Ադրբեջանում գերի ընկած հայ զինվորը հայտարարել է, որ կամավոր է անցել ադրբեջանական կողմը (տեսանյութ)

g_image-էYouTube-ում տեղադրվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայկական բանակի՝ ադրբեջանական տարածք անցած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցի» տեսանյութը:

Տեսանյութում Հակոբը «հարցազրույց» է տալիս ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը և պատմում մանրամասներ, թե ինչպես է պատահել, որ հայտնվել է ադրբեջանական տարածքում։

Ըստ Panarmenian.net–ի՝ հայ զինծառայողն ասել է հետևյալը. «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։

Տեսանյութ

Ադրբեջան կայցելեն Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները

2Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան`թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին Գաբալայում:

Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի կենտրոնական կոմունիկացիոն ծառայության աշխատակից Բոլաթ Սադըգովը, հաղորդում է “ԱՊԱ”-ն`հղում կատարելով Ղազախստանի լրատվամիջոցներին:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Գյուլը Ադրբեջան կայցելի օգոստոսի 14-ին, Աթամբաևը`օգօստոսի 15-ին:

Թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհուրդը հիմնադրվել է 2009-ին: Անդամ երկրներն են Ադրբեջանը Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:

 

Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան

1Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա բանակցությունների արդյունքում ակնկալվում է 5-6 փաստաթղթի ստորագրում, այդ թվում` էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով “ՌԻԱ Նովոստի” գործակալությանը։

“Ռուսական պատվիրակության կազմն ընդգծում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների գրեթե ողջ համալիրը”,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կողմերը քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

 

Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության կազմում լինելու են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, “Ռոսօբորոնէքսպորտի” տնօրեն Անատոլի Իսայկինը, այլք։

 

Ուշակովը նշել է, որ օգոստոսի 13-ին, երբ տեղի կունենան ռուս-ադրբեջանական բանակցությունները, Բաքվում բարեկամական այցով գտնվելու են Կասպիական նավատորմի ռուսական նավերը` “Դաղստան” հակահրթիռային նավը և “Վոլգոդոնսկ” փոքր հրետանային նավը:

 
 

 

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Երիտասարդության միջազգային օրվան

g_imageՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձէ հղել Երիտասարդւոյթնա միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնակատարության ուշագրավ հարցը երիտասարդության միգրացիան է: Տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային

Միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռևս շատ քիչ բան է հայտնի նրանց

անցած դժվարությունների և ապրումների մասին:

Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ընտանիքի՝ ծնողների, քույր-եղբայրների և նույնիսկ իրենց երեխաների հետ: Ոմանք ունեն համայնքներ, որոնց կարող են միանալ, մյուսները ստիպված են  նոր կապեր հաստատել: Ճանապարհին և իրենց վերջնական նշանակակետերում, շատ երիտասարդ միգրանտներ հանդիպում են նախկինին հավասար կամ ավելի մեծ դժվարությունների, այդ թվում՝ ռասիզմի, քսենոֆոբիայի, խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման: Մասնավորապես, երիտասարդ կանայք ենթարկվում են սեռական

շահագործման և բռնության:

Աղքատությունը, բազմամարդ ու ոչ սանիտարահիգիենիկ պայմանները և արժանապատիվ աշխատանք գտնելու մարտահրավերները դարձել են միգրանտների կյանքի սովորական բնորոշիչները: Այս մարտահրավերները սրվում են ներկայիս համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի

պայմաններում:

Հաճախհամայնքները և քաղաքական գործիչները մեղադրում են միգրանտներին տեղացիներին աշխատանքից զրկելու մեջ՝ ենթարկելով նրանց էլ ավելի մեծ խտրականության ռիսկի: Այլ դեպքերում, գաղթող ծնողների կողմից լքված երիտասարդները բախվում են հոգեբանական և սոցիալական խնդիրների և էլ ավելի մեծ խոցելիության:

Հատկանշական է երիտասարդ միգրանտների ունեցած դրական ներդրումը  այն հասարակությունների տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտների հարստացման վրա, որտեղից նրանք սերում են, որտեղ հայտնվում են կյանքի բերումով և որտեղ ի վերջո հանգրվանում են: Շատերը ծանր աշխատանք են կատարում ապրուստ վաստակելու և իրենց կենսապայմանները բարելավելու համար: Իրենց հարազատ երկրներում ապրող ընտանիքներին աջակցելու համար նրանց կատարած դրամական փոխանցումները խթանում են տնտեսության զարգացմանը ողջ աշխարհում: Երիտասարդ միգրանտները, վերադառնալով տուն, հաճախ նպաստում են զարգացմանը` կիրառելով արտասահմանում ձեռք բերած հմտություններն ու գաղափարները: Եվ շատ

դեպքերում կանայք միգրացիայի շնորհիվ հզորություն են ձեռք բերում՝ ստանալով ֆինանսական և սոցիալական անկախություն:

Հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա երկրորդ բարձր մակարդակի երխոսությունը միջազգային միգրացիայի և զարգացման հարցերի շուրջ: Կոչ եմ անում անդամ պետություններին ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային: Երիտասարդների հետ և նրանց համար աշխատելը իմ գլխավոր առաջնահերթություններից է: Երիտասարդության այս միջազգային օրը ես քաջալերում եմ անդամ պետություններին, երիտասարդական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերի գործել՝ նպաստելու բոլոր երիտասարդ միգրանտների իրավունքների պաշտպանությանը և առավելագույնին հասցնել երիտասարդական միգրացիայի զարգացման ներուժը”:

Ճապոնիայում գյուղը ավերվել է հորդառատ անձրևից առաջացած սողանքից, կա վեց զոհ

Japan. torrential rain sparked floods3Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած սողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երեկ Ակիտա պրեֆեկտուրայի Սենդոկու շրջանում 101 մմ ուժգնությամբ մեկ ժամ տեղացած անձրևներից առաջացած սողանքից առնվազն ութ տուն է ավերվել:

Ճապոնական օդերևութաբանական կայանը նախազգուշացում է տարածել էվակուացիայի վերաբերյալ, և ըստ տեղեկությունների՝ առնվազն 300 մարդ է էվակուացվել:

Մյուսները ստիպված են եղել անցնել գետերից դուրս մղված ջրով ծածկված Իվատե պրեֆեկտուրայի Յահաբա քաղաքի փողոցներով:

Տասնյակ ոստիկաններ և զինվորներ մինչ այժմ Սեմբոկույում հսկայածավալ հողի սողանքի մեջ փնտրում են փրկվածների և մահացածների:

Փրկարարները աշխատում են մինչև ծնկները խրված ցեխի մեջ: Նրանք մինչ այս պահը կարողացել են գտնել 93-ամյա տղամարդու, նրա 88-ամյա կնոջ և նրանց 61-ամյա որդու մարմինները, ինչպես նաև 58 և 62 տարեկան տղամարդկանց մարմիններ:

 

Ահաբեկիչները առևանգել և սպառնացել են սպանել պակիստանցի տղամարդուն, եթե նա չսափրի իր 76 սմ երկարություն ունեցող բեղերը

Malik Amir Mohammad Khan AfridiՊակիստանցին հայտնել է, որ իր 76 սմ երկարությամբ բեղերի պատճառով մահվան սպառնալիքներ է ստանում և ստիպված է թաքնվել:

Իսլամիստ ծայրահեղականներին Մալիկ Ամիր Մուհամադ Խան Աֆրիդի բեղերն այնքան էին բարկացրել, որ նրանք գործարարին առևանգել և մեկ ամիս պահել են քարանձավում, մինչև որ նա սափրել է դրանք:

Չնայած զինյալների հետ բախմանը՝ Պակիստանի Փեշավար քաղաքի տասը երեխաների հայրը դրանք կրկին աճեցրել է՝ երդվելով երբեք տեղի չտալ մարդասպաններին:

Աֆրիդին նշել էր, որ ինքը չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում, իսկ բեղերը իր կյանքի միակ ընտրությունն է, և մարդիկ իրեն շատ են հարգում դրանց համար՝ ավելացնելով, որ բեղերը ոչ թե իր կյանքի մի մասն են, այլ իր կյանքը:

Տղամարդը յուրաքանչյուր օր 30 րոպե է անցկացնում բեղերը հարդարելու համար: Նա ամսական 100 ֆունտ ստեռլինգ է ծախսում դրանք խնամելու համար անհրաժեշտ կոկոսի յուղ և օճառ ձեռք բերելու համար:

Չնայած մահվան սպառնալիքներին, հարձակման ենթարկվելու վախին, բեղերը խնամելու թանկ գնին և ընտանիքից երկար ժամանակ հեռու լինելուն՝ Աֆրիդին պնդում է, որ բեղերն արժեն այդ զրկանքներին:

Malik Amir Mohammad Khan Afridi3Տղամարդը այժմ ստիպված է երկար ժամանակ անցկացնել իր ընտանիքից հեռու՝ Ֆեյսալաբադ քաղաքում, որտեղ նա իրեն ապահով է զգում:

Նա The Independent-ին հայտնել է, որ այժմ ցանկանում է հեռանալ Պակիստանից և նշել, որ առաջին հերթին կցանկանար բնակություն հաստատել Դուբայում, սակայն նա նաև կցանկանար թեղափոխվել ԱՄՆ, Կանադա կամ Մեծ Բրիտանիա, ուստի ցանկանում է դիմել Բրիտանիայի դեսպանատուն իրեն օգնելու համար:

 

Amnesty İnternational-ը կոչ է անում Ադրբեջանում ազատ արձակել քաղբանտարկյալներին

1 (3)Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Ադրբեջանի վերաբերյալ հերթական հայտարարությամբ, տեղեկացնում է անդրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրում նախագահական ընտրությունները մեկնարկում են առնվազն 14 քաղբանտարկյալի առկայության պայմաններում։

Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները վերջին շրջանում հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ ակտիվիստներին, որոնք սոցիալական ցանցերում կոչ են անում ապահովել խոսքի ազատությունն ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։

Amnesty International-ը տեղեկացնում է, որ այն բանից հետո, ինչ 2003թ.-ին նախագահ Հեյդար Ալիևին փոխարինելու եկավ նրա որդին` Իլհամ Ալիևը, Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող հարցերում վիճակն առավել վատթարացել:

Իլհամ Ալիևը 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը:

Շինարարական ընկերությունը Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կառուցել է 47 հարկ ունեցող երկնաքեր, սակայն մոռացել է դրա մեջ վերելակ տեղադրել

Benidorm's InTempo towersԻսպանիայի Բենիդորմ քաղաքում կառուցված 200 մետր բարձրություն ունեցող InTempo աշտարակները կառուցվել են որպես ֆինանսական ճգնաժամից Իսպանիայի դուրս գալու խորհրդանիշ:

47 հարկ բնակելի մակերեսով աշտարակները պետք է լինեին Եվրոպայի ամենաբարձր բնակելի շենքերը:

Սակայն կառույցի ավարտից մի քանի ամիս առաջ կառուցող կազմակերպությունը մի փոքր խնդրի առաջ է կանգնել՝ նրանք մոռացել են շենքի մեջ վերելակ տեղադրել:

Սկզբնական շրջանում նախատեսված է եղել, որ աշտարակները պետք է ունենան 20 հարկ, սակայն կառուցողները ընթացքում որոշել են կրկնապատկել հարկերի թիվը:

Վերելակը աշխատում է մինչև 20-րդ հարկը, իսկ դրանից բարձր հարկերում միայն աստիճաններ են: Իսպանական Spain’s El Pais թերթը հաղորդում է, որ այդ հարկերում նույնիսկ ազատ տարածք չկա հետագայում վերելակ կամ այլ բարձրացնող հարմարանք տեղադրելու համար:

Չնայած որ նախատեսված էր աշտարակների կառուցումը ավարտել 2009թ-ին՝ այնուամենայնիվ կառույցը ներկայումս դեռևս 94 տոկոսով է պատրաստ: Վաճառվել է 269 բնակարանների ընդամենը 35 տոկոսը: Սպասվում է, որ շենքի կառուցումը ամբողջովին կավարտվի այս տարվա դեկտեմբերին, իսկ մնացած բնակարանները կվաճառվեն ավելի ցածր գներով:

 

Բրազիլիայի զինված ուժերից պահանջել են ճանաչել նույնասեռական քաղաքացիական ամուսնությունը

Brazil-Same-sex-civil-unionsԴատարանը պահանջել է Բրազիլիայի զինված ուժերից ճանաչել սերժանտի և իր զուգակցի նույնասեռական քաղաքացիական ամուսնությունը:

Դատավորը նշել էր, որ զույգը այնպիսի հարցերում, ինչպիսին ալիմենտը և կենսաթոշակային նպաստներն են, ունի նույն իրավունքները, ինչ հետերոսեքսուալ զույգերը:

Ուրբաթ օրը սերժանտի պաշտպանը նշել է, որ սա առաջին դեպքն է, որ դատարանը ռազմական ուժերից պահանջում է ճանաչել իր սպաներից մեկի նույնասեռական ամուսնությունը:

Պաշտպանը նաև հայտնել է, որ իրենք դատարան են դիմել այն բանից հետո, երբ զինված ուժերը մերժել են ճանաչել սերժանտի և նրա զուգընկերոջ՝ ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողի նույնասեռական ամուսնությունը:

Ռազմական ուժերից որևէ մեկնաբանություն չեն կատարել այս կապակցությամբ՝ նշելով, որ իրենց պաշտոնապես չեն ծանուցել վճռին:

 

Հանցագործները Վենեսուելայի փողոցներում գողանում են կանանց մազերը

Robbers in the Venezuelan city of Maracaibo are now targeting women's hairՄարդկանց մեծամասնությունը վախենում է իրենց հեռախոսի կամ պայուսակի պատճառով հարձակման ենթարկվելուց, սակայն Վենեսուելայի Մարակայբո քաղաքի հանցագործները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են անսովոր բանի վրա:
Robbers in the Venezuelan city of Maracaibo are now targeting women's hair1Ըստ տեղական լրատվական աղբյուրի՝ պիրանյա անունով հայտնի հանցագործների խումբը ատրճանակի սպառնալիքի տակ գողանում է կանանց մազերը:
Վենեսուելայի Informe 21 թվային թերթի տվյալներով՝ հանցագործները մազերը վաճառում են գեղեցկության սրահներին, որտեղ դրանք օգտագործվում են մազերի արհեստական երկարացման համար:
Գողերը հիմնականում թիրախ են դարձնում երկար, ուղիղ մազերով կանանց, քանի որ այդ տիպի մազերը մեծ պահանջարկ ունեն:
Ըստ CNN-ի՝ այս բիզնեսը բավականին շահութաբեր է, քանի որ մազերի արհեստական երկարացման արժեքը հասնում է մինչև 500 դոլարի:
Վենեսուելացի ոճաբանը Globovision news-ին հայտնել է, որ մազերի արհեստական երկարացման պահանջարկը երկրում աճել է 30 տոկոսով՝ ավելացնելով, որ իր գեղեցկության սրահը փողոցի վաճառողներից մազեր չի գնում, քանի որ իրենք չգիտեն, թե որտեղից են նրանք վերցրել այն:
Մարակայբոի քաղաքապետը նշել է, որ իրենք մեծացրել են անվտանգության աշխատակիցների թիվը, որպեսզի մարդկանց համար անվտանգություն ապահովեն:

Բեյրությում առևանգել են երկու թուրք օդաչուի

3Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում “Թուրքական ավիաուղիներում” աշխատող երկու օդաչու է առևանգվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Սաբահ” լրատվական կայքը, տեղեկությունը հաստատել է Բեյրութում Թուրքիայի դեսպան Ինան Օզյըլդըզը։
Օդաչուները առևանգվել են օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։ Զինված անհայտ անձիք կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոբուսը, օդանավի հրամանատարին ու երկրորդ օդաչուին իջեցրել ու տարել են անհայտ ուղղությամբ։

Սկզբնապես օդաչուների ինքնությունը հայտնի չի եղել: Որոշ ժամանակ անց Լիբանանի անվտանգության մարմինները տեղեկացրել են, որ առևանգվել են օդանավի հրամանատար Մուրաթ Աքփընարը և երկրորդ օդաչու Մուրաթ Աղջան:

Լիբանանի ներքին գործերի նախարար Մերվան Շերբիլ հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում`պարզելու առևանգվածների գտնվելու վայրը:

Ըստ “Սաբահ”-ի`Լիբանանում մինչև այս դետքը առևանգել էին նաև թուրք գործարար Թուֆան Թեքինին և բեռնատարի վարորդ Աբդուլբասիթ Ասլանին, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել:

 

 

Մոսկվայում դանակահարել են ադրբեջանցու

2Մոսկվայի հարավ-արևելքում` մարդատար մեքենայում, Ադրբեջանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 8-ին` գիշերը 1:15-ի սահմաններում, ոստիկանություն է զանգահարել ավտոծառայության պահակը և հայտնել, որ շենքերից մեկի մոտից օգնության կանչեր է լսում:

Այդ հասցեով ժամանակ ոստիկանները “Ժիգուլի” մակնիշի մեքենա են հայտնաբերել, որում եղել է ադրբեջացու դիակ՝ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով, հաղորդում է ԱՊԱ-ն`հղում կատարելով “Ինտերֆաքս”-ին:

Հարուցվել է “Սպանություն” հոդվածով քրեական գործ:

 

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. “Մենք դիտորդներ չենք ուղարկի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին”

1ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը որոշում է կայացրել դիտորդական առաքելություն չուղարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ-ի մամուլի ծառայությունը, նման որոշումը կապված է նրա հետ, որ ընտրությունների օրը համընկնում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հետ, որը կկայանա հոկտեմբերի 13-15-ը Բուդվայում (Չեռնոգորիա)։

“ԵԱՀԿ ԽՎ-ի բազմամյա քաղաքականությունը հիմնվում է նրա վրա, որ դիտորդներ է ուղարկում՝ հետևելու նախագահական և խորհրդարանական ընտրություններին միայն բացառիկ դեպքերում”,-նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ը որոշում է կայացրել դիտորդներ ուղարկել հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ դրանք կկայանան Բուդվայում աշնանային նստաշրջանից 2 շաբաթ անց։

Սեպտեմբերին Ռանկո Կրիվոկապիչը ծրագրում է այցելել մի շարք երկրներ, այդ թվում՝ սեպտեմբերի 16-18-ը Վրաստան։

 

Տեղաբնակները գտել են 40 տարի առաջ Վիետնամի պատերազմի տարիներին ջունգլիներում կորած հորը և որդուն

Ho Van Lang, 41, has been living in the jungle of Vietnam since he was two years oldՎիետնամի ջունգլիներում գտնվել են հայր և որդի, որոնք ԱՄՆ-ի հետ Վիետնամի պատերազմի տարիներին՝ չորս տասնամյակ առաջ, անհետացել էին:

Նրանք իրենց գյուղի տնից հեռացել էին 40 տարի առաջ, երբ ռումբի պայթյունից նրանց ընտանիքի երեք անդամները մահացել էին:

82-ամյա հորը և 41-ամյա որդուն գտել էին ջունգլիներ փայտ հավաքելու գնացած տեղաբնակները:

Երեկ իշխանությունները հաստատել են նրանց ինքնությունը:

Հայրը և որդին անտառում գոյատևել էին միրգ հավաքելով և ցորեն աճեցնելով:

Փայտ հավաքողները, նկատելով տարօրինակ պահվածքով մարդկանց, զգուշացրել են իշխանություններին, որոնք նրանց կարողացել են գտնել միայն հինգ ժամ փնտրտուքից հետո:

Հայրը կարողացել է մի փոքր խոսել տեղի փոքրամասնության լեզվով, սակայն տղան միայն մի քանի բառ է իմացել:

Ջունգլիներից գտնված մարդիկ այժմ բժշկական հետազոտություն են անցնում:

 

Ֆրանսիացի ֆերմերները յուրաքանչյուր օր 100.000 ձու են ջարդում՝ բողոքելով ԵՄ-ի հավերին պաշտպանելու հրահանգի դեմ

French egg producers throw crates of eggs4Բարկացած Ֆրանսիացի ֆերմերները ձվի ցածր գների մեջ մեղադրելով Եվրոպական միությանը՝ յուրաքանչյուր օր ջարդում են հարյուր հազարավոր ձու:

Հյուսիսարևմտյան Բրետանի շրջանում սուպերմարկետների մոտակայքում գտնվող հիմնական ճանապարհների վրա ջարդված ձվերի կույտեր են գոյացել:

Խանութներից մեկի աշխատակիցը նշել է, որ այդ աղբակույտերը իրոք անտանելի են և շուտով դրանցից վատ հոտ է գալու:

French egg producers throw crates of eggs5Թռչուններ բազմացնող ֆերմերները հայտնում են, որ իրենք ստիպված են ոչնչացնել իրենց պահուստները, քանի որ ԵՄ-ում ձվի չափից շատ արտադրություն է իրականացվում՝ պնդելով, որ ԵՄ-ի խիստ հրահանգների պատճառով իրենք չեն կարողանում շահույթ ստանալ:

Ցուցարարների խմբի ներկայացուցիչը Ֆրանսիայի ազգային լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք մինչև կիրակի շարունակելու են յուրաքանչյուր օր 100,000 ձու ջարդել՝ ավելացնելով, որ եթե ցուցարարների պահանջները չկատարվեն, ապա իրենք ավելի մեծ վնասներ են հասցնելու:

Յուրաքանչյուր օր ջարդվող հարյուր հազար ձուն կազմում է յուրաքանչյուր օր արտադրված ձվի հինգ տոկոսը: Ֆերմերները պահանջում են, որ ձվի արտադրության քանակը նվազեցվի հինգ տոկոսով:

 

Գողերը վերադարձրել են գողացված իրերը՝ հասկանալով, որ դրանք վերցրել են բարեգործական ընկերությունից

Police investigate the roof of the charity

Բարեգործական կազմակերպության գրասենյակը կողոպտած գողերը վերադարձրել են գողոնը մի նամակի հետ միասին, որտեղ նրանք ներողություն էին խնդրել:

Կալիֆորնիայում գտնվող, սեռական բռնության ենթարկվածներին խորհրդատվություն տրամադրող, շահույթ չհետապնդող կազմակերպությունը կողոպտվել էր հուլիսի 31-ին:

Գողերը մտել էին կառույցի տանիքից և գողացել համակարգիչներ ու այլ սարքավորումներ:

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ կողոպուտի հաջորդ գիշերը իրեն ոստիկանները կանչել են, և երբ նա մոտեցել է կազմակերպության շենքին, նկատել է, որ գողոցված բոլոր իրերը վերադարձվել են:

Վերադարձված իրերի հետ նաև նամակ է եղել, որտեղ նշված է եղել, որ իրենք տեղեկություն չեն ունեցել կազմակերպության գործունեության մասին և հյուս են հայտնել, որ կազմակերպությունը կշարունակի փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում:

 

Ադրբեջանի արգելոցներից մեկում կանեփի թփեր են հայտնաբերել

2Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները Զագաթալայի պետական արգելոցի տարածքում հայտնաբերել են հատուկ մեթոդներով աճեցված կանեփ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, բույսի 29 թփերը, որոնց բարձրությունը կազմում էր 1-3,5 մետր, զբաղեցրել են արգելոցի 16 մ² տարածքը: Այս ամենի մասին տեղեկացվել են ՆԳՆ-ի համապատասխան աշխատակիցները:

Ներկայումս ընթանում է հետաքննություն:

Հայաստանի գծով մասնագետը նշանակվել է Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար

3Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար նշանակված գեներալ Հուլուսի Աքարը Հայաստանի գծով մասնագետ է, հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը:

Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի անակնկալ որոշմամբ այս պաշտոնին նշանակված գեներալը Բաղազիչիի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների և հեղափոխության պատմության ինստիտուտում «Գեներալ Հարբորդի առաքելությունը Հայաստան. մի ամերիկյան պատվիրակության պատմությունը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել:

Գեներալ Հուլուսի Աքարի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում է Հայկական հարցը և թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա հայկական լոբիի ազդեցության խնդիրը:

Հավելենք, որ Հուլուսի Աքարը Թուրքիայի հանրապետական շրջանի պատմության մեջ ցամաքային զորքերի ամենաերիտասարդ հրամանատարն է:

Թերթը նշում է, որ գեներալ Աքարը, ըստ շրջանառվող տեղեկությունների, 2015թ.-ին զբաղեցնելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Ավելի քան 15.000 ադրբեջանցի ընդունել է Թուրքիայի քաղաքացիություն

4Ադրբեջանական «Հաքին» կայքը, վկայակոչելով Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալները, հաղորդում է, որ վերջին տասը տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել Ադրբեջանի 15 604 քաղաքացի:

Ըստ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալների` 2003-2012թթ. Թուրքիայի քաղաքացու հավաստագիր է ստացել  124 հազար օտարերկրացի: Ընդ որում` ամենաշատը հավաստագիր են ստացել Բուլղարիայի քաղաքացիները` 44 հազար:

Նույն ժամանակահատվածում տարբեր պատճառներով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է  8 հազար 197 մարդ:

 

Ադրբեջանում նախագահի 5 թեկնածու արդեն դիմել է ԿԸՀ-ին

1Ադրբեջանում 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները սկսել են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրանական ընտրական հանձնաժողովին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ընտրական հանձնաժողովին արդեն դիմել է նախագահի 4 թեկնածու՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ազադլըխ» (Ազատություն) կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջը, «Քաղաքացիություն և զարգացում» կուսակցության նախագահ Ալի Ալիևը և Ադրբեջանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևը:

Օգոստոսի 7-ին սեփական նախաձեռնությամբ իր թեկնածությունն է առաջադրել նաև  Սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլգար Ալթայը:

2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել: