Հնդկաստանում ոստիկանները էշերին փրկել են գողերից

o_480943Հնդկաստանում ոստիկանները կես գիշեր հետապնդելեն  մի ավտոմեքենա, որում ենթադրաբար,  հանցագործներ էին: Երբ վերջապես հետապնդումն ավարտվեց հաջողությամբ, ոստիկաններն ատոմեքենայի մեջ ոչ թե ոսկի ու թանկարժեք իրեր կամ թմրանյութ  հայտնաբերեցին, այլ  կենդանի 8 ավանակ:

Չարագործներն էշերին Մահարաշտրա նահանգից հարևան Անդհրա-Պրադեշ էին տանում: Տեղի բնակիչները հավատացած են, որ էշի միս ուտելով կարելի է ավելացնել ուժն ու տղամարդկությունը: Անդհրա-Պրադեշում էշերը բոլորին չեն բավականացնում, քանի որ ֆերմերները որոշել են էշերը տրակտորներով  կամ այլ տեխնիկայով փոխարինել: Դրա համար էլ գողերը որոշել են զբաղվել էշերի մատակարարմամբ: Մեկ էշի արժեքը 150 դոլարից ավելի է:

Հանցագործներն իրենց ավտոմեքենան այնպես են ձևափոխել, որ միանգամից հնարավոր լինի 10 էշ տեղափոխել: Կովերից բացի , որոնք Հնդկաստանում սուրբ են համարվում, էշերին նույնպես տերերը չեն կապում ու այդ կենդանիներն ազատ թափառում են: Դա էլ թեթևացնում է հանցագործների խնդիրը: Վերջին շրջանում կենդանիների անհետացման մասին լուրեր ավելի ու ավելի հաճախ են լսվում:

 

Երիտասարդ բռնապետը դուստր ունի

ol3001378711401Կիմ Չեն Ինը դուստր ունի: Դրա մասին շշուկներ վաղուց էին շրջանառվում, սակայն Հյուսիսային Կորեայի քաղաքական ղեկավարությունը չէր  շտապում այն հաստատել կամ անգամ հերքել: Բռնապետի դստեր մասին ճշմարտությունը ԶԼՄ-ներին հայտնել է ամերիկացի բասկետբոլիստ  Դենիս Ռոդմանը, որը սերտ կապեր է պահպանում բռնապետի հետ ու հաճախ է մեկնում Հյուսիսային Կորեա:

Հարցազրույցում Ռոդմանն ասել է, որ Կիմ Չեն ինը լավ հայր ու ընտանիքի ղեկավար է: Արժե նշել, որ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի խանգարում երիտասարդ բռնապետին պարբերաբար աշխարհին սպառնալ միջուկային զենքով:

Քնատ մարդիկ տհաճություն ու խղճահարություն են առաջացնում

09092815.887097.1781Շվեդացի գիտնականները հայտնաբերել են, որ անընդհատ քնատությունը մարդուն տկարություն ու անառողջ տեսք է հաղորդում, իսկ դրա հետևանքով, “սոմնաբուլները” վանում են շրջապատողներին: Առողջ ու լիարժեք քունը մարդու կյանքի  անբաժանելի հատվածն է: Գիշերային հանգիստն ուժ է տալիս ու բարելավում ինքնազգացողությունը, լավ տրամադրություն պարգևում և օգնում երկարաձգելու երիտասարդությունը: Հակառակ պարագայում ցերեկային  գործունեությունը հավասարվում է զրոյի, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սթրեսների ու  հետևաբար, հիվանդությունների զարգացման:

Ցավոք, շատ մարդիկ են անբավարար քնում կամ քնին նվազագույն ժամանակ հատկացնում, ինչը, ի վերջո, անդրադառնում է  ոչ միայն մարդու մտավոր ունակությունների, այլև` արտաքինի վրա:

Ուսումնասիրության ընթացքում, Ստոկհոլմի համալսարանի մասնագետները լուսանկարել են գիշերային լիարժեք քնից հետո ու 31 ժամ անընդմեջ չքնած  40 մարդու: Գիշերային քնից զրկված մարդիկ ունեցել են խեղճացած ու ճնշված տեսք, նրանց աչքերը կարմրել են, կոպերը` այտուցվել, դեմքի վրա հայտնվել են կնճիռներ, իսկ մաշկը գունատվել է:

Մասնագետները կարծում են, որ նման տեսքը կարող է վատ ազդել փոխհարաբերությունների վրա :

 

Պակիստանի նախագահն ինքնակամ հեռացել է պաշտոնից

pic_a095439b766800530f4875dd91f15479Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հեռացել է պաշտոնից: Այդպիսով, Զարդարին առաջին նախագահը դարձավ, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից մինչ պաշտոնավարման ավարտը:

58-ամյա Զարդարին Պակիստանի նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2008-ից, այն բանից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը: Այդ կուսակցության նախկին առաջնորդ  Բենազիր Բհուտոն, որը երկու անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, Զարդարիի կինն էր: 2007-ին նա սպանվեց: Զարդարիի հետնորդը Մամնուն Հուսեյնն է, որի երդմնակալությունը Պակիստանի նախագահի պաշտոնում տեղի կունենա այսօր, սեպտեմբերի 9-ին:

Հուսեյնը խոշոր ձեռնարկատեր է ու Պակիստանում կառավարող  “Մահմեդական լիգա” կուսակցության ներկայացուցիչ: Նա ընտրվել է հուլիսի 30-ին: Ավելի վաղ, մայիսի 11-ին, Պակիստանում, համընդհանուր ընտրությունների արդյունքում ձևավորվեց խորհրդարանը: Չնայած  ընտրատարածքներում բազում խախտումների մասին տեղեկությունների, այդ ընտրությունները համարվեցին երկրի պատմության մեջ ամենադեմոկրատականը:

Պակիստանի նախագահը, գործող օրենսդրության համաձայն, չունի նշանակալի իրավասություններ: 2010-ին Զարդարին համաձայնել է ուղղումներ մտցնել սահմանադրության մեջ,  որոնց համաձայն, իրավասությունների մեծամասնությունը փոխանցվել է վարչապետին:

Պակիստանի նախագահին ընտրում են  խորհրդարանի երկու պալատն ու տարածքային օրենսդրական ժողովի ներկայացուցիչները: Նախագահը կարող է իր պաշտոնը զբաղեցնել առավելագույնը  հնգամյա 2 ժամկետ:

 

Սեպտեմբերի 9-ին նշվում է Գեղեցկության համաշխարհային օրը

i (2)Ողջ աշխարհում, սկսած 1995-ից, սեպտեմբերի 9-ը նշվում է որպես Գեղեցկության համաշխարհային օր: Տոնը նախաձեռնողը Գեղագիտության  ու դիմահարդարման միջազգային կոմիտեն է` ՍԻԴԵՍԿՕ-ն, որը հիմնվել է Բրյուսելում  1946-ին: Այդ միջազգային  ասոցիացիան ներկայում աշխարհի 33 երկրներում բաժանմունքներ ունի:

Յուրաքանչյուր դարաշրջան գեղեցկության իր չափանիշներն ունի: Եկատերինա Մեդիչիի դարաշրջանում խիստ պահանջներ էին ներկայացվում կանացի գոտկատեղի ծավալին.այն պետք է 33 սմ չգերազանցեր, ինչը ստիպում էր կանանց  չոր  սեղմիրաններ հագնել:

Գեղեցկության առաջին մրցույթն անց է կացվել Բելգիայում, 1888-ին, իսկ “Միսս աշխարհ” մրցույթը տեղի է ունեցել 1951-ին, Լոնդոնում:

Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. հնարավոր է իշխանությունը փոխվի

o_821753Նորվեգիայում այսօր երկրի խորհրդարանի` սթորթինգի ընտրություններ են: Փորձագետների կանխատեսումներով, հնարավոր է իշխանությունը փոխվի.վարչապետ  Յենս Սթոլթենբերգը հնարավոր է կորցնի իր պաշտոնը: Ձախցենտրիստների կոալիցիան  Սթոլթենբերգի Աշխատավորական կուսակցության գլխավորությամբ իշխանության գլուխ է անցել 2005-ին, սակայն վերջին մի քանի տարում այն կորցրել է ժողովրդականությունը:

Նորվեգացիներին ամենաշատը հուզում է անվտանգության հարցը.2011-ին Անդերս Բրեյվկի ահավոր ահաբեկչությունից հետո, շատերը քննադում էին ոստիկանության գործողությունները, որը չկարողացավ կանխել գրոհը: Այս համատեքստում պահպանողականները կարողացան բարձրացնել իրենց վարկանիշը ու հիմա նրանց հաղթանակն  են կանխատեսում:

Անկախ ընտրությունների արդյունքներից, խորհրդարանն իր նոր կազմով կաշխատի ուղիղ 4 տարի, իսկ նորվեգական օրենսդրությյան մեջ խորհրդարանը  ցրելու վերաբերյալ ոչինչ գրված չէ:

Սոբյանինն առջևում է

i (1)Մոսկվայում, քաղաքապետի ընտրությունների քվեաթերթիկների 95,5%-ն արդեն  մշակվել է :

Նախնական հաշվարկով, քաղաքապետի պարտականությունները կատարող Սերգեյ Սոբյանինը հավաքել է  51,11%, ՌՀԿ-Պառնաս կուսակցության թեկնածու Ալեքսեյ Նավալնին հավաքել է 27,41%, իսկ ՌԴԿԿ ներկայացուցիչ Իվան Մելնիկովը` 10,74%:

Առաջին փուլում հաղթելու համար, թեկնածուն պետք է հավաքի  ձայների ավելի քան 50%-ը, հակառակ դեպքում, քաղաքապետի աթոռի համար պայքարը կշարունակվի հաջորդ փուլում: Նախնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 32%:

ԱՄՆ-ում կարուսելի հանկարծակի կանգից տուժել է 13 երեխա

iԿոնեկտիկուտ նահանգում ոստրեների փառատոնի ժամանակ, շղթայավոր կարուսելի խափանման հետևանքով առնվազն 13 երեխա է տուժել:

Դեպքը կատարվել է Նորուոլք քաղաքում: Ոստիկանության տվյալներով, տեխնիկական խափանում է եղել, ինչի հետևանքով երեխաները ընկել են ներքև. նրանցից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել:Կատարվածի հանգամանքները ստուգվում են:

 

Ամուրի Կոմսոմոլսկում ջրի մակարդակը հասել է 887 սմ

130827043213_leninskoye_evreyskaya_ao_304x171_rianovostiԱյսօր Ամուրի Կոմսոմոլսկում գետի մակարդակը բարձրացել է մինչև 887 սմ:

Հաղթանակ ավանի մոտ մեկ ամբարտակ էլ է ճաք տվել ու հիմա բնակիչների տարհանում է կատարվում:

Շաբաթ օրը ճեղքվել էր Մենդելեև ավանի ամբարտակն ու տարհանվել շուրջ 700 մարդ: Միևնույն ժամանակ Խաբարովսկում ջրի մակարդակը նվազել է 11 սմ ու կազմել 770 սմ:

Սիրիան Իրաք և Աֆղանստան չի դառնա. Բարաք Օբամա

obama   ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին հայտարարել է, որ Ամերիկան պետք է սահմանափակ թվով զորք օգտագործի Սիրիայում, որպեսզի զսպի քիմիական զենքի կիրառումը: Այնուհանդերձ ԱՄՆ-ը չի ցանկանում հերթական երկարատև ու թանկարժեք պատերազմի մեջ ներքաշվել: «Սա ևս մեկ Իրաք և Աֆղանստան չի դառնա: Ես գիտեմ, որ ամերիկացի ժողովուրդը հոգնել է պատերազմի տասնամյակից չնայած, որ պատերազմն Իրաքում ավարտվել է, իսկ Աֆղանստանում գնալով անկում է ապրում: Այդ պատճառով մենք զորք չենք ուղարկում ուրիշի պատերազմ»,-ասել է Օբաման իր ամենշաբաթյա հեռուստահղման մեջ:

Ըստ թուրքական «Haberler»-ի՝ Օբաման հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի ձեռնարկած բոլոր քայլերը սահմանափակ և կարճաժամկետ են լինելու: Նախագահի խոսքերով՝ իրենք կանխելու են սիրիական ռեժիմի գործողությունները, որը կեղեքում է սեփական ժողովրդին:

 

Բուենոս Այրեսում որոշում են 2020 թվականի օլիմպիական խաղերի ճակատագիրը

olimpiad (1)Այսօր Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում որոշվում է, թե որ երկիրն է 2020 թվականին հյուրընակելու ամառային օլիմպիական խաղերը: Թեկնածու երեք քաղաքների թվում է նաև Ստամբուլը, որը Մադրիդի և Տոկիոյի հետ կմրցի այս իրավունքը ստանալու համար: Թուրքական պատվիրակությունը վարչապետ Էրդողանը գլխավորությամբ ներկայացրել է իրենց օլիմպիական նախագիծը, ըստ որի Ստամբուլում հսկայածավալ շինարարություն է իրականացվելու:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վարչապետ Էրդողանը անձամբ է ողջունել բոլոր ներկաներին, օլիմպիական կոմիտեի նախագահությանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը հյուրընկալելու 2020 թվականի օլիմպիադան: «Մանկուց ի վեր 16 տարի շարունակ սիրողական ֆուտբոլով եմ զբաղվել: Թող կինս ու երեխաներս ինձ ներեն, բայց նրանց հավասար Ստամբուլի ու սպորտի հանդեպ անսահման սեր եմ տածում: Ստամբուլի նկատմամբ իմ սերը ինձ քաղաքապետ դարձրեց, իսկ սպորտի հանդեպ սերս, համատեղ աշխատանքն ու փոխօգնության հոգին ինձ վարչապետի պաշտոնին բերեցին: Իմ ամենամեծ նպատակներից մեկը միշտ եղել է սպորտի ու Ստամբուլի նկատմամբ սերս մեկ ջահի տակ միավորելը»,-ասել է Էրդողանը:
Թե որ քաղաքը կարժանանա 2020 թվականի օլիմպիական խաղերը իր հարկի տակ հյուրընկալելու պատվին, պարզ կդառնա երեկոյան 23:00-ին՝ քվեարկությունից հետո:

ՄԱԿ-ի թիմը հնարավոր է` հաջորդ շաբաթ Սիրիայի վերաբերյալ զեկույց կազմի

UN teamԳերմանական թերթերից մեկը տեղեկացնում է, որ քիմիական զենքի հարցերով ՄԱԿ-ի խումբը Սիրիայում իրականացրած իր հետազոտությունների վերաբերյալ հնարավոր է հաջորդ շաբաթ զեկույց կազմի:

Հայտնի Frankfurter Allgemeine Sonntagszeitung շաբաթաթերթի տվյալներով՝ ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի-մունին ուղղված զեկույցը հավանաբար կպարունակի մանրամասներ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում հարյուրավոր մարդկանց սպանած հարձակման ժամանակ օգտագործված գազի, ռազմամթերքի վերաբերյալ:

Թերթը հայտում է, որ իրենց այդ մասին տեղեկացրել են հետազոտող թիմին մոտ կանգնած երկու մարդիկ, որոնց անունները չեն հրապարակվել:

Ըստ տեղեկությունների թիմը դեպքի վայրից հավաքել է գրեթե 100 նմուշներ ներառյալ՝ զինամթերքի մնացորդներ, մազեր, արյուն, կենդանիներից և մարդկանցից վերցված մեզ և այլն:

 

Եվրամիությունը ԱՄՆ-ին կոչ է անում չհարձակվել Սիրիայի վրա

amn (2)Եվրամիության երկրները ԱՄՆ-ին կոչ են արել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ չսկսել քանի դեռ ՄԱԿ-ը չի հրապարակել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ զեկույցը: Ինչպես հաղորդում էր թուրքական «Haberler»-ը՝ նման առաջարկով ԵՄ երկրները հանդես են եկել այսօր Վիլնյուսում տեղի ունեցած միջխորհրդարանական համաժողովի ժամանակ՝ նվիրված անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականությանը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փորձում է ստանալ կոնգրեսի համաձայնությունը Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար: Նման որոշում ընդունվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառվեց: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ քիմիական զենքի թողած ազդեցությունից Սիրիայում մոտ է 1,4 մլն մարդ է զոհվել:

Հարձակման մեջ Ասադին մեղադրելու հարցում՝ Գերմանիան միացել է ԱՄՆ-ին

G20Գերմանիան միացել է ԱՄՆ-ին և մեծ 20-յակի մյուս տաս անդամների խմբին՝ մեղադրելով Սիրիայի կառավարությանը անցած ամիս քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքով հարձակում իրականացնելու համար:

Գերմանիան մեծ 20-յակի անդամ միակ եվրոպական երկիրն էր, որ չէր ստորագրել ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացած մեծ 20-յակի հանդիպման ավարտին Ռուսաստանի առաջարկած համատեղ հայտարարությունը:

Համաձայնագիրը կոչ է անում միջազգային խիստ արձագանք տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, սակայն Սիրիայի կառավարության դեմ ռազմական գործողությունների կոչ չի անում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելը շաբաթ օրը Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում հայտնել է, որ Գերմանիան սպասում էր, մինչև Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները ընդհանուր որոշման հանգեին այդ հայտարարությունը պաշտպանելու հարցում:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահը կայցելի տարածաշրջան

2 (7)ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաջորդ շաբաթ այցելելու է Բաքու, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

Ամերիկացի համանախագահը Ադրբեջանից բացի այցելելու է նաև Հայաստան և ԼՂՀ։

Ուորլիքը կայցելի տարածաշրջան` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործի շրջանակներում որպես միջնորդ իր առաքելությունն սկսելու կապակցությամբ։

Սա կլինի Ջեյմս Ուորլիքի առաջին այցելությունը տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում:

Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել անցյալ ամիս։

 

Սոմալիի ռեստորաններից մեկում իրականցված պայթյունների ընթացքում 15 մարդ է զոհվել

bombblastՇաբաթ օրը Սոմալիում զինյալները հարձակվել են Մոգադիշույում գտնվող   կառավարության շենքի մոտակա ռեստորանի վրա: Պաշտոնական տեղեկություններով՝ երկու մեծ պայթյունների հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել մոտ երկու տասնյակ մարդ:

Պայթյունի ժամանակ փլվել է ռեստորանի տանիքի մեծ մասը, որտեղ կառավարության աշխատակիցները հաճախ են այցելում:

Ավելի վաղ արված հայտարարության մեջ ասվում էր, որ մեքենայի պայթյունի և մահապարտ ահաբեկչի միջոցով զինյալները հարձակում են գործել The Village ռեստորանի վրա:

Ալ-Շաբաբ խմբավորման զինյալները անցած տարվա նոյեմբերին նույնպես հարձակվել էին այդ նույն ռեստորանի վրա: Հարձակման ընթացքում երկու մահապարտ ահաբեկիչներ պայթյեցրել էին շենքը, որի ընթացքում մեկ անվտագության աշխատակից էր մահացել:

Աֆրիկյան միության ուժերը ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող ալ-Շաբաբ խմբավորմանը 2011թ-ի օգոստոսին դուրս էին մղել Մոգադիշուից, սակայն ապստամբները շարունակում են հարձակումներ իրականացնել մայրաքաղաքում:

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի և վտարանդի կառավարության դիմումը G 20-ի ժողովի մասնակից պետություններին

kar-western-armeniaՍիրիայում մարդասիրական ճգնաժամը մտնում է մի նոր վճռական փուլ, որտեղ ակնհայտ է դառնում, որ կողմերը հաշվի չեն առել եւ հաշվի չեն առնում Սիրիայի ժողովրդի, Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների անվտանգության, ֆիզիկական գոյության նվազագույն իրավունքը, ինչպես նաեւ նրանց ապագա ունենալու եւ զարգանալու նույնքան բնական իրավունքը:

 Կրկին հիշեցնենք, որ բնիկ հայ ժողովուրդը քրիստոնեության ընդունումից 1700 տարի ի վեր ապրում է Սիրիայի տարածաշրջանում, որպես քրիստոնյա փոքրամասնություն եւ 20-րդ դարասկզբին արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի: Ցեղասպանության եւ բռնագաղթի վտանգը կրկին կախվել է Սիրիայի ժողովրդի եւ Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկների վրա, այդ թվում՝ Սիրիայի հայության:

Սիրիային հարվածելու ԱՄՆ Կոնգրեսի որոշումը հանգեցնելու է տարածաշրջանային նոր մարդասիրական ճգնաժամի, իր բոլոր ծանր հետեւանքներով, բոլոր կողմերի համար: Կարծում ենք, որ Սիրիայի հիմնախնդրի լուծումը Սիրիայի ժողովրդի եւ այնտեղ ապրող փոքրամասնությունների եւ բնիկների ապագան կապված է հստակ եւ փոխկապակցված իրավական, հասարակական – քաղաքական այն որոշումներից, որոնք կառուցվում են երկխոսության, այլ ոչ թե ռազմական առճակատման քայլերի վրա: Բոլոր այլ տեսակի գործողությունները էլ ավելի են վատթարացնելու իրավիճակը եւ ոչ միայն Միջին Արեւելքում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը մտահոգ է տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրադարձությունների բացասական զարգացման հեռանկարով, ինչը հիշեցնում է 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայտնի սցենարները, որոնց պատճառով հայությունը ենթարկվեց ցեղասպանության եւ հայրենազրկվեց: Ուստի մենք մտահոգ ենք ոչ միայն Միջին Արեւելքում ապրող մեր հայրենակիցների անվտանգությամբ, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության խնդիրներով, որոնք ուղղակիորեն կապված են Միջին Արեւելքի ռազմա-քաղաքական զարգացումների հետ:

Սիրիայի հայության ապագան, մասնավորապես, նրա անվտանգության, կյանքի եւ գույքի իրավունքների պաշտպանության եւ մանավանդ բնօրրան հայրենիք վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի իրականացման մեջ է: Այդ ամենի մասին մենք բարձրաձայնել եւ հատուկ որոշումներ ենք ընդունել, սկսած 2011 թվականից, ինչը եւ այս հայտարարությանը կից ներկայացնում ենք Ձեզ: Դրանք են Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման մասին Հռչակագիրը,

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Hrtchagakir-04.02.2011.pdf

Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին Որոշումը,

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Arevmdian-Hayasdani-Azgayin-Khorhurti-Vorochum-2011.03.29.pdf

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին Հռչակագիրը:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2012/Arevmdyan_Hayasdani_Azgayin_Khorhourti_Arenter-30.11.2012.pdf

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն

05.09.2013 թ. 

ԵԱՀԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ ներկայացուցիչները կհետևեն Ադրբեջանում կայանալիք ընտրություններին

1 (10)ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը` Միշել Վուասինի գլխավորությամբ, նախընտրական շրջանում և ընտրությունների օրը կայցելի Ադրբեջան: Այս մասին “ԱՊԱ” գործակալության թղթակցին հայտնել է Միշել Վուասինը:

Վերջինս նշել է, որ դիտորդական առաքելության խմբի հետ կայցելի Ադրբեջան` երկրի նախընտրական վիճակին ծանոթանալու համար: “Մենք երկու այց կկատարենք: Առաջինը կկայանա մինչև սեպտեմբերի 20-ը: Հետո կգանք հոկտեմբերի 3-ին և ընտրությունների օրն այստեղ կլինենք: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ում այս տարի նախագահող Ուկրաինայի արտգործնախարարը Ադրբեջանի առաքելության ղեկավարությունն ինձ է հանձնարարել, և ինձ նշանակել են համակարգող: Մեր այցերի նպատակը նախընտրական իրավիճակին և ընտրությունների ընթացքին ավելի լավ ծանոթանալու  ցանկությունն է”, -ասել է Վուասինը:

Միշել Վուասինը նշել է, որ ԺՀՄԻԳ գործընկերների հետ Ադրբեջանում նաև այլ հանդիպումներ կանցկացնեն.  “Մեր առաքելության ճշգրիտ ամսաթիվը և ծրագիրը հայտնի կդառնան հաջորդ շաբաթ”:

Հավելենք, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունը ևս կհետևի Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Խմբի համակարգող է նշանակվել ԱՊՀ-ի գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական խումբը ընդգրկված է ԱՊՀ-ի առաքելության կազմում: Դրա կազմում կլինի մոտ 30 մարդ, այդ թվում` Համագործակցության յոթ երկրների խորհրդարանների անդամներ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի ներկայացուցիչներ:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:

NASA-ն անօդաչու հրթիռ է ուղարկել լուսին

moon-orbiterՈւրբաթ օրը` օգոստոսի 6-ին, NASA-ն անօդաչու հրթիռ է արձակել տիեզերք՝ լուսնի մթնոլորտը և շրջակա միջավայրը ուսումնասիրելու համար:
Իշխանությունները ավելի վաղ տեղեկացրել են, որ Վիրջինիայից արձակված 86 մ երկարություն ունեցող հրթիռը տեսանելի կլինի ԱՄՆ արևելյան ափերից:
Այն արձակվել է տեղական ժամանակով 11:27-ին Ուոլոպս կղզում գտնվող թռիչքային հարթակից:
NASA-ի տեղեկություններով՝ հրթիռը կպտտվի լուսնի շուրջ լուսնային մթնոլորտի, նրա մակերեսի պայմանների և լուսնայի հողի վրա շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հավաքելու նպատակով:
Այս ինֆորմացիան գիտնականներին կօգնի նաև հասկանալ մյուս տիեզերական մարմինները:
Սպասվում է, որ LADEE անունով հրթիռը լուսին կհասնի հոկտեմբերի 6-ին:
Տիեզերական գործակալությունից հայտնում են, որ Երկրից լուսնի հեռավորությունը նրա դիրքով պայմանավորված տատանվում է 360 010.253 կմ-ից մինչև 405 071.885 կմ:

Իրանցի վերլուծաբանը սպառնում է առևանգել և բռնաբարել Օբամայի աղջիկներին

obamaԻրանում նախկինում նահանգապետի պաշտոն զբաղեցրած քաղաքական վերլուծաբան Ալի Ռըզա Ֆորգանին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Սիրիայի վրա, ապա ինքը կառևանգի և կբռնաբարի նախագահ Բարաք Օբամայի աղջիկներից մեկին, ինչպես նաև հարձակումներ կիրականացնի աշխարհում ապրող ԱՄՆ քաղաքացիների վրա:

Վաշինգտոնում տեղակայված «The Daily Caller» լրատվական կայքի համաձայն՝  Ֆորգանին, սպառնալով Օբամային, հետևայալ կերպ է խոսել. «Հուսով եմ, որ Օբաման այնքան համառ կգտնվի, որ կհարձակվի Սիրիայի վրա: Այդպիսով մենք կտեսնենք, թե ինչպես ԱՄՆ-ն ոչ մի շահ չի ունենա դրանից: Սիրիա ներխուժումից ընդամենը 21 ժամ հետո ԱՄՆ նախագահի, աշխարհում ԱՄՆ դեսպանների, ամերիկացի զինվորական հրամանատարների ընտանիքների անդամներից մեկը կառևանգվի»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու դուստր ունի՝ 14 –ամյա Մալիան և 12-ամյա Սաշան: