Ինչպիսի՞ն էին թուրքական պետական այրերը մանուկ հասակում (լուսանկարներ)

Թուրքական «Անադոլու» գործակալությունը ապրիլի 23-ի՝ Թուրքիայում Ազգային սուվերենության և երեխաների տոնի առիթով հրապարակել է հայտնի թուրք քաղաքական գործիչների մանկության լուսանկարները: «Թուրքիան ղեկավարող քաղաքական գործիչների մանկության լուսանկարները» խորագրով ֆոտոշարքում մանուկ հասակում կարելի է տեսնել վարչապետ

էրդողանԹայիփ Էրդողանին,

 

 

 

 

 

 

 

 

Bulent Arıncփոխվարչապետներ Բյուլենթ Արընչին,

 

 

 

 

 

 

Ալի ԲաբաջանԱլի Բաբաջանին,

 

 

 

 

 

 

 

Բեշիր ԱթալաԲեշիր Աթալային,

 

 

 

 

 

 

Ահմեդ Դավութօղլուինչպես նաև արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին և մի շարք այլ նախարարների:

Անկախ

 

Խաչքարի օծման արարողություն Թբիլիսիում

Խաչքարի օծման արարողություն ԹբիլիսիումԱպրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Արարողությունն իրականացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և թեմի հոգևոր դասի ընկերակցությամբ:

Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը բացեցին խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը:

Իր ելույթում դեսպան Մանուկյանը, մասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  հույժ կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է: Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից, սակայն, ցավոք, հայ ժողովրդի դեմ կատարված այդ ոճրագործությունը մինչ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել: Սա ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլև ողջ մարդկության ամոթը, քանզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը և չճանաչումը հետագայում հանգեցրեց նոր ցեղասպանությունների և ոճրագործությունների»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիք ձգտող երկիրը պարտավոր է դրսևորել եվրոպական պետությանը պատշաճ քաղաքավարական մակարդակ, բարոյական ուժ և քաղաքական կամք՝ պատմական անժխտելի փաստերի իրողությունն ընդունելու համար, ինչպես դա արեց Գերմանիան` դատապարտելով Հոլոքոստը:

Դեսպան Մանուկյանը հայտնեց, որ ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Վրաստանում ևս ստեղծվել է հանձնախումբ, որում ընդգրկված են ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի գործիչներ և մտավորականներ: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է հայ ժողովրդի արդար պահանջը հասու դարձնելը նաև մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի հասարակությանն ու իշխանությանը:

Օծման արարողությանը խոսքով հանդես եկան նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ զինված ուժերի Գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, Վրաստանում Բաբտիստական-Ավետարանական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, թբիլիսահայ բանաստեղծ-թարգմանիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանը, ինչպես նաև խաչքարի տեղադրման հովանավոր Հրաչյա Պողոսյանը: Արարողությանը մասնակցեցին նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում և Հայաստանում լատինական դավանանքի կաթոլիկական եկեղեցու առաքելության կառավարիչ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Հանս Յոահիմ Կիդերլենը, թբիլիսահայ մշակութային և հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 Անկախ

Չինաստանում հայտնի բրենդների պատկանող կոշիկի գործարանում գործադուլը շարունակվում է

Yue Yuen industrial complex in DongguanՉինաստանում սպորտային կոշիկներ արտադրող աշխարհի ամենամեծ ընկերությանը պատկանող գործարանի աշխատակիցները մերժել են գործադուլը վերջացնելու վերաբերյալ ադմինիստրացիայի առաջարկը:

Շարունակվող գործադուլը մեծ ազդեցություն է ունենում Nike և Adidas բրենդների արտադրանքի վրա:

Չինաստանի հարավային շրջանում գտնվող Yue Yuen արտադրական ՍՊԸ-ի հսկայական գործարանում երկու շաբաթ է, ինչ աշխատանքները ընդհատվել են, քանի որ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Երկու կողմերի միջև վեճը ծագել Չինաստանի օրենքով սահմանված չափից ցածր սոցիալական ապահովագրության գումարներ հատկացնելու պատճառով:

Երեքշաբթի օրը հազարավոր աշխատակիցներ աշխատանքի չեն ներկայացել: Երկու կողմերը դեռևս հեռու են համձայնության հասնելուց:

 Անկախ

Բացահայտվել է Աթաթուրքի ծագումը, նրա մայրը թուրքմեն է եղել

ataturkԱպրիլի 23-ը Թուրքիայում ազգային ինքնիշխանության  և երեխաների տոնն է: Այս կապակցությամբ հրատարակված «Աթաթուրքն էլ մի երեխա էր» վերնագրով գրքի առաջին գլխում մանրամասն ներկայացվում է Մուստաֆա Քեմալի ծագումը: «Ղազի Մուտաֆա Քեմալ Աթաթուրքը ծնվել է 1881 թվականին Սալոնիկի Քոջաքասըմ թաղամասի Իսլահհան փողոցում գտնվող եռահարկ վարդագույն տանը: Նրա հայրը պարոն Ալի Ռիզան էր, մայրը՝ տիկին Զուբեյդան: Նրա հայրական պապը՝ Քըզըլ Հաֆըզ Ահմեդը, սերում էր 14-15-րդ դարում Քարամանից եկած և Մակեդոնիայում հաստատված Քըզըլ Օղուզ քոչվորներից: Մայրը Սալոնիկի մերձակայում գտնվող Լանգազա ավանում բնակվող թուրքական ծագում ունեցող ընտանիքի աղջիկ էր: Մոր ընտանիքը ևս Քարամանից եկած և Ռումելիում հաստատված թուրքմեններից էր, որոնց կոչում էին Քոնյալար»,-պատմվում է գրքում:

Սիրիայում նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին

an3001398156369

Սիրիայում հայտարարվել է, որ նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 3-ին, ու դա ՄԱԿ-ի,ԱՄՆ-ի ու ԵՄ կողմից քննդատության է արժանացել: Բաշար Ասադը դեռևս չի հայտնել երրորդ ժամկետ առաջադրվելու մասին, սակայն Արևմուտքը ենթադրում է, որ նա անպայման դա կանի ու հաղթանակն էլ ապահոված կլինի.խորհրդարանը մի որոշում է ընդունել, որի համաձայն թեկնածությունը կարող է առաջադրել նա, ով վերջին 10 տարում բնակվել է Սիրիայում, ինչն արտասահմանում բնակվող  ընդդիմադիրներին կթողնի խաղից դուրս վիճակում:

Արևմուտքում նշում են, որ ընտրություններին իրավունք չունեն մասնակցելու փախստականները, ինչպես նաև սիրիական ահաբեկչության ենթակայության տակ բնակվողը: Դա ողջ պրոցեդուրան վերածում  է  ֆարսի ու քաղաքացիական պատերազմը քաղաքական եղանակով  իշխանության փոփոխության ճանապարհով ավարտելու փորձերը տապալում:

Անկախ

Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով

3Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Աբդուլլահ Գյուլի և Գեորգի Մարգվելաշվիլիի մասնակցությամբ գագաթնաժողով: Այս մասին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալքալիանին, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

“Գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն վերոնշյալ երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկու երկրները մեզ համար կարևոր են: Մենք ունենք հետաքրքիր Էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ թեմաները կլինեն հանդիպման հիմնական հարցերը”,- նշել է  Զալքալիանին:

Հանդիպումները տեղի կունենան եռակողմ ձևաչափով: Այս ձևաչափով արդեն տեղի է ունեցել արտգործնախարարների երկու և երեք երկրների ղեկավարների մեկ հանդիպում:

Եկել է առերեսման ժամանակը. Սելահաթթին Դեմիրթաշ

    Սելահաթթին Դեմիրթաշ  Թուրքիայի քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը, որոշում կայացնելով միանալ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, այսօր կուսակցական իր վերջին ժողովն է անցկացրել, որի ժամանակ ելույթ է ունեցել կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Վերջինս իր ելույթում հիշել է նաև Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի մասին: «Երկու օր անց՝ ապրիլի 24-ն է, այն օրը, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Հայ մտավորականները մահվան ուղարկվեցին Սիրիայի անապատներ: Դա համընդհանուր ցեղասպանության ծրագրի սկիզբն էր: Ահա այդ օրից 99 տարի է անցել: Սակայն մենք դեռևս ապրում ենք այնպիսի օրերում, երբ միասնական հայրենից ստեղծելու փորձեր կատարելու միջավայրում հայ ասելով ընկալում ենք որպես նվաստացում: Թուրքիայում ոչ մահմեդականները ընդունվել են  որպես փոքրամասնություն, սակայն նրանք մարդկային վերաբերմունք չեն կարողացել տեսնել: Մենք չենք կարող այնպես մեզ պահել, իբր այդ երևույթներից և ոչ մեկը գոյություն չունի: Մենք չենք կարող անտեսել ճնշված ժողովուրդների նկատմամբ անարդարությունը: Կառավարությունը դեռևս չի յուրացրել ոչ մահմեդականների նկատմամբ խտրականության կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը: Արդյո՞ք նրանց մարդ չհամարելու, թե՞ իթթիհատական մտածելակերպից ազատվել չկարողանալու համար: Սրանց հետ առերեսման ժամանակը եկել է: Այստեղից ուզում եմ նշել, որ մենք կիսում ենք ողջ հայ ժողովրդի վիշտը»,-հայտարարել է Դեմիրթաշը:

Անկախ

ԱՄՆ-ը Ուկրաինային 50 մլն դոլար կտրամադրի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համար

472958725ce3b144262c4761334aaf89

ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային 50 մլն դոլար կտրամադրեն քաղաքական ու տնտեսական բարեփոխումների նպատակով.Կիև այցելության ժամանակ հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Նա Ուկրաինային լրացուցիչ 8 մլն է առաջարկել տրանսպորտի ու կապի միջոցների համար:

Ռուսաստանի մասին խոսելով, փոխնախագահը նշել է, որ ռուսական կողմին քիչ ժամանակ է մնացել Ուկրաինայի հարցով Ժնևի համաձայնագրով հանձնառությունն իրականացնելու համար: Նա Ռուսաստանին Ուկրաինայի սահմանից զորքերը հեռացնելու կոչ է արել:

Ապրիլի 22-ին Բայդենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Յացենյուկի հետ. գրում է Գազետո.ռու-ն:

Անկախ

Ադրբեջանաիրանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել

2Ադրբեջանաիրանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել: Պատահարը տեղի է ունեցել ապրիլի 21-ի գիշերը,  Իրանի Արդեբիլ նահանգի Բիլյասուվար քաղաքի մոտ գտնվող Հորուզլու գյուղում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով “Oyannews”-ին:

Տեղի բնակիչները տեղեկացրել են, որ անհայտ անձիք հարձակում են գործել ադրբեջանաիրանական սահմանին տեղակայված սահմանային կետի վրա, տեղի է ունեցել զինված բախում: Ըստ նրանց ենթադրությունների՝ հարձակման ընթացքում մահացել է 4 մարդ՝ մեկ ոստիկան, մեկ զինվոր և երկու քաղաքացիական անձինք: Նշվում է, որ սպանվածները տեղի ադրբեջանցիներ են եղել:

Ըստ կայքի՝ ներկայումս Իրանի ոստիկանությունը և անվտանգության ուժերը տեղում հետաքննություն են իրականացնում: Իշխանությունները դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկատվությամբ հանդես չեն եկել:

Լուկաշենկոն բելառուսներին խորհուրդ է տվել <<գիշերը կարտոֆիլը մսի հետ չխժռել>>

13842798072841

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն երկրի բնակիչներին կոչ է արել կարտոֆիլը մսի հետ չհամադրել ու  իրենց չթունավորել արտասահմանում արտադրված մթերքով:

«Ես ինքս էլ շատ բան եմ փորձել: Սակայն, կներեք ինձ, ինչու միսը  ուտենք կարտոֆիլի հետ»,-ասել է նա ժողովրդին  ու խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում:

«Ինչու ես դու գիշերը կարտոֆիլը խժռում մսի հետ: Ինչպես ես քնելու: Ոչ թե մսի, այլ սելյոդկայի հետ կեր»:

Նա ցավով նշել է, որ երկրում առողջ կենսակերպը չի գնահատվում. «Ուտում ենք ոնց ասես ու ինչ ասես: Ինքներս մեզ թունավորում ենք»,ասել է նա:

Նա խորհուրդ է տվել ուտել միայն սեփական մթերքը, «ոչ մի դեպքում` արտասահմանյանը»: Նրա կարծիքով, արտասահմանյան արտադրության մթերքը «մեր օրգանիզմի համար չէ»:

Անկախ

Եռօրյա միջոցառումների շարք Ստամբուլում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին

99 amyakՍտամբուլում կանցկացվի եռօրյա միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Թուրքական «Բիանեթ» կայքի հաղորդմամբ՝ այսօր տեղի կունենա «Բաց դուռ» անունը կրող միջոցառումը, որի ընթացքում Եվրոպայի պատվիրակությունը հանդիպում կունենա հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչների հետ: Կանցկացվի  քննարկում, մտքերի փոխանակում: Ապրիլի 23-ին Ցեղասպանության հետ առերեսման պլատֆորմը Ստամբուլում կանցկացնի «Ցեղասպանության հետ առերեսում» խորագրով ֆորումը: Միջոցառմանը մասնակցելու են հյուրեր ինչպես Թուրքիայից, այնպես էլ հայկական սփյուռքից: 100-ամյակի  նախաշեմին քննարկվելու են այն միջոցներն ու ճանապարհները, որոնք կարող են օգնել թուրք հասարակությանը առերեսվել ցեղասպանության իրողությանը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմի նախաձեռնությամբ Հայդարփաշայի կայարանի մոտ կհիշեն մահվան ուղարկված հայ մտավորականներին: Այնուհետև Շիշլիի հայկական գերեզմանատանը կհարգեն 2011 թվականի ապրիլի 24-ին բանակային ծառայության ժամանակ սպանված Սևակ Շահին Բալըքչըի հիշատակը: Երեկոյան ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն տեղի կունենա Թաքսիմի հրապարակում:

 

Ղրիմի թաթարների առաջնորդի մուտքը Ղրիմ ու Ռուսաստան մինչև 2019 թիվն արգելվել է

5356365d-9c92-4b89-9c92-4b8610c912db.photo.0Ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիսի նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևին 5 տարով արգելվել է մուտքը Ռուսաստան ու Ղրիմ, ասվում է  «ՌԴ մուտքի թույլտվության  մասին ծանուցման» մեջ:

Ինքը` Ջեմիլևը հայտարարել է, որ ոչ մի «որոշում» իրեն չի կարող արգելել Ղրիմ  գնալ.ապրիլի 22-ին նա  մեջլիսի տեղակալ Ասլամ Կիրիմլիի հետ Ղրիմից մեկնեց Կիև:

Ապրիլի 19-ին Ղրիմի թաթարների առաջնորդին արդեն մերժել էին Ղրիմ մտնել, սակայն 1,5 ժամից հետո նա այնուամենայնիվ կարողացավ , մուտք գործել:

Անկախ

Մայիսի 16-ից – օգոստոսի 26-ը՝ իրանական արվեստի ցուցահանդես Փարիզում

exhibitionՓարիզի Ժամանակակից արվեստի թանգարանում կանցկացվի իրանական ժամանակակից արվեստի ցուցահանդես: Այն կմեկնարկի մայիսի 16-ին և կավարտվի օգոստոսի 24-ին: Ցուցահանդեսը կրում է «Չխմբագրված պատմություն» խորագիրը:  Ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 20 նկարիչ: Նրանց թվում են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մորթեզա Մոմաեզը, Քամրան Շիրդելը, Մորթեզա Ավինին, Քազեմ Չալիպան, Քավեհ Գոլեսթանին, Արդեշիր Մոհասսեսը: Ներկայացվելու է 1960-ականներից մինչև մեր օրերի իրանական արվեստը:

Միխայիլ Շումախերին ավտովթարի պատճառով դատի են տվել

Միխայիլ ՇումախերԻսպանացի մոտոցիկլավարը պաշտոնական բողոք է ներկայացրել Միխայիլ Շումախերի դեմ` կոմայի մեջ հայտնվելուց մի քանի շաբաթ առաջ ճանապարհային վթարի համար մեղավոր լինելու պատճառով:

Շումախերին մեղադրում են Սևիլիայի Բորմուխոս քաղաքում մոտոցիկլավարին ճանապարհ չտալու հետևանքով մոտոցիկլից ցած գցելու համար:

Իսպանացին փոխհատուցում է պահանջում անցած տարի նոյեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի ժամանակ իր դաստակը կոտրելու, ինչպես նաև ջարդված ժամացույցի, զգեստների և մոտոցիկլի համար:

Դատավարությունը տեղի կունենա միայն ապահովագրողների բանակցություններից հետո և եթե 45-ամյա գերմանացու ներկայությունը պարտադիր չլինի:

Ոստիկանությունից հայտնել են, որ վթարի ընթացքում Ֆորմուլա մեկի չեմպիոնը չէր հարգել մոտոցիկլավարի ճանապարհային երթևեկության իրավունքները:

Շումախերի մենեջերը հայտնել է, որ Միխայիլի առողջական վիճակում առաջընթաց է գրանցվել:

 Անկախ

Դատարանը «Կոմսոմոլկային» պարտադրել է Մարինա Վլադիին մեկ մլն վճարել

o_710470

Մարինա Վլադին մեկ մլն ռուբլի կստանա «Կոմսոմոլսկայա պրավդա»-ից: Մոսկվայի Սավելևյան դատարանը վճռեց. դերասանուհու պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցով  ռուսական թերթից որպես տույժ դերասանուհուն վճարել  այդ գումարը:

«Դատարանը բավարարեց Վլադիի հայցապահանջը, հրատարակությանը տուգանելով մեկ մլն ռուբլի ու պարտադրելով տպագիր հերքում տալ»,–հայտնել  է դատարանի մամլո քարտուղարը:

Ավելի վաղ Վլադին քաղաքացիական հայց էր ներկայացրել «Կոմսոմոլսկայա պրավդայի» դեմ, որի համարներից մեկում հոդված էր հայտնվել նրա ու դերասան Անդրեյ Սոկոլովի փոխհարաբերությունների մասին: Դերասանուհին հայտարարել է, որ թերթում ներկայացված տեղեկությունը վիրավորում է իր պատիվն ու արժանապատվությունը ու արատավորում իր բարի անունը:

Անկախ

Իրանը սկսել է արտադրել ածխածնային մանրաթելեր

ածխածնային մանրաթելերԻրանը առաջին անգամ սկսել է ածխածնային մանրաթելերի փորրձնական արտադրությունը՝ առաջատար նյութերի արտադրության նախագծի շրջանակում:  Այս նախագիծը ֆինանսավորվում է Իրանի արտադրության զարգացման և արդիականացման կազմակերպությունը: Նախատեսվում է տարեկան արտադրել մինչև 150 տոննա ածխածնային մանրաթել:

Իրանի կենսատեխնոլոգիաների կազմակերպության տնօրեն Մոհամմադ Ռեզա Փիրուզմանեշը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ 2011-ի երկրորդ կեսից սկսվել էր գործարանի կառուցման աշխատանքները, իսկ հիմա  արդեն սկսվել է փորձնական արտադրությունը: Այս նախագիծն իրականացնելու համար ներդրվել է 28,1 մլն դոլար:

Ածխածնային մանրաթելերն լայնորեն օգտագործվում են մեքենաշինության, սպորտային սարքավորումների պատրաստման, սեյսմակայուն շենքերի, թունելների, կամուրջների կառուցման  ընթացքում:

Փիրուզմանեշը տեղեկացրել էր նաև, որ Գիլանում կառուցված այս գործարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա առաջիկա ամիսներին: Այդ արարողությանը ներկա կլինեն Իրանի մի շարք պաշտոնյաներ, գործարարներ:

Մինչ այժմ ածխածնային մանրաթելեր Իրան ներկրվել են արտերկրից:

Անկախ

Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Մոսկվա

 Մոհամմադ Ջավադ ԶարիֆԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն երեկ երեկոյան ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա մասնակցելու մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների 3-րդ կոնֆերանսին:

Զարիֆին դիմավորելու համար «Վնուկովա» օդանավակայան էին եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Ռուսաստանում Իրանի դեսպանը, Մոսկվայում գործող իրանական կազմակեպությունների ղեկավարներ:

Իրանի արտգործնախարարի այցը կտևի 2 օր: Այսօր նա հանդիպելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են մի շարք հարցեր երկկողմանի կապերի ամրապնդման, Կասպից ծովում տիրող ռեժիմի, միջազգային և տարածաշրջանային հարցերի, Ուկրաինայում տիրող իրավիճակի, Սիրիայում առկա ճգնաժամի վերաբերյալ:

Այսօր Ջավադ Զարիֆը հանդիպելու է նաև Ռուսաստանում բնակվող իրանցիների հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Իրանի դեսպանատանը:

Մոսկվայում անցկացվող մերձկասպյան պետությունների 3-րդ կոնֆերանսին մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարները:

Ըստ նախանական պայմանավորվածության, 4-րդ կոնֆերանսը տեղի է ունենալու 2014-ի սեպտեմբերին՝ Աստրախանում:

Սա Զարիֆի 2-րդ պաշտոնական այցն է Ռուսաստան: Առաջին անգամ նա այցելել էր 2014-ի մարտին:

Կոնֆերանսի ընթացքում վերլուծվելու է 2010-ին Բաքվում տեղի ունեցած կոնֆերանսից հետո կատարված աշխատանքը:

ԽՍՀՄ-ի փլուզումից  հետո այս 5 պետությունները չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ Կասպից ծովի իրավական վիճակի վերաբերյալ: 1921-ից մինչև 1940-ական թթ. ընթացքում կնքած պայմանագրերը Ռուսաստանի (ԽՍՀՄ) և Իրանի միջև արդեն հնացել էին: Թուրքմենստանը, Ադրբեջանը և Ղազախստանը դրանք չեն ճանաչում:

Անկախ

Ադրբեջանը Իրանին կհանձնի մոտ 100 բանտարկյալի

բանտՄոտ ժամանակներս Ադրբեջանի կառավարությունը իրանական կողմին կհանձնի մոտ 100 բանտարկյալի: Այս մասին տեղեկացրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ահունդովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ դեսպանի՝ Ադրբեջանում տարբեր ժամանակներում ձերբակալված բանտարկյալները կհանձնվեն Իրանին, որպեսզի իրենց երկրում շարունակեն պատիժը կրել: “Բանտարկյալներից շատերը Ադրբեջանում ձերբակալվել են թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով”,- մանրամասնել է դեսպանը:

Անկախ

Եմենում ավիահարվածով «Ալ Քաիդայի» 55 զինյալ են ոչնչացրել

o_519259

Եմենի Աբյան, Շաբվա ու Էլ-Բեյդ գավառների լեռներում գրոհայինների  զորավարժանքի ճամբարին հասված օդային հարվածի արդյունքում «Ալ Քաիդայի « 55 զինյալ են ոչնչացրել: Ենթադրվում է, որ հարվածը հասցրել է ամերիկյան անօդաչու սարքը, հայտնել է «Ւնտերֆաքսը», հղում անելով Fox News հեռուստաալիքին:

Զոհված ծայրահեղականների մեջ «Ալ Քաիդայի» 3 ազդեցիկ առաջնորդներ են ու օտարերկրացի զինյալներ:

2 օր առաջ, նմանօրինակ հարձակման արդյունքում ոչնչացվեց 15 ահաբեկիչ:

Անկախ

«Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

o_934663

Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը գերազանցել է 100-ը, 220 մարդ առաջվա պես համարվում է անհետ կորած: Ողբերգությունից արդեն 6 օր է անցել ու ողջ մնացածների գտնելու շանսերը նվազում են: Նավում 500 ուղևոր կար, հիմնականում` դպրոցականներ:

Հետաքննությունը ենթադրում է, որ նավաբեկության պատճառը նավապետի սխալն է, որը չափազանց կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ նավը շրջվել է: Մի վարկածի համաձայն էլ նավաղեկի մոտ  ոչ թե նավապետն է եղել, այլ նրա  ոչ փորձառու երրորդ  օգնականը:

Անկախ