Իրանի նախկին նախագահը առաջադրել է իր թեկնածությունը

5Իրանի նախկին նախագահը առաջադրել է իր թեկնածությունըԻրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին շաբաթ առաջադրել է իր թեկնածությունը հունիսի 14-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
78-ամյա Ռաֆսանջանին անհրաժեշտ թղթերը ներկայացրել է թեկնածության գրանցման վերջին րոպեների ընթացքում:
«Ես եկել եմ ծառայելու: Մարդկանց իրավունքն է ինձ ընտրել, թե ոչ»,-մեջբերում են իրանական լրատվամիջոցները թեկնածուին:
1989-1997թթ որպես նախագահ ծառայած Ռաֆսանջանին ներկայումս ղեկավարում է «Արդյունավետության խորհուրդը», որը քաղաքականության ամենաբարձր իրավարարական մարմինն է:

Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում Թբիլիսիում

SONY DSCՄայիսի 8-ին, Թբիլիսիի «Կովկասյան տանը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը» կազմակերպեցին  Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, վրաց հասարակության եւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Դեսպան Մանուկյանը, շնորհավորական մաղթանքներ հղելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ, արժեւորեց եւ’ Հայրենական մեծ պատերազմում, եւ’ Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած հայ քաջասիրտ կամավորականների եւ ռազմական գործիչների անձնվեր պայքարի արդյունքները` խաղաղ եւ կայուն ապագա կերտելու հարցում: «Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր հայի սիրտ, քանզի քսաներկու տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին, հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայ ժողովրդին, որն այլեւս վճռական է՝ ապրելու ազատ եւ չհանդուրժելու որեւէ բռնություն »,-իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:

Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից` ցուցահանդեսից եւ համերգից: «Ուրարտուի արձագանքը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին թբիլիսահայ նկարչուհի Ալլա Անտոնյանցի աշխատանքները: Միջոցառման համերգային մասում հանդես եկան թբիլիսահայ կատարողներ:

 

Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտակայքում տեղի ունեցած պայթյուններից մահացել է 4 մարդ

146115_mainimgԹուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հայտնում է, որ Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկում տեղի ունեցած պայթյուններից մահացել է չորս և վիրավորվել 18 մարդ:

Գյուլերի տեղեկություններով՝ շաբաթ օրը Ռեյհանլիում տեղի ունեցած պայթյունների պատճառները պարզվում են: Նա հետագա այլ մանրամասներ չի հայտնել:

Մասնավոր NTV հեռուստաալիքը հայտնել է, որ քաղաքում տեղի են ունեցել առնվազն չորս պայթյուններ: Ռեյհանլի քաղաքի քաղաքապետը Haberturk հեռուստաալիքին տեղեկացրել է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել քաղաքապետարանի, իսկ մյուսը փոստի շենքի մոտակայքում:

Առողջապահության նախարար Մեհմեթ Մուզինողլուի տեղեկություններով՝ ավելի քան 15 շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել վիրավորներին օգնելու համար:

 

Իրանի հարավային շրջաններում տեղի ունեցած հզոր երկրաշարժից վիրավորվել է 15 մարդ

i1Իրանի պետական հեռուստաալիքների փոխացմամբ երկրի հարավում տեղի է ունեցել հզոր 6,2 մագնիտուդով երկրաշարժ, 15 մարդ վիրավորվել է:

Հայտարարության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ջասք նավահանգստային քաղաքում շաբաթ օրը՝ առավոտյան 6:32-ին՝ վնասելով հարյուրավոր տներ:

Նույնիսկ ցածր ուժգնությամբ երկրաշարժերը ավերիչ կարող են լինել Իրանի գյուղական համայնքներում, որտեղ տները կառուցվում են աղյուսով:

Անցած ամիս Իրանի հարավային շրջաներում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 37 մարդ: 2003 թ. Բամ քաղաքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 26,000 մարդ:

Իրանը տեղակայված է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ, ընդհանուր հաշվարկներով, յուրաքանչյուր օր գրանցվում է մեկ թեթև ցնցում:

Երկրաշարժ Իրանի տարածքում

big_1368249436_seysmicՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 06.08-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 30 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 27.010 և արևելյան երկայնության 57.820:

Թուրքիայում ուսանողին ծեծել են քրդերեն խոսելու համար

e1b78936f5ac1d04290f6a706700a566Տրապիզոնի Սևծովյան տեխնիկական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի մի ուսանողի ծեծի են ենթարկել քրդերեն խոսելու համար: Ժողովրդավար ուսանողական միությունների ֆեդերացիայի անդամ հանդիսացող մի խումբ ուսանողներ բողոքի ցույց են կազմակարպել ռեկտորատի դիմաց՝ բղավելով քրդերեն կարգախոսեր:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ծախ հայացքների տեր մի խումբ ուսանողներ ծեծել են մյուս ուսանողին միայն այն պատճառով, որ վերջինս ուսանողական հանրակացարանում հեռախոսով քրդերեն է խոսել: Այդ միջադեպի դեմ բողոքի դուրս եկած ուսանողների պաստառներին գրված են եղել՝ «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի», «Ճնշումները չեն կարող մեզ սարսափեցնել», «Համալսարանում հարձակում գործող ավազակախմբեր չենք ուզում»: Ուսանողական մեկ այլ խումբ էլ քրդերեն բղավել է «Առանց լեզու կյանք չկա» արտահայտությունը՝ պահանջելով, որպեսզի մեղավորները հանձնվեն ոստիկանությանը:

Ադրբեջանում 18 երեխա կրում է Աթաթուրքի անունը

ataturkԱդրբեջանում 1991 թվականից ի վեր 18 երեխայի տրվել է Աթաթուրք անունը: Սա վկայում է Թուրքիայի նկատմամբ սիրո և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանդեպ հարգանքի մասին: Այս մասին «Anadolu» գործակալության թղթակցին է ասել Նախարարների կաբինետին առնթեր տերմինաբանական կոմիտեի փոխնախագահ Սայալը Սադըքովը: Վերջինս նշել է, որ Թուրքիայում արգելված է երեխաներին այդ անունը տալ: Սադըքովի կարծիքով՝ Աթաթուրքը պատմական դեմք է և այդ անունը պետք է միայն իրեն պատկանի:

Սադըքովի ղեկավարած կոմիտեն պատրաստել է 8 հազար անունից բաղկացած ցուցակ, որում ընդգրկված են նաև այն անունները, որոնց կիրառումը արգելվելու է: Վերոնշյալ արգելքը տարածվելու է արտասահմանյան, անհասկանալի, ինչպես նաև հասարակաության կողմից անընդունելի անունների վրա: Առաջարկվել է արգելել նաև Աթաթուրքի անվան կիրառումը: Այս ցուցակը ուսումնասիրման է ուղարկվելու Ազգային ժողով:

 

Բաքվում պատրաստել են Հեյդար Ալիևի ծաղկե դիմանկարը

alievԱյսօր Ադրբեջանում նշում են երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակն ու ծաղիկների ավանդական տոնը: Այս առիթով Բաքվում Հեյդար Ալիևի անվան պալատի առաջ մեծ տոնախմբություն էր կազմակերպվել: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ընտանիքի հետ միասին հետևել է աշխարհի տարբեր երկրներից բերված ծաղիկներից պատրաստված ցուցանմուշներին: Հատկապես ուշադրություն է գրավել Հեյդար Ալիևի դիմանկարը՝ պատրաստված ծաղիկներից:
«Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում Բաքվի քաղաքապետը նշել է, որ ծաղիկների տոնը, նվիրված Հեյդար Ալիևի ծննդյան օրվան, երկրում անցկացվում է սկսած 2001 թվականից: Նրա խոսքերով՝ այս տոնը տարեցտարի ավելի մեծածավալ է դառնում, սակայն իսկական տոն կլինի միայն այն ժամանակ, երբ «կազատագրվի հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղը»:

Ադրբեջանցի դիվանագետը մոռացել է, որ Արցախը անկախ է և ինքնուրույն

agayevԼոս Անջելոսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսարանի գլխավոր հյուպատոս Նասիմի Ագաևը Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանում և Սան Դիեգո համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսների ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: «Azer News»-ի լուրի համաձայն՝ Ագաևը հայտնել է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունը, խոչընդոտներ ստեղծելով ղարաբաղյան հարցի լուծման համար, հնարավոր է, որ ցանկանում են ժամանակ շահել: Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ ստատուս քվոի քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերում, իսկ միջազգային հանրությունը վճռականորեն տրամադրված է շարունակել Ադրբեջանի օգնել նրա տարածքային ամբողջականության վերականգնման հարցում:
Ագաևը նշել է, որ Հայաստանը, հավակնություններ ունենալով «ադրբեջանական հողերի» նկատմամբ, «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղն և մոտակա յոթ շրջաններ, այն է՝ «Ադրբեջանի հողերի 20 տոկոսը»: Հյուպատոսը բոլորին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս որոշում է ընդունել, համաձայն որոնց՝ Հայաստանը պետք է հետ քաշվի «ադրբեջանական հողերից», սակայն այդ որոշումները դեռևս չեն իրականացվել:
Ագաևը երևի մոռացելէ, որ Արցախի ժողովուրդը իր հերոս տղաների արյան գնով վերջապես ազատագրվել է և արդեն քսան տարուց ավելի անկախ պետություն է,և որ երիտասարդ արցախցիները չեն պատկերացնում, թե ոնց են իրենց նախնիները ապրել Ադրբեջանի տիրապետության տակ:

Ստամբուլում փորձել են գողանալ Աթաթուրքի արձանը

ataturkԵրեկ Ստամբուլի Հանրապետության հրապարակում մութն ընկնելուն պես՝ ժամը 22:00-ի շրջանում երկու հոգի մկրատի օգնությամբ փորձել են գողանալ հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանը: Քաղաքացիները, նկատելով, որ արձանը կտրվել է հետևի կողմից, ոստիկանություն են կանչել:
«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ կասկածելի անձինք, տեսնելով ոստիկաններին, թողել են իրենց գործն ու փախուստի դիմել: Այնուամենայնիվ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել օրինազանցներից մեկին: 19-ամյա մեղադրյալի տված ցուցմունքի համաձայն՝ սա գողություն կատարելու նրա առաջին փորձը չէ: Վերջինս նախկինում ևս, գողանալով պղնձից պատրաստաված Աթաթուրքի արձանները, մետաղի մեկ կիլոգրամը վաճառել է 20 լիրայով:
Բյույուքչեշմեջե վարչական շրջանի նախագահ Հասան Աքգյունը դեպքի առնչությամբ նշել է. «Մեր շրջանում առաջին անգամ է Աթաթուրքի նկատմամբ այսպիսի նողկալի հարձակում իրականացվում: Լսելով տեղի ունեցածի մասին՝ շատ զարմացա: Չեմ կարծում, որ մեր բնակչությունը ունակ է նման անշնհորք արարքի: Ես դատապարտում եմ այն մարդուն, ով փողի համար վաճառքի է հանում ազգային և հոգևոր արժեքները:»

 

 

Թուրքական «Գալաթասարայ»-ի դրոշը կախվել է Ստամբուլի երեք կամուրջներից

galatasarayՕրերս թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ ճանաչվեց առաջնության չեմպիոն: Ըստ ավանդույթի՝ ակումբի դեղնակարմրավուն դրոշը կախվեց Ստամբուլի երկու կամուրջներից՝ հայտարարելով ակումբի հաղթանակը:

Ահա «ntvmsnbc»-ի լուրի համաձայն՝ այս տարի «Գալաթասարայ»-ի երկրպագուները այնքան ոգևորված են եղել իրենց թիմի չեմպիոնական նոր տիտղոսով, որ որոշել են ակումբի դրոշը կախել նաև Ստամբուլում կառուցվող երրորդ կամրջի շինհրապարակում:

PKK-ի զինյալները մայիսի 8-ին պաշտենապես լքելու են Թուրքիան

PKK-ի զինյալները մայիսի 8-ին պաշտենապես լքելու են ԹուրքիանՀայտնի է դարձել Թուրքիայի տարածքից PKK-ի զորքերի դուրս գալու օրը: Ինչպես հաղորդում է թուրքական “T24” կայքը, “Խաղաղություն և ժողովրդավարություն” քրդական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը հայտարարել է, որ վաղը`մայիսի 8-ին, PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալները պաշտոնապես լքելու են Թուրքիան:
Դեմիրթաշը նշել է, որ դեռ հայտնի չէ թե այդ գործընթացը ինչքան կտևի: “Դուրս բերման գործընթացը կարող է տևել 3-4 ամիս: Այս գործընթացում ամենավտանգավորը հնարավոր բախման ռիսկն է, ինչը մեզանից ոչ մեկի համար ցանկալի չէ: Ուստի ի սկզբանե պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ այդ գործընթացը բարեհաջող ընթանա”, -ասել է նա:
2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու  հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

Մայիսի 7-ին Իրանում կսկսվի նախագահի թեկնածուների գրանցումը

իրանԻրանի նախագահական ընտրություններիթեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվիմայիսի 7-ին: Այս մասին հաղորդում է Trendգործակալությունը՝ վկայակոչելով IRINNհեռուստաընկերությանը:

Գրանցումը կտևի մինչև մայիսի 11-ը:

Մայիսի 12-ից 16-ն ընկածժամանակահատվածում Սահմանադրությանպահապանների խորհուրդը պետք է դիտարկիյուրաքանչյուրի թեկնածությունը: Եթե խորհուրդըորոշի, որ թեկնածուն ինչ-ինչ պատճառներովիրավունք չունի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա թեկնածունկարող է բողոքարկել այդ որոշումը:

Իրանի ՆԳՆ-ն մայիսի 22-23-ին կհրապարակի այն թեկնածուների անունները, որոնքկմասնակցեն ընտրություններին, իսկ մայիսի 24-ին կմեկնարկի նախընտրականքարոզարշավը, որը կավարտվի հունիսի 12-ին:

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին:Նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով:

 

Դադարեցրեք Բաքվում բնակիչների հարկադիր վտարումը. Human Rights Watch

Դադարեցրեք Բաքվում բնակիչների հարկադիր վտարումը. Human Rights WatchԱդրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Բաքվում հարկադիր վտարումները և բնակարանների քանդումը, այսօր հայտարարել է  միջազգային Human Rights Watch իրավապաշտապան կազմակերպությունը, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

Ըստ իրավապաշտապան կազմակերպության՝ Բաքվի կենտրոնում այս շաբաթ բացվող “Ձմեռային այգին” հիմնվել է այն տարածքում, որտեղից վտարվել են հազարավոր բնակիչեր:

Իշխանությունները նախատեսում են “Ձմեռային այգում” մեկ շաբաթ միջոցառումներ իրականացնել, որոնք կնվիրվեն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակին:

HRW-ը անօրինական է համարում այս տարածքից բնակիչների հարկադիր վտարումը, բնակարանների քանդումը ոչ միայն այդ տարածքում , այլև Բաքվի այլ թաղամասերում, ինչը շարունակվում է արդեն մի քանի տարի:

Այս գործընթացը սկսվել է դեռևս 2009թ., երբ վտարվել են հազարավոր ընտանիքներ: Ոմանց իրենց բանակարաններից առանց զգուշացման հանել են գիշերը: Կառավարությունը բնակիչներին հրաժարվել է համարժեք փոխհատուցում տրամադրել:  Առաջարկել են վճարել 1500 մանաթ ($ 1900)  1մ²  համար, մինչդեռ իրական արժեքը 2500 մանաթ է:

2013թ. իշանությունները որոշել են ընդլայնել քանդվող բնակարանների տարածքը՝ ընդգրկելով “Ձմեռային այգում” չներառված հարակից փողոցները: Դա նշանակում է, որ մի շարք ընտանիքների կրկնակի վտարում է սպառնում:

2012թ. HRW նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անօրինական վտարման դադարեցման պահանջով, սակայն ինչպես այս, այնպես էլ 2011-ին ուղարկված նամակը մնացել է առանց պատասխանի:

Բաքվի կենտրոնում անշարժ գույքի խլումը և քանդումը ևս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ադրբեջանում համաներումը չի տարածվել քաղբանտարկյալների վրա

համաներումԱդրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) այսօր՝ մայիսի 7-ին,   համաներման մասին ակտ է ընդունել, որի հեղինակը Ադրբեջանի առաջին տիկին, մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևան է: Այս համաներումն արվում է Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, ակտը տարածվելու է 9 հազար դատապարտայլի վրա, որից  2  հազարը ազատ կարձակվի:

Սակայն մի շարք իրավապաշտպաններ և փաստաբաններ հիասթափված են համաներումից, քանի որ դրանով քաղբանտարկյալների հարցը չի լուծվելու:

Այս համաներումը, ինչպես 2007թ.-ինը և 2009թ.-ինը, հետաքննության փուլում գտնվող կամ արդեն դատարանի առջև կանգնած անձնաց  վրա չի տարածվում:

Բացի այդ այն չի ընդգրկում նաև այն հոդվածները, համաձայն որոնց դատապարտվել են քաղաքական, քաղաքացիական, կրոնական ակտիվիստներն ու լրագրողները:

Իլհամ Ալիևը հերթական անհեթեթ մտքերն է արտահայտել Հարավկովկասյան համաժողովի ժամանակ

alievՀայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մեկնարկած Հարավկովկասյան համաժողովի ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ալիևը իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը ձգտում է ԼՂ հիմնախնդիրը լուծել միջազգային իրավական նորմերի շրջանակում: “Մենք ցանկանում ենք մեր բռնազավթված տարածքներն ազատագրել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում: Մենք շարունակում ենք տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Այնպես որ, որքան ուժեղ լինենք, այնքան շուտ կկարողանանք լուծել հիմնախնդիրը”,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև վրաց-ադրբեջանական հարաբերություններին` նշելով, որ “դրանք հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակ են”: “Ցավոք սրտի, Հարավային Կովկասի երրորդ երկրի՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունները լարված են: Որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանը պետք է դադարի բռնազավթիչ քաղաքականություն վարել”,-նշել է նա:

 

Հարավկովկասյան համաժողովը մեկնարկել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Միջոցառմանը մասնակցում են մոտ 400 փորձագետներ աշխարհի 70 երկրից, պետությունների և կառավարությունների նախկին և ներկա ղեկավարներ:

 

Համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջան է ժամանել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

 

Իրանում 5 ադրբեջանցի ազատազրկման է դատապարտվել

1 (3)Իրանի Թավրիզ քաղաքի շրջանային դատարանը “Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում” կազմակերպության առաջնորդ Լյատիֆ Հասանիին և նրա չորս զինակիցներին 9-ական տարվա  ազատազրկման է դատապարտել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, ադրբեջանցիները մեղավոր են ճանաչվել ապօրինի խմբավորում ստեղծելու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված քարոզչություն իրականացնելու համար:

“Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում” կազմակերպությունը ստեղծվել է 1995թ-ին: Այն պայքարում է այսպես կոչված Միավորված ադրբեջանական պետություն ստեղծելու համար, որի մեջ, ըստ իրենց, ընդրգկվելու են Հյուսիսային Ադրբեջանը (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը) և այսպես կոչված Հարավային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական նահանգ):

Վանա կատուների գարնանային զբոսանքը (լուսանկարներ)

katu 1Վանի katu3հարյուրամյակի համալսարանի Վանա կատուների ուսումնասիրման կենտրոնում պահպանության տակ առնված վանա կատուները գարնան գալու հետ մեկտեղ զբոսանքի են դուրս եկել: Նորածին ձագերը ուախություն են ապրել՝ առաջին անգամ վայելելով գարնանային բնությունը:katu 2

Պորտուգալիան աջակցում է Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում

lisabonԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնական այցով գտնվում է Պորտուգալիայում, մայրաքաղաք Լիսաբոնում հանդիպել է իր գործընկերոջ՝ նախագահ Հանիբալ Կավակու Սիլվայի հետ: Նախագահների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ավելի ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա էին արտաքին գործերի  նախարար Ահմեդ Դավութօղլուն և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
Նախագահ Գյուլը իր երախտագիտությունն է հայտնել Պորտուգալիային Եվրամիության անդամակցության հարցում Թուրքիային աջակցելու համար: Պորտուգալիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է ԵՄ անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով՝ Պորտուգալիան շարունակելու է հետագայում ևս աջակցել Թուրքիային այս հարցում: Երկու պետությունների նախագահները անդրադարձել են նաև սիրիական ճգնաժամին: Ընդգծվել է այդ երկրում արյունահեղության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, ինչի համար միջազգային հանրությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի:

Սկսվել է թուրք-իսրայելական բանակցությունների երկրորդ փուլը

israilԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Երուսաղեմում ընթանում են թուրք-իսրայելական բանակցությունների երկրորդ փուլը 2010 թվականին թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցով: Բանակցությունները տեղի են ունենում Իսրայելի արտգործ նախարարությունում:

Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իսկ իսրայելական շահերի ներկայացուցիչը վարչապետ Իոսիֆ Ցեհանովերն ու ազգային անվտանգության խորհրդի նախագահ Յակով Ամիդրորն է, որը ապրիլի 22-ին արդեն մասնակցել էր Անկարայում տեղի ունեցած բանակցային առաջին փուլին: Այն ժամանակ իսրայելական պատվիրակությանը ընդունեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Վերջինս այդ հանդիպումից հետո նշել էր, որ փոխհատուցման չափը դեռևս հայտնի չէ, սակայն մշակվել են վճարման սկզբունքներ: