Ավստրիայի հայկական կոմիտեի անդամները Վիենայում բողոքի ցույցերով են դիմավորել Թայիփ Էրդողանին

Ավստրիայի հայկական կոմիտեի անդամները Վիենայում բողոքի ցույցերով են դիմավորել Թայիփ Էրդողանին   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Վիենա կատարած այցի ժամանակ Արդարության և ժողովրդավարության Ավստրիայի հայկական կոմիտեի, Ավստրիայի ալևի միությունների դաշնության և Ավստրիայի քրդական միությունների դաշնության մի խումբ անդամներ, ինչպես նաև սոցիալիստ ավստրիացիներ հավաքվել են Պրատերստեն հրապարակում՝ բողոքի ցույց անցկացնելով թուրքական կառավարության և Էրդողանի դեմ: Ներկաները պարզել են հայկական և ավստրիական դրոշներ, Աբդուլահ Օջալանի նկարները, PKK-ի խորհրդանիշներ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներ:

Ավստրիայի հայկական կոմիտեի անդմաները «Անկախ»-ի հետ զրույցում նշեցին, որ ցույցը սկսվել է Էրդողանին վարած քաղաքականությանը վերջ դնելու և նրան կանգնեցնելու կոչերով: Ելույթով հանդես են եկել ցույցի մոտ 10 մասնակիցներ, այդ թվում Ավստրիայի հայկական կոմիտեից Գարո Չադյանը: Ցույցը ավարտվել է օպերային երգչուհի Շուշան Բլեյանի «Կիլիկիա» երգի կատարմամբ: Բողոքի ակցիան ընթացել է տեղական ոստիկանության հսկողության ներքո: Անվտանգության միջոցառումներին մասնակցել են նաև ուղղաթիռներ:

Անկախ

Ստամբուլցիները պայքարում են պատմական վայրը թեյարանի վերածելու քաղաքապետարանի որոշման դեմ

galata     Մինչ Երևանում մի խումբ ակտիվիստներ պայքարում են Աֆրիկյանների ակումբի շենքը փրկելու համար, Ստամբուլում ցուցարարները բողոքում են քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ պատմական Գալատա աշտարակի ներքևի մասում թեյարանան բացելու քաղաքապետարանի որոշման դեմ:  Մոտ 200 քաղաքացի, հավաքվելու կոչ տարածելով սոցիալական մեդիայի միջոցով, այսօր խմբվել էին աշտարակի մոտ:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ ցուցարարները բղավում են «Գալատան ժողովուրդինն է, ժողովուրդինն էլ կմնա», «Ո՛չ վարձակալությանը», «Դիմադրի՛ր Գալատա» արտահայտությունները: Ցույցի մասնակցիներից Ահմեդ Քալեն, հայտնելով իր բողոքը թեյարանի բացման դեմ, նշել է. «Հրապարակները ժողովուրդինն են: Քաղաքացիները օրվա ամեն ժամին գալիս, նստում, զրույց են անում այստեղ: Քաղաքապետարանը որոշել է այս տեղը փակել ժողովուրդի համար և մասնավոր թեյարան բացել: Մենք պաշտպանում ենք մեր հրապարակները քաղաքապետարանի գրավումից: Մեղք է և ամոթ գրավել այն տեղը, որտեզ քաղաքացին շնչում է»:

 

archive2.ankakh.com

Մեկնարկում է Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագիծ

Թուրքիա-Հայաստան, փորձի փոխանակում,     Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում ամիսներ առաջ սկսեց տրամադրել  Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից: Դրամաշնորհի շրջանակներում արդեն մի շարք մասնագետներ Թուրքիայից և Հայաստանից այցելել են հարևան երկիր: Այս ծրագիրը կշարունակվի մինչև սեպտեմբեր:

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ Դինքի հիմնադրամը գործարկել է ևս մեկ՝ Թուրքիա–Հայաստան փորձի փոխանակման նախագիծ: Այս ծրագրին մասնակցելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, որոնց հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում:

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն:

 Անկախ

Եգիպտոսում 183 հոգի մահվան է դատապարտվել

եգիպտոս    Եգիպտոսում հաստատվել է 183 հոգու մահապատժի դատավճիռը, որոնց մեղադրվում են «բռնության դիմելու և ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում գործելու մեջ»: Նման մեղադրանք ներկայացվել է մոտ 700 մարդու: Մահվան դատապարտվածների շարքում է նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար կազմից նրանց հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բեդիան: Եվս 5 մարդ դատապարտվել են 15-25 տարվա ազատազրկման: Գործի մյուս ամբաստանյալները արդարացվել են:

Անկախ

Թուրքիայի արտաքին քաղաքականության սխալները. «Բուգյուն» թերթի անդրադարձը

«Բուգյուն» թերթ Թուրքական «Բուգյուն» թերթի լրագրողներից Գյուլթեքին Ավջըն փորձել է վերլուծել վերջին շրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը՝ վերհանելով թուրքական կառավարության գործած սխալները: «Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Իրաքի պատճառով լուրջ հակամարտություն սկսվեց Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև, ինչպես նաև աղանդավորական ճյուղավորումների: Էրդողանի գլխավորած ԱԶ կուսակցության վարած անիրատեսական, զգացմունքային և գաղափարախոսական արտաքին քաղաքականությունը բերեց 4 կարևոր արդյունքների: Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը ամբողջությամբ անհաջողության մատնվեց: Ազգային հետախուզական ծառայության ողջ աշխատանքը ուղղված է երկրի ներքին խնդիրներին: Այն գործիք է դարձել կուսակցության ձեռքին, որը ծառայում է նրա շահերին, այլ ոչ թե պետության: Արդյունքում Թուրքիան վերածվել է թևաթափ եղած մի բռնցքամարտիկի: Միջազգային լրատվամիջոցներում Թուրքիան աստիճանաբար վերածվում է ահաբեկչական կազմակերպությունների բարեկամ երկրի»,-գրում է հոդվածագիրը:

Անկախ

Չինաստանը բողոքել է վարչապետ Լիի առջև Լոնդոնում փռված կարմիր գորգի կարճ լինելու համար

Chinese Premier Li KeqiangԱյս շաբաթ Լոնդոն կատարած այցելության ժամանակ Չինաստանի վարչապետին ողջունել է պատվո պահակախումբը, նա ընդունելության է արժանացել Դաունինգ սթրիթում և հանդիպում ունեցել թագուհու հետ:

Սակայն Լի Կեցյանի դիմավորման արարողությունների ընթացքում մի բան դուր չի եկել չինացի պաշտոնյաներին՝ Հիդրոու օդանավակայանում նրա առջև փռված կարմիր գորգը կարճ է եղել:

Երբ Լիի այցելության նախագիծը ներկայացվել է Պեկինի կառավարությանը, օգնականները բողոքել են, որ օդանավի աստիճաններին փռված գորգը կարճ է:

Այս բողոքը բարձրացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը, սակայն նա չինացի պաշտոնյաներին հայտնել էր, որ ինքը բացի դրանից այլ գործեր ևս ունի:

Լին հանդիպում էր պահանջել թագուհու հետ, որը նրան դիմավորել էր Վինձորի դղյակում՝ չնայած այն փաստին, որ թագուհին սովորաբար չի հանդիպում երկրի առաջնորդ չհանդիսացող անձանց հետ:

Այնուհետև Չինաստանի վարչապետը գնացել էր Դաունինգ սթրիթ, որտեղ ճաշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և բիզնես առաջնորդների հետ: Ճաշի ժամանակ Լիին չինական ճաշատեսակներով մենյու էին մատուցել:

Երեկ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խաղաղեցրել է կարմիր գորգի շուրջ ծավալված դիվանագիտական բանավեճը:

Անկախ

 

Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 5-րդ շրջանն էլ ավարտվեց

Իրան-«Վեցնյակ» Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հունիսի 16-20-ը կայացած բանակցություններն ավարտվեցին: Բանակցությունների նպատակն է, Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց, միջուկային ծրագրի սահմանափակման մասին վերջնական համապարփակ համաձայնագրի կնքումը:

Հանդիպումը, ինչպես նախկինում, այս անգամ էլ անցկացվում էր Վիեննայի ՄԱԿ-ի կառույցում՝  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով:

Նախատեսվում է կողմերի միջև հաջորդ հանդիպումը անցկացնել հուլիսի 2-ին՝ կրկին Վիեննայում:

Կողմերն աշխատում են, որպեսզի համապարփակ վերջնական համաձայնագրի տեքստ կազմեն, սակայն հանդիպման ավարտին այդպես էլ կողմերը համաձայնության չեն եկել` համաձայնագրի վերջնական տեքստի մշակման հարցում:

Իրանի արտաքին գործերի նախարարը Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով բանակցությունների արդյունքը, նշել է, որ վերջնական համաձայնագրի տեքստի մշակման հետ կապված կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան:

«Հակառակ կողմի մոտ առավելագույն պահանջներ ներկայացնելու միտումներ են նկատվում: Հուլիսի 2-ին կգանք Վիեննա և այնքան ժամանակ կբանակցենք, որպեսզի արդյունքի հասնենք»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը, հիշատակելով ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամսական զեկույցը, նշել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

 Անկախ

Իրանն ու Իտալիան համատեղ կպայքարեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

թմրադեղԻրանի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավար գեներալ Ալի Մոայեդինը Հռոմում հանդիպել է Իտալիայի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեա Դե Ջեննարոյի հետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Իրանի ներկայացուցիչը մասնակցում է Հռոմում անցկացվող «Թմրանյութերի դեմ պայքար» 31-րդ միջազգային համաժողովին:

Անդրեա Դե Ջեննարոն բարձր է գնահատել Իրանի գործադրած ջանքերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

ՌԴ քննչական կոմիտեում Ավակովի ու Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

o_906630Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Արսեն Ավակովի ու Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Այսօր, հունիսի 21-ին հետախուզման վերաբերյալ որոշումն ուղարկվել է Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչություն: Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարի ու Դնեպրոպետրովսկի մարզային ադմինիստրացիայի ղեկավարի միջազգային հետախուզում է հայտարարվել, որը Ինտերպոլի անդամ բոլոր պետությունների տարածքներում է անցկացվելու,հաղորդում է «Ինտերֆաքսը»:

o_950973Երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «պատերազմ մղելու արգելված միջոցներ ու մեթոդներ կիրառելու», «դաժան հանգամանքներում սպանության», «լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու» ու «մարդկանց առևանգման» հոդվածներով:

Անկախ

Հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել Սիրիայում

 ադրբեջանցի զինյալՊարզվել է Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալի ինքնությունը: Հունիսի 9-ին Ռագա քաղաքից ոչ հեռու սպանված ադրբեջանցի զինյալը Թերթերի շրջանի բնակիչ, 1981թ.-ին ծնված Իլգար Ալիևն է եղել:

Վերջինիս մահվան մասին տեղեկությունը 10 օր առաջ սոցկայքերում տարածել էին ադրբեջացի գրոհայինները: Նրանք նաև կայքերում տեղադրել էին Ալիևի լուսանկարը: Հենց այդ լուսանկարի շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել նա ինքնությունը:

Նշենք, որ Սիրիայում իրավիճակը սրվելուց հետո Ադրբեջանից բազմաթիվ զինյալներ են մեկնել այնտեղ, և տարբեր խմբավորումների շարքերում մասնակցում են Բաշար Ասադի դեմ իրականացվող մարտերին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`այս ընթացքում սպանվել է ավելի քան 200 ադրբեջանցի զինյալ։

Անկախ

Իրաքի շիա զինյալները շքերթ են կազմակերպել՝ ցուցադրելով իրենց ուժը

Իրաք,շիա զինյալներ, շքերթՈստիկանության հազարավոր շիա զինվորներ շքերթով անցել են Բաղդադով և Իրաքի մի շարք այլ քաղաքներով՝ ցուցադրելով իրենց սպառազինությունը և ակնարկելով իրենց պատրաստակամությունը երկրի հյուսիսային շրջանները գրաված սունի զինյալների դեմ պատերազմելու կապակցությամբ:

Շաբաթ օրը Բաղդադում շուրջ 20,000 մարդ քայլել է՝ ցուցադրելով հրացաններ, գնդացիրներ, հրթիռներ և այլն: Նման շքերթներ կազմակերպվել են նաև Ամարա և Բասրա քաղաքներում, որտեղ զինյալները ցուցադրել են դաշտային հրետանի:

Շքերթները կազմակերպել են հոգևորական Մուքթադա ալ- Սադրի հետևորդները՝ սունիների կողմից Սիրիայի և Իրաքի սահմանային անցակետը գրավելուց մեկ օր անց:

 

Ֆրանսիայի առևտրի նախարարը ֆրանսիացիներին խորհուրդ է տվել լավ վերաբերվել զոբսաշրջիկներին

france-parisՖրանսիան ցանկանում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 100 միլիոնի, և տեղաբնակներին հայտնել են, որ ընկերական և առավել հյուրընկալ լինեն օտարերկրացիների հետ:

Առևտրի նախարար Ֆլոր Պելերինը Փարիզում տուրիզմի կոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ Ֆրանսիան ոչ բարեկամական երկրի համբավ ունի և պետք է սովորի ավելի հյուրընկալ լինել:

Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող երկիրն է, որտեղ 2012թ-ին այցելել է 83 միլիոն զբոսաշրջիկ, սակայն այժմ կառավարությունը իր առջև նպատակ է դրել մինչև 2015թ-ը ունենալ 100 միլիոն այցելու:

Ամբողջ երկրի տարածքում զբոսաշրջային ծրագիրը մեկնարկել է, երբ տարբեր միջազգային հարցումների արդյունքում Ֆրանսիայի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաթշնամական վայրը օտարերկրյա այցելուների համար:

Անցած տարի Փարիզի զբոսաշրջային խորհուրդը սպասարկման ոլորտի աշխատակիցների համար հրապարակել է քաղաքավարության ձեռնարկ՝ փորձելով փոխել քաղաքի՝ աշխարհի ամենակոպիտ վայր լինելու համբավը:

Փարիզում նման փորձ կատարվել է նաև երեք տարի առաջ, որի շրջանակներում վարձվել էին ժպիտի դեսպաններ քաղաքի հիմնական զբոսաշրջային վայրերում այցելուների հետ սիրալիր լինելու համար:

 

 Անկախ

Ադրբեջանցի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել Սոմալիի իրադարձությունների պատճառով

ինքնասպանությունԲաքվում 20-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով Նարիմանովի շրջանի ոստիկանական ծառայությանը, Բաքվի պետական սոցիալ-տնտեսական քոլեջի ուսանողուհի, 1994թ.-ին ծնված Գյուլեն Հասանովան բարձրացել է 11-րդ հարկ և ցանկացել է ցած նետվել։

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աղջկան հետ են պահել այդ քայլից։

 

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ աղջիկը ցանկացել է ինքնասպանություն գործել` այդ կերպ Սոմալիի իրադարձությունների դեմ իր բողոքը արտահայտելու և մարդկանց ուշադրությունը սովի վրա հրավիրելու նպատակով:

 Անկախ

 

 

Ավստրալիան հայրենիք վերադառնալու համար ներգաղթյալներին 9,4 հազար դոլար կվճարի

20140621-F9C737A0E8C4AACE-0-0-9E7D6F58-AF8C0855512EFEDAԱվստրալիայում հաստատվել է մի ծրագիր, որի համաձայն, ներգաղթյալները 9,4 հազար դոլար կստանան` հայրենիք վերադառնալու համար, հաղորդում է  Agence France-Presse.-ը:

Լիբանան վերադարձողներին կվճարվի 9,4 հազար դոլար, Իրան ու Սուդան վերադարձողներին` 4 հազար, Պակիստան ու Նեպալ` 3,3 հազար դոլար:

Ավելի վաղ որոշում էր եղել,  ըստ որի,  Ավստրալիա ժամանած բոլոր  անօրինական ներգաղթյալներին կուղարկեն Պապուա Նոր Գվինեա: Անցած տարի Ծննդյան կղզու մոտ անօրինական ներգաղթյալներով նավ խորտակվեց. 98 մարդ զոհվեց:

Անկախ

Ուզբեկստանում կոյուղու նորոգման ժամանակ 13,5 կգ-անոց ոսկու ձուլակտոր է հայտնաբերվել

золото1Ֆերգանայի մարզի Կոկանդա քաղաքում բանվորները կոյուղու խողվակների վերանորոգման ժամանակ 13,5 կգ քաշով ոսկու ձուլակտոր են հայտնաբերել, հաղորդում է uznews.net.-ը:

Գտածոն ներքին գործերի օրգաններին է հանձնվել:

Կոկանդ տեղանքը տարբեր անվանումներով հայտնի է X դարից: Քաղաքի ծաղկունքը համընկնում է XVIII դարի հետ. Այն ժամանակ քաղաքը դարձավ Կոկանդի խանության մայրաքաղաքը:

Անկախ

Ուրալում դաշնային մայրուղին սխալմամբ կիսաթանկարժեք քարով են կառուցել

змея-390x290Չելյաբինսկի մարզում ճանապարհի շինարարության ժամանակ խճի փոխարեն կիսաթանկարժեք քար են օգտագործել, գրում է sibnet.ru-ն:

Նման եզրահանգման են եկել փորձագետները` ստուգելով  Տրավնիկի գյուղի մոտ դաշնային մայրուղու որակը:

Պարզվեց, որ մայրուղու ճանապարհի հատվածներից մեկի վերակառուցման ժամանակ բանվորները խճի փոխարեն  կիսաթանկարժեք` օձաքար են լցրել: Այդ հանքաքարը ոչ միայն չափազանց թանկ է նման որակի համար օգտագործելու իմաստով ,այլև  չափազանց փխրուն է:

Խախտումը հայտնաբերվել է պլանային ստուգումների ժամանակ: Հսկիչների մոտ կասկած առաջացավ  օգտագործված նյութի կապակցությամբ: Ու  ճանապարհի մի հատվածը քանդելու որոշում կայացվեց: Նմուշներն ուղարկվեցին փորձաքննության, որով և հաստատվեց, որ դա սերպենտին է, որն  ավելի ճանաչված է որպես օձաքար:

«Բացի այն, որ այդ հանքաքարը մի քանի անգամ ավելի թանկ է  սովորական խճի գնից, այն բացարձակ չի համապատասխանում  ներկայացվող պահանջներին»,- նշել է Չելյաբինսկի Ֆինանսա-բյուջետային հսկողության դաշնային ծառայության տարածքային վարչության ղեկավարը;

Անկախ

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը ապաստան է գտել Եվրոպայում

 Ռաուֆ ՄիրկադիրովՌաուֆ Միրկադիրովի ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Եվրոպայում:

Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի կինն ու երկու երեխաներն “Լրագրողներ առանց սահմանների”, “Human Rights Watch” և “Turkish Human Rights” կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ ապաստան են գտել եվրոպական երկրներից մեկում:

Ռաուֆ Միրկադիրովի երեխաներն ու կինը՝ Ադել Բաբախանովան, մինչև ապրիլի 18-ը` լրագրողի արտաքսումը Բաքու, բնակվում էին Թուրքիայում: Ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են երկարացնել նրանց կեցության վիզան և պահանջել են լքել երկիրը: Հունիսի 16-ը վերջնաժամկետն էր, և հենց այդ օրն էլ լրագրողի ընտանիքին հաջողվեց հեռանալ Թուրքիայից:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Անկախ

84 մարդու սիբիրյան խոցով հիվանդացության վտանգ ԱՄՆ-ում

sibirskay_yazva-390x29084 մարդ ԱՄՆ-ում սիբիրյան խոցով վարակվելու հնարավոր ռիսկային խմբում են:

Ջորջիա նահանգում գտնվող Ատլանտայի կառավարական լաբորատորիայի 78 աշխատակից չի բացառվում, որ վարակված լինեն սիբիրյան խոցով,հաղորդում է ԲիԲիսին::

Պատճառը լաբորատորիայում մահացու մանրէների հետ շփումն է առանց անվտանգության պահանջներին հետևելու, հայտնել են Հիվանդությունների կանխարգելման ու վեահսկման կենտրոնում:

Հիմա գիտաշխատողները հսկողության տակ են ու, ինչպես Կենտրոնում են նշում, ռիսկը չափազանց  փոքր է:

Անկախ

Իրաքում շիական ցեղախմբերը զինվում են ահաբեկիչների դեմ

իրաք   Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային շրջանների շիական ցեղախմբերը սկսել են զինվել՝ կազմավորելով զինված խմբավորումներ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր հարձակման դեմ: Մարսումի կոչվող խոշոր շիական ցեղը զինել է մոտ 2 հազար երիտասարդ տղամարդու: Հայտնի է նաև, որ իրաքյան բանակը շիական ցեղերին ցուցաբերում է ռազմական և լոգիստական աջակցություն ԻՇԻՊ-ի մուտքը Բաղդադ կանխելու համար:

ԻՇԻՊ-ի ղեկավարությունը Մոսուլը, Տիկրիտը և Թալ Աֆարի շրջանը գրավելուց հետո հայտարարեց, որ մտադիր է գրավել նաև Բաղդադը: Սակայն դրա համար նրանց զինյալները պետք է իրենց հսկողության տակ վերցնեն Սամարա և Դադջալ քաղաքները, որոնք գտնվում են Մոսուլ-Բաղդադ ճանապարհին:

 Անկախ

Էրդողանը հանդիպել է Օլանդի հետ

էրդողան, օլանդ   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Վիենայից մեկնել է Փարիզ՝ այնտեղ Ելիսեյան պալատում հանդիպում ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիանը և Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Քննարկվել են երկկողմ  քաղաքական և տնտեսական հարաբերությունները, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը և տարածաշրջանային խնդիրներ:

Անկախ