Իտալիայում ձերբակալվել են երեխաների առևանգմամբ զբաղվող միջազգային ավազակախմբի անդամները

i (3)Սիցիլիայում բացահայտվել է հանցախումբ, որը Թունիսում, Կիպրոսում, Եգիպտոսում, Լիբանանում, Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայում երեխաների առևանգմամբ է զբաղվել:

Հանցագործների մեջ նորվեգացի կա, շվեդացի, ուկրաինացի սպորտսմենուհի Լարիսա Մոսկալենկոն, ում էլ  պատկանում է առագաստանավերի վարձակալման մի ընկերություն: Հետաքննության տվյալներով, կինը նավեր է տրամադրել երեխաների տեղափոխման համար: Խմբի ղեկավարները գործել են Սիցիլիայի Պալերմո քաղաքից: Նրանք առևանգել են երեխաներին, ապա նրանց հարազատներից մինչև 200 հազար եվրո փրկագին պահանջել:

Քննիչները նրանց հետքի վրա են ընկել 2013-ի մայիսին, Պալերմոյի օդանավակայանի մոտ գտնվող լքված հյուրանոցում բռնկված հրդեհից հետո: Պարզվել է, որ  Լարիսա Մոսկալենկոն այդ օբյեկտի տիրոջ ընկերուհին է ու հենց նրա միջոցով էլ օրենքի պահապաններին հաջողվել է մյուսներին  հսկողության տակ վերցնել:

Եվրոստանդարտ.ԵՄ բոլոր զուգարանակոնքերը նույն քանակով ջուր կթողնեն

o_473093ԵՄ իշխանությունները հետաքրքիր առաջարկով են հանդես եկել: Նրանք որոշել են, որ Եվրամիության ողջ տարածքում զուգարանակոնքերից նույն քանակությամբ ջուր կթողնվի: Նոր օրենքի նախագծի համար նույնիսկ կոդային անվանում է նախատեսվել` “եվրաողողում”: Հիմա զուգարանակոնքի տակառիկի համար 5լ, իսկ պիսուարի համար 1 լ ջուր է նախատեսվում: Բրիտանացի լրագրողների տվյալներով, զուգարանակոնքը ողողելու համար անհրաժեշտ ջրի քանակը որոշելու նպատակով կատարված հետազոտության վրա  89 հազար եվրո է ծախսվել: Պարզվել է, որ Բրիտանիայում են ջուրը զուգարանում “շռայլում”: 2010-ին այնտեղ կոյուղի է լցվել 1,125 մլն խմ ջուր: Երկրորդ տեղում Իտալիան է (1,074 մլն  խմ), երրորդ տեղում է Գերմանիան` 1,021 մլն խմ-ով:

“Եվրաողողման” մասին զեկույցը 122 էջից է բաղկացած եղել: Փորձագետները հաշվել են, որ ԵՄ-ում զուգարանակոնքի  ողողման համար է ծախսվում տնտեսական ջրի 25%-ը: Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ դա լուրջ խնդիր է ու հետագայում կհետևեն, որ ԵՄ բոլոր երկրներում նույն ծավալով տակառիկներ տեղադրվեն:

Գերմանիայի օրենսդրությունում վավերացրել են “երրորդ սեռ” ձևակերպումը

i (2)Նոյեմբերի 1-ից Գերմանիայում  “սեռ” սյունակը  ծննդյան վկայականում կարելի է դատարկ թողնել:

Քաղաքացիական կացության  մասին օրենքում փոփոխություններն ընդունվել են  դեռևս ընթացիկ տարվա գարնանը ԳԴՀ կառավարության կողմից` ներքին գործերի նախարարության  էթիկայի գծով խորհրդի առաջարկով, բայց  միայն հիմա է այն ուժի մեջ մտնում:

Հիմա Գերմանիայի քաղաքացիները, որոնք լույս աշխարհ են եկել երկու սեռերի ֆիզիոլոգիական նշաններով, կարող են 18 տարին լրանալուց հետո իրենց սեռն ինքնուրույն ընտրել: Ավելի վաղ ընտրությունը կատարում էին ծնողները` երեխայի ծնվելուց անմիջապես հետո:

Այսօր Գերմանիայում երկու սեռերի ֆիզիկական նշաններով մարդկանց թիվը շուրջ 10 հազար է: Շատերը համաձայն չեն իրենց ծնողների ընտրության հետ ու ստիպված հորմոնալ դեղամիջոցներ են ընդունում կամ էլ վիրաբուժական միջամտության դիմում:

Ի դեպ, առաջինը չեզոք սեռ լինել թույլատրվել էր Ավստրալիայի բնակիչներին: 2011-ին այդ երկրի խորհրդարանը թույլ տվեց անձնագրում ” սեռ” սյունակի դիմաց դնել “իքս” նշանը:

Նմանատիպ ուղղում է մտցրել իր օրենսդրության մեջ հարևան Նոր Զելանդիան, իսկ 2013-ի հունվարից Նեպալում իշխանությունները թույլատրել են ”սեռ” սյունակի դիմաց գրել` “անորոշ”:

Իտալիայի նախկին վարչապետ 77-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին գաղտնի ամուսնացել է իր 28-ամյա նշանածի հետ

Ֆրանչեսկա ՊասկալեՍիլվիո Բեռլուսկոնիի ընկերներից մեկը պնդել է, որ Իտալիայի նախկին վարչապետը իր անձնական եկեղեցում գաղտնի ամուսնացել է իր նշանածի հետ:

Երեք անգամ վարչապետի պաշտոնում հանդես եկած 77-ամյա Բեռլուսկոնին Միլանի մոտակայքում գտնվող իր պալատական վիլայում տեղակայված եկեղեցում ամուսնացել է նախկին հեռուստատեսային շոուների հաղորդավարուհի 28-ամյա Ֆրանչեսկա Պասկալի հետ:

Զույգը հանդիպել էր, երբ Պասկալը դեռևս դեռահաս ակտիվիստ էր Բեռլուսկոնիի Forza Italia կուսակցությունում: Վերջին շաբաթների ընթացքում զույգին մեղադրում էին ամոթալի հարաբերությունների համար:

Բուլղարացի դերասանուհի Միշել Բոնևը հեռուստատեսությամբ հայտնել է, որ Պասկալը իրականում լեզբուհի է, ինչի պատճառով Պասկալը հնարավոր է 10 միլիոն եվրո վնաս կրի: Սակայն Պասկալը հայտնել է, որ այդ պնդումները զրպարտություն են:

Բերլուսկոնին, նախկին կինը`վերոնիկա լարիոԱյժմ զույգի մոտ ընկեր Բունգա Բունգա երեկույթների մասնակից Մերիթել Պոլանկոն ևս հրավիրված է եղել այդ գաղտի արարողությանը և իտալական ռադիոալիքով հաստատել է նրանց ամուսնության փաստը՝ հայտնելով, որ ինքը չի կարողացել մասնակցել խնջույքին, քանի որ ծննդաբերության էր պատրաստվում:

 

Չեխիայի նախագահը ծնկի վնասվածք է ստացել և ստիպված է անվասայլակ օգտագործել

Չեխիայի նախագահըՄիլոշ ԶեմանՉեխ պաշտոնյաների տվյալներով՝ Միլոշ Զեմանը աջ ծնկի վնասվածքի պատճառով ստիպված կլինի անվասայլակ օգտագործել՝ իր պարտականությունների կատարումը մինչև վեց շաբաթ հետաձգելով:

Առողջապահության նախարար Մարտին Հոլքատը հայտնել է, որ 69-ամյա Զեմանը չորեքշաբթի իր տանը լոգասենյակի ճանապարհին ընկել է, որից հետո Պրահայի հիվանդանոցներից մեկում մեկ գիշեր է անցկացրել:

Զեմանը ապաքինման ընթացքում կբնակվի Պրահայից դուրս Լանիում գտնվող նախագահական դղյակում: Նա իր վիճակի պատճառով հետաձգել է առաջիկա մի քանի շաբաթների համար ծրագրված ճամփորդությունները:

Մոլի ծխող և ալկոհոլի նկատմամբ թուլություն ունեցող Զեմանի մոտ վերջերս դիաբետ էին ախտորոշել: Հոլքատի խոսքով Զեմանի վնասվածք ստանալու փաստում ալկոհոլը որևէ դերակատարություն չի ունեցել:

 

Ֆրանսիան խոշոր փրկագնով ազատել է իր քաղաքացիներին

ol3001383209885Ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ ֆրանսիական կողմը շուրջ 20 մլն եվրո է վճարել իր 4 քաղաքացիներին “Ալ Քաիդայի” ահաբեկիչների մոտ  անցկացրած  3-ամյա գերությունից ազատելու համար:

28-ամյա Պիեռ Լեգրանի, 32-ամյա Թյերի Դոլի, 62-ամյա Դանիել Լարիբի ու 45-ամյա Մարկ Ֆերեի ազատման համար խիստ բարձր  փրկագին է վճարված, սակայն, ֆրանիսական միջուկային «Areva» կոնցեռնի աշխատակիցները վերջապես կարողացել են հայրենիք վերադառնալ: Փարիզից ոչ հեռու գտնվող ՌՕՈՒ-ի հենակայանում նրանց անձամբ դիմավորել է նախագահ Օլանդը:

Ֆրանսիայի քաղաքացիները 2010-ին էին գերի ընկել «AQIM» խմբավորման ահաբեկիչների մոտ` Նիգերում գտնվող «Areva» կոնցեռնի օբյեկտներից մեկի վրա հարձակման ժամանակ: Սկզբում  փրկագին վճարելու մասին տեղեկությունը հրապարակել է «Le Monde»-ը, սակայն Ֆրանսիայի իշխանությունները չեն  շտապում մեկնաբանություններ անել ահաբեկիչներին  խոշոր փրկագին վճարելու մասին:

Զարմանահրաշ ֆրանսիական հյուրանոցում յուրաքանչյուր սենյակ առանձին պլաստմասե գունդ է (լուսանկարներ)

French hotel-bubblesԱյս հյուրանոցի այցելուները բնակվում են յուրաքանչյուրը առանձին գնդի մեջ տեղավորված սենյակում:

Ֆրանսիացի դիզայներները Մարսելից 16կմ հեռավորության վրա գտնվող անտառի սրտում ստեղծել են այս աշխարհից կտրված մի անկյուն:

Attrap’Rjves ընտանեկան հյուրանոցը արկածախնդիր ճանապարհորդներին գիշերը աստղազարդ երկնքի տակ անցկացնելու հնարավորություն է տալիս ՝ առանց վրաններ խփելու:

Երկու անձի համար նախատեսված գնդաձև սենյակներում մեկ գիշերվա գինը սկսվում է 160 դոլարից:

Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին աստղադիտակ և նույնիսկ երկնային քարտեզ, որպեսզի այցելուները կարողանան գրանցել իրենց հայտնագործությունները: Գնդերը պատրաստված են թափանցիկ պլաստմասայից, ինչի շնորհիվ համատեղվում են զարմանահրաշ տեսարանը, բնության գեղեցկությունը և աստղագիտությունը:

2010թ-ին բացվելուց ի վեր մեկուսացված հյուրանոցը դարձել է առանձնանալու հնարավորություն փնտրող ճանապարհորդների երազանքը:

Հյուրանոցի սեփականատեր Մյուրիել Ջովանսիլին նշում է, որ հյուրանոցը հնարավորություն է տալիս իր այցելուներին իրականացնել իրենց մանկության երազանքը կամ պարզապես իրենց սիրելիների հետ ռոմանտիկ երեկո անցկացնել:

Նա նաև հայտնել է, որ համալիրը շատ հարմարավետ է, քանի որ այնտեղ կարելի է հյուրընկալվել տարվա ցանկացած եղանակի:

Կախված հյուրի ցանկությունից՝ յուրաքանչյուր համար տարբեր կերպ է դեկորացաված:

 

Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով

Միջազգային գիտաժողով,Ռումինիա

Միջազգային գիտաժողով,Ռումինիա

     Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային գրադարանի Մեծ սրահում, բացվեց ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը, որին երկու տասնյակից ավելի ռումինացի ու հայ գիտնականների կողքին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ժամանած հետազոտողներ: Գիտաժողովն անցկացվում է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությանը նվիրված ծրագրի շրջանակներում, Հայաստանի եւ Ռումինիայի մշակույթի նախարարությունների, Հայաստանի դեսպանության եւ Ռումինական ակադեմիայի համատեղ ջանքերով, Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի աջակցությամբ:

Գիտաժողովը հանդիսավորապես բացեցին Ռումինիայի մշակույթի նախարար Դանիել Բարբուն եւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

«Ռումինիան եվրոպական տարածքի վրա, եւ ոչ միայն, հայերի բազմադարյա ներկայության, հայկական մշակութային ժառանգության բացառիկ հարուստ վայրերից է: Դարեր ի վեր հայերն անջնջելի հետք են թողել ռումինական տարածքների վրա, նպաստել այս երկրի ձեւավորմանը եւ զարգացմանը, տվել փայլուն դեմքեր ռումինական կյանքի բոլոր բնագավառներում: Այս մասին շատ է գրվել եւ խոսվել: Այսօր էլ այս նյութը հանրային հետաքրքրության առարկա է թե՛ հասարակության լայն շերտերի, բավական է միայն հետեւել մամուլին եւ հայկական իրադարձությունների ցանկին, թե՛ գիտական-հետազոտական շրջանակների մոտ: Դրա մասին են վկայում ժամանակակից ռումինացի եւ այլ հեղինակների հարյուրավոր ուսումնասիրությունները եւ հրատարակությունները», – իր խոսքի մեջ ասաց դեսպան Գասպարյանը:

Դեսպանը տեղեկացրեց, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում երկու պետությունների միջեւ քայլեր են արվել այդ ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ զարգացման ուղղությամբ, ստեղծվել է իրավական լուրջ հիմք` ստորագրվել են ոլորտը կարգավորող միջպետական մի շարք համաձայնագրեր, որոնց շարքում 2011թ. սեպտեմբերին Բուխարեստում ստորագրված մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հնգամյա ծրագիրը: Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել նաեւ գիտական եւ կրթական հաստատությունների միջեւ, օրինակ, Ռումինիայի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների, Բուխարեստի եւ Երեւանի համալսարանների միջեւ, նման մի համաձայնագիր պատրաստվում է Ազգային արխիվների միջեւ:

Գիտաժողովի զեկուցումներն ընդգրկում են ռումինահայոց պատմության, հոգեւոր եւ մշակութային ժառանգության հարցեր, որոնց վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի անդամներ, Հայաստանի ԳԱԱ պատմության եւ գրականության ինստիտուտների, Հայաստանի Ազգային գրադարանի, Երեւանի Մատենադարանի, Բուխարեստի, Յաշի, Կլուժի, Գալացի մի շարք ակադեմիաների եւ համալսարանների, Լվովի եւ Կրամատորսկի (Ուկրաինա), Լայպցիգի (Գերմանիա) եւ Ֆրանսիայի գիտահետազոտական հիմնարկների հեղինակավոր գիտաշխատողներ եւ հայագետներ:

Երկօրյա բուխարեստյան նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները կուղեւորվեն Սուչավա, ուր դեռեւս 1401թ. հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը, եւ մինչեւ այսօր գործում են հայկական Հաճկատար եւ Զամկա նշանավոր վանքերն ու երեք եկեղեցիներ, ինպես նաեւ Յաշ, Բոտոշան, Ռոման եւ Թըրգու Օկնա քաղաքներ, որոնք հարուստ են հայկական ժառանգությամբ:

 

 

Լեդի Գագան լոնդոնյան գեյ -ակումբում լրիվ մերկացել է

Ամերիկյան փոփ երգչուհին, որը հայտնի է իր էքստրավագանտ կերպարով, երևում է, արդեն չգիտի ինչով զարմացնի հանդիսատեսին: Օրերս նա լոնդոնյան գեյ-ակումբում լրիվ մերկացել է:

Սկզբում նա G-A-Y ակումբի բեմում հայտնվել է սպիտակ եթերային հագուստով, երգել իր նոր ալբոմից “Վեներա” երգը: Հանդիսատեսը հիացած էր: Ու հանկարծ նա հանել է սպիտակեղենը, ապա հագուստը մի կողմ գցել:

MAIN-Lady-Gaga-naked-2646673Բեմից հեռանալուց  27-ամյա երգչուհին հանդիսատեսի կողմն է շրջվել մերկ հետույքով` վերջիններիս տարակուսանքի մեջ թողնելով: Բրիտանացի կատակերգակ դերասան Մեթթ Լուկասն իր թվիերում գրել է.”Հենց նոր անակնկալով ելույթ տեսա, որը սարքել էր Լեդի Գագան: Բոլորը համաձայն են` դա իրոք տպավորիչ էր, սակայն, այնուամենայնիվ, մենք գեյ մնացինք”: Ավելի ուշ  Գագան իր միկրոբլոգում գրել է, որ երեկոն իրեն շատ դուր եկավ, սակայն հիմա անհամբեր սպասում է հաջորդ երեկոյին, որ մասնակցի  X-Factor շոուին:

article-0-1A8EC2C7000005DC-650_634x826Սա բեմում մերկանալու առաջին դեպքը չէ: Այս ամռանը երգչուհի Ամանդա Փալմերը ելույթի ժամանակ մերկացել է: Դա իհարկե նա արել է ի հեճուկս Daily Mail տաբլոիդի: Թերթի լրագրողները “Գլասթոնբերի” երաժշտական փառատոնի ժամանակ  ուշադրությունը սևեռել են այն պահի վրա, երբ ելույթի պահին պատահաբար մերկացել է Ամանդա Փալմերի կուրծքը:

Երգչուհին իրեն չի կորցրել ու հորինել  է Dear Daily Mail երգը, որի կատարման ժամանակ իր վրայից դեն է նետել հագուստը` մնալով բացարձակ մերկ: Հետո նա պատմել է, որ այդ երգը գրել է  համերգից մեկ ժամ առաջ:

Ծովահեններին վախեցնում են Բրիթնի Սփիրսի երգերով

o_582214Բրիտանիայի ռազմածովային նավատորմի զինծառայողներն ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի երգերն են օգտագործում սոմալական ծովահեններին վախեցնելու համար: Աֆրիկայի արևելյան ափերի ծովահենները տանել չեն կարողանում փոփ երաժշտությունը, դրա համար էլ բրիտանացի զինվորները դա նկատի առնելով, երգը բարձրախոսներով են հնչեցնում: Հրամանատարության խոսքով, ծովահենների թմբկաթաղանթներին ամենաշատ վնաս են հասցնում Բրիթնի Սփիրսի երգերը, հատկապես Oops! I Did It Again և Baby One More Time հիթերը:

“Երբ նրանք լսում են Բրիթնիի ձայնը, իսկույն  հնարավորինս  արագ փախչում են”,-հայտնում է տորմիղի սպան: Նրանք նշում են, որ կարող են նաև Ջասթին Բիբերի երգերն օգտագործել, սակայն դա Ժնևյան կոնվենցիայի խախտում կլինի:

Եվրոպայում “Սբ Հուդայի” պատճառով 13 մարդ է զոհվել

iԱռնվազն 13 մարդ է զոհվել Արևմտյան Եվրոպայում “Սբ Հուդա” փոթորկի պատճառով: Գերմանիայում զոհվել է 6, իսկ Մեծ Բրիտանիայում` 4 մարդ: Նիդեռլանդներում, Ֆրանսիայում ու Դանիայում զոհվել են մեկական մարդիկ: Նրանցից շատերը ծառերի տապալման զոհ են դարձել:

Լոնդոնյան Հիտրոուում 130  թռիչք է հետաձգվել: Հյուսիսային ծովում քամու ռեկորդային արագություն է գրանցվել` 190կմ/ժամ:

Բուլղարիայում ուսանողները շրջափակել են համալսարանի մուտքը

Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանՄի քանի հարյուր ուսանողներ փակել են Բուլղարիայի ամենամեծ համալսարանի մուտքը՝ պահանջելով լուծարել խորհրդարանի կազմը և նոր ընտրություններ կազմակերպել:

Մայրաքաղաք Սոֆիայում գտնվող Կլիմենտ Օրչրիդսկի համալսարանում կազմակերպված ցույցը հնարավոր է նոր թափ հաղորդի չորս ամիս շարունակվող հակակառավարական շարժմանը:

Ցուցարարների բողոքը բխում է այն պնդումներից, որ կառավարության առաջնորդները կապված են ստվերային գործարարների հետ և ընդգրկված են պաշտոնական կոռուպցիայի մեջ:

Փակելով համալսարանի մուտքը՝ ուսանողները պնդում էին, որ երկրի կառավարման հիմքում պետք է ընկած լինեն բարոյական արժեքները, ոչ թե անձնական շահերը:

Համալսարանի ադմինիստրատիվ անձնակազմը արտակարգ հանդիպում է կազմակերպել համալսարանի շրջափակման և դասերի հետաձգման հարցերը լուծելու համար:

 

Հյուսիսային Իսպանիայում գազի արտահոսքի հետևանքով զոհվել է 6 հանքափոր

TOSHIBA Exif JPEGԻսպանիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ հյուսիսային Իսպանիայում ածխի հանքում գազի արտահոսքի հետևանքով մահացել է վեց հանքափոր, ևս հինգը վնասվածքներ են ստացել:

Կաստիլյա և Լեոն շրջանների արտակարգ իրավիճակների ծառայությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Պոլա դե Գորդոն քաղաքի մոտակայքում գտնվող Սանտա Լուչիա հանքում: Վնասվածքներ ստացած հանքափորները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի վայր է ուղարկվել մեկ շտապօգնության ուղղաթիռ և երեք շտապօգնության մեքենա:

Առաջատար El Pais թերթը տեղեկացնում է, որ հանքափորները հնարավոր է մահացած լինեն գազի ներշնչման հետևանքով: Նշվում է, որ հանքը տեղակայված է 700 մետր խորության վրա:

 

Բարսելոնայում հիշել են «Գեզի» այգու ցույցերի ժամանակ զոհվածներին

Բարսելոնա,«Գեզի», Գյուրայ ՕզենԻսպանիայի Բարսելոնա քաղաքում «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ձևավորված «Ընկույզի ծառ» նախաձեռնությունը օրերս Բարսելոնայի Ժամանակակից արվեստների թանգարանի այգում միջոցառում է կազմակերպել: «Inside Out» միջազգային նախագծի աջակցությամբ իրականացված միջոցառման շրջանակներում ցուցադրվել են «Գեզի» այգու ցույցերի ընթացքում Բարսելոնայում Գյուրայ Օզենի կողմից արված լուսանկարները, ինչպես նաև ստամբուլյան ցույցերի ժամանակ զոհված 6 հոգու նկարները: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ լուսանկարների ցուցադրության ընթացքում այցելուներին բաժանվել է «Գեզիի» զոհերի և ձերբակալվածների մասին պատմություններով գրքույկներ:

 

Պիզայի աշտարակը իր թեքությունից կորցրել է 2,5 սմ

Պիզայի աշտարակԱյն 12-րդ դարից ի վեր դիմացել է ծանրության ուժին:

Սակայն հետազոտողները պարզել են, որ Պիզայի խոնարհվող աշտարակը մի քանի սանտիմետր կորցրել է իր թեքությունից:

Պիզայի աշտարակՀուշարձանի կայունության վերաբերյալ ամենամյա զեկույցում նշված է, որ աշտարակը 2001թ-ից ի վեր իր ուղղահայաց թեքությունը ուղղել է 2,5 սմ-ով:

Ուղղվելու գործընթացը հրաշք չէ, այլ 11տարի տևած և 2001թ-ին ավարտած վերականգնողական նախագծի արդյունք:

Նախկինում 56մ բարձրություն ունեցող աշտարակի թեքությունը յուրաքանչյուր տարի ավելանում էր մեկ միլիմետրով, ինչը աշտարակի միանգամից փլուզման վտանգ էր ստեղծում:

1993թ-ին նրա թեքությունը 5,4սմ էր՝ 1817թ-ի 3,8 սմ-ի համեմատությամբ, իսկ 1350թ-ին այն ընդամենը 1,4սմ է եղել:

14,500 տոնա կշիռ ունեցող կառույցը մեկ տասնամյակ փակվել է այցելուների համար, որի ընթացքում ամրացվել են նրա հիմքերը, իսկ ընդերքի ջրերը դուրս հանվել: Կառույցի շուրջը շրջանաձև, ամրացնող երկաթե ձողեր են տեղադրվել:

25 միլիոն ֆունտ արժեցած նախագծից հետո աշտարակը ինքնուրույն ուղղվել է 38սմ:

2013թ-ին գիտական կոմիտեի անցկացրած մոնիտորինգի արդյունքները հաստատել են, որ կառույցը կայուն վիճակում է և շարունակում է ուղղվել:

Հուշարձանի տեխնիկական ղեկավար Ջուզեպպե Բենտիվոլոն հայտնել է, որ աշտարակը ապահով կմնա ևս երկու- երեք հարյուր տարի:

Աշտարակը Պիզա քաղաք է գրավում տարեկան վեց միլիոն այցելու, որից երեք միլիոնը տոմս է գնում նրա ութ հարկերը բարձրանալու համար:

 

Բրիտանիան պատրաստվում է մոտալուտ փոթորկին դիմագրավելու

iՍպասվում է, որ  մոտակա ժամերին Բրիտանիային կհարվածի “Սբ Հուդան”: Ավելի վաղ տեղեկություն կար, որ փոթորկի պատճառով Հոլանդիայում հետաձգվել են  թռիչքները: Եվրոպայում ամենախոշորը համարվող “Հիտրոու” օդանավակայանի ղեկավարությունը հանդես է եկել օդանավակայանի աշխատանքում փոփոխություններ անելու հայտարարությամբ: Բացի այդ, Անգլիայի ու Ուելսի որոշ նավահանգստային քաղաքներ արդեն զրկվել են հոսանքամատակարարումից: Իշխանությունները պաշտպանական ամրություններ են ստեղծում ավազով ու ծառերն են հատում, որ դրանց տապալման հետևանքով վթարներից խուսափեն:

Բրյուսելցի գողը փորձել է ոստիկանին վարակել ՁԻԱՀ-ով

pic_ffb5522c11461e6752532e34bf2386dbԲրյուսելում դրամապանակ գողանալու համար ձերբակալված տղամարդը կծել է ոստիկանի մատը և թքել նրա դեմքին: Բացատրելով, որ ինքը հիվանդ է ՁԻԱՀ-ով, տղամարդը ոստիկանին ասել է.”Այժմ մենք միասին կմեռնենք”, գրել է  բելգիական Sudinfo պորտալը:

26-ամյա տղամարդը, որի անունը չի նշվում, կծել է իրավապահ մարմնի ներկայացուցչին: Դա կատարվել է այն պահին, երբ ոստիկանը փորձում էր նրա մատնահետքերը վերցնել : DH պորտալն էլ ճշգրտում է. ձերբակալվածը  ջարդել է նաև պատճենահանող սարքը:

Տղամարդուն գողությունից բացի ՁԻԱՀ-ով վարակելու փորձի մեջ են մեղադրում: Ոստիկանը վարակվել է, թե ոչ` առայժմ անհայտ է: Ոստիկանության ներկայացուցիչները հույս ունեն որ դա չի լինի, քանի որ այդ պահին ոստիկանը ռետինե ձեռնոցներով էր:

Ոստիկանի վրա հարձակումը կատարվել է բռնության դեմ բողոքի ակցիայից 3 օր անց: Ցույցին ավելի քան 4000 մարդ էր մասնակցում: Ոստիկանները բողոքում էին, որ վեջին շրջանում նրանք հաճախ են սովորական քաղաքացիների կողմից բռնության ենթարկվում:

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են նաև Իսպանիայի հեռախոսազրույցները

i (4)ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնի հետևել են Իսպանիայի ավելի քան 60 մլն հեռախոսազրույցի:

Այս տեղեկությունը իսպանական ԶԼՄ-ները ստացել են Սնոուդենի գաղտնի փաստաթղթերից: Գործակալությունը տեղեկություն է կուտակել հեռախոսային համարների, բաժանորդների գտնվելու վայրի ու խոսակցության տևողության վերաբերյալ: Խոսակցությունների բովանդակությունը, ԶԼՄ-ների տվյալներով, նրանց չի հետաքրքրել:

Լրտեսության առիթով բացատրություն տալու համար երկրի ԱԳՆ է հրավիրվել Իսպանիայում  ԱՄՆ դեսպանը:

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտանլսել են աշխարհի 35 առաջնորդների հեռախոսազրույցները:

Ալեն Դելոնի թոռնուհին հմայել է իր մարմնով

383845918“Եթե Ալեն Դելոնը կին լիներ, նա հենց այսպիսին կլիներ”,-ասել է 29-ամյա  մոդել Էլիսոն լե Բորժի լուսանկարիչը, չկասկածելով անգամ, որ նա Ալեն Դելոնի թոռնուհին է: Աղջկա նմանությունն անվանի պապի հետ պարզապես ապշեցուցիչ է, հատկապես երկնագույն աչքերը:

02e3a123a41cԷլիսոնը, Էնթնի Դելոնի ու Crazy Horse կաբարեի պարուհի Մարի Էլեն լը Բորժի դուստրն է, որը հանրահայտ պապիկի հետքերով չի գնացել: Միակ կինոնակարը, որտեղ նա նկարահանվել է` Նադին Տրենտինյանի “Երկնագույն կղզին” է: Դելոնի թոռնուհին գերադասել է մոդելի կարիերան.նրա լուսանկարները զարդարում են Flavor և իտալական Grazia ամսագրերը, իսկ  2010-ին նա դարձավ Intimissimi-ի դեմքը:

“Սբ.Հուդա “ փոթորիկը շարժվում է դեպի Եվրոպայի հյուսիս

iՄոտալուտ փոթորկի պատճառով հոլանդական ավիաուղիները հետաձգել են բոլոր չվերթերը: Հզոր փոթորիկը, որն անվանել են դժբախտների հովանավոր անունով, մոտենում է Եվրոպայի հյուսիսին: Դրա հետ կապված, հոլանդական KLM ավիաընկերությունը ստիպված հետաձգել է միջազգային 18 և ներպետական 25  թռիչք:

Կանխատեսումներ կան , որ հոկտեմբերի 28-ին սպսավող  “Սբ Հուդան” իր ուժով մոտ կլինի Մեծ փոթորկին, որը եղել է 1987-ին, ու խլել 22 մարդու կյանք: