ՄԱԳԱՏԷ-ն ստուգում է Չեռնոբիլը

i (3)ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սկսել են տանիքի ստուգումը, որը փլուզվել էր այս տարի, փետրվարին: ՉԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Իգոր Գրամոտկինը նշել է, որ առաքելության ընթացքում փորձագետները կծանոթանան  հետաքննությունների, տարածքի ռադիացիոն մոնիթորինգի արդյունքներին, կայցելեն դեպքի վայր ու վերջում պաշտոնական հաշվետվություն կներկայացնեն:

Ինչպես հայտնել էին, այս տարվա փետրվարին  ՉԱԷԿ-ի արդյունաբերական տարածքում, օտարման գոտում մասնակի փլուզվել էր պատի 10 պանել ու №4 էներգաբլոկի սարքավորումների  սրահի թեթև տանիքը: Էկոլոգներն իրենց մտահոգությունը հայտնեցին կատարվածի կապակցությամբ: Սակայն Ուկրաինայի ԱԻ պետծառայությունից հայտնեցին, որ վտանգ չկա:

Սալվադորում աբորտի իրավունքից զրկվածին կեսարյան հատում են կատարել

130530070438_salvador_human_rights_abortion_304x171_afp22-ամյա ծանր հիվանդ հղի կինը, որին Սալվադորի Գերագույն դատարանն արգելել էր աբորտ անել, հաջողությամբ կեսարյան հատման է ենթարկվել:

Ինչպես  ավելի վաղ նշել են կնոջ փաստաբանները, նա տառապում է լյարդի ու մաշկի ծանր հիվանդություններով, ընդ որում, նրա պտղի մոտ գրանցվել էր ուղեղի մի մասի կամ էլ լրիվ կենտրոնական նյարդային համակարգի բացակայություն:

Նախորդ շաբաթ դատարանը հաստատեց, որ  կյանքի իրավունքի պաշտպանության համար Սալվադորում, բեղմնավորման պահից սկսած, գործում է աբորտի արգելքը:

Ընդ որում, երկրի առողջապահության նախարար Մարիա Իսաբել Ռոդրիգեսը լրագրողներին հայտարարել է, որ կեսարյան հատումը հակաօրինական վիրահատություն չէ:

Եվրոպայում ջրհեղեղն ուժեղանում է. 9 զոհ կա

130604021051_floods_prague_512x288_bbcՈւժեղ ջրհեղեղի պատճառով Չեխիայի իշխանությունները ստիպված երկրի հարավում բացել են ջրարգելները, որպեսզի թուլացնեն ճնշումն ամբարտակների վրա, ինչի պատճառով ջրի հսկայական քանակ դեպի Պրահա է հոսում:

Մայրաքաղաքով հոսող Վլտավա գետի մակարդակը շարունակում է բարձրանալ ու կանխատեսումների համաձայն, այսօր կհասնի կրիտիկական նիշի:

Աղետալի վիճակը ստեղծվել է հորդառատ անձրևների պատճառով: Մի քանի օրում այստեղ տեղումների  2 ամսվա նորմ է թափվել:

Ջրհեղեղի պատճառով Չեխիայում 7 մարդ է զոհվել, Ավտրիայում` 2 ու 3-ն էլ անհայտ կորած են համարվում:

Գերմանիայում երկրի հարավ են ուղարկել զինվորական ստորաբաժանումներ: Բավարական Պասսաու քաղաքում ջրի մակարդակը հասել է մի մակարդակի, որ չի եղել XVI դարից: Շատ քաղաքներ հեղեղված են, մարդկանց տարհանում են նավակներով: Որոշ հատվածներ փրկարարները պարզապես չեն կարողանում հասնել:

Բրազիլական գեյ-շքերթ

BRAZIL-LGBT-PRIDE-PARADEՍան Պաուլոյի կենտրոնական փողոցներով միասեռ ամուսնությունների պաշտպանության համար գեյ-շքերթներ են անցկացվել, նշում է MIGnews.com.:

Հրատարակությունը հիշեցնում է, որ Բրազիլիան մայիսին դարձավ լատինաամերիկյան երրորդ խոշոր երկիրը, որտեղ  միասեռ ամուսնությունները թույլատրվել են:

Բրիտանացիներին թափված սննդի համար սպառնում են տուգանքով

i (1)Բրիտանիայի խորհրդարանի անդամներն առաջարկել են տուգանել քաղաքացիներին` սննդային թափոնի ծավալները նվազեցնելու նպատակով:

Ձեռնարկի հեղինակները կարծում են, որ թագավորությունում, ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ արտադրությունում, չափազանց շատ սնունդ է թափվում, միջինվիճակագրական ընտանիքը թափում է  գնած մթերքի ու ըմպելիքների շուրջ 20%-ը: Դրա համար էլ մթերքի հանդեպ խնայող վերաբերմունքը խթանելու համար  նախաձեռնող խումբն առաջարկել է ռեստորանային հատվածի սննդային թափոնի համար լիմիտ սահմանել ու կարգը խախտելու համար տուգանել:

Խորհրդարանականները խնդրել են նախարարներին նմանատիպ պահանջ սահմանել նաև մթերք արտադրողների ու վաճառողների նկատմամբ, ինչպես նաև  սննդային թափոնների օգտագործման համար մշակել  մեխանիզմ:

Սաուդյան արքայազնը 3 օրում Դիսնեյլենդում ծախսել է 20 մլն դոլար

i (4)Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆահդ ալ-Սաուդը 3 օրվա ընթացքում փարիզյան Դիսնեյլենդում զվարճանալու համար ծախսել է 20 մլն դոլար: Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նա որոշել է նշել ուսման  ավարտն ու  ավարտական դիպլոմը: Մայիսին նա 3 օրով վարձակալեց ամբողջ պարկի տարածքն ու ատրակցիոնները`  իր ու իր հյուրերի համար:

Փարիզյան Դիսնեյլենդի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հատուկ նրա համար կազմակերպվել է դիսնեյյան հերոսներով շոու:

Ստամբուլահայերը ևս մասնակցում են քաղաքում տեղի ունեցող ցույցերին. «Լույս» հանդեսի թղթակից

5Ինչպես մեզ հաղորդեց Ստամբուլից հայկական համայնքի «Լույս» հանդեսի թղթակիցը՝ երեկ ողջ գիշեր քաղաքում շարունակվել է լարված մթնոլորտ տիրել: Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ երեկ գիշեր Ստամբուլի փողոցներում կաթսաներով և թավաներով ամբոխի երթ է ընթացել: Քաղաքի հրապարակներում և կենտրոնական փողոցներում շարունակվում էր ցուցարարների ելույթները, սակայն ոստիկանության միջամտությունը թուլացել է: Վերջին տեղեկություններով՝ երկրի վարչապետ Թայիփ Էրդողանը, թողնելով երկիրը նման վիճակում, գնացել է Մարոկկո:

Խոսելով հակակառավարական ելույթներին հայկական համայնքի մասնակցության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ հայ երիտասարդության մի մասը նույնպես միացել է ցուցարարներին, սակայն դա բնական է և առանձնահատուկ ոչ մի երևույթ չկա: Մեր այն հարցին, թե արդյոք սկսված շարժումը կարող է վերածվել հեղափոխական ալիքի, «Լույսի» թղթակիցը նշեց. «Խաղաղ ցույցը միանգամից վերածվեց հասարակական շարժման: Սակայն հույս ունենք, որ այն չի վերածվի հեղափոխության, քանի որ հենց ցուցարարները բավականաչափ վնաս են հասցրել բնակչության ունեցվածքին: Այսպիսով Թուրքիան հետընթաց է ապրում և լավ կլինի, որ րոպե առաջ ավարտվի այս ամենը»:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը գոհ չէ Իրանի հետ բանակցությունների արդյունքից

3ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը գոհ չէ Իրանի հետ բանակցությունների արդյունքիցՄԱԿ-ի միջուկային գործակալությունը երկուշաբթի ասել է, որ Իրանի հետ բանակցությունները տեղում դոփում են:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն բարձրաձայնել է անորոշ արդյունքների մասին:
Թեհրանը չի ընդունում մեղադրանքները:
Նա նաև ասել է, որ Իրանը առաջ է շարժում ծանր ջրի ռեակտորներ ստեղծելու և ուրանի հարստացման ծրագիրը:
ՄԱԳԱՏԷ-ն 2012թ-ից ի վեր փորձել է Իրանին ներգրավել միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված բանակցությունների մեջ:
Սակայն վերջին 17 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներում որևէ առաջընթաց չի գրանցվել:

Պիստորիուսի ընտանիքը ապշել է տարածված նկարներով

2Պիստորիուսի ընտանիքը ապշել է տարածված նկարներովՕսկար Պիստորիուսի ընտանիքն ասել է, որ ապշել է` Օսկարի ձեռքով սպանված ընկերուհու նկարները տեսնելով:

Նկարները լրատվամիջոցների միջոցով տարածվել է անցյալ շաբաթ:
Ուրբաթ  բրիտանական Sky News-ը ցուցադրել է նկարներ, որտեղ պատկերված էր Պիստորիուսի Պրետորիայում գտնվող առանձնատան զուգարանը ընկերուհու արյունով պատված:
Պիստորիուսը կրակել է իր ընկերուհու` Ռևա Ստենկամպի վրա փետրվարի 14` Վալենտինի օրը:
Մարզիկն ասում է, որ իրեն թվացել է, թե տուն է ներխուժել ինչ-որ անհայտ անձ, և այդ իսկ պատճառով նա կրակ է բացել այդ ուղղությամբ:
Կանխամտածված սպանությամբ դատապարտվելու դեպքում Պիստորիուսնին կարող է սպասվել ցմահ ազատազրկում:

WikiLeaks-ի մասին նկարահանված ֆիլմի ռեժիսորը հեռանկար չունի. Ասսանժ

1WikiLeaks-ի մասին նկարահանված ֆիլմի ռեժիսորը հեռանկար չունի. Ասսանժ

WikiLeaks-ի հիմնադիր Ժուլիան Ասսանժը մեղադրել է WikiLeaks-ի  մասին վավերագրական ֆիլմի ռեժիսորին օբյեկտիվ չլինելու մեջ:
Լոնդոնի Էկվադորի դեսպանատանը ապաստան ստացած Ասսանժը հրաժարվել է համագործակցել Օսկար մրցանակակիր Ալեքս Գիբնիի հետ, ով նկարահանել է «Մենք գողանում ենք գաղտնիքներ. WikiLeaks-ի գաղտնիքները» ֆիլմը:
«WikiLeaks-երբեք չի համագործակցել Universal-ի կամ Ալեքս Գիբնիի հետ»,-ասել է ԱսսանժըSydney Morning Herald-ին ուղարկած էլ. նամակում:
Նա կարծում է, որ ռեժիսորը օբյեկտիվ չի մոտեցել, քանի որ ինքը հրաժարվել է համագործակցելուց:
WikiLeaks-ն իր կայքում գրել է, որ ֆիլմն իր մեջ պարունակում է սխալներ և խեղաթյուրված փաստեր:

Ստամբուլի ցուցարարները առաջին մարդկային զոհը տվեցին

ahmedԹուրքիայի բժիշկների միությունը հետաքրքիր տվյալներ է հրապարակել ամբողջ երկրով մեկ շարունակվող ցույցերի վերաբերյալ: Ստամբուլի «Gezi» այգու պահպանության համար սկսված խաղաղ ցույցերի արդյունքում, որոնք աստիճանաբար վերածվեցին հակակառավարական ելույթների, ցավոք արդեն առաջին զոհը կա: Երեկ գիշերը Ստամբուլի Մայիսի 1-ի թաղամասում մի մեքենա վրայերթի է ենթարկել Մեհմեդ Այվալըթաշ անունով մի երիտասարդի: Միությունը հրապարակավ հայտարարել է. «Այս մահվան պատասխանատուն այն կառավարությունն է, որը օրեր շարունակ ընթացող ժողովրդավար ցույցերը փորձում է բռնությամբ դադարեցնել, ցուցարարների իրավացի պահանջները լսելու փոխարեն նրանց «երեք-հինգ ավազակ» է անվանում»:

«Radikal»-ը հաղորդում է, որ միության հրապարակած տվյալներով՝ այժմ 26 վիրավոր բուժվում է հիվանդանոցում, որոնցից 2-ի վիճակը ծանր է, 5-ը գտնվում են խիստ հսկողության տակ: 880 մարդ դիմելով հիվանդանոց՝ բուժում է ստանում տնային պայմաններում: Այս թվերին ավելացնելով Ստամբուլի մեկ այլ հիվանդանոցում առաջին օգնություն ստացած 625 հոգուն՝ ընդհանուր առմամբ վերջին օրերին նվազագույնը 1485 վիրավոր է գրանցվել:
Անկարայի հիվանդանոցներից ստացված տվյալներով՝ այնտեղ նվազագույնը 414 վիրավոր կա, որոնցից 15-ի վիճակը ծանր է, իսկ մի երիտասարդ մահվան վտանգի տակ է գտնվում: Իզմիրում երկու օրվա ընթացքում հիվանցանոց են դիմել 420 վիրավոր, որոնցից 60-ը հոսպիտալացվել է:

Թաքսիմը Էրդողանի համար Թահրիր հրապարա՞կը կդառնա. «Time» հանդես

erdoganԱմերիկյան «Time» հանդեսը անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ իր հոդվածը վերնագրելով այսպես՝«Թաքսիմը Էրդողանի համար Թահրիր հրապարա՞կը կդառնա»: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիայում մի շարք ցույցեր են տեղի ունեցել Էրդողանի կառավարության ընդունած որոշումների դեմ՝ PKK-ի հարցում, Սիրիայի խնդրի վերաբերյալ, արհեստական վիժեցման արգելքի և ոգելից խմիչքի վաճառքի ու օգտագործման սահմանափակման օրենքների դեպքում, մամուլի ազատության հարցում: Սակայն «Time» հանդեսը նշում է, որ «Gezi» այգու համար սկսված ցույցերը որակապես տարբերվում են նախորդներից և այն վերջին տարիներին կազմակերպված ամենամեծ բողոքի նախաձեռնությունն է համարվում:

«Time» հանդեսը հիշատակել է նաև Էրդողանի կառավարության գրանցած տնտեսական հաջողությունները և նշել, որ վերջին իրադարձությունները վարչապետի համար պետք է «արթնության կոչ» լինեն: «Այժմ ցուցարարների շրջանում կան երիտասարդ ձախեր, աշխարհիկներ, քիչ թվով կրոնամետներ, որոնք բոլորն էլ հակակառավարական դիրքորոշում ունեն: Էրդողանի համար ամենամեծ վտանգն այն է, որ պահպանողական մուսուլմանները, տեսնելով ոստիկանության կիրառած բռնությունները, կարող են անցնել ցուցարարների կողմը»,-գրում է «Time»-ը:

Ստամբուլի «Gezi» այգու ցուցարարներին իր աջակցությունն է հայտնել «Lost» ֆիլմի դերասանուհին

lost«Radikal»-ը հաղորդում է, որ նշանավոր «Lost» ֆիլմում Դանիել Ռուսոյի կերպարը մարմնավորած Միրա Ֆուրլանը  իր «Twitter»-յան էջում աջակցությունն է հայտնել Ստամբուլի «Gezi» այգու պահպանության համար պայքարի դուրս եկած ցուցարարներին:

Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Թուրքիայի տասնյակ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցեր են, որոնց իրենց աջակցությունն են հայտնել ինչպես թուրք, այնպես էլ համաշխարհային կինոյի մի շարք հայտնի դեմքեր:

Թուրքիայի բախումները ազդել են Ստամբուլի բորսայի ցուցանիշների վրա

2Թուրքիայում օրեր շարունակ ոստիկանության և քաղաքացիների միջև ընթացող բախումներն  իրենց ազդեցությունն են ունեցել Ստամբուլի բորսայում տեղի ունեցող գործարքների վրա։

Ինչպես հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը, հունիսի 3-ին Ստամբուլի բորսայում դոլարը ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցել։

Թուրքական ընկերությունների արժեքը 30 վայրկյանում պակասել է 50 մլրդ լիրայով: Բանկային ցուցանիշը նվազել է 8%-ով:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են “Գեզի” այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածը ճանապարհ դարձնելու համար, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է, և այգին քանդվելու է։ Ոստիկանությունը դաժան մեթոդներով փորձել է ցրել ցուցարարներին: Այս ամենը մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլև  Թուրքիայի այլ քաղաքներում`դառնալով լայնամաշտաբ բախումների առիթ:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկով

1 (2)Բաքվում մեկնարկած Ապագայի միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հարցի կարգավորմամբ, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը

“Մենք կարծում ենք, որ հասունացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դժգոհությունները վերացնելու ժամանակը: Կարծում եմ, որ “ուղեղային կենտրոնները” պետք է մտածեն, թե ինչ է անհրաժեշտ անել այս տարածաշրջանի ապագայի համար: Կարևոր է, որ երկու երկրները մտածեն իրենց լուսավոր ապագայի մասին: Այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումներին ընդունված զեկույցները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործում”,-հայտարարել է դեսպանը:

Ապագայի միջազգային համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է այսօր: Համաժողովին քննարկվելու են նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Իսպանական տոնակատարության ժամանակ սատանային խորհրդանշող տղամարդը ցատկում է մեկ տարեկան երեխաների վրայով` նրանց ոգիները մաքրագործելու համար

f4Շատ քիչ ծնողներ կցանկանային, որ իրենց երեխաները նման միջոցառման մասնակցեին:

Իսպանիայի հյուսիսում գտնվող Կաստրիլո դե Մուրսիա գյուղում 1621թ-ից ի վեր ամենամյա կազմակերպվող փառատոնի ժամանակ սատանային ներկայացնող Էլ Կոլաչո անվանումն ունեցող տղամարդը ցատկում է երեխաների վրայով նրանցից չար ոգին վանելու համար:

Այս միջոցառումը կազմակերպվում է միջնադարյան Քորպուս Քրիստի կաթոլիկ տոնի շրջանակներում: Միջնադարյան ավանդույթի համաձայն` այս կերպ երեխաներին ցույց են տալիս ճիշտ կյանքի ուղին և չարքը քշվում է ամբողջ քաղաքից:

Արարողաության ժամանակ ծնողները իրենց երեխաներին պառկեցնում են ներքնակի վրա, և սատանային խորհրդանշող դեղին համազգեստով տղամարդը ցատկում է նրանց վրայով:

Արարողության ընթացքում տարբեր տարիների երեխաների վնասվելու դեպքեր են գրանցվել: Այն մինչ այժմ համարվում է աշխարհի ամենառիսկային տոնակատարություններից մեկը:

Նախորդ պապը` Բենեդիկտոս XVI, իսպանացի քահանաներին խնդրել էր այլևս չպահպանել այդ ավանդույթը:

Բեռլուսկոնիի պաշտպանը հայտնում է, որ նախկին վարչապետը անմեղ է սեքս սկանդալի հարցում

բեռլուսկոնիՍիլվիո Բեռլուսկոնիի պաշտպանը հայտնել է, որ նախկին վարչապետը համոզված է, որ սեքս սկանդալի կենտրոնում գտնվող մարոկացի անչափահաս աղջիկը կապված է եղել Եգիպտոսի նախկին նախագահի հետ:

Նիկոլո Գեդինին վերջնական փաստարկները ներկայացնելու ժամանակ նշել էր, որ Բեռլուսկոնին սեքսի համար չի վճարել անչափահաս աղջկան և, ինչպես նրան մեղադրում են, չի փորձել դա թաքցնել, այդ իսկ պատճառով նա պետք է անմեղ ճանաչվի:

Գեդինիի տվյալներով` Բեռլուսկոնին 2010թ-ի մայիսին Հոսնի Մուբարաքի հետ ճաշի ժամանակ երբեք չէր քննարկի Կարիմա ել Մահրուի հարցը, եթե իմանար, որ նա մարոկացի է, անչափահաս և բնակվում է Սիցիլիայում:

Բեռլուսկոնիի պաշտպանը ավելի ուշ տեղեկացրել է, որ աղջիկը հարաբերություններ է ունեցել Մուբարաքի հետ, որպեսզի իրեն ազատեն իր սենյակի հարևանից գողություն անելու համար սահմանված պատժից:

Բեռլուսկոնիին սպառնում է վեց տարվա ազատազրկում և ցմահ ազատում պետական գործերով զբաղվելուց:

Իրանի նախագահ Ահմադինեջադի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել գյուղական շրջանում

i3Կիրակի օրն  Իրանի նախագահ Մահմուդ Ահմանդեջադին տեղափոխող ինքնաթիռը ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Իրանի հյուսիսում գտնվող լեռնային շրջաններից մեկում: Նախագահի վեբ կայքում ավելի ուշ հրապարակվել էր, որ տուժածներ չկան: Ըստ կայքի` Ահմադինեջադը գնում էր ճանապարհային թունելը հանդիսավոր կերպով բացելու:

Արտակարգ վայրէջքի պատճառը հայտնի չէ:

Իրանական պետական լրտավական գործակալությունները հայտնում են, որ անհայտ պատահարի պատճառով նախագահ Ահմադինեջադի ուղղաթիռի օդաչուն կարողացել է ապահով կերպով վայրէջք կատարել, և նախագահը ժամանակին հասել է հանդիսավոր բացման արարողությանը:

Այս տարի լրանում է Ահմադինեջադի նախագահ լինելու երկրորդ շրջանը, և այս տարվա վերջ նոր ընտրություններ են լինելու, սակայն Ահմադինեջադը չի կարող երրորդ անգամ ընտրվել, քանի որ Իրանի ղեկավարներին արգելվում է երեք անգամ վերընտրվել:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հանդես է եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկով

1Բաքվում մեկնարկած Ապագայի միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հարցի կարգավորմամբ, հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը.

“Մենք կարծում ենք, որ հասունացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դժգոհությունները վերացնելու ժամանակը: Կարծում եմ, որ “ուղեղային կենտրոնները” պետք է մտածեն, թե ինչ է անհրաժեշտ անել այս տարածաշրջանի ապագայի համար: Կարևոր է, որ երկու երկրները մտածեն իրենց լուսավոր ապագայի մասին: Այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումներին ընդունված զեկույցները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործում”,-հայտարարել է դեսպանը:

Ապագայի միջազգային համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է այսօր: Համաժողովին քննարկվելու են նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

 

Աթենքում 3 պայթյուն է որոտացել

147999_mainimgԵրկուշաբթի առավոտյան Աթենքում 3 պայթյուն է գրանցվել, կա մեկ վիրավոր: Ըստ ոստիկանության հայտարարության` բոլոր երեք պայթուցիկները գազով լցված թիթեղե տարաներ են եղել:

Դրանցից մեկը պայթել է առավոտյան 8-ին երկրի Տրանսպարենտային հարցերի գլխավոր քարտուղարի գրասենյակի մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքում, որի ընթացքում վիրավորվել է մի կին:

Մյուս երկու սարքերը պայթել են ավելի վաղ՝ Տնտեսական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության և Շրջակա միջավայրի, էներգետիկայի ու կլիմայական փոփոխությունների նախարարության մասնաճյուղի մոտակայքում:

Հունաստանում սովորական երևույթ են դարձել քաղաքական գրասնեյակների, բանկերի վրա հարձակումները, քանի որ երկրում մի շարք անարխիստական խմբավորումներ են գործում: Պայթյունները հիմնականում իրականացվում են ուշ գիշերվա ընթացքում և հազվադեպ են տուժածներ լինում: