Շոգից խուսափելու համար Չինաստանի համալսարանի ուսանողները ստիպված քնում են մարզադահլիճում

gym in China38C շոգից խուսափելու համար չինացի ուսանողները ստիպված են քնել համալսարանի մարզադահլիճում:

Չինաստանի Ուհան քաղաքի համալսարանի մարզադահլիճը կառույցի միակ օդափոխվող մասն է, այդ իսկ պատճառով այն վերածվել է ժամանակավոր ննջասենյակի:

Հինգշաբթի օրը երկրում սկսված շոգերից հետո հարյուրավոր ուսանողներ քնում են գետնին փռված ներքնակների վրա: նրանցից ոմանք նույնիսկ տան կոմֆորտ են ստեղծել՝ իրենց հետ բերելով վերմակներ և փափուկ խաղալիքներ:

Մարզադահլիճը պատնեշով կիսվել է՝ առանձնացնելով տղաների և աղջիկների քնելու հատվածները:

Ուհան քաղաքը հայտնի է իր շոգ և խոնավ ամառներով: Չնայած հուլիսին այստեղ միջին ջերմաստիճանը հասնում է 27 C -30 C-ի, սակայն տարվա մեջ մոտ 20 օր քաղաքում լինում է 35 C-ից բարձր ջերմաստիճան:

 

Հարվարդի մասնագետի տեղեկություններով՝ Մայքլ Ջեքսոնը հնարավոր է միակ մարդն է եղել, որ առանց նորմալ քնելու դիմացել է 60 օր

jacksonՓորձագետի տվյալներով՝ Մայքլ Ջեքսոնը 60 օր դիմացել է առանց քնելու՝ դառնալով միակ մարդը, որ նման բան է արել:

Հարվարդի բժշկական համալսարանի քնի մասնագետ Չարլզ Սեյզլերը հայտնել է, որ ինքը երբեք չի լսել որևէ մեկի մասին, որը առանց քնի դիմացած լինի 60 օր:

CNN-ի տեղեկություններով Սեյզլերը դատարանին հայտնել էր, որ մինչ այժմ իրենք հաշվի չեն առել այն փաստը, որ Ջեքսոնի բժիշկը նրան 60 պրոպոֆոլի թուրմեր է տվել երգչի անքնությունը բուժելու համար՝ ավելացնելով, որ այդ դեղամիջոցները իրականում չեն նպաստում քնելուն, այլ ընդհակառակը՝ խախտում են քնի նորմալ ցիկլը, իսկ այդ դեղերը օգտագործող անձը իրեն միանգամայն թարմ է զգում՝ կարծես ամբողջ գիշեր հանգիստ քնել է: Եվ նրա կարծիքով Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել հենց քնի պակասը:

charlz czeislerԴատարանին նաև հայտնել են, որ առնետների վրա իրականացված փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ նրանք առանց նորմալ քնելու կարող են դիմանալ հինգ շաբաթ:

Երկար ժամանակ նորմալ չքնած մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում, դառնում են ջղային և անհանգիստ, նրանք նաև կորցնում են իրենց հավասարակշռությունը և ախորժակը, հնարավոր է նաև նրանց ֆիզիկական և զգացմունքային ռեակցիաները առավել դանդաղեն:

Ըստ տեղեկությունների՝ Ջեքսոնը իր կյանքի վերջին շաբաթների ընթացքում հենց այս ախտանիշներն է ունեցել: Նրա շոուի բեմադրիչը հայտնում է, որ նա նիհարել էր, ջաղային և մոռացկոտ էր դարձել, ինչպես նաև ինքն իր հետ խոսում էր:

 

Մեհրիբան Ալիևան և Իլհամ Ալիևը նախագահի աթոռի համար պայքարելու են իրար դեմ

2“Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ” կուսակցությունը այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի կնոջ`Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, նման հայտարարություն արվել է կուսակցության ակտիվիստների`հունիսի 15-ի հանդիպման ժամանակ, սակայն կուսակցության մամուլի ծառայությունը այս որոշման մասին տեղեկացրել է միայն հունիսի 21-ին:
Վերոնշյալ կուսակցությունը հիմնադրվել է մի քանի տարի առաջ և երբևէ ակտիվ գործունեությամբ չի զբաղվել:
Նշենք, որ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում երրորդ անգամ իր թեկնածությունն է դրել նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այսպիսով`ամուսինները պայքարելու են նախագահական աթոռի համար:

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները կմեկնեն ԱՄՆ

1Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչները հաջորդ ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ կմեկնեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, այս մասին հայտարարել է Ազգային խորհրդի ներկայացուցիչ Էլդար Նամազովը: Հայտնի է, որ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ազգային խորհրդի նախագահ, ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի՝ օրեր առաջ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:
Ըստ կայքի` “Ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիից բացի (վերջինս անձնագրի հետ կապված խնդիր ունի) ԱՄՆ կմեկնեն “Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, Ադրբեջանի լիբերալ կուսակցության նախագահ Լալա Շավկեթը, Բաց հասարակության կուսակցության առաջնորդ Սուլհեդդին Ակփերը և “Դասական ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն: Նշվում է, որ Վաշինգտոնում նրանց կմիանան նաև խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը և Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը հունիսի 10-ին մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր  Կոնգրեսի ներկայացուցիչների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ:

Ընդդիմադիր Ազգային խորհուրդը ստեղծվել է վերջերս`2013թ.-ի մայիսի 28-ին:

 

Գիշերը երկրացիները կարող են դիտել սուպերլուսնին

լուսինԱյս գիշերԵրկրի բնակիչները կարող են հազվագյուտ տեսարանի ականատես լինել`սուպերլուսնի: Մեր մոլորակի բնական արբանյակը կհասնի պերիգեյին, այդպես է կոչվում  լուսնի ուղեծիրի ամենամոտ կետը Երկիր մոլորակին: Լուսնի և Երկրի միջև հեռավորությունը կկազմի 357 հազար կմ է, դա մոտ  27 հազարով կարճ է սովորական օրերի համեմատ: Արդյունքում արբանյակը ավելի մեծ կերևա քան տարվա մյուս օրերին:Իհարկե դա անզեն աչքով դժվար է նկատել: Սոպերլուսինը հաջորդ անգամ երկնակամարին կերևա   2014 թ. օգոստոսին, հաղորդում է  “Россия 24“:

ՀԴԲ-ի նոր տնօրեն է նշանակվել Ջեյմս Կոմին

400-01_1Նախագահ Օբաման Կենտրոնական հետախուզության վարչության պետ է նշանակել: Հանրապետական Ջեյմս Կոմին այդ պաշտոնում փոխարինելու է 68-ամյա Ռոբերտ Մյուլլերին, որը ՀԴԲ-ն գլխավորել է 2011-ի սեպտեմբերից: Նշանակման մասին հունիսի 21-ին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները:

52-ամյա Կոմին մինչ այս ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալն էր` Ջորջ Բուշ կրտսերի ադմինիստրացիայում և Lockheed Martin ընկերության փոխտնօրենը, ինչպես նաև Bridgewater Associates ներդրումային ընկերության գլխավոր խորհրդատուն: Ներկայումս նա միջազգային  HSBC բանկի տնօրենների կազմում է, ինչպես նաև կոլումբիական համալսարանի գլխավոր հետազոտողն է:

Սամարայի հրաձգարանում պայթյունի հետևանքով 200 մարդ է տուժել

i (1)Սամարայի հրաձգարանում հունիսի 18-ին  հնչած պայթյունիցտ տուժածների թիվը հասել է 200-ի: Զոհվել էր մեկ մարդ, տարհանվել 6,5 հազար բնակիչ: Օրեցօր ավելանում է բժշկի դիմողների թիվը:

Բրազիլիայի կառավարությունը կկատարի ցուցարարների պահանջները

iՈղջ երկրով մեկ զանգվածային բողոքի ցույցերը պետության ղեկավարին ստիպել են զիջումների գնալ: Շաբաթվա սկզբից մեկնարկած ցույցերին երեկ մասնակցել է ավելի քան մեկ մլն մարդ:

Նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ կկատարի նրանց պահանջը:  Ժողովրդին դիմելով, Ռուսեֆը խոստացել է  բարելավել տրանսպորտը, առողջապահությունն ու կրթությունը:

Բացի այդ, նա պաշտպանել է 2014-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը Բրազիլիայում, բացատրելով, որ մրցաշարը կկազմակերպվի պետական միջոցների հաշվին: Քաղաքական գործիչը բողոքավորներին առաջարկել է խաղաղ բանակցություններ վարել, նշելով, որ ինքը բռնությունը տանել  չի կարողանում:

Պարողը ցնցել է տաղանդների շոուի հանդիսատեսին` պոկվող գլխով

o_789980Տոկիոյից 38-ամյա պարող Կենիշ Էբինան  “Ամերիկան տաղանդներ է որոնում” շոուի ժամանակ հանդիսատեսին ցնցել է “Մատրիցա” ֆիլմից “ռոբոտի պարով”:

Տեսանյութը տեղադրված է YouTube-ի պաշտոնական կայքում  պաշտոնական կայքում ու հավաքել է 200 հազար դիտում ընդամենը մեկ օրում: Շատերը նշել են, որ համարը լավագույնն էր ծրագրի ողջ պատմության մեջ:

Դերասանուհի ու մոդել Հայդի Կլումը նշել է, որ երբեք նման բան չի տեսել ու համարը “հիասքանչ է” որակել: Նրա հետ համամիտ էր Spice Girls-ի նախկին անդամ Մել Բին, գտնելով, որ Էբինի շարժումները համոզիչ էին:

Բրազիլացին դեմքին շան մռութ է կարել

Շատ մարդիկ, գուցեև թաքուն երազում են լինել ոչ այն, ինչ իրականում են: Ոմանք լրիվ` պառկելով վիրադանակի տակ, որոշակի պատկերացնում են ցանկալի կերպարանքը (տիկնիկներ կամ էլ վայրի կենդանիներ): Երիտասարդ բրազիլացու ցանկությունները շատ ավելի համեստ էին.նա ցանկանում էր շուն դառնալ:

993775_496465440420102_1732670492_nՀամացանցը եռում է իրեն շան մռութ պատվաստած երիտասարդի ցնցող քայլի քննարկումներով: Ինտերնետում տեղադրված լուսանկարներում համարձակ երիտասարդը փուլ առ փուլ  ներկայացնում է այդ դժվարին գործընթացը: Շան կտրված գլուխը վերցնելով` նա դիմել է վիրաբույժի, որպեսզի վերջինս նրան պատվաստի կենդանու մռութը,փրչոտ ունքերն ու գլխի մյուս մասերը:

Դա բավականին տհաճ տեսարան է, դրա համար էլ լրատվական տիրույթները խորհուրդ չեն տալիս ուսումնասիրել այն տպավորվող դիտորդներին:

Ոչ մի այլ տեղեկություն երիտասարդի  ու մյուս հանգամանքների մասին չկա: Ֆոտո-հաշվետվությունը  մի քանի հարյուր մեկնաբանություն է հավաքել, ավելի քան 450 օգտատեր է  հրապարկել այն իր էջում: Շատերը համոզված են` լուսանկարները սարքովի են:

“Որպես բժիշկ եմ ասում. Դա անհնար է: Համենայն դեպս` անհնար է դրանով  երկար մնալ: Սատկած կենդանու մարմնամասերը շատ շուտով կսկսեն քայքայվել”,-գրել է սոցցանցի օգտատերերից մեկը:

Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի գործերով վարչության նախկին պետը

1Հունիսի 20-ին ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի գործերով  վարչության նախկին պետ, 63-ամյա Ակիֆ Մուրադվերդիևը:
Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը հաղորդել է նրա դատապաշտպան Ֆուադ Աղաևը: Նախկին պաշտոնյան ձերբակալվել է օդանավակայանում, երբ փորձել է մեկնել Մոսկվա: Նա ձերբակալվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Դատապաշտպանի խոսքով Մուրադվերդիևը մեղադրվում է մաքսանենգության մեջ:
Պարզաբանելով Մուրադվերդիևի ձերբակալության մանրամասները` Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում նշել են, որ վերջինս փորձել է ապօրինի ճանապարհով Ադրբեջանից Ռուսաստան տանել Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանի 40 ոսկե մետաղադրամ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ”-ն:
Փաստի առնչության հարուցվել է քրեական գործ`մաքսանենգության հոդվածով:
1990-ական թվականներին Մուրադվերդիևը նշանակվել է Հեյդար Ալիևի գործերի ղեկավար, ավելի ուշ դարձել է պատգամավոր:

«Գեզի այգու իրադարձությունները», «թավշյա հեղափոխությունն» ու «արաբական գարունը» կազմակերպվել են մեկ կենտրոնի կողմից

geziՄի շարք թուրք հետազոտողների կարծիքով՝ Թուրքիայում սկսված բողոքի ակցիաների և այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ու «արաբական գարնան» մասնակիցների գործողությունների և նրանց ընտրած պայքարի մեթոդների միջև շատ ընդհանրություններ կան: «Գեզի» այգու իրադարձություններից հետո Թուրքիայում լայնորեն սկսեցին քննարկել ոչ պետական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց աշխատանքի մեթոդները:

Հայտնի է, որ «թավշյա հեղափոխության» կազմակերպման և «արաբական գարնանը» բերած իրադարձությունների մեջ ակտիվ դեր են խաղացել ոչ պետական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են «Բաց հասարակություն» միջազգային ինստիտուտի կողմից, որի հիմնադիրն է Ջորջ Սորեսի: Այսպիսով «Անադոլու» գործակալությունը գրում է, որ ըստ մի շարք թուրք փորձագետների՝ ոչ պետական կազմակերպությունների գործունեության ճյուղավորված միջազգային ցանցը ղեկավարվում է մեկ կենտրոնի կողմից:

Մոտոռոլերից վայր ընկնելուց հետո`Ֆրանսիան Դեպարդիեին արգելել է մեքենա վարել

depardieu2Ժերար Դեպարդիեին հարբած մեքենա վարելու համար վեց ամսով արգելել են մեքենա վարել և տուգանել 4,000 եվրո:

Այս արգելքը կապված է անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած դեպքի հետ, երբ 64  ամյա դերասանը ընկել էր իր մոտոռոլերից և տարվել ոստիկանական բաժանմունք:

Դեպարդիեի իրավաբանը հայտնել է, որ ինքը պատրաստվում է բողոքարկել ուրբաթ օրը կայացված որոշումը: Նա նաև ավելացրել էր, որ դերասանը չի ներկայացել դատարան, քանի որ Մոսկվայում նկարահանումների է մասնակցում:

Ֆրանսիացին բարձր հարկերի պատճառով Ֆրանսիայի սոցիալիստ կառավարության հետ հրապարակայնորեն թշնամական հարաբերություններից հետո ընդունել էր Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված ռուսական քաղաքացիություն:

Ֆրանս Պրես գործակալության տեղեկություններով, երբ ոստիկանությունը, դեպքի վայր ժամանելով, ստուգել էր Դեպարդիեին, նրա արյան մեջ օրենքով թույլատրված քանակից ավել ալկոհոլ էր հայտնաբերել:

Սա դերասանի միակ մոտոցիկլային վթարը չէ:

1998թ-ին դերասանը մոտոցիկլային վթարից հետո ալկոհոլի թեստը էր անցել, որը ցույց էր տվել, որ նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը հինգ անգամ ավել է օրենքով թույլատրված չափից:

 

Հարավային Կովկասում կայունություն չի կարող հաստատվել առանց Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման. Եվրամիության նախագահ

3“Հարավային Կովկասում կայունություն չի կարող հաստատվել առանց Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման: Եվրոմիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին”,-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած բանակցություններից հետո հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոմպեյը հավելել է, որ Եվրամիությունը սատարում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին,  ինչպես նաև ողջունում է «G-8» գագաթաժողովի շրջանակում ԼՂ հարցի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությունը:

“Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է: Մենք միասին շատ ձեռքբերումներ ունենք, այդ թվում էներգետիկայի բնագավառում: Միասին կարող ենք շատ այլ բաների էլ հասնել”,-հավելել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան`բնորոշելոց ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը:

Ռոմպեյը նշել է նաև, որ Ալիևի  հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ ծրագրերին, Ադրբեջանում մարդու իրավունքների,  ժողովրդավարության զարգացմանն  առնչվող հարցեր:

Եվրամիության նախագահը հույս է հայտնել, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:

Ալիևը Բելգիա է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հրավերով: Այցի շրջանակում Ալիևը հանդիպելու է նաև վերջինիս հետ:

Օրեր առաջ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ էր հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և կոչ արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նաև այդ երկրում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հարցը:

Հայտնաբերվել է «Գեզի» այգու 19-րդ դարի քարտեզը

gezi (1)Թուրքիայում հայտաբերել են ներկայիս «Գեզի» այգու տեղում նախկինում գոյություն ունեցող հրետանային զորանոցների նախագիծն ու քարտեզը: Այդ նախագիծը արվել է 1869 թվականին, իսկ քարտեզը թվագրվում է 1913-ին: Ենթադրվում է, որ զորանոցները կառուցվել են 19-րդ դարի սկզբին սուլթան Սելիմ 3-րդի կառավարման տարիներին:
Երկար ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ 1940 թվականին քանդված հրետանային զորանոցների վերաբերյալ ոչ մի քարտեզ կամ նախագիծ չի պահպանվել: Այս հարցի շուրջ գիտական շրջանակներում մի շարք վեճեր և քննարկումներ էին ծավալվել և այս գտածոն պետք է վերջ դնի դրանց: Հայտնաբերված քարտեզներում պատկերված է զորանոցների տեսքը վերևից, ինչպես նաև դրանց գծագրերն ու շրջակայքի պատկերը: Գտածոն դեռևս չի ներկայացվել հանրությանը:

Գերմանիայի կառավարությանը խնդրել են բուժել Ուկրաինայի ազատազրկված, նախկին վարչապետին

TimoshenkoՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը Գերմանիայի կառավարությանը խնդրել է կազմակերպել Տիմոշենկոյի տեղափոխումը Գերմանիա` մեջքի հետ կապված խնդիրները բուժելու նպատակով:

Ուրբաթ օրը Տիմոշենկոյի դաշնակից Արսենիյ Յացենյուկը խնդրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլին օգնել իրենց նրան Գերմանիա տեղափոխելու հարցում: Այս քայլը դիտարկվել է որպես հեղինակությունը փրկող միջոց և´ արևմտյան կառավարությունների, և´ նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար, որոնց հարաբերությունները լարվել են Տիմոշենկոյի բանտարկությունից հետո:

Տիմոշենկոն յոթ տարի ժամկետով ազատազրկվել  է իր պաշտոնը չարաշահելու համար, ինչը արևմտյան կառավարությունների կարծիքով քաղաքական դրդապատճառներով է արվել: Եվրոպական միությունը Ուկրաինային զգուշացրել է, որ ինքը չի ստորագրի այդքան երկար սպասված համագործակցության համաձայնագիրը, եթե երկիրը չլուծի ԵՄ-ի խոսքով, այսպես կոչված «ընտրողական արդարադատության» խնդիրը:

Իսրայելացիները Լացի պատի մոտ սխալմամբ մի հրեայի են գնդակահարել

israel  Իսրայելացի պահակները Երուսաղեմի Լացի պատի մոտ մի հրեային են գնդակահարել, կարծելով, թե նա ահաբեկիչ է: Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան Լացի պատի մոտ աղոթաղներից մեկը ինչ-որ իր է հանել գրպանից և հանկարծակի սկսել է բղավել «Ալլահ Աքբար»: Այդ պահին պահակախմբից մեկը կարծել է, թե նա պաղեստինցի ահաբեկիչ է և անմիջապես մի քանի գնդակ է արձակել նրա ուղղությամբ:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեպքի վայր եկած բժիշկները արձանագրել են, որ մահացածը 46-ամյա իսրայելացի է եղել: Ականատեսների վկայությամբ՝ Լացի պատի մոտակայքից 10 կրակոցի ձայն է լսվել: Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Թուրքիայում մեկնարկել են Միջերկրածովյան 17-րդ մարզական խաղերը

xaxԹուրքիայի Մերսին քաղաքում տեղի է ունեցել Միջերկրածովյան 17-րդ մարզական խաղերի բացման արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է պատմական ժանրի ներկայացում: Բեմականացվել է նշանավոր ճանապարհորդ, քարտեզագիր ծովակալ Փիրի Ռեիսի մասին պատմող համար:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  խաղերի բացման հանդիսությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Նա ողջունել է խաղերի բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել նրանց: «Թուրքիայում Միջերկրածովյան խաղերի անցկացումը մենք դիտարկում ենք  որպես նախապատրաստություն 2020 թվականի Ստամբուլի օլիմպիական խաղերին»,-հայտարարել է Էրդողանը:

 

Թուրքիայում վերսկսվել են 1980 թվականի սեպտեմբերի 12-ի գործով դատական լսումները

gorts   Անկարայի քաղաքային դատարանում սկսվել են  Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման գործով հերթական լսումները: Նշենք, որ այս գործով մաղադրյալներ են Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը և բանակի նախկին գեներալ Ալի Թահսին Շահինքայան: Վերջիններս մեղադրվում են Թուրքիայի Հանրապետության պետական կարգին դավաճանելու և սահմանադրությունը խախտելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի գործունեությանը հակասելու մեջ: «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ մեղադրյալները դատական լսումներին չեն մասնակցում, նրանց շահերը ներկայացնում են փաստաբանները:

Լուսանկարչուհին մարդկանց միջև սոցիալական արգելքները վերացնելու նապատակով իրեն լուսանկարել է 74 անծանոթ մարդու դեմքին ձեռքով դիպչելիս (լուսանկարներ)

strangers1Նյու Յորքի բնակիչներն  այնքան էլ ընկերասեր մարդկանց հեղինակություն չունեն, սակայն լուսանկարիչ Ջոյ Մքկինին մարդկանց անձնական տարածք ներխուժելու իր ծրագրի համար հենց այս քաղաքն է ընտրել:

strangers8The Guardian-ում հրապարակված նրա նոր ֆոտոշարքում Մքկինին իրեն լուսանկարել է 74 անծանոթ մարդու մոտենալիս և նրանց դեմքերին ձեռքով դիպչելիս:

Լուսանկարչուհին նշում է, որ իր փորձը առավելապես նպատակ ուներ խախտել սոցիալական նորմերը և մարդկանց հետ շփվել իրական, իմաստալից ձևով:

strangers10Նա ընդունում է, որ սկզբից մի փոքր անհանգստացած էր, թե մարդիկ ինչպես կարձագանքեն իր տարօրինակ խնդրանքին` նամանավանդ, որ Նյու Յորքի բնակչությունը հայտնի է որպես զուսպ և չշփվող:

Սակայն Մքկինին զարմացած էր, երբ մարդկանց մեծ մասը համաձայնում էր մասնակցել` նախապես հետաքրքրվելով, թե ինչ է պատրաստվում նա անել իրենց հետ:

strangers15Մքկինին պատրաստվում է լուսանկարները և տեսանյութը օգտագործել տարբեր սեռերի և ռասաների նկատմամբ ժամանակակից հասարակական և մշակութային վերաբերմունը ուսումնասիրելու համար:

Մքկինին հայտնում է, որ The Guardian-ում հրապարակված այս լուսանկարների շարքի իմաստն  այն է, որ մարդիկ տարբեր հարաբերություններ հաստատելու կարիք ունեն և որքան շատ ենք շփվում, այնքան կապվում ենք միմյանց հետ, որն էլ իր հիմնական նպատակն է եղել` բացահայտել, թե ինչպես կարելի է վերացնել այդ սոցիալական արգելքները: