ԵԽ հանձնակատարը դատապարտել է Բաքվում ֆրանսիացի լրագրողների ձերբակալությունը

1Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը քննադատել է Բաքվում ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիշարին և Էմանուել Բախին ձերբակալելու և սարքավորումները նրանցից խլելու փաստը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

“Մտահոգված եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների ձերբակալությամբ և նրանց նկարահանած նյութերի առգրավմամբ: Սա այս երկրում մամուլի ազատության և մարդու իրավունքների խախտմանն ուղղված հերթական հարվածն է”, – գրել է Մուժնիեքսը “Twitter”-ի իր էջում:

Հիշեցնենք, որ լրագրողները ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում: Վերջիններս Բաքու էին եկել՝ լուսաբանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը: Հատուկ ծառայության աշխատակիցները նրանցից խլել են նկարահանող սարքերը և նկարահանված նյութերը, այնուհետև հարկադիր նստեցրել են Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ

Թուրքական կառավարությունը թաքցնում է Սոմայի զոհերի իրական թիվը. ԺՀԿ

zoheԹուրքիայի կառավարությունը թաքցնում է Սոմայի ածխահանքում տեղի ունեցած խոշոր աղետի հետևանքով զոհվածների իրական թիվը: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մանիսայից պատգամավոր ընտրված Հասան Օրենը: Վերջինս նշել է, որ զոհերի ստույգ թիվը հայտնի է միայն կառավարությանը: Նա նաև հայտարարել է, որ ԺՀԿ-ն զերծ է մնալու այս ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 284-ի: Փլատակներում շարունակում է մնալ  18 մարդ, իսկ որոշ տվյալներով՝ դեռ 90 հանքափոր: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ:

Նշենք, որ Թուրքիայի ողջ տարածքում գործում է 740 ածխահանք, որտեղ աշխատում է 48 հազար 706 հանքափոր:

Ստամբուլի հայկական եկեղեցիներում կիրակնօրյա պատարագ կմատուցվի զոհված հանքափորների հիշատակին

pataragՍտամբուլի Հայոց պատրիարքությունը մայիսի 18-ին՝ կիրակի օրը, Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցի օրերս Թուրքիայի Սոմայի շրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերի հոգու հանգստության համար: Պատրիարքության հղած ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատում ենք, որ վիշտը կիսելիս այն թեթևանում է, մենք մեր սրտերում զգում ենք մեր հանքափոր եղբայրների և նրանց ընտանիքիների ապրած ցավը: Մեր զոհված հանքափոր եղբայրների  համար Աստծուց հոգու հանգստություն ենք խնդրում, վշտով ընտանիքներին և մտերիմներին Պատրիարքական աթոռի, Հոգևոր խորհրդի և մեր ողջ համայնքի անունից ցավակցություն ենք հայտնում, մաղթում շուտափույթ մխիթարություն: Մենք ամբողջ սրտով աղոթում ենք, որպեսզի գետնի տակ մնացած մեր եղբայրները րոպե առաջ միավորվեն իրենց ընտանիքներին՝ ողջ և առողջ»:

Ավստրալիայի բնակիչները երկնքում այրվող ՉԹՕ են տեսել

o_740295Ավստրալիայի հյուսիս-արևելքում, Քվինսլենդ նահանգի բնակիչները նախօրեին երեկոյան անծանոթ ծագման իրի անկման  ականատես են դարձել:

«Ինքնաթիռի չափեր ունեցող օբյեկտը, մեծ արագությամբ արագ է տեղաշարժվել,   իսկ ետին մասից նարնջա-կանաչ բոց է անջատվել»,-պատմել են լրագրողներին տեղի ոստիկանությունում:

Անհասկանալի երևույթը նկատել են Թաունսվիլ քաղաքում: Ականատեսներից մեկն այն համեմատել են «միջուկային ռումբի էֆեկտի» հետ: «Ես չգիտեմ, թե ինչքան մեծ էր այն, սակայն երկնքում այն ինքնաթիռի էր նման, որը թափվում էր երկնքից»:

Սակայն, ինչ որ բեկորներ գտնել այդպես էլ չի հաջողվել: Ավստրալական ABC հեռուստաընկերության կարծիքով, ավելի շուտ մարդիկ տիեզերական աղբի անկում են  տեսել, ասենք` ինչ որ արբանյակի բեկորներ:

Անկախ

Ընկերները հին բազմոցի մեջ 40 հազար դոլար են գտել

pic_17b4201e2c6510c38da3806a9c08e7bcՆյու Յորքից 130 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ բնակավայրում, երիտասարդները, որոնք միասին բնակարան էին վարձել, հին բազմոցի մեջ 40 հազար դոլար են գտել:

Երիտասարդները որոշել էին Փրկության բանակի խանութից գնած հին բազմոցի արմնկակալների հին պաստառը փոխել: Հանելուց հետո նրանք այնտեղ հայտնաբերեցին թաքցրած գումարը:

Երիտասարդները գումարի հետ  նաև դեպոզիտային գրություն հայտնաբերեցին մի կնոջ անունով ու հասցեով: Նրանք  կապ հաստատեցին այդ կնոջ հետ ու պարզեցին, որ իրոք, գումարը պատկանում է նրան: Պարզվեց, որ 91-ամյա կնոջ բարեկամները որոշել են  մինչ տատիկը տնից դուրս բուժում էր ստանում` բազմոցը հանձնել կոմիսիոն խանութ, առանց ենթադրելու, որ այնտեղ 40 հազար դոլար է թաքցրած:

Երիտասարդները որոշեցին գումարը վերադարձնել.»Դա մեր գումարը չէր ու մեզանից ոչ ոք այդ գումարով երջանիկ չէր լինի, եթե որոշեինք ծախսել այն»: Ստացել են, արդյոք, նրանք ինչ որ պարգևավճար դրա դիմաց, չի հստակեցվում:

Իրանի զինված ուժերը պատրաստ են հակազդելու ցանկացած սպառնալիքի

Իրանի բանակԻրանի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի բանակն ուժեղ է և կարող է ի պատասխան ջախջախիչ  հակահարված հասցնել ցանկացած հնարավոր ագրեսիայի:

«Իրանն երբեք ոչ մի պետության դեմ ագրեսիա չի կիրառի, սակայն պաշտպանել իր երկիրը միշտ ի վիճակի է: Իրանական զինված ուժերը պատրաստ են օգնել տարածաշրջանի ցանկացած պետության` Մերձավոր Արևելքում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գործընթացում »,- հավելել է Փուրդաստանը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ցավակցել է թուրք գործընկերոջը

լարիջանիԻրանի խոհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի իր գործընկեր Զեմիլ Չիչեկին` Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:

Ալի Լարիջանին անկեղծ վշտակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին էլ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի  Սոմա շրջանի ածխահանքում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է 284 և վիրավորվել շուրջ 90 մարդ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Բանգլադեշում նավաբեկության հետևանքով 22 մարդ է զոհվել

1221-390x290Բանգլադեշում պաշտոնապես հաստատել են  Մեգհա գետի վրա «Միրաժ-4»-ի նավաբեկության հետևանքով 22 մարդու մահվան մասին:

Դեպքը կատարվել է մայիսի 15-ին, Բանգլադեշի կենտրոնական մասում: Նավում 200 մարդ է եղել, նրանցից ինքնուրույն ափ է հասել 40-ը: 35 ուղևորի հաջողվել է փրկել:

Նավաբեկության պատճառ է կարող էին լինել հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին: Ներկայում ջրասուզակները փորձում են նավն ափ հանել: Հնարավոր է , որ այնտեղ 100 կորածի դիակները գտնեն:

«Դիակներին դուրս բերելու փոխարեն, մենք հիմա մտածում ենք նավն ափ հանելու մասին: Երբ դա մեզ հաջողվի, ապա այն ժամանակ կատարվածի հստակ պատկերը կունենանք»,-ասել է  Մուշիհանջ մարզի կոմիսարի տեղակալ Հասան Բադալը:

Անկախ

Թեհրանն ու Մոսկվան կընդլայնեն առևտուրը

Iran russiaՄոսկվայում կայանալիք էներգետիկայի միջազգային 4-րդ համաժողովին մասնակցելու համար երեկ Մոսկվա էր ժամանանել Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհը: Մինչ համաժողովի սկսվելը նախարարը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:

«Ցավոք, վերջին տարիներին Իրանի և Ռուսաստանի միջև առևտուրը պասիվ է ընթանում: Դա պայմանավորված է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով: Երկու երկրի պետական այրերը պետք է ներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի Ռուսաստանը և Իրանն ընդլայնեն առևտրատնտեսական համագործակցությունը»,- հանդիպման ժամանակ ասել է Իրանի նավթի նախարարը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն իր հերթին հայտնել է, որ երկու երկրի նախագահների համաձայնագրով մեխանիզմներ են մշակվում վերացնելու այն բոլոր արգելքները, որոնք խոչընդոտում են Իրանի և Ռուսաստանի միջև ավելի մեծ ծավալի առևտրի իրականացմանը:

Էներգետիկայի միջազգային 4-րդ համաժողովին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել հինգ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար. «Կանադայի հայտարարություններն իրանաֆոբիայի նշան են»

ԱֆհամԻրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարզիե Աֆհամն ասել է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդի հակաիրանական հայտարարություններն իրանաֆոբիայի և սիոնիստների հետ համագործակցելու նշան են:

«Կանադայի ներկայիս իշխանությունը շատ ծայրահեղական է, իսկ կառավարության կողմից հնչեցրած հայտարարությունները զուրկ են քաղաքական տրամաբանությունից և չունեն իրական հիմքեր»,- ասել է Աֆհամը:

Մամուլի խոսնակն ընդգծել է, որ Կանադայի կառավարությունը բազմիցս իր երկրում խախտել է մարդու իրավունքները և այժմ չի կարող  որևէ այլ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեսակետ հայտնել:

«Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունները քաղաքական միտում ունեն»,- հավելել է Աֆհամը:

Տեղեկացնենք, որ Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-­ի հրեաների կոնգրեսում ասել էր, որ Իրանը սպառնում է համաշխարհային խաղաղությանը։

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Օրացույցի այս օրը

2904Այսօր կենսագիրների օրն է:

Ինչու է  այն նշվում մայիսի 16-ին:

1763-ին անգլիացի գրաքննադատ Սեմյուել Ջոնսոնը («Անգլերենի բացատրական բառարանի» հեղինակ, 18-րդ դար) Լոնդոնի գրախանութներից մեկում հանդիպեց  գրող Ջեյմս Բոսուելին: Հանդիպման ու նրանց միջև ձևավորված հարաբերությունների արդյունքը եղավ 1791-ին հրատարակաված «Սեմյուել Ջոնսոնի կենսագրությունը» երկհատորյակը:

Կենսագրությունն այլ կերպ անվանում են մի մարդու կյանքի նկարագրություն` ստեղծված մեկ ուրիշի կամ ուրիշների ձեռքով: Հենց այդ ստեղծագործությունների շնորհիվ է, որ տեղեկություններ են պահպանվում մեծ մարդկանց կյանքի ու նրանց ապրած դարաշրջանի ու ժամանաշրջանի մասին:

Իսկ առաջին կենսագիր է համարվում Պլուտարքոսը:

Բանգլադեշում նավ է շրջվել, կա 8 զոհ

ferry9Հինգշաբթի օրը Բանգլադեշի գետերից մեկում փոթորկից 100 ուղևորով նավ է շրջվել: Հայտնաբերվել են ութ մահացածի մարմիններ:

Պատահարից հետո բազմաթիվ մարդիկ լողալով դուրս են եկել գետից, սակայն դեռևս անհետ կորածների թիվը պարզ չէ:

Նավը շրջվել է Մեգնհա գետում մայրաքաղաք Դակայից Շարիաթպուր ուղևորվելիս:

Բանգլադեշում հաճախակի են նավեր խորտակվում թույլատրվածից շատ ուղևորներ նստելու պատճառով:

Անկախ

Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

abdullah-abdullahՀինգշաբթի օրն  Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու բավարար ձայներ չի հավաքել պաշտոնը ստանձնելու համար:

Հունիսի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների՝  արտաքին գործերի  նախկին նախարար Աբդուլա Աբդուլայի և  ֆինանսների   նախկին նախարար Աշրաֆ Գանիի միջև:

Ապրիլի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Աբդուլան հավաքել է ձայների 45%-ը, իսկ Գանին՝ 31,6%-ը: Նախագահի թեկնածուն պետք է ստանա քվեների ավելի քան 50%-ն առաջին փուլով անցնելու և երկրորդ փուլից խուսափելու համար:

Երկրորդ փուլի վերջնական արդյունքները կհայտարարվեն հուլիսի 22-ին:

Սա երրորդ նախագահական ընտրությունն է 2001թ-ին թալիբանների անկումից հետո:

 

Ջեյ Զիի և Սոլանժ Նոուլսի միջև վեճի հոլովակը հրապարակած հյուրանոցի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

jay-z-and-solange-knowlesStandard հյուրանոցն  աշխատանքից ազատել է Ջեյ Զիի և Սոլանժ Նոուլսի միջև վերելակում տեղի ունեցած վիճաբանությունը ցուցադրող հոլովակը լրատվամիջոցներին տրամադրած աշխատակցին: Associated Press-ի տեղեկություններով՝ հյուրանոցը պարզել է աշխատակցի ինքնությունը, և հյուրանոցի անվտանգության կանոնները խախտելու համար նա այլևս այդտեղ չի աշխատում:

Մայիսի 12-ին TMZ-ն հրապարակել էր 3 րոպե տևողությամբ մի հոլովակ, որտեղ ցուցադրվում էր Ջեյ Զիի և Սոլանժի վիճաբանությունը: Սոլանժը ծիծաղում էր ռեպերի վրա, իսկ նրանց մոտ կանգնած Բեյոնսե Նոուլսը չէր խառնվում նրանց կռվին: Այդ ընթացքում թիկնապահը փորձում էր հետ պահել Սոլանժին, որ չհարձակվի Ջեյ Զիի վրա:

Հոլովակի հրապարակումից քիչ անց հյուրանոցը հայտարարել էր, որ իրենք կհետաքննեն կատարվածը:

New York Daily News-ը տեղեկացնում է, որ վեճը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Սոլանժին դուր չէր եկել Met Gala-ի ժամանակ ռեպերի պահվածքը դիզայներ Ռեյչել Ռոյի նկատմամբ:

Ադրբեջանում զինվորը սպանել է գումարտակի հրամանատարին

սպանությունԱդրբեջանի բանակում սպանություն է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել սահմանային զորամասերից մեկում։ Ադրբեջանական բանակի զինծառայող Իլքին Մամեդովն իրեն ամրակցված զենքից կրակել է գումարտակի հրամանատար Էմիլ Ասքերլիի վրա: Վերջինս ստացած վնասվածքբերից մահացել է, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարությունը հաստատել է տեղեկությունը: Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել, հարուցվել է քրեական գործ։

 

Անկախ

200 հազար լիտր նավթ է թափվել լոսանջելեսյան փողոցներում

15150316.804767.8105Գրեթե 50 հազար գալոն նավթ է թափվել Լոս Անջելեսի փողոցներում` Օթուոթեր Վիլաջի շրջանում խողովակների վնասման հետևանքով , հայտնել է Fox News-ը; Ինչպես հայտնում է քաղաքային հրշեջ վարչությունը, 20 դյույմանոց խողովակը ճաքել է տեղական  ժամանակով 12:15-ին, դրանից հետո նավթի մատակարարումը ժամանակավոր դադարեցվել է: Վառելանյութը տարածվել է  մեկուկես կմ տարածության վրա: Որոշ հատվածներում  թափված նավթը  0,5 մ-ի  է հասնում:

Նշվում է, որ  ներկայում, կատարվածի պատճառով կաթվածահար է եղել մոտակայքի խանութների ու ընկերությունների աշխատանքը:

Անկախ

Ադրբեջանում ձերբակալվել են ֆրանսիացի երկու լրագրողներ

3Մայիսի 14-ին Բաքվի օդանավակայանում ձերբակալվել են ֆրանսիացի երկու լրագրողներ Լորան Ռիչարդը և Էմանուել Բաչը: Վերջիններս Բաքու էին եկել՝ լուսաբանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Լրագրողներից առգրավվել են նկարհանված նյութերը և նկարահանող սարքերը: Չնայած լրագրողների առարկություներին՝ նրանց հարկադիր նստեցրել են Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ:

Օլանդի այցից հետո Ֆրանսիացի լրագրողները որոշել էին Ադրբեջանում մնալ ևս երկու օր:

Ֆրանսիացի հայտնի հետաքննող լրագրող Բենուս Բրինգերը “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջնական ծառայության հետ զրույցում նշել է, որ ձերբակալման միակ պատճառը կարող է լինել նկարհանված նյութերի և հարցազրույցների հրապարակման կանխումը: Ըստ Բրինգերի`  լրագրողները մտադիր են եղել Օլանդի այցի ընթացքում լուսաբանել Ադրբեջանում մարդու իրավունքների, տնտեսական կապերի վիճակը:

“Զարմանալի է, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության ստանձնման օրը: Եթե այս միջոցով խոչընդոտում են հանրությանը տեղի ունեցողի մասին իրազեկմանը, ապա դա ինքնին ցույց է տալիս՝ ինչպիսին է իրավիճակը երկրում մարդու իրավունքների և ազատ մամուլի ոլորտում: Դա շատ վատ է երկրի հեղինակության համար”,- ասել է Բրինգերը:

Նրա խոսքով՝ միջադեպի մասին տեղեկացրել են  Ֆրանսիայի արտգործնախարարությանը, Ֆրանսիայի դեսպանատանը, համապատասխան այլ կառույցներին և “Լրագրողներ  առանց սահմանների” միջազգային կազմակերպությանը:

ՄԱԿ. Դեպրեսիան սպանում է երեխաներին

da3001400090142Դեպրեսիան աշխարհում մանկական ու պատանեկան մահացության գլխավոր պատճառն է , ասվում է ՄԱԿ-ի մայիսի 14-ին հրատարակված հաշվետվության մեջ հաղորդում է .isra.com-ը:

Մասնագետները վերլուծել են 10-19 տարեկանների մահացության գործոններրը մոլորակի տասնյակ երկրներում: Պարզվել է, որ ինքնասպանությունը մոլորակի  երիտասարդ բնակչության  մահացության պատճառներից նշանակությամբ երրորդն է: Ինչպես նշել է Ֆլավիա Բուստերոն, ԱՀԿ-ի Ընտանիքի, կնոջ ու երեխայի  առողջության բաժնի վարիչը «պետությունների մեծ մասում երիտասարդության ֆիզիկական ու հոգևոր վիճակին բավարար ուշադրություն չի հատկացվում:

Եթե  հոգեկան խնդիրներով պատանի քաղաքացիները  ստանան համապատասխան բուժում, ապա  մեծ թվով ողբերգություններ կկանխվեն»:

Անկախ

Ադրբեջանը դժգոհ է “Եվրատեսիլ- 2014” միջազգային մրցույթի արդյունքներից

2Եվրոպական հեռարձակողների  միությունը հրապարակել է մայիսի 10-ին Կոպենհագենում կազմակերպված է “Եվրատեսիլ- 2014” երգի միջազգային մրցույթի արդյունքները: Ադրբեջանը դժգոհ է այդ արդյունքներից: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է ITV հեռուստաընկերության “Մեծ բեմ” հաղորդման PR մենեջեր Նարիման Մամեդովը:

Ըստ նրա՝ իրենց մասնակիցը ժյուրիի ձայներով 8-րդ, իսկ հեռուստադիտողների քվեով 21-րդ տեղն է զբաղեցրել, իսկ արդյունքում հայտնվել 22-րդ հորիզոնականում։

“37 երկրների պրոֆեսիոնալ ժյուրին Ադրբեջանի ներկայացուցիչ Դիլարա Կյազիմովային բարձր է գնահատել՝ 8-րդ տեղ։ Սակայն արդյունքում նա հայտնվել է 22-րդ տեղում։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել”,- ընդգծել է նա։

“Ընդհուպ մինչև եզրափակիչ Դիլարայի երգը բուքմեյքերների կարծիքով լավագույն 12, անգամ լավագույն 5 կատարումների մեջ է եղել: Սակայն եզրափակչում Ադրբեջանը հանդես է եկել չափազանց անհաջող 3-րդ համարի տակ, ինչը, ըստ երևույթին, ազդել է հեռուստադիտողների քվեարկության վրա”, – նշել է Նարիման Մամեդովը:

Հակաչինական ավեր Վիետնամում. 600 մարդ է ձերբակալվել

978Վիետնամում ավերում են չինական ձեռնարկությունները: Վուրանգ արդյունաբերական գոտում զանգվածային անկարգություններ են:

Դրա պատճառով Վիետնամից ու Կամբոջայից հաշվեհարդարից վախենալով650 չինացի է փախել :

Անկարգությունները սկսվել են մայիսի 14-ի երեկոյան, երբ ամբոխը գրավեց թայվանյան պողպատաձուլական Formoza ընկերությունը:

Ցուցարարները բողոքում են ՉԺՀ-ի Հարավ-Չինական ծովի վիճելի ջրային տարածքի նկատմամբ պահանջների խստացման դեմ, որտեղ մայիսի սկզբին Պեկինը տեղադրել ու գործարկել է  հորատահարթակ:

Անկախ