Թուրքական ժողովրդավարությունը «երկրորդ կարգի չէ». Ահմեդ Դավութօղլու

davutogluԻնչպես հաղորդում են «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ քննարկելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և հայտնելով Անկարայի պաշտոնական դիրքորոշումը այս հարցում:

Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը որակվել են որպես «անսովոր», մինչդեռ այլ երկրներում նման դեպքերը սովորական երևույթ են: Թուրք արտգործնախարարը իր դժգոհությունն է հայտնել Թուրքիային քննադատելու համար՝ հիշեցնելով ԱՄՆ-ում ծանր հետևանքներ թողած «Occupy Wall Street» նախաձեռնության մասին: «Ժողովրդավար ցույց իհարկե կա, և մենք հարգանքով ենք դրան վերաբերվում, սակայն որոշ ուժեր փորձում են ապակայունացնել վիճակը Թուրքիայում»,-նշել է Դավութօղլուն: Վերջինս ընդգծել է, որ թուրքական ժողովրդավարությունը ամենևին էլ «երկրորդ կարգի չէ»:

Սիրայում առավելությունը Ասադի բանակի կողմն է անցել

asadՍիրիայում երկու տարի շարունակվող ներքաղաքական պատերազմում երկար ժամանակ է, ինչ Լիբանանի հետ սահմանին գտնվող Քուսեիր քաղաքը գտնվում էր ընդդիմության ձեռքում: Ահա այսօր ռազմավարական նշանակություն ունեցող այդ կետը անցել է նախագահ Բաշար Ասադի ուժերի հսկողության տակ: «El Arabiya» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ սիրիական ընդդիմությունը երեկ գիշերը հետ է քաշվել Քուսեիր քաղաքից: Հայտնի է, որ Ասադի բանակի հետ միասին Քուսեիրի համար Սիրիայի ազատության բանակի և մյուս ընդդիմադիրների դեմ պայքարել են նաև «Հզբալլահ»-ի մարտիկները:

Ընդդիմադիր ուժերը «Reuters» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ իրենց հետ քաշվելու պատճառը ռազմական սպառազինության պակասությունն էր և Ասադի բանակի գերազանցությունը զենքի տեսանկյունից: Հայտնի է նաև, որ օդային ռմբակոծման հետևանքով քաղաքում մեծ թվով զոհեր և վիրավորներ կան:
Սիրիական կառավարության բանակն էլ վերջին զարգացումների վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել. «Երկրի ամեն մի անկյունը մեր հսկողության տակ վերցնելով՝ շարունակելու ենք պայքարել: Մեր վրա հարձակվողներին առանց վարանելու երկաթե բռունցքով հակահարված ենք տալու: Նրանց ճակատագիրը կամ հանձնվել է, կամ էլ մեռնելը»:

Թուրքիայում ցույցի ժամանակ “Ալիև, հերթը քոնն է” վերտառությամբ պաստառ են պարզել

1Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող ցույցերի ժամանակ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված կարգախոսներ են հնչել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ մի խումբ ցուցարարներ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում “Ալի’և, հերթը քոնն է” վերտառությամբ պաստառներ են պարզել: Ըստ կայքի` այդ ցուցարարներն ադրբեջանցիներ են`ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ: Արդեն տեղեկություններ կան երրորդ զահի մասին:

 

Հավելենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից: “Ցույցի սկզբնական շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում ”,- ասել է նա:

 

 

 

 

Ֆուկուսիմայի ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսքի մեկ այլ դեպք է գրանցվել

2Ֆուկույամայի ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսքի մեկ այլ դեպք է ÕՃապոնիայի Ֆուկուսիմայի ատոմակայանի օպերատորը չորեքշաբթի ասել է, որ հայտնաբերվել է ռադիոակտիվ ջրի մեկ այլ արտահոսք:

Tokyo Electric Power-ի (TEPCO) փոխանցմամբ՝ աշխատակիցներից մեկը տեսել է ռադիոակտիվ ջրի բաքից հոսող ջուրը, որի հոսքի արագությունը կազմում էր մեկ կաթիլ՝ 3-4 վայրկյանը մեկ:
Բաքի տակ տեղադրվել է ներծծող նյութ:
TEPCO-ի համար հերթական գլխացավանքն  է դարձել հարյուրավոր բաքերը, որոնց մեջ պահվում  են ռադիոակտիվ ջրեր:
Երկուշաբթի TEPCO-ն հայտարարել էր, որ ստորգետնյա ջրերում կա ռադիոակտիվ ցեզիում: Սա հակասում է  ավելի վաղ արված հայտարարությանը համաձայն որի՝ ջուրը անվնաս է:
Ընկեությունը մտադրված էր ստորգետնյա ջրերը արտանետել ծով, սակայն տեղական ձկնորսերի ցույցերի հետևանքով ծրագիրը ի կատար չի ածվել:

Լատվիան կարող է մտնել եվրագոտի

1Լատվիան կարող է մտնել եվրագոտիԵվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի Լատվիային կանաչ լույս է ցույց տվել՝ համաձայնելով տեսնել նրան եվրագոտու կազմի մեջ:

Հանձնաժողովը վճռել է, որ Լատվիան կարող է եվրո կիրառել 2014թ-ից:
Զեկույցը կփոխանցվի Եվրոպական խորհրդարան և  եվրագոտու 17 երկրների ֆինանսենրի նախարարներին, ովքեր հուլիսին վերջնականապես կկայացնեն Լատվիայի եվրագոտի ընդունելու որոշումը:
Համաձայն Եվրոպական հանձնաժողովի՝ Լատվիան բավարարել է գոտուն միանալու համար անհրաժեշտ բոլոր տնտեսական պայմանները և նրա ազգային օրենսդրությունը համահունչ է Տնտեսական և արժութային միության օրենքներին:
Երկրի կառավարությունը նաև գոհունակության է արժանացել 2008-2009թթ խորը ճգնաժամը հաղթահարելու համար:

Սաուդյան արաբացի տղամարդը իր հեռախոսից տեքստեր է ուղարկում 80 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենայի կապոտին նստած (տեսանյութ)

m2Սաուդյան արաբացի տղամարդուն նկարահանել են 80 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենայի առաջնամասում նստած` հեռախոսով տեքստ հավաքելիս:

Հոլովակում երևում է, թե ինչպես է տղամարդը մեքենայի առաջնամասում նստած ձգվում, հանգստանում և նույնիսկ օդի մեջ թափահարում ոտքերը:

Զարմանալի հոլովակը արագ ինտերնետային հիթ է դարձել և YouTube-ում անցած շաբաթ տեղադրվելուց հետո դիտվել է 1.1միլիոն անգամ:

Հոլովակը նկարահանվել է Սաուդյան Արաբիայի մայրուղիներից մեկում` այդ մեքենայի կողքից ընթացող մեկ այլ մեքենայից:

Արիասիրտ տղամարդը կրում է ավանդական արաբական զգեստ և իր ձեռքի հեռախոսով տեքստ է հավաքում:

Հոլովակի վերջում տղամարդը հետ է շրջվում և ձեռքերը դնում մեքենայի տանիքին:

Պարզ չէ արդյո՞ք հոլովակի նկարահանումը պլանավորված էր, թե ուղղակի պատահական է ստացվել:

Վերջերս կրկին սաուդյան  արաբացի հինգ տղամարդ երթևեկել էին երկու անիվի վրա տեղաշարժվող մեքենայի դրսի հատվածի վրա նստած:

Էրդողանի կառավարությունը ճնշող և միապետական է. Օրհան Փամուք

pamuk Նշանավոր թուրք գրող Օրհան Փամուքը ևս անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ցույցերին: Այդ մասին նրա հոդվածը տպագրվել է «Zeitung» և «Guardian» ամսագրերում:

«Կառավարությունը մայիս ամսին արգելեց հրապարակում ցույցեր անցկացնել: Այնուհետև որոշում կայացրեցին քաղաքի կենտրոնի այս միակ կանաչ հրապարակը վերածել սովորական մի առևտրի կենտրոնի: Էրդողանի կառավարությունը մեծ սխալ գործեց` առանց ստամբուլցիներին հարցնելու  որոշելով միլիոնավոր մարդկանց համար անձնական հիշողություն հանդիսացող այդ հրապարակում և հետևում գտնվող այգում մեծ փոփոխություններ կատարել: Այս անտարբեր քաղաքականության ակունքը անկասկած կառավարության հետզհետե մեծացող ճնշող և միապետական կեցվածքն է: Կարծում եմ՝ այս հարցում վստահություն և հույս է ներշնչում այն հանգամանքը, որ ստամբուլցիները չեն կարող հրաժարվել Թաքսիմի հրապարակում քաղաքական ցույցեր անելու իրենց իրավունքից և հիշողություններից»,-գրել է Փամուքը:

Նյու Յորքում 100 հրեա դպրոցականներ հեռացվել են ինքանթիռից իրենց հեռախոսները չանջատելու համար

s1Հրեա ավագ դպրոցականների  մեծ խմբին հեռացրել են ինքնաթիռից, երբ նրանցից ոմանք հրաժարվել են անջատել իրենց հեռախոսները:

Երկուշաբթի օրը 100 աշակերտից  բաղկացած խումբը և իրենց ուղեկցորդները հեռացվել են Նյու Յորքից Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք թռչող ինքնաթիռից:

SouthWest ավիաուղիներից MailOnline-ին տեղեկացրել են, որ ինքնաթիռի մեջ կային 137 ուղևոր, որից 108 հեռացվել են:

Ուսուցիչները պնդել են, որ օդանավակայանի անձնակազմը չափից շատ մեծ արձագանք է տվել դեպքին: Դպրոցականներին  ուղեկցողները ևս հեռացվել են:

Աշակերտներից  մեկի կարծիքով նման դեպք չէր լինի, եթե իրենց փոխարեն աթեիստ դպրոցականների  խումբ լիներ:

Ըստ օդանավակայանի տեղեկությունների` ուսանողները օդանավի մեջ հանգիստ չէին նստում և օգտագործում էին իրենց հեռախոսները, ուստի իրենք ստիպված են եղել թռիչքը հետաձգել:

Դպրոցի տնօրենի տվյալներով` աշակերտներն  իրենց այդքան էլ վատ չեն պահել` ավելացնելով, որ իրենք այդ  խմբերի հետ բազմաթիվ անգամ ճամփորդել են և նման ոչ մի դեպք չի գրանցվել:

 

Ադրբեջանում ավագ գիտաշխատողը ցածր աշխատավարձի պատճառով ինքնասպան է եղել

2 (4)Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) ավագ գիտաշխատող Թալիբով Շահլար Թալիբօղլուն ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, գիտաշխատողն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել, որում նշել է, որ այդ քայլին դիմում է ֆինանսական խնդիրների, կյանքից հոգնելու պատճառով: Ըստ կայքի`գիտաշխատողին “սպանել է” ցածր աշխատավարձը:

ԱԳԱԱ-ի Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Իլհամ Ալեքփերովը հաստատել է, որ ինստիտուտում  նման աշխատակից եղել է: Սակայն տնօրենին տեղեկացրել էին, որ Թալիբովը մահացել է սեփական մահով:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Արդեն ստեղծվել են լուրջ խնդիրներ Էրդողանի կառավարության համար

DSCN3961Այսօր « Արմատ» մամուլի ակումբում արաբագետ Արմեն Պետրոսյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանը լրգարողների հետ քննարկեցին հարևան Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Արաբագետը իր խոսքում շեշտեց այն, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները մեծապես տարբերվում են «Արաբական գարուն» ապրած երկրներում արդեն ավարտված պրոցեսներից: Նա նշեց, որ դժվար է ասել, թե Թուրքիայի այդ շարժումը ինչպես կզարգանա:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ նկատեց, որ շարժումը վերջին օրերին ասես փոքր ինչ մարել է, սակայն ակնհայտ է, որ արդեն իսկ հասցրել է լուրջ խնդիրներ ստեղծել Էրդողանի կառավարության համար` հատկապես, եթե նկատի ունենանք, որ շարժմանն են միացել որոշ քաղաքների իշխանություններ, որոնց դերը երկրի կյանքում բավական կշիռ ունի:

ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերին մասնակցելուց

1 (4)ԱՄՆ Պետդեպարտամենտը խնդրել է Թուրքիայում գտնվող ամերիկացիներին չմասնակցել ցույցերին և ուշադիր հետևել երկրում տիրող իրավիճակին, հաղորդում է “ՌԻԱ Նովոստի”-ն:

“ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճանապարհորդում կամ ապրում են Թուրքիայում, պետք է ուշադիր լինեն բռնության հնարավորությունների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերից և մարդկանց կուտակումներից։ Նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերը կարող են վերաճել բռնության”,- հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Թուրքիայում ամերիկացիների վրա հարձակումներ չեն եղել, սակայն ԱՄՆ քաղաքացիները հայտնվել են թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվածների թվում։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվել գրանցվել Պետդեպարտամենտի հատուկ ծրագրում, որը թույլ է տալիս ճանապարհորդողներին հրատապ հաղորդագրություններ ստանալ ամերիկյան իշխանություններից։ Ամերիկացիներին խնդրվում է նաև կապվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան, Ստամբուլում, Ադանայում և Իզմիրում հյուպատոսությունների հետ։

Իզմիրում ձերբակալվել է 24 բլոգեր

2 (3) Թուրքիայում` Իզմիր քաղաքում, ձերբակալվել է 24 մարդ, ովքեր կասկածվում են սոցիալական ցանցերում անկարգություններ հրահրելու և հակակառավարական քարոզչություն տարածելու համար, հաղորդում է թուրքական “Դողան” գործակալությանը։

Եվս 14 բլոգեր հետախուզման մեջ է գտնվում։ Տեղի իշխանությունների համաձայն՝ ապօրինի գործունեության մասին ապացույցները հայտնաբերվել են նրանց համակարգիչներում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ:

Հավելենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից: “Ցույցի սկզբնական շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում ”,- ասել է նա:

Ռուսաստանում կատուն փորձել է բջջային հեռախոսներ մտցնել բանտի տարածք

c1Բոլորին հայտնի է, որ բանտարկյալները կաշառում են բանտապաններին բջջային հեռախոսներ իրենց հետ ներս տանելու համար:

Սակայն վերջին հինգ ամիսների ընթացքում գրանցվել է կատվին որպես մեղսակից օգտագործելու երկրորդ դեպքը:

Ռուսաստանի հյուսիսային հատվածում գտնվող բանտի պահակները բռնել են ցանկապատի վրայով երկու բջջային հեռախոսներ և հեռախոսի լիցքավորման սարքեր տանող կատվի:

Դաշնային բանտային ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը, Կոմի շրջանի Սիկտիվկարա քաղաքի մոտակայքում գտնվող քրեական գաղութում:

Դեռևս պարզ չէ, թե կատուն ինչպես պետք է տեղ հասցներ իր վրա կապված բեռը:

Բանտի ներկայացուցչի տվյալներով` իրենք կատվին կպահեն այնքան ժամանակ, մինչև հետաքննության արդյունքում բանտարկյալներից չպարզեն, թե ում համար էին նախատեսված հեռախոսները:

Ավելի վաղ նման դեպք գրանցվել էր Բրազիլիայում, երբ Ալագաոս շրջանի Արպիրակա քաղաքի բանտում պատահաբար նկատել էին բանտի դարպասներից անցնող ժապավենով կապված մի կատվի:

Նրանք կատվի վրա հայտնաբերել էին հորատիչ, ականջակալներ, հիշողության քարտ, մարտկոցներ և հեռախոսի լիցքավորման սարք:

Նոր տարվա տոնին հաջորդած այդ դեպքի վերաբերյալ բանտի ներկայացուցիչը նշել էր, որ դժվար է պարզել է, թե ով է պատասխանատու դրա համար, քանի որ կատուն չի խոսում:

 

Թաիլանդում շունը փրկել է աղբանոց նետված փոքրիկին

i (3)Բանգքեվ ցեղատեսակի Պուի անունով շունը քաղաքային աղբանոցում պլաստիկե տոպրակ է հայտնաբերել, որում նորածին էր: Դեպքը կատարվել է Բանգկոկից 75 կմ հեռավորության վրա գտնվող Այյութայ նահանգում:

Խելացի շունն իր տիրոջ տուն է բերել նորածնով տոպրակը: Տերերը լսելով իրենց շան բարձր հաչոցը, դուրս են եկել ու տեսել ատամներով բռնած  տարօրինակ տոպրակը, որը բացելով հայտնաբերել են նորածին երեխա:

Փոքրիկին իսկույն մոտակա հոսպիտալ հասցրին:  Բժիշկները պարզեցին, որ երեխան թերհաս է.նա կշռում էր 2,2 կգ: Իշխանություններն արդեն սկսել են երեխայի ծնողների որոնումները: Պատճառները նույնպես փորձում են պարզել:

Երեխային փրկելու համար խելացի շանը պարգրևատրել են կաշեփոկով ու կարմիր խաչի տեղի ներկայացուցչության մեդալով: Շան տիրոջը դրամական պարգևավճար են հանռնել:

 

 

Սիրիայում քիմիական զենք է կիրառվել 4 անգամ

i (2)Ժնևում հրապարակվել է Սիրիայի գծով ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը, որի համաձայն, այդ երկրում քիմիական զենք է կիրառվել 4 անգամ.հայտնի չէ սակայն, թե ում կողմից:

ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն խոստովանել է, որ այնուամենայնիվ  քիմիական զենք կիրառում են զինյալները, սակայն կազմակերպությունում դրա մասին խոսել չի կարող: Նա հաստատել է, որ խաղաղ բնակիչների նկատմամբ թունավոր գազ են կիրառել զինյալները, սակայն զեկույցում դա չի արձանագրվել: Կողասրահում անվանի դատախազը խոստովանել է, որ իր վրա լուրջ ճնշում է գործադրվում:

“Ինձ սադրանքի է ենթարկել մի լրագրող: Այն պահին, երբ նա ասում էր, թե նախագահ Ասադը քիմիական զենք է կիրառում, ես այդ պահին կարդում էի այն պատասխանը, որում ասվում էր, որ քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը կասկածելի տարրերի վրա է ընկնում, որոնք կապ ունեն ապստամբների հետ: Ես իսկույն պատասխանեցի լրագրողի վերն ասվածին, ինչը ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ”, պատմել է նա:

Նրա խոսքով, մահապատիժներն ու կտտանքները, որոնք իրականացնում են զինյալները, հիշատակվում են ի միջի այլոց: Զեկույցում չկա նաև այն դեպքի նկարագրությունը, երբ ընդդիմադիրը սպանված զինվորին անդամահատում ու սիրտն ու լյարդը դուրս է բերում.”Դա ծայրահեղ դաժանության դրսևորում է: Այո, ես տեսել եմ այդ կադրերը: Նման բաները չեն տեղավորվում գլխում: Ես նման բան չեմ տեսել անգամ Բալկանյան հակամարտության ժամանակ”,խոստովանել է նա:

Կառլա դել Պոնտեն մեկնաբանել է իրավիճակը,երբ ԱՄՆ-ը բազմիցս հայտարարեց, որ զենիթահրթիռային  С-300 համակարգերը կարող են խանգարել ժնևյան կոնֆերանսն անցկացնելուն:”Ես կարծում եմ, որ դա վտանգավոր է: Մատակարարված զենքը օգտագործվում է հանցագործություններ կատարելու նպատակով”,եզրափակել է ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամը:

Դերասան Մայքլ Դուգլասը պարզաբանել է իր խոսքը օրալ սեքսի ու կոկորդի քաղցկեղի կապի մասին

pic_b4d9ebb43e3f24076af9aacd5c81f1a1Դերասան Մայքլ Դուգլասը հրաժարվել է այն խոստովանությունից, որ իր մոտ ախտորոշված կոկորդի քաղցկեղի պատճառը օրալ սեքսն է: Դերասանի ներկայացուցչի խոսքով, Դուգլասը պատմել է, որ օրալ սեքսն ու կոկորդի քաղցկեղը կարող են կապված լինել, սակայն դա չի նշանակում, որ դերասանն իր հիվանդության դեպքի մասին է ասել:

Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ձայնագրության մեջ “Ինչն է ձեր կարծիքով, ծանրաբեռնել ձեր օրգանիզմը.թմրանյութերը, ծխելը, ալկոհոլը” հարցին Դուգլասը պատասխանել է`”Ոչ, չեմ կամենում մանրամասների մեջ խորանալ, բայց  քաղցկեղի այս տեսակն առաջացել է մարդու պապիլոմավարակի պատճառով, որը փոխանցվել է կունիլինգուսի միջոցով”:

Իր հարցազրույցում Դուգլասը  ասել է նաև, որ օրալ սեքսը կարող է ինչպես պատճառ լինել կոկորդի քաղցկեղի, այնպես էլ լավագույն դեղամիջոցը: Նրա խոսքերը քննադատել է լոնդոնյան մի բժիշկ: Նա ենթադրել է, որ դերասանը կարծում է, թե վարակի հետ շփումը իմունիտետ է մշակում, “սակայն իրականում դա այդպես չէ”: Ընդ որում, բժիշկը հավելել է, որ պապիլոմավարակը իսկապես  փոխանցվում է օրալ սեքսի ժամանակ, սակայն առողջանալու շանսերը մեծ են:

Մայքլ Դուգլասը 2011-ին հայտարարեց հիվանդությունը հաղթահարելու մասին: Բուժման ընթացքում նա նիհարեց 20 կգ:

“Միսս Չինաստան”-ին ազատել են Դորոնինի հետ կապի պատճառով

7“Սև հովազի” հետ հարաբերությունները դադարեցնելուց հետո, ռուսաստանցի օլիգարխ Վլադիսլավ Դորոնինը սիրավեպ է սկսել երկարաոտ մոդել Լուո Զիլինի հետ: Նա “Միսս Չինաստան-2011” ի տիտղոսակիրն է:

“Կապիտալ գրուպի” 50-ամյա տիրոջ ու 25-ամյա չինուհու հարաբերությունները խաչ դրեցին աղջկա կարիերային այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին վերջինիս լուսանկարները:

Նյու Յորքի մոդելային MIX Model  գործակալության նախագահը հայտնել է, որ իրենք պայմանագիրը չեղյալ են հայտարարել.”Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այսուհետ Լուո Զիլինի հետ չենք համագործակցելու մի քանի պատճառով”: Գործակալության ղեկավարի խոսքով, համագործակցությունը դադարեցվել է նախորդ շաբաթ` մադելի “ոչ պրոֆեսիոնալ վարքագծի ու աշխատանքային վարքականոնը խախտելու պատճառով”:

Չինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, մոդելն իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 2003-ին` ոգեշնչվելով Սինդի Քրոուֆորդի կենսագրությամբ: Կարճ ժամանակում նա կարողացել է անվանի դիզայներների սրտերը գերել ու հայտնի բրենդեր ներկայացնել(Chanel, Bvlgari, Cartier, Gucci, Guess, Armani, Ferragamo, Versace, Bottega Veneta, Louis Vuitton, Marc Jacobs, Chloe):

400Նա մեծ ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ իր երկիրը ներկայացրեց “Միսս Տիեզերքի” 60-րդ մրցույթին ու զբաղեցրեց 4-րդ տեղը:

Իսկ Դորոնինը մի քանի ամիս է , ինչ  Նաոմի Քեմբլի հետ հարաբերությունները դադարեցնելու պատճառով հայտնվել է պապարացցիների ուշադրության կենտրոնում:

 

Չինաստանում 56 ավտոմեքենա միմյանց են բախվել. կա 9 զոհ

iՉինաստանում  Պեկինը  Հոնկոնգի ու Մակաոյի հետ կապող արագընթաց ավտոճանապարհի վրա խոշոր պատահար է տեղի ունեցել.իրար են բախվել 56 ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, նրանցից 8-ը` տեղում: 95 մարդ էլ տուժել է.բոլորը զանազան վնասվածքներ են ստացել:

Ոստիականության տեղեկացմամբ, վթարի հետևանքով կիլոմետրանոց  կուտակում է գոյացել, հարյուրավոր մարդիկ արգելափակվել են ավտոմեքենաների մեջ: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:

 

“Սիրո թագուհին” ցանկանում է Ադրբեջանի նախագահ դառնալ

1 (3)2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև իսրայելաբնակ կին լրագրող, իրավաբան, հասարակական գործիչ, գրող, Ադրբեջան-Իսրայել բարեկամության ասոցիացիայի անդամ Միլանա Գորենշտեյնը:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “1նյուզ” կայքը` հղում կատարելով “Միլանաս” կայքին, Միլանան 1969թ.-ից սկսած Ադրբեջանի քաղաքացի է:

Միլանայի թեկնածությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններում առաջադրելու է “Սիրո Կուսակցություն” քաղաքական ուժը:

Լրագրողուհու նախընտրական ծրագրի հիմնական բովանդակությունն արդեն հայտնի է՝ բարելավել մարդու իրավունքների վիճակը, ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների նկատմամբ, կատարելագործել առողջապահության և կրթության համակարգերը, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հակամարտությունը:

Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:

Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհից տուժածների թիվը հասել է 17-ի

619191Վերջին տվյալներով բուժօգնության է դիմել ստորգետնյա անցման 17 ուղևոր.նրանք թունավորվել են “Օխոտնիյ ռայ” կայարանում, նրանցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:

Ներկա դրությամբ ուղևորների տարհանումն ավարտվել է: 8:17-ին “Օխոտնիյ ռայ” և “Լենինի անվան գրադարան” կայարանների  արանքում մալուխի բռնկում է եղել: Տարհանվել է ավելի քան 4500 ուղևոր: Հրդեհի կապակցությամբ դադարեցվել է գնացքների երթևեկությունը:

Հրշեջները երկար ժամանակ չէին կարողանում շիջել հրդեհը, քանի որ բռնկված մալուխը գտնվում էր բարձր լարվածության տակ: Ժամը 9-ի մոտ 10 քմ տարածքով հրդեհը հաջողվեց մեկուսացնել: