Երեխային բուժում են “Կոկա-կոլայով”

400-1Շոտլանդացի մեկամյա երեխայի` Էմմի-Ռոուզ Թոդի մայրը` չէր կարող անգամ ենթադրել, որ գազավորված ըմպելիքը կարող է փրկել իր դստերը մահից:

Երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 8 շաբաթ շուտ: Բժիշկները երեխայի մոտ  արատ

հայտնաբերեցին, որն ամեն րոպե կարող էր մահվան հանգեցնել.երեխայի կերակրափողը միացած է ոչ թե ստամոքսին, այլ թոքերին: Դրա պատճառով ամեն անգամ ուտելու պրոցեսը կարող է վերջինը դառնալ Էմի Ռոուզի համար:  Սնունդը պարբերաբար հայտնվում է “ոչ այնտեղ, որտեղ պետք է  և ուժեղ հազ առաջացնում: Երբեմն սննդի մնացորդները մնում են կոկորդում` հերթական վիրահատությունից մնացած սպիի պատճառով ու փակում օդի մուտքը:

Երեխայի մայրը` 28-ամյա Ամանդա Թոդը  անհամար անգամներ շնչահեղձ երեխային հասցրել է բժշկի: Մի անգամ, երբ սեղանի շուրջ երեխան կրկին  վատացավ, Ամանդան հասկացավ, որ երեխային  բժշկի հասցնելն արդեն ուշ է, երեխայի շուրթերը սկսել էին կապտել: Մայրը փորձեց երեխային ջուր տալ, սակայն ապարդյուն: Այն ժամանակ նա երեխայի բերանին մոտեցրեց սեղանից վերցրած “Կոկա-կոլայի” շիշը:

“Ես առաջ էլ լսել էի, որ այս ըմպելիքը լուծում է  սնունդը, վերացնում սննդային խցանումները, սակայն ինձ թվում էր, թե դրանք պարզապես հորինված բաներ են”-պատմում է կինը:

Ի զարմանս մոր, երեխան դադարեց հազալ և անգամ բժշկի կարիք չեղավ: Հիմա մայրը  գիտի, թե ինչ պետք է անել երեխայի նոպայի ժամանակ:

ՄԱԿ-ը Վատիկանից մանկապիղծների վերաբերյալ հաշվետվություն է պահանջում

110903235950_pope_benedict_cloyne_scandal_304x171_gettyimagesԵրեխաների իրավունքներով զբաղվող ՄԱԿ-ի կոմիտեն Վատիկանից մանրամասն տեղեկություն է  պահանջել կաթոլիկ հոգևորականության կողմից  երեխաների նկատմամբ գործադրած սեքսուալ բռնությունների հազարավոր դեպքերի մասին:

Ենթադրվում է, որ այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո, 6 ամիս անց կոմիտեի ներկայացուցիչները, որոնք կարգավորում են Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացումը, կքննարկեն դրանք Վատիկանի հետ:

Վատիկանից պահանջում են բռնության զոհերին ցուցաբերած օգնության մասին, ինչպես նաև հոգևորականների կատարած հանցագործությունները թաքցնելու վերաբերյալ տեղեկություններ:

Սբ Աթոռը պարտավորություններ ունի Երեխաների իրավունքների կոնվենցիայի գծով:

Էլթոն Ջոնը կույր աղիքի բորբոքում ունի և կվիրահատվի

elton_johnԷլթոն Ջոնի ներկայացուցիչը ABC News-ին տեղեկացրել է, որ երգիչը կույր աղիքի բորբոքում ունի, որը անպայման պետք է վիրահատել: Հիվնդության պատճառով երգիչը հետաձգել է իր բոլոր համերգները:

Նրա ներկայացուցչի տվյալներով՝ Էլթոնը միանգամայն հիասթափված է իր համերգները հետաձգելու համար՝ ավելացնելով, որ նա գերմարդկային ջանքեր է գործադրել իր հիվանդության ընթացքում համերգներ ունենալով, ինչը հաստատում է նրա նվիրվածությունը իր եվրոպացի հանդիսատեսի նկատմամբ: Երգիչը հուսով է, որ շուտով լավ վիճակում կլինի և կմասնակցի 2013թ-ի սեպտեմբերին կայանալիք համերգին:

66-ամյա Ջոնը հիվանդացել էր իր համերգային տուրի ընթացքում և ստուգումներ անցնելուց հետո նրա մոտ կույր աղիքի բորբոքում էին հայտնաբերել:

Գրեմիի մրցանակակիրը և իր զուգընկեր Դեվիդ Ֆերնիշը երկու երեխա ունեն 2-ամյա Զախարին և 6-ամսեկան Էլիջան:

 

Ուշ քնող երեխաները վատ են կարդում

Kak_priuchit_rebenka_zasyipat_samostoyatelno_Լոնդոնի համալսարանից գիտանականների խումբը վստահեցնում է, որ   այն երեխաները, որոնց ծնողները ուշ են պառկեցնում քնելու, մտածողության ու հիշողության խնդիրներ են ունենում: Նրանց կարծիքով, ուշ քնող երեքամյա երեխան հետագայում  խնդիր է ունենում ընթերցանության ու  թվաբանության հետ կապված: Նրանք կարծում  են, որ անբավարար քունը խանգարում է օրգանիզմի բնականոն ռիթմին ու վնասում երեխայի ուղեղի ճկունությանը, որը, ի դեպ, սովորաբար բաց է նոր տեղեկությունների համար:

Բացի այդ, գիտնականները հավելում են, որ քնի անբավարար ռիթմ ունեցող երեխաներին հազվադեպ են հեքիաթ կարդում, նրանք ավելի շատ են դիտում հեռուստացույց,քան նրանց հասակակիցները:

Սարկոզին վերադարձել է մեծ քաղաքականություն

ol3001373355117Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին սկսում է վստահորեն աշխատել հաջորդ` 2017-ին նախատեսված նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության ուղղությամբ:

Նրա վերադարձը մեծ քաղաքականություն նշանավորվեց Սարկոզիի` “Միություն ժողովրդական շարժման համար” քաղաքական կուսակցության առաջնորդների հետ հանդիպումով: Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Սարկոզիի` այդ քաղաքական շարժման առաջնորդ նշանակվելու հնարավորությունը:

58-ամյա Սարկոզին, նախագահական ընտրություններում պարտությունից հետո փորձում էր ստվերում մնալ` խուսափելով հանրայնությունից: Անցած շաբաթ ԶԼՄ-ները հրապարակեցին Սարկոզիի հետ հարցազրույցը, որում նա բացահայտ ծաղրում ու վիրավորում էր  պետության ներկայիս ղեկավարին:

Բելգիական Մեյզեում ծաղկել է “դիածաղիկը”

i (2)Բելգիայի Մեյզե քաղաքի ազգային բուսաբանական այգում բացվել է մոլորակի ամենամեծ ծաղիկը` Titan Arum-ը, որը ժողովուրդն անվանում է “դիածաղիկ”: Այդ հսկայական ծաղիկը կշռում է 50 կգ ու ծաղկում 3-8 տարին մեկ անգամ:

“Դիածաղիկ “ է կոչվում նրանից տարածվող գարշահոտության պատճառով: Այն համեմատել է հոտած ձկան կամ էլ լեշից տարածվող գարշահոտության հետ: Ծաղկի բարձրությունը 2,44 սմ է, ունի դեղին  վարսանդ, որի բարձրությունը հասնում է մինչև 1,5-3մ-ի:

Ֆրանսիայում մայրը փորձել է աղջկա փոխարեն քննություն հանձնել

i (2)Ֆրանսիայում կինը փորձել է բակալավրի աստիճան ստանալու համար իր 19-ամյա դստեր փոխարեն քննություն հանձնել:

Կինը հագնվել է դստեր նման,  համապատասխան դիմահարդարում արել և, չնայած արտաքնապես նրանք իրար շատ նման են, կնոջը հանձնաժողովին խաբել չի հաջողվել:

Ֆրանսուհուն մեղադրել են մեքենայությունների մեջ.նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում ու 11 հազար դոլար տուգանք:

Հունաստանում ցուցարարները ծեծել են Աթենքի քաղաքապետին

iԱթենքում ցուցարարների խումբը հարձակվել է քաղաքապետ Յորգոս Կամինիսի վրա այն պահին, երբ վերջինս վերադառնում էր առաջիկայում նախատեսված կրճատումների  առիթով հրավիրված խորհրդակցությունից:

Իշխանությունները  պետծառայողների աշխատատեղերի կրճատման են գնացել` ԵՄ-ից ու ԱՄՀ-ից նոր պարտքեր վերցնելու փոխարեն:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է Հովհաննես Պողոս II-ին սրբերի դասը կարգելու որոշումը

01142011-23vՀռոմի պապը հաստատել է հանգուցյալ պոնտիֆիկոսներ Հովհաննես Պողոս II-ին ու Հովհաննես XXIII-ին սրբերի կարգը դասելու դեկրետը: Դրա մասին հունիսի 5-ին պաշտոնապես հայտնել են Վատիկանի ներկայացուցիչները: Հանդիսավոր արարողության ճշգրիտ օրը չի նշվում, սակայն սպասվում է, որ այն կլինի 2013-ի դեկտեմբերին:

Որոշումն ընդունվեց, երբ  աստվածաբանները ստացան 2 հրաշքների հաստատումը: Կարծիք կա , որ պոնտիֆիկոսներին ուղղված աղոթքը բուժել է առնվազն 2 մարդու: Նրանցից առաջինն իտալացի Նկոլո Գրիպոն է, որին աղոթքը փրկեց մահացու հիվանդությունից` կոկորդի քաղցկեղից: Նրա կնոջ աղթոթքից հետո` տղամարդն առողջացավ:

Երկրորդ հրաշքը կատարվել է Հովհաննես Պողոսի մահից հետո. կոստառիկացի հիվանդ կինն աղոթքի շնորհիվ ապաքինվեց:

Ֆրանսիական գինեգործական ընկերությունը սարսափեցրել է գինու մոդայամոլներին՝ ստեղծելով կոլայի հավելմամբ գինի

Rouge Sucette, red wine with cola flavorՖրանսիական ըմպելիքներ արտադրող ընկերությունը ստեղծել է կոլայի պարունակությամբ կարմիր գինի:

Ավանդական կարմիր գինին այս անգամ պատրաստվել է 75 տոկոս խաղողից, ջրից շաքարից և կոլայի համային հավելումից:

Այս գինին ստեղծվել է «կոլայասեր» երիտասարդ սերնդի ուշադրությունը գրավելու համար:

Գինեգործները վախենում են, որ դժվար կլինի ոգելից խմիչքների և տարբեր խառնուրդների սովոր երիտասարդության ուշադրությունը կենտրոնացնել գինու վրա, եթե այն չհամապատասխանի նրանց պահանջներին:

Ընկերությունը խորհուրդ է տալիս ամռանը այս գինին խմել սառը վիճակում:

Այն առաջին անգամ վաճառքի է հանվել այս շաբաթ մեկ շիշը 2,95 եվրո գնով: Արտադրողը հուսով է, որ այն կդառնա ֆրանսիական ամառային խմիչքների երեկույթների անբաժանելի մասը:

Գինին ստեղծվել է Haussmann Famille ընկերության կողմից:

Ընկերության մարկետինգի ղեկավարը հայտնել է, որ գինին աչքի է ընկնում դառնության և կոլայի քաղցրության կատարյալ հավասարակշռված համով՝ ավելացնելով, որ այն հիմնականում ստեղծված է կանանց և երիտասարդների համար:

Մարկետինգի ղեկավարի տեղեկություններով՝ գինին ստեղծելու համար իրենք աշխատել են Բորդոյում գտնվող համային հավելումների գծով մասնագիտացած լաբարատորիայի հետ:

 

Ֆրանսիան`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ներդրումը կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

3“Ֆրանսիան`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ներդրումը կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում”: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Մոնյեն նշել է, որ վերջերս կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այդ հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կապերի կարևորությունը, ինչպես նաև առաջընթացի հասնելու հավանականությունը:

Դեսպանը ասել է, որ այս հարցի կապակցությամբ նախորդ տարվա սեպտեմբերին կայացել է նախագահ Ալիևի հետ հանդիպում. “Հանդիպմանը քննարկվել է, թե ինչ պարտականություններ է իր վրա վերցնում Ֆրանսիան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ևս հատուկ ուշադրություն է դարձվել հիմնական պարտականությունների էությանը: Ֆրանսիան, ինչպես նաև մյուս պետությունները, ջանքեր է ներդրել այս հակամարտության լուծման համար և հետագայում ևս իր ներդրումն է ունենալու այս գործընթացում”:

 

Նախագահին ծիծաղելի փոքրիկ չաղլիկ են անվանել

ol3001372927220Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ներկայիս նախագահ Օլանդին անվանել է “ծիծաղելի, փոքրիկ չաղլիկ, որը ներկում է մազերը”:

Այս արտահայտության մասին հայտնել է փարիզյան «l’Express» թերթը, որի խմբագիրը Սարկոզի և Բրունի զույգի մտերիմներից է:

Երկու քաղաքական գործիչների միջև անբարյացկամությունն ակնհայտ էր ի սկզբանե, սակայն Սարկոզին առաջներում երբեք հրապարակայնորեն իր հակառակորդին չի վիրավորել:

Երբ Սարկոզին նախագահ էր` Կառլա Բրունին հոգ էր տանում նրա արտաքինին: Սարկոզին զբաղվում էր սպորտով ու հետևում սննդին: Դրա շնորհիվ էլ 58-ամյա Սարկոզին Օլանդից շատ ավելի երիտասարդ է երևում, քան Օլանդը, չնայած նրանք հասակակիցներ են:

Անցած տարի Օլանդը դարձավ Ֆրանսիայի նախագահ: Սարկոզին սակայն, մտադիր չէ հանձնվել ու ցանկանում է մասնակցել նախագական  հաջորդ ընտրություններին:

 

Բելգիայի թագավորը հուլիսի 21-ին կհրաժարվի գահից

pic_c443a9b6fd3543cd0562c196a78ecb58Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը հայտարարել է, որ հուլիսի 21-ին գահից կհրաժարվի հօգուտ ավագ որդու`  Ֆիլիպի: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ազգային հեռուստատեսության ու ռադիոյի եթերով:

79-ամյա միապետը բացատրել է , որ թագավորի պարտականությունները կատարել այնպես, ինչպես ինքը կուզենար` խանգարում են տարիքն ու առողջությունը:Նրա որդին, Ֆիլիպը 53 տարեկան է:

Հրաժարականի ամսաթիվը պատահական չի ընտրվել.հուլիսի 21-ին բելգիացիները նշում են ազգային տոնը.  1831-ին առաջին թագավոր Լեոպոլդ I-ը գահ է բարձրացել այդ օրը:

Բելգիայի 6-րդ թագավորը` Ալբերտ II-ը գահը ժառանգել է 1993-ին, իր ավագ եղբայր Բոդուեն I-ից: Ալբերտ II-ի գահակալության 20-ամյակը կլրանար օգոստոսի 9-ին:

:

Ամուսնական լրտես զույգը ձերբակալվել է Գերմանիայում 25 տարի Ռուսաստանին տեղեկություններ տրամադրելու համար

DresdenԳերմանիայում ամուսնական զույգը բանտարկվել է Ռուսաստանի օգտին  25 տարի լրտեսելու համար:

Զույգը Գերմանիայի արևմտյան հատվածում կեղծ անձնագրերով և Անդրեաս և Հեյդուն Անշլագ կեղծանուններով հաստատվել էին քառորդ դար առաջ:

Նրանք իրենց գործունեությունը սկսել էին Դրեսդեն քաղաքում:

Զույգին մեղադրել են առաջին հերթին նախկին Սովետական Միությանը Արևմտյան Գերմանիայի, իսկ Գերմանիայի միավորումից հետո Ռուսաստանի Դաշնությանը Գերմանիայի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու մեջ:

Մեղադրող կողմի  տվյալներով` զույգը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ քաղաքական, ռազմական, ինչպես նաև Գերմանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանի նկատմամբ անվտանգության քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջադրանք է ունեցել:

Հետախույզների տեղեկություններով` Գերմանիայում զույգի ձերբակալումը հնարավոր է դարձել Ամերիկայում ձերբակալված լրտեսների հարցքնության արդյունքում:

Նրանցից առգրավել են երկու ավստրիական կեղծ անձնագրեր, որոնք պատրաստել էին Սովետական միության կեղծարարները:

Շտուտգարտի դատարանը Անդրեաս Անշլագին դատապարտել է վեց տարի և վեց ամիս, իսկ Հեյդունին հինգ տարի և վեց ամիս ազատազրկման:

Գերմանիայում ծնված և մեծացած նրանց դուստրը տեղյակ չի եղել նրանց գործունեության, ինչպես նաև նրանց իրական ինքնության մասին:

Իտալիայի ծովափնյա քաղաքներից մեկը արգելել է բիկինիներ հագնել

Italian beachՀարավային Իտալիայի ծովափնյա քաղաքներից մեկը զարմացրել է տեղաբնակներին և օտարերկրյա հանգստացնողներին արգելք դնելով բիկինիի վրա:

 

Վիետրի Սուլ Մարե քաղաքը արգելել է մարդկանց ծովափում չափազանց բաց լողազգեստներ կրել:

Շատ բաց լողազգեստով կամ առանց շապիկի քաղաքում շրջող հանգստացողները այժմ կտուգանվեն:

Բիկինիների և առանց շապիկի քաղաքում շրջելու արգելքը այստեղ մտցվել էր 2010թ-ին, սակայն քաղաքապետ Ֆրանկո Բենինկասան այժմ որոշել է առավել խստացնել այդ սահմանափակումները քաղաքի համբավը առավել լավ պաշտպանելու համար:

Օրենքը խախտողները կտուգանվեն մինչև 500 եվրո:

Տեղի ոստիկանության կոմիսարի տեղեկություններով՝ մարդիկ կիսամերկ մտնում են տարբեր հանրային վայրեր, ինչը ամոթալի է և պետք է կանգնեցնել:

Լոնդոնի անգլիական հեռուստաընկերությունը ռամազան ամսին ուղիղ եթերով ազան է հեռարձակելու, Անգլիայի մահմեդականները ցնծում են

ramazanԱնգլիական «Channel 4» հեռուստաընկերությունը մեկ շաբաթից սկսվող  մահմեդական  մեծ պահքի՝ ռամազանի ամսվա ընթացքում ամեն առավոտ ուղիղ եթերով հեռարձակելու է իսլամական աղոթքի կանչը՝ ազանը: Բացի այդ՝ անգլիական ալիքը հավատացյալ  մահմեդականներին հիշեցման կարգով հայտնելու է նամազի ժամերը, ինչպես նաև մոտ օրերս ցուցադրվելու է ռամազանի մասին պատմող մի քանի րոպեանոց ֆիլմ:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հեռուստաընկերության տնօրեն Ռալֆ Լին նշել է, թե իրենք հաշվի են առել, որ նման որոշման համար կարող են քննադատության արժանանալ: Տնօրենը ընդգծել է, որ Անգլիայում օրեցօր աճում է  մահմեդականների թիվը: «Մեր հեռուստադիտողների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ Անգլիայի մահմեդականների կեսը մոտ 25 տարեկան է»,-նշել է տնօրեն Լին:
Հեռուստաընկերության որոշումը արժանացել է Անգլիայի մահմեդական համայնքի բարձր գնահատականին: Վերջիններս նշել են, որ այս կերպ ալիքը օգնում է երկրում իսլամականության ճիշտ ներկայացմանը: Անգլիայում 2011 թվականի տվյալներով մոտ 3 միլիոն մահմեդական է բնակվում: Սա կազմում է երկրի բնակչության 5 տոկոսը:

 

Մեծ Բրիտանիայում գործարան է այրվել. տասը հրշեջ է տուժել

i (6)Կիրակի Մեծ Բրիտանիայում  Բիրմինգհեմի թափոնների մշակման գործարանում ավելի քան 100 հազար տ թուղթ ու պլաստիկ է այրվել: Հրդեհի հետևանքով 1,8 կմ-անոց մոխրասյուն է բարձրացել: Իշխանությունները հրդեհի վայր են ուղարկել 200 հրշեջի, նրանցից  տասը տուժել են, 3-ը` հոսպիտալացվել:

Չհաստատված տեղեկություններով, հրդեհի պատճառը չինական դեկորատիվ լապտերներն են եղել, որոնք պատահական հայտնվել են թափոնների պահեստում:

Արժե, արդյոք, երեխայի դաստիարակությունը վստահել տատիկներին

ol3001372674672 (1)Չաշխատող տատիկը, որը նաև պատրաստ է իր ամբողջ ժամանակը նվիրել թոռների դաստիարակությանը, էականորեն թեթևացնում է երիտասարդ ծնողների հոգսը, սակայն, շատ վտանգավոր է աճող սերնդի առողջության տեսանկյունից:

Վիճակագրությունը վկայում է, որ  այն երեխաները, որոնց դաստիարակությամբ զբաղվում են տատիկներն ու պապիկները, քաշի 22% ավելցուկ ունենալու են վտանգված այն երեխաների համեմատությամբ,որոնց դաստիարակում են անձամբ ծնողները:

Փորձագետները համոզված են, որ տատիկներն ու պապիկներն անընդհատ թոռներին ուտեցնում են , առաջնորդվելով` ճարպի մեծ պաշար` մեծ կենսունակություն բնազդով:

Բացի այդ, տատիկների ու պապիկների դաստիարակած երեխաները գիրուկ են լինում սակավաշարժության հետևանքով, քանի որ իրենք` մեծահասակներն, արդեն չեն կարող երեխաների հետ ակտիվ խաղերով զբաղվել:

Ֆինների այս ուսումնասիրությունը հրապարակվել է «Evolutionary Psychology»ամսագրում:

Ականջի վնասվածքից հետո կինը գերլսողության տեր է դարձել

article-2348757-1A833ED4000005DC-71_634x375Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսության 47-ամյա բնակչուհին չէր կարող անգամ ենթադրել, թե ինչով կավարտվեր պատանեկան հասակում հեծանվից վայր ընկնելը: Դրանից  20 տարի հետո Ջուլի Ռեդֆերնն իր մարմնում կատարվող բոլոր պրոցեսները լսելու ունակության տեր է դարձել:

Առաջին անգամ 2006-ին նա  տետրիս խաղալուց ուշադրություն դարձրեց տարօրինակ ձայներին: Քիչ հետո  հասկացավ, որ այդ ձայնն իր ակնախնձորներից է լսվում ու նման է ճռինչի:

“Ես հասկացա, որ լսում եմ աչքերիս յուրաքանչյուր շարժումը: Երբ ես նայում էի մի կողմի վրա, աչքերս ճռռում էին, իսկ ես հստակ լսում էի այդ ձայնը:Ես ու ամուսինս սկզբում վախեցանք, քանի որ մտածեցինք, թե խելքս թռցնում եմ”:

article-2348757-1A833F15000005DC-733_634x367Ժամանակի ընթացքում կինը սկսեց ներսի ձայներն ավելի հստակ  լսել, քան դրսինը: Ակնախնձորներից բացի, նա սկսեց լսել գանգատուփում ուղեղի տատանումը, սննդի տեղաշարժն աղիքներում, արյան  ու մնացած հեղուկների տեղաշարժն օրգանիզմում:

“Իմ կողքից թռչող ճանճն իսկական ռեակտիվ ինքնաթիռի ձայն ունի”,-ասում է կինը: Այս գերունակությունները տիկնոջ համար իսկական ողբերգության վերածվեցին.նա  ստիպված էր թողնել աշխատանքը, քանի որ խլանում էր հեռախոսային հասարակ զանգերից:

Սիպված էր նաև հրաժարվել որոշ սննդատեսակներից.խնձոր, ընկույզ ու ցանկացած խշրտացող մթերք, քանի որ ծամելուց այդ ձայներն ամպրոպի են նմանվում:

7 տարի բժիշկները ոչին չէին կարողանում անել ու դա վերագրում էին  տարիքին: Լոնդոնի մի կլինիկայում կնոջ մոտ ախտորոշեցին լսողական խողովակի  խորաբացվածք, ինչը նշանակում է` ձայների աղավաղված ընկալում:

“Ես համաձայնեցի 5-ժամյա վիրահատության: Բժիշկները զգուշացրին, որ վիրահատության հետևանքով հնարավոր է լսողության լիակատար կորուստ լինի: Սակայն ես այլընտրանք չունեի”:

Ռիսկային վիրահատությունը, որ մինչ այդ բժիշկները կատարել էին ընդամենը 4 անգամ, բարեհաջող ավարտ ունեցավ: Բժիշկները վերականգնեցին ականջներից մեկում պակասող ոսկրակտորը: Հիմա բրիտանուհին նախապատրաստվում է երկրորդ վիրահատության, որ վերջնականպես ազատվի ոչ պիտանի գերունակությունից:

Լեհաստանում տեղի ունեցող մեքենաների մրցարշավի ժամանակ սպորտային մեքենան մխրճվել է հանդիսատեսի մեջ` վնասելով 17 մարդու` ներառյալ երեխաներ (տեսանյութ)

Poland motor rallyԼեհաստանի Պոզնան քաղաքում կազմակերպված սպորտային մեքենաների մրցման ժամանակ մեքենաներից մեկը մխրճվել է հանդիսատեսի շարքերը, 17 մարդ վնասվածքներ է ստացել`այդ թվում երկու երեխա:

Մեքենայի մեկնարկելուց վարկյաններ անց տեղի ունեցած պատահարի ընթացքում վնասվածներից չորսը ծանր վիճակում են:

Պատահարը տեղի է ունեցել երեք օր տևող Գրան Տուրիզմո Պոլոնիա միջոցառման մեկնարկային օրը: Այդ միջոցառմանը մասնակցում են սիրողական մակարդակի մեքենաների սիրահարներ ամբողջ Եվրոպայյից: Այս անգամ մրցմանը մասնակցում էին 150 շքեղ մեքենաներ:

Այդ պատահարի տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է վարորդը փորձում մեքենան պահել մեկնարկային գծի վրա, սակայն կորցնելով կառավարումը` այն մխրճվում է հանդիսատեսի շարքերը:

Ըստ La Late News-ի` Պոզնանի ճանապարհային ոստիկանության պետը տեղական լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ վարորդը պարզապես մեքենա վարել չի իմացել:

Ոստիկանության ներկայացուցչի տեղեկություններով`դեպքի պատճառ դարձած նորվեգացի վարորդը հարցաքննվում է:

Լեհական Wypadek լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության տվյալներով վարորդը զգոն վիճակում է եղել: