Կիմ Քարդաշյանը ծննդաբերել է ժամկետից մեկ ամիս շուտ

1336594612_kanye-west-kim-kardashian-articleՀայտնի ռեփեր Կանյե Ուեսթի սիրելին հունիսի 15-ին աղջիկ է լույս աշխարհ բերել: Երեխայի հայրը ներկա է եղել ծննդաբերությանը:

Բժիշկները նշել են, որ երեխան նշված ժամկետից մեկ ամիս շուտ է ծնվել:

Լրագրողներն արդեն փոքրիկի ծնունդը “Հայրերի օրվա նվեր” են անվանել: 32-ամյա Քարդաշյանը ծննդաբերել է շատ երկրներում  նշվող ամենամյա ավանդական տոնի նախօրեին:

Հայտնի զույգն իրենց հարաբերությունների մասին հայտարարել էր 2012-ի մարտին:

Վերջին մի քանի ամիսը զույգի համար լավ ժամանակներ չէին. Վերջերս 24-ամյա կանադացի մոդել Լեյլա Գոբադին հրապարակայնորեն հայտարարել էր, որ երգիչն իր հղի ընկերուհուն դավաճանել էր իր հետ: Սակայն, ավելի ուշ, լրագրողները հերքեցին այդ տեղեկությունը:

 

Թուրքական առաջատար արհմիությունները գործադուլ են հայտարարել

pic_4698fd422c6b647bfaa2bf86d4a6876fԹուրքական KESK և  DISK արհմիությունները հունիսի 17-ին ազգային գործադուլ են անցկացնելու: Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ գործադուլն անց է կացվելու Ստամբուլի կենտրոնում` որպես  Գեզի այգում ընդդիմադիրներին քշելու դեմ  բողոքի նշան:

KESK-ը  (պետծառայողների արհմիությունների միավորում) որը 240 հազար անդամ ունի,  գործադուլի կոչ էր արել որոշ ժամանակ առաջ: DISK (պրոգրեսիվ արհմիությունների միավորում) հետ, որն ավելի քան 300 հազար անդամ ունի, ակցիային  միացել են նաև բուժաշխատողների, ինժեներների ու ատամնաբույժների  շահերը ներկայացնող  արհմիությունները:

Գեզի այգուց ցուցարարներին ցրել են հունիսի 15-ին: Կիրակի գիշերը հազարավոր ցուցարարներ փորձել են մոտենալ այգուն ու Թաքսիմ հրապարակին, սակայն ոստիկանությունը նրանց  երթը  արցունքաբեր գազ կիրառելով կասեցրել է: Կիրակի ընդդիմադիրների `քաղաքի կենտրոն հասնելու փորձերը շարունակվել են, սակայն ոստիկանությունը  արգելափակել է Թաքսիմի մուտքը:

 

Ելենա Միզուլինան առաջարկում է արգելել օրալ սեքսի քարոզը

51bdb14d-40bc-fbf0-40bc-fbff2b340d69.photo.0 (1)Ընտանիքի, կնոջ և երեխաների հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Ելենա Միզուլինան РенТВ-ի “Շաբաթը Մարիանա Մաքսիմովսկայայի” հետ հաղորդման ժամանակ եթերում առաջարկել է  ընդլայնել “ոչ ավանդական սեքսուալ հարաբերությունների” ցուցակը, որոնց քարոզն արգելվել է  վերջերս ընդունված օրենքով: Նրա կարծիքով, բացի միասեռ սիրուց, այսպես կոչված` “ոչ ավանդական հարաբերությունների “ տեսակ պետք է համարել նաև օրալ սեքսը:

Ինչպես նշում են հասարակայնության ներկայացուցիչները, պատգամավորի հարցազրույցում անմիջական կոչ չի եղել սեքսուալ այդ հարաբերություններն արգելելու վերաբերյալ: Այդուհանդերձ, նրա հայտարարությունը համացանցում քննադատությունների ալիք է բարձրացրել: Օրինակ, Քսենյա Սոբչակը թվիթերյան իր էջում գրել է ”Միզուլինայի հաջորդ նախագիծը կապված կլինի չուպա-չուպսի` երկրի ժողովրդագրական վիճակի վրա կործանարար ազդեցությանը…”: Իսկ մի լրագրող նշել է`”օրալ սեքսի դեմ օրենքը թարմանում է”:

Հունիսի 11-ին Պետդուման երկրորդ ու երրորդ ընթերցմամբ ընդունեց երկրում գեյ-քարոզն արգելող օրենք, որի հեղինակներից մեկն էլ “Արդար Ռուսաստան” կուսակցության  պատգամավոր Միզուլինան էր: Քննարկումների ընթացքում նախնական “համասեռականություն” եզրույթը փոխարինվեց անորոշ “ոչ ավանդական սեքսուալ հարաբերություններ” արտահայտությամբ: Հիմա նման վարքագծի քարոզումը տուգանվում է 4 հազարից մինչև 1 մլն ռուբլիով:

 

Եվրոպան պատուհասած ջրհեղեղը հասել է Բալկաններ

o_787457Ավերիչ ջրհեղեղը, որը 21 մարդու կյանք է խլել ու զգալի կորուստ պատճառել Գերմանիային . Չեխիային, Սլովակիային, Հունգարիային` հասել է Բալկանյան տարածաշրջան: Ջրհեղեղը, որն արդեն կորցրել է  ավերիչ ուժը,  գերազանցել է 2006-ի ռեկորդը:

Հունիսի 16-ից Խորվաթիայում Դանուբի մակարդակը սկսել է նվազել: Նույն օրը Սերբիայում ջրհեղեղը հասել է առավելագույն մակարդակի` 678 սմ Նովի-սադ քաղաքի մոտ: Մեկ օրում ջրի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով, սակայն հունիսի 17-ից այն կսկսի նվազել, հավատացնում են փորձագետները:

Փրկարարական ծառայությունների հատուկ ուշադրության տակ են “Ջերդալ 1” ՀԷԿ-ը, որը գտնվում է Սերբիայի ու Ռումինիայի սահմանին: Այն Դանուբի ամենախոշոր ու Եվրոպայի ամենահզոր ՀԷԿ-ն է : Ղեկավարությունը վստահեցնում է, որ լրիվ պատրաստ է  ջրհեղեղին: Ջրամբարում ջրի մակարդակը նվազեցված է  2,5 մետրով:

Ռումինիայում իշխանությունները վերահսկում են Պրուտ և Դանուբ գետերի մակարդակը, ստուգում հիդրոտեխնիկական սարքավորումների ու  ամբարտակների ամբողջականությունը:Բուլղարիայում Դանուբի վարարումը կարող է բարդանալ տեղումների պատճառով: Երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը նախազգուշացրել է  ջրի` կրիտիկական մակարդակի բարձրացման հնարավորության մասին:

 

Անտարկտիդայում ձեռակերտ բուրգեր են հայտնաբերվել

51bdc389-f55c-ded7-f55c-ded8ab974e13.photo.0Ամերիկացի ու եվրոպացի գիտնական-հետազոտողների խումբն Անտարկտիդայում հայտնաբերել է ձեռակերտ 3 բուրգ: Նրանք վստահ են, որ դրանք արհեստական ծագում ունեն: Դրանցից 2-ը ափից 16 կմ հեռավորության վրա են, իսկ երրորդը` ափեզրի մոտ է գտնվում:

Գիտնականները մտադիր են գիտական արշավախումբ ստեղծել, որը կկարողանա հասնել բուրգերին ու այդ հսկաների առաջացման վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ հավաքել:

Այսօր երբեմնի կանաչ Անտարկտիդան ծածկված է հաստաշերտ սառույցով. այնտեղ մինչ օրս հայտնաբերվում են դինոզավրերի ու հնագույն այլ կենդանիների քարացած մնացորդներ:

Կրետե կղզու մոտ երկրաշարժ է եղել

o_778671Հունիսի 17-ին հունական Կրետե կղզու մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է կղզու հարավում, օջախը` 40 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում տալով  ԱՄՆ երկրաբանական ծառայությանը :

Չեխիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_786796Կիրակի երեկոյան Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը հայտնել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին: Նա համապատասխան հայտարարությունն արել է Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նիստից հետո, որի առաջնորդն է հանդիսանում: Կառավարության ղեկավարը խոստացել է պաշտոնական հայտարարություն անել երկուշաբթի:

o_787552“Ես ամենայն ուշադրությամբ հետևում եմ երկրում չորեքշաբթի օրվանից քաղաքական իրավիճակի զարգացմանը ու  հաշիվ եմ տալիս ինձ, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ ինձ համար: Դրա համար այսօր (կիրակի) կդիմեմ կառավարության նախագահի պաշտոնից հեռանալու համար”,- ասել է նա` նշելով որ  քաղաքական պատասխանատվություն է կրում կատարվածի համար:

Անցած շաբաթ Չեխիայում կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվեց  քաղաքական 7 գործիչ: Հետախուզման արդյունքում նրանց դեմ պաշտոնական մեղադրանք առաջ քաշվեց: Շաբաթ, հունիսի 15-ին Չեխիայի վարչապետն ազատեց իր գրասենյակի ղեկավար Յանա Նագիյովին, որը, ինչպես պարզվեց, երկրի կառավարող կուսակցությունում ծավալված սկանդալի գլխավոր գործող անձ է: Կինը կգտնվի հսկողության տակ, մինչ հետաքննություն է ընթանում: Նա մեղադրվում է  Նեչասի կնոջ (որից բաժանվում է) նկատմամբ հետապնդում կազմակերպելու, ինչպես նաև ծառայողական դիրքը չարաշահելու ու կաշառակերության մեջ: Կնոջը 5 տարվա ազատազրկում է սպառնում: Կինը, սակայն, իր մեղքը չի ընդունում:

Իրանը Ասադին աջակցելու համար 4000 զինծառայող կուղարկի Սիրիա

ասադՄոտ օրերս Իրանը Սիրիա կուղարկի 4000 զինծառայողների: Ինչպես ակնկալվում է, նրանք աջակցություն  են ցուցաբերելու Բաշար Ասադի ուժերին:
Բրիտանական Independent թերթի տեղեկություններով` Թեհրանը «միանգամայն վճռական է տրամադրված պահպանել Ասադի վարչակարգը»:  Հավանաբար Արաբական Հանրապետություն կուղարկվեն Իսլամական հեղափոխության կորպուսի պահազորի ստորաբաժանումներից, որոնք համարվում են Իրանի զինված ուժերի «էլիտան»:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Հասան Ռոհանի

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:

Հարգարժան գործընկեր,

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Թեհրանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման և Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Ամբոխը սպանել է հնդիկ կնոջը, քանի որ նրա դուստրը ջինս էր հագնում

traditional Indian dressԿնոջը ծեծելով սպանել են իր դստեր արևմտյան հագուկապից բողոքող հարևանները:
Նոր Դելից 144 կմ հեռավորության վրա գտնվող Հնդկաստանի Ալիգարա քաղաքում 55-ամյա կինը սպանվել է իր դստեր՝ ջինսե տաբատները ավանդական հնդկական հագուստից նախընտրելու շուրջ երկարատև վեճի արդյունքում:
Վեճը, որի ընթացքում մի քանի մարդ ևս վիրավորվել է, սկսվել էր այն բանից հետո, երբ հարևաններից մեկը շարունակաբար բողոքել էր 20-ամյա աղջկա հագուստի ընտրության վերաբերյալ:
Indian city AligarahԱղջկա հայրը India Today-ին հայտնել էր, որ հարևանը իրեն խնդրել էր՝ իր դստերը չթողնել ջինս հագնել, քանի որ նրա տղանները անընդհատ նայում են աղջկան:
Աղջկա հայրը նաև ավելացրել էր, որ հարևանը իրեն զգուշացրել էր, որ նման կերպ շարունակվելու դեպքում, իր աղջկան կբռնաբարեն:
Ըստ տղամարդու՝ հրացաններով և մահակներով զինված ամբոխը ներխուժել էր իր տուն, հրացանի ետնամասով խփելով իր կնոջ գլխին՝ սպանել նրան և վիրավորել իրեն ու իր դստերը:
Ոստիկանության տվյալներով՝ այս դեպքի կապակցությամբ մի կին ու մի տղամարդ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են սպանության և սպանության փորձ կատարելու մեջ:
Ոստիկանությունը աշխատում է մյուս մեղավորներին գտնելու ուղղությամբ:

Նյու Յորքի Պատրիոտներ ֆուտբոլային թիմի ղեկավար Կրաֆթը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը գողացել է 25,000 դոլար արժողությամբ սուպեր գավաթի իր մատանին

Robert Kraft and Vladimir PutinNew England Patriot ֆուտբոլային թիմի ղեկավար Ռոբերտ Կրաֆթը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2005թ-ին գողացել է Սուպեր գավաթ XXXIX-ի իր մատանին, սակայն Ամերիկայի կառավարության բարձաստիճան պաշտոնյաները միջազգային խնդիրներից խուսափելու համար նրան խնդրել են հայտնել, որ ինքն է նվիրել մատանին:

Կրաֆթը այդ դեպքի մասին հայտնել է հինգշաբթի օրը Նյու Յորքում կազմակերպված Կարնեգի Հոլի գերազանցության մեդալի գալա մրցանակաբաշխության ժամանակ:

Կրաֆթը նշել է, որ երբ ինքը Պուտինին ցույց է տվել մատանին, Ռուսաստանի նախագահը վերցրել է այն և դրել գրպանը, որից հետո ՊԱԿ-ի երեք աշխատողների հետ դուրս է գնացել:

Այդ միջադեպը գրանցվել էր 2005 թ-ի ամռանը, երբ թիմը Կրաֆթի ղեկավարման ընթացքում նվաճել էր իր երրորդ սուպեր գավաթը:

Կրաֆթը ամերիկացի հայտնի բիզնեսմեններից մեկն էր, որ հետագայում այցելել էր Ռուսաստան Պուտինին հանդիպելու: Նա այդտեղ հայտնել էր, որ ավելի քան 25,000 դոլար արոժողությամբ մատանին նվեր է եղել:

super bowl ringNew York Post-ի տեղեկություններով՝ այժմ Կրաֆթը պնդում է, որ Պուտինը պարզապես գրպանել է 4,94 կարատ մատանին, իսկ երբ բիզնեսմենը ցանկացել է այն հետ պահանջել, Սպիտակ տունը միջամտել է:

Ըստ տեղեկությունների՝ մատանին այժմ պահվում է Կրեմլի հավաքածուի մեջ:

 

Չինացի գրաքննադատները ինտերնետային որոնումից հանել են Վինի պուխի անունը, քանի որ մուլտ հերոսին համեմատել են Չինասատանի նախագահ Սի Ցզինպիի հետ

Winni the Pooh and TigerՎինի պուխը մեղրով սնվող, բոլորի կողմից սիրված կերպար է:

Սակայն երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպիին համեմատել են Վինի պուխի հետ երկրի խիստ գրաքննական օրենքները գործի են անցել:

Չինական կայքերից մեկում հրապարակվել էր Կալիֆորնիայի գագաթնաժողովի ժամանակ հանդիպած Սի Ցզինպիի և Բարաք Օբամայի լուսանկարը:

Նկարի կողքին տեղադրվել էր նաև Վինի պուխի և նրա ընկեր վագրի նկարը, որոնք պատկերված էին այն նույն դիրքով, ինչ որ քաղաքական գործիչները:

Xi Jinping and Barak ObamaՆկարի տակ արված գրառումները և նկարը անմիջապես հեռացվել էին կայքից:

Ամեն դեպքում նկարը տարածվել էր ինտերնետում, իսկ քննադատները հայտնել էին, որ գրաքննադատները սխալ են հասկացել համեմատության իմաստը:

Կոմունիստական կուսակցության գրաքաննադատները միջամտում են ինտերնետային կայքերում կառավարության հասցեին արված նույնիսկ ամենաաննշան քննադատությանը:

Nicaragua Rabbit անունով բլոգերը Twitter –ին հավասարազոր չինական կայքում երկու նկարները տեղադրել էր երեքշաբթի օրը:

 

Գունավոր համազգեստներով Պերուի բանտարկյալները աերոբիկ շարժումներ ցուցադրելու աշխարհի ռեկորդ են սահմանել (լուսանկարներ,տեսանյութ)

peruvian prisonersԳունավոր համազգեստներով բանտարկյալները հատուկ պար են ստեղծել ռեկորդների գրքի մեջ ընդգրկվելու համար:

Պերուի տխրահռչակ Լուրիգանչո բանտի ավելի քան 1,200 բանտարկյալներ ետնաբակում բոլորը միասին որոշակի գործողություն կատարելու աշխարհի ռեկորդ են սահմանել:

Զինված գողերը, վարձու մարդասպանները, նարկոբարոնները և մանր գողերը հավաքվել էին բոլորը միասին մասնակցելու արեոբիկ շարժումներով պարային շոուին:

Նրանք այդ շոուին պատրաստվել էին ավելի քան երեք ամիս:

 

Պարը բանտարկյալներին սովորեցրել էր Պերուում աբողջ մարմնի աերոբիկ շարժումների ստեղծող Ռոջեր Ռոմերոն:

Լուրիգանչոն նախատեսված է 2,500 բանտարկյալների համար, սակայն այնտեղ այժմ պահվում են 7,000 բանտարկյալներ: Այն Պերուի ամենամարդաշատ բանտն է:

«Գեզի» այգու համար պայքարի 19-րդ օրը, լուսանկարներ

1Թաքսիմի համերաշխության պլատֆորմի այն հայտարարությունից հետո, թե «Գեզի» այգու համար պայքարը շարունակվելու է, որոշում է ընդուվել հանել այգու տարածքում գտնվող մյուս բոլոր միություններին, նախաձեռնություններին և հասարարակական կազմակերպություններին պատկանող պաստառները: «Շարունակում ենք Գեզի այգու դիմադրությունը: Հարցով զբաղվող կազմակերպությունների որոշման համաձայն որոշ քաղաքական կուսակցությունները, շրջակա շարժումները և միությունները մեկ ընդհանուր վրանի տակ են հավաքվելու և շարունակելու դիմադրությունը: Հիմնվելու է ընդհանուր վրան, բոլորը հավաքվելու են այնտեղ»,-նշվել է համերաշխության պլատֆորմի որոշման մեջ:

«Դողան» լրատվալան գործակալությունը, անդրադառնալով «Գեզի» այգու համար պայքարի արդեն 19-րդ օրվան, հայտնում է, որ անցած շաբաթ այգու մուտքի առաջ կանգնեցված բարիկադը այսօր ակտիվիստների կողմից կրկին բացվել է: «Այցելուների մուտքի ու ելքի համար այս բարիկադը դժվարություն է ստեղծում, այդ պատճառով էլ բացեցինք: Իրականում այս պահին բարիկադի կարիք էլ չկա»,-նշել է ակտիվիստներից մեկը:

Անկարայում սկսվել է Էրդողանի հրավիրած հանրահավաքը

ankaraԱնցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին Անկարայում և հունիսի 16-ին՝ Ստամբուլում հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ խոսելու է «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների, երկրում տիրող երկպառակության և Թուրքիայի ապագայի մասին: Հանրահավաքի նպատակն է կոչ անել հարգելու ազգային կամքը:

Ահա «Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանը արդեն Անկարայում է և սկսել է իր ելույթը հազարավոր ներկաների առաջ: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերով հեռարձակում են Անկարայի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող հանրահավաքը:

Նախատեսվում է, որ նման հանրահավաք կանցկացվի նաև վաղը՝ Ստամբուլում, որտեղ Էրդողանը կդիմի իր քաղաքացիներին:

Էրդողանը սուլթան Սուլեյմանին մարմնավորած Հալիթ Էրգենչի համար օսմաներենի քննություն է կազմակերպել

Halit-ErgencԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ «Գեզի» այգու հարցով հասարակության կարծիքը ներկայացնող 11 հոգանոց պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր երկխոսություն է ունեցել նշանավոր թուրք դերասան սուլթան Սուլեյմանի կերպարը մարմնավորող Հալիթ Էրգենչի հետ, որը ևս հանդսանում է պատվիրակության անդամ: Մի քանի ամիս առաջ վարչապետը հանդես էր եկել քննադատությամբ «Հրաշալի դար» սերիալում սուլթան Սուլեյման Կանունիի կերպարի հասցեին, նշելով՝ «Մենք այսպիսի Կանունի, այսպիսի սուլթան Սուլեյման չենք ճանաչել: Ես դատապարտում եմ սերիալի ռեժիսորներին: Դատարանը պետք է անհրաշետ որոշում կայացնի»:

Ահա թուրքական «Ռադիկալը» գրում է, որ պատվիրակության հետ հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը կրկին անդրադարձել է Սուլեյմանի կերպարի հարցին: Երբ խոսքը գնացել է «Գեզի» այգու ցույցերի ժամանակ Էրդողանի հասցեին հնչած «sert üslup» («խիստ բնույթ») արտահայտության մասին, Էրդողանը շրջվել է դեպի դերասան Էրգենչը և ասել նրան «Կանունիի մոտ էլ «sert mizaçlı» էր, դու դա գիտես»: Այնուհետև Էրդողանը Էրգենչին մի քանի օսմաներեն բառերի իմաստն էլ է  հարցրել, և երբ դերասանը չի իմացել դրանց բացատրությունը, վարչապետը ասել է. «Դու Կանունիին ես մարմնավորում, ինչպե՞ս կարող ես չիմանալ սրանք»:

Աբդուլլահ Գյուլը «Twitter»-ի միջոցով դիմել է երիտասարդությանը

gulՀայտնի է, որ թուրք քաղաքական գործիչները բավական ակտիվ են «Twitter» սոցիալական կայքում և նրանց թողած հաղորդագրություններին հետևում են միլիոնավոր քաղաքացիներ: Ահա «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս օգտագործել է այս միջոցը երիտասարդներին դիմելու համար: Վերջինս «Twitter»-յան իր էջում նշել է, որ երկրում ծավալված իրադարձություններին հետևում է առաջին օրից և բազմիցս նշել է, որ թուրքական ժողովրդավարությունը փորձություն է անցնում:

Նախագահ Գյուլը նշել է նաև, որ բանակցություններն ու երկխոսությունը հանդիսանում են ժողովրդավարության նշաններ և հույս հայտնելով, որ այս գործընթացը դրական արդյունքի կբերի, ցուցարարներին կոչ է արել ցրվել տներով:

«Twitter»-ում գրանցվել է 13,5 մլն հաղորդագրություն «Գեզի» այգու մասին

twitter-birdԹաքսիմի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները մեծ արձագանք գտան մի շարք սոցիալական կայքերում՝ մասնավորապես «Twitter»-ում: Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ամեն օր սոցիալական այդ կայքում տասնյակ հազարարվոր հաղորդագրություններ կարելի էր տեսնել ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից: Ընդհանուր առմամաբ մինչ օրս «Twitter»-ում «Գեզի» այգու մասին գրվել է 13,5 մլն հաղորդագրություն:

Հետաքրքիր է նաև այն վիճակագրությունը, թե ամենից շատ որ երկրներից են մեկնաբանություններ արվել «Գեզի» այգու թեմայով: Այսպես այս ցուցակում, բնականաբար, առաջատարը Թուրքիան է, այնուհետև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Հաղորդագրությունները հիմնականում գրված են թուրքերենով, անգլերենով, իսպաներենով և գերմաներենով:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ 13 մլն 458 հազար 608 հաղորդագրությունները ամենից շատ արվել են  հետևյալ թագերով՝ «#geziparki», «#direniş», «#occupygezi», «#direnankara», «#direngeziparki»:

Ջենիֆեր Լոպեսն իր անվանական աստղը կստանա Հոլիվուդի «Փառքի պուրակում»

The 60th Sanremo Music Festival: Gala Perfomance - Day 4Լատինամերիկյան երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հունիսի 20-ին իր անվանական աստղը կստանա Հոլիվուդի «Փառքի պուրակում»:  Աստղն արդեն պատրաստվում է 2500 թվի ներքո:

«Երկար չենք մտածել Լոպեսի թեկնածության հարցում։ Նա համաշխարհային մեծության աստղ է: Արարողությունը հիանալի կլինի, այն կուրախացնի երգչուհու երկրպագուներին ամբողջ աշխարհում»,- աստղերի բացման միջոցառումների պրոդյուսեր Անա Մարտինեսի խոսքն է փոխանցում popcornnews.ru-ն։

SOCAR-ը բանակցում է հունական կառավարության հետ`DEPA-ն ձեռք բերելու համար

2 (3)Այսօր Ժնևում (Շվեյցարիա) Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Հունաստանի կառավարության միջև սկսվել են բանակցություններ`DEPA գազի ընկերության մասնավորեցման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ադրնեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

Նրա խոսքերով` Ադրբեջանը շուտով ձեռք կբերի Հունաստանի խոշոր գազային ընկերությունը: “Արդեն լուծվել են բոլոր խնդիրները, բացվել է տենդերային փաթեթը, և մենք սկսել ենք բանակցություններ վարել հունական կառավարության հետ`մանրամասները պարզաբանելու համար”,- ասել է նա:

Աբդուլաևը ընդգծել է, որ եթե Ադրբեջանը մասնավորեցնի DEPA-ն, ապա հնարավորություն կունենա ադրբեջանական գազը արտահանելու հունական շուկա: