Իրանում ավտովթարը 44 մարդու կյանք է խլել

b_445957Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Թեհրան-Կում ավտոճանապարհին: Կում քաղաքից 30 կմ հեռավորության վրա ԱՃՊ-ի զոհ է դարձել 40 մարդ, տուժել են 39-ը: Ուղևորատար Scania ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ և բախվել մարդատար ավտոմեքենային, դրանից հետո մեկ այլ ավտոբուս է բախվել վթարված մեքենաներին:

Նախնական տվյալներով, վթարի պատճառը Scania ավտոբուսի անսարքությունն է եղել, ինչի հետևանքով վարորդը կորցրել է կառավարումը: Բժիշկների առաջին բրիգադները դեպքի վայր են հասել 5 րոպեից: Ընդհանուր առմամբ 11 բրիգադ է  օգնության հասել:

Ամուրի Կոմսոմոլսկում ջրի մակարդակը հասել է 895 սմ-ի

iԱմուր գետի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այսօր այն հասել է 895 սմ-ի:

Քաղաքի ադմինիստրացիայի տվյալներով, օրվա վերջում ջրի մակարդակը կգերազանցի 2 մ: Տարածաշրջանի իշխանությունները Յունոստ քաղաք բժշկական գնացք են ուղարկել: Գնացքը բաղկացած է 8 վագոնից, որոնցից 6-ում բժիշկներ են: Նրանք պատրաստվում են բժշկական հետազոտություն անցկացնել մինչև սեպտեմբերի 21-ը:

Քաղաքային ադմինիստրացիան հայտնել է, որ բժշկական օգնության կարիք ամենաշատն ունեն այն ընտանիքները, որոնք տուժել են ջրհեղեղից, այդ թվում` թոշակառուներ և 19 հաշմանդամ:

Ավարտվել է Ադրբեջանում նախագահի թեկնածուների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ընդունման ժամկետը

1Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանում ավարտվել է նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար ներկայացվող փաստաթղթերի ընդունման ժամկետը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Փաստաթղթերի ընդունումը սկսվել էր 2013թ.-ի օգոստոսի 20-ին:

Ընդհանուր առմամբ մինչև հիմա հաստատվել է 21 անձի թեկնածությունը: Արդեն գրանցված թեկնածուներն են Իլհամ Ալիևը, Իգբալա Աղազադեն և Զահիդ Օրուջը:

Ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ազգային խորհրդի կողմից ներկայացված Ռուստամ Իբրահիմբեյովի թեկնածությունը չի հաստատվել: Թեկնածուներ Ալի Իսա Աղաևլին, Իլղար Մամեդովը (Իլղար Ալթայ) և Հուդրաթ Իսագովը հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց: Արաստուն Օրուջլուն չի կարողացել հավաքել 40 հազար ստորագրություն:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:

Մեսսին` աուտիստ

o_724994Քանիցս մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված արգենտինացի Լիոնել Մեսսին աուտիզմի թեթև տեսակով է տառապում: Նման ախտորոշում է “Բարսելոնայի” և Արգենտինայի հավաքականի խաղացողին իր թվիթերում տվել բրազիլիայի նախկին հարձակվող Ռոմարիոն: “Գիտեք՞, դուք, որ Մեսսին Ասպերգերի հիվանդություն ունի: Դա աուտիզմի թեթև տեսակ է, որը թույլ է տալիս լրիվ կենտրոնանալ ֆուտբոլի վրա”:

Միկրոբլոգի ընթերցողներից մեկի հետ Ռոմարիուն այդ արտահայտության կապակցությամբ լեզվակռվի է բռնվել ու իր իրավացիությունը ապացուցելու համար բրազիլական լրատվական exame.com կայքը նշել:

Ասպերգերի համախտանիշը զարգացման շեղում է, որի դեպքում մարդը դժվարությամբ է  շփվում իրեն շրջապատողների հետ: Այն հաճախ  ուղեկցվում է ճարպկության բացակայությամբ: Աուտիզմից Ասպերգերի համախտանիշը տարբերվում է նրանով, որ խոսքն ու հասկանալու և գիտելիքներ ստանալու ունակությունները պահպանվում են:

Նորվեգիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_822142Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլենբերգը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից.պատճառը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են: Աշխատանքային կուսակցությունը, որը գլխավորում է գործող նախագահը, ավելի շատ ձայներ է ստացել, քան մեկ այլ կուսակցություն, սակայն դաշնակիցները ձախցենտրիստներին հուսախաբ են արել, այնպես որ, երրորդ անգամ անընդմեջ, սոցիալ դեմոկրատներին կառավարություն ձևավորել չի հաջողվի: Ըստ կանխատեսումների, նրանք ընդամենը 76 աթոռ ունեն, մինչդեռ աջցենտրիստները հնարավոր է ստանան 93 մանդատ:

Հնարավոր է, որ շուտով Նորվեգիայում կաբինետի ղեկավարը դառնա կին` Պահպանողականնների կուսակցության առաջնորդ Էռնա Սոլբերգը:

Սաուդյան Արաբիան Սիրիա է ուղարկել 1300 բանտարկյալ-մահապարտի

o_816200Սաուդյան Արաբիան Սիրիա` հանրապետության նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ կռվելու է ուղարկել  մահապատժի են դատապարտված մոտ  1300 բանտարկյալների: Ինչպես իր կայքում գրում է ամերիկյան USA Today-ը, Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն դեռևս ապրիլին է  1239 բանտարկյալի ներում խոստացել ու ամսավճար` նրանց ընտանիքներին` Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու փոխարեն:

Հրատարակությունը գրում է, որ Ասադի դեմ կռվելու ուղարկված բանտարկյալները Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Պակիստանի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Քուվեյթի ու Յեմենի քաղաքացիներ են: Բոլորն էլ Սաուդյան Արաբիայում մահապատժի են դատապարտված սպանության, բռնաբարության ու թմրանյութերի տարածման  համար:

Գվատեմալայում ավտոբուսի վթարից 30 մարդ է զոհվել

guatemalaՓրկարարներից մեկի տեղեկություններով ՝ երկուշաբթի առավոտյան Գվատեմալայում ավտոբուսի ձորը գլորվելու հետևանքով 30 մարդ է զոհվել:

Associated Press-ը հայտնում է, որ ավտոբուսը ընկել է 200 մետր խորություն ունեցող ձորի մեջ հոսող գետը: Փրկարարները ավտոբուսից դուրս են բերել 40 վիրավորների, սակայն զոհերը թիվը հնարավոր է աճի:

Սան Մարտին Հիլոտեպեքե քաղաքի շրջակա տարածքի հսկայական ժայռերի վրայով անցնող ճանապարհները ցեխոտ են և այնտեղ որևէ անվտանգության միջոցներ տեղադրված չեն:

 

Տոկիոն կհյուրընկալի 2020թ-ի Օլիմպիական խաղերը

olympics-rogge-announcementՄիջազգային օլիմպիական կոմիտեն 2020թ-ի Ամառային օլիմպիական խաղերի անցկացման վայր է ընտրել Տոկիոն:

Շաբաթ օրը Բուենոս Այրեսում կոմիտեն թեկնածու երեք երկրներից՝ Մադրիդ, Ստամբուլ և Տոկիո, ընտրել է երրորդին:

Տոկիոն նախկինում ամառային խաղերը հյուրընկալեր էր 1964թ-ին:

Չնայած Ֆուկուսիմայի ատոմակայանից տեղի ունեցող արտահոսքին՝ Ճապոնիայի ընտրությունը համարվել է որպես ապահով տարբերակ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անձամբ ելույթ է ունեցել կոմիտեի համար և խոստացել արդյունավետորեն մաքրել երկրի տարածքը:

Վարչապետը հայտնել է, որ իրենք անվտանգ և ապահով օլիմպիական խաղեր կկազմակերպեն և դրանով իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ 2011թ-ի ավերիչ երկրաշարժից հետո իրենց օգնելու համար:

Օլիմպիական անցուդարձը լուսաբանող aroundtherings.com կայքի խմբագիր Էդ Հուլան նշում է, որ Տոկիոն Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերի համար սահմանել էր 5-6 միլիարդ դոլար, իսկ Ստամբուլը՝ 19 միլիարդ դոլար:

Թուրքիան ընտրվելու դեպքում կդառնար խաղերը հյուրընկալող առաջին մահմեդական երկիրը: Սա հինգերորդ անգամն է, որ Թուրքիան դուրս է մնում խաղերը հյուրընկալելու ընտրական փուլից:

Կիրակի օրը կորոշվի 2020թ-ի խաղերի երեք սպորտաձևերի ճակատագիրը:

Առաջին անգամ սքուոշը հավանաբար կնդգրկվի խաղերի ցուցակում, սակայն բեյսբոլը/սոֆթբոլը և ըմբշամարտը հնարավոր է դուրս մնան այդ ցուցակից:

2016թ-ի Ամառային օլիմպիական խաղերը կկայանան Բրազիլիայում: 2014թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Ռուսաստանում, իսկ 2018թ-ին՝ հարավային Կորեայում:

 

Պուտին՝ արտերկրները փորձում են ապակայունացնել Կովկասը

putinՆախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի անվտանգության մարմիններին ավելի խիստ միջոցներով կասեցնել անհանգիստ հյուսիսային Կովկասը ապակայունացնել փորձող այլ երկների ջանքերը:

Պուտինը, անդրադառնալով երկուշաբթի կայացած նախագահական անվտանգության խորհրդի հանդիպմանը, հայտնել է, որ անհայտ արտասահմանյան երկրները և հասարակությունը, ինչպես նաև նրանց ղեկավարման տակ գտնվող միջազգային կազմակերպությունները շարունակում են հյուսիսային Կովկասը որպես հենարան օգտագործել Ռուսաստանի ամբողջ տարածքը ապակայունացնելու համար:

Պուտինը ավելացրել է, որ ահաբեկչական և հանցագործ խմբավորումների վտագի կասեցումը հատկապես կարևոր է հիմա՝ 2014թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ:

Հյուսիսային Կովկասը Չեչնիայի երկու անջատողական պատերազմներից հետո հայտնվել է իսլամիստական ապստամբությունների մեջ:

 

Եթե Ասադը հանձնի քիմիական զենքի պաշարները, հնարավոր է, որ ԱՄՆ-ը Սիրիայի վրա չհարձակվի

kerry Այն բանից հետո, ինչ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառվեց, ԱՄՆ-ը օրակարգ բերեց Սիրիայի նկատմամբ ռազմական օպերացիա սկսելու հարցը: Ահա այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ: Վերջինս նշել է, որ եթե Ասադի կառավարությունը հանձնի իր ձեռքում ունեցած քիմիական զենքի ողջ պաշարը, ապա Սիրիա նախատեսվող ներխուժումը կարող է կանխվել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անգլիացի իր գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ Լոնդոնում հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամին: Քերին, հիշեցնելով իրենց կասկածների մասին, թե քիմիական զենքի կիրառման մեղավորը Ասադի կառավարությունն է, նշել է. «Մեզ հայտնի է, թե հրթիռները ուր են ուղղվել և որտեղից են արձակվել: Աշխարհը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Սիրիայի վրա և ուղերձ հղի մյուս բռնապետներին»:

Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը

denmarkԵրկուշաբթի Կոլումբիայի համալսարանի երկրաբանական ինստիտուտի 2013թ-ի աշխարհի երջանկության զեկույցի համաձայն՝ նրանք, ովքեր կյանքում մեծ երջանկություն և բավարարվածություն են փնտրում, պետք է ուղևորվեն արևելյան Եվրոպա:

156 երկրներում անցկացված հարցումների արդյունքում  Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Շվեդիան ճանաչվել են աշխարհի ամենաերջանիկ երկրները: Սահարայի հարավում գտնվող Ռուանդայի, Բուրունդիի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Բենինի և Տոնգոյի բնակչությունը երջանկության ցուցանիշով վերջին հորիզոնականներում է:

Երկրաբանական ինստիտուտի հրապարակած աշխարհի երջանկության  ցուցակում ԱՄՆ-ն զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Կանադան 6-րդն է, Ավստրալիան՝ 10-րդը, Իսրայելը`11-րդը, Արաբական միացյալ էմիրությունները` 14-րդը և Մեքսիկան՝ 16-րդը:

Մեծ Բրիտանիան երջանկության ցուցանիշով 22-րդն է: Մյուս խոշոր պետություններից ցուցակում ընդգրկված են նաև Գերմանիան (26), Ճապոնիան (43), Ռուսաստանը (68) և Չինաստանը (93):

Հետազոտություն իրականացնողների տվայլներով՝ հարցված երկրներում մարդկանց մեծ մասին անհանգստացնող հիմնական խնդիրը մտավոր հիվանդություններն են, ուստի այն կառավարությունները, որոնք ցանկանում են իրենց բնակչությունը երջանիկ լինի, պետք է մեծացնեն այդ ոլորտին հատկացվող բյուջեն:

«Եթե ցանկանում ենք ապրել երջանիկ աշխարհում, պետք է ամբողջովին լուծենք մտավոր առողջության հետ կապված խնդիրները» ասված է զեկույցում:

Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը

աբիևԱդրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիկին: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նրան ներկայացրել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը:

Հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնյան շարունակել է հնչեցնել ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը և պնդումները, որ իրենք որևէ զիջման պատրաստ չեն:  Ինչպես միշտ ադրբեջանական կողմը հայկական կողմին է մեղադրել, որ հակամարտության լուծումը հետաձգվում է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը, Աբիևը «մանրամասն» տեղեկացրել է ԼՂ հակամարտության պատճառների  ադրբեջանական տարբերակը  և նշել, որ «չնայած, որ Հայաստանի ագրեսիայի քաղաքականությունը շարունակվում է արդեն 20 տարի», համաշխարհային հանրությունը, և հատկապես Մինսկի խումբը, հակամարտության կարգավորման համար արդյունավետ նախաձեռնությամբ դեռևս հանդես չեն եկել: «Ադրբեջանը ոչ մեկի հողերը չի գրավել, և մենք չենք պատրաստվում որևէ մեկին զիջել անգամ մի թիզ հող: Այս հակամարտության խաղաղ կարգավորման միայն մեկ ճանապարհ կա, որը կայանում է Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրեբեջանական հողերից հեռանալու մեջ: Մեզ համար այլ պայմաններ ընդունելի չեն»,-ընդգծել է ադրբեջանցի նախարարը:

Մենք տարածաշրջանում միակ խաղացողը չենք. Բաշար Ասադ

asadՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը ռազմական ներխուժում իրականացնի Սիրիա, ապա դրան պատասխան կարող է տալ ոչ միայն Դամասկոսը: «Դու կարող եք ամեն ինչի սպասել և անպայման չէ, որ դա սիրիական կառավարությունից լինի»,-հայտարարել է Ասադը:

Ակնարկելով իր դաշնակից Իրանին և լիբանանյան շիական «Հըզբալլահ» շարժմանը՝ Ասադը զգուշացրել է, որ իր կառավարությունը «տարածաշրջանում միակ խաղացողը չէ»: «Կան տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություններ: Այս տարածաշրջանում հիմա ամեն ինչ կա»,-Սիրիայի նախագահի խոսքերն են վկայակոչում թուրքական լրատվամիջոցները:

Ադրբեջանական բանակում անզգուշության պատճառով զինվոր է մահացել

4Ադրբեջանական բանակի շարքային զինծառայող Նամըք Բաբըշովը զենքից անզգուշորեն օգտվելու պատճառով մահացել է, հաղորդում է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զինվորը խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետևանքով փամփուշտը պայթել է, իսկ Բաբըշովը ստացել է մահացու վնասվածքներ: Չի նշվում`որտեղ է դեպքը տեղի ունեցել:

Համաձայն “Դոկտրինա” ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների`այս տարվա ընթացքում  Ադրբեջանում մահացած զինվորների թիվը 64 է:

Բարաք Օբաման նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

obama aliev Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Կցանկանայի Ձեզ հայտնել, որ ես ամբողջովին սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ նշանակված դեսպան Ջեյմս Ուորլիկի Բաքու կատարելիք առաջիկա այցը: Դեսպանի նշանակումը հանդիսանում է ԱՄՆ-ի հավատարմության վճռական և միանշանակ ցուցիչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,-ասված է նամակում:

Օբաման համոզմունք է հայտնել, որ դեսպան Ուորլիկի դիվանագիտական հարուստ փորձը և առաջընթաց ապրելու հարցում ադրբեջանական պետության ցանկությունը նոր թափ կհաղորդեն համանախագահների գործունեությանն ու խաղաղ կարգավորման գործընթացին:
«Ես կողմ եմ առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսության գնալու հնարավորությանը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում համանախագահների հնարավորությունների և ժամանակի օգտագործմանը ստեղծված անելանելի իրավիճակից ելք գտնելու համար: Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար՝ հիմնված բանակցությունների ժամանակ սահմանված փոխզիջման սկզբունքի վրա»,-նշել է Օբաման Ալիևին ուղղված նամակում:

Օլիմպիադայից զրկվելուց հետո Ստամբուլը պատրաստվում է հյուրընկալել Եվրո 2020-ի եզրափակիչը

euro2020 թվականի օլիմպիական խաղերի հյուրընկալությունը Ճապոնիային զիջելուց հետո Թուրքիան չի հանգստանում: Ստամբուլը պատրաստվում է հայտ  ներկայացնել 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներն  ընդունելու համար: Այս մասին է հայտնում թուրքական «Haberler»-ը:

Բանն այն է, որ 2020 թվականի համաեվրոպական ֆուտբոլային մրցաշարը անցկացվելու է ոչ թե մեկ երկրում, ինչպես նախկինում էր, այլ Եվրոպայի 13 տարբեր քաղաքներում: Այս անգամ էլ Թուրքիայի հետ մրցելու է Գերմանիան: Սակայն Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վոլֆգանգ Նիերսբախը հայտնել է, որ իրենք առաջնահերթությունը զիջելու են Ստամբուլին: Նախագահը նշել է, որ Մյունհենը իր հայտը չի ներկայացնելու: «Եվրո 2020-ի եզրափակչի համար Թուրքիայի հետ չենք մրցելու»,-ասել է Նիերսբախը՝ նշելով, որ այս հարցում համաձայնության են եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ:

Բաքուն չեղյալ է հայտարարել ամերիկյան պատվիրակության այցը

3Ամերիկյան պատվիրակության`սեպտեմբերի 9-ին նախատեսված այցն Ադրբեջան հետաձգվել է, հաղորդել է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը:

“Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ այցը մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Ցավում ենք, որ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով նախատեսված այցը չի կայանա”,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Խոսքը Միացյալ նահանգների պետքարտուղարի`ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցի մասին է: Այս պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին ժամանելու է Թբիլիսի,իսկ այնուհետև պետք է մեկներ Բաքու:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն է տեղի ունեցել

2Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 4-րդ պատարագն է տեղի ունեցել, տեղեկացնում է “Հայ թերթ”ը:

Եկեղեցու վերաբացումից հետո առաջին պատարագն այստեղ տեղի էր ունեցել 2010թ.-ին՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ։

Պատարագը մատուցել է Պոլսո թեմի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

“100 տարի անց առաջին անգամ այստեղ մկրտություն իրականացրինք։ Հայ պապեր ու տատեր ունեցած այս մարդիկ իրենց ինքնությանը վերադառնալու որոշում էին կայացրել։ Նրանք մկրտվելով հայկական եկեղեցու անդամ դարձան։ Հայաստանից ժամանած մի բժիշկ էլ մկրտվելու ցանկություն հայտնեց, և մենք չմերժեցինք”,-ասել է Աթեշյանը։ 

Աղթամարի Սուրբ Խաչը 2007թ.–ին վերանորոգվել է Թուրքիայի կառավարության միջոցներով և բացվել է որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, որ արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու և եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը:

Ուժեղ հրդեհներ` Բաքվի կենտրոնում

1Բաքվի կենտրոնում՝ Սուլեյման Ռահիմով փողոցում, ուժեղ հրդեհ է բռնկվել: Ներկայում հրդեհը արդեն մարել են, տեղեկացնում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը՝ վկայակոչելով արտակարագ իրավիճակների նախարարության տվյալները:

Այդ փողոցում հրդեհվել է բնակելի շինություն:

Այս առավոտ հրդեհ էր բռնկվել նաև Մայիսի 28 փողոցում գտնվող շինությունում: Նորակառույց շինության հրդեհը ևս հաջողվել է մարել:

Լրտես-արագիլը հայտնաբերվել է սատկած

pic_f1a9d81ef853566475e81928f0a93a1aԵգիպտոսի իշխանությունների` լրտեսության կասկածանքով  որսված արագիլը Նեղոսի կղզիներից մեկում հայտնաբերվել է  սատկած:

Արգելոցային տարածքների ղեկավար  Մուհհամեդ Հասիբը, հայտարարել է, որ սատկած թռչնին գտել են տեղաբնակները, Ասուան քաղաքից հարավ:

Օգոստոսին տեղաբնակներն իրենց կասկածելի թվացող արագիլ էին նկատել Նեղոսում ձկնորսության ժամանակ: Արագիլի վրա անծանոթ սարքավորում էր հայտնաբերվել: Անասնաբույժի հետ խորհրդատվությունից հետո, պարզել էին, որ լրտեսական գաջեթի տեղ ընդունած սարքավորումը Ֆրանսիայի անասնաբույժներն էին հագցրել արագիլին` միգրացիային հետևելու նպատակով:

“Հանցագործին բերման ենթարկելու պահին” այն այլևս չէր աշխատում: