Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

pic_63e16a2ad78f69cf088ddfc118fc9d17Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը օգոստոսի 22-ին նահանգում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով:

Յոսեմիթյան ազգային պարկի շուրջ անտառային հրդեհներն արդեն մեկ շաբաթ է, որ մոլեգնում են: Երեկվա դրությամբ հրդեհը 217 քմ տարածք է ոչնչացրել: Պարկում այրվել է շուրջ 47 քմ անտառ:

ԱՄՆ-ի 11 նահանգներում խոշոր հրդեհների 51 օջախ է գրանցվել:  Այդահոյում տարհանվել է 2 հազար տուն: Հրդեհների պատճառած վնասն ընդհանուր առմամբ գնահատվում է 600 մլն դոլար:

Բրեդլի Մենինգն Օբամայից ներում է խնդրել

421 WikiLeaks-ի`35 տարվա ազատազարկման դատապարտված  տեղեկատուն` Բրեդլի Մենինգը  Բարաք Օբամային խնդրել է իրեն ներում շնորհել: Նախագահին ուղղած նամակում նա խոստովանել է, որ օրենքը խախտել է միայն իր երկրի նկատմամբ սիրուց: Նրա խոսքով, ամեն անգամ, երբ Իրաքում կամ էլ Աֆղանստանում ամերիկյան զինվորների ձեռքով խաղաղ բնակիչներ են զոհվել, դա վերածվել է գաղտնի տեղեկության, իսկ հրամանատարությունը դա քողարկել է ազգային անվտանգության հետաքրքրություններով, փոխանակ պատասխաներ իր սխալների համար:

Կօգնեն արդյոք այս խոստովանությունները Մենինգին` առայժմ պարզ չէ: Սակայն փորձագետներն ու լրագրողները գտնում են, որ Օբաման շատ հավանական է, որ կրճատի  Մենինգի պատժաժամկետը:

Մարկ Ցուկերբերգի Facebook-ի էջ մտած հակերը առցանց նվիրատուներից կստանա 12,000 դոլար

Mark ZuckerbergՄարկ Ցուկերբերգի Facebook –ի էջ մտած հակերը, որը ցանկացել էր իր այդ քայլով ցուցադրել կայքի անվտանգության հետ կապված թերությունը, առցանց իրականացված դրամահավաքից կստանա 12,000 դոլար:

Պաղեստինցի Խալիլ Շրեատեի համար GoFundMe  դրամահավաքի ընթացքում հավաքվել է 11,741 դոլար:

Khalil ShreatehՊաղեստինցին հայտնում է, որ ինքը ստիպված է եղել այդ քայլին գնալ, քանի որ Facebook-ը նախկինում ուշադրություն չէր դարձնում անվտանգության թերությունների վերաբերյալ իր նախազգուշացումներին:

Խալիլն իր գտած անվտանգության թերության միջոցով կարողացել էր իր ընկերներ չհանդիսացող մարդկանց էջերում ինչ-որ բաներ տեղադրել:

Թերությունը հայտնաբերելուց հետո Facebook –ի հիմնադրի ընկերներից մեկի էջում գրելով ՝ Խալիլը սկզբում կապվել էր Facebook-ի անվտանգության հետ հարցերով թիմի հետ: Սակայն նրան շնորհակալություն հայտնելու և թերությունը վերացնելու փոխարեն Facebook-ը պատասխանել էր, որ դա թերություն չէ:

Այնուհետև նա այդ թերությունն օգտագործել էր Մարկ Ցուկերբերգի էջ մտնելով՝ ներողություն խնդրելով նրա անձնական անձեռնմխելիությունը խախտելու համար և նշելով, որ ինքն այլ ելք չի ունեցել Facebook-ի թիմի ուշադրությունը գրավելու համար:

Այդ քայլից րոպեներ անց Facebook-ի թիմը կապվել էր նրա հետ և հարցրել, թե ինչպես է նա կարողացել մտնել իրենց ղեկավարի էջ, որից հետո Facebook-ի անվտանգության թիմի անդամներից մեկը գրել էր, որ իրենք հինգշաբթի օրը վերացրել են այդ թերությունը:

 

ԱՄՆ-ում շոգին ավտոմեքենայի մեջ թողնված երեխան մահացել է

b_458368Ամերիկյան Հեմփսպեդ քաղաքում երեկ մահացել է ավտոմեքենայում շոգին մոռացված 7-ամսական երեխան: 25 տարեկան հայրը` Դևոն Ֆեններն առավոտյան իր քաղաքացիական կնոջը տարել է աշխատանքի, դրանից հետո 7 և  4 տարեկան երեխաներին հասցրել է մանկապարտեզ, իսկ ամենփոքր որդուն  թողել է ավտոմեքենայի մեջ:

Մեկուկես ժամ անց վերադառնալով, հայրը հայտնաբերել է երեխայի անշունչ մարմինը: Նա փոքրիկին հասցրել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել նրան փրկել: Մեքենայում ջերմաստիճանը եղել է 49 աստիճան ըստ Ցելսիուսի: հորն անզգուշորեն սպանություն կատարելու մեղադրանք է  ներկայացվել: ԱՄՆ-ում այս տարվա սկզբից արդեն ծնողների կողմից ավտոմեքենայում մոռացված 15 երեխա է մահացել:

2008-ին նույն կերպ մահացել է որդեգրված ռուսաստանցի Դիմա Յակովլևը: Խորթ հայրը 32 աստիճանի պայմաններում նրան մոռացել էր փակ ավտոմեքենայի մեջ 9 ժամ: Տղամարդուն դատարանն արդարացրեց:

Գողություն` փոշեկուլի օգնությամբ

i (4)ԱՄՆ-ի Յուտա նահանգում 2 տղամարդ թալանել են առևտրային ավտոմատը` հզոր, արտադրական փոշեկուլի օգնությամբ:

53- և 55-ամյա տղամարդիկ  փոշեկուլով դրամը նետելու անցքից դուրս են  բերել 25-ցենտանոց մանրադրամները: Ամբողջ օպերացիան տևել է 10 րոպե, սակայն նրանց նկատել են ոստիկաններն ու ձերբակալել:

Հիմա նրանց սպառնում է թալանի մեղադրանքը:

ԱՄՆ-ի արևելյան առափնյայում դելֆինների զանգվածային անկում է սկսվել

iՄիանգամից մի քանի նահանգների առափնյայում հայտնաբերվել են 228 սատկած դելֆիններ. հիմնականում սատկել են ափ նետվելու հետևանքով, որտեղից այլևս չեն կարողացել ինքնուրույն ծով վերադառնալ: Մի քանի ժամում էլ սատկում են:

Ամերիկացի էկոլոգները չեն հասկանում, թե զանգվածային անկման պատճառը որն է: ԱՄՆ Ազգային վարչության մասնագետները հայտնել են, որ վերջին 26 տարում  նման երևույթի  առումով ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել այս տարի: Գիտնականները ենթադրում են, որ կենդանիների նման վարքագիծը ափի երկայնքով տարածված ինֆեկցիան է:

Դարի գողությունը

article-2382805-1B1BD2DB000005DC-869_634x380Արջն առևանգել է  սննդի մնացորդներով  բաքը: Այդ  անսովոր գողությունը, որ կատարվել է Կոլորադոյում,  հայտնվել է տեսախցիկի օբյեկտիվում, որը  գրանցել է , թե ինչպես է քաղցած արջը գերմանական “Էդելվեյս”ռեստորանի թերմացքներով լեցուն աղբամանը  գողանում

Ռեստորանի աշխատակիցներից մեկն էլ հայտնել է, որ մազոտ հանցագործին իրենց ռեստորանի ուտելիքներն այնքան են դուր եկել, որ նա հաջորդ օրն էլ է գնացել նույն տեղը: Հաստատության աշխատակիցներն այժմ մտածում են, թե ինչպես անեն, որն արջն իրենց սեփականությունն էլ չտանի:

 

 

Գողերը վերադարձրել են գողացված իրերը՝ հասկանալով, որ դրանք վերցրել են բարեգործական ընկերությունից

Police investigate the roof of the charity

Բարեգործական կազմակերպության գրասենյակը կողոպտած գողերը վերադարձրել են գողոնը մի նամակի հետ միասին, որտեղ նրանք ներողություն էին խնդրել:

Կալիֆորնիայում գտնվող, սեռական բռնության ենթարկվածներին խորհրդատվություն տրամադրող, շահույթ չհետապնդող կազմակերպությունը կողոպտվել էր հուլիսի 31-ին:

Գողերը մտել էին կառույցի տանիքից և գողացել համակարգիչներ ու այլ սարքավորումներ:

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ կողոպուտի հաջորդ գիշերը իրեն ոստիկանները կանչել են, և երբ նա մոտեցել է կազմակերպության շենքին, նկատել է, որ գողոցված բոլոր իրերը վերադարձվել են:

Վերադարձված իրերի հետ նաև նամակ է եղել, որտեղ նշված է եղել, որ իրենք տեղեկություն չեն ունեցել կազմակերպության գործունեության մասին և հյուս են հայտնել, որ կազմակերպությունը կշարունակի փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում:

 

Օբաման չեղյալ է հայտարարել Պուտինի հետ հանդիպումը Սնոուդենին ապաստան տրամադրելուց հետո

barack_obama_putinԱյսօր Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Օբաման հաջորդ ամիս չի այցելի Մոսկվա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար՝ մեջբերելով Ռուսաստանի հիասթափեցնող որոշումը ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկություններ հրապարակած Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելը և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առաջընթացի բացակայությունը:

Օբաման երեքշաբթի հայտնել էր, որ չնայած երկու երկրները էկստրադիցիայի պայմանագիր չունեն՝ այնուամենայնիվ իրենք հաշվի են առնում Ռուսաստանի օրինազանցների առկայությունը, սակայն Ռուսաստանը նույնը չի անում իրենց նկատմամբ:

Ամեն դեպքում նախագահ Օբաման սեպտեմբերի 5-6-ը կայցելի Սանկտ Պետերբուրգ G-20 գագաթնաժողովին մասնակցելու համար:

Սպիտակ տան տեղեկություններով՝ Օբաման Մոսկվա այցելության փոխարեն կայցելի Ստոկհոլմ՝ նախքան Ռուսաստան գնալը:

 

Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

2 (1)ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգլը Վաշինգտոնում ընդունել է իր ադրբեջանցի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևին: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության տարբեր ասպեկտներ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Չաք Հեյգլի հրավերով Վաշինգտոն այցելած Աբիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է “օկուպացիայի” մեջ: “Ադրբեջանական տարածքներն արդեն 20 տարի է` գրավված են, իսկ ԱՄՆ-ը և միջազգային կազմակերպությունները, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, տարբերություն չեն դնում ագրեսորի և ագրեսիայի ենթարկված երկրի միջև”,- հայտարարել է Աբիևը։
Աբիևը հանդիպման ժամանակ հիշատակել է նաև ադրբեջանցի փախստականներին`ընդգծելով, որ “Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետևանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի դարձել է փախստական կամ բռնի տեղահանված”։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է, որ “եթե Ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, և Ադրբեջանի հողերը չազատագրվեն, տարածաշրջանում կշարունակվի պահպանվել լարված ռազմա-քաղաքական դրություն”:

ԱՄՆ-ն Մինսկի խմբի նոր նոր համանախագահ է նշանակել

1 (1)Օգոստոսի 5-ին Միացյալ Նահագների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու որոշման մասին, հաղորդում է ադրնեջանական “Կոնտակտ” կայքը:

“Դոսպան Ուորլիքը Եվրոպայում և Ազիայում աշխատելու հարուստ փորձ ունի, նա առաջին կարգի դիվանագետ է և զգալի ներդրում կունենա այս պատասխանատու գործում”,-հայտարարել է Ջոն Քերին`հավելելով, որ ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ուորլիքն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերից։
Ավելի վաղ նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012) և այլ կարևոր պաշտոններ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում։

 

Դևիդ Բեքհեմը պատրաստվում է հանդես գալ որպես դերասան. նրան դեր են առաջարկել լրտեսական ֆիլմում

David BeckhamԱյս տարվա սկզբին ֆուտբոլից հեռանալուց հետո նա դեռ պետք է հաստատի ապագայի իր անելիքները:

Ըստ երևույթին՝ Դեյվիդ Բեքհեմը պատրաստվում է դերասանի կարիերա սկսել, քանի որ լուրեր են տարածվել, որ նա պատրաստվում է հանդես գալ նոր լրտեսական ֆիլմում՝ Գաղտնի ծառայությունում:

Աղբյուրը The Sun-ին հայտնել է, որ նրան առաջարկել են խաղալ սրիկայի դեր, սակայն նա դեռ պետք է հաստատի իր մասնակցությունը:

Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլից հեռանալուց հետո ֆուտբոլիստին բազմաթիվ դերեր են առաջարկել, սակայն նա դեռ որոշում չի կայացրել:

Մինչ Բեքհեմը մտածում է իր հաջորդ քայլի մասին, կինոարտադրության մասնագետները նրա մեջքին կանգնած են՝ հասկանալով, որ նրա ճանաչվածությունը մեծ քանակությամբ հանդիսատես կգրավի:

Սակայն ինչպես երևում է Բեքհեմի կինը՝ Վիկտորիան ևս ցանկանում է մտնել կինոարտադրության բնագավառ, քանի որ նա Glamour-ին հայտնել է, որ ինքը հանդես է եկել Spice World-ում և հրաշալի է հանդես եկել:

 

Դատավորը մերժել է Շակիրայի նախկին ընկերոջ երգչուհու դեմ ներկայացված 100 միլիոն դոլարի հայցը

ShakiraԿալիֆորնիայի դատարանը չեղյալ է հայտարարել Շակիրայի նախկին ընկերոջ՝ Անտոնիո դե լա Ռուաի հայցը երգչուհու դեմ: Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի որդին երգչուհուց 100 միլիոն դոլար փոխհատուցում էր պահանջել նրա իմիջին և հաջողությանը նպաստելու համար:

Կոլումիբիացի երգչուհին հայտնել է, որ ինքը ուրախ է, որ դատարանները անհիմն հայցերին ընթացք չեն տալիս, այժմ ինքը ավելի երջանիկ է և հուսով է՝ իր անհանգստությունը կավարտվի:
Շակիրան պնդում էր, որ դատարանը պետք է չնդունի հայցը, քանի որ զույգը Ամերիկայի քաղաքացի չի եղել:

Այս հայցը նախկին ընկերոջ կողմից Շակիրայի դեմ ներկայացված երեք հայցերից մեկն է: Մյուս երկուսը ներկայացվել են Նյու Յորքում և Ժնևում: Դատավորները մերժել են վերջին երկու հայցերը ևս: Երգչուհին անընդհատ մերժել է իր հաջողության մեջ նրան պարտական լինելու լուրերը:

Նյու Յոքրում իրականացվող ընթցակարգի ժամանակ, որտեղ նրա նախկին ընկերը պահանջում էր 250 միլիոն դոլար փոխհատուցում, Շակիրան հայտնել է, որ ինքը արդեն ճանաչված է եղե՝լ նախքան նրան հանդիպելը: Երգչուհին նաև պնդել է, որ նա նույնիսկ իր գործընկերը չի եղել, և ինքը 2005թ-ին նրան վերցրել է իր մոտ որոշ թեթև գործեր կատարելու համար միայն խղճահարությունից դրդված, քանի որ 2001թ-ին իր հայրիկի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Անտոնիոն  գործազուրկ էր դարձել:
Շակիրան և Անտոնիոն իրենց բաժանության մասին հայտարարել են 2011թ-ին՝ միասին 11 տարի ապրելուց հետո: Այժմ երգչուհին սիրային հարաբերությունների մեջ է Բարսելոնա ֆուտբոլային ակումբի կենտրոնական պաշտպան Ժերարդ Պիկեյի հետ:

 

ԱՄՆ իշխանությունները անվտանգության նկատառումներով կփակեն մի քանի դեսպանատներ

iԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է  առաջիկա կիրակի հարձակման սպառնալիքի պատճառով մի քանի երկրներում իր դեսպանատները փակելու մտադրության մասին:

Իշխանությունները նշել են, որ իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն հիմնականում մահմեական երկրներում: Ընդ որում, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնում է, որ  այդ ցուցակը կարող է մեծանալ:

Մոլագարի զոհերը 10 տարի գերության մեջ օրագրում գրառումներ են արել

usa-missing-ohio3 ամերիկուհիները, որոնց Օհայոյում առևանգել էր Արիել Կաստրոն, փաստագրել են բոլոր այն սարսափները, որոնք ստիպված կրել են գերության մեջ:

Քլիվլենդյան մոլագարի 3 երիտասարդ գերյալները գրառել են իրենց գլխով անցած բոլոր սարսափները.նրանց փակ սենյակներում են պահել, ծեծել ու բռնաբարել, մեկուսացրել արտաքին աշխարհից: Երիտասարդ կանայք գրառումներ են կատարել, որ չխենթանան:

Կաստրոն նրանց շղթայել է պատին, փակել մութ սենյակում, նրանց վերաբերվել ինչպես կենդանու: Աղջիկները միշտ գրել են, թե ինչպես են ցանկանում փախչել այդ սարսափելի տնից:

Հանցագործը հետաքննության հետ գործարք է արել, իրեն մեղավոր է ճանաչել: Նրան 937 կետով մեղադրանք է ներկայացվել` ներառյալ` բռնաբարություն, ծեծ և սպանություն:

Կանանց օրագրերից պարզ է դառնում, որ Կաստրոյի մեղքով գերության ժամանակ նրանք 5 վիժում են ունեցել:

Այսօր մոլագարը ցմահ բանտարկության կդատապարտվի, դրանից բացի, նրան լրացուցիչ 1000 տարվա բանտարկություն է սպառնում:

Սնանկացած Թոնի Բրեքսթոնը կորցրել է հեղինակային իրավունքը իր 27 երգերի նկատմամբ

Toni Braxton1Թոնի Բրեքսթոնը կորցրել է հեղինակային իրավունքն  իր լավագույն 27 երգերի նկատմամբ:

Գրեմիի վեցակի մրցանակակիր երգչուհին սնանկացել է ոչ թե մեկ, այլ երկու անգամ:

45-ամյա R& B երգչուհուն հնարավորություն էին տվել 20,000 դոլարով երաժշտական կատալոգից ձեռք բերել հուլիսի 15-ին վաճառքի հանված իր լավագույն հիթերից մի քանիսի հեղինակային իրավունքը:

TMZ-ի տեղեկություններով՝ Թոնիին չի հաջողվել սակարկությամբ հետ գնել իր հիթերի՝ ներառյալ You’re Making Me High երգի   հեղինակային իրավունքը և այն գնել է մեկ այլ սակարկող:

Մյուս սակարկողը կրկնապատկել էր Բրեքսթոնի առաջարկած գինը և այժմ նա իրավունք ունի շահույթ ստանալ այնպիսի հիթերից, ինչպիսին How Many Ways and Always երգն է:

Ամեն դեպքում երգչուհին դեռևս իր ձեռքում է պահում իր ամենաճանաչված հիթի՝ Unbreak My Heart երգի հեղինակային իրավունքը, որն  աճուրդի չէր հանվել:

Թոնին նախկինում իրեն սնանկ էր հայտարարել 1998թ-ին, 3,9 միլիոն դոլար պարտքի պատճառով, իսկ այս տարի նրա պարտքատերերը նրա միջազգային ելույթներից ստացված շահույթից ցանկացել էին վերցնել 754,000 դոլար:

 

Գազի պայթյուն Ֆլորիդայում.7 մարդ վիրավոր է, 15-ը`անհետ կորած

պայթյունԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյկ-Քաունթի քաղաքի գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով  յոթ մարդ վիրավորվել է,  15-ը  անհետ կորել են: Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր վիրավորներին հոսպիտալացրել են: Մոտակա տների բնակիչներին տարհանում են:

“Интерфакс“-ը հաղորդում է, որ պայթյունի պահին գործարանում 24 մարդ է եղել: Թե ինչ պատճառով է պայթյուն տեղի ունեցել,  առայժմ հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի ալիքը այնքան հզոր է եղել, որ տարել է շենքի տանիքը:

Մահացել է աշխարհի առաջին քաղաքացին` Հարրի Դևիսը

pic_ec7001da3d185c9599fadc9b0e02d5f2Վերմոնտ նահանգում վախճանվել է Հարրի Դևիսը` հասարակական գործիչը, որն ինքն իրեն 1948-ին  հռչակել էր աշխարհի  առաջին  քաղաքացին:

Նա մահացել է հուլիսի 24-ին, իր 92-ամյակը  լրանալուց 3 օր առաջ:

Բրոդվեյի նախկին դերասան, ԱՄՆ-ի քաղաքացի, ռմբարկու-օդաչու Դևիսը 1948-ի մայիսի 25-ին հրաժարվեց իր երկրի քաղաքացիությունից: Դա տեղի է ունեցել Փարիզում, որտեղ նա ԱՄՆ դեսպանատուն է գնացել`  անձնագիրը հանձնելու համար: Նա իր որոշումը բացատրել է  նրանով, որ եթե աշխարհի մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքացիությունից ու պետություններից, ապա մոլորակի վրա պատերազմներ չեն լինի:

Իշխանությունները ստիպել են նրան հեռանալ Փարիզից մինչև սեպտեմբերի 12-ը: Ամսի 7-ին նա այցելեց Շայո ամրոց, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էր բացվում, ու այդպիսով, նա չեզոք տարածք մուտք գործեց:

Դրանից հետո նա աշխարհի քաղաքացու անձնագիր ստացավ: Ավելի ուշ նա բազմիցս փորձել է դրանով ուղևորություն կատարել, սակայն, որպես օրենք, նրան միշտ ձերբակալել են:1953-ին նա ստեղծեց  Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն, որի ղեկավարության տակ սկսեց գործել նաև փաստաթղթեր հանձնող կառույցը: Կազմակերպությունը դիմումատուներին է հանձնում ամուսնության ու ծննդյան մասին վկայական ու այլ փաստաթղթեր:

Իր մահից շաբաթներ առաջ  Հարրի Դևիսն  աշխարհի քաղաքացու անձնագիր  է հանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որի փաստաթղթերը ԱՄՆ իշխանություննեը չեղյալ են հայտարարել:

 

ԱՄՆ-ում Սենատը հաստատել է ՀԴԲ-ի նոր տնօրենի թեկնածությունը

top7_9d5606dafa5381495374060e58a74025ԱՄՆ ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի: Նախագահ Օբամայի առաջադրած 52-ամյա Ջեյմս Կոմիի թեկնածությունը ԱՄՆ  սենատը հաստատել է. “կողմ” է քվեարկել 93 օրենսդիր, միայն մեկն է “դեմ” արտահայտվել:

Կոմին նախկինում իրավաբան է եղել ու ԱՄՆ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է  նախարարի տեղակալի պաշտոնը: Երկրում նա սկզբունքային մարդու համարում ունի:

ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում Կոմին փոխարինելու է Ռոբերտ Մյուլլերին, որը բյուրոն  ղեկավարում է 2001-ից: Կոմին պաշտոնավարման կանցնի սեպտեմբերից:

Ներկայում նա HSBC բանկի տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև աշխատում է Կոլումբիական համալսարանում:

Ամերիկյան ֆասթ-ֆուդի աշխատակիցները գործադուլ են արել

o_800785ԱՄՆ-ի քաղաքներում երկուշաբթի մեկօրյա գործադուլ  են արել ֆասթ-ֆուդի աշխատակիցները: McDonald’s, Burger King և Wendy’s-ի աշխատակիցները փողոց են ելել աշխատավարձերը  բարձրացնելու ու արհմիություն ստեղծելու պահանջով: Կազմակերպիչները հայտարարել են “աշխատանքի վիրավորական համակարգը” վերացնելու անհրաժեշտության մասին: Խոսքը ժամավճարն ավելի քան երկու անգամ ավելացնելու ` 7,25-ից 15 դոլար դարձնելու մասին է:

Գործադուլներ են եղել Նյու Յորքում, Միլուոկիում, Չիկագոյում, Քանզաս-Սիթիում: Ակտիվիստների հայտարարությամբ, հարյուրավոր մարդիկ են մասնակցել ցույցին, ոմանք բերել են նույնիսկ ընտանիքի անդամներին: Գործադուլավորներին են միացել նաև քաղաքական գործիչներ: Մանհեթնում  նրանցից մեկը` դեմոկրատ Ջերոդ Նադլերը,  զզվելի է համարել այն փաստը, որ 200 մլրդ դոլարի շրջանառություն ունեցող արդյունաբերության աշխատողները մինչ օրս պետք է հույսը դնեն  կարիքավորների դաշնային բժշկության ծրագրի վրա ու սննդի կտրոններ ստանան: Այս շաբաթ նման ակցիաներ են անցկացվելու նաև երկրի   այլ քաղաքներում: