Գերությունից ազատված բելգիացին պատրաստ է պատմել ճշմարտությունը Դամասկոսի քիմիական գրոհի մասին

Պիեռ Պիչչինին դա Պրատայի հավաստմամբ, որը գրեթե կես տարի է անցկացրել ծայրահեղականների մոտ գերության մեջ, քիմիական զենքի կիրառումը գրոհայինների սադրանքն է:

i (3)Կրթությամբ պատմաբան բելգիացին արդեն 8 անգամ է լինում Սիրիայում ու գերի է ընկել իտալացի գործընկեր Դոմենիկո Կուիրիկոյի հետ այն բանից հետո, երբ Ազատ բանակն իրենց վաճառեց իսլամիստներին:

Նա պատմել է այն կտտանքիների մասին, որոնց ենթարկել են. խմելու համար կեղտոտ ջուր են տվել, թույլ չեն տվել 2-3 շաբաթ լվացվել ամառվա շոգին, մկրատով կտրել են լեզվի ծայրը ու մի քանի անգամ սպառնացել ատրճանակի խզակոթը դեմ տալով ծոծրակին: Բելգիացին ապստամբների մոտ գերության մեջ է անցկացրել 5 ամիս: Նրա խոսքով, ինքը լսել է գրոհայինների  խոսակցությունները, որոնք քննարկել են պատրաստվող քիմիական գրոհը ինչ որ օտարերկրացիների հետ, որոնք խոսում էին մաքուր անգլերենով, ընդ որում, խոսակցությունը սկայպով էր ընթանում` Ազատ բանակի գեներալի ու ալ-Ֆարուքի ( դա այն բրիգադն է, որը սիրիական բանակի սպանված զինվորի սիրտը հում-հում կերավ) բրիգադի սպայի ու երրորդ դեմքի` ըստ Պիեռի, հաստատ բրիտանացու հետ, քանի որ նա գերազանց խոսում էր անգլերեն: Դա Պիեռին առիթ է տալիս հաստատելու, որ քիմիական գրոհն Ասադի կառավարությունը չի կազմակերպել:

Թե ինչ կերպ են գործին բրիտանացիները խառնվել ու ինչ են նրանք խոսել, բելգիացին կպատմի մոտ ժամանակներում, իր իտալացի գործընկերոջ հետ:

ԱՄՆ-ում “երեխաների որդեգրման ընդհատակյա բորսա” է հայտնաբերվել

ԱՄՆ-ում հայտնաբերվել է “օտարերկրացի երեխաների որդեգրման ընդհատակյա բորսա”: Համակարգը ենթադրում է  համացանցի միջոցով երեխաներին մեկը մյուսին փոխանցում: Նման տվյալներ են տրամադրել ԱՄՆ-ում հետաքննությունը վարող Ռեյթրի լրագրողները:

Մեկուկես տարի լրագրողները հետաքննություն են վարել ու հայտնաբերել համացանցում մասնագիտացած մի խումբ, որի անդամները հայտարարություններ են տեղադրում  այն մարդկանց  մասին, ովքեր ցանկանում են օտար երեխայի որդեգրել կամ էլ  որդեգրած երեխային հանձնել մեկ ուրիշի:

i (2)Լրագրողներին գրավել է “Որդեգրում հրաժարված ծնողներից” հայտարարությունը: Նրանք հետևել են մասնակիցների տեղադրած նյութերին ու գրառումներին: Ընդհանուր թվով հայտնաբերվել է 261 երեխա: Նրանց տարիքը 6-14 է: Նրանցից ամենակրտսերը 10 ամսական է եղել: Հիմնականում երեխաները բերվել են Եթովպիայից(29), Ռուսաստանից(26), Ուկրաինայից ու Չինաստանից (20-ական): Եղել են երեխաներ Լիբերիայից, Հաիթիից, Գվատեմալայից, Բրազիլիայից, Ղազախստանից (4 մարդ), Վիետնամից:

Ընդհատակյա բորսայի մասին իմանալով, “Յահու” ընկերությունը տվյալ խմբի համար փակել է մուտքը համացանց: Սակայն, ցանցային մյուս ռեսուրսները չեն շտապել հետևել “Յահուի” օրինակին: Օրինակ “ֆեյսբուքում”  նման խումբ շարունակում է գոյությունը:

Հետաքննությամբ պարզվել է, որ Ամերիկայում ձեռքից ձեռք երեխա խլելը շատ հեշտ է ու նման դեպքեր հաճախ են գրանցվել: Պարզվել է, որ երեխաներին ուրիշ ընտանիքներ տեղավորելը արագ է կատարվել սովորական հավատարմագրի հիման վրա. նոտարով հաստատված հայտարարությամբ այն մասին, որ երեխան մեկ ուրիշ հասուն մարդու խնամքի տակ է:

 

Ադրբեջանում գրանցվել է նախագահի ևս 4 թեկնածու

3 Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է նախագահի ևս 4 թեկնածուի, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը։

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քարտուղար Արիֆ Մուխտարովն առանձին-առանձին ներկայացրել է թեկնածուներին՝ “Մուսավաթ” կուսակցությունից Հաֆիզ Գաջիև, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադե, “Ազգային զարթոնքի շարժում” կուսակցության նախագահ Ֆարաջ Գուլիև և “Միացյալ ազգային ճակատի” նախագահ Գուդրաթ Հասանգուլիև։

Ապա հանձնաժողովի անդամները բաց քվեարկություն են իրականացրել, որի ընթացքում մեծամասնությունը կողմ է արտահայտվել ներկայացված թեկնածուների գրանցմանը։

Հավելենք` ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր գործող նախագահ Իլհամ Ալիևի, “Ումիդ” կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի և խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջի թեկնածությունները։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին։

Պապուա նոր Գիվնեայում զբոսաշրջիկների վրա դանակներով հարձակման ընթացքում զոհվել են երկու զբոսավարները

group of tourists 1Պապուա նոր Գվինեայի հեռավոր ջունգլիներով անցնող արևմտյան երկրներից զբոսաշրջիկները հարձակման են ենթարկվել, որի արդյուքնում սպանվել են նրանց զբոսավարները:

Հայտնի Black Cat արահետում զբոսաշրջիկների խմբի վրա հարձակվել էր մաչետեներով, դանակներով և նիզակներով զինված մի ավազակախումբ:

Արևմտյան զբոսաշրջիկները, որոնցից ութը ենթադրաբար ավստրիացիներ, իսկ մեկը նոր զելանդացի են եղել, տարբեր վանսվածքներ են ստացել:

Զբոսաշրջիկների վրա հարձակված խումբը, որոնց այժմ որոնում է ոստիկանությունը, անհետացել է ջունգլիներում:

Հարձակումից հետո խմբի ճանապարհային ուղեկցորդը մի քանի զբոսաշրջիկների ուղեկցել էր անտառով՝ օգնություն գտնելու համար:

Զբոսաշրջիկները այժմ տեղափոխվել են մայրաքաղաք Պորտ Մորսբի:

Խմբի փրկարարական աշխատանքների կազմակերպչի տեղեկություններով՝ խմբի երկու զբոսավարներին մահացած են գտել:

Դեռևս պարզ չէ այդ հարձակումը իրականացվել է զբոսաշրջիկների իրերը գողանալու, թե զբոսաշրջիկների շրջանում այդ տեղանքի վարկանիշը գցելու նպատակով:

Այդ դեպքից ցնցված տեղի գյուղացիները ևս միավորվել են հարձակվողներին գտնելու համար:

Բոլոր զբոսաշրջիկները վնասվածքներ են ստացել:

 

Իրաքում շիաների մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է 35 մարդ

iraqԻրաքի իշխանությունների տեղեկություններով՝ չորեքշաբթի երեկոյան աղոթքից հետո մահապարտ ահաբեկիչը հյուսիսային Բաղդադում պայթեցրել է շիաների մզկիթը, որի ժամանակ զոհվել է 35 մարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մահապարտ ահաբեկիչը նախքան իրեն պայթեցնելը քայլել էր դեպի եկեղեցու դարպասը, իսկ այդ պայթյունից մի փոքր անց պայթել էր նաև նրա մեքենան:

Ոստիկանության և հիվանդանոցի աշխատակիցների տվյալներով՝ առնվազն 52 մարդ է վիրավորվել:

Դեպքի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել: Շիաներին թիրախ դարձնող մահապարտների իրականացրած և մեքենաների պայթյունները հաճախ կազմակերպած է լինում ալ-Քաիդայի Իրաքյան ճյուղը:

 

Նոր պատվաստանյութը սպանում է կապիկների իմունային անբավարարության վարակը

130911210652_rhesus_monkey_224x280_splՍտացվել է նոր պատվաստանյութ, որը կապիկների մոտ սպանում է իմունային անբավարարության վարակը:

Արդյունքները, որ հրապարակվել են  Nature ամսագրում վկայում են այն  բանի մասին, որ պատվաստված կապիկները լրիվ ազատվում են SIV վարակի հարուցիչից:

Պատվաստանյութը 16-ից 9-ի դեպքում դրական արդյունք է տվել: Ամերիկայի գիտնականները հիմա մտածում են նման պատվաստանյութ ստեղծել   իմունային անբավարարությամբ վարակված մարդկանց   բուժելու համար:

“Շատ դժվար է վարակի լրիվ ոչնչացման մասին խոսել, քանի որ օրգանիզմում միշտ էլ կարող է մի  վարակված բջիջ մնալ: Սակայն, այդ կապիկների մոտ մենք չգտանք հարուցիչներ”,-ասել է Օրեգոնի նահանգի Պատվաստման ու գենային թերապիայի ինստիտուտի պրոֆեսոր Պիկերը:

 

Պաստորի ավտոմեքենայի մեջ կերոսինով ներծծված ղուրանի օրինակներ են հայտնաբերվել

o_623900Երեկ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է սկանդալային համարում ունեցող հայտնի պաստոր Թերրի Ջոնսը, որը պլանավորում էր հրապարակայնորեն այրել ղուրանի 3 հազար օրինակ:

Տամպա Բեյ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 61-ամյա Ջոնսին իր իսկ ավտոմեքենայի մեջ, որի թափքում կերոսինով ներծծված ղուրանի օրինակներն էին: Այլ մանրամասներ  չեն հայտնվում: Հայտնի չէ նաև, թե ինչ մեղադրանք նրա դեմ առաջ կքաշվի:

Պաստոր Ջոնսը մի քանի անգամ հրապարակայնորեն այրել է մահմեդականների սուրբ գիրքը:Մեծ արձագանք ստացավ նրա “ցուցադրական դատը”: Հոգևորականի արարքն Աֆղանստանում արմատական իսլամի կողմնակիցների զանգվածային ելույթների պատճառ դարձավ, ինչը հանգեցրեց 100 մարդու մահվան: Զոհերի մեջ ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցներ էին, որոնց  բորբոքված ամբոխը  պարզապես  ծվատեց:

Չիլիում բանտարկյալներին տանջել են Իգլեսիասի երգերով

o_627860Այս լուրը հնարավոր է ցնցի Խուլիո Իգլեսիասի բոլոր երկրպագուներին: Պարզվում է, որ Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ բանտարկյալներին տանջել են իրենց կուռքի երգերով: Օրեր շարունակ  անընդհատ հնչեցրել են միայն Իգլեսիասի երգերի ընտրանին:

Բացի Իգլեսիասից, Պինոչետի ժամանակներում կալանավորներին տանջել են նաև The Beatles-ի նախկին կիթառահար Ջորջ Հարիսոնի կոմպոզիցիաներով ու Սթենլի Կուբրիկի “Լարովի նարինջ” ֆիլմի սաունդթրեքով: Այդ ցնցող տեղեկությունը բացահայտվել է Մանչեսթրի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունների շնորհիվ, որոնք ուսումնասիրում էին Չիլիում պատժիչ համակարգի առանձնահատկությունները:

Բանտարկյալներին կտտանքների ենթարկելու ժամանակ միացնում էին երաժշտությունը` նրանց խելագարության հասցնելու նպատակով:

Ոմանք էլ խոստովանել են, որ այդ երաժշտությունն է օգնել կալանավայրում կենդանի մնալ ու հուսալ:

Սեպտեմբերի սկզբին չիլիացի պաշտոնյաները Պինոչետի զոհերի ընտանիքներին պաշտոնապես ներողություն են հայտնել: Տեղի դատավորները խոստովանել են, որ այն տարիներին չեն կարողացել կատարել իրենց գործը` մարդու իրավունքների ու անմեղ քաղաքացիների ազատության ապահովումը:

Միջուկային ռեակտորի գործարկման նշաններ Հյուսիսային Կորեայում

i (1)ԱՄՆ գիտնականները վստահ են, որ Հյուսիսային Կորեան կրկին գործարկել է իր միջուկային ռեակտորը Յոնբենում: Ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի մասնագետները հավատացնում են, որ օգոստոսի 31-ին Յոնբենի շենքից, որտեղ գտնվում են գոլորշու տուրբիններն ու կուտակիչները, սպիտակ ծխի քուլաներ են երևացել: Ծխի ծավալն ու գույնը խոսում են այն բանի մասին, որ ռեակտորը կամ արդեն գործարկվել է, կամ մոտ է դրան:

Այս տարվա ապրիլին Հյուսիսային Կորեան հայտարարել էր իր ռեակտորը վերագործարկելու մտադրության մասին: Յոնբեն համալիրը կարող է տարեկան 6 կգ պլուտոնիում պատրաստել:

Մեխիկոյում ուսուցիչները փակել են փողոցները

iՄեխիկոյում ուոսուցիչները ելել են կրթական նոր բարեփոխումների դեմ բողոքի ու կաթվածահար արել ճանապարհային երթևեկությունը:

Նրանք փակել են փողոցները, իսկ երբ փորձել են նաև փակել օդանավակայան տանող ճանապարհը, վրա է հասել ոստիկանությունը: Ցուցարարների ու կարգուկանոնի պահապանների միջև բախումներ են եղել:

Երեկ կրթական նոր բարեփոխումը հաստատել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն: Գլխավոր փոփոխությունների մեջ պարբերաբար  մասնագիտական պատրաստվածության ստուգման  պարտադիր թեսթերի հանձնումն է, ինչպես նաև` կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով  ստուգումները:

ԱՄՆ պետքարտուղարությունը խստագույնս դատապարտել է Բաքվին

170844ԱՄՆ պետքարտուղարությունը, օգտագործելով արտասովոր ուղղակի եւ ոչ դիվանագիտական լեզու, խստագույնս քննադատել է Բաքվին՝ ամերիկյան դիտորդական առաքելությանը հանկարծակիորեն թույլ չտալով երկիր ժամանել եւ հետեւել նախագահական ընտրությունների նախապատրաստությանը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ամենայն հավանականությամբ, պետքարտուղարությունը հետ է քաշվել Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններում արհեստական պարիտետից. ամերիկացի դիվանագետները սկսել են, մասնավորապես, «թվարկել» Բաքվում ժողովրդավարության հետ կապված բազմաթիվ թերությունները եւ կոռուպցիոն խնդիրները:

Պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության վաշինգթոնյան թղթակից Հայկարամ Նահապետյանի հարցին՝ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում այդ խնդիրներին ուղղակի անդրադարձ է կատարվել: «ԱՄՆ-ը ցավում է, որ Ադրբեջանի կառավարությունը դեմ է ամերիկյան պատվիրակության ձեւավորմանը, որը նախքան ընտրությունները պետք է պաշտոնական այցով մեկներ Ադրբեջան: Արդյունքում՝ այցը չի կայանա»,-ափսոսանք է հայտնել պետքարտուղարությունը:

«Ադրբեջանի կառավարության գործողությունները հարցեր են առաջացնում նախագահական ընտրություններից առաջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել ազատ եւ արդար ընտրական գործընթաց, որն արտացոլում է ժողովրդի կամքը: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել հանրահավաքների եւ խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո: Կոչ ենք անում իշխանություններին աջակցել ընտրություններում հայրենական եւ միջազգային դիտորդների կարեւորագույն աշխատանքներին»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

 NEWS.am

Դիրարբեքիրի հայկական եկեղեցում աղոթել են քրդական հարցի լուծման համար

DiyarbakırԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարի արդեն երրորդ անգամ անցկացվող պատարագի ժամանակ հավատացյալները աղոթել են քրդական հարցի լուծման գործընթացի շարունակության համար: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը նշել է, որ իրենք աղոթել են լուծման գործընթացի բարեհաջող ավարտի և խաղաղության հաստատման համար: «Լուծման գործընթացից հետո երկիրը խաղաղ է, չունենք լաց լինող մայրեր, սպանված զինվորներ ու քաղաքացիներ: Սա մեծ նվաճում է: Հուսով եմ և աղոթում եմ, որ լուծման գործընթացը խաղաղությամբ պսակվի»,-նշել է Աթեշյանը: Նշենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվել է Դիարբեքիրի քաղաքապետարանի միջոցներով և բացվել այցելուների համար: «Առաջին տարին մեր ուխտավորները իրենց խոստումն ու աղոթքները բերելու համար եկան այստեղ: Այս տարի այցելուների թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն նրանց տեղը լրացնում են Դիարբեքիրի՝ հայկական ծագում ունեցող բնակիչները: Այս կապակցությամբ մենք երջանիկ ենք»,-պոլսահայերի հոգևոր առաջնորդի խոսքերն է վկայակոչում «Cihan» լրատվական գործակալությունը:

Թուրքական ավիաուղիները զայրացրել է Ֆրանսիայի հայկական համայնքին

THY  Ֆրանսիական հայտնի ֆուտբոլային ակումբներից Մարսելի Օլիմպիկը պայմանագիր է կնքել Թուրքական ավիաուղիների հետ, համաձայն որի թուրքական ընկերությունը հանդիսանալու է ֆրանսիական ակումբի պաշտոնական հովանավորը: Ահա «Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մարսելի Օլիմպիկի այս համագործակցությունը զայրացրել է Ֆրանսիայի հայկական համայնքին: Մասնավորապես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը այս որոշումը ոչ տրամաբանական է համարել՝ նշելով, որ իրենք չեն հավատում, որ սպորտում բարոյական արժեքներ ներկայացնող Օլիմպիկը կարող է մոռացած լինել 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքական կայքի մեկնաբանությամբ՝ հայկական համայնքը Օլիմպիկի այս արարքը որակել է որպես դավաճանություն հայկական սփյուռքի նկատմամբ: Խորհուրդը նշել է, որ չի ուզում, որպեսզի ֆրանսիական սպորտային ակումբներին աջակցեն Թուրքիայից և Ադրբեջանից եկած հովանավորները՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նման դեպքերը իրենց շատ են վշտացնում:

 

 

Մահմուդ Ահմադինեջադը հասարակական տրանսպորտից է օգտվում

ահմադինեջադ Ութ տարի Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մահմուդ Ահմադինեջադն այժմ աշխատում է կրթության ոլորտում: «Facebook»-ում հրապարակված մի լուսանկարում երևում է, թե ինչպես արդեն նախկին նախագահ Ահմադինեջադը կանգնած երթևեկում է հասարակական տրանսպորտով: «Ռադիկալը» գրում է, որ այս լուսանկարը մեծ արձագանք է գտել հատկապես թուրքական սոցիալական մեդիայում: Ահա թե ինչ մեկնաբանություններ են արել սոցկայքերի օգտատերերը. «Այս մարդը 8 տարի Իրանի նախագահն է եղել, 8 տարի պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, միայն ուսուցչի աշխատավարձն է ստացել: Նա իր համար կենսաթոշակային հատուկ օրենք չսահմանեց և նախագահի պաշտոնից հետո վերադարձավ իր նախկին աշխատանքին»:

Բաքվի քննադատությունները օբյեկտիվ չեն. Human Rights Watch

4Եվրոպայի և Ասիայի հարցերով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ռեյչել Դենբերը հերքել է պաշտոնական Բաքվի քննադատությունը՝ կապված իրենց ոչ օբյեկտիվ լինելու հետ:

Մասնավորապես, Ադրբեջանի կառավարությունը դժգոհություն է հայտնել կազմակերպության վերջին զեկույցի կապակցությամբ, որտեղ ասվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքացիական հասարակությանը ճնշելու մասին: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները մեղադրել են HRW-ին Ադրբեջանի թշնամիների և հայկական լոբբիի հետ համագործակցելու մեջ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

“Տարօրինակ էր լսել բոլոր այդ մեղադրանքները և գիտակցել, որ Ադրբեջանի իշխանությունները քննադատությունն այդքան նեղ տեսանկյունից և պրիմիտիվորեն են ընկալում: Ինչո՞ւ մարդու իրավունքների վիճակը բարելավելու կոչերը պետք է գնահատել որպես աջակցություն թշնամիներին: Հիմնարար իրավունքները ճնշելու մասին մեր զեկույցը նախապատրաստվել է 18 ամիս: Ճնշելու գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ և ընտրությունների նախաշեմին ավելի է սաստկացել”,- նշել է Ռեյչել Դենբերը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես պետք է իշխանությունները բարելավեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, Դենբերն ասել է, որ առաջին հերթին պետք է ազատ արձակել բոլոր այն ակտիվիստներին, որոնց ձերբակալել են հորինված մեղադրանքների հիման վրա և որոնց անունները նշված են զեկույցում: Այդ կերպ իշխանությունները կապացուցեն, որ ակտիվիստների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների վրա հարձակումների դեպքերը հետաքննելու նրանց մտադրությունները լուրջ են, այլ ոչ թե պարզապես բառեր են, ընդգծել է նա:

Ադրբեջան է ժամանել ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը

3Ադրբեջան է ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունը, որը պետք է հետևի հոկտեմբերի 9-ին երկրում նախատեսված նախագահական ընտրությունների ընթացքին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ռոբերտ Ուոլտերի գլխավորած 7-հոգանոց պատվիրակությունը կգնահատի երկրում առկա նախընտրական իրադրությունը և քարոզարշավի ընթացքը:

Բաքու կատարած այցի շրջանակում ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն նախագահ Իլհամ Ալիևի, նախագահի մյուս թեկնածուների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Առաքելության ավարտից հետո խումբը հանդես կգա հայտարարությամբ: Առաքելությունը ավարտվում է սեպտեմբերի 13-ին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթուղթ է ներկայացրել 14 թեկնածու, որոնցից պաշտոնապես գրանցվել է երեքը`գործող նախագահ Իլհամ Ալիևը, “Ումիդ” կուսակցության ղեկավար Իղբալ Աղազադեն և խորհրդարանի պատգամավեր Զահիդ Օրուջը:

Ասորի ծերունին 76 տարի մենաստանում սպասում է մոր վերադարձին

film Թուրքիայի Մարդին քաղաքում ապրող ասորի Ջերջիս Քափթանը, ում Բահե են կոչում, 76 տարի է, ինչ ապրում է ասորական եկեղեցու մենաստանում: Երբ Բահեն 11 տարեկան էր, նրա մայրը երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով նրան այստեղ է թողնում՝ մյուս երկու երեխաների հետ մեկնելով Սիրիա: 76 տարի առաջ մոր՝ «ինձ այստեղ սպասիր, ես քո հետևից կգամ» խոսքերը Բահեի համար դարձել են կյանքի ուղենիշ: Այդ օրից ի վեր արդեն ծերունի Բահեն սպասում է մոր վերադարձին:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ մարդինցի ռեժիսոր Հայդար Դեմիրթաշը որոշել է կարճամետրաժ ֆիլմի վերածել Բահեի կյանքը: «Հյուրը» անունը ստացած 30 րոպեանոց ֆիլմը այս տարի կմասնակցի արդեն 50-րդ անգամ Անթալիայում անցկացվող Ոսկե նարինջ կինոփառատոնին: Ֆիլմի ռեժիսորը նշել է, որ փորձել է ներկայացնել Բահեի՝ մենաստանում անցկացրած երկար տարիները՝ որոնք լի են կարոտով և մոր սպասման հույսով: «Ֆիլմում պատմում ենք տարիներ շարունակ մենաստանում Բահեի կատարած աշխատանքի մասին, ներկայացվում է նաև ասորական մշակույթը, կրոնն ու պատմությունը: Նկարահանումների ժամանակ մենք փորձեցինք գտնել 76 տարի առաջ անհետ գնացած Բահեի քրոջը: Վերջինս ապրում է Սիրիայում ու նույնպես կարոտում է իր եղբորը»,-պատմել է ռեժիսոր Դեմիրթաշը:

Ֆրանսիան առաջարկում է Սիրիային 15 օր ժամանակ տալ

frans  Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել սիրիական խնդրի լուծման ծրագիր, ըստ որի Սիրիան պետք է 15 օրվա ընթացքում տվյալներ տրամադրի երկրում առկա քիմիական զենքի մասին և անհապաղ ՄԱԿ-ի փորձագետներին թույլ տալ մոտենալ այն բոլոր օբյեկտներին, որոնք կապ ունեն քիմիական զենքի հետ: Այս մասին է հայտարարել Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, համաձայն ֆրանսիական տարբերակի, եթե Սիրիայի իշխանությունները չհամաձայնեն տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը, ապա Անվտանգության խորհուրդը կդիտարկի «հետագա անհրաժեշտ միջոցառումները՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի վրա»:

Արգենտինայի 4 նահանգներում անտառային հրդեհներ են

firefightersՀրշեջները պայքարում են Կորդովայի և Արգենտինայի երեք այլ նահանգների անտառածածկ տարածքներում քամուց տարածվող հրդեհները մարելու համար:

Կորդովայի հասարակական զարգացման նախարար Դանիել Պասերինին երեքշաբթի տեղեկացրել է, որ հրշեջները շատ դժվարությամբ են պայքարում քամու և շոգ եղանակի պատճառով տարածվող հրդեհների դեմ:

Պասերինին նշում է, որ Կորդովա նահանգում հրդեհի պատճառով 480 մարդ է տարհանվել՝ մեծամասամբ զբոսաշրջային գոտի Կամալուչիտա հովտից: Այրվող ծառի տակ մնացած մեկ մարդ ծանր վիճակում է:

Ըստ Կորդովայի կառավարչի ներկայացուցչի՝ տեղի օդերևութաբանները առաջիկա մի քանի օրերի համար ավելի դժվար եղանակային պայմաններ են կանխատեսել՝ հայտնելով, որ ջերմաստիճանը կհասնի մինչև 40 C˚, իսկ քամու արագությունը 50-60կմ/ժ:

Ի՞նչն է խելքահան անում տղամարդուն

ol3001378807284Յոհանեսբուրգի համալսարանների մասնագետների անցկացրած հետազոտություններն օգնեցին որոշելու, թե կնոջ մարմնի  որ մասերն են ուժեղ սեռի ներկայացուցիչները համարում գրավիչ ու սեքսուալ:

Բացարձակ առաջնությունը այդ հարցով պատկանում է կանանց շուրթերին ու բերանին, որոնք, ըստ 10-բալանոց սանդղակի, արժանացել են 7,9 միավորի: Ծոծրակը նշել են 7,5 միավորով, իսկ կուրծքը` 7,3 միավոր: Հետույքն ու ազդրերը տղամարդիկ գնահատել են 4,5 և 3,5 միավորով, համապատասխանաբար: Ամենանվազ գայթակղիչ հատվածը ըստ տղամարդկանց, ոտնաթաթերն են (1 միավոր):

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա կանանց համար ամենագայթակղիչը շուրթերն ու բերանն են (7 միավոր), ազդրերի ներսի հատվածը (5,8 միավոր), պարանոցի ետին կողմը` (5,6 միավոր): Ամենանվազ գրավիչը կանանց աչքերով, նախաբազուկն է` մեկ միավոր: