Հոլանդիայում մարզում են ոստիկան-առնետներին

1-10_475_280Ռոտերդամի ոստիկանությունը պայթուցիչներ ու թմրանյութ գտնելու համար սկսել է առնետներ մարզել: Այս գործում, փորձագետների կարծիքով, կրծողները շներին չեն զիջում: Առաջին “ոստիկաններին”անվանել են Մեգրե, Պուարո ու Դերիկ` սերիալների դետեկտիվների անուններով:

Այդպիսով, Նիդեռլանդերը կդառնան աշխարհում առաջին երկիրը, որտեղ հետաքննությանը կմասնակցեն վարժեցրած առնետներ:

Մեծ Բրիտանիան հավանություն է տվել Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան ծրագրին

britaniaՄեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռք բերած համաձայնությանը: Այս մասին է հայտարարել Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: «Ես բանակցել եմ ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ: Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնում ռուս-ամերիկյան համաձայնությանը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի գործոնի հետ: Այժմ սպասվում է արագ աշխատանք այս ծրագրի իրականացման համար»,-գրել է Հեյգը իր «Twitter»-յան էջում:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել սիրիական կառավարության տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի ծավալի և տեսակների հարցում՝ մշակելով հետագա գործողությունների ծրագիրը: Սպասվում է, որ մոտ օրերս Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կներկայացնեն իրենց առաջարկությունները սիրիական խնդրի շուրջ:

Երիտասարդը այծ է բռնաբարել՝ դատապարտվելով ազատազրկման

kendani«Դողան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով BBC–ի փոխանցած լուրը, հաղորդում է, որ Անգլիայի Ուիլթշիր դքսությունում 23-ամյա Ռոբերտ Նյումենը այծ է բռնաբարել՝ վնասվածք հասցնելով կենդանուն: Այծի տերը այս դեպքից հետո ստիպված է եղել շատացնել իր հողատարածքի անվտանգության տեսախցիկների թիվը, հոգալ կենդանու բուծման ծախսերը: Այդ պատճառով էլ նա պահանջել է, որպեսզի մեղավորին ոչ միայն պատժեն, այլև  դրամական տույժի ենթարկեն:

Սակայն տեղական դատարանը սահմանափակվել է միայն պատժի սահմանմամբ: Այծի բռնաբարության մեջ մեղադրվող երիտասարդը նախկինում էլ ձերբակալվել էր գողության համար, բայց նրա ութ շաբաթյա ազատազրկումը հետաձգվել էր: Վերջին հանցագործությունից հետո Ռոբերտը ստիպված է բանտում 14 շաբաթ անցկացնել:

Երեխածնության լավագույն տարիքը

ol3001378982811Չնայած այն փաստին, որ արևմուտքում առաջին երեխան ունենալու տարիքը տարեցտարի էլ ավելի է մեծանում, փորձագետները խորհուրդ են տալիս, որ առաջնեկի ծննդի համար կանայք սահմանափակվեն որոշակի տարիքի շրջանակներում:

Նյուքասլի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ կինը չպիտի օգտագործի  կարիերան երեխա ունենալը հետաձգելու համար: Այսպես, թե այնպես, երեխաները պետք է ծնվեն մինչև կնոջ 35 տարին լրանալը, քանի որ ձվազատման ցուցանիշները դրանից հետո վատանում են, հետն էլ` արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը:

Ընտանիքի պլանավորմանը հետևող կանայք այդ հանգամանքը հաճախ անտեսում են, չեն գիտակցում, որ առաջին երեխան ունենալու գործը հետաձգելը կարող է վերածվել խնդրի, կամ նույնիսկ ողբերգության:

Մինչդեռ, Արևմտյան Եվրոպայի բնակչուհիների 50%-ն իրենց առաջին երեխան ունենում են 30-ից հետո:

 

Բրեյվիկն Օսլոյի համալսարան է ընդունվել

i (4)69 մարդու սպանած Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղագիտության  ֆակուլտետի հեռակա բաժին:

Բանտում գտնվող Բրեյվիկն ամռանը հանձնել է բոլոր քննությունները: Ընդ որում բանտարկյալի կարգավիճակը չի  շփոթեցրել համալսարանի ղեկավարությանը: Համալսարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ պատրաստ է օգնել Բրեյվիկին` մարդասիրական նկատառումներով:

Բանտապետ Իլա Կնուտ Բյարկեյդը նույնպես պաշտպանել է Բրեյվիկի  վճիռը.”Մենք ցանկանում ենք բոլոր ջանքերը ներդնել, որ մեր բանտարկյալներն անհրաժեշտ որակավորում ստանան, ինչը կօգնի նրանց աշխատանք գտնել ազատ արձակվելուց հետո”:

Բրեյվիկը միջնակարգ դպրոց չի ավարտել նա միջնակարգի ավարտական չունի:

Աստված ներում է անհավատներին. Հռոմի պապ Ֆրանցիսկ

papԻնչպես հաղորդում է թուքրական «Ռադիկալը»՝ Հռոմի պապ Ֆրանցիսկը «La Repubblica» թերթին մի երկար նամակ է գրել, որտեղ նշել է, թե անհավատ մարդիկ մահից հետո կարող են դրախտում հայտնվել՝ լսելով իրենց խղճի ձայնը: Այս կերպ պապը պատասխանել է վերոնշյալ թերթի լրագրողներից մեկի հարցին: «Ինձ հարցնում եք, թե արդյո՞ք քրիստոնյաների աստվածը ներում է անհավատներին: Ես էլ ձեզ ասում եմ, որ այն անձի համար, որը առաջնորդվում է զղջմամբ և անկեղծությամբ, աստծո ներողամտությունն անսահման է: Անհավատները պետք է լսեն իրենց խղճի ձայնը»,-գրել է պապ Ֆրանցիսկը:

 

 

Կատալոնացիները 400 կիլոմետրանով շղթա են կազմել՝ պահանջելով անկախություն Իսպանիայից

katalon   Կատալոնիայի բնակիչները 400 կմ երկարությամբ շղթա են կազմել՝ Իսպանիայից պահանջելով անկախություն: Նման ակցիա ժամանակին անցկացրել էին նաև Բալթիկայի բնակիչները: Կատալոնիայի անկախության մոտ 350 կողմնակից «Կատալոնյան ուղի» անունով նախաձեռնության շրջանակներում հսկայական շղթա են կազմել՝ շարվելով միջերկրածովյան ափին՝ Ֆրանսիայի հետ սահմանից մինչև իսպանական Վալենսիա:

Ինչպես գրում է թուրքական «Հաբերլերը»՝ ակցիայի կազմակերպիչները նշել են, որ նման նախաձեռնությամբ նպատակ ունեն եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրելու կատալոնացիների՝ անկախանալու պահանջի վրա: Մադրիդը պատասխանում է, որ դա անկատարելի է: Կատալոնական ազգային անսամբլեայի անդամ Ժայմե Կոլը նշել է. «Կատալոնացիները մեծագույն ժողովուրդ են և անկախության իրավունք ունեն: Իսկ ազգի ճակատագիրը կորոշվի քվեարկությամբ, որը մենք նախատեսում ենք անցկացնել ոչ ուշ, քան 2014 թվականը: Այսօր մենք Եվրոպային ցույց ենք տալիս մեր կամքը»:

Բրիտանիայի երկնքում հրեշտակ են տեսել (տեսանյութ)

o_823385Բրիտանական Դևոն կոմսության Սիդմութ քաղաքում, մեղմ ասած, ապշել են երկնքում հրեշտակ տեսնելով: Քաղաքի վրայով լող տվող ամպն այնքան նման է եղել աստվածային էակի, որ դրա մասին գրել են անգամ թերթերում: Այդ  “հրեշտակը” , փաստորեն, միակը չի եղել: Տեղաբնակներից մեկը` Յան Ուիլյամսը, պատմել է, որ ինքն իր հոր տան տանիքում գործ էր անում, երբ հանկարծ երկնքում նկատեց հրեշտականման ամպը.”Ես իսկույն լուսանկարչական ապարատը վերցրի ու,  բարեբախտաբար, հասցրի մի քանի կադր անել` մինչ ամպը կցրվեր: Այն ցնցող նմանություն ուներ հրեշտակի հետ` արձակ մազեր, երկար թևքերով հագուստ”:

Այս տարի Ուիլյամսն առաջին մարդը չէ, որ հրեշտակ է տեսնում: Հռոմի նորաթուխ պապը մինչ իր առաջին հայտարարությունը կաներ Վատիկանում, Ֆլորիդայի մի  բնակիչ  հայտնել էր, որ հրեշտականման ամպ է տեսել: Ինտերնետ-օգտատերերից մեկը վերցրել է  լուսանկարների բնօրինակները, մի փոքր գույն ավելացրել  համակարգչային ծրագրով ու  ցուցադրել. ամպն իրոք շատ նման է աստծու  դեսպանորդի:

Նման հայտարարություն եղել է նաև 2012-ին.ԱՄՆ-ում մարդիկ, որ հավաքվել էին “Ավրորա” կինոթատրոնում մոլագար Ջեյմս Հոլմսի  զոհերին հիշելու, նույնպես հրեշտականման ամպ են տեսել երկնքում:

Թուրքական ավիաուղիները զայրացրել է Ֆրանսիայի հայկական համայնքին

THY  Ֆրանսիական հայտնի ֆուտբոլային ակումբներից Մարսելի Օլիմպիկը պայմանագիր է կնքել Թուրքական ավիաուղիների հետ, համաձայն որի թուրքական ընկերությունը հանդիսանալու է ֆրանսիական ակումբի պաշտոնական հովանավորը: Ահա «Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մարսելի Օլիմպիկի այս համագործակցությունը զայրացրել է Ֆրանսիայի հայկական համայնքին: Մասնավորապես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը այս որոշումը ոչ տրամաբանական է համարել՝ նշելով, որ իրենք չեն հավատում, որ սպորտում բարոյական արժեքներ ներկայացնող Օլիմպիկը կարող է մոռացած լինել 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքական կայքի մեկնաբանությամբ՝ հայկական համայնքը Օլիմպիկի այս արարքը որակել է որպես դավաճանություն հայկական սփյուռքի նկատմամբ: Խորհուրդը նշել է, որ չի ուզում, որպեսզի ֆրանսիական սպորտային ակումբներին աջակցեն Թուրքիայից և Ադրբեջանից եկած հովանավորները՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նման դեպքերը իրենց շատ են վշտացնում:

 

 

Ֆրանսիան առաջարկում է Սիրիային 15 օր ժամանակ տալ

frans  Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել սիրիական խնդրի լուծման ծրագիր, ըստ որի Սիրիան պետք է 15 օրվա ընթացքում տվյալներ տրամադրի երկրում առկա քիմիական զենքի մասին և անհապաղ ՄԱԿ-ի փորձագետներին թույլ տալ մոտենալ այն բոլոր օբյեկտներին, որոնք կապ ունեն քիմիական զենքի հետ: Այս մասին է հայտարարել Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, համաձայն ֆրանսիական տարբերակի, եթե Սիրիայի իշխանությունները չհամաձայնեն տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը, ապա Անվտանգության խորհուրդը կդիտարկի «հետագա անհրաժեշտ միջոցառումները՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի վրա»:

Ֆրանսիայում նախարարներին արգելվել է սմարթֆոն օգտագործել

i (2)Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոյի քարտուղարությունը նախարարներին գաղտնի տեղեկությունը փոխանցելու նպատակով  սմարթֆոն օգտագործելն արգելելու հրահանգ է տարածել:

Փաստաթղթում նշվում է, որ աշխարհում գաղտնի տեղեկությունը կապի համակարգից որսալու մի քանի դեպքեր են արձանագրվել: Փաստաթղթի համաձայն, չի կարելի առևտրային ցանցում ձեռքբերված սմարթֆոնները կիրառել գաղտնի տեղեկություն փոխանցելու համար:

“Ծառայողական  բնույթի ցանկացած տեղեկություն, որը նույնիսկ գաղտնիության մակնշում չունի կարող է փոխանցվել միայն Ազգային տեղեկատվական գործակալության համակարգի  սերթիֆիկացված տերմինալներով”,-ասվում է փաստաթղթում: Նախարարներին հիշեցրել են նաև, որ գաղտնիության մակնշմամբ փաստաթղթերը, ֆրանսիական օրենքի համաձայն, կարելի է փոխանցել դրա համար նախատեսված հատուկ սարքավորման միջոցով:

Միջազգային գործուղումների ժամանակ հեռախոսազրույցները հնարավոր է գաղտնալսվեն, իսկ տվյալների փոխանցումը համացանցով` յուրացվեն: Նախարարներին հիշեցրել են, որ միջազգային օդանավակայանները, կազմակերպությունները, հյուրանոցներն ու ռեստորանները, ինտերնետ-սրճարանները այն վայրերն են, որտեղ լրտեսումն առավել  դյուրին է:

Նորվեգիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_822142Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլենբերգը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից.պատճառը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են: Աշխատանքային կուսակցությունը, որը գլխավորում է գործող նախագահը, ավելի շատ ձայներ է ստացել, քան մեկ այլ կուսակցություն, սակայն դաշնակիցները ձախցենտրիստներին հուսախաբ են արել, այնպես որ, երրորդ անգամ անընդմեջ, սոցիալ դեմոկրատներին կառավարություն ձևավորել չի հաջողվի: Ըստ կանխատեսումների, նրանք ընդամենը 76 աթոռ ունեն, մինչդեռ աջցենտրիստները հնարավոր է ստանան 93 մանդատ:

Հնարավոր է, որ շուտով Նորվեգիայում կաբինետի ղեկավարը դառնա կին` Պահպանողականնների կուսակցության առաջնորդ Էռնա Սոլբերգը:

Հնդկաստանում ոստիկանները էշերին փրկել են գողերից

o_480943Հնդկաստանում ոստիկանները կես գիշեր հետապնդելեն  մի ավտոմեքենա, որում ենթադրաբար,  հանցագործներ էին: Երբ վերջապես հետապնդումն ավարտվեց հաջողությամբ, ոստիկաններն ատոմեքենայի մեջ ոչ թե ոսկի ու թանկարժեք իրեր կամ թմրանյութ  հայտնաբերեցին, այլ  կենդանի 8 ավանակ:

Չարագործներն էշերին Մահարաշտրա նահանգից հարևան Անդհրա-Պրադեշ էին տանում: Տեղի բնակիչները հավատացած են, որ էշի միս ուտելով կարելի է ավելացնել ուժն ու տղամարդկությունը: Անդհրա-Պրադեշում էշերը բոլորին չեն բավականացնում, քանի որ ֆերմերները որոշել են էշերը տրակտորներով  կամ այլ տեխնիկայով փոխարինել: Դրա համար էլ գողերը որոշել են զբաղվել էշերի մատակարարմամբ: Մեկ էշի արժեքը 150 դոլարից ավելի է:

Հանցագործներն իրենց ավտոմեքենան այնպես են ձևափոխել, որ միանգամից հնարավոր լինի 10 էշ տեղափոխել: Կովերից բացի , որոնք Հնդկաստանում սուրբ են համարվում, էշերին նույնպես տերերը չեն կապում ու այդ կենդանիներն ազատ թափառում են: Դա էլ թեթևացնում է հանցագործների խնդիրը: Վերջին շրջանում կենդանիների անհետացման մասին լուրեր ավելի ու ավելի հաճախ են լսվում:

 

Քնատ մարդիկ տհաճություն ու խղճահարություն են առաջացնում

09092815.887097.1781Շվեդացի գիտնականները հայտնաբերել են, որ անընդհատ քնատությունը մարդուն տկարություն ու անառողջ տեսք է հաղորդում, իսկ դրա հետևանքով, “սոմնաբուլները” վանում են շրջապատողներին: Առողջ ու լիարժեք քունը մարդու կյանքի  անբաժանելի հատվածն է: Գիշերային հանգիստն ուժ է տալիս ու բարելավում ինքնազգացողությունը, լավ տրամադրություն պարգևում և օգնում երկարաձգելու երիտասարդությունը: Հակառակ պարագայում ցերեկային  գործունեությունը հավասարվում է զրոյի, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սթրեսների ու  հետևաբար, հիվանդությունների զարգացման:

Ցավոք, շատ մարդիկ են անբավարար քնում կամ քնին նվազագույն ժամանակ հատկացնում, ինչը, ի վերջո, անդրադառնում է  ոչ միայն մարդու մտավոր ունակությունների, այլև` արտաքինի վրա:

Ուսումնասիրության ընթացքում, Ստոկհոլմի համալսարանի մասնագետները լուսանկարել են գիշերային լիարժեք քնից հետո ու 31 ժամ անընդմեջ չքնած  40 մարդու: Գիշերային քնից զրկված մարդիկ ունեցել են խեղճացած ու ճնշված տեսք, նրանց աչքերը կարմրել են, կոպերը` այտուցվել, դեմքի վրա հայտնվել են կնճիռներ, իսկ մաշկը գունատվել է:

Մասնագետները կարծում են, որ նման տեսքը կարող է վատ ազդել փոխհարաբերությունների վրա :

 

Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. հնարավոր է իշխանությունը փոխվի

o_821753Նորվեգիայում այսօր երկրի խորհրդարանի` սթորթինգի ընտրություններ են: Փորձագետների կանխատեսումներով, հնարավոր է իշխանությունը փոխվի.վարչապետ  Յենս Սթոլթենբերգը հնարավոր է կորցնի իր պաշտոնը: Ձախցենտրիստների կոալիցիան  Սթոլթենբերգի Աշխատավորական կուսակցության գլխավորությամբ իշխանության գլուխ է անցել 2005-ին, սակայն վերջին մի քանի տարում այն կորցրել է ժողովրդականությունը:

Նորվեգացիներին ամենաշատը հուզում է անվտանգության հարցը.2011-ին Անդերս Բրեյվկի ահավոր ահաբեկչությունից հետո, շատերը քննադում էին ոստիկանության գործողությունները, որը չկարողացավ կանխել գրոհը: Այս համատեքստում պահպանողականները կարողացան բարձրացնել իրենց վարկանիշը ու հիմա նրանց հաղթանակն  են կանխատեսում:

Անկախ ընտրությունների արդյունքներից, խորհրդարանն իր նոր կազմով կաշխատի ուղիղ 4 տարի, իսկ նորվեգական օրենսդրությյան մեջ խորհրդարանը  ցրելու վերաբերյալ ոչինչ գրված չէ:

Եվրամիությունը ԱՄՆ-ին կոչ է անում չհարձակվել Սիրիայի վրա

amn (2)Եվրամիության երկրները ԱՄՆ-ին կոչ են արել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ չսկսել քանի դեռ ՄԱԿ-ը չի հրապարակել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ զեկույցը: Ինչպես հաղորդում էր թուրքական «Haberler»-ը՝ նման առաջարկով ԵՄ երկրները հանդես են եկել այսօր Վիլնյուսում տեղի ունեցած միջխորհրդարանական համաժողովի ժամանակ՝ նվիրված անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականությանը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փորձում է ստանալ կոնգրեսի համաձայնությունը Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար: Նման որոշում ընդունվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառվեց: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ քիմիական զենքի թողած ազդեցությունից Սիրիայում մոտ է 1,4 մլն մարդ է զոհվել:

Իռլանդացին բողոքում է 14-ամսյա զկրտոցից

pic_fbde8e5c81dcaa473264de5b2c61ebc9Իռլանդիայի 37-ամյա բնակիչ Դենիել Քլևինը պատմել է, որ մեկ տարուց ավելի է, ինչ տանջվում է զկրտոցից:

2012-ի հուլիսին նա հերթական երեկույթից հետո արթնացել է քնից  ու սկսել զկրտալ: Այդ օրվանից սկսած, նա զկրտում է յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ: Զկրտոցը չի դադարում նույնիսկ գիշերը, երբ նա քնում է, այն էլ` հարևան սենյակում, որ չարթնացնի կնոջը:

“Պատկերացում անգամ չունեմ, թե ինչից դա սկսվեց: Այո, ես այդ օրը խմել եմ ավելի, քան սովորաբար, սակայն ոչ մի անսովոր ըմպելիք չեմ օգտագործել: Երբեմն պատահում է, որ չեմ կարողանում շնչել ստոծանուս կծկումների պատճառով”:

Տղամարդը եղել է ամենուր, տարատեսակ հետազոտություններ անցել, նրան տարբեր միջոցներ են  նշանակակել, խորհուրդ տվել փոխել սննդակարգը: Սակայն թվարկված միջոցներից և ոչ մեկը չի օգնել: Բժիշկները դժվարանում են հասկանալ տարօրինակ զկրտոցի պատճառը: Հիմա տղամարդը սպասում է  հերթական  МРТ հետազոտության, պարզելու, թե տարօրինակ վիճակն արդյոք գլխուղեղի ուռուցքի հետևանք է, թե ոչ:

“Մենք հուսահատված ենք, քանի որ զկրտոցը սպանում է մեր կյանքը”,-ասում է կինը:

2007- ձմռանն անդադար զկրտոցի դեպք է գրանցվել. 15-ամյա ամերիկուհի Ջենիֆեր Մին զկրտում էր րոպեում 50 անգամ` 37 օր շարունակ: Եվս մի նոպա էլ նա ունեցել է մարտ ամսին

Պապը զանգահարել է հղի կնոջը և հայտնել, որ ինքը անձամբ կնքի երեխային

Anna RomanoՊապ Ֆրանցիսկը զանգահարել է մի կնոջ, որպեսզի նրան հայտնի, որ ինքը անձամբ կկնքի նրա չծնված երեխային, քանի որ նա հրաժարվել էր ընդհատել հղիությունը:

Խանութի աշխատակից 35-ամյա Աննա Ռոմանոն արձակուրդի մեջ է եղել, երբ պապը զանգահարել է նրան:

Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող Արեզո քաղաքի բնակիչ Աննան պապ Ֆրանցիսկին այս ամռան սկզբին նամակ էր ուղարկել, որտեղ նկարագրել էր, թե ինչպես է ինքը հղիացել մի տղամարդուց՝ չիմանալով, որ նա ամուսնացած է և երեխա ունի, իսկ տղամարդը նրանից պահանջել էր ընդհատել հղիությունը:

Նա նաև նշել էր, որ ինքը տղամարդուն տեղեկացրել է, որ ինքը հղիությունը երբեք չի ընդհատի:

Նա հայտնել էր, որ ինքը շատ հուսահատ վիճակում է և պապ Ֆրանցիսկին գրում է, քանի որ ոչ ոք չունի ու բոլորից մերժված է:

Կինը ավելացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պապը նրան հայտնել է, որ երեխան աստծո պարգևն է և ինքը երբեք միայնակ չի լինի:

Pope FrancisՊապը կնոջը խորհուրդ էր տվել ուժեղ լինել իր երեխայի համար, և երբ կինը ասել էր, որ ինքը ցանկանում է կնքել երեխային, պապը պատասխանել էր, որ ինքը անձամբ կկնքի նրան:

Կինը հայտնում է, որ ինքը դեռևս երեխայի սեռը չգիտի, բայց եթե նա տղա լինի, ապա նրա անունը անպայման Ֆրանցիսկ է դնելու:

Վատիկանի ներկայացուցչի խոսքով, իրենք տեղյակ չեն այդ զանգի մասին, սակայն իրենք ոչինչ չէին իմացել նաև նախկին մյուս զանգերի մասին, քանի որ պապը իրենց չի տեղեկացնում դրանց մասին, իսկ իրենք հետագայում են իմանում դրանց մասին:

 

Հիտլերի թիկնապահը, որը առաջիններից մեկն է ֆյուրերին մահացած գտել, մահացել է 96 տարեկանում

Rochus Misch196 տարեկան հասակում մահացել է Ադոլֆ Հիտլերի թիկնապահը:

Ռոխուս Միշը Երկրորդ համաշխարհային պատերազմի հինգ տարիների ընթացքում նացիստների առաջնորդի կողքին է եղել:

Ենթադրաբար նա մահացել է հինգշաբթի օրը կարճատև հիվանդությունից հետո: 1940-ականների ընթացքում Միշը Հիտլերի հետ միասին բունկերից բունկեր է տեղափոխվել:

1945թ-ի հունվարի 16-ին Գերմանիայի պարտությունից հետո Միշը և Հիտլերի անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Բեռլինի Ֆյուրերբունկեր:

Նրան հրամայված էր մինչև պատերազմի ավարտը ոչ մի դեպքում բունկերից չբացակայել: Նա ապահովում էր բունկերի ուղիղ կապը արտաքին աշխարհի հետ:

Rochus MischԵրբ Հիտլերը ինքնասպան եղավ 1945թ-ի ապրիլի 30-ին, նա առաջիններից մեկն էր, որ հայտնաբերեց առաջնորդի մարմինը:

Այնուհետև նա փախել էր բունկերից, սակայն ռուսական կարմիր բանակը բռնել էր նրան: Նա ազատ էր արձակվել 1954թ-ին և մինչև մահանալը բնակվել Բեռլինում` բունկերից երեք կիլոմետր հեռավորության վրա:

Նա մի քանի անգամ հարցազրույցներ է տվել Հիտլերի մասին:

2005թ-ին Associated Press-ին տված հարցազրույցում Միշը հայտնել էր, որ Հիտլերը, որին նա բոս էր անվանում շատ սովորական մարդ է եղել:

«Նա կոպիտ չէր: Նա հրեշ չէր: Նա գերմարդ չէր» ասել էր Միշը:

Նա Berliner Kurier թերթին հայտնել էր, որ ինքը իր տարիքի պատճառով ի վիճակի չէ պատասխանել իր ստորագրությունը խնդրող բոլոր նամակներին, որ անըդհատ ստանում է երկրպագուներից:

Նա հայտնում էր, որ նամակներ է ստանում Կորեայից, Նոկսվիլից, Թենեսիից, Ֆինլանդիայից և Իսլանդիայից, որոնց մեջ իր հասցեին  ոչ մի վատ բան գրված չի եղել:

 

Հրապարակվել է 79 մարդու մահվան պատճառ դարձած մեքենավարի զրույցի ձայնագրությունը

22Համացանցում հայտնվել է Իսպանիայում դաժան վթարի ենթարկված  գնացքի մեքենավարի ու դիսպետչերի  հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն ժամանակ մեքենավար Ֆրանսիսկո Ամոյի մեղքով զոհվեց 79 մարդ: Իսպանական թերթի կայքում հայտնվել է այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն տեղի է ունեցել վթարից մի քանի րոպե անց: Զրույցի ժամանակ Խոսե Գարսոն Ամոն լրիվ ընդունում է իր մեղքը: Նա ցավով ասում է, որ գնացքը ժամում 190կմ/ժամ արագությամբ է վարել:

Նա ասել է, որ միշտ էլ վախեցել է չարաբաստիկ “անմարդկային վտանգավոր”  ոլորանից: Թե ինչու է նա , իմանալով   այդ դժվարության մասին, գերազանցել արագությունը, մնում է անհասկանալի:

”Խեղճ-խեղճ ուղևորներ, ես հույս ունեմ, որ նրանցից ոչ ոք չի զոհվել”,-ասում է նա հեռախոսազրույցում:

Ամոյին ներկայացվել  է հանցավոր անփութության ու 79 մարդու չկանխամտածված սպանության մեղադրանք: Ներկայում նա գրավադրույքի դիմաց ազատ է արձակվել ու գտնվում է իշխանությունների հսկողության տակ: