Իտալիայի իշխանությունները մաֆիոզից 60 մլն-ի ունեցվածք են առգրավել

i (4)Իտալիայում նեապոլիտանական մաֆիայի ղեկավարներից Ռաֆայել Պետրոնեից առգրավել են 60 մլն դոլարի ունեցվածք, այդ թվում` 40 բնակարան, 30 հողատարածք, 4 վիլա, ինչպես նաև խանութներ, գիշերային ակումբներ, հսկայական ավտոպարկ` 27 մոտոցիկլետ, և “Ֆերարի” սպորտային ավտոմեքենա:

Ոստիկանությունում հայտնում են, որ Պետրոնեն նեապոլիտանական մաֆիայի` կամորիի  պարագլուխներից մեկն է(Իտալիայի ամենաունևոր քրեական կազմավորումներից մեկը): Վերջին տարում այդ կազմավորման եկամուտը 6 մլրդ դոլար  է կազմել` 2 անգամ ավելի, քան սիցիլական մաֆիայինը:

Ֆրանսիական նախագահական գինիները վաճառքի են հանվել

130530113240-france-presidential-wine-sale-story-topՖրանսիայի նախագահի պաշտոնական նստավայրը իր մառաններից վաճառքի է հանել 1,200 շիշ գինի:

Հիմնականում բորդո և բուրգունդական գինիները հյուրասիրում էին նախագահի հետ ճաշող դեսպաններին կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Drouot աճուրդի տան տեղեկություններով՝ վաճառքից ստացված գումարը կօգտագործվի մառանները թարմացնելու համար:

1,200 գինիները կազմում են մառանների ընդհանուր պարունակության մեկ տասներորդ մասը: Դրանց մի մասը դարերի հնություն ունեն:

Աճուրդի տունը գինիները վաճառքի է հանել 19-ից մինչև 2,800  դոլար գնով:

Հնդկաստանում անտառով անցնող երկաթգծի վրա գնացքի հարվածից չորս փիղ է սատկել

e1Երկաթգծի վրա չորս փիղ է սպանվել արագընթաց գնացքի հետ բախման արդյունքում:

Արևելյան Հնդկաստանում փղերը հետ էին մնացել իրենց նախրից և  մարդատար գնացքը հարվածվել է նրանց:

Երկու մեծահասակ փղեր և մեկ ձագ սատկել էին տեղում, իսկ մյուս փիղը ստացած վերքերից սատկել էր ավելի ուշ:

Դեպքը տեղի էր ունեցել արևմտյան Բենգալ նահանգի մայրաքաղաք Կալկաթայից 400 մղոն հեռավորության վրա:

Դեպքից հետո երկաթգիծը ժամեր շարունակ փակված է եղել, քանի որ մյուս փղերը հավաքվել էին սատկած և վիրավոր փղերի շուրջը նրանց պաշտպանելու համար:

Մոտակա գյուղի բնակիչները միացել են փրկարարական աշխատանքներին, սակայն նրանց չի հաջողվել փրկել փղերին:

Երկաթգծի ներկայացուցչի տեղեկություններով՝ այդ հատվածը դուրս է փղերի գաղթի միջանցքից և իրենք այդ հատվածում փղերի գաղթի վերաբերյալ որևէ նախազգուշացում չեն ստացել անտառային վարչությունից:

Վերջին տարիների ընթացքում տասնյակ փղեր են սպանվել ազգային պարկերի և անտառների միջով գնացքների անցնելու հետևանքով: Ակտիվիստները կոչ են արել նման տարածքներով անցնելիս նվազեցնել գնացքների արագությունը:

Վերջին հաշվարկների տվյալներով Հնդկաստանում կա 26,000 վայրի փիղ:

 

Անջելինա Ջոլին չի մասնակցի իր մորաքրոջ հյուղարկավորությանը, քանի որ այդ նույնը օրը տեղի է ունենալու Բրեդ Փիթի նոր ֆիլմի պրեմիերան

j1Անջելինա Ջոլին չի մասնակցի իր մորաքրոջ հյուղարկավորությանը, քանի որ այդ օր համընկնում է Բրեդ Փիթի նոր ֆիլմի՝ «Համաշխարհային պատերազմ Z»-ի պրեմիերայի հետ:

 

Դերասանուհին, որը վերջերս երկակի մաստեկտոմիա էր անցել և իր 61-ամյա մորաքրոջը ևս կորցրել էր կրծքագեղձի քաղցքեղի հետևանքով, չի կարող մասնակցել Սան Դիեգոյում հունիսի 2-ին կայանալիք հյուղարկավորությանը, քանի որ նա այդ ժամանակ Լոնդոնում է լինելու:

Մորաքրոջ ամուսինը տեղեկացրել էր, որ չնայած դերասանուհին չի կարող մասնակցել հյուղարկավորությանը, սակայն նա կապ է հաստատել իրենց  հետ և դա բավականին սիրալիր էր իր կողմից:

j2Մորաքրոջ ամուսինը նաև հայտնել էր, որ ընտանիքը սկսելու է գումար հավաքել կրծքագղձի քաղցկեղի գենետիկական հետազոտության համար բարեգործական նպատակներով միջոցներ տրամադրելու նրանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ այդ հետազոտությունը:

Նա ավելացրել էր, որ Անջելինան կապ է հաստատել  իրենց  հետ, իսկ նրա եղբայրը այցելել է իրենց ցավը կիսելու նպատակով՝ նշելով, որ և´ Ջոլին, և´ նրա եղբայրը շատ կապված են եղել իրենց մորաքրոջ հետ:

 

Մեքսիկայում տեղի ունեցած փոթորկի արդյունքում զոհվել է երկու մարդ, 14-ը անհետ կորել են

m1Երեկ Բարբարա փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափը, զոհվել է երկու մարդ, փողոցները հեղեղվել են, իսկ ծառերը արմատախիլ եղել:

60 մղոն ժամ արագությամբ քամիների և ինտենսիվ անձրևների հետևանքով իշխանությունները ստիպված են եղել ապաստարաններ ստեղծել և փակել դպրոցները:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Օխակա նահանգում փոթորկի ժամանակ 14 ձկնորս են անհետացել, սակայն տեղի շտապ օգնության ծառայությունից չեն հաստատել այդ տեղեկությունը:

Ըստ NHC-ի տեղեկությունների՝ փոթորկի արագությունը այժմ հասնում է 9 մղոն ժամի և սպասվում է, որ գիշերվա ընթացքում այն կթուլանա:

Օխակա նահանգի նավահանգիստները դադարացրել են իրենց աշխատանքը, իսկ որոշ շրջանների բնակչությունը տեղահանվել է:

Տեղեկությունների համաձայն՝ դպրոցները փակ կմնան ամբողջ շաբաթվա ընթացքում: Փոթորկի ապաստարաններ տեղադրվել են 20 քաղաքներում և գյուղերում: Դրանք հիմնականում տեղադրվել են դպրոցների հարակից շրջաններում:

Սիդնեյի նավահանգստի կամուրջը 81 տարի հետո առաջին անգամ կներկվի

3Սիդնեյի նավահանգստի կամուրջը 81 տարի հետո առաջին անգամ կներկվիՍիդնեյի նավահանգստի կամուրջը վերջապես 1932թ-ից հետո կվերանորոգվի: Երկու տարվա ընթացքում նրան նոր գույն կտան:
Քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները միմյանց միացնող կամուրջը իր 81 տարվա պատմության մեջ առաջին անգամ կներկվի:
Կամրջի որոշ հատվածներ ժանգոտված են: Նախատեսվում է ներկել 485,000 քառ մետր տարածք, որը հավասար է 60 ֆուտբոլի դաշտերի:
Ճանապարհային նախարար Դունքան Գեյն ասել է, որ չգունաթափվող ներկը կդիմակայի ցանկացած պայմաններ:
Նոր ներկը կտևի 30 տարի և ժամանակի ընթացքում չի փոփոխվի կամ մգանա:
Ներկման աշխատանքները կկատարեն 50 նկարիչներ: Այն կարժենա 20 մլն ավստրալական դոլար:

Զուգարանում ընկած նորածինը դուրս է գրվում հիվանդանոցից

2Զուգարանում ընկած նորածինը դուրս է գրվում հիվանդանոցիցՆորածին տղան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ նա հայտնվել էր, երբ նրա մայրը ծննդաբերելու ժամանակ հանկարծակի գցել է փոքրիկին զուգարանի անցքը, որից հետո նա հայտնվել է զուգարանի խողովակի մեջ:
Նրա մայրը, պապն ու տատը հոգ կտանեն նորածնի մասին: Հայրը որոշել է ԴՆԹ-ի թեստ տալ` պարզելու համար, արդյոք նա իր սեփական երեխան է:
Հիվանդանոցում երեխային անվանում են “59 համարի փոքրիկ”, քանի որ ինկուբատորը կրում էի 59-րդ համարը:
Չինական սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է իրադարձության մասին: Շատերը փոքրիկին հաջողություն են մաղթում:
Նրա 22-ամյա չամուսնացած մայրը հղիությունը գաղտնի է պահել: Նա ծննդաբերել է անսպասելի, երբ գտնվում էր զուգարանում:
Տղան 10 սմ խողովակի մեջ մնացել է շուրջ մեկ ժամ, որից հետո հրշեջներին և բժիշկներին հաջողվում է փրկել նրան:

 

Մերկելն ու Օլլանդը կքննարկեն երիտասարդների զբաղվածության հարցը

1Մերկելն ու Օլլանդը կքննարկեն երիտասարդների զբաղվածության մասինՖրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հինգշաբթի կհանդիպեն քննարկելու երիտասարդներին հուզող հարցերը, հատկապես աշխատանքային ճգնաժամը:
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կհանդիպի իր գործընկեր Ֆրանսուա Օլլանդին քննարկելու երիտասարդների աշխատանքային հարցերը, որոնք հունիսի վերջին Եվրոպական միության վեհաժողովում քննարկվող հարցերից մեկն է:
Երկու առաջնորդները նախքան Էլիզեյում բանակցությունները սկսելը կայցելեն Լուվր:
Նրանք նաև կծանոթանան Եվրոպայում զարգացման և մրցակցության խթանմանն ուղղված ծրագրերի զեկույցին, որոնց համահեղինակներին են Siemens-ի խորհրդի ղեկավար Գերարդ Քրոմը և Saint Gobain-ի խորհրդի ղեկավար Ժան-Լուի Բեֆֆան:
Հիշեցնենք, ոչ Բերլինն ու Փարիզը որոշել են միասին մշակել ծրագիր երիտասարդների զբաղվածությունը ապահովելու համար:

Մարսի վրա մողես են հայտնաբերել

մարսՃապոնիայի մի քաղաքացի Մարսի լուսանկարների վրա մողես է նկատել և հայտարարել է, որ Մարսի վրա այնուամենայնիվ կյանք կա, հաղորդում է  Digital Journal-ը:

Համապատասխան լուսանկարը տեղադրվել է NASA-ի կայքի վրա: Ճապոնացին հայտնաբերելով պատկերը իր բացահայտումը կիսել է UFO պորտալի հեղինակների հետ: Ճապոնացու բնորոշմամբ լուսանկարի վրա պարզ երևում է չորս թաթերով և պոչով արարածը

Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որNASA -ն հատուկ կենդանիներ է  տարել Մարս, որպեսզի տեսնի , թե նրանք ինչպես են իրենց պահում “թշնամական ” միջավայրում:

Համացանցից օգտվողների մեծ մասը համաձայն են, որ ճապոնացու նկատած մողեսը սովորական քար է:  NASA-ի,ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում  նմանատիպ  հայտանագործությունները:

Թուրքիայում 300 սպա և ենթասպա լքել են բանակը

Թուրքիայում 300 սպա և ենթասպա լքել են բանակըԹուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շարքերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում լքել են  300 սպա և ենթասպա, հաղորդում է թուրքական “Սաբահ” թերթը:

Թուրքական բանակի 300 սպա և ենթասպա ժամկետից շուտ թոշակի անցնելու դիմում են ներկայացրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մեծ թվով սպաներ տեղափոխվելու են Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ծառայելու:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հայտարարել է, որ 2005 թ.-ի հունվարի 1-ից մինչ 2013 թ.-ի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել, թոշակի կամ պահեստազոր են անցել 44.945 սպա, ենթասպա և պայմանագրային սերժանտ:
 

 

Որո՞նք են վերջին վեց ամսում աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած քաղաքները

images«Mastercard» ընկերությունը անցկացրել է «Global Destination Index» անունը կրող հետազոտությունը պարզելու համար, թե 2013 թվականի անցած վեց ամիսների ընթացքում աշխարհի որ քաղաքներ են ամենից շատ զբոսաշրջիկ ընդունել: Ըստ հետազոտության արդյունքների՝ առաջատարների տասնյակը գլխավորում է Թայլանդի մայրաքաղաք Բանգոկը, որտեղ այցելել է 15,98 միլիոն զբոսաշրջիկ: Առաջին անգամ է, որ ասիական մի երկիր գլխավորում է այս ցուցակը: Բանգոկից քիչ է հետ մնում Լոնդոնը՝ 15,96 միլիոն այցելուով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը, որը այս վեց ամսվա ընթացքում 13,92 միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալել:
Հնգյակում տեղ գտած մյուս քաղաքներն են Սինգապուրը և Նյու Յորքը: «Radikal»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլը 10,37 այցելուով տասնյակում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որին հետևում են Դուբայը, Կուալա Լումպուրը, Հոնգկոնգն ու Բարսելոնան:

Բաշար Ասադը հայտարարել է С-300-ի առաջին խմբաքանակը ստանալու մասին

pic_2d635403c93fc8d66c0f32eeb20e1f0dՍիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքով, իր երկիրը Ռուսաստանից  ստացել է С-300 ի առաջին խմբաքանակը,հայտնել է լիբանանյան “Ալ-Մանար” հեռուստաալիքը:

Հայտարարություն արել է Ասադը` շիիթական խմբավորմանը պատկանող  “Ալ-Մանարին” տված հարցազրույցի ժամանակ, որը կցուցադրվի այսօր: Հեռուստաալիքը ընդամենը հարցազրույցից մի փոքր հատված է բացահայտել:

Մայիսի սկզբին ամերիկյան մամուլում նման տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանը պլանավորում է  հակաօդային С-300 հմալիրներ  մատակարարել Սիրիային, ինչը Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից սուր քննադատությամբ ընդունվեց: Մոսկվան էլ պատասխանեց, որ ընդամենն իրականացնում է  մի քանի տարի առաջ կնքված պայմանագրի պայմանը:

Հերոսանալու համար, երիտասարդը կազմակերպեց աղջկա առջանգումը,իսկ հետո պատահական սպանեց

iԱՄՆ-ում 15-ամյա Նիկոլ Քեյբլը զոհվել է 20-ամյա Կայլ Դյուբի պատճառով, որը հերոսանալու համար նույնիսկ հատուկ պլան էր մշակել:

Նա աղջկան ժամադրեց, հետո նրան առևանգեց ու, պլանի համաձայն , պետք է  աղջկան  “ազատագրեր” հանցագործների ձեռքից:

Սակայն այս պատմություն ողբերգական ավարտ ունեցավ.իրավապահ մարմինները տղային մեղադրեցին աղջկա առևանգման, ապա` սպանության մեջ: Ոստիկանների տեղեկությունների համաձայն, աղջկա մարմինն առևանգումից մեկ շաբաթ անց հայտնաբերվել է անտառում: Ամենայն հավանականությամբ, Նիկոլը զոհվել է այն ժամանակ, երբ երիտասարդը նրան կապկպած տեղափոխում էր մեքենայի բեռնախցիկում:

Մահվան պատճառը չի հայտնվում:

Ադրբեջանի ՆԳ նախկին նախարարին սպառնալուց հետո ազատ են արձակել

Ադրբեջանի ՆԳ նախկին նախագահին սպառնալուց հետո ազատ են արձակելԱդրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովը ազատ է արձակվել:

 

Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր մայիսի 29-ի կեսօրին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`իրավապահները սրճարանում ոլորել էին նրա ձեռքերը, նստեցրել ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է “Contact.az” կայքը, 3.5 ժամ անց Համիդովին բաց են թողել: “Ինձ բռնի ուժով նստեցրին ավտոմեքնենան, նույնիսկ ատրճանակ էին պահել վրաս, հետո կապկպեցին աչքերս և տարան անհայտ ուղղությամբ: Երբ աչքերս բացեցին, մենք արդեն ոստիկանական բաժանմունքում էինք”,-պատմել է Համիդովը:

 

Բաժանմունքում նրան հարցաքննել են Նովհանըում մայիսի 28-ի ելույթի մասին և զգուշացրել, որ այլևս նման հայտարարություններով հանդես չգա: Ի պատասխան`Համիդովը ասել, որ էլ ավելի կոշտ ելույթներով է հանդես գալու: Այնուհետև ոստիկանները կրկին կապկպել են իր աչքերը, ապա իջցրել նրան այնտեղ, որտեղ ձերբակալել էին:

 

Հիշեցնենք, որ Համիդովը մայիսի 28-ին`Ադրբեջանում նշվող Հանրապետության օրը, Նովհանը բնակավայրում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը`անվանելով այն “անբարոյական”: Նա նաև ընդդիմությանը կոչ է արել արմատական քայլեր ձեռնարկել, քանի որ “ադրբեջանական ներկայիս վարչակարգի խաղաղ փոփոխությունը անհնար է”:

 

 

 

 

 

 

ԺՀԿ-ն Էրդողանին «Gazman» է համարում

erdogan   Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստել է «Gazman–Պատմական ակնարկ ԱԶԿ-ի արցունքաբեր գազի մասին» գրքույկը, որի մեջ տեղեկություններ են տրվում, թե ի՞նչ է արցունքաբեր գազը, ի՞նչ վնաս է այն հասցնում առողջությանը, Թուրքիայում ինչքա՞ն արցունքաբեր գազ է օգտագործվում, ինչպե՞ս կարելի է այն օգտագործել, թվարկվում են Թուրքիայում վերջին մեկ տարում արցունքաբեր գազի կիրառման դեպքերը: Հետաքրքրական է, որ գրքույկի կազմի վրա պատկերված է վարչապետ Էրդողանը «Superman» ֆիլմի հերոսի հագուստով՝ ստանալով համապատասպան «Gazman» անունը:

«Radikal»-ի հաղորդմամբ՝ ԺՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ արցունքաբեր գազի վերաբերյալ այսօր Ազգային ժողովի նախագահությանը օրինագիծ են ներկայացնելու:   «Եթե արցունքաբեր գազը արգելվի, ապա Թուրքիան կազատագրվի: Առանց արցունքաբեր գազի Թուրքիան ավել երջանիկ, հանգիստ, ավելի ժողովրդավար մի Թուրքիա կլինի»,-նշել է ԺՀԿ-ի ներկայացուցիչը:

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժԱդրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները չեն մասնակցի մայիսի 30-ին և 31-ին Երևանում գումարվելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին:

Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ի ադբեջանական պատվիրակության ղեկավար  Սամեդ Սեյիդովը: Ադրբեջանցի պաշտոնյան չի պարզաբանել, թե որոնք են նիստերի մասնակցությունից հրաժարվելու պատճառները:

Նիստերին մասնակցելու է նաև ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Հավելենք, որ մայիսի 16-ին Հայաստանը 6 ամսով ստանձնել է ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի նախագահությունը: 2014թ. մայիսից այդ նախագահությունը կստանձնի Ադրբեջանը:

 

Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են ի հայտ գալիս

syria-civil-war-spreading-to-lebanon (1)Սիրիայում ավելի քան երկու տարի ձգվող իրավիճակը սրել է իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում: «Անկախը» բազմիցս ներկայացրել է տարբեր արևելագետների, ուսումնասիրողների ու փորձագետների կարծիքներ, ըստ որոնց` սպասելի էր, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը դուրս կգար բուն Սիրիայի սահմաններից և կտարածվեր հարևան երկրներում, առաջին հերթին` Լիբանանում:

 Սիրիան դեռ «չմարսած»` Լիբանանն ակտիվացավ

Որ հենց այդպես էլ կլինի, նշել էին հայ փորձագետներից թե՛ Ռուբեն Սաֆրաստյանը, թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Լևոն Մելիք-Շահնազարյանը. բոլորը: Եվ նրանց կանխատեսումները երկար չսպասեցրին. վերջին օրերին Սիրիային զուգահեռ, իրավիճակը կտրուկ սրվեց նաև հարևան Լիբանանում:

Նախ` Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքի ալավիների և սունիների թաղամասերի միջև ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի գնդացիրների  կիրառմամբ դաժան փոխհրաձգություն էր սկսվել դեռևս մայիսի 19-ին, զոհվել էր առնվազն 9 մարդ, վիրավորների թիվը գերազանցել էր 60-ը: Թեև Տրիպոլիում տեղակայվել էին լիբանանյան բանակի և ժանդարմության ստորաբաժանումները, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը մարտերն առավել թեժացան, ինչի հետևանքով քաղաքում ևս 6 մարդ զոհվեց, 27-ը վիրավորվեցին: Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայիզ Հոսնը հանդես է եկել իրադրության լրջության վերաբերյալ նախազգուշական հայտարարությամբ: Ըստ նրա` Տրիպոլիում միջկրոնական բախումներ հրահրելու փորձերը կարող են  ընդգրկել ամբողջ երկիրը և ներգրավել բոլորին` առանց բացառության: Նախարարը վստահեցրել է, որ բանակը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ`  երկրում ամբողջականության պահպանման,  կայունության և անվտանգության ապահովման համար:

Սակայն դրանից հետո Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը հայտնեց, որ մայիսի 23-ին քաղաքում սաստկացել է փոխհրաձգությունը: Լիբանանյան հեռուստատեսության ցուցադրած կադրերում երևում է, որ բնակելի թաղամասերում կրակոցներ են, կան կիսավեր տներ: Այդ օրն ալավիների ու սունիների միջև բախումների զոհ դարձավ ևս 9 հոգի: Դրանից հետո արդեն հակամարտության գոտուց արձակված երեք հրթիռներ պայթեցին պաղեստինցի փախստականների Ալ Բադաուի ճամբարի մոտ` վնասելով 3 մարդու:

Մի խոսքով` Լիբանանում այս օրերին ստեղծված իրավիճակը խիստ նմանվում է սիրիական «սցենարին»: Արտաքին աշխարհի դերակատարները, ինչպես բազմիցս նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, ամեն ինչ արեցին,  որ իրավիճակը լարվի արաբական այս երկրում ևս, որտեղ առանց այն էլ սիրիական իրադարձությունների ազդեցությամբ, իրավիճակը շարունակում էր պայթյունավտանգ մնալ:

Հատկանշական էր, որ այս «միջադեպերը» տեղի են ունենում այնպիսի իրադարձություններին զուգահեռ, ինչպիսին է մայիսի 23-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից  միաձայն բանաձևի ընդունումը, որն Իսրայելին աջակցում է իրանական միջուկային սպառնալիքի դեմ ուղղված ցանկացած գործողությունների դեպքում:

«Եթե Իսրայելը ստիպված  լինի իր ժողովրդին իրանական միջուկային ծրագրից պաշտպանելու համար պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի հրեական պետությանը՝ օգտագործելով ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ռեսուրսները»,- նշված է բանաձևում, որով նաև կոչ է արվում խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Այս բանաձևի ընդունումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի անցկացման հարցերն է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Ու այս համատեքստում ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները մայիսի 27-ին Բիշքեկում ստորագրեցին Սիրիայի հարցով միջազգային  խորհրդաժողով հրավիրելու մասին ռուս-ամերիկյան նախաձեռնությունը: ՀԱՊԿ ԱԳ նախարարների  ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս սիրիական հակամարտության շուտափույթ հաղթահարման օգտին` հենց սիրիացիների ջանքերով և Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելով: «Այդ առնչությամբ ՀԱՊԿ երկրներն անհրաժեշտ են համարում այդ երկրում բռնությունների անհապաղ դադարեցումը, որտեղից էլ դրանք գան, լայն քաղաքական երկխոսության սկսումն իշխանությունների և ընդդիմության միջև` առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրները «վճռականորեն դատապարտում են խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչության և բռնության ցանկացած դրսևորում» և հանդես են գալիս ընդդեմ հակաիրավական գործողությունների, որոնք ուղղված են Սիրիայում ներքին հակամարտության ռազմականացմանը, ներառյալ` զինված ընդդիմության գրոհայիններին զենքի մատակարարումները:

Այսինքն` Մերձավոր Արևելքի գործընթացները մտնում են ակտիվ միջնորդությունների փուլ. արտաքին ուժերն ակտիվացնում են իրենց լծակները սիրիական խնդրում:

Լիբանանը չէր կարող «չազդվել» սիրիական զարգացումներից

Իսկ ինչո՞ւ պետք է սիրիական սցենարները «արտահանվեին» Լիբանան. կամ ի՞նչ կապ ունի Լիբանանը սիրիական զարգացումների հետ: Նշենք, որ սիրիական գործոնն ամենաազդեցիկն է Լիբանանի քաղաքական ու տնտեսական կյանքում. մինչև 2005 թվականը, երբ սիրիական զորքերը դուրս բերվեցին Լիբանանից, այս երկրի համար բոլոր կարևոր որոշումները կայացվում էին հարևան Սիրիայի մայրաքաղաքում: Նույն ազդեցությունը նաև այսօր է զգացվում, քանի որ Բաշար Ասադն ալավի է, այսինքն` Լիբանանի բնակչության մեծամասնությունը, որ նույնպես ալավի է, նրա կողմնակիցներն են: Իսկ նրան դեմ է հիմնականում երկրի սունի մահմեդական բնակչությունը, որին աջակցում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան ԱՄԷ-ն և այլք, որոնք Սիրիայում  օժանդակում են հակակառավարական զինված խմբավորումներին:  Ահա Տրիպոլիում  մահմեդական ահաբեկչական խմբավորումները ցանկանում են ստեղծել անկախ էմիրություն, ինչին նպաստում է սուննիական աշխարհը` ի դեմս Թուրքիայի:

Իսրայելն ու Արևմուտքը, ինչպես գիտենք, ձգտում են «նվաճել» ևս մեկ էներգակիրներով հարուստ երկիր` Իրանը, քանի որ վերջինս չի ենթարկվում նրանց թելադրած խաղի կանոններին: Հետևաբար,  Արևմուտքը նախևառաջ պետք է շարքից հանի Սիրիային, ինչպես բազմիցս նշվել է: Այդ դեպքում տարածաշրջանի իրանամետ երկրներից մյուսը` Լիբանանը, ինքնըստինքյան կթեքվի Արևմուտքից «փչող քամուն» համընթաց: Սակայն երբ Սիրիայում Արևմուտքի «գործերը» դանդաղում են, պարզ է, որ աշխարհի հզորները պետք է փորձեն թուլացնել Սիրիայի իշխանությունների բոլոր հենակները, ներառյալ` Լիբանանում ստեղծեն խառնակ իրավիճակ: Սա մի քանի նպատակ կարող է ունենալ. նախ` ի դեմս Լիբանանի ալավիների, հզոր աջակցությունից զրկել Բաշար Ալ Ասադի վարչակարգին, և երկրորդ` տարածաշրջանում ստեղծել այնպիսի վիճակ, որ ցանկացած պահի հնարավոր լինի հայտարարել, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով այդտեղ պետք է խաղաղապահ զորքեր մտցվեն:

 

Իհարկե, մինչ այժմ Արևմուտքը տարածաշրջանն ապակայունացնելու գրեթե բոլոր գործողություններն իրականացրել է Թուրքիայի միջոցով: Որովհետև Թուրքիան, որ կարծես եվրաինտեգրման հույսը կտրել է, իր արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել է դեպի Արևելք, ու Մերձավոր Արևելք` առաջին հերթին:  Հետևաբար, Թուրքիան ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում մեկը մյուսի հետևից երկրները ներքին խառնակություններ ունենան ու դրանով իսկ թուլանան: Դա միմիայն կուժեղացնի Թուրքիայի դիրքերը` իր նեոօսմանիզմի գաղափարներով հանդերձ:

Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին մեզ` հայերիս համար,  քանի որ այս զարգացումնեը տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ, բացի այդ,  ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունի հենց Թուրքիան, որը Սիրիայի օրինակով ցույց տվեց, որ իր հիմնական թիրախները մնում են իր պետական սահմաններին սահմանակից երկրների հայկական գաղթօջախները:

 

Բաղդադում հարսանիքի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել

bagdat  Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց հետևանով 18 մարդ է զոհվել, 57 հոգի վիրավորվել է:

Ոստիկանության տվյալներով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Ջամիա թաղամասում, երբ այստեղով հարսանյաց թափոր է անցել: Այս պայթյունին զոհ է  գնացել 16 մարդ, 46-ը՝ վիրավորվել է: Երկրորդ պայթյունը կատարվել է Ալ-Ղազալիա թաղամասում՝ քաղաքի արևմուտքում, որի հետևանքով կա 2 զոհ և 11 վիրավոր:

ՄԱԿ-ը խիստ որոշում է կայացրել՝ դատապարտելով Ասադի ուժերի գործողությունները

suriyeՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Սիրիային տրամադրվող հումանիտար օգնության վերաբերյալ իր արտահերթ նիստում, որը գումարվել էր Թուրքիայի, ԱՄՆ-ի և Քաթարի պահանջով, ընդունել է որոշում, որով դատապարտել է Ասադի ուժերի գործողությունները: Այս որոշմանը կողմ են քվեարկել 36 երկիր, դեմ է եղել մեկ երկիր, 8 պետություն ձեռնպահ են մնացել, 2-ը՝ չեն մասնակցել նիստին: Խորհուրդը դատապարտել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումները՝ նշելով, որ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվում են ծանր զինատեսակներ և հրթիռներ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի նախագահ Նավի Պիլայը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սիրիայում հումանիտար ճգնաժամը օրեցօր խորանում է: Պիլայը իր անհանգստությունն է հայտնել, որ ամեն օր խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը աճում է՝ կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների հետևանքով:

Ադրբեջանում ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին. ԵԽԽՎ նախագահ

2ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մայիսի 25-28-ը Ադրբեջան կատարած իր այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Վերջինս իր հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել լիովին հետևել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ թվում՝ ազատ արտահայտման, հավաքների կատարման և միությունների ստեղծման ապահովմանը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ”-ը, Մինյոնը անդրադարձել է դատական համակարգում և կաշառակերության դեմ պայքարում Ադրբեջանի ձեռնարկած քայլերին: “Այս կարևոր բարեփոխումները ավարտին չեն հասցվել: Ես կոչ եմ անում երկրի իշխանություններին լիովին հետևել ԵԽԽՎ թիվ 1917 (2013) բանաձևի դրույթներին: Հատկապես կարևոր է հարգանքը ազատ արտահայտման, հավաքների ապահովման և օրենսդրական նորմերին հետևելու հարցում, ինչպես նաև դրանց`Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան  կիրառումը գործնականում”, -ասել է Մինյոնը:

Անդրադառնալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին` Մինյոնը նշել է, որ դրանք Ադրբեջանի համար ժողովրդավարության նորմերին հավատարմությունը ցույց տալու լավ հնարավորություն են: Նա կոչ է արել Ադրբեջնաի իշխանություններին եվրոպական չափորոշիչներին լիակատար համապատասխան ընտրություններ անցկացնել՝ ապահովելով բազմակարծություն, քաղաքական ազատ և բաց դեբատներ: