայացնի ազատագրված տարածքներում թանգարանային համալիրի կառուցման նախագիծը:

Համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը տեղեկացրեց, որ 2011-ի նոյեմբերի 11-ին հաստատվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգնման հռչակագիրը, որում նշված է, որ փախստականները իրավունք ունեն իրենց հայրենիքի ցանկացած մասում կառուցել քաղաք, որն իրենց միջազգային իրավունքի իրացման հնարավորությունն է: Եվ որպես տարածք համագումարի անդամներն ընտրել են ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող ազատագրված տարածքներում գտնվող Հակարի կիրճը:

«Մենք նախատեսում ենք 100 000 բնակչությամբ քաղաք այդ վայրում, որը կլինի նախևառաջ հայ փախստականների քաղաքը: Մենք հնարավորություն ունենք այդ քաղաքում հավաքել քաղաքաբնակ փախստականներին, ինչը չի արվել բռնագաղթը սկսվելուց հետո: Քաղաքը կունենա մոտ 20 քառակուսի կիլոմետր տարածք և կլինի հիմնականում ագրարային: Հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է ապահովել քաղաքի գրավչությունը, որպեսզի փախստականները գան և բնակություն հաստատեն»,- ասաց Մարիամ Ավագյանը` հավելելով, որ քաղաքի կառուցման ֆինանսավորումը պատրաստ են տրամադրել հենց ադրբեջանահայ փախստականները:

Մարիամ Ավագյանի խոսքով` քաղաքի ստեղծման նախագիծը պետք է հաստատի իշխանությունը:

«Անցած տարվա մայիս ամսին մենք դիմել էինք ԼՂՀ իշխանություններին հողհատկացման խնդրանքով, մինչև հիմա նրանց պատասխանը տեղ չի հասել: Ես չգիտեմ` ինչո՞վ է պայմանավորված նրանց անվստահությունը»,- ասաց բանախոսը` նշելով, որ այդ տարածաշրջանը վերաբնակցենելն անհրաժեշտություն է ինչպես փախստականների, այնպես էլ մեզ համար:

 Անկախ

Ի գիտություն չթույլատրված ձայնային և լուսային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների. այսուհետև պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

երթևեկ

Անկախ

Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին

Լարիսա Ալավերդյան«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս օրերին հայ և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ուկրաինական դեպքերից, նկատեց, որ բռնությունների այն աստիճանը, որ կա Ուկրաինայում,  ընդունելի չէ, քանի որ բռնությունը ծնում է բռնություն:

«Մարտի 1-ին մենք սա էլ պետք է հիշենք: Մայդանից են բոլորը  սպասելու այն, ինչը մեզ մոտ մինչ այսօր չի ստացվել: Երեք միլիոն բնակչության համար տասը զոհը շատ մեծ թիվ է, և պատասխանատուներին  չգտնելն ու չպատժելը մեր հասարակության վրա շատ ծանր կանդրադառնա` ազդելով մեր առաջընթացի վրա»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ Ուկրաինայի ընդդիմությունն այսօր էյֆորիայի մեջ է, և դեռ պարզ չէ` ի՞նչ է անելու այդ ծայրահեղական և սեպարատիզմի տանող ուժը:

Չնայած նրան, որ ուկրաինացիների բողոքը հիմնավորված էր, Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին: Ամեն դեպքում, Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ ուկրաինացիների հետևողականությունը նախանձելի է:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Եվրոպան նրբանկատություն չի ցուցաբերում, և այդ հակառուսական մեղեդին նրա սրտով է: Ըստ նրա` Ռուսաստանը զարմանալիորեն ավելի զուսպ է: Մյուս կողմից էլ ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի` սխալ է ուկրաինական նոր  իշխանությունների խիստ եվրոպամետությունը:

«Ինչպես որ մեզ համար շատ վատ է ռուսական իշխանություններից ամբողջովին կախվածությունը, այնպես էլ շատ վատ է ուկրաինական ընդդիմության` եվրոպական ազդեցությունից կախվածությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 Անկախ

Պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ. Սննդաբան

թունավորումներՍննդային թունավորումներից խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնել  մակնշմանը և  չօգտագործել ժամկենտն անց սննդամթերք:

archive2.ankakh.com-ի հետ զրուցում սննդաբան Կարինե Նազարյանը նշեց, որ չմշակված հում ջուրը, սառույցը, մսամթերքը և այլ սննդամթերքը սովորաբար պարունակում են առողջության համար վտանգավոր մանրէներ և քիմիական տարրեր: Փչացած, փառապատ, վատ մշակված, վատ պաստերացված կամ լվացված սննդամթերքը կարող է հանգեցնել թույների առաջացմանը: Սննդային ծագման հիվանդությունների աղբյուր հանդիսացող մանրէները կարող են գոյատևել տարբեր տեղերում, այդ թվում՝ մարդկանց ձեռքերին, խոհանոցային տարբեր պարագաների վրա (կտրատման տախտակներին, խոհանոցային սեղանին, լվացարանում և այլն): Այդ ամենը ճիշտ չլվանալու և չմաքրելու դեպքում հնարավոր է մանրէներ տարածել պատրաստվող ուտելիքի մեջ և ընտանիքին մատուցվող սննդում.

“Այս ամենից խուսափելո համար պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, ուտեստ պատրաստելուց առաջ, հետո և պարբերաբար պատրաստման ընթացքում, վերք մշակելուց ու վիրակապելուց առաջ և հետո, հում ձվի, մսի, թռչնամսի, ձկնամթերքի և դրանց հյութերի հետ գործ ունենալուց հետո, քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո, կենդանիներին կամ դրանց արտազատումներին դիպչելուց հետո, աղբին դիպչելուց հետո, զուգարանից օգտվելուց հետո”:

Սննդաբանի պնդմամբ անգամ եթե լավ լվացել եք ձեռքերը, սպասքը և մակերևույթները, այնուամենայնիվ հում մսամթերքից, թռչնամսից, ձկնամթերքից և հում ձվից ախտածին մանրէները կարող են տարածվել արդեն պատրաստի ուտելիքի մեջ: Սառնարանում  հում մսամթերքը, ձկնամթերքը, ձուն ու թռչնամիսը պետք է պահել անջատ ամբողջ սննդամթերքից: Դրանցից կարող է հեղուկ հոսել և մանրէներ տարածել պատրաստի սննդամթերքի վրա:

Թարմ և լավ մշակված սննդամթեքի օգտագործումը նվազեցնում է սննդային թունավորումների և աղիքային խանգարումների հավանականությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Օպերատիվ իրավիճակը Հայաստանում

օպերատիվ իրավիճակը ՀայաստանումԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 15 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներՓետրվարի 24-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արսեն Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Վրացական փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մարիամ Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կանազի գործարանի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Հացաշեն-Թաթուլ գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան-Չարենց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե հենասյանը, այնուհետև` գազատար խողովակին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ուշադրություն է հրավիրում դեպի հաշմանդամություն ունեցող շնորհալի երիտասարդները

ԱՄՆ դեսպանատունԱՄՆ դեսպանատունը փետրվար ամսվա ընթացքում իրականացնում է մի շարք միջոցառումներ ԱՄՆ պետքարտուղարության «Կյանք առանց սահմանների» արշավի շրջանակում՝ շեշտադրելով բազմազանության ու ներառական հասարակության  հիմնարար ամերիկյան արժեքները:

Փետրվարի 24-26-ը ԱՄՆ դեսպանատունը կhյուրընկալի ինը պարաօլիմպիական խաղերի մասնակից, այդ խաղերում ութ ոսկե մեդալների արժանացած և Բոստոնի վեց մարաթոնների հաղթող Քենդըս Քեյբլին: 21 տարեկան հասակում ողնաշարի վնասվածք ստանալուց հետո տ-ն Քեյբլը ստիպված էր սպորտում ինքնադրսևորման նոր ուղիներ գտնել: Նա դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի եռանդուն պաշտպան: Հայաստանում գտնվելու ընթացքում նա հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, համայնքային առաջնորդների, մանկավարժների և հաշմանդամություն ունեցողների հարցերով զբաղվող  ակտիվիստների հետ:

Փետրվարի 25-ին դեսպանը կբացի «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ նկարիչների, այդ թվում հաշմանդամություն ունեցող նկարիչների ստեղծագործություններ: Բացման միջոցառման ժամանակ հանդես կգա «Փարոս» երգչախումբը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆՓԱԿ  նորարար փորձառական արվեստի կենտրոնի հետ համատեղ, որը քաջալերում է կյանքն առանց սահմանների ու սահմանափակումների, որը հաղթանակ է հասարակության կողմից պարտադրված ընկալումների նկատմամբ: Ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք կերպով ինտեգրվել առօրյա տարբեր զբաղմունքներում, որոնք շատերիս համար սովորական բան են համարվում: Ցուցահանդեսը բաց կլինի  բոլորի համար և կտևի երկու շաբաթ:

Փետրվարի 26-ին դեսպանը բացման խոսքով հանդես կգա «Աղջիկը լուսնի վրա» ինքնատիպ պարային ներկայացման պրեմիերայի ժամանակ. ներկայացում, որտեղ կրկին ի ցույց է դրվում, թե ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք ինտեգրվել առօրյա կյանքում: Տաղանդաշատ պարուսույց Արինա Արարատյանի այս բեմականացման մեջ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում պրոֆեսիոնալ պարողների կողքին հանդես են գալիս սիրողական պարի հաշմանդամ վարպետները: «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը կցուցադրվի նաև փետրվարի 27-ին, մուտքը՝ անվճար տոմսերով:

Փետրվարի 12-ին դեսպան Հեֆերնը եղավ Գավառի երեխաների վերականգնողական և ռեսուրս կենտրոններում: ԱՄՆ ՄԶԳ-ի ու Խաղաղության կորպուսի աջակցությամբ այս կենտրոնները ուսուցումներ են անցկացնում ֆիզիկական ու մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների ծնողների համար և օժանդակում են նրանց: «Այս կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների շնորհիվ երեխաները մնում են ընտանիքում, ծնողների հետ և չեն հայտնվում խնամատար հաստատություններում», – ասաց դեսպան Հեֆերնը:

Վերոհիշյալ միջոցառումներն անցկացվում են այն ակնկալիքով, որ դրանց կհաջորդեն քննարկումներ ու խորհրդածություններ, որոնք կտանեն  դեպի առավել ներառական, բազմազան, հետևաբար, նաև ամուր հասարակություն, որտեղ ոչ միայն գնահատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներդրումները, այլ նաև օգտագործում են նրանց եզակի ձիրքերը:

Անօթևան, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկը 25 տարի է՝ սպասում է բնակարանային փոխհատուցման

Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:

Ավելին, վիրավոր ազատամարտիկի տնակի տարածքը դեռ վեց տարի առաջ, առանց իր գիտության օտարվել է Գյումրու նախկին քաղաքապետի կողմից: Տնակը և հատկապես կտուրի մասը շարքից դուրս են եկել: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը զինվորական հաշմանդամության թոշակն է, որը բավարարում է միայն դեղորայք ձեռք բերելուն: Գյումրեցի անօթևան ազատամարտիկի բնակարանային խնդիրների մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:

Ապամոնտաժվում են 4-րդ կարգի վթարայնության շենքերը

001(1) (640x427)4-րդ կարգի վթարայնության, նախկինում բնակելի 2 շինությունների քանդման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքը, որը նախկինում բնակեցված հանրակացարանային շենք էր, ամբողջությամբ կապամոնտաժվի 2 շաբաթում, հավաստիացրել է քանդումն իրականացնող ընկերության տնօրեն Էդիկ Վարդանյանը։

«Վտանգ ներկայացնող հնարավոր ինքնափլուզումը կանխելու նպատակով այս շինության ապամոնտաժումն առաջնային դիտվեց։ Հաշվի առնելով շենքի վթարայնության կարգն ու ապամոնտաժելիս վտանգի աստիճանը՝ մեր աշխատակիցներն այն քանդում են զգուշավորության կաննոները խստագույնս պահպանելով. հետևաբար, չնայած շինության ոչ մեծ ծավալներին, դեռևս երկու շաբաթ կտևեն աշխատանքները»,- նշել է Էդիկ Վարդանյանը։

Նշենք, որ Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքի՝ նախկինում հանրակացարանային շենքի՝ փաստաթղթային հիմնավորում ունեցող բոլոր փաստացի բնակիչներին Երևանի քաղաքապետարանը վերաբնակեցրել է 2013 թվականին, իսկ այն բնակիչների հարցը, ովքեր շենքի վթարայնությանից ելնելով մինչ վերաբնակեցումը ժամանակավոր բնակություն էին հաստատել այլ հասցեներում, քաղաքապետարանը կլուծի 2015 թվականին։

Ապամոնտաժվում է նաև Մարգարյան 45 հասցեում գտնվող վթարային շենքը, որի տեղում նոր բազմաբնակարան շենք է կառուցվելու՝ շուրջ 120 բնակարաններով, և տրամադրվելու է Երևանում գտնվող բարձր վթարայնության այլ շենքերի բնակիչներին որպես փոխհատուցում՝ ըստ հերթագրման ցուցակի։  Մարգարյան 45 շենքի բնակիչներին ևս քաղաքապետարանը որպես փոխհատուցում  տրամադրել է բնակարաններ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ վթարային բազմաբնակարանն ապամոնտաժելուց անմիջապես հետո շենքի տարածքում սկսվելու են նոր շենքի շինմոնտաժային աշխատանքները։

 

 

 

Գնդացիր և գնդացրի 2 փող` հյուրանոցի մուտքի մոտ

գնդացիրՓետրվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.50-ին նշված վայրում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր և գնդացրի 2 փող:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծՔաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ:
ՀՔԾ-ից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբի առաջին դասընթացն ավարտվեց հաջողությամբ

ԵՄ-ը Հայաստանում«ԵՄ-ը Հայաստանում» ակումբի առաջին դասընթացը տեղի ունեցավ Աղվերանում` փետրվարի 21-23-ին:

Բացման խոսքով հանդես եկան ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Դեսպան Հրիսթեան նշեց, որ Վիլնյուսի գագաթաժողովի համատեղ հայտարարությամբ ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների շարունակությունն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարելավումը: «ԵՄ-ը և Հայաստանը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հիմքերը վերանայելու, ինչպես նաև Հայաստանի հետ Հարևանության քաղաքականության գործողությունների պլանը թարմացնելու անհրաժեշտությունը` համապատասխանեցնելու ապագա համագործակցության բովանդակությանն ու նկրտումներին», ասաց դեսպանը: Նա ավելացրեց, որ երկու կողմերն էլ վճռական են ապագա համագործակցության հարցում` ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման, լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության հզորացման շարունակական բարելավմամբ:

ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը խոսեց ԵՄ-Հայաստան զարգացման համագործակցության բովանդակության ու ընդգրկման մասին:

Հիմնական բանախոսը Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ԵՄ արտաքին քաղաքականության փորձագետ Հրանտ Կոստանյանն էր, որ ներկայացրեց իր դատողությունները «Հայաստան-ԵՄ հարաբերությունները. որքա՞ն ենք իրարից հեռացել» թեմայի շուրջը, որին հաջորդեց մասնակիցների ակտիվ քննարկումը:

Դասընթացի հատուկ թեման միգրացիան էր: ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալլիստեն ներկայացրեց ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են 2014թ.-ի հունվարի 1-ից: «Թիրախավորված նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն էլ ներկայացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող իր ծրագիրը:

Բոլոր մասնակիցները կստանան «Հայաստանում ԵՄ ակումբի շրջանավարտ»-ի հավաստագիր, որոնք կհանձնի ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` փետրվարի 26-ին, ԵՄ կենտրոնում:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ և բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում է գրավիչ դասընթաց ու օգտակար ցանցային միջոցառում ավագ պաշտոնյաների և հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:

Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Ովքե՞ր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների տերերը

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տարածել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը, որտեղ նա անդրադառնում է Երևանի մանկապարտեզներում սննդի որակին: Բախշյանը գրում է.

«Վերջերս  շատ խոսեցինք այն մասին, որ  2014թ. հունվարի 13-17-ն ընկած  ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով  քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են  իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում,  և  տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից ետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության  պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը ետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը: Միևնույն հարցի մասին առաջին և երկրորոդ տեղեկանքներում ներկայացված տեղեկատվությունները տարբեր են: Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երևանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են  3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է: Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են  «Հալալ միս» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված վիճակում և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը ետ է վերադարձվել: Հիշենք, որ «Սուր անկյուն»  հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետև  տեսքը լավ չի եղել: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը: Մանկապարտեզներին  կարագ   ու  կաթնամթերք   են  մատակարարում հետևյալ ընկերությունները`  «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Անանո» ՍՊԸ-ն, «Տիսա» ՓԲԸ-ն, որոնց մատակարարած  կարագը 20-25 կգ տարայով չի եղել և չի համապատասխանել  տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են`  «Անանո»  ՍՊԸ-ն և «Հայկազունք» ՍՊԸ-ն, որոնց մատակարարած  խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված  5-14 սմ-ից  փոքր է եղել, ջեմի պիտանելիության ժամկետը հստակ չի երևացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: Վերոնշյալ վարչական շրջանների  ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում  հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը  Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն»  հաղորդման ժամանակ կշռվեց  հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երևանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող   աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել: Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը և քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետևողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրեցին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները: Տա Աստված` սխալվեմ»: