Բարաք Օբամայի` բանանով կոլաժի համար Իրինա Ռոդնինան մեղադրվում է ռասիզմի մեջ

0Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է  Բարաք  ու Միշել Օբամաների ֆոտոշոփային լուսանկարը, որն իր թվիթերում է տեղադրել օլիմպիական չեմպիոն “Միացյալ Ռուսաստան” կուսակցությունից պատգամավոր Իրինա Ռոդնինան:

Ռոդնինան կոլաժի տակ գրել է “Խոսքի ազատությունը ազատություն է: Ձեր բարդույթների համար ինքներդ էլ պատասխան տվեք”:

Թուրքիայի ամենաբարձր շենքում հրդեհ է բռնկվել

hrdehԹուրքիայի ամենաբարձր շենքում, որը տեղակայված է Ստամբուլի Լևենթ թաղամասում, այսօր հրդեհ է բռնկվել: «Sapphire Residence»-ում տեղակայված ռեստորաններից մեկի խոհանոցում դեռևս անհայտ պատճառներով կրակ է բռնկվել, ինչի հետևանքով միացել է հակահրդեհային ահազանգը: Հրդեհի առաջացման հարկից դուրս են բերվել բոլոր աշխատողներն ու այցելուները: Դեպքի վայր են եկել հրշեջ և շտապ օգնության ծառայության մեքենաները:
Թուրքական «Հյուրիյեթը» հաղորդում է, որ «Sapphire Residence»-ի հսկայական շենքը, որտեղ տեղակայված են բնակարաններ, խանութներ, գրասենյակներ և ռեստորաններ, ամբողջովին ծխով է պատվել և որոշակի խուճապ առաջացրել: Սակայն հրշեջները, գործի անցնելով, տեսել են, որ հրդեհը փոքր է և մեծ վնասի պատճառ չի դարձել: Այնուհանդերձ շենքում գտնվող մարդկանց որոշ ժամանակով տարհանել են:

 

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Հրանտ Դինքի անվան միջազգային հինգերորդ մրցանակաբաշխությունը

logoՀրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը, նրա ծննդյան օրը`սեպտեմբերի 15-ին կազմակերպվելիք հանդիսության ժամանակ այս տարի արդեն հինգերորդ անգամ կգտնի իր տերերին: Երկու մրցանակը կտրվի այն մարդկանց, խմբերին կամ կառույցներին (մեկը՝ Թուրքիայից, մյուսը՝ արտասահմանից), որոնք զերծ են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, աշխատում են ավելի ազատ և արդար աշխարհի համար, հանուն այդ գաղափարների իրենց ռիսկի են ենթարկում, խոսում են խաղաղության լեզվով՝ այդպիսով մարդկանց հույս և ներշնչանք հաղորդելով պայքարը շարունակելու ճանապարհին:

Մրցանակաբաշխության ժյուրիի հանձնաժողում այս տարի ընդգրկված են մի շարք հայտնի անձինք`Իսմայիլ Բեշիքչին, Թիմ Գարտոն Էշը, Լիդիա Կաչոն, Ռաքել Դինքը, Կոստա Գավռասը, Նիլյուֆեր Գյոլեն, Հայաստանից Ալեքսանդր Իսկանդարյանը, Էթյեն Մահչուպյանը և միջազգային «Memorial» միությունը:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Ստամբուլում: Երեկոյի ժամանակ հանդես կգան Հայկո Ջեփքինը և Բողազիջի ջազ խորը: Մրցանակաբաշխության ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել կիրակի՝ սեպտեմբերի 15-ին ժամը 20:00-ին www.hrantdink.org, www.hrantdinkodulu.org կայքերում`անգլերեն և թուրքերեն:

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Ադրբեջանի կողմից միավորներ գնելու վերաբերյալ հետաքննություն է սկսվել

Azerbaijan entrant in 2013 Farid MammadovՀետաքննություն է սկսվել այն լուրերից հետո, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում մի քանի երկրներ վճարել են քվեներ ստանալու համար:

Չբացահայտված երկրի ներկայացուցչության անդամներից մեկը այս շաբաթ Շվեդական թերթերից մեկին հայտնել է, որ մի քանի մրցակից երկրների ներկայացուցիչներ քվեներ ստանալու հարցով իր հետ կապ են հաստատել:

Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած այս տարվա մրցույթում աշխատած ներկայացուցիչը մեղադրել է Ադրբեջանի 2011թ-ի հաղթողներին իրեն «մեկ տարի ապրելու համար բավականաչափ» գումար առաջարկելու համար, եթե ինքը բարձր միավորներ ապահովի տվյալ երկրի համար:

Ադրբեջանի ներկայացուցիչները լիտվացի ուսանողներին նաև անվճար հեռախոսի քարտեր և գումար են տվել իրենց օգտին քվեարկելու համար:

Աղբյուրը շվեդական Skanska Dagbladet թերթին տեղեկացրել է, որ իր հետ կապվել է նաև Մակեդոնիայի թիմը՝ հուսալով բարձր միավորներ հավաքել կիսաեզրափակիչ փուլում:

Daily Mirror-ը հայտնում է, որ ներկայացուցչի տեղեկություններով՝ կուլիսներում նման գործարքներ իրականացնելու փորձ կատարել են ևս երեք այլ երկրներ:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի միջոցառման վերահսկիչ Սիետսե Բակերը Mirror-ին հայտնել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն այս կապակցությամբ հետաքննություն է սկսել:

Նա նաև նշել է, որ եթե վերոնշյալ կասկածները հաստատվեն, ապա իրենք շատ խիստ պատժամիջոցներ կկիրառեն և կանեն ամեն ինչ ապագայում նման դեպքերից խուսափելու համար:

Թերթն ավելացնում է, որ «Եվրատեսիլ»-ի մասնագետները մտավախություն ունեն, որ չնայած խոստացել են հետաքննություն անցկացնել, այնուամենայնիվ, իրական քայլել չեն ձեռնարկվի այս ուղղությամբ:

 

Երիտասարդը այծ է բռնաբարել՝ դատապարտվելով ազատազրկման

kendani«Դողան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով BBC–ի փոխանցած լուրը, հաղորդում է, որ Անգլիայի Ուիլթշիր դքսությունում 23-ամյա Ռոբերտ Նյումենը այծ է բռնաբարել՝ վնասվածք հասցնելով կենդանուն: Այծի տերը այս դեպքից հետո ստիպված է եղել շատացնել իր հողատարածքի անվտանգության տեսախցիկների թիվը, հոգալ կենդանու բուծման ծախսերը: Այդ պատճառով էլ նա պահանջել է, որպեսզի մեղավորին ոչ միայն պատժեն, այլև  դրամական տույժի ենթարկեն:

Սակայն տեղական դատարանը սահմանափակվել է միայն պատժի սահմանմամբ: Այծի բռնաբարության մեջ մեղադրվող երիտասարդը նախկինում էլ ձերբակալվել էր գողության համար, բայց նրա ութ շաբաթյա ազատազրկումը հետաձգվել էր: Վերջին հանցագործությունից հետո Ռոբերտը ստիպված է բանտում 14 շաբաթ անցկացնել:

Երեխածնության լավագույն տարիքը

ol3001378982811Չնայած այն փաստին, որ արևմուտքում առաջին երեխան ունենալու տարիքը տարեցտարի էլ ավելի է մեծանում, փորձագետները խորհուրդ են տալիս, որ առաջնեկի ծննդի համար կանայք սահմանափակվեն որոշակի տարիքի շրջանակներում:

Նյուքասլի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ կինը չպիտի օգտագործի  կարիերան երեխա ունենալը հետաձգելու համար: Այսպես, թե այնպես, երեխաները պետք է ծնվեն մինչև կնոջ 35 տարին լրանալը, քանի որ ձվազատման ցուցանիշները դրանից հետո վատանում են, հետն էլ` արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը:

Ընտանիքի պլանավորմանը հետևող կանայք այդ հանգամանքը հաճախ անտեսում են, չեն գիտակցում, որ առաջին երեխան ունենալու գործը հետաձգելը կարող է վերածվել խնդրի, կամ նույնիսկ ողբերգության:

Մինչդեռ, Արևմտյան Եվրոպայի բնակչուհիների 50%-ն իրենց առաջին երեխան ունենում են 30-ից հետո:

 

Ճապոնիան իր երկարակյացներով նոր ռեկորդ է սահմանել

iՃապոնիայում այս տարի 100 տարեկանից բարձր մոտ 55 հազար մարդ կա, որոնցից 6791-ը տղամարդիկ են, իսկ 47 606-ը` կին:

Անցած տարվա համեմատ, Ճապոնիայում այս տարի երկարակյացների թիվն ավելացել է 3021-ով: Նրանցից ամենատարեցը  կին է` 115 տարեկան  Օսակի Միսաո Օկավան, որը ծնվել է 1898-ի մարտի 5-ին:

 

Ալ-Քաիդայի առաջնորդը ԱՄՆ-ում հարձակումներ իրականացնելու կոչ է արել

Ayman al-ZawahriԱլ-Քաիդայի առաջնորդը, 2001թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերի տարելիցի կապակցությամբ մահմեդականներին ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու կոչ անելով, նշել է, որ պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն Ամերիկային ֆինանսապես «արյունաքամ անելու» համար:

Հարձակման 12-րդ տարելիցի հաջորդ օրը հրապարակված ձայնային հաղորդագրության մեջ Այման ալ-Զավահիրին նշում է, որ Ամերիկան միֆական ուժ չէ և իսլամի սուրբ մարտիկները նրան կարող են հաղթել միայն իր սեփական հողում հարձակումներ իրականացնելով:

Նա հայտնում է, որ ալ-Քաիդայի զինյալները պետք է փոքր հարձակումներ կամ Նյու Յորքում և Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ի իրականացված հարձակումների նման մեծ հարված հասցնեն՝ այդ կերպ Ամերիկային լարված պահելով, թե երբ և որտեղ իրենք կհարվածեն հաջորդ անգամ:

Ձայնագրությունը տեղադրվել էր ռազմական կայքում, որը սովորաբար օգտագործում է ալ-Քաիդան:

 

Ռուսաստանի հոգեբուժարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կան զոհեր

russian_hospital_fireՌուսական Ռիա նովոստի լրատվական գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի Վելիկիյ Նովգորոդ քաղաքի հոգեբուժական հաստատությունում ուրբաթ առավոտյան բռնկված հրդեհից մահացել է 12 մարդ, 20 մարդ անհետ կորած են համարվում:

Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքի տեղեկություններով՝ հրդեհի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Ռիա նովոստին, մեջբերելով առողջապահության նախարարության հայտարարությունը, նշում է, որ հրդեհի պահին շենքում 59 մարդ է եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով 23 մարդ է փրկվել:

Ոստիկանությունը փնտրում է հրդեհի ընթացքում հոգեբուժարանից փախած հիվանդներին:

Հերդեհը այժմ մարվել է, իսկ դեպքի վայրում փրկարարական անձնակազմ է աշխատում:

Ադրբեջանում զինվոր է մահացել սեփական հրացանից արձակած փամփուշտի հետևանքով

3Ադրբեջանական բանակը կորցրել է ևս մեկ զինվորի:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, դեպքը տեղի է ունեցել Թովուզի (Տավուշի) շրջանի “N” զորամասում:

Ասքերլի Անար Դաղըստան օղլուն մահացել է (ծնվ. 1994թ.) սեփական հրացանից արձակած փամփուշտի հետևանքով:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

«Գալաթասարայը» ցնծում է, Ռոնալդոն չի մասնակցելու առաջիկա խաղին

ronaldo Այսօր թուրքական լրատվամիջոցներում լուրեր են հայտնել, թե իսպանական «Ռեալ Մադրիդի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդոն չի մասնակցելու թուրքական «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի մյուս շաբաթ կայանալիք հանդիպմանը: Հայտնի է, որ Ռոնալդոն վնասվածք ունենալու պատճառով խնդրել է մարզիչներին չմասնակցել Ստամբուլում սպասվող հանդիպմանը: Ռոնալդոն իր թիմին չի կարողանա օգնել առնվազն երկու շաբաթ:

  «Ռադիկալը» գրում է, որ Ռոնալդոն, հանդիպելով ակումբի բժիշկների հետ, խնդրել է իրեն հանգստանալու հնարավորություն տալ, քանի որ վերջին հանդիպումներին ցավեր է ունեցել: Հնարավոր է, որ Ռոնալդոն նույնիսկ բուժման կուրս անցնի:

Ստամբուլում կրկին բողոքի ցույցեր են (տեսանյութ)

istanbulԱրդեն մի քանի օր է, ինչ Ստամբուլի մի շարք հատվածներում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում Հաթայում երիտասարդ Ահմեդ Աթաքանի սպանության դեմ: Երեկ երեկոյան Քադըքյոյ թաղամասում հավաքված մի խումբ ցուցարարներ նստացույց են արել, այնուհետև բարիկադներ են կառուցել, կրակի են տվել աղբամանները:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը հավաքվածներին ցրելու նպատակով բարձրախոսով զգուշացում է արել: Տեսնելով, որ ցուցարարները չեն հեռանում, ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել նրանց նկատմամբ, որից հետո կարողացել են մասնակիորեն ցրել ցուցարարներին:

«Թալիբան» շարժումն ահաբեկչություն է իրականացրել ԱՄՆ-ի հյուպատոսարանի մոտ

talibanԱֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ վիլայեթում մահապարտը հարձակում է իրականացրել ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա: Տեղական ոստիկանության ծառայողները նշել են, որ պայթուցիկով լիցքավորված մեքենան պայթել է ուղիղ հյուպատոսարանի շենքի դիմաց, որից հետո զինված մի խումբ պայքարի մեջ է մտել աֆղանական ոստիկանության ուժերի և հյուպատոսարանի անվտանգության ծառայության հետ:

Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ հարձակման հետևանքով հյուպատոսարանի 2 աշխատակից է զոհվել, ավելի քան 15 մարդ վիրավորվել է: Հարձակում գործած մահապարտներից բախման ընթացքում 5 հոգի է սպանվել ԱՄՆ-ի հատուկ ծառայության ուժերի կողմից: Ահաբեկչության պատասխանատվությունը ստաձնել է «Թալիբան» շարժումը:

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող 8 երիտասարդի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել

2Ադրբեջանի ընդդիմադիր NİDA երիտասարդական շարժման՝ կալանքի տակ գտնվող 7 ակտիվիստներին, ինչպես նաև “Ազատ երիտասարդություն” կազմակերպության անդամ Իլկին Ռուստամզադեին Ադրբեջանի ՔՕ-ի 220.1 հոդվածով նոր մեղադրանք է ներկայացվել՝զանգվածային նկարագրությունների կազմակերպում՝ հրդեհների և  բռնություների ուղեկցմամբ: Այս մասին տեղեկացրել են ակտիվիստների փաստաբանները, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:

Ակտիվիստները ձերբակալվել են 2013թ. մարտին և ապրիլին՝ թմրանյութերի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահման մեղադրանքով:

Ակտիվիստների փաստաբնների կարծիքով՝ նոր մեղադրանքները անհիմն են համարում՝ ընդգծելով, որ մարտին անցկացված բողոքի ցույցերը խաղաղ բնույթ են կրել, և պետական ու մասնավոր ունեցվածքին վնաս չի հասցվել: Ավելին՝ ոստիկանությունն է ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրաշիթ կիրառել:

Նոր մեղադրանքների հաստատման դեպքում ակտիվիստներին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Կալանքի տակ գտնվող ակտիվիստներին միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը “խղճի բանտարկյալ է” անվանել:

 

Բաքվում կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ

1Սեպտեմբերի 23-27-ը Բաքվում համակարգչային աջակցությամբ տեղի են ունենալու “Eternity-2013” (Հավերժություն-2013) թիմային զորավարժություններ` նվիրված նավթագազամուղի պաշտպանությանը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Համատեղ զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև խողովակաշարերի պաշտպանությամբ զբաղվող կառույցները:

“Eternity-2013” զորավարժությունները անցկացվում են տարին մեկ անգամ:

Մոսկվայի կառավարությունը ցրվել է

i (6)Սերգեյ Սոբյանինը Մոսկվա քաղաքի կառավարությունը ցրելու վերաբերյալ համապատասխան հրաման է ստորագրել սեպտեմբերի12-ին: Գործող պաշտոնյաներն իրենց պարտականությունները կկատարեն մինչև նոր կառավարություն կձևավորվի:

Մեքսիկացի պատգամավորը սպանվել է հարցազրույցի ժամանակ

20130912-F24E9052DFBFBD37-0-0-505AC1D7-D9EAFC64956C6D3FՄեքսիկայում անհայտ անձինք մաչետեով սպանել են Միչոական նահանգի կոնգրեսի պատգամավորին: Դեպքը կատարվել է փողոցում, երբ Օսբալդո Լուկատերոն  իր ավտոմեքենայի մեջ նստած հարցազրույց էր տալիս տեղի թերթի լրագրողին:

Հանցագործները մոտեցել են մեքենային, պատգամավորին, նրա եղբորն ու լրագրողին  ուժով դուրս բերել , պառկեցրել գետնին  ու մի քանի հարված հասցրել յուրաքանչյուրին: Դրա հետևանքով պատգամավորը տեղում մահացել է, մյուսները` հոսպիտալացվել:

Հետաքննության վարկածի համաձայն, հարձակումը կապված է Լուկատերոյի գործունեության հետ: Հայտնի է, որ նա առաջներում էլ է սպառնալիքներով նամակներ ստացել:

Միշել Օբաման ամերիկացիներին համոզում է ջուր շատ խմել

o_760363ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման երկրի քաղաքացիներին առաջարկել է ամեն օր  մեկ բաժակ ավելի  ջուր խմել, որ պայքարեն գիրության դեմ.”Դա շատ հեշտ է:Խմեք մեկ բաժակ ավելի, քան սովորաբար: Այդ տարբերությունը կանդրադառնա առողջության ու ընդհանուր ինքնազգացողության և էներգիայի վրա: Խմեք ու  ինքներդ կհամոզվեք”,-ասվում է սեպտեմբերի 12-ին տարածված հայտարարության մեջ:

“Ես հասկացել եմ, որ եթե մենք ցանկանում ենք ավելի առողջ լինել ու դրանով օգնել մեր ընտանիքներին, ապա ավելի հեշտ է շատ ջուր խմել”,-հայտնել է առաջին տիկինը:Նրա խոսքով, շուտով մեկնարկելու է նրա նոր` Drink Up քարոզարշավը: Դա պետք է տեղի ունենա Վիսկոնսին նահանգի Ութերթաուն քաղաքում ու դրանում նրան կօգնի դերասանուհի Եվա Լոնգորիան: Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Միշել Օբամայի կոչը փակցնել ջրի շշերի պիտակներին, ու ողջ երկրում  խմելու ջրի հասարակական 10 հազար շատրվանների  վրա:

ԱՄՆ-ում գիրությամբ է տառապում յուրաքանչյուր երրորդ հասուն մարդը, յուրաքանչյուր 5-րդ երեխան:

Բրեյվիկն Օսլոյի համալսարան է ընդունվել

i (4)69 մարդու սպանած Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղագիտության  ֆակուլտետի հեռակա բաժին:

Բանտում գտնվող Բրեյվիկն ամռանը հանձնել է բոլոր քննությունները: Ընդ որում բանտարկյալի կարգավիճակը չի  շփոթեցրել համալսարանի ղեկավարությանը: Համալսարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ պատրաստ է օգնել Բրեյվիկին` մարդասիրական նկատառումներով:

Բանտապետ Իլա Կնուտ Բյարկեյդը նույնպես պաշտպանել է Բրեյվիկի  վճիռը.”Մենք ցանկանում ենք բոլոր ջանքերը ներդնել, որ մեր բանտարկյալներն անհրաժեշտ որակավորում ստանան, ինչը կօգնի նրանց աշխատանք գտնել ազատ արձակվելուց հետո”:

Բրեյվիկը միջնակարգ դպրոց չի ավարտել նա միջնակարգի ավարտական չունի:

Ամերիկացիներն Ասադի մեղքն ապացուցող բավականաչափ փաստեր չունեն

i (3)The Washington Times-ի լրագրողները բացատրում են, թե ինչու ԱՄՆ-ն չի կարողանում ապացուցել Սիրիայի նախագահի մասնակցությունը քիմիական զենքի կիրառմանը:

Թերթի կարծիքով, ամերիկյան հետախուզությանը մինչ օրս չի հաջողվել ծանրակշիռ փաստեր գտնել, որ իրոք, Ասադը օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու հրաման է արձակել:

Հրատարակությունը համոզված է, որ  նման սցենարը նախագահի տեսանկյունից, այնքան էլ տրամաբանական չէ.”Եթե գեներալներից  որևիցե մեկը նման քայլի գնար սեփական նախաձեռնությամբ, ապա դա Ասադի համար լուրջ խնդիր կնշանակեր: Կստացվեր, որ Ասադը սպառազինոթյան նկատմամբ հսկողություն չունի: Իսկ, թե ով է նման գրոհի  հրաման արձակել, պարզելու համար ապացույցներն անբավարար են”: