Մուշարաֆը Բենազիր Բհուտոյին չպաշտպանելու համար մեղադրվել է սպանության մեջ

Pervez MusharrafBenazir BhuttoԱյսօր Պակիստանի նախկին նախագահ Պրեվեզ Մուշարաֆը մեղադրվել է 2007 թ-ին երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի մահվան մեջ:

 

Ռավալպինդիի դատարանի այս որոշումը երկրի որևէ նախկին զինված ուժերի ղեկավարի մեղադրանք ներկայացնելու առաջին դեպքն է Պակիստանի պատմության մեջ:

Մուշարաֆը մեղադրվել է մարդասպանության, կանխամտածված սպանության և մարդասպանությանը աջակցելու համար:

Բանակի նախկին ղեկավարը, որը իշխանության էր եկել 1999թ-ին, անձամբ ներկայացել էր դատարան և բոլոր մեղադրանքների համար անմեղ ճանաչվել:

Հաջորդ դատը տեղի կունենա օգոստոսի 27-ին, երբ դատարան ներկայացվեն առաջին ապացույցները:

Բհուտոն մահացել էր 2007թ-ի դեկտեմբերին քաղաքական ցույցի ընթացքում հրազենով և ռումբով հարձակման ժամանակ:

Մեղադրող կողմը պնդում է, որ Մուշարաֆը, որը այդ ժամանակ երկրի նախագահն էր, չի կարողացել ինչպես հարկն է նրան պաշտպանել:

70-ամյա Մուշարաֆը Պակիստանից հեռացել էր 2008թ-ին, երբ նրան ստիպել էին հեռանալ իր պաշտոնից, սակայն նա մարտին վերադարձել է Պակիստան և խոստացել պայքարել այս տարվա ընտրություններում:

Բացի Բհուտոյի դեպքից՝ Մուշարաֆը ընդգրկված է նաև դատավորների ձերբակալման և անջատողական ուժերի առաջնորդներից մեկի մահվան դեպքերի մեջ:

Նրան նաև սպառնում են Պակիստանի Թալիբանները, որոնք նրա նկատմամբ երկու մահափորձ են իրականացրել, երբ նա դեռ երկրի ղեկավարն էր: Թալիբանները երդվել են կրկին մահափորձ իրականացնել նրա նկատմամբ, եթե նա վերադառնա:

 

Հայտնի է դարձել առևանգված թուրք օդաչուների գտնվելու վայրը

3Հայտնի է Բեյրութում առևանգված երկու օդաչուների գտնվելու վայրը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական “Անադոլու” գործակալությունը, ինքնաթիռի հրամանատարը գտնվում է Լիբանանի արևելքում`  Բալբեք քաղաքի մոտակայքում, իսկ երկրորդ օդաչուն`երկրի հարավում գտնվող Զավթեր նահանգում:

 

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ազատ արձակման հստակ ժամկետ դեռևս չեն կարող նշել` հավելելով, որ առևանգված օդաչուների առողջությանը ոչինչ չի սպառնում։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առևանգվել էին օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։   Նրանց առևանգած խմբավորումն օդաչուներին ազատ արձակելու դիմաց պահանջում է ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներին։

Իսրայելը իր քաղաքացիների հորդորել է այս աշնանը չգնալ Ադրբեջան

4Իսրայելի վարչապետի հակաահաբեկչական գրասենյակը կոչ է արել երկրի քաղաքացիներին խուսափել այս աշնանը որոշ երկրներ այցելելուց:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով “Jerusalem Post”-ին, այդ երկրների թվին են պատկանում Ադրբեջանը և Թուրքիան:

Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել նաև Եգիպտոս, Հորդանան, Թայլանդ, Ֆիլիպիններ, Սենեգալ, Քաշմիր, Նիգերիա, Քենիա և Չեչնիա:

Նախազգուշացման մեջ նշվում է, որ հավանական է` տարբեր ահաբեկչական խմբեր հարձակվեն իսրայելական և հրեական կառույցների վրա:

 

Թուրքիայում կրկին հարձակվել են տարեց հայ կնոջ վրա

5Սամաթիայի տարեց կանանց հանդեպ իրականացված  բռնության նման մի դեպք է գրանցվել Ֆերիքյոյ թաղամասում: Մոտ 80 տարեկան Մարգարիտ Ջամքոշօղլուն հարձակման է ենթարկվել իր տանը։ Հարձակման ընթացքում նրա դաժանաբար ծեծի է ենթարկվել, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող “Ակօս” թերթը:

 

“Օգոստոսի 17-ին շուկա էի գնացել։ Վերադառնալիս տեսա, որ շենքի ներսում մի մարդ կա՝ միջահասակ, սև, տգեղ մեկը։ Աստիճանների վրա կանգնած էր, և ես կարծեցի, թե վեր է բարձրանալու։ Երբ ես բացեցի տան դուռը, հետևից վրաս հարձակվեց։ Ես գետին ընկա, նա փորձեց ինձ սպանել։ Ոչ մի բառ չխոսեց, ոչինչ չասաց։ Սեղանի վրա պայուսակս էր դրված, մեջը 70 թուրքական լիրա կար, վերցրեց և հեռացավ։ 50 տարի է այստեղ եմ բնակվում, սակայն երբեք նման բան չէր պատահել”,-պատմել է տարեց կինը։

 

Հարևանները մտածում են, որ հարձակում իրականացնողը տեղյակ է եղել բնակիչների ելումուտ անելու ժամերից։ Ենթադրվում է, որ նա տեղյակ է եղել, որ հայուհին միայնակ է բնակվում և հարձակման համար այնպիսի պահ է ընտրել, երբ շենքում մարդ չի եղել։

 

Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին հավանաբար կվերանորոգվի

2Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի: Այդ նպատակով  Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն մի խումբ մարդկանց, այդ թվում՝ ճարտարապետների հետ միասին բարձրացել է  2.973 մետր բարձրության վրա գտնվող եկեղեցին. տեղեկացնում է “Հայ թերթը”։

Դեռևս 2012թ.-ի հուլիս ամսին եկեղեցու փլված հատվածը վերակառուցելու նպատակով դիմել են Բաթմանի նահանգապետարանին, Մշակույթի և զբոսաշրջության վարչությանը և Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության վարչությանը։

Ստամբուլում գործող Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ փորձելու է հիմնադրամի միջոցներով եկեղեցին նախկին տեսքի բերել։

9-րդ դարում կառուցված հայկական պատմական սրբավայրերից Մարութա լեռան Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել մեկ ամսում։ «Մարութա լեռան եկեղեցին շատ կարևոր է մեզ համար։ Մոտ մեկ տարվա ընթացքում դիմել ենք բոլոր պատկան մարմիններին։ Եկեղեցու վերանորոգման համար օժանդակություն ենք ստանալու շրջակա գյուղերի բնակիչներից։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Ստամբուլից կանչված քահանայի օգնությամբ նախատեսում ենք պատարագ մատուցել»,-ասել է Դաղջըն:

 

 

Ռադիոակտիվ ջրի մեծ արտահոսք է եղել “Ֆուկուսիմայում”

i (6)Ճապոնական “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում տեղի է ունեցել ռադիոակտիվ ջրի արտահոսք` ամենախոշորը 2011-ի վթարից հետո: Ինչպես հայտնել է ԱԷԿ-ի օպերատոր ТЕРСО ընկերությունը, այս անգամ վթարային ԱԷկ-ից արտահոսել է 300 տ ջուր` ստրոնցիում 90-ի ու այլ ռադիոնուկլիդների պարունակությամբ (1լ-ին` 80 բեքքրել): Թույլատրելի նորմը 1 լ-ին 30 բեքքերել է: Ընկերության տվյալներով, թվով 5-րդ արտահոսքը կատարվել է  ռեակտորների սառեցման համար նախատեսված ցիստեռնից:

Մասնագետները հավաքել են 300 տոննա արտահոսած ջրից միայն 4 տ: Մնացածը ներծծվել է հողի մեջ:  Օպերատորը վստահեցնում է, որ ռադիոակտիվ ջուրը ծով չի լցվել: Ներկայում  ԱԷԿ-ում  նման 1000 տ-նոց 26 ցիստեռն կա:

 

Թոնի Բրեքսթոնը համերգի ժամանակ պատահաբար ցուցադրել է իր հետույքը (տեսանյութ)

imagesԹոնի Բրեքսթոնը վերջերս Նյու Ջերսիում իր համերգի ժամանակ հագուստի հետ կապված լուրջ խնդիր է ունեցել: 2000 թ. « He Wasn’t Man Enough» հիթը կատարելու ժամանակ 45-ամյա երգչուհու կիսաշրջազգեստն ընկել է:

Սկզբում Բրեքսթոնը դա չի նկատել: «Unbreak My Heart» հիթի կատարողը շարունակել է իր հետույքը ցուցադրելով երգել ու պարել:

toni-braxton-accidentally-flashes-butt-during-concertԵրբ նրան զգուշացրել են այդ մասին, Բրեքսթոնը փորձել է բարձրացնել կիսաշրջազգեստը: Երկրպագուներից մեկը նրան իր պիջակն է տվել, իսկ երգչուհին այն հագել է առանց համերգը դադարեցնելու: Այնուհետև նրա թիմի երկու անդամներ արագ մտել են բեմ և հանել նրա զգեստը:

Նա իր շոուն ավարտել է իր մերկ մարմնի վրա միայն երկրպագուներից մեկի բաճկոնը կրելով:

Շոուից հետո Բրեքսթոնը իր Twitter-ի էջում գրել է, որ ոչ ոք կատարյալ չէ և անհամբեր սպասում է Դեթրոյթում իր երկրպագուների հետ հանդիպմանը:

Տեսանյութ

Բաքվում վայրեջք է կատարել Եգիպտոսից ադրբեջանցիներին տարհանած ինքնաթիռը

1Հատուկ ինքնաթիռը, որն Ադրբեջանի քաղաքացիներին տարհանելու համար Ադրբեջանից մեկնել էր Եգիպտոս, վերադարձել է Բաքու. տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

Ինքնաթիռն օոստոսի 19-ին վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։

Եգիպտոսի վերջին արյունալի իրադարձություններով պայմանավորված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր անհապաղ տարհանել Ադրբեջանի քաղաքացիներին այդ երկրի մայրաքաղաքից։

Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Ռաֆայել Բագիրովը լրագրողներին հայտարարել է, որ ինքնաթռով Ադրբեջան է ժամանել 48 քաղաքացի: Ադրբեջանի շատ քաղաքացիներ, ովքեր ամուսնական կապի մեջ են Եգիպտոսի քաղաքացիների հետ, չեն ցանկացել վերադառնալ:

 

 

Աշխարհի ամենաերկար մազերն ունեցող կինը հրաժարվում է կտրել դրանք՝ չնայած որ 16մ երկարությամբ մազերը հնարավոր է նրան անդամալույծ դարձնեն

Asha Mandela16 մ երկարությամբ մազեր ունեցող Աշա Մանդելան, չնայած բժիշկների նախազգուշացումներին, թե իր 19 կգ կշռով մազերը նրան անդամալույծ կդարձնեն, հրաժարվում է կտրել դրանք:

Ջորջիա նահանգում բնակվող կինը հայտնում է, որ իր մազերն իր կյանքի մի մասն են դարձել և դրանք կտրելը իր համար հավասարազոր է ինքնասպանության:

47-ամյա Մանդելան աշխարհի ամենաերկար մազերը ունենալու համար Գինեսի ռեկորդակիր է:

Asha Mandela5Մազերը լվանալու և չորացնելու համար նրանից երկու օր է պահաջվում: Դրանք հեշտորեն կարող են մնալ դռան տակ և ճյուղերի մեջ, սակայն Մանդելան անհանգստանում է, որ ինչ-որ մեկը կարող է թաքուն կտրել դրանք:

Բժիշկները նրան նաև զգուշացրել են մազերից վարակ ստանալու հավանականության մասին, սակայն նրանց հիմնական մտահոգությունը դրանց կշիռն է:

Կինը հայտնում է, որ բժիշկները կարծում են, որ ինքը ողնաշարի ծռվածություն ունի և պետք է ուշադիր լինի, որպեսզի մեջքը չջղաձգվի և անդամալույծ չդառնա:

Մանդելան մազերը սկսել է երկարացնել 25 տարի առաջ:

 

Իրաքում ահաբեկչության մեղադրանքով 17 մարդ է կախաղան բարձրացվել

Iraq executes convicted terroristsԵրկուշաբթի օրը Իրաքում 17 բանտարկյալներ կախաղան են բարձրացվել: Բացի մեկից` նրանք բոլորը մեղադրվում էին ահաբեկչության մեջ:

Արդարադատության նախարարությունն իր կայքում տեղադրած հայտարարության մեջ նշում է, որ իշխանությունները մահապատժի են ենթարկել 15 իրաքցու և մեկ եգիպտացու ահաբեկչության մեղադրանքով, իսկ մյուս բանտարկյալի հանցանքի տեսակը չի նշվել:

Կախաղան բարձրացված մարդկանցից երկուսը կին են եղել, սակայն չի նշվել, թե երբ է մահապատիժը իրականացվել: Այս տարվա ընթացքում Իրաքում 67 մարդ է մահապատժի ենթարկվել:

Ըստ Լոնդոնում գործող Amnesty International-ի՝ Իրաքը 2011թ-ի դրությամբ աշխարհում ամենաշատ մահապատիժ իրականացնող հինգ երկրների շարքում չորրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից հետո:

The Guardian-ին ստիպում են ոչնչացնել Սնոուդենից ստացած փաստաթղթղերը

i (5)Բրիտանացի պաշտոնյաները ստիպում են The Guardian թերթին ոչնչացնել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի փոխանցած փաստաթղթերը:

The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերի խոսքով, իրեն մի քանի անգամ զանգել են  “կառավարության լուրջ պաշտոնյաներ”, հայտարարելով, որ գործում են վարչապետի թելադրանքով”: Նրան նույնիսկ դատարանով են սպառնացել:

Ռասբրիջերի կարծիքով, երկրի իշխանությունները փորձել են ոչնչացնել այն տեղեկությունները, որոնք կարող են ընկնել “չինական հատուկ գործակալությունների ձեռքը”:

Իսկ թերթի լրագրող Գլեն Գրինվալդը հայտարարել է, որ ավելի ագրեսիվ կհրապարակի Սնոուդենից ստացված նյութերը,այն բանից հետո, երբ Հիթրոու օդանավակայանում 9 ժամ հարցաքննել են իր ընկեր Դևիդ Միրանդուին:

 

Էկվադորում հրաժարվում են տպագիր թերթից

i (3)Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան առաջարկել է հանուն ծառերի պահպանության համաժողովրդական քննարկման դնել ԶԼՄ-ների տպագիր թերթից հրաժարման հարցը:”Այսօր ամենագլխավոր “էկոլոգներն” առևտրային թերթերն են: Շատ լավ, մենք քվեարկման կդիմենք ու կառաջարկենք, որ այդ թերթերը միայն թվային տեսքով լույս տեսնեն, որպեսզի խնայենք թուղթն ու խուսափենք ծառահատումից”,-գրել է նա  թվիթերի իր միկրոբլոգում:

Կորրեայի այս առաջարկի առիթը անցած շաբաթ ազգային Յասունի պարկի գոտում իշխանությունների` նավթարդյունահանումը թույլատրող որոշման քննադատությունն է ԶԼՄ-ների կողմից: Անցկացրած հարցման արդյունքներով, Էկվադորի բնակչության 78%-ը դեմ է Յասունիում հորատում իրականացնելուն:

Նշվում է, որ  նավթը Էկվադորից  արտահանվող հիմնական նյութն է: Հաշվարկների համաձայն, Յասունի պարկի տարածքում նավթահումքի 846 մլն բարել  նստվածքաշերտ կա, ինչը ողջ երկրի նավթային պաշարների 20%-ն է կազմում:

Եգիպտոսում եռօրյա սուգ է

i (2)Այսօր Եգիպտոսի իշխանությունները երկրում սուգ են հայտարարել ոստիկանության 24 աշխատակցի  կապակցությամբ, որոնք սպանվել են Գազայի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում:

Երեկ ոստիկանները Սինայի թերակղզում հրաձգության մեջ են ընկել: Տեղի իշխանությունների կարծիքով, շուրջկալը կազմակերպել են տարածաշրջանում գործող զինյալ-իսլամիստները:

 

Շվեդիայում կանայք ի նշան բողոքի` հիջաբ են հագել

i (1)Շվեդացի կանայք սոցցանցերում սկսել են տեղադրել իրենց  հիջաբով լուսանկարները` ի պաշտպանություն փողոցում ծեծված մահմեդական կնոջ:

Օգոստոսի 17-ին Ստոկհոլմի արվարձանում  հարձակվել են հղի կնոջ վրա: Ռասիստական վիրավորանքներ բացականչելով, չարամիտները կնոջ վրայից պատռել են հիջաբն ու գլուխը խփել նրա կողքին գտնվող ավտոմեքենային: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

Դրանից հետո են սոցցանցերում հայտնվել շվեդացի կանանց հիջաբով լուսանկարները`  ուշադրություն  հրավիրելու  երկրում “մահմեդական կանանց նկատմամբ խտրականության վրա”: Ակցիային են միացել քաղաքական գործիչներ, հեռուստահաղորդավարներ:

“Մենք ապրում ենք մի երկրում, ուր մահմեդականների նկատմամբ հանցագործություններն ավելանում են, ուր մահմեդական կանայք մշտապես ենթարկվում են առանց արտահագուստի մնալու վտանգին: Մենք դա բավարար ենք համարում, որ վարչապետը և մյուս քաղաքական գործիչները միջոցներ ձեռնարկեն` դադարեցնելու ֆաշիզմը”,-ասում են ակցիայի մասնակիցները:

Ինչպես Շվեդիայի արդարադատության նախարար Բեատրիսե Ասկն է հայտարարել, նման հարձակումներին պետք է վերաբերվել  “ամենայն լրջությամբ”: Քաղաքական գործիչը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել  քարոզարշավի մասնակիցների հետ ու քննարկել այդ խնդիրը օգոստոսի 20-ին:

Հորդանանը մտադիր է Կարմիր ծովը միացնել Մեռյալին

iՀորդանանը քաղցրահամ ջրի պակաս ունի ու, իշխանությունները պլանավորել են իրականացնել Կարմիր ծովից Մեռյալին ջուր հասցելու նախագիծը:

Հորդանանի վարչապետի խոսքով, նախագիծը երկրի բյուջեի վրա կնստի 1 մլրդ դոլար:  Նախագծի իրականացման շնորհիվ, թագավորությունը կարող է տարեկան մինչև 100 մլն  խմ աղազրկված ջուր ստանալ:

Մասնագետների տվյալներով, Մեռյալ ծովը  մինչև 2050 թիվը կչորանա: Իսկ էկոլոգները լրջորեն մտահոգված են, որ  այլ ծովից ջրի հոսքը կարող է լրջորեն խախտել Հորդանանի ու Իսրայելի սահմանին գտնվող ջրամբարի ուշագրավ էկոհամակարգը:

Կարմիր գույնն ու կինը

ol3001376909610Գիտնականները կարծում են, որ կնոջ զգեստապահարանում կարմիրի առկայությունն անմիջականորեն մատնացույց է անում այն փաստը, որ կինը որս է սկսել, ու  կողակից ընտրելու և  երեխա բեղմնավորելու լավագույն շրջանում է գտնվում:

Պարզվում է, որ կանայք կարմիրի ու վարդագույնի երանգներն են  նախընտրում ձվազատման շրջանում և, ենթագիտակցորեն օգտագործում են  վառ  գույնը շրջապատի տղամարդկանց գրավելու համար: Հոգեբանները վստահեցնում են, որ այդ գույնն իսկապես գրգռում է տղամարդու պարզագույն, այդ թվում` բազմանալու բնազդը: Ընդ որում, պարտադիր չէ, որ կարմիր կամ էլ վարդագույն տարրը էրոտիկ լինի, քանի որ տղամարդու ուղեղի վրա ազդում է նաև այդ գունային երանգն ունեցող հասարակ շապիկը:

Նման եզրահանգման են եկել Ռոչեսթրի, Հարավային Բրետանի ու Բրիտանական Կոլումբիայի   համալսարանների մասնագետները, որոնք իրենց  գիտական ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել են «Medical Daily» հանդեսում:

Նոր Զելանդիայում թույլատրվել են համասեռականների ամուսնությունները

i (6)Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Նոր Զելանդիան առաջին ու աշխարհում 14-րդ երկիրն է, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները: Տեղի խորհրդարանականները քվեարկել են օրնագծի օգտին դեռևս 2013-ի ապրիլի կեսին: Սպասվում է, որ միասեռ ամուսնություններ կնքելու իրավունքից կօգտվի միանգամից մի քանի տասնյակ զույգ:

Հետաքրքրական է, որ մինչև 1986 թիվը Նոր Զելանդիայի օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն էր նախատեսվում համասեռական հարաբերությունների համար, իսկ 2005-ից երկրում սկսեց գործել նույնասեռ ամուսնությունների քաղաքացիական ինստիտուտ:

ԵՄ ղեկավարները արտահերթ քննարկում են Եգիպտոսում ստեղծված դրությունը

i (4)ԵՄ անդամները հավաքվել են Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովի, որտեղ դիվանագետները մտադիր են քննարկել Եգիպտոսում ստեղծված  իրավիճակը:

Ողջ երկրում բողոքի ակցիաներ են ու անկարգություններ: Զոհերի ու բախումների մասին տեղեկություններ են լինում ամեն օր: ԵՄ-ն, որը հումանիտար օգնության միակ մատակարարն է, իր դժգոհությունն է հայտնել երկրում իրականացվող բռնությունների առնչությամբ, սակայն,Եգիպտոսի իշխանությունների հետ հարաբերությունները չի դադարեցնում:

Հնդկաստանում 35 ուխտագնաց է զոհվել

iՀնդկաստանում ուղևորատար գնացքը վրաերթ է կատարել. 35 ուխտագնաց է զոհվել: Փաթնա ուղևորվող գնացքը  վրաերթ է կատարել այն ժամանակ, երբ 50 ուխտագնաց  իջել է մեկ այլ գնացքից ու փորձել հատել երկաթգիծը:

Կատարվածի ականատեսները փորձել են հաշվեհարդար տեսնել գնացքի մեքենավարի հետ ու այրել են գնացքը, հեռու քշել իշխանությունների ներկայացուցիչներին ու նույնիսկ հարձակվել նրանցից մի քանիսի վրա:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Մարդասիրության համաշխարհային օրվան

9-20-2012_68411_lԱմեն տարի օգոստոսի 19-ին մենք նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս:

 Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները և վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին և վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնալ:

Այս տարվա հիշատակման օրը նվիրված է Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակման 10-ամյակին, որի արդյունքում սպանվեցին հատուկ ներկայացուցիչ Սերջիո Վիեյրա դե Մելլոն և ՄԱԿ-ի 21 այլ  աշխատակիցներ ու գործընկերներ: Այդ  ողբերգությունը այս հիշատակի օրվա ոգեշնչումներից մեկն էր:

Սերջիոն  ՄԱԿ-ի արժեքների ու առաքելության «խոսքի դեսպանն» էր:  Նա հետք է թողնել բոլոր նրանց կյանքերում, ովքեր ճանաչել են նրան, և իր ծառայողական կյանքի ընթացքում մի շարք մայրցամաքներում օգնել է միլիոնավոր աղքատ և խոցելի մարդկանց: Նրա մահը մեծ կորուստ էր ՄԱԿ-ի համար, բայց նրա ժառանգությունը ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց ձեռնամուխ լինել մարդասիրական աշխատանքին:

Այս տարի մեր Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքը և մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը:

Իմ բառն է՝ «թիմային աշխատանք»:  Գլոբալ մարտահրավերների ժամանակ ժողվուրդներն ու երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման: Հենց դա է մարդասիրական ոգին: Դա է Միավորված ազգերի մարդասիրական հրամայականը: