Մոտոռոլերից վայր ընկնելուց հետո`Ֆրանսիան Դեպարդիեին արգելել է մեքենա վարել

depardieu2Ժերար Դեպարդիեին հարբած մեքենա վարելու համար վեց ամսով արգելել են մեքենա վարել և տուգանել 4,000 եվրո:

Այս արգելքը կապված է անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած դեպքի հետ, երբ 64  ամյա դերասանը ընկել էր իր մոտոռոլերից և տարվել ոստիկանական բաժանմունք:

Դեպարդիեի իրավաբանը հայտնել է, որ ինքը պատրաստվում է բողոքարկել ուրբաթ օրը կայացված որոշումը: Նա նաև ավելացրել էր, որ դերասանը չի ներկայացել դատարան, քանի որ Մոսկվայում նկարահանումների է մասնակցում:

Ֆրանսիացին բարձր հարկերի պատճառով Ֆրանսիայի սոցիալիստ կառավարության հետ հրապարակայնորեն թշնամական հարաբերություններից հետո ընդունել էր Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված ռուսական քաղաքացիություն:

Ֆրանս Պրես գործակալության տեղեկություններով, երբ ոստիկանությունը, դեպքի վայր ժամանելով, ստուգել էր Դեպարդիեին, նրա արյան մեջ օրենքով թույլատրված քանակից ավել ալկոհոլ էր հայտնաբերել:

Սա դերասանի միակ մոտոցիկլային վթարը չէ:

1998թ-ին դերասանը մոտոցիկլային վթարից հետո ալկոհոլի թեստը էր անցել, որը ցույց էր տվել, որ նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը հինգ անգամ ավել է օրենքով թույլատրված չափից:

 

Գերմանիայի կառավարությանը խնդրել են բուժել Ուկրաինայի ազատազրկված, նախկին վարչապետին

TimoshenkoՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը Գերմանիայի կառավարությանը խնդրել է կազմակերպել Տիմոշենկոյի տեղափոխումը Գերմանիա` մեջքի հետ կապված խնդիրները բուժելու նպատակով:

Ուրբաթ օրը Տիմոշենկոյի դաշնակից Արսենիյ Յացենյուկը խնդրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլին օգնել իրենց նրան Գերմանիա տեղափոխելու հարցում: Այս քայլը դիտարկվել է որպես հեղինակությունը փրկող միջոց և´ արևմտյան կառավարությունների, և´ նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար, որոնց հարաբերությունները լարվել են Տիմոշենկոյի բանտարկությունից հետո:

Տիմոշենկոն յոթ տարի ժամկետով ազատազրկվել  է իր պաշտոնը չարաշահելու համար, ինչը արևմտյան կառավարությունների կարծիքով քաղաքական դրդապատճառներով է արվել: Եվրոպական միությունը Ուկրաինային զգուշացրել է, որ ինքը չի ստորագրի այդքան երկար սպասված համագործակցության համաձայնագիրը, եթե երկիրը չլուծի ԵՄ-ի խոսքով, այսպես կոչված «ընտրողական արդարադատության» խնդիրը:

Մեծ Բրիտանիայում գաղտնազերծել են ՉԹՕ-ների մասին փաստաթղթերի արխիվը

i (1)Լոնդոնի բրիտանական ազգային արխիվը ավելի քան 25 թղթապանակ է բացել 2007-2009-ին թռչող ափսեների հետ կապված դիտարկումներով:

Փաստաթղթերում շուրջ 600 տեղեկություն է այնպիսի անբացատրելի երևույթների մասին, ինչպիսիք են “օդում ճախրող սիգարանման օբյեկտը” կամ էլ “փայլող, հրեշտականման շշի խցանը”:

1950-ականներին բրիտանական կառավարությունը լրջորեն էր վերաբերվում այլմոլորակայինների կողմից սպառնալիքին, այդ հարցն անգամ քննարկվում էր հատուկ ծառայությունների հատուկ նիստերում:

2010-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, չնայած տարօրինակ երևույթների մասին  բազմաթիվ տեղեկություններին,ստիպված էր  ՉԹՕ-ների մասին նյութերով  զբաղվող հատուկ ստորաբաժանումը կազմացրել:

Պաշտպանության նախարարն այն ժամանակ նշեց, որ ավելի քան կեսդարյա դիտումների ժամանակ  արտերկրային քաղաքակրթության կամ էլ Մեծ Բրիտանիայի նկատմամբ սպառնալիքի մասին ոչ մի վկայություն չեն ունեցել:

Փորձագետներից մեկն էլ արտահայտեց այն միտքը, որ 2009-ին ՉԹՕ-ների  մասին տեղեկությունների ալիքը պայմանավորված էր վաճառքում հայտնված չինական լապտերներով:

Փարիզի՝ որպես աշխարհի ամենակոպիտ քաղաքներից մեկը իմիջը վերացնելու համար տուրիզմի ոլորտի պաշտոնյաները լավ վարվեցողության կանոնների վերաբերյալ բուկլետներ են բաժանում

paris2Որպես կոպիտ քաղաք իմիջից անհանգստացած՝ Փարիզը ցանկանում է լավացնել իր համբավը և տուրիստների սպասարկումը:

Էթիկայի կանոնների բուկլետներ բաժանող տուրիզմի ոլորտի ղեկավարները, հայտնում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի մատուցողները, տաքսիի վարորդները և սպասարկող անձնակազմը անքաղաքավարի են, անհրաժեշտության դեպքում օգնության չեն հասնում և չեն կարողանում խոսել օտար լեզուներով:

Վեց էջից բաղկացած և «Իսկ դուք խոսու՞մ եք տուրիստերեն» վերնագրով բուկլետը պարունակում է ողջունելու բառեր ութ լեզուներով՝ ներառյալ գերմաներեն, չինարեն և պորտուգալերեն, ինչպես նաև որոշակի դրույթներ տարբեր ազգերի որոշ սովորույթների և մշակութային կոդերի վերաբերյալ:

Զբոսավարը բացատրում է, որ բրիտանացիները սիրում են, երբ իրենց անունով են դիմում, իտալացիներին դուր է գալիս, երբ իրենց ձեռքով բարևում են, իսկ չինացիներին լիովին բավականացնում է իրենց լեզվով բարևելը և ժպտալը:

Ֆրանսիանparis1 աշխարհի հիմնական տուրիստական ուղղություններից է, որտեղ տարեկան այցելում է 29 միլիոն մարդ:

Փարիզի առևտրի պալատը և տարածքային տուրիզմի խորհուրդը զգուշացրել են, որ իրենք պետք է շատ աշխատեն առավել ընկերասեր քաղաքների՝ օրինակ Լոնդոնի հետ մրցակցելու և այցելուներ գրավելու համար:

Տուրիստական շրջաններում ընկերական վարվեցողության կանոններ սովորեցնող 30,000 բուկլետներ են բաժանվել մատուցողներին, տաքսիների վարորդներին, հյուրանոցների մենեջերներին և վաճառողներին:

 

ԵՄ-ն պատերազմ է հայտարարում մազերի ներկերի դեմ

ol3001371549995Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ  անցկացված ուսումնասիրությունը հաստատեց, որ մազերի ներկի մեջ պարունակվող շատ նյութեր խիստ վտանգավոր են առողջության համար:

Փորձագետները վստահեցնում են, որ խոսքը ոչ միայն էժանագին ներկերի, այլև համաշխարհային ճանաչման արժանացած «L’Oreal», «Clairol” և ուրիշ  ապրանքանիշերի արտադրանքների մասին է :

Ներկերում վտանգավոր են ճանաչվել 36 նյութեր, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ` մահվան հանգեցնել: 2011-ից  ներկ արտադրողները ապրանքի փաթեթի վրա նշում են, որ այն կարող է ալերգիա առաջացնել, սակայն եվրահանձնաժողովը պահանջում է, որ այդ նախազգուշացումները շատ լավ տեսանելի լինեն:

Բոսնիայում դարպասապահը խաղացել է փամփուշտը գլխի մեջ

i (10)Սարաևոյից ոչ հեռու, սիրողական ֆուտբոլային խաղի ժամանակ, դարպասապահի գլխի մեջ փամփուշտ է հայտնվել:

Սակայն, 51-ամյա դարպասապահ Դուշկո Կրտալիցան դրան ուշադրություն չի դարձրել: Խաղի ժամանակ նրա գլուխը սկսել է ցավալ, սակայն Կրտալիցան ենթադրել է, որ ցավը դարպասաձողին հարվածելու հետևանք է ու, շարունակել է խաղը` ընդամենը մեկ գնդակ բաց թողնելով դարպաս:

Խաղի ավարտին հնչած սուլոցից հետո Կրտալիցան դիմեց բժշկի, քանի որ գլխացավը ուժգնանում էր և, բացի այդ, թուլանում էր ձախ ձեռքը: Նրան իսկույն տեղափոխեցին Սարաևոյի հիվանդանոց, որտեղ էլ ռենտգենով հայտնաբերվեց փամփուշտը, որը հետո վիրաբուժական եղանակով հեռացրին:

Վարկածներից մեկի համաձայն, փամփուշտը կարող էր հարևան գյուղից արձակված լինել, որտեղ այդ ժամանակ 3 հարսանիք էին նշում ու խնջույքի հյուրերն անկանոն օդ էին կրակում:

Հունգարիայի խորհրդարանը տարհանվել է ռումբի պատճառով

i (3)Հունգարիայի խորհրդարանի շենքի մի մասը տարհանվեց,  երբ ոչ հեռու հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ռումբ:

Նախնական տվյալների համաձայն, խոսքը խորհրդային արտադրության 100 կգ քաշով ռումբի մասին է:

Հունգարիայի զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ ռումբի մասին տեղեկությունից հետո տարհանվել է խորհրդարանի հյուսիային թևը ու նրան հարող տարածքը` ներառյալ ազգագրական թանգարանը:

Ներկայում սարքավորումը վնասազերծելու աշխատանքներ են տարվում

 

 

Բաշար Ասադը ապագա չունի. Բարաք Օբամա

obamaԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ապագա չունի` «նա խորտակել է իր երկիրը արյան մեջ և այլևս չի կարող լեգիտիմություն ձեռք բերել»: Օբաման ընդգծել է, որ Սիրիան ժողովրդավարության և խաղաղության կարիք ունի, և ասել է,  որ Վաշինգտոնը կօգնի սիրիական ընդդիմությանը, սակայն չի նշել, թե հատկապես ինչ տիպի օգնության մասին է խոսքը:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  Օբաման խոսել է նաև   «Թալիբան» շարժման հետ բանակցությունների մասին: «Մենք գիտենք, որ Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը դեռ երկար կշարունակվի, սակայն պետք է ձգտենք երկխոսություն հաստատել»,-հայտարարել է Օբաման:

Կանցլեր Անգելա Մերկելը իր հերթին նշել է, որ Գերմանիան զենք չի տրամադրելու Սիրիային, ելնելով այն մտավախությունից, որ այն կարող է ոչ ճիշտ ձեռքերում հայտնվել: «Զենքի փոխարեն մենք հումանիտար օգնություն կուղարկենք Սիրիա»,-հայտարարել է Մերկելը:

Բելգիայում ալկոհոլի վաճառքի սահմանափակման օրենք կընդունվի

orenq   Բելգիայի իշխանությունները քննարկում են երիտասարդներին ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ օրինագիծը: Մի դեպքում հնարավոր է արգելվի սպիրտային խմիչքի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց, իսկ մյուս տարբերակում այդ արգելքը կտարածվի մինչև 16 տարեկան երիտասարդների վրա:

Վերջերս նման արգելք ընդունվել էր նաև Նիդեռլանդներում, որտեղ այլևս չի թույլատրվում ալկոհոլ վաճառել 18 տարեկանից փոքր անձանց: Նման օրենք գործում է Եվրամիության անդամ 27 երկրներից 19-ում, սակայն Հունաստանում ալկոհոլ կարող են գնել 17 տարեկան երիտասարդները, իսկ ԵՄ 7 երկրներում, ներառյալ Բելգիան, արգելքի շեմը 16 տարեկանն է:

Նշենք, որ Նորվեգիայում և Իսլանդիայում ալկոհոլի վաճառքի հարցը ավելի խիստ է, այնտեղ թունդ սպիրտային խմիչք կարող են ձեռք բերել միայն 20 տարին լրացած երիտասարդները:

Մահացել է “Սոպրանոների կլանը” ֆիլմի գլխավոր դերակատարը

400-225Դերասան Ջեյմս Գանդոլֆինին, որը “Սոպրանոների կլանը” ֆիլմում գլխավոր դերն էր կատարում, մահացել է սրտի նոպայից, Իտալիայում: Նա 51 տարեկան էր:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, դերասանը մահացել է  ինֆարկտից, Հռոմում:

“Մենք ցնցված ենք ու վշտացած այդ լուրով: Ջեյմսը մեծ տաղանդ էր, սակայն որ ավելի կարևոր է` հոյակապ մարդ ու ընտանիքի սիրող անդամ: Նա բոլորին վերաբերում էր հավասարաչափ հարգալից”,-նրա մահվան կապակցությամբ գրել է “Սոպրանոների կլանը”սերիալը թողարկած  HBO հեռուստաընկերությունը:

Գերազանց կատարված դերի համար դերասանն արժանացել էր  “Էմմի”- ի:

Ուսուցիչը մեկնարկային ատրճանակով կրակել է աշակերտի դեմքին

teacher shoot the puipleՈստիկանությունը հետաքննում է մեկնարկային ատրճանակով աշակերտի դեմքին կրակած ուսուցչի դեպքը:

Դեպքը տեղի է ունեցել Լա Մանշ նեղուցի կղզի Ջերսիի դպրոցներից մեկում, որից հետո աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց:

Տղամարդ ուսուցիչը հեռացվել է աշխատանքից, իսկ ոստիկանությունը հարցաքննում է դպրոցի աշխատակազմին և ականատեսներին:

Քաղաքական գործիչ Թրեվոր Փիթմանի կարծիքով՝ շատ լուրջ բան պետք է տեղի ունեցած լինի, որը ուսուցչին ստիպած կլինի կրակել:

Տուժած աշակերտի ինքնությունը չի հրապարակվել, սակայն, ըստ երևույթին, նա միջին տարիքի դեռահաս է:

Ջերսիի ոստիկանության տեղեկություններով՝ իրողությունը պարզելու նպատակով իրենք աշխատում են տուժածի, նրա ընտանիքի, ինչպես նաև մյուս աշակերտների և ուսուցիչների հետ:

 

Դոլչեն ու Գաբբանան ստացել են մեկ տարի 8 ամսվա ազատազրկում

Դ և ԳԱյսօր Միլանի դատարանը հայտնի մոդելավորողներին մեկ տարի 8 ամսով բանտ է ուղարկել:

Նրանք ճաղերի ետևում կհայտնվեն ֆինանսական մեքենայությունների` հարկերից խուսափելու պատճառով, հայտնել է “Россия 24”-ը:

Դատախազությունը պահանջել է 2,5 տարվա կալանք: Դոլչեն ու Գաբբանան ծածկել են մլրդ եվրոյի եկամուտը` Լյուքսեմբուրգում ստեղծելով ձևական ընկերություն:

Ջրհեղեղի պատճառով ֆրանսիական Լուրդի հազարավոր ուխտագնացներ են տարհանվել

i (1)Ֆրանսիայի հարավում գտնվող Լուրդ քաղաքի հանրահայտ վանական համալիրից հազարավոր ուխտագնացներ են տարհանվել ջրհեղեղի պատճառով: Ուխտագնացության  կենտրոնի ադմինիստրացիայի ներկայացուցիչները հայտնել են, որ արտակարգ դրության պատճառով հետաձգվել է ֆրանսիական Արրասի ու Իտալիայի հավատացյալների ժամանումը, որը  նախատեսված էր հունիսի 19-ին: Հայտնել են նաև, որ անջատվել է եպիսկոպոսի տան ու հիմնական շենքի հոսանքամատակարարումը: Ադմինիստրացիան բացառել է ամբողջ սրբավայրի հոսանքազրկումը:

Լուրդի իշխանությունները վախենում են,  որ ջրհեղեղի պատճառով տեղի կունենա կարճ միացում:Դրա պատճառով ուխտագնացներին խնդրում են մոտակա ժամանակներում քաղաք կատարելիք ուղևորությունները հետաձգել:

Նման հեղեղ եղել է 2012-ին:  Այն ժամանակ պատճառված վնասը կազմեց 2,5 մլն եվրո: Փորձագետները ենթադրում են, որ այս տարի այդ վնասը շատ ավելին կլինի:

Աղջիկը արհեստական թարթիչների պատճառով հայտնվել է հիվանդանոցում

400Կոսմետիկ սովորական պրոցեդուրան 28-ամյա բրիտանուհու համար վերածվեց դաժան փորձության.Լուիս Ջեքսոնը թարթիչների երկարեցումից հետո հայտնվեց հիվանդանոցում: Հարսանիքից օրեր առաջ նա դիմեց գեղեցկության սրահ:Դիմահարդարը հատուկ սոսնձով նրա թարթիչները երկարացրեց արհեստական թարթիչներով: Մասնագետի խոսքով,  գեղեցիկ թարթիչների էֆեկտը պետք է պահպանվեր 6 ամիս:

“Ես չէի  կասկածում անգամ, որ գեղեցիկ տեսք ունենալու համար ստիպված կլինեմ առողջությունս  վտանգել: Պրոցեդուրայից կես ժամ հետո մասնագետն ինձ հորդորեց աչքերս բացել, սակայն ես չէի կարողանում ոչ մի կերպ այդ անել: Գեղեցկության սրահում նստած, ես բղավում էի ցավից: Այդ պահին համոզված էի, որ կուրացել եմ ու այլևս երբեք չեմ տեսնի հարազատներիս: Իսկ երբ մի փոքր կարողացա բացել աչքերս` իսկույն ինձ նայեցի հայելում` դեմքս կրկնակի մեծացել էր”:

Բժիշկները վիրադանակի օգնությամբ  փորձեցին դնովի թարթիչները հեռացնել,սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին: Ամեն անզգույշ քայլ կարող էր բարդացնել վիճակը: Աղջիկը հետաձգեց հարսանիքը: Եվ միայն մեկ ամիս անց, երբ դեմքի այտուցը վերջապես անցավ, այդ ժամանակ միայն  նա կարողացավ արհեստական թարթիչներից վերջնականապես ազատվել:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Լուիսն իմացավ, որ չարաբաստիկ սրահը փակել են:

Այս դաժան փորձությունից Լուիսը դասեր քաղեց` նա հանգեց այն եզրակացության, որ տպավորիչ արտաքինի համար չարժե ենթարկվել նման տանջանքների: Նա հաստատ գիտի, որ այլևս երբեք չի համաձայնի թարթիչները երակարացնել:

Պրահայի մի հատվածը խորասուզվել է խավարի մեջ

51c0db78-9589-5a51-9589-5a5ed036a98b.photo.0Ենթակայանում կատարված պայթյունի պատճառով Պրահայի մի հատվածը հոսանքազրկվել է: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով էլ մայրաքաղաքի հարավային հատվածն ու կենտրոնական շրջաններից 2-ը` Վրշովիցեն ու Վինոգրադնին,  հոսանքազրկվել են:

Ականատեսներն ասում են, որ 3 պայթյուն է եղել: Ներկայում դեպքի վայրում փրկարարական ծառայություններն են աշխատում: Պարզում են կատարվածի  պատճառներն ու հանգամանքները:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

1Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, խոր ափսոսանք են հայտնում այն բանի համար, որ հակամարտող կողմերը բանակցային գործընթացում չեն կարողացել խնդրի լուծման հասնել։
“Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում գտնեն, շարունակում են ձգտել միակողմանի ելքի”,-ասված է երեք երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի` “G-8” գագաթնաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով “ՌԻԱ նովոստի” կայքին:

“Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա”,-ասված է փաստաթղթում։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ վերջին 4 տարիների ընթացքում այդ թեմայով իրենց հայտարարությունները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման հիմք հանդիսանան։ Երեք երկրների առաջնորդների կարծիքով՝ հայտարարություններում արված դրույթները պետք է հաշվի առնվեն որպես մեկ ամբողջություն, ինչպես նաև նշվել է, որ որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը։

“Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի կամ սպառնալիքի կիրառման անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք”,-ասված է համատեղ հայտարարության մեջ։

 

Երկու մասի բաժանված Թուրքիայի համար հույս չի մնացել. Էմմա Բոնինո

bonino    Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն մի հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին  Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ սկսված հուզումների վերաբերյալ: Նախարարը նկատել է, որ Թուրքիան կարծես երկու մասի է բաժանվել:  «Էրդողանին արդեն հույս չի մնացել, որ կարող է միավորել մասնատված երկիրը՝ առաջացած երկու Թուրքիան: Հրապարակում երկու Թուրքիան իրար դեմ են կանգնել և սա միևնույն ժամանակ նաև Եվրամիության պարտությունն է»,-նշել է Բոնինոն:

Ինչպես հաղորդում «Դողան» լրատվական գործակալությունը`  վկայակոչելով «ANSA» գործակալության փոխանցած լուրը, Բոնինոն ասել է, որ Եվրամիությունը ևս պատասխանատու է Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի համար: «Նոր թեմայով խոսակցություն բացելու և Էրդողանին դժվար դրության մեջ դնելու փոխարեն այս անգամ Եվրամիությունը սխալ կգործի և կփակի իր դռները»,-հայտարարել է նախարարը:

Հետաքրքրական է, որ Էմմա Բոնինոն իրեն ներկայացրել է որպես «Թուրքիայի բարեկամ» և նշել, որ սխալ է Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը հավասարեցնել «արաբական գարնան» հետ:

Հունգարիայում 98-ամյա նացիստին մեղադրել են 15 հազար հրեայի մահվան մեջ

iՀունգարիայում 98-ամյա նախկին ոստիկան Լասլո Չատարին կասկածվում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների հետ համագործակցության մեջ:

Հետաքննությունը մեղադրում է Չատարիին 15 հազար հրեայի մահվան մեջ, որոնք ուղարկվել էին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար:

Նրան 2012-ին  Հունգարիայում գտել են բրիտանացի լրագրողները` Սիմոն Վիզենտալի կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Արիշտայի համով շոկոլադ

iԳերմանիայում Savory Ramen Chocolate Bar-ը հատուկ արիշտայի սիրահարների համար անսովոր համով շոկոլադ է արտադրել: Այն սխտորի, սոխի ու սոյայի թանձրահյութի համ ու հոտ ունի,  պատրաստված  է բարձրորակ բաղադրիչներից ու պարունակում է 53% կակո: Այս շոկոլադի 70-գրամանոց սալիկն արժե 5 դոլար:

Մադրիդում ցեցերն արշավանք են սկսել

i (4)Իսպանիայի մայրաքաղաքում տագնապած են ցեցերի արշավանքից.  ցրտոտ գարնանը փոխարինած կտրուկ շոգի հետևանքով ցեցը բազմացել է անհամար քանակով:

Քաղաքացիներն անգամ հումորային  տարբերակ են հորինել, թե ցեցը ֆուտբոլային “Ատլետիկո Մադրիդ” ակումբի երկրպագուների  շարֆերից է  դուրս թռել: Ակումբը վաղուց հաղթանակ չէր տարել, իսկ հիմա հանկարծ ֆուտբոլի Իսպանիայի գավաթն են տարել: