Հին Թուրքիան այլևս չկա. Թայիփ Էրդողանի ելույթը Քյոլնում

էրդողան,քյոլն  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Գերմանիա կատարած այցի շրջանակներում Քյոլնում հանդիպում է ունեցել եվրոպաբնակ թուրքերի հետ: Մոտ 20 հազար թուրք Եվրոպայի տարբեր քաղաքներից թուրքական դրոշները ձեռքներին եկել էին աջակցելու Էրդողանին: Վերջինիս անվտանգության ապահովումը մոտ 300 գերմանացի հատուկ աշխատակիցներ են ստանձնել, իսկ Քյոլնի փողոցները վերահսկել է մոտ 6 հազար հոգանոց անձնակազմ:

Էրդողանը, ելույթ ունենալով հայրենակիցների առաջ, խոսել է նոր Թուրքիայի ուժի և կարողության մասին: «Թուրքիան արդեն հին Թուրքիան չէ: Թուրքիան արդեն ձեր իմացած Թուրքիան չէ: Կամրջի տակով շատ ջրեր են հոսել: Բոլորը ստիպված են ընդունել նոր Թուրքիան: Բոլորը հարկադրված են տեսնել և հանդուրժել Թուրքիան: Ոչ մի երկիր չի կարող մեծամտորեն մեզ ուղղություն ցույց տալ: Ոչ ոք չի կարող նախատել Թուրքիային: Մենք մի երկիր ենք, որը իր առջև նպատակ դնելով անդամակցել ԵՄ-ին, դրա համար անկեղծորեն աշխատում է: Մենք մի երկիր ենք, որը չնայած բոլոր խոչընդոտների, անարդարությունների, վճռականորեն բարեփոխումներ է իրականացնում: Խաղաղությունից, ժողովրդավարությունից, իրավունքից, մարդկային կենսապայմաններից բացի մենք այլ նպատակ չունենք»,-հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը Քյոլնում իր ելույթից հետո վերադարձել է Թուրքիա՝ չհանդիպելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Անկախ

 

Նորից հայ է վիրավորվել Հալեպում

հալեպԱյսօր,շաբաթ,մայիսի 24-ին Նոր Գյուղի վրա ընկած հրթիռների հետևանքով, որոնք պետևատրաստված են գազի տակառներից,մեկ հայ է վիրավորվել և բազմաթիվ նյութական վնասներ են պատճառվել:

Անկախ

Ահաբեկչություն Իրաքում, 7 հոգի զոհվել է

Ահաբեկչություն Իրաքում  Իրաքի հյուսիսում գտնվող Սամարա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, որոնցից 4-ը ոստիկանության աշխատակիներ են եղել, իսկ 3-ը՝ ահաբեկիչներ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ահաբեկիչ մահապարտը ինքն իրեն պայթեցրել է ոստիկանական պահակակետի մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը, առայժմ, ոչ ոք չի ստանձնել:

 

Անկախ

Թուրք-սիրիական սահմանին անտառային հրդեհներ են բռնկվել

հրդեհներ   Թուրք-սիրիական սահմանին գտնվող Լաթաքիա քաղաքում կառավարական ուժերի՝ ընդդիմության վրա բացած կրակի հետևանքով հարակից անտառային գոտիներում հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ այրվել են նաև Քեսաբի մոտակա անտառները: Քամու հետևանքով հրդեհը տարածվել է դեպի թուրքական սահման՝ սպառնալով Յայլադաղի շրջանի ծառերին: Անտառային տնտեսության աշխատակիցները այս վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելով հրդեհի տարածումը թուրքական տարածք:

Անկախ

Թուրքիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 266 մարդ է տուժել

մարմարա  Այսօր Մարմարա ծովում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է Ստամբուլը, Իզմիրը, Էդիրնեն, Չանաքալեն և Էսքիշեհիրը: Ցնցումները զգացվել են նաև Միջերկրական և Էգեյան ծովերում: Տագնապած քաղաքացիները դուրս են եկել իրենց տներից: Ոմանք տուժել են, քանի որ սարսափած նետվել են շենքերի պատուհաններից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհեր չեն գրանցվել, սակայն 266 հոգի տուժել է: Ցնցումների հետևանքով որոշ շենքերի վրա ճաքեր են առաջացել: ԱՄՆ Երկրագիտական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժի ուժգնությունը 7,2 մագնիտուդ է եղել:

 

 Անկախ

Մեծ Բրիտանիայի թուրք թեկնածուն պատրաստվում է Եվրախորհրդարանում ներկայացնել Թուրքիայի շահերը

Ադրբեջան,Եվրախորհրդարան,ընտրությունների առաջիկա ընտրություններում Մեծ Բրիտանիայի թեկնածուների թվում առաջադրվել է նաև ազգությամբ թուրք Թուրհան Օզենը, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Օզենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նա աշխատելու է թուրքական շահերի համար: «Ես շատ լավ հնարավորություն կունենամ ԵԽ-ում Թուրքիան ներկայացնելու համար: Հանդիպումներ ունենալով մի շարք մարդկանց հետ՝ ես նպաստելու եմ Թուրքիայի նկատմամբ հետաքրքրության աճին՝ տրամադրելով մեծ տեղեկություն երկրի մասին»,-նշել է Օզենը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի զարգացումը բարելավում է Մեծ Բրիտանիայում թուրքական սփյուռքի վիճակը:

 

Ալյասկայում շարունակվող անտառային հրդեհները տարածվել են 780 քառ. կմ տարածքում

ալյասկաՇաբաթ օրը առավոտյան մի քանի օր տևող անտառային հրդեհները Քենայի կենդանի բնության ազգային արգելավայրում տարածվել են ավելի քան 780 քառակուսի կմ տարածքում:

Անտառային հրդեհը բռնկվել էր երկուշաբթի օրը, և շաբաթ օրվա դրությամբ հանգցվել է 20%-ով:

Տարհանումների և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Հրդեհի դեմ պայքարում են շուրջ 409 հրշեջներ:

Հետազոտողները ենթադրում են, որ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է եղել:

Արգելավայրը գտնվում է Սոլդոտնայում:

Արգելավայրում մոտավոր հաշվարկներով 5,000 կենդանի է բնակվում:

 Անկախ

Զինյալները հարձակվել են Սոմալիի խորհրդարանի շենքի վրա

somalia-soldierՇաբաթ օրը զինյալները հարձակվել են Մոգադիշուում գտնվող Սոմալիի խորհրդարանի շենքի վրա: Շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցույց տվել շենքի մոտակայքում ընկած վիրավորներին:

Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերի և զինյալների միջև հրաձգություն էր տեղի ունեցել: Խորհրդարանի որոշ անդամների տարհանել էին շենքից:

Ըստ տեղեկությունների՝ ալ-Շաբաբ խմբավորման զինյալները ռազմական համազգեստով ներխուժել էին շենք:

Անվտանգության աշխատակիցները սպանել են առնվազն երեք զինյալների:

Ալ-Շաբաբը ալ Քաիդայի ճյուղավորում է Սոմալիում:

Մահացել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի հայրը

3 (8)Մայիսի 24-ի առավոտյան մահացել է ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Ինչպես “Turan” գործակալությանը հայտնել են Միրկադիրովի հարազատները, չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ է զգացել, սակայն որդու կալանքը նրա վրա շատ է ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չի հայտնաբերվել, լրջորեն ազդել է տարեց մարդու առողջության վրա:

Հաբիբուլա Միրկադիրովի մահվան կապակցությամբ Ռաուֆ Միրկադիրովին թույլ են տվել մասնակցել հոր հուղարկավորությանը: Նա տանը կմնա 3 օր: Ավելի վաղ Ռաուֆ Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Ագաևը դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

ԵԱՀԿ գործող նախագահը հուլիսին կլինի Բաքվում

2 (10)ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկալտերի` Հարավային Կովկաս այցը սկսվում է հուլիսի 1-ից, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը` հղում կատարելով Շվեյցարիայի արտգործնախարարության մամլո ծառայությանը:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:

Ադրբեջանում Դիդյե Բուրկալտերը բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կունենա, կքննարկի համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև` Ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

Մեծ Բրիտանիայում զրուցարան են հրատարակել հայհոյանքների բաժնով

screen320x480Բրիտանական Marco Polo հրատարակչության իտալերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն զրուցարանները այժմ ներառում են մի ամբողջ բաժին նվիրված  «ժարգոններին և հայհոյանքներին»: Դրանում տրված են այնպիսի բառակապակցությունների նույնանիշներ, ինչպիսիք են` «Գրողը տանի», «Դու արդեն զզվեցրիր ինձ» և այլն:

Հրատարակողները խոստանում են, որ նման զրուցարանի օգնությամբ ճանապարհորդները դժվար իրավիճակում երբեք չեն կորցնի խոսելու ընդունակությունը: Այս նորարարության մասին պատմում է The Telegraph-ը:

Զրուցարանները նաև առաջարկում են ձևեր, թե, ինչպես խուսափելով խոսակցական տարածված սխալներից, այնպես անել, որ բոլորը կարծեն` դու տեղացի ես Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում; Օրինակ, հրատարակիչները տուրիստների ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքին,  որ preservatives բառը Մեծ Բրիտանիայում նշանակում է պարզապես պահպանողական, միչդեռ ֆրանսերենում préservatif բառը ունի նույն նշանակությունը, ինչ ռուսերենում: 

Բացի այդ, նշում են զրուցարանի հեղինակները, խոսակցական լեզուն շատ արագ է փոխվում և ժամանակաից շատ արտահայտություններ կարող են գործածությունից դուրս գալ, եթե զրուցարանը հասցնի մի քանի տարի մնալ պահարանում: Այնպես որ այդ գիրքը պետք է թարմացվի ամեն տարի:

Ավելի վաղ Love Home Swap կայքը հրապարակել էր վարվելակերպի ուղղորդող   զանազան երկրներում, որը օգնի անհարմար իրավիճակի մեջ չընկնել: Հոդվածի հեղինակները, օրինակ, խորհուրդ են տալիս չսուլել Ռուսաստանում, չնվիրել ինը ցանկացած առարկա ճապոնացիներին, քանի որ այն  անհաջողություն բերող թիվ է համարվում այդ երիկրում և թեյավճար չթողնել ճապոնական սրճարաններում. նրանք դա կընդունեն որպես վիրավորանք:

 

Ղարաբաղի հակամարտության լուծումը կախված է կողմերից, ոչ թե Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից. Ջեյմս Ուորլիք

Ուորլիկ«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջողությունը կամ տապալումը կախված է կողմերի քաղաքական կամքից, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից։ Ես շատ եմ ուզում աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ՝ նոր գաղափարներ առաջարկելու և օգնելու կողմերին, որ խաղաղ բանակցությունների ուղին գտնեն»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկանբանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցը, թե ադրբեջանական իշխանությունները դժգոհ են նրա գործունեությունից և Twitter-ում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գրառումներից։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ էր կողմերին առաջարկելը համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը, դիվանագետն ասել է, որ փոխադարձ որոշումը կարող էր նպաստել էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի հարցը լուծելուն, այնպես, ինչպես եղել է նախքան հակամարտության սկիզբը։

«Մենք շարունակում ենք աջակցել ցանկացած քայլին, որը կկարողանա նվազեցնել ճնշումն ու վերականգնել կողմերի միջև վստահությունը»,- ընդգծել է Ջեյմս Ուորլիքը։

 

Բաշար Ասադ.Պուտինը փրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը

o_826182Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ՌԴ նախագահ Պուտինը փրկել է Սիրիան ու ողջ Մերձավոր Արևելքը` օգտագործելով վետոյի իրավունքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հակասիրիական հերթական որոշման դեմ: Դրա մասին Ասադը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ: Ասադը նշել է, որ հիմա Ռուսաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ավելի բարձր է , քան երբևէ ունեցել է ԽՍՀՄ-ը:

Իր հերթին Ռոգոզինը նշել է, որ Ռուսաստանի համար Սիրիա այցելությունը նախագահական ընտրություններից առաջ շատ կարևոր քայլ է, քանի որ կկարողանան խաղաղ կերպով կարգավորել հակամարտությունը: Նա հավելել է, որ Ռուսաստանը  կողմ է բազմաբևեռ աշխարհին, որտեղ «գունավոր հեղափոխությունները» տեղ չունեն:

Ռուսաստանի փոխվարչապետը ցավակցություն է հայտնել սիրիական ժողովրդին Դերայի շրջանում նոր ահաբեկչության կապակցությամբ (զոհվել էր 31, վիրավորվել` 200 մարդ):

Ռոգոզինը Սիրիայում է ռուսական պատվիրակության հետ` առևտրա-տնտեսական ու գիտա-տեխնիկական ռուս-սիրիական միջկառավարական հանձնաժողովների համագործակցային աշխատանքներին մասնակցելու համար:

Անկախ

ՄԱԳԱՏԷ.Դուք կծիծաղեք, բայց Իրանն իսկապես կրճատել է հարստացված ուրանի իր պաշարները

da3001400879493 (1)Իրանը միջուկային նյութերի իր պաշարը  կրճատել է` Մեծ վեցնյակի հետ ժամանակավոր համաձայնագրի իրականացման շրջնակներում, ասվում է մայիսի 23-ին հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի հերթական հաշվետվության մեջ:

Նշվում է, որ Իրանը վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ տեղեկություն է տրամադրել, որը կօգնի  իսլամական հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության երկյուղները  հանել: Հաշվետվության մեջ ասվում է, որ Իրանը չեզոքացրել է հարաբերական բարձր աստիճանի հարստացված ուրանի պաշարի 80%-ը: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, հիմա Իրանում նման 40 տ ուրան կա, ինչը  միջուկային զենք ստեղծելու համար  պահանջվող քանակի ընդամենը 5-րդ մասն է կազմում: isra.com

Անկախ

Ստամբուլում կրկին ցույցեր են տեղի ունեցել

unnamed (1)Անկարայում և Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նախորդ օրը ոստիկանական փամփուշտից զոհված Ուղուր Քուրքի համար: Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մոտ 50 ցուցարար, որոնք հիմնականում ալևիներ են եղել, քարեր են նետել ոստիկանների վրա: Նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիառվել:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հոֆերը հայտարարել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է արել երկրի ղեկավարությանը ցուցաբերել զուսպ վերաբերմունք: «Երկու կողմն էլ պետք է զերծ մնա բռնությունից, որպեսզի թույլ չտրվեն այլ զոհեր»,-նշել է Հոֆերը:

Իրանի նախագահը վերադարձել է Իրան

 Հասան ՌոհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին Չինաստան կատարած եռօրյա այցից հետո վերադարձել է Իրան:

Իրանի նախագահը մասնակցել է Շանհայում կայացած ասիական երկրների համագործակցության և վստահության հաստատման 4-րդ համագումարին:

Այցի ընթացքում Հասան Ռոհանին հանդիպումներ է ունեցել և  բանակցություններ վարել  Չինաստանի և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահին ուղեկցել են Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, նախագահական գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը, տրանսպորտի և կապի նախարար Աբբաս Ախունդին, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, նախագահի օգնական Հոսեին Ֆերեյդունը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Թեհրանում մեկնարկել է «Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը

inv. tech exhԹեհրանի գիտական ցուցահանդեսների անցկացման կենտրոնում մայիսի 23-ին մեկնարկել է «Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցում են արտասահմանյան` Ռուսաստանի, Հնդկաստանի, Բելգիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի 57 ընկերություններ:

Ցուցահանդեսում իրանական ու արտասահմանյան ընկերությունները ներկայացրել են հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների , նավթի, գազի, պետրոքիմիայի, արդյունաբերական համակարգերի, նանո տեխնոլոգիաների, նորաստեղծ էներգիաների, ավիատիեզերական ու բժշկական սարքավորումների և երկրաբանական ոլորտում իրենց վերջին ձեռքբերումները :

«Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 25-ը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Այսօր Իրանում տոնում են Խորամշահրի ազատագրման օրը

xoramshahrԻրանում մայիսի 24-ին տոնում են Խորամշահր քաղաքի ազատագրման օրը:

32 տարի առաջ` 1982-ին, իրանցի ռազմիկներն ազատագրեցին իրաքցիների բռնագրաված Խորամշահր քաղաքը:

1980-ին իրաքյան բանակը, զրահային ու մեքենայցված տեխնիկայի օգնությամբ, զավթել էր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նավահանգիստ-քաղաքը:

Այդ է պատճառը, որ այս օրը Իրանի օրացույցում խորհրդանշվում է դիմադրության, անձնազոհության և հաղթանակի օր:

Իրանի ռազմիկները` բանակային, պահակազորային ու աշխարհազորային ուժերը, 20 ամիս շարունակ անձնուրաց մարտնչում էին և ի վերջո ազատագրեցին Խորամշահրը:

Մայիսի 24-ը խորհրդանշում է որ միայն Խորամշահրի ազատագրումը, այլ նաև ոտնձգություն կատարած ուժերի դեմ այդ քաղաքի պաշտպանների անձնազոգ դիմադրությունը:

Խորամշահրը միայն քաղաք ու նավահանգիստ չէ, այլև այն Իրանի ժողովրդի պատմությունում դիմադրության ու անձնազոհության խորհրդանիշ է:

Այսօր Իրանի պահակազորային ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով  իրաքցի բանակայինների կողմից բռնագրավված Խորամշահրի ազատագրմանը:

«Մայիսի 24-ը միայն մի քաղաքի ազատագրման օր չէ, այլ բռնապետերի ու դևերի ճիրաններից մարդու, մարդկային արժանապատվության ու աստվածային արժեքների ազատագրման օր»,- ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով, իրաքյան ուժերի կողմից բռնագրավված Իրանի հարավարևմտյան Խուզիստան նահանգի Խորամշահր նավահանգիստն Իրանի ազատամարտիկները,  «Բեյթոլմողադդաս» անվանումը ռազմական գործողության միջոցով,  1982-ի մայիսի 24- ին ազատագրեցին և այդ օրը տոն դարձրին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Փողոցային վաճառականը բռնել է լուսամուտից ընկած երեխային

276Բարեբախտաբար, ողբերգությամբ չի ավարտվել չինական Չժունշան քաղաքում կատարված դեպքը: Մեկամյա երեխան ընկել է երկրորդ հարկի լուսամուտից: Նրա բախտից այդ պահին փողոցում էր Լի ազգանունով փողոցային մի առևտրական: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են կատարվածի ընթացքը:

Կադրերում երկու տղամարդիկ կանգնած են փողոցում` ձեռքերը վեր բարձրացրած ու բարձրաձայն գոռգռում են, փորձելով երեխային հեռացնել լուսամուտից: Սակայն փոքրիկը չի հասկանում: Մի քանի վայրկյան հետո նա ընկնում է տղամարդկանցից մեկի թևերի մեջ:

«Ես քայլում էի փողոցով, երբ հանկարծ պատուհանի գոգին փոքրիկին տեսա: Ըստ երևույթին նա իր մորն է փնտրում: Ես վախեցա: Միակ բանը,որ այդ պահին մտածում էի` պահը բաց չթողնել:  Մարդիկ լուսամուտի տակ մի կույտ ստվարաթուղթ էին հավաքել` անհաջողության դեպքում հարվածը մեղմելու համար»: Բարեբախտաբար ամեն ինչ հաջող է ավարտվել: Երեխայի մայրն անմիջապես փողոց է վազում ու երեխային վերցնում վաճառականի ձեռքից:
Անկախ