Դուբայում կառուցվել է աշխարհում ամենաբարձր շենքը

i (4)Դուբայում նախօրեին բացվել է, ճարտարապետական հայտնի բյուրոյի նախագծով կառուցված  73-հարկանի “Ինֆինիթի թաուեր” շենքը: Այն պարուրաձև շինությունների կարգում նոր ռեկորդակի  է: Շենքի բարձրությունը 306 մ է,էականորեն ավելի շվեդական Մալմյոյում կառուցվածից, որի բարձրությունը  190 մ է: Նոր պարույրը 90 աստիճան առանցքի նկատմամբ շրջադարձ ունի: Ճարտարապետական այս գլուխգործոցը նրա տերերի վրա նստել է 275 մլն դոլար:

Ջասթին Բիբերը համացանցում տեղադրել է իր երկրպագուհիներից մեկի բեմ նետած կրծքկալի լուսանկարը

Բիբերի երկրպագուհու կրծքկալըՋասթին Բիբերի վերջին գործողությունները վկայում են այն մասին, որ նա այլևս չի ցանկանում երեխա աստղ լինել:

Կիրակի օրը երգիչը Instagram-ում տեղադրել էր մի լուսանկար՝ հայտնելով, որ միայն ինքը չէ, որ մեծանում է:

19-ամյա երգիչը հրապարակել էր որպես աջակցության նշան իր համերգի ժամանակ երկրպագուներից մեկի բեմ նետած կրծքկալը:

«Ինչպես երևում է, բոլորն էլ մեծանում են» նշել էր նա:

Քանի որ Ջասթինը իր կարիերան շատ վաղ տարիքից է սկսել, նրա երկրպագուները մեծանում են նրան զուգահեռ:

Նախկինում նրանք փափուկ խաղալիքներ էին նետում, սակայն այժմ երիտասարդ կանայք նետում են իրենց ներքնազգեստները:

Երգիչը վերջերս խոսել էր այն մասին, թե ինչ է նշանակում մեծանալ ժամանակակից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Բիլիբորդ մյուզիք ըվորդսի ժամանակ Բիբերը հայտնել էր, որ ինքը արտիստ է և իրեն պետք է լուրջ վերաբերվեն:

 

Քուվեյթցի կինը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, քանի որ թվիթերում նշել էր, որ երկրի կառավարիչը պետք է հեռացվի

KUWAIT-US-OBAMAՈւսուցչուհին 11 տարվա ազատազրկման է դատապարտվել թվիթերում Քուվեյթի կառավարչի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և նրա պաշտոնից հեռանալը քաջալերելու համար:

Ըստ Քուվեյթի ընդդիմադիր խմբավորման՝ 37-ամյա կինը Ծոցի պատմության մեջ առաջինն է, որ ստացել է նման երկար պատիժ առցանց վիրավորանքի համար:

Նրան միանգամից մեղադրել են երեք մեղքերի մեջ՝ այդ թվում էմիրին վիրավորելու, ինչը արդեն ինքն մեկ տարվա ազատազրկում է ենթադրում:

Մյուս երկու մեղքերը՝ ռեժիմի դեմ ապստամբություն հրահրելը և հանրային օրենքները խախտելը, յուրաքանչյուրը հինգ տարվա ազատազրկում են ենթադրում համար:

Չնայած Քուվեյթը Պարսից  ծոցի մյուս երկրների համեմատությամբ ավելի ազատական է, սակայն այստեղ իշխանությունները մեծացնում են հանրային մամուլի վրա ճնշումները:

Ինչևէ՝ Քուվեյթում ընդունված չէ, որ կինը այդքան երկար ժամանակ քաղաքական հանցանքի համար բանտում անց կացնի:

Վերջերս ևս երկու կին ակտիվիստներ էին բանտարկվել կարճ ժամկետով, սակայն նրանց պատիժը կասեցվել էր:

 

 

Բոլշոյի մենակատարին ստիպում են դուրս գալ թատրոնից՝ նրան կապելով գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբաթթվով հարձակման հետ

Ռուսաստանի Մեծ թատրո

b3

նի բալետի մենակատարը պնդում է, որ գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբային թթվով հարձակման գործի հետ կապված իրեն ստիպում են դուրս գալ խմբից:

39-ամյա Նիկոլա Ցիսկարիձեին հայտնել են, որ նա պետք է այս ամսվա վերջին հեռանա թատրոնից՝ հաշվի առնելով Բոլշոյի տնօրեն Անատոլի Իսակովի այն պնդումները, որ բալետի պարողը հնարավոր է կապված լինի Սերգեյ Ֆիլինի վրա իրականացված հարձակման հետ:

Հունվարին Ֆիլինի վրա իրականացված ծծմբաթթվով հարձակումը գրեթե կուրացրել էր նրան:

b1Ցիսկարիձեն ժխտել էր իր կապը այդ հարձակման հետ: Մենակատարի և Իսակովի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Բոլշոյի տնօրենը հայտնել էր, որ Վրաստանում ծնված պարողը հնարավոր է կապ ունենա այդ դեպքի հետ:

Բոլշոյի ներկայացուցչի տվյալներով՝ այժմ մենակատարին հայտնել b2են, որ հունիսի վերջին թատրոնի հետ ունեցած նրա պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայամանագիր չի կնքվի նրա հետ, սակայն ներկայացուցիչը չի տեղեկացրել նման որոշման պատճառը:

 

Երկրաշարժ

big_1370881089_K990216.1732.f3.25.zrtՀունիսի 10-ին, ժամը 20.00-ին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.36-ին և 19.39-ին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արևելք համապատասխանաբար 4 և 3.6 մագնիտուդով: ՀՀ տարածքում ցնցումները չեն զգացվել:

Նոր ծառահատում Թուրքիայում`Արճեշի շրջանում

3Վանի Էրջիշ (Արճեշ) շրջանի Չաթաք Դիբի գյուղում 250 հազար ծառ է կտրվելու: Այս մասին հաղորդում է թուրքական “Բիանեթ” կայքը`հիմնվելով պաշտոնական տվյալների վրա:

Ըստ կայքի`շրջանի Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության տնօրինությունը զեկույց է ներկայացրել, որտեղ նշված է, թե տարածքում քանի ծառ և գյուղատնտեսական տարածք կան: Ըստ զզեկույցի`այդ ծառերը 10 տարվա պատմություն ունեն: Նախատեսվում է Արճեշում կառուցել տներ, որոնք կհատկացվեն 2011թ.-ի հոկտեմբերրի 23-ի երկրաշարժից տուժած բնակիչներին:
Այդ տարածքի ծառահատման դեմ ստորագրահավաք է սկսվել: Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մի քանի ծառեր հարյուր տարեկան են:
Նշենք, որ նմանատիպ ծառահատումը պատճառ հանդիսացավ, որ Թուրքիաի բազմաթիվ քաղաքացիներ ոտքի կանգնեն Ստամբուլի “Գեզի” այգու պաշտպանության համար: Իշխանությունները կոպիտ ուժ կիրառելով փորձեցին ցրել նրանց: Նման մոտեցումը, ինչպես նաև Թուրքիայի վարչաետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` “Ինչ ուզում եք արեք, ինչպես որոշել ենք, այդպես էլ լինելու է”, բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Բնապահպանական ակցիան վերածվեց հակակառավարական ցույցի`ընդգրկելով Թուրքիայի տարբեր քաղաքներ: Հազարավոր մարդիկ վիավորվեցին, եղան նաև զոհեր: Ցույցերը շարունակվում են միչ օրս:

Ըստ Ասադի՝ Էրդողանը համակրում է իրեն, իր երեխաներին և ընտանիքին

esedՍիրիայի նախագահ Բաշար Ասադի հրավերով Դամասկոս եկած հորդանանցի գրող Սուուդ Քբելան հանդիպել է Ասադի հետ: «El Ahbar» թերթում հրապարակած իր հոդվածոիմ գրողը պատմել է Ասադի հետ հանդիպման մասին: Վերջինս նշել է, որ Ասադը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես զգացմունքային անձնավորություն: «Վարչապետ Էրդողանը զգացմունքային մարդ է: Իմ, իմ երեխաների և ընտանիքիս հանդեպ մի առանձնահատուկ համակրանք է տածում: Սակայն Էրդողանը կողմնակից է Մուսուլման եղբայրներին: Այդ պատճառով էլ նրանց շահերը մեր բարեկամությունից ավելի կարևոր են: Ըստ նրա՝ Մուսուլման եղբայրների շահերը ավելի կարևոր են, քան թուրք-սիրիական հարաբերությունները»,-ասել է Ասադը հորդանանցի գրողի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Բաշար Ասադը նշելով, որ Էրդողանը քաղաքական ասպարեզում սխալ քայլեր է կատարում, դրանց պատասխանատվությունը բարդել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վրա:

Թող Արևմուտքը հույս չունենա, որ Թաքսիմը Թահրիր կդառնա. Էգեմեն Բաղըշ

bagisԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, սխալ են գնահատել Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները: «Անադոլու» գործակալության հետ զրույցում Բաղըշը նշել է, որ արտասահմանյան որոշ պետություններ իրենց նվաստացած են զգում, երբ տեսնում են, թե ինչ մեծ քայլերով է Թուրքիան առաջ գնում և դա նրանց մոտ անհանգստություն է առաջացնում:

Նախարար Բաղըշը քննադատել է արևմտյան ԶԼՄ-ների մոտեցումը ստամբուլյան իրադարձություններին: Նրա խոսքերով՝ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները ցույց տվեցին իրենց իրական դեմքն ու կեղծավորությունը: «Նրանք հույս ունեին, որ Թաքսիմը կդառնա Կահիրեի Թահրիրը, սակայն խորապես սխալվում են: Թաքսիմը Թահրիր չէ»,-ընգծել է Բաղըշը:

Դեն Բրաունի նոր գիրքը զբոսաշրջիկների մեծ հոսք է բերել Ստամբուլ

stambulՎերջերս լույս տեսած նշանավոր ամերիկացի գրող Դեն Բրաունի հերթական «Ինֆերնո» գիրքը մեծ ճանաչում է ապահովել այն վայրերի համար, որոնք նկարագրված են այդ վեպում: Դրանցից մեկը Ստամբուլի հնագույն ջրապահոցն է: Բյուզանդական ժամանակներից պահպանված այս ջրային պահոցի շինարարությունը սկսվել է դեռևս Կոնստանտին 1-ին կայսեր օրոք և ավարտվել 532թ., երբ արդեն կառավարում էր Հուստինիանոս կայսրը:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ գրքում հեղինակը գեղեցիկ գույներով ու շատ պատկերավոր նկարագրում է այս վայրը՝ առաջացնելով ընթեցողների հետաքրքրությունը: Այդ պատճառով էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ջրապահոց են այցելել մոտ 240 հազար զբոսաշրջիկ:
Բրաունի նախորդ գրքերը զբոսաշրջինկների մեծ հոսք էին բերել այնպիսի պատմական վայրեր, ինչպիսիք են Վատիկանի Սիքստինյան կապելլան և Սուրբ Պետրոսի հրապարակը, ինչպես նաև Փարիզի Լուվրի նշանավոր թանգարանը և Լոնդոնի Թեմփլ եկեղեցին:

Ադրբեջանում լրագրողից առգրավել են Հայաստանում լույս տեսած գիրքը

2Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի մասնաճյուղի ղեկավար Շահին Ռզաևից առգրավել են լրագրող Թաթուլ Հակոբյանի “Կանաչ և սև.արցախյան օրագիր” գիրքը: Դա տեղի է ունեցել հունիսի 9-ին Ադրբեջաի մաքսային կետերից մեկում:

Այդ մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է Ռզաևը: Վերջինս այդ գիրքը ձեռք էր բերել Վրաստանում: Մաքսավորները խլել են գիրքը`պատճառաբանելով, որ այն “լույս է տեսել Հայաստանում”, ինչը գրվել է նաև արձանագրության մեջ:
“Ես հարցրեցի, թե արդյոք նրանք կխլեին Հայաստանում լույս տեսած “Եվգենի Օնեգին” գիրքը, ինչին պատասխանեցին`այո”,-ասել է Ռզաևը:

Դավութօղլուն մեկնելու է Բաքու

1Հունիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով  մեկնելու է Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքու:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Դավութօղլուն այցի շրջանակներում կմասնակցի Պաղեստինին աջակցության տրամադրման հարցերով համաժողովին:
Այս համաժողովը կազմակերպել է Իսմալական համագործակցության կազմակերպությունը և Ադրբեջանի կառավարությունը: Դրան մասնակցելու են կազմակերպության անդամ արտգործնախարարները: Համաժողովի անցկացման մասին որոշում էր կայացվել դեռևս տարեսկզբին՝ Կահիրեի գագաթաժողովի ընթացքում:
Դավութօղլուն միևնույն ժամանակ մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Բոսնիա և Հերցեգովինայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Բաքվում

2 (1)Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Զլատկո Լագումջիան այսօր`հունիսի 10-ին, հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած հանդիպմանը մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդիրը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:
“Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի: Նաև քննարկվել են տնտեսական, քաղաքական, էներգետիկ ոլորտներում համագործակցելու հեռանկարները”,- բանակցությունների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մամեդյարովը:

 

 

Արքայազն Հարրին համասեռական զինվորին փրկել է ծառայակիցների հաշվեհարդարից

i (4)Բանակային ծառայության ժամանակ, արքայազն Հարրին գեյ զինվոր Ջեյմս Ուորթոնին փրկել է  ծեծվելուց:

6 զինվոր փորձել են ծեծել նրան, սակայն Հարրին հայտարարել է, որ եթե նրանք հարձակվեն այդ զինվորի վրա, ապա “կարգապահական խիստ նկատողություն կստանան”:

Ուորթոնն ավելի վաղ ուրիշ զինվորների կողմից  ենթարկվել է   հարձակման, ինչից հետո  նրան հոսպիտալացրել էին: Ջեյմսն արքայազնի հետ կիսվել է իր երկյուղներով, ասել, որ իրեն “կսպանեն”: Դրանից հետո Հարին լուծել է գեյի խնդիրը:

Forbes թերագնահատել է սաուդյան արքայազնին

i (3)Սաուդյան Արաբիայից արքայազնը դատի է տվել Forbes-ին իրեն հասցրած վիրավորանքի համար, նշելով, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում պարբերականն իր կարողությունը ներկայացրել է գրեթե  10 մլրդ-ով պակաս: 2013-ի մարտի 3-ին ամսագիրը հրապարակել է միլիարդատերերի ցուցակը, որտեղ ալ-Վալիդ իբն Թալալը զբաղեցրել էր 26-րդ հորիզոնականը` 20 մլրդ դոլարի ակտիվներով: Ինքը` 57-ամյա արքայազնը վսռահեցնում է, որ իր կարողությունը գնահատվում է 29,6 մլրդ դոլար: Նման եկամտով նա կարող էր տեղ զբաղեցնել միլիարդատերերի առաջին տասնյակում:

Վիրավորված արքայազնը իր Kingdom Holding Company  ընկերության միջոցով հայտարարել է, որ իր հարաբերությունները դադարեցնում է ամսագրի հետ: Բացի այդ, նա գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսին է դիմել ` պահանջելով հեռացնել իր անունը հիշյալ ցուցակից: Նա հայտնել է, որ իր աշխատակիցներն այլևս չեն օգնի Forbes-ին գնահատելու իր կարողությունը:

Իսկ Forbes -ը տարակուսած է ալ-Վալիդ իբն Թալալի` Լոնդոնի Գերագույն դատարան ներկայացրած հայցով: Խմբագրության կարծիքով, Բրիտանիայի արդարադատությունը ոչ մի կապ չունի սաուդյան  արքայազնի կարողության գնահատման հետ:

 

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն նախագահների հանդիպման հարցը

1Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն, որպեսզի քննարկեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերը։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

 

Նա նշել է, որ Լոնդոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նրանց հետ քննարկել 2 երկրների նախագահների առաջիկա հանդիպման հարցը։

 

“Նախագահների հանդիպման նպատակը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող լուրջ հարցերի քննարկումը։ Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք նախագահների հանդիպման կազմակերպման հարցը”,-ասել է նա։

 

 

Բելգիայում արգելվել է զենքի ազատ վաճառքը

i (2)Բելգիայի իշխանությունները երկրում զենքի վաճառքի արգելք են մտցրել:

“Մենք միակ երկիրն ենք Եվրոպայում, որտեղ կարելի էր զենք գնել առանց թույլտվության: Դա պատճառ էր դառնում ողբերգական իրադարձությունների,ինչպես մեկուկես տարի առաջ` Լյեժում: Ահա դրա համար էլ մենք մեր հարևան երկրների պես վերացնում ենք զենքերի ազատ վաճառքը”,ասել է Բելգիայի արդարադատության նախարար Աննեմի Տուրտելբոմը:

Հիմա առանց թույլտվության չի կարելի ձեռք բերել 680 անուն զենք, այդ թվում` պատմական բանահյուսական ու դեկորատիվ գործող զենքեր: Իսկ  ցուցակում նշված զենքեր ունեցողները պետք է մեկ տարում տեղեկացնեն ոստիկանությանը:

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում (տեսանյութ)

f5Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում` Ռաֆայել Նադալից մի քանի մետր հեռավորության վրա

Երեկ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության ժամանակ թիկնապահները ստիպված են եղել պաշտպանել Ռաֆայել Նադալին, երբ տղամարդկանց եզրափակիչի ժամանակ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը ներխուժել էր խաղահրապարակ:
Կիսամերկ, դիմակով տղամարդուն թիկնապահները տապալել էին գետնին: Դեպքը տեղի էր ունեցել տրիբունաներում նույնասեռականների ամուսնությունների դեմ նրա համախոհների կազմակերպած ցույցից հետո:
Երբ տղամարդուն հեռացրել են խաղահրապարակից, Նադալը սեղմել է թիկնապահի ձեռքը և վերսկսել խաղը, որի ընթացքում նա հաղթել է Դեյվիդ Ֆերերին` ութերորդ անգամ դառնալով Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն:
Տրիբունաներում կրկին կիսամերկ տղամարդիկ ցուցադրում էին ցույցը կազմակերպած խմբավորման անունը` Hommen, որը հաճախակի ցույցեր է կազմակերպում նույնասեռականների ամուսնությունների դեմ:
Այս խնդիրը ծագել էր, երբ Ֆրանսուա Օլանդը անցած ամիս օրինականացրել էր նույնասեռականների ամուսնությունները:
Hommen-ը ռեֆերենդում է պահանջում նոր օրենքի համար, պնդելով, որ այն քայքայում է ընտանիքի սրբությունը:
Նադալը ընդունել է, որ ինքը սկզբից մի փոքր վախեցել է, քանի որ դեպքը շատ անսպասելի է տեղի ունեցել, սակայն հետո հասկացել է ցուցարարի նպատակը: Նա շնորհակալություն է հայտնել թիկնապահներին իրենց արագ արձագանքի և քաջության համար:
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ ցուցարարները այժմ ոստիկանության ձեռքում են: Նադալի PR ներկայացուցիչը Tweeter-ում գրել էր, որ սպորտը և քաղաքականությունը իրար չխառնեն, իսկ ձախերը, աջերը և կենտրոնամետները բոլորն էլ նույնն են և թող իրենց հանգիստ թողնեն:

Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել. Թայիփ Էրդողան

erdoğanԵրեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Անկարա, որտեղ իրեն աջակցող կուսակցականների և քաղաքացիների առաջ խոսել է վերջին օրերին Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետը, նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն «Գեզի» այգու ծառերի հետ, ասել է. «Ինչու՞ են մեզ անհանգստացնում: Հարցը 15 հատ ծառի հատու՞մն էր: Լավ, համարենք Գեզի այգում 15 ծառ հատվեց, ապա ինչու՞ է դրա դեմ ուղղված ցույցեր տեղի ունենում Անկարայում, Իզմիրում: Խնդիրն այլ է: Խնդիրը այն է, որ ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին շրջանցել չկարողացողները, ընտրելով այս ճանապարհը, ուզում են խառնել երկիրը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք գիտենք նրանց թակարդները: Այդ թակարդները խափանող ուժն այստեղ է: Գեզի այգի գնացողներին ազգ են ասում, չգնացողներին չեն տեսնում: Նրանք մեքենաներ են այրել, զոհ են տվել մեկ ոստիկանի: Այս հասարակությունը չի այրում և քանդում, այս հասարակությունը կառուցում է»:

«Ռադիկալը» գրում է, որ Էրդողանը ցուցարարներին կոչ է արել անմիջապես վերջ տալ հավաքներին և ցրվել: «Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել»,-հայտարարել է Էրդողանը: Նշենք, որ ԱԶԿ-ն հունիսի 15-ին և 16-ին հանրահավաքներ է կազմակերպելու հաջորդաբար Անկարայում և Ստամբուլում:

Ինչպե՞ս անցավ Ստամբուլի ցուցարարների կիրակին (լուսանկարներ)

1  Թուրքիայում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերը, որոնց սկզբի համար պատճառ հանդիսացավ Ստամբուլի «Գեզի» այգին ծառահատելու մասին կառավարության  որոշումը: Երեկ այգու համար պայքարի 13-րդ օրն էր: Քանի որ օրը կիրակի էր, ցուցարարները առավոտից սկսել են հավաքվել Թաքսիմի հրապարակում: Մի շարք քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, միությունների անդամներ, տարբեր թաղամասերի բնակիչները խմբեր կազմելով քաղաքի տարբեր կողմերից քայլել են դեպի Թաքսիմ: Հրապարակի ցույցերի համար կանգնեցված հարթակից մասնակիցներին ուղղված ելույթներում քննադատվել է վարչապետ Էրդողանի արած հայտարարությունները, հնչել են «Ամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն է», «Հեռացիր կառավարություն» արտահայտությունները:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեպի Թաքսիմ հրապարակ ընթացող երթի ժամանակ մի միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ ցուցարարների ձեռքին եղել է Խաղաղություն և ժողովրդավարություն քրդական կուսակցության, PKK-ի դրոշներ ու Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ: Այդ ժամանակ քայլերթին մասնակցող մի խումբ սկսել է քննադատողական արտահայտություններ անել նրանց հասցեին: Հնչել են «Դու՛րս PKK» «Դու՛րս Օջալան», «Թող անիծվի՛ PKK-ն», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» արտահայտությունները:

Լոնդոնի իշխանություններն ուժեղացնում են մահմեդական համայնքների շենքերի հսկողությունը

i (1)Լոնդոնում կարգուկանոնի պահապանները պատրաստվում են շուրջօրյա հսկողություն սահմանել մահմեդական համայնքների  մի քանի շենքերում: Նման որոշում կայացնելուն նախորդել են  անցած շաբաթ կատարված 2 հրդեհները : Շաբաթ` լույս կիրակի Լոնդոնում այրվել է մահմեդական տղաների ինտերնատը: Իսկ չորեքշաբթի լրիվ այրվել էր սոմալական մշակութային կենտրոնը, որը գտնվում էր Լոնդոնի հյուսիսում: