Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

photoՆոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը “Embassy Series” հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն:

Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը հայ երիտասարդ ճանաչված դաշնակահար Րաֆֆի Բեսալյանի կատարմամբ ամերիկյան հանդիսատեսին ներկայացվեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Ծրագրում տեղ էին գտել նաեւ այլ հայ կամպոզիտորների առանձին գործեր:

Միջոցառման հյուրերը բարձր գնահատեցին ՀՀ դեսպանության կողմից ընձեռնված այս եզակի հնարավորությունը` ունկնդրելու հայ կոմպոզիտորների, մասնավորապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչպես նաև ճանաչելու հայ տաղանդավոր երիտասարդ կատարողի արվեստը։

Սելին Դիոնը չի ցանկանում, որ իր հյուղարկավորության ժամանակ հնչի My Heart Will Go On երգը

Celine Dion2Սելին Դիոնը հայտնել է, որ ինքը չէր ցանկանա, որ իր հյուղարկավորության ժամանակ հնչեր My Heart Will Go On հիթը:

Այդ մասին 45-ամյա երգչուհին հայտնել է շաբաթ օրը The Jonathan Ross Show-ի ժամանակ՝ ավելացնելով, որ այդ երգը իր ժառանգությունն է:

Երգչուհին նշել է, որ երգը մինչև մահ իր հետ կլինի:

«Սակայն երբ մահանամ, խնդրում եմ այդ երգը չհնչեցնեք»,-ասել է նա:

Ռոմանտիկ բեստսելլերը Սելինի մեծագույն հիթերից է և ամբողջ աշխարհում վաճառվել է 15 միլիոն օրինակով:

Դիոնը սկզբնական շրջանում չէր ցանկանում կատարել 1997 թ-ին Ջեյմա Հորների և Ուիլ Ջեննինգսի ստեղծած բալադը, որը նաև Օսկար և չորս Գրեմմի մրցանակ է ստացել:

Սակայն երգչուհին հայտնել է, որ շնորհակալ է Աստծուն, որ իրեն համոզել են կատարել այն:

 

Անօթևանը քնել է նախագահական լյուքսում

pic_7b40c649f4173bb8a16261d737a4b9e5ԱՄՆ-ում անօթևանը ձերբակալվել է Պիտսբուրգում գտնվող շքեղ հյուրանոց անօրինական ներխուժելու համար: Ինչպես գրում է Pittsburgh Post-Gazettն, 48-ամյա Ջեֆի Ուոթսոնը բացատրել է, որ կքներ ամեն պատահած տեղ, ուր գլուխը դնելու հնարավորություն լիներ: Ինչպես է նա աննկատելի մտել հյուրանոց` մնում է անհասկանալի:

Քնած Ուոթսոնին նոյեմբերի 5-ին հայտնաբերել են հյուրերը, որոնք պատրաստվում էին տեղավորվել նախագահական լյուքսում: Թափառաշրջիկին հանձնել են ոստիկանությանը: Նա պատմել է, որ Լոս Անջելեսից է եկել ու այդ քաղաքում ապրում է արդեն մեկ ամիս: Նրա դեմ մասնավոր սեփականության սահմանները խախտելու ու ծառայություններն առևանգելու մեղադրանք է առաջադրվել:

Նախագահական լյուքում մեկ գիշերն արժե 2,5 հազար դոլար:

 

ԱՄՆ առափնյայում 750-ից ավելի սատկած դելֆին է հայտնաբերվել

i (2)ԱՄՆ ատլանտյան առափնյայում ափ է նետվել 750  աֆալին-դելֆին:

Օվկիանոսագիտության ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության էկոլոգները հայտնում են, որ 2013-ին այդ երևույթը 10 անգամ ավելացել էր: Հուլիսի 1- նոյեմբերի 3-ը Նյու Յորքից մինչև Ֆլորիդա առափնյայում  753 դելֆին է հայտնաբերվել:

Ափ նետված դելֆիններն արդեն չեն կարողանում վերադառնալ օվկիանոս առանց կողմնակի օգնության ու սատկում են մի քանի ժամում: Սովորաբար, ափ են նետվում հիվանդ ու ծեր կենդանիները:

British Airways-ը հարաժարվել է Չիկագոյի օդանավակայանից 300կգ կշռով տղային տեղափոխել Ֆրանսիա

 Քևին Շենե,300կգ կշիռ Բուժման նպատակով ԱՄՆ ժամանած 300կգ կշիռ ունեցող տղային, օդանավակայանում չեն թույլատրում ինքնաթիռ բարձրանալ:

22-ամյա Քևին Շենեին ԱՄՆ-ում 18 ամիս անցկացնելուց հետո չեն թույլատրում վերադառնալ Ֆրանսիա:

Շենեն իր ծնողների հետ այժմ բնակվում է Չիկագոյի օդանավակայանի մոտակայաքում գտնվող հյուրանոցում, քանի որ British Airways-ը նրան չի թույլատրում ինքնաթիռ բարձրանալ՝ չնայած նախկինում նրանք ընտանիքին ԱՄՆ էին տեղափոխել:

Ընտանիքի անդամները մեղադրում են ավիաուղիներին իրենց այլընտրանք չառաջարկելու համար:

Տղայի մայրը հայտնում է, որ տղային ԱՄՆ տեղափոխել են էկոնոմ դասով, իսկ ինչո՞ւ այժմ չեն անում դա՝ ավելացնելով, որ Քևինը իր բուժումը պետք է շարունակի տանը:

Այժմ ընտանիքը պատրաստվում է գնացքով տեղափոխվել Նյու Յորք, որտեղից նավով կհասնեն Մեծ Բրիտանիա:

British Airways-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք անում են ամեն բան յուրքանչյուր ուղևորի տեղավորելու համար, սակայն այս դեպքում դժբախտաբար հնարավոր չի եղել ապահովել տղայի տեղափոխումը և իրենք ամբողջովին փոխհատուցել են ընտանիքին:

 

Կալիֆոռնիայի երկնքում հրե գունդ է բռնկվել

o_742192 (1)Կալիֆոռնիայի բնակիչներն անսովոր երևույթի ականատես են դարձել.երեկ, ուշ երեկոյան ականատեսները երկնքում հրե գունդ են նկատել:  Ոչ երկար թռիչքից հետո  այն բռնկվել է ու բեկորների բաժանվել: Ենթադրվում է, որ դա երկնաքար է եղել:

Լոս Անջելեսի  Գրիֆիտի աստղադիտարանի ներկայացուցիչները չեն հաստատել փաստը, սակայն նշել են, որ շատ զանգեր  ու հարցում են ստացել:

Լեդի Գագան պլանավորում է համերգ տալ տիեզերքում

o_802365Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան առաջին արտիստը կդառնա, ով համերգ կտա տիեզերքում:Նա  պատրաստվում է Virgin Galactic տիեզերանավով թռիչքի 2015-ին, որտեղ ցանկանում է երգել: Կատարումը  կհեռարձակվի Zero G Colony փառատոնի ժամանակ, որը տեղի է ունենալու Նյու-Մեքսիկոյի տիեզերակայանում:

Թռիչքից առաջ նա պետք է հատուկ վոկալ մարզում կատարի: Երգչուհին հատուկ ապահովագրություն է ստացել  տիեզերքում անկանխատեսելի պատահարների համար:

Virgin Group ընկերության  կազմի Virgin Galactic-ը պլանավորում է զբոսաշրջային միջգալակտիկական ու տիեզերական թռիչքներ և ոչ մեծ արհեստական արբանյակների արձակում: Մեկ տոմսի արժեքը կազմում է 250 հազար դոլար, մինչ օրս ավելի քան 450 մարդ է դիմել թռիչքի համար,որը  ենթադրում է մինչև16 կմ բարձրության վերելք: Դրանից հետո տիեզերական սարքը  կանջատվի թափավազող-ինքնաթիռից, իսկ հետո իր ուղին ինքուրույն կշարունակի: Թռիչքը տևելու է 2,5 ժամ, որից 5 րոպեն գտնվելու է անկշռելիության վիճակում:

Ընկերությունը մահացածների մնացորդները կուղարկի տիեզերք դրանք ընկնող աստղ դարձնելու համար

հիշատակի թռիչքՄոռացեք ձեր մահացած սիրելիների մնացորդների մոխիրը ծովը նետելու մասին՝ այժմ հնարավոր է նրանց մնացորդները ուղարկել տիեզերք, որպեսզի նրանք ընկնող աստղ դառնան:

Elysium Space ընկերությունը նախատեսում է առաջին այսպես կոչվող «հիշատակի թռիչքը» իրականացնել 2014թ-ի ամռանը Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից:

Այս ծրագրով մարդկանց մնացորդները կուղարկվեն տիեզերք և մի քանի ամիս կպտտվեն Երկրի շուրջը՝ նախքան մթնոլորտում այրվելը և ընկնող աստղ դառնալը:

Ընկերությունը իր ծրագիրը իրկանացնելու համար կաշխատի տիեզերական տրանսպորտային ընկերությունների հետ, ինչպիսիք են SpaceX-ը, Civeit-ը և Orbital Sciences-ը:

Թռիչքի արժեքը 1,900 դոլար է, որի դիմաց ընկերության հաճախորդները կստանան մի հավաքածու, որի մեջ մտնում է նաև մոխիրը պարկուճի մեջ լցնելու համար անհրաժեշտ շերեփ:

Պարկուճի վրա կարող է փորագրվել մահացածի անվան երեք սկզբնատառերը, իսկ հաճախորդները իրենց ցանկությամբ կարող են մինչև 80 նիշ պարունակող հաղորդագրություն գրել, որը կմիացվի տիեզերանավին ամրացված մետաղյա թիթեղներին:

Ընտանիքի անդամները հրավիրատոմս կստանան թռիչքի մեկնարկը դիտելու համար, ինչպես նաև նրանց կտրամադրվի թռիչքի տեսագրությունը: Թռիչքից հետո հարազատներին կուղարկվի հավաստագիր հիշատակի թռիչքի ավարտի կապակցությամբ:

Կալիֆորնիայում տեղակայված ընկերությունը այժմ բջջային հեռախոսների ծրագիր է ստեղծել տիեզերք ուղարկված մարդկանց մնացորդներին հետևելու համար:

Ընկերությունից հայտնում են, որ տիեզերանավը այնպես է ստեղծվել, որ ուղեծրային աղտոտում չառաջացնի:

 

Դեմոկրատ Բիլլ դը Բլազիոն հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում

o_844933ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Բիլլ դե Բլազիոն հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում: Ձայների հաշվակը դեռ չի ավարտվել, սակայն, ԶԼՄ-ներն արդեն հայտարարել են նրա հաղթանակի մասին: Ընտրատեղամասերի տվյալներով, դե Բլազիոն իր մրցակից Ջո Լետայից առաջ է անցել 40%-ով:

52-ամյա դե Բլազիոն 1989-ից հետո առաջին դեմոկրատն է խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետի պաշտոնում: Երդման արարողությունը տեղի կունենա 2014-ի հունվարի 1-ին: Դե Բլազիոն մեծ աջակցություն ունի աֆրոամերիկացիների ու իսպանախոս բնակչության շրջանում: Պատճառներից մեկն էլ այն է, որ նա ամուսնացած է սևամորթ բանաստեղծուհի Շիրլեյն Մաքքրեյի հետ: Նա երկու դեռահաս երեխաներ ունի:

Կրակոցներ Նյու Ջերսիում, հանցագործը հայտնաբերվել է մահացած

o_844510ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի  առևտրի կենտրոնում կրակ բացած տղամարդուն գտել են քաղաքի շրջաններից մեկում մահացած : Նախնական տվյալների համաձայն նա ինքնասպան է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը, նա  20-ամյա Ռիչարդ Շուլն էր:

Դեպքը տեղի է ունեցել  Garden State Plaza առևտրի կենտրոնի փակվելուց քիչ առաջ: Ականատեսները պնդում են, որ  ամբողջովին սև հագած և ատրճանակով  զինված հանցագործն  առնվազն յոթ կրակոց է արձակել հաճախորդների ուղղությամբ: Սակայն դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Այնուամենայնիվ, կրակոցներից հետո առևտրի կենտրոնում խուճապ է առաջացել: Շատերը թաքնվել են խանութներում և ծառայողական հատվածներում: Հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին շենքը: Դեպքի վայր հասած հատուկ ջոկատը մաքրել է առևտրի կենտրոնը, բայց կրակողին այդպես էլ չի հաջողվել գտնել, նա լքել էր շենքը համընդհանուր խառնաշփոթի ժամանակ, հաղորդում է “Интерфакс“-ը:

Նյույորքցիները քաղաքապետ են ընտրում

gudzonԱյսօր Նյու Յորքի բնակիչներն  ընտրատարածքներ կգնան`նոր քաղաքապետ ընտրելու : Քաղաքապետի պաշտոնի հիմնական թեկնածուներն  են  Դեմոկրատական կուսակցությունից հայտնի փաստաբան Բիլլ դը Բլազիոն և հանրապետական Ջոզեֆ Լոտան: Դիտորդները նշում են, որ հաղթանակի ավելի շատ շանսեր ունի դը Բլազիոն, որը 2010-ին զբաղեցրել է քաղաքի ամենակարևոր  պաշտոններից մեկը` հասարակական պաշտպանի աթոռը:

Լոտան Նյու Յորքի Հասարակական տրանսպորտի վարչության նախկին պետն է: Նրա վաստակներից են համարում “Սենդի” փոթորկից հետո տրանսպորտային համակարգի արդյունավետ վերականգնումը: Անկախ թեկնածուներ են Ադոլֆո Քերիոնն ու Ջեք Հիդարին: Քաղաքապետն ընտրվում է 4-ամյա ժամկետով ու կարող է վերընտրվել:

Հանրապետական Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետն էր 2001-ից: 2005-ին նա վերընտրվեց: Իսկ 2008-ին Նյու Յորքի քաղխորհուրդը հավանության արժանացրեց օրենքի այն նախագիծը, որը Բլումբերգին թույլ տվեց երրորդ անգամ դառնալ քաղաքապետ: Սակայն, 2 տարի անց, Նյու Յորքում հանրաքվե անցկացվեց. ճնշող մեծամասնությունը քաղաքապետի պաշտոնավարման 2 ժամկետի  կողմ արտահայտվեց:

Նյու Յորքի տարեկան բյուջեն ամենամեծն է ԱՄՆ-ում ու կազմում է 50 մլրդ դոլար: Բլումբերգի աշխատավարձը կազմում է տարեկան շուրջ 225 հազար դոլար:

Ռազմական բժիշկները կտտանքների են ենթարկել բանտարկյալներին

o_844501Ամերիկյան ռազմական բժիշկները մասնակցում են բանտարկյալների կտտանքներին: Դրա մասին են ասում էթիկայի գծով հատուկ հանձնաժողովի հետաքննության պատասխանները: Բժշկության ինստիտուտն ուսումնասիրել է հարցաքննությունների գրառումներն ու արձանագրությունները: Տվյալները ստացվել են ամենափակ բանտերից, այդ թվում` Գուանտանամոյից:

Հեշտ չէ սիպտակ խալաթի մաքրությունը պահպանել,երբ ռազմական բանտերում այդքան կեղտ կա: Անկախ հանձնաժողովը (անվանի բժիշկներ ու իրավաբաններ) վկայություններ է  հավաքել այն փաստի մասին, որ ամերիկյան զինբժիշկներն անմիջական մասնակցություն են ունեցել բանտարկյալների նկատմամբ բռնություններում ու կտտանքներում:

156 էջանոց փաստաթուղթն անվանել են “”Ահաբեկչության դեմ պատերազմի” ընթացքում հրաժարում վարքականոնից”: Հանձնաժողովը 2 տարի ուսումնասիրել է փաստաթղթերը: Վկայություններ են հավաքվել ԿՀՎ-ի` Աֆղանստանում և Իրաքում գտնվող ռազմաբազաների բանտերից: Ամենացնցող տեղեկությունները Գուանտանամոյից են, որտեղ Հիպոկրատի երդումը ռազմաբժիշկները խախտել են ամենուր ու պարբերաբար:

Պենտագոնն իսկույն էլ պատասխանել է`  հանձնաժողովի մեղադրանքները անհեթեթ համարելով: Իսկ ԱՄՆ ռազմական  վարչությունում էլ հայտնում են, որ հատուկ բանտերում բուժօգնությունն ավելի լավ է քան ազատության մեջ:

Գուանտանամոյում մինչև հիմա էլ 163 բանտարկյալ կա: 5-րդ ամիսն է, որ բանտում զանգվածային հացադուլ է. բանտարկյալները  բողոքում են առանց մեղադրանք ներկայացնելու կալանավորման դեմ:

Որպես բանտարկյալների հետ համերաշխության նշան (հիմնականում Մերձավոր Արևելքից են) ռեփեր, մահմեդական Մոս Դեֆը համաձայնել է մասնակցել այդպիսի մի փորձության: Դեֆի քթի մեջ մտցվող խողովակը լիդոկայինով են պատում: Իսկական բանտարկյլաներն ընտրելու տարբերակներ ունեն, ոմանք ասում են, որ գերադասում են զեյթունի ձեթը: 5 մլն մարդ, որ արդեն դիտել է տեսահոլովակը, հիմա գիտի, թե ինչ է կատարվում դրանից հետո:

“Երբ ես համաձայնեցի անցնել դրա միջով, նույնիսկ չէի ենթադրում, թե ինչ եմ ապրելու: Առաջին վայրկյաններին էլի կարելի է դիմանալ: Սակայն  հետո զգում ես ահավոր այրուք ու դժոխային ցավ: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ պրոցեդուրային դիմանալ, այն էլ` օրական 2 անգամ”,-պատմում է ռեփերը:

Բժիշկներն  ինչ- որ տեղ մոտերքում կլինեն, երբ բանտարկյալին կտեղավորեն հատուկ խցում, ու 2 ժամ կհետևեն, որ բանտարկյալն ինքը փսխուք չառաջացնի: Բուժանձնակազմը դա կիրառում է` հայտնաբերելու բանտարկյալի հոգեկանում թույլ, խոցելի կետերը: Դա կօգնի հարցաքննության ժամանակ:

Միջնադարյան մեթոդները ցանկանում էին վերացնել  դեռևս Ջորջ Բուշի ժամանակ,  սակայն չվերանայեցին: Արդեն երկրորդ ժամկետն է, որ Բարաք Օբաման է խոստանում փակել բանտը:

19-ամյա ուսանողը փրկվել է՝ տասներորդ հարկից ընկնելուց և երկու օր երկու շենքերի միջև խցանված մնալուց հետո

Աշեր ՎանգտոնՆյու Յորքի համալսարանի ուսանողը հրաշքով փրկվել է շենքի տասներորդ հարկից ընկնելուց և երկու նյույորքյան շենքերի միջև 24 ժամ խցանված մնալուց հետո:

19-ամյա Աշեր Վանգտոն ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Ներքին Մանհեթենում գտնվող երկու կառույցների միջև նեղ հատվածում խցանվելուց հետո:

New York Daily News-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելիս նա գիտակից վիճակում է եղել:

Նրա ընկերների տեղեկություններով՝ տղան շաբաթ օրվանից ի վեր անհետացած է եղել:

Հանրային անվտանգության աշխատակիցները Վանգտոին գտել էին, երբ մյուս ուսանողները հայտարարություն էին տվել նրա անհետանալու վերաբերյալ:

Այլ մարդիկ ևս տեղեկացրել էին, որ շենքի ներքևի հարկերից բղավոցներ են լսել:

Փրկարարներից 1 1/2 ժամ է պահանջվել նրան դուրս բերելու համար:

Բժիշկները չեն հայտնել, թե նա ինչ վնասվածքներ է ստացել:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

 

Քանյեն և Քիմը դատական հայց են ներկայացրել իրենց նշանադրության տեսահոլովակի հրապարակման կապակցությամբ

Քանյե Ուեստը և Քիմ Քարդաշյան

Kim-Kardashian-Instagram-Engagement-Ring

ը YouTube-ի համահիմնադրին մեղադրել են իրենց նշանադրության տեսահոլովակը հրապարակելու համար:

Հինգշաբթի օրը հայտնի զույգի ներկայացրած դատական հայցում Չադ Հերլին մեղադրվում է հոկտեմբերի 21-ին Ուեստի՝ Քարդաշյանին արած անակնկալ առաջարկությունը գաղտնի նկարահանելու համար:

Տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է Ուեստը ծնկի իջնում՝ խնդրելով Քարդաշյանին ամուսնանալ իր հետ:

Հերլին հաջողացրել էր մասնակցել Քարդաշյանի ծննդյան օրվա կապակցությամբ Ուեստի կազմակերպած միջոցառմանը՝ ներս մտնելով հրավիրված հյուրերից մեկի հետ: Նրան թույլատրել էին մնալ երկույթին, եթե հավաստագիր ստորագրի, որտեղ նա խոստանում էր չհրապարակել միջոցառման ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք: Դատական հայցին կցված է նաև ստորագրված հավաստագիրը ձեռքին Հերլիի լուսանկարը:

Տեսահոլովակը վերնագրված է «Խնդրում եմ ամուսնացիր ինձ հետ… Շնորհավորում ենք Քիմին և Քանյեին»: Այն դեռևս տեղադրված է կայքում և դիտվել է 1,6 միլիոն անգամ:

Հերլին և նրա ընկերությունը չեն պատասխանել դատական հայցի կապակցությամբ CNN-ի հարցերին:

 

Ամերիկայում զինվորներին “Երկաթյա մարդու” նման կհագցնեն

o_843064ԱՄՆ բանակը մշակում է  թեժ գծերում ծառայությունն անցնող զինվորների համար գերժամանակակից կոստյումների տարբերակ: Հատուկ մասնագիտացում ունեցող ինժեներները պատրաստվում են էլիտար ստորաբաժանումների զինվորին վերածել իսկական “երկաթյա մարդու”: Նման կոստյումը կպաշտպանի ցանկացած փամփուշտից: Նախագիծն իրկանացվում է ԱՄՆ հատուկ գործողությունների բանակի հրամանատարության պատվերով (SOCOM): Ինչպես արտադրողներն են ասում, TALOS անվանված  իրենց արտադրանքը Երկաթյա մարդու կոստյումի շատ որակներ կունանա: Սակայն, դրա օգնությամբ թռչել անհնար է: Այդ կոստյումը 45 կգ է կշռում: Արտաքին մակերեսից այն պատված կլինի ամուր թերթերով, որոնք կպաշտպանեն փամփուշտից: Այն հագեցած կլինի  ջերմաստիճանային կարգավորմամբ:  Զինծառայողը, արտաքին պայմաններից կախված,  կկարողանա ավտոմատ կարգավորել “զրահի” ներսի ջերմաստիճանը: Ամերիկացի լրագրողների տեղեկացմամբ, նոր զրահի ստեղծման  համար մեկ տարի կպահանջվի:

 

Ֆաբրիկան հոտով խախտում է հասարակական կարգը

o_632390Ամերիկյան Իրվինդեյլ քաղաքի բնակիչները   թանձրահյութ արտադրող Huy Fong Foods  Ֆաբրիկայի  ղեկավարության դեմ հայցով դիմել են դատարան: Սուր ու շատ թունդ հոտով գոլորշիներից տառապում է ողջ քաղաքը: Տեղի իշխանություններն արդեն խոստովանել են, որ սուր հոտը խախտում է հասարակական կարգը: Նրանք որոշեցին պայքարել դրա դեմ, երբ 30 բնակիչներ դիմեցին տեղի դատախազություն համապատասխան բողոքով: Նրանց խոսքով, այդ հոտից աչքերի այրոց, գլխացավ ու կոկորդում բորբոքում է առաջանում: Վտանգավոր արտադրությունը փակելու մասին մոտ ժամանակներում որոշում կկայացվի:

Ամեն օր կալիֆոռնիական Huy Fong Foods ֆաբրիկան 200 հազար շիշ կծու թանձրահյութ է արտադրում: Եթե  այն փակվի, ապա այդ արտադրատեսակի գինը կտրուկ կավելանա: Ավելի վաղ  արտադրողներին խորհուրդ էր տրվել կրճատել հոտի տարածման գոտին, սակայն դրա համար պահանջվեց ֆաբրիկայում հատուկ զտիչներ տեղադրել, որոնց արժեքը 600 հազար դոլար է: Ֆաբրիկայի ղեկավարոթյունը համոզված չէ, որ պատրաստ է  նման ծախսերի:

 

Նյու-Յորքում կարգելեն ծխախոտի վաճառքը 21 տարեկանից փոքրերին

m_790050Նյու Յորքում շուտով 21 տարեկանից փոքրերին ծխախոտի վաճառքը կարգելվի: Օրինագիծը հավանության է արժանացրել տեղի քաղխորհուրդը.30 օրում այն պետք է ստորագրի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը նույնպես ծխելու դեմ է պայքարում:

”Մենք համոզված ենք, որ նման միջոցը հսկայական թվով կյանքեր կփրկի”,-նշել է քաղխորհրդի պատգամավոր, օրինագծի նախաձեռնող Ջեյմս Գենարոն

Նյու Յորքը կդառնա  ամերիկյան ամենախոշոր քաղաքը, որն այդ սահմանագիծը բարձրացրել է մինչև 21 տարին: Նման օրենք առայժմ գործում է միայն  Բոստոնից ոչ հեռու գտնվող  Նիդեն քաղաքում: Որոշ նահանգներում (Ալաբամա, Ալյասկա, Նյու Ջերսի և Յուտա) ծխողների տաիքային ցենզը  հասցվել է 19-ի:

Օրինագծի կողմնակիցները հույս ունեն, որ դրա շնորհիվ ծխող դեռահասների թիվը կնվազի: Քաղաքի առողջապահության դեպարտամենտի տվյալներով,  80 տոկոսը ծխել  սկսել է մինչև 21 տարեկանը:

Արտադրողներն էլ կարծում են, որ նոր օրենքը պարզապես երիտասարդներին “սև շուկա” կտանի ու հայտարարել են, որ իշխանությունները չեն կարող արգելել ծխել այն մարդկանց, որոնք քվեարկելու և բանակում ծառայելու իրավունք ունեն:

Քաղաքապետն առաջին տարին չէ, որ առողջ ապրելակերպ է քարոզում ու պայքարում ծխելու դեմ: Նա արգելել է ծխել բոլոր հասարակական վայրերում և նույնիսկ առաջարկել է ցուցափեղկերում ու դրամարկղերի մոտ ծխախտի ցուցադրումը վերացնել: Սակայն, օրենսդիրները նրա նախաձեռնությունը մերժեցին: Եթե վիճակագրությանը հավատ ընծայվի, ապա Նյու Յորքում վերջին 10 տարում հասուն մարդկաց շրջանում ծխողների թիվը գրեթե մեկ երրորդով կրճատվել է:

Գրիգորի Լեպսը` հանցագործների ցուցակում

i (3)ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ Գրիգորի Լեպսը կապ ունի հանցավոր կազմակերպությունների հետ:

Լեպսը ԱՄՆ ֆինանսների նախարարության  պատժացուցակում է հայտնվել  6 մարդու և 4 ընկերությունների անունների հետ, որոնք, ենթադրվում է, որ կապ ունեն   Brothers’ Circle-ի ղեկավարներ Վլադիսլավ Լեոնտևի ու Գաֆուր Ռահիմովի հետ: Ցուցակում Լեպսը, որի լրիվ անունը Գրիգորի Վիկտորովիչ Լեպսվերիձե է,  ներկայացված է որպես “Գիրգորի Լեպս” կամ “Գրիշա” անուններով:

“Այո, նա երգիչ է ու մենք նրա անունը ներառել ենք Վլադիսլավ Լեոնտևի հետ գործի համար, որը 2012-ից է այդ ցուցակում: Լեպսն  օգնել է Լեոնտևին փող տեղափոխելու գործում”,- հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջոն Սալիվանը:

Brothers’ Circle  միջազգային հանցավոր խումբը գործում է Եվրոպայի, Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի ու ԱՄՆ-ի տարածքում: Խմբավորումը գլխավորում են նախկին ԽՍՀՄ-ի հանցավոր կազմակերպությունների անդամները: 2011-ին այս խմբավորումները ճապոնական յակուձայի ու մեքսիկական “Սեթաս”թմրակարտելի հետ ներառվել է ԱՄՆ  պատժացուցակում:

ԱՄՆ հատուկ ծառայությունները լրտեսել են Հռոմի պապին

i (1)ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնալսել են ինչպես Կաթոլիկ եկեղեցու ներկայիս  առաջնորդ Ֆրանցիսկոս I-ին, այնպես էլ նրա նախորդին` Բենեդիկտոս XVI-ին:

Տեղեկություն կա, որ ԱՄՆ հետախուզությունը գաղտնալսել է կարդինալների բանակցությունները նաև նոր պապի ընտրության, ինչպես և հոգևորականների մուտք ու ելք անող զանգերի մոնիթորինգ է արել Վատիկանի բանկում կոռուպցիոն սկանդալի ժամանակ:

Վատիկանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսող հետախույզները 4 խմբի են բաժանվել.”պայքար առաջնորդության համար”,”ֆինանսական համակարգի սպառնալիք”,”արտաքան քաղաքականության պլաններ” և “մարդու իրավունքներ”:

Սակայն,  ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսման մասին տեղեկությունը հերքում է:

ԱՄՆ-ը 22-րդ անգամ հրաժարվեց վերացնել Կուբայի շրջափակումը

o_791590ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հերթական անգամ քվեարկեց Կուբայի  նկատմամբ բռնարգելքը վերացնելու օգտին ու հերթական անգամ ԱՄՆ-ն ու Իսրայելը քվեարկեցին այդ որոշման դեմ: Ձեռնպահ մնացին Խաղաղօվկիանոսյան պետությունները` Պալաուն, Միկրոնեզիան ու Մարշալյան կղզիները:

Ամերիկան տնտեսական էմբարգո   է կիրառում 1962-ից`  կուբայական հեղափոխությունից 3 տարի   հետո: Նման միջոցները ձեռք էին առնվել Ազատության կղզում հակաժողովրդական վերակերպումների ու մարդու իրավունքների խախտման պատճառով,մասնավորապես, գրեթե ամբողջ խոշոր մասնավոր սեփականության ազգայնացման և խոսքի ազատության փաստացի արգելքի պատճառով: Այդուհանդերձ,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաձայն չի Նահանգների դիրքորոշման հետ, որն արդեն 22 տարի  էմբարգո է կիրառում: Կուբան հայտարարում է, որ ԱՄՆ-ն է իրականում մարդու իրավունքները խախտում: Ու , բացի այդ, ԱՄՆ-ի հետ  տնտեսական ու առևտրային հարաբերություններում լճացումը  Ֆիդել Կաստրոյի երկրի վրա ավելի քան տրիլիոն դոլար է նստել: