Եգիպտական հեղափոխության նշանը՝ «R4BIA»-ը, գրավել է սոցիալական մեդիան

rabia Եգիպտոսում հուլիսի 3-ին իրականացված ռազմական հեղաշրջման դեմ պայքարի կենտրոնի վերածված Կահիրեի Ռաբիա ալ Ադավիա հրապարակում ծնված չորս մատի նշանը՝ «R4BIA»-ը, դարձել է վերջին տարիներին աշխարհում ամենից արագ տարածում ստացած խորհրդանիշերից մեկը: Դեղին և սև գույներ ստացած նշանը մեծ տարածում է գտել սոցիալական մեդիայում, ինչպես նաև մի շարք համացանցային կայքերում և  մարդկանց առօրյա կյանքում: Մալազիայում, Մարոկոյում և իսլամական բազմաթիվ երկրներում այս նշանը մեծ արագությամբ տարածվել և դարձել է սոցիալական ցանցերի օգտատերերի էջերի գլխավոր պատկերը:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ «R4BIA» նշանի համար հատուկ կայք է ստեղծվել՝ «www.r4bia.com», որը կգործի անգլերեն, արաբերեն և թուրքերեն: Կայքում տեղեկություն է տրվում այն մասին, թե ինչպես է ծնվել «R4BIA» նշանը, ինչ է այն խորհրդանշում, ինչպես նաև ներկայացվում են մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր:

Աֆրիկայում կինը միաժամանակ երկու տղամարդու հետ է ամուսնացել

kenya Աֆրիկյան երկրներից Քենիայում մի կին, միաժամանակ սիրելով երկու տղամարդու և չկարողանալով ընտրություն կատարել նրանց միջև, որոշում է միևնույն ժամանակ երկուսի հետ էլ ամուսնանալ: Երկու ամուսնու հետ միասին ապրող կինը նրանցից յուրաքանչյուրի հետ պայմանագիր է կնքել, որպեսզի նրանց միջև վեճ չծագի:

Թուրքական «Ռադիկալը», հղում կատարելով «BBC»-ին, գրում է, որ ըստ այս տարօրինակ եռակողմ համաձայնագրի, կինն  ինքն է որոշելու, թե երբ ամուսիններից որ մեկի մոտ է մնալու: Ինչ վերաբերում է ծնված երեխաներին, ապա երկու տղամարդն էլ պատրավոր են կրել նրանց մեծացնելու պատասխանատվությունը:

Նախքան այս երկակի ամուսնությունը կինն արդեն երկու երեխաների մայր էր և  այրի: Նա  նշել է, որ ամուսիններին որպես հակառակորդներ չի դիտարկում, այլ ընդհակառակը, կարծում է, որ «այդպես  ավելի երջանիկ կլինեն»:

Միանգամից երկու տղամարդու հետ ամուսնանալու երևույթը՝ պոլիանդրիան, Քենիայում չտեսնված երևույթ է, սակայն օրենքի տեսանկյունից նաև արգելված չէ:

«Գեզի» այգու «կանգնած մարդը» Գերմանիայից մրցանակ կստանա

gezi2005 թվականին Գերմանիայում տարբեր երկրներից եկած մի խումբ լրագրողներև վերլուծաբաններ հավաքվում և ձևավորում են ժողովրդավարության և մամուլի ազատության ոլորտում աշխատող «M100 Sanssouci Colloquium» կազմակերպությունը, որն ամեն տարի մեդիա մրցանակ է շնորհում այն մարդկանց, որոնք անձնապես «հետք են թողել Եվրոպայում և աշխարհում»:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը», վկայակոչելով «BBC»-ի փոխանցած տեղեկությունը, այս տարի վերոնշյալ մրցանակը տրվելու է  «Գեզի» այգու համար պայքարի ժամանակ «կանգնած մարդ» շարժումը սկսած Էրդեմ Գյունդյուզին: Կազմակերպությունը իր որոշումը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Գյունդյուզի  «կանգնած մարդ» ակցիան խաղաղ ցույցերի խորհրդանիշը դարձավ և համաշխարհային մակարդակով հետևորդներ ձեռք բերեց»:

Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկը այս կապակցությամբ նշել է. «Էրդեմ Գյունդյուզը Թաքսիմի հրապարակում իր տպավորիչ հաջողությամբ ցույց տվեց, որ նույնիսկ մեկ մարդը կարող է ուշադրություն հրավիրել խոսքի ազատության վրա»:

Մեծ ճանաչում ձեռք բերած  «կանգնած մարդը», նույն ինքը՝ Էրդեմ Գյունդյուզը, իր արժանի մրցանակը կստանա սեպտեմբերի 5-ին՝ Պոտսդամում կայանալիք միջազգային մեդիա կոնֆերանսի ժամանակ:

Արքայազն Հարին պատրաստվում է ամուսնանալ

iԻնչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, 28-ամյա արքայազն  Հարին պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու` Քրեսիդա Բոնասի հետ: Նման տեղեկություններ  հայտնվեցին մամուլում այն բանից հետո, երբ Հարին ընկերուհու հետ մեկնեց աֆրիկյան  սաֆարի` ռոմանտիկ ուղևորության : Այնտեղ զույգն այցելել է այն  բարեգործական կազմակերպություն, որտեղ ինչ-որ ժամանակ աշխատել է արքայադուստր Դիանան: 3 տարի առաջ նրա եղբայրը` Ուիլյամը, նույնպես այցելել է այդ վայր:

ԶԼՄ-ները նշում են, որ հարսանիքը կարող է լինել մյուս տարվա գարնանը:24-ամյա Քրեսիդայի հետ Հարին հանդիպում է 2012-ից: Աղջիկն ավարտել է կոնսերվատորիայի պարի ու երաժշտության կուրսը:  Զույգը տիպված է թաքցնել հարաբերությունները, դրա համար էլ նրանք խուսափում են միասին հասարակության մեջ հայտնվելուց:

 

Ողջ աշխարհը կիմանա Քադաֆիի այլասեռվածության մասին ճշմարտությունը

ol3001377588658Ծերացող օրգանիզմի սեռական պահանջմունքը բավարարելու համար գեներալ Քադաֆին իր պետության դպրոցներից ընտրում էր ամենագեղեցիկ ու գրավիչ աշակերտուհիներին, որոնք վերածվում էին նրա  անձնական սեքսուալ ստրկուհիների:

Ծեր բռնապետի սեքսուալ այլասեռվածության մասին ցնցող ճշմարտության մասին ողջ աշխարհին պատմել է ֆրանսիացի լրագրող Աննիկ Կոժանը, որի գիրքը հրատարակվել է ֆրանսերենով և իսկույն էլ վերածվել բեսթսելլերի:”‘Քադաֆիի հարեմը.Երիտասարդ կնոջ պատմությունն ու Լիբիայում իշխանության չարաշահումը” վերնագրով  գիրքն այժմ թարգմանվում է աշխարհի տարբեր լեզուներով:

Լրագրողի ձեռք բերած տվյալների համաձայն, հանգուցյալ բռնապետը երբեք չի սահմանափակվել իգական սեռի ներկայացուցիչներով ու նույնքան հաճախ էլ բռնաբարել է իրեն  դուր եկած տղաներին ու տղամարդկանց: Ընդ որում, ինչպես  լրագրողն է  գրում, Քադաֆիի թիկնապահ կանայք  բոլորն էլ ինչ որ ժամանակ եղել են նրա նախկին սիրուհիները:

Բաքվում կայանալու է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը

1 (5)Սեպտեմբերի 9-ին Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը:

Ինչպես հաղորդում  է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով ԱՊՀ Գործադիր կոմիտեի պաշտոնական կայքին, օրակարգում քննարկվելու է 7 հարց: Բացի դրանից, խորհրդին մի շարք առաջարկներ են ներկայացվելու, որոնք վերաբերում են ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին սահմանային խմբերի և այլ գործակալությունների ձևավորմանը և կիրառմանը:

Հնագետները գտել են Մակեդոնացու գերեզմանը

ol3001377597842Հունական հին Ամֆիպոլիսից ոչ հեռու  հաջողվել է հայտնաբերել մի ուշագրավ շինություն, որն, ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանն է:

Սկզբում գիտնականներին հաջողվեց հայտնաբերել 3-մետրանոց պատ, որի երկարությունը 500 մ է և որի ետևում էլ, հավանական է, գտնվում է դամբարանը: Որ սա Մակեդոնացու դամբարանը կարող է լինել, գիտնականներին հուշել է այն հանգամանքը, որ այն թվագրվում է  մթա 4-րդ դարով (պահպանված տվյալների համաձայն, Մակեդոնացին մահացել է Բաբելոնում, մթա 323 թվին): Եթե անգամ այս կառույցը Մակեդոնացու դամբարանը չլինի,  ապա դա բարձրաստիճան մեկի դամբարանն է, գուցե` Մակեդոնացու զինակցի:

Կասկածամիտները համարում  են, որ Մակեդոնացու դամբարանը դժվար թե Հունաստանի տարածքում լիներ, քանի որ  պատմական փաստաթղթերի համաձայն  նրա դամբարանը պետք է որոնել Եգիպտոսում:

Ամերիկյան քաղաքում երեք անչափահասներ փոխհրաձգության զոհ են դարձել

o_802673ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլոուկի քաղաքի  փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությունից մահացել են երեք անչափահասներ: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն` կրակել են բասկետբոլ խաղացող մի խումբ պատանիների վրա:

Առայժմ հայտնի չէ`  այդ հանցագործությունը մի հոգու գո՞րծ  է, թ՞ե մի խումբ չարագործների, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Դամասկոսի կենտրոնում հայ է զոհվել

damaskԹուրքական «Haberler»-ը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ-ի «Facebook»–յան էջում տարածած հաղորդագրությունը, հայտնում է, որ Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը: «Հրաձգության հետևանքով կան նաև վիրավորներ, մասամբ վնասվել է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, ինչպես նաև եկեղեցուն կից գործող հայկական դպրոցի պատերը»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Սիրիայի հայկական համայնքը մինչև վերջերս մոտ 100 հազարի էր հասնում, որից մոտ 60 հազարը ապրում էր Հալեպում, իսկ մնացածը Դամասկոսում, Լաթակիայում և այլ քաղաքներում: Երկրում ռազմա-քաղաքական իրադրության բարդացման պայմաններում սկսվեց սիրիահայերի արտագաղթը դեպի Հայաստան և այլ երկրներ: Սիրիայում շուրջ 1,5 տարի շարունակվող զինված ընդհարումը մոտ 93 հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 230 հազար մարդ փախստական է դարձել, մոտ 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի:

 

Ղրղզստանում ժանտախտի վարակի օջախ դեղորայք ու ախտահանման միջոցներ են ուղարկվել

i (3)Իսսիկ-Կուլի մարզ հակահամաճարակային միջոցառումների նպատակով  վրաններ, անհատական պաշտպանության ու հակաժանտախտային պատվաստանյութեր են   ուղարկվել:

Հիմա մարզում հոսպիտալացվել է 132 մարդ, որոնք շփվել են ժանտախտից մահացած 15-ամյա պատանու հետ: Հոսպիտալացվածներից ոչ մեկի մոտ վտանգավոր հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն բժիշկները շարունակում են նրանց հսկողության տակ պահել: Մարզում կարանտին է: Ակ-սույսկի տարածքային հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի մոտ ոստիկաններ են:

Իչկե Ժերգեզ գյուղում բուժաշխատողները տնետուն զննումներ են կատարում: Բացի այդ, արտապլանային պատվաստումներ են կատարում ժանտախտի օջախում բնակվողների շրջանում, որսում են կրծողներին, հետազոտում նրանց:

Չինաստանը հրաժարվել է Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ բանակցություններ վարել

i (2) Չինաստանը Արևելա-չինական ծովում  Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ բանակցություններ վարելու հիմք չի տեսնում:

Չինաստանի ԱԳ փոխնախարար Լի Բաոդունի խոսքով, Ճապոնիայի   բարձր մակարդակով բանակցելու կոչն անկեղծ չէր:

Ճապոնիայի իշխանությունները տվյալներով, նախօրեին Չինաստանին պատկանող  ափային պաշտպանության 3 նավ է մոտեցել կղզիներին, որոնք հայտնի են որպես Սենկակու` Ճապոնիայում և Ձյաոյույդաո` Չինաստանում:

Անմարդաբնակ  կղզիների  շուրջ հակասությունը սրվել է այն ժամանակ, երբ 2012-ին Ճոպոնիան ազգայնացրեց 5 կղզիներից 3-ը, որոնք մինչ այդ գտնվում էին մասնավոր տիրապետության տակ:

Մադուրոն իր վրա կատարված մահափորձի մեջ մեղադրում է ԱՄՆ-ին

Վենեսուելայի նախագահ Մադուրոն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակավ պատասխանելու, թե  արդյոք գիտեր նա իր վրա կատարվելիք մահափորձի մասին:

“Դավադրությունն ԱՄՆ փողոցից է եկել, մենք բավական ապացույցներ ունենք”,-ասել է Մադուրոն ազգային հեռուստաալիքների եթերից: Նրա կարծիքով, այդ դավադրությանը մասնակից է նաև Լուիս Պոսադա Կարիլեսը, որին Կուբայի ու Վենեսուելայի իշխանությունները մեղադրում  են  ահաբեկչության մեջ:

i (1)“Նախագահ Օբամա, միթե դուք չգիտեք, որ ԱՄՆ-ում Կարիլեսի խմբավորումը, որը վերահսկում ու ուղղորդում են  (ամերիկյան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ) Օտտո Ռեյչն ու Ռոջեր Նորյեգան, դավադրություն են կազմակերպում, որ ահաբեկչական ակտեր իրականացնեն ու սպանեն Վենեսուելայի բարձրաստիճան  դեմքերի”:

Ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները հայտնել էին  երկու կոլումբիացու ձերբակալման մասին, որոնք կասկածվում են  երկրի ղեկավարի նկատմամբ մահափորձի մեջ: Վենեսուելայի ՆԳՆ-ի տվյալներով, պետության ղեկավարի դեմ մահափորձ կատարելու մեջ  ներքաշված է 10 մարդ:  Ձերբակալվածները 18-22 տարեկան երիտասարդներ են, որոնք գործել են “Դեղին թղթապանակ” գաղտնանունով օպերացիայի շրջանակներում` այդ նպատակով Վենեսուելա ժամանելով օգոստոսի 13-ին:

Հետաքննության տվյալներով, ձերբակալված կոլումբիացիների մոտ օպտիկական նշանոցով 2 զենք է հայտնաբերվել, Մադուրոյի և խորհրդարանի խոսնակ Դիոսդատո Կաբելյոյի լուսանկարը, ինչպես նաև վենեսուելական բանակի զինվորի արտահագուստներ:

Էկոլոգներն առաջարկել են փոթորիկները քաղաքական գործիչների անուններով կոչել

iԱմերիկացի էկոլոգների խումբը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանն առաջարկել է փոթորիկները քաղաքական գործիչների անուններով կոչել: Առաջարկվում է մթնոլորտային երևույթներն այն  գործիչների անուններով կոչել, որոնք քամահրանքով են վերաբերվում  կլիմայի փոփոխությունների խնդրին:

Գիտնականների կարծիքով, գլոբալ տաքացումը կարող է ավելի հզոր փոթորիկների պատճառ դառնալ:

Կանադացի լրագրողը քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ մերկացրել է կուրծքը

canadian journalist1Այս շաբաթ կանադացի ռադիոհաղորդավարը և թերթի լրագրողը քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ հանել է իր վերնազգեստը և կիսամերկ շարունակել հարցեր տալ:

cnadian journalistԼրագրող Լորի Ուելբուրնը Կանադայի Կելոունա քաղաքի քաղաքապետ Ուոլթեր Գրեյի հետ հարցազրույց էր վարում հանրության մեջ կանանց կիսամերկ քայլելու թեմայով:

Լրագրողը հարցնելով, ինչ կլինի եթե ինքը կիսամերկ քայլի քաղաքում՝ խոսափողը փոխանցել է քաղաքապետին և մերկացրել կուրծքը՝ պատճառաբանելով, որ շոգ է:

Քաղաքապետը պատասխանել էր, որ եթե տղամարդիկ կարող են կիսամերկ շրջել, ապա կանայք ևս իրավունք ունեն:

Կանադայում կիսամերկ քայլելը անօրինական չէ, եթե չի անցնում պարկեշտության սահմանները:

Օգոստոսի 25-ին կանանց խմբերը կիսամերկ շրջում էին Նյու Յորքում կիսամերկ քայլելու կանանց իրավունքը նշելու համար: Այս ամենամյա միջոցառումը նշվում է 2007թ-ից ի վեր:

 

Աշխարհի առաջին գրպանի հաշվիչը աճուրդի է հանվել. սպասվում է, որ այն կվաճառվի 100,000 ֆունտով

World's first pocket calculatorՍպասվում է, որ 17-րդ դարում ստեղծված հազվագյուտ գրպանի հաշվիչը աճուրդում կվաճառվի 100.000 ֆունտով:

Հաշվիչը աշխարհի առաջին հաշվողական դյուրակիր սարքերից է:

Անտիկ գրպանի հաշվիչը Քրիստի աճուրդում կցուցադրվի հոկտեմբերին: Այն հանդիսանում է հին ժամանակներից պահպանված երեք հաշվիչ սարքերից մեկը:

1673թ-ին ստեղծված փայտե սարքը ունի 15սմ լայնություն և 32սմ երկարություն:

Այն ստեղծել է փարիզցի մեքենագետ և թագավոր Լուի XIV-ի ժամագործ Ռենե Գրիլե դե Ռովեն:

Աճուրդի ճանապարհորդություն, գիտություն և բնության պատմության բաժնի ղեկավարի խոսքով՝ սարքը համակարգչի պատմության մեջ պահպանված ամենավաղ նմուշներից է:

Հաշվիչ սարքը կատարում է բոլոր մաթեմատիկական գործողությունները՝ ներառյալ գուամրում, հանում, բազմապատկում և բաժանում:

Այս սարքին նմանվող մյուս երկու հաշվիչներից մեկը գտնվում է Փարիզի Արվեստի և արհեստների թանգարանում, իսկ մյուսը Նյու Յորքում՝ IBM-ի հավաքածուի մեջ:

 

Օգոստոսի 17-ին ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում բռնկված հրդեհը դեռևս չեն կարողանում մարել

4Կասպից ծովի Բուլլա կղզում գտնվող ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում օգոստոսի 17-ին բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Խալիք Մամեդովը: “Դեռևս չենք կարողացել կրակը մարել, սակայն այդ ուղղությամբ ակտիվ տեխնիկական աշխատանքներ են տարվում”,-նշել է Մամեդովը:
“Բուլլա-դենիզ” հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառով նավթահանքի ծովային հարթակից էվակուացվել են 62 աշխատակիցներ, զոհեր չկան:
Ներկայումս SOCAR-ի մասնագետները տարբեր մեթոդներ են մշակում`հրդեհը ամբողջությամբ մարելու համար:

Չինական համացանցը իր պատմության մեջ ամենախոշոր հարձակմանն ենթարկվել

china-ddosԿիրակի առավոտյան Չինաստանի համացանցային դոմենը հարձակման է ենթարկվել:

Չինաստանի համացանցի տեղեկատվական կենտրոնը, որը վերահսկում է պետական .cn դոմենը, հայտնում է, որ սա իր բնույթով Չինաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ համացանցային հարձակումն էր:

Պետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկու հարձակումներ են իրականացվել, իսկ այժմ ծառայությունը դանդաղ վերականգնվում է:

Պետական պաշտոնական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումը իրականացվել է .cn դոմենով կայքերի և հայտնի Sina Weibo միկրոբլոգինգային կայքի վրա:

Հարձակումները, որից հետո համակարգը ընդհանրապես չի աշխատում, տեխնիկական չեն համարվում, քանի որ դրանք կարող են իրականացվել առանց համակարգ մուտք գործելու:Սրանք հիմնականում իրականացվում են կայքերը հարցումներով ծանրաբեռնելու միջոցով, որից հետո դրանք անհասանելի են դառնում:

Դեռևս պարզ չէ արդյոք այդ հարձակումը կապ ունի Չինաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հետ:

 

«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱ՞Լ»

derenik_melikyan1-Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դէմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թոյլ տրւող «պատմական սխալը»,- ընդգծել է Լաւրովը,- կը ներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մէջ…»:

2-Նոյն հարցի վերաբերեալ կայացել են հեռախօսազրոյցներ՝ Լաւրովի եւ իր գերման գործընկերոջ եւ Օբամա-Քամերոնի միջեւ, իսկ զուգահեռ սրանց՝ Ֆրանսիան ի նախագունէ խիստ դիրքորոշում որդեգրելով՝ յայտարարել է Սիրիայի դէմ զինուժ կիրառելու մասին՝ վերջնիս կողմից քիմիական զանգւածային զէնք օգտագործելու պատճառով:

3-ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպէս երբեւէ, այս խնդրում եւս հրապարակել է պրոտոկոլային դատապարտանքի յայտարարութիւնը, իսկ հէնց սկզբից Ասադի գահընկէցութիւնն սադրող հակաալաւիական Թուրքիան ու Ս. Արաբիան ակնդէտ սպասում էին «համաշխարհային հանրութեան» նմանատիպ համախոհութեան ձեւաւորման վերջին փուլին, որին հասնելու «յարմարագոյն» գործօնն է հանդիսացել քիմիական զէնքը:

4-Ուրւագծւած սցենարը շատ նմանութիւններ ունի նոյն «համաշխարհային հանրութեան» կողմից Իրաքի դէմ յարձակման սցենարին, այն տարբերութեամբ, սակայն, որ այսօր, թիրախ ընտրած երկրի նախագահ Ասադի դիրքերը օրէօր ոչ թէ թուլանում, այլեւ գնալով աւելիով են ամրապնդւում, յատկապէս, երբ քաղաքական ու դիւանագիտական մակարդակում եւս վայելում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի, իսկ այժմ էլ «բախտակից» Լիբանանի ու Իրաքի հովանաւորութիւնը:

5-«Համաշխարհային հանրութեան» համախմբումը Ասադի դէմ, սակայն, պատկերացնելի չէ առանց քարոզչական համարժէք սցենարների, իսկ այստեղ եւս գործի լծւեցին «Ալջազիրայական» հնարքները՝ քիմիական զէնքերի կիրառման դատապարտելիութեան եւ օգտագործողի, «Ալ Ջազիրա»-ի մատուցմամբ՝ Ասադի իշխանութեան պատժելիութեան արդարացման վերաբերեալ…

6-…Եւ ինչպէս լրահոսից է երեւում, ներկայ պահին ԱՄՆ (ՆԱՏՕ) զինուժերը սպասում են հրահանգի, իսկ «հարեւանների հետ զրօ խնդիր» ունեցող Թուրքիան էլ ուժեղացնում ու զգօնութեան է բերում Սիրիային սահմանակից իր զօրամիաւորումները:

7-Կը հրաժարւի՞ արդեօք «համաշխարհային հանրութիւնը» Լաւրովի ասած «պատմական սխալի» ուղղութեամբ ընթանալուց, թէ՞ Միջին ու Մերձաւոր արեւելեան, Արաբա-աֆրիկեան, Հարաւկովկասեան աշխարհամասերում առգոյ թէժ կէտերը մօտալուտ ապագայում կը վերածւեն աշխարհասասան բռնկւող անմարելի հրդեհների:

Յար եւ նման 100 տարի առաջ թոյլ տրւած «պատմական սխալին», որն էլ յանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ադրբեջանում ամուսնացող անձինք պարտադիր բուժզննում կանցնեն

ամուսնությունԻնչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, վկայակոչելով «Trend»-ի փոխանցած լուրը, Ադրբեջանում սահմանվել են բժշկական զննման այն տեսակները, որոնք պարտադիր կերպով պետք է անցնեն այն անձինք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Այս մասին է հաղորդել ադրբեջանական մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի ներկայացուցչի օգնական Մուսա Գուլիևը, որը միևնույն ժամանակ խորհրդարանի պատգամավոր է: Վերջինս նշել է, որ այս հարցը իր արտացոլումը կգտնի «Բնակչության առողջապահության մասին» օրինագծում:

Պատգամավոր Գուլիևը նշել է, որ ամուսնության գրանցման ժամանակ պետք է պահանջվի առողջական վիճակի մասին վկայող փաստաթուղթ: «Վերջին տարիներին ադրբեջանական մամուլն ու առողջապահության նախարարությունն  այս ուղղությամբ լուսավորչական աշխատանքներ են  տանում: Արդեն եկել է դրական արդյունքների հասնելու ժամանակը: Նման աշխատանքներ տարվում են բոլոր զարգացած պետություններում, և այս ոլորտում արդեն բավական լավ արդյունքներ են գրանցվել»,-ասել է Գուլիևը:

Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը բաժանվել են

pic_2cb4ad2b5005e01ab5c37eab7fd9d080Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը բաժանվել են, տեղեկացրել է Corriere della Sera-ն: Դերասանուհու պաշտոնական  ներկայացուցիչներն արդեն հաստատել են այդ տեղեկությունը: Թե ինչն է բաժանության պատճառը,  չի հայտնվում: Իրենք`  դերասանները, ևս որևէ հայտարարություն չեն արել: Չի հայտնվում նաև` նրանք ամուսնալուծվել են, թե պատրաստվում են դրան: Բելուչին ներկա պահին գտնվում է Սերբիայում` Էմիր Կուստուրիցայի ֆիլմի նկարահանումներին է մասնակցում:

Բելուչին ու Կասելը ծանոթացել են 1990-ականներին: 1999-ին զույգն ամուսնացել է: Նրանք ունեն երկու դուստր` Դևեն ու Լեոնին: