Մադրիդի ավիաշոուի ժամանակ պատմական ինքնաթիռ է վթարվել

i (2)Մադրիդում կայացած ավիաշոուի ժամանակ պատմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. Զոհվել է մեկ մարդ, 18-ը` վիրավորվել:

“Սաետա” ինքնաթիռը ցուցադրական թռիչքի ժամանակ տարբեր ակրոբատիկ հնարքներ է կատարել: Բարդ մանևրի ժամանակ այն բախվել է օդանավակայանի անգարին,   խմբված 3 հազար դիտորդներից 100 մ հեռավորության վրա: Վթարի հետևանքով 3 ոստիկան այրվածքներ է ստացել, զոհվել է 34-ամյա օդաչուն: բուժօգնության կարիք են ունեցել 5 աշխատակից ու ավիաշոուի 10 հյուր:

Փարիզում “Շանել համար 5” -ին նվիրված ցուցահանդես է բացվել

շանելՖրանսիայի մայրաքաղաքում մայիսի 5-ին բացվել է աշխարհում ամենահայտնի “Շանել համար 5” օծանելիքին նվիրված ցուցահանդես: Ինչպես արվեստի գործ դեռ երբեք այսքան մեծ ցուցահանդես նվիրված չէր եղել օծանելիքին:

Պատվերով առասպելական Էրնեստ Բո պարֆյումերի ստեղծած և Կոկո Շանելի անմիջական մասնակցությամբ այս օծանելիքը ժամանակակից  աշխարհում փաստորեն ստացան դիցաբանական կարգավիճակ: Ներկայիս ցուցահանդեսը ծանոթացնում է “Շանել համար 5″ ստեղծմանն առնչվող բազմաթիվ պատմությունների հետ«

Այցելուները կարող են շատ նորություններ իմանալ  այն մարդկանց մասին, որոնք անսպասելի կապված են եղել օծանելիքի հետ. Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչիի, ռուսական կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու, նկարիչներ Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի: Ցուցահանեսը նաև պատասխանում է ավանդական մի հարցի.”Ինչ՞ու անվան մեջ 5թիվը դեր ունի”:

“Այս օծանելիքը լռության արվեստ է, ինչպես բանաստեղծությունն ու երաժշտությունը, նաիր մեջ ներառում է գաղտնիքների փունջ”,-ասում է Ժան-Լուի Ֆրոմուն,հաղորդում էИТАР-ТАСС -ը:

“Շանել համար 5” օծանելիքը առաջին անգամ վաճառքի է հանվել 1921թ մայիսին: Այն բուրավետության կոնցեպցիայում նորություն էր. բաղկացուցիչներից ոչ մեկը դոմինանտ չէր:

Ցուցահանդեսը անց է կացվում Փարիզի կենտրոնում գտնվող  ժամանակակից հայտնի “Պալե դե Տոկիո” կենտրոնում և ունի երեք մաս: Մեկը այգին է, որտեղ աճում են “օծանելիքային” բույսերը, ինքը ցուցադրությունը և ինտերակտիվ դահլիճը, որտեղ կարելի ստեղծել սեփական օծանելիքը:Ցուցահանդեսը կտրի մինչև հունիսի 5-ը:

 

o_771051Ֆրանսիայի նոր առաջին լեդին երկրի  բյուջեի վրա երեք անգամ էժան է նստում նախորդից: Հաշվետվությունից ,որը ներկայացված էր վարչապետի գրասենյակ, պարզ է դառնում,որ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին`Վալերի Տրիերվեյլերը բավականին համեստ կյանք է վարում: Ամսական նա ծախսում է   19 742 եվրո, որը ամբողջովին տրվում է հինգ հոգուց բաղկացած անձնակազմին աշխատավարձ:

նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը`Կարլա Բրունին, հարկատուների փողերը չէր ափսոսում, հաղորդում է “Ռոսիա 1”-ը: Նա ուներ ութ օգնական , որոնց վճարում էր 36,6 հազար եվրո: Եվս  25 հազար եվրո ծախսվում էր նրա անձնական կայքի  սպասարկման վրա: Պետք է նկատել, որ ֆրանսիացիների ծախսերի այդ մեծ տարբերությունը չի զարմացնում, նրանք համարում են դա բնական:

 

Մենք փոքրամասնություն ենք ու համագործակցում ենք փոքրամասնությունների հետ

4.05.2013, Քյոլն_ԳԿԽ-ի խոսքը դերսիմցիների ցույցինՄայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա` Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. կազմակերպված ցեղասպանության 76-րդ տարելիցի առթիվ: Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) համակազմակերպիչն է այս միջոցառման և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

–         Ազատ, ինչո ՞ւ եք մասնակցում դերսիմիցիների ցեղասպանության տարելիցին ու արդյոք այդ և այլ ցեղասպանությունները տեղի կունենային, եթե մինչ այդ Թուրքիան պարտավորված լիներ 1915թ.-ի հայոց ցեղասպանությունը ճանաչելու.

–         Սա բողոքի ցույց է թուրքական պետության դեմ ու Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է արել մեր հայրենակիցներին Գերմանիայում մասնակցել այս ցույցին և իրենց համերաշխությունը դրսևորեն դերսիմցիների ցավի, խնդրի նկատմամբ:

Դերսիմի ցեղասպանության զոհերի հիշատակի ցույցի պաստառըԵս անձամբ այն կարծիքին չեմ, որ եթե հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Հոլոքոստն էլ դատապարտվեց և դրանից հետո էլ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան: Բայց ցեղասպանությունները պետք է անշուշտ ճանաչել ու դատապարտել:

–         Ինչո՞վ է կարևոր հայերի ու դերսիմցիների միջև բարեկամությունը.

–         Դերսիմցիների մեջ կան տասնյակ հազարավոր հայկական ծագումով մարդիկ, ովքեր ունեն իրենց դերսիմյան ինքնությունը, բայց հիշողության մեջ վառ են պահում հայկական արմատները կամ վերադառնում են վերջիններիս: Բացի այն, որ դերսիմցիները կիսում են հայերիս վիշտը ցեղասպանության հարցում ու մասնակցում են մեր միջոցառումներին, մենք կոալիցիա ենք թուրքական ժխտողական քաղաքականության, ռասսիստական պետության նկատմամբ:

–         Փաստորեն հայերս լինելով փոքրամասնություն Գերմանիայում համագործակցում ենք այլ փոքրամասնությունների հետ: Կպատմե՞ք այդ կապերի մասին.

–         Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը շատ ինտենսիվ համագործակցում է Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների հետ` դերսիմցիների հետ, ասորիների, եզդիների ու հույների հետ, Արևմտյան Հայաստանի և նրա հարակից շրջաններում ապրող մյուս ժողովուրդների հետ: Միայն վերջին տասն օրերի օրինակով ասեմ` Դերսիմի համայնքների եվրոպական դաշնության նախագահության անդամներից տիկին Դիրեն Յեսիլը ելույթ ունեցավ ապրիլի 24-ի Ֆրանկֆուրտի մեր ծրագրին, 5 օր անց` 29-ին Բեռլինում մենք մասնակցեցինք Դերսիմցիներին նվիրված կոնֆերանսին, իսկ այսօր` մայիսի 4-ին, հայերս ներկա ենք դերսիմցիների ակցիային Քյոլն քաղաքում:

4.05.2013, Քյոլն_Հայերը, ասորիները, հույները և ալեվիները դերսիմցիների ցույցին–         Ինչպե՞ս է ընկալվում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունը Գերմանիայի կառավարության կողմից.

–         Ամբողջ կառավարության տեսակետը մեզ համար թափանցիկ չէ, բայց ակնառու է, որ տարբեր թվով քաղաքական գործիչներ ու պատգամավորներ դա ողջունում են: Սրանով մենք օգնում ենք գերմանացիներին իրենց միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվել, քանի որ մինչ այժմ Գերմանիայում տիրում է այն թյուր կարծիքը, որ որևէ երկրից ներգաղթածը տվյալ ազգության մարդ է: Բայց մենք ցույց ենք տալիս, որ Թուրքիայից եկած ամեն մի քաղաքացուն չպետք է թուրք համարել: Բացի այդ, մեր համագործակցությունների ու վիճակագրական ճշտումների արդյունքում թուլանում է թուրքական համայնքի ուժը Գերմանիայում, դա է պատճառը, որ թուրքական կառավարությունն անհանգստացած է նման համագործակցություններով և ուզում է սեպ խրել այս գործընթացների մեջ:

–         Իսկ գերմանական հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում այս համագործակցություններին.

–         Այս ցույցերը, համերաշխության նախաձեռնությունները կոտրում է այն կարծրատիպը, որ Գերմանիայում 2.5-3 միլիոն թուրք է ապրում: Այսպիսի համատեղ աշխատանքները գերմանացիների համար ևս կարևոր են` հասկանալու` ով ով է Գերմանիայում:

–         Տեղյակ եմ, որ այս տարի ցեղասպանությանն ուղղված բազում ակցիաներ են անցկացվել Գերմանիայում: Կներկայացնե՞ք հակիրճ, թե ինչեր են իրագործվել Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդի, հայկական համայնքների կողմից.

–         2013 թվականին ցեղասպանության զոհերի հիշատանին նվիրված ծրագրերի առանձնահատկությունները հետևյալն էին` նախ ընդլայնվեց աշխարհագրությունը` 15-ից ավելի քաղաքներում ամենատարբեր ձևաչափերի ծրագրեր ունեցանք: Մեր ազգային հուշատոնին մասնակցեցին տարբեր ազգեր, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքի ազգային փոքրամասնություններ: Օրինակ` ցեղասպանության զոհերի հիշատակի ֆրանկֆուրտյան կենտրոնական ծրագրի հոգեհանգստի արարողությունը կատարեցին ասորի հոգևորականները: Բացի դահլիճային ծրագրերից, եղան նաև ցույցեր` Ֆրանկֆուրտում, Քյոլնում, Համբուրգում և Բեռլինում:

–         Ցեղասպանության հարյուրամյակին ուղղված ի՞նչ նախագծեր և մտահղացումներ ունեք.

–         Հիմա մենք` Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը ստեղծում է մի առանձին կոմիտե` հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար: Համայնքը ակտիվ է, աշխույժ և իրեն պարտավորված է զգում հավերժացնել զոհերի հիշատակը: Պիտի ձգտենք մեծացնել հուշակոթողների ու խաչքարերի տեղադրումը գերմանական քաղաքներում, պիտի ձգտենք, որ Հայկական հարցը մտնի գերմանական դասագրքերի մեջ և հնարավորության դեպքում որևէ երկրամաս ընդունի հայոց ցեղասպանությունը, ինչով Ցեղասպանության ճանաչման գործընթացը Բունդեսթագի` 2005 թվականի ընդունած որոշումից մի քայլ առաջ կտանի:

 

Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի

 

Եվրոպայում ևս մեկ մզկիթ են բացում

horvatԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  այսօր խորվաթական Ռիեկա քաղաքում, որը տեղակայված է Ադրիատիկ ծովի ափին, տեղի է ունենալու Իսլամական կենտրոնի և մզկիթի բացման արարողությունը: Սա իսլամական առաջին կառույցն է այս տարածաշրջանում այն ժամանակներից ի վեր, երբ այստեղ օսմանյան տիրապետություն էր հաստատված:

Իսլամական կենտրոնի և մզկիթի կառուցումը նախաձեռնվել էր դեռևս 1984 թվականին, սակայն փաստացիորեն շինարարությունը սկսվեց երեք տարի առաջ, Քաթարի ֆինանսական աջակցությամբ: Շինարաության համար ծախսվել է 10 մլն եվրո: Բացման արարողությանը ներկա է գտնվելու Ռիեկա քաղաքի բնակչությունը, որտեղ մոտ 10 հազար մուսուլման է բնակվում: Այսպիսով Ռիեկան մայրաքաղաք Զագրեբից և Գունյայից հետո կդառնա խորվաթական երրորդ քաղաքը, որտեղ մինարեթով մզկիթ կա:

Ստոկհոլմում կբացվի աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը

World's tallest chair swing carousel opens at Grona Lund, Stockholm, Sweden - 23 Apr 2013121 մետր բարձրության վրա 64կմ/ժ արագությամբ պտտվելուց առաջ նույնիսկ ամենաքաջ մարդը մի պահ կմտածեր:

Այս հանգստյան օրերին Ստոկհոլմում կբացվի Էքլիպսը՝ աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը:

Կարուսելը կհենվի 121 մետր բարձրություն ունեցող սյան վրա և այցելուների համար կբացի Շվեդիայի մայրաքաղաքի գեղեցիկ տեսարանները, եթե իհարկե նրանք վախից չփակեն աչքերը:

Կարուսելը կբացվի քաղաքի կենտրոնում գտնվող Gröna Lund այգում, որի 12 ճոճանակները կպտտվեն 64 կմ/ժ արագությամբ:

Զվարճանքների այգին զբաղեցնում է 6 հեկտար տարածություն, որի վրա տեղակայված են 30 կարուսելներ: Այն տարեկան ունենում է 1,2 միլիոն այցելու:

Էքլիպսը արդեն փորձարկվել է Շվեդիայի առաջին (և միակ) տիեզերագնաց Քրստեր Ֆուգլեսանգի կողմից, որը կարուսելի առաջին այցելուն էր դրա բացման արարողության ժամանակ:

Նստարանները երկու տեղանի են, ուստի դա հնարավորություն է ստեղծում տեղացիների հետ առավել մոտիկից շփվելու համար.  անցած տարի Travelers Digest ամսագիրը Ստոկհոլմը ճանաչել էր որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց և երկրորդ ամենագեղեցիկ կանանց քաղաք:

Իտալական ավիաուղիների տասնյակ աշխատակիցներ ձերբակալվել են՝ ուղևորների ճամպրուկներից իրեր գողանալու համար

i5Իտալական ավիաուղիների՝ Alitalia-ի տասնայկ ուղեբեռ փոխադրողներ ձերբակալվել են ճամպրուկներից գողություն կատարելու համար:

29 մարդ ձերբակալվել է երկրի տարածքում կազմակերպված օպերացիայի ժամանակ, ևս 57-ը տարվել են հարցաքննության:

Այս ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի ութ օդանավակայաններում  մեկ տարի տևած հսկողությունից հետո, սակայն հիմնական հսկողությունը իրականացվել է Հռոմի օդանավակայանում՝ օդանավից իջեցվելուց հետո ուղևորների ճամպրուկներից տասնյակ հազարավոր եվրո արժողությամբ իրեր գողացվելուց հետո:

Ոստիկանության սպաների համաձայն՝ իրենք Alitalia-ի հետ հետաքննություն են սկսել, երբ օդանավակայանը բազմաթիվ բողոքներ էր ստացել տեղական և օտարերկրյա ուղևորներից՝ իրենց ուղեբեռի  կորչելու կամ բացված լինելու, և նույնիսկ որոշ իրերի բացակայության վերաբերյալ:

Ոստիկանության տեղեկություններով՝ հիմնականում գողացվել են ալկոհոլային խմիչքներ, գումար, էլեկտրոնային ապրանքներ, ինչպես նաև բրեդային հագուստներ: Գողերը գործել են Իտալիայի այլ քաղաքների՝ Միլանի, Նեապոլի, Վենետիկի օդանավակայանների ուղեբեռ փոխադրողների հետ համատեղ՝ միմյանց հետ ճամպրուկներ գողանալու հնարքների վերաբերյալ ինֆորմացիա փոխանակելով:

Հռոմի օդանավակայանի ոստիկանության պետը հայտնում է, որ սա շատ կարևոր օպերացիա էր, որի արդյունքում որոշ մարդիկ ձերբակալվել են, և նրանց սպասվում է վեց տարվա ազատազրկում, ինչպես նաև աշխատանքից հեռացում: Ըստ նրա՝ գողերի թիվը ամբողջ երկրի տարածքում հասնում էր 100 և նրանց հաջողվել էր գողանալ հարյուր հազարավոր եվրոների ապրանքներ:

Իտալական օդանավակայանները հայտնի են ճամպրուկների գողությունների դեպքերով և ոստիկանությունը հաճախակի է նման օպերացիաներ իրականացնում գողություններ բացահայտելու համար: Գողության հայտնի դեպք տեղի էր ունեցել 2002թ-ին, երբ ավելի քան 40 աշխատակիցներ ձերբակալվել էին ուղևորների ճամպրուկները բացելու և իրեր վերցնելու համար:

Պորտուգալիայի նախագահը հայտարարել է 30 հազար պաշտոնյայի կրճատման մասին

iՊորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ Կոլյոն հայտարարել է  պետական սեկտորում աշխատատեղերի կրճատման մասին:

Ինչպես նա է պարզաբանել, տվյալ միջոցը պետք է բավարարի միջազգային վարկատուների պահանջները: Իր երկրի բնակչությանը դիմելով, Կոելյոն նշել է, որ պաշտոնյայի թոշակի տարիքը կնվազեցվի մինչև 66 տարի` ինչպես նախկինում էր:

Բրիտանական ԱԳՆ խնդրում է թագավորության հպատակներին հրաժարվել Դաղստան ու Չեչնիա ուղևորությունից

912705328Բրիտանական ԱԳՆ խնդրում է թագավորության հպատակներին հրաժարվել Դաղստան, Ինգուշեթիա  ու Չեչնիա ուղևորությունից` ռուսաստանյան այդ տարածաշրջաններում տիրող  ահաբեկչական մեծ վտանգի պատճառով:

“ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Չեչնիա, Ինգուշեթիա և Դաղստան, ինչպես նաև Բուդյոնովսկի,Լևոկումսկի, Նեֆտեկումսկի, Ստեպանովսկի, Ստավրոպոլյան մարզի Կուրսկի շրջաններ ու ընդհանրապես բոլոր ուղևորություններից հրաժարվել:Այդ շրջաններում ահաբեկչական մեծ վտանգ է տիրում”, ասվում է Ֆորին-գրասենյակի հայտարարության մեջ:

Բրիտանական ԱԳՆ առաջիկայում Ռուսաստան ուղևորվել ցանկացող իր հպատակներին  զգուշացնում է, որ  Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում հնարավոր է քաղաքական ցույցեր լինեն.”Դուք պետք է հիշեք փողոցային հանցագործության հետ կապված ռիսկերի մասին”,նշում է արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

 

Իտալիայի օդանավակայանների հաճախորդներին 86 մարդուց բաղկացած խումբ է թալանել

o_537276Օդանավակայաններից ուղեբեռի գողությունների մասշտաբային հետաքննության արդյունքում ամբողջ Իտալիայում 86 մարդ է  ձերբակալվել: Ինչպես հաղորդում է ԱՆՍԱ գործակալությունը, նրանցից 49-ը “Ալիտալիա” ավիաընկերության   և մայրաքաղաքի միջազգային “Լեոնարդո դա Վինչի” օդանավակայանի վերգետնյա ծառայության աշխատակիցներ են:

Տարվա ընթացքում անց կացված հետաքննական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի ամբողջական խմբավորում, որը զբաղված էր ուղևորների ուղեբեռի կողոպուտով, հաղորդում է “Интерфакс“-ը: Ձերբակալվածները մեղադրվում է իտալական ութ օդային նավահանգիստներում կատարած գողությունների համար, այդ թվում `Հռոմը, Միլանը, Նեապոլը, Պալերմոն, Բոլոնիեն,Վերոնան: Ուղևորների արժեքավոր իրերի կորստի մասին ավելի հաճախ դարձած հայտարարություններից  հետո տեղադրվել են տեսախցիկներ:

Լա Մանշի հատակից դուրս կբերեն Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ինքնաթիռ

i (3)Լա Մանշի հատակից ջրի երես կհանեն գերմանական կործանիչ, որը խփվել է ավելի քան 70 տարի առաջ:

Dornier-17 ինքնաթիռն ընկած է Անգլիայի ափերից հարավ-արևմուտք`   15 մ խորության վրա: Հետազոտությունների համաձայն, այն վնասված է: Սակայն, ստորջրյա նկարահանումներում երևում է, որ ինքնաթիռի իրանը լավ է պահպանվել:

Բեռլուսկոնիին փամփուշտներով ու կասկածելի փոշիով ծրար են ուղարկել

o_695878Իտալական փոստը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հասցեագրված փամփուշտներով ու կասկածելի փոշով լցված  մի ծրար է հայտնաբերել երեկ: Նամակն ուսումնասիրվել է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ. Հայտնաբերվել են  փամփուշտներ:  Գործով զբաղվում է  ոստիկանությունը:

107 տարեկանում մահացել է համակենտրոնացման ճամբարի ողջ մնացած ամենատարեց գերին

3107 տարեկանում մահացել է համակենտրոնացման ճամբարի ողջ մնացած ամենատաÖՄահացել է նացիստական համակենտրոնացման ճամբարի ամենատարեց ողջ մնացած գերին:

Հինգշաբթի ավստրիական մամուլը տեղեկացրել է, որ ծննդով Ավստրիացի, 107 տարեկան Էնգլայթները մահացել է: 1905թ հուլիսի 23-ին Զայլցբուրգի մոտակայքում գտնվող Շտրոբլ քաղաքում ծնված Էնգլայթները լինելով Եհովայի վկա հրաժարվել էր  ծառայել վերմախտում: Նրան նացիստները 1939թ վտարել են Բուխենվալդ, Նիդերհագեն և Ռավենսբրուկ համակենտրոնացման ճամբարները: 1943թ նա ազատվել է:
Ազատվելու ժամանակ նա կշռել է ընդամենը 28 կգ:
1945թ նրան կրկին բանակ են կանչել, սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել և թաքնվել սարերում:
Պատերազմից հետո նա վարել է մեկուսացված կյանք մինչև 1999թ., երբ լույս տեսավ Բերնարդ Ռամմերշտորֆերի «Անկոտրում կամք» գիրքը, որում արտացոլված էր Էնգլայթների կենսագրականը:
Էնգլայթները ճանապարհորդել է Եվրոպա, Ռուսաստան և ԱՄՆ և դասախոսություններ կարդացել դպրոցներում և համալսարաններում:

Բրիտանացին դատապարտվել է ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար

2Բրիտնացին դատապարտվել է ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար Բրիտանացի միլիոնատերը հինգշաբթի դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Իրաքի  և այլ երկրների կառավարություններին ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար:
Ջեյմս Մքքորմիքը 50 միլիոն եվրոյի եկամուտ է ունեցել կեղծ սարքերի վաճառքից:
Համաձայն քննիչների սարքերը չունեն ոչ մի գիտական հիմք:
Վճիռը կարդալու ժամանակ դատավոր Ռիչարդ Հոնը ասել է, որ նրա հնարքի հետևանքով հավանաբար շատերն են մահացել:
Մքքորմիքը Իրաքին վաճառել է 37 մլն եվրոյի արժողության ապրանք: Բացի Իրաքից նա նաև առևտրային հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Նիգերի, Բելգիայի և նույնիսկ ՄԱԿ-ի հետ:
Բիզնեսմենը նաև դատարանին ասել է, որ սարքեր է վաճառել նաև եգիպտական բանակին, Քենյայի ոստիկանությանը, Հոնգ Կոնգի բանտային ծառայությանը և թայլանդական սահմանային  վերահսկողության մարմնին:

Վատիկանում կրկին կհանդիպեն նախկին և գործող Պապերը

1Վատիկանում կրկին կհանդիպեն նախկին և գործող ՊապերըԵրեքշաբթի`  հրաժարական ներկայացնելուց երկու ամիս անց, Բենեդիկտ 16-ը կրկին կվերադառնա Վատիկան:

Այստեղ նա կապրի նախկին վանքում:
Բենեդիկտը ուղղաթիռով կլքի Կաստել Գանդոլֆոն, որտեղ նա հաստատվել էր փետրվարից ի վեր: Նա Վատիկան կժամանի տեղական ժամով 14:30-ին:
Ներկայիս  Պապ Ֆրանցիսկոսը կդիմավերի նրան, որից հետո նրանք միասին կաղոթեն:
Գործող Պապը արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ ցանկանում է նախորդի հետ բարեհամբույր կապեր հաստատել: Նա Բենեդիկտին այցելել է Կաստել Գանդոլֆո` իր ծննդյան օրվա մասնակցության հրավերք տալու համար:
Բենեդիկտ 16-ի նոր տունը գտնվում է օազիսում և ունի իր հողամասը և ծաղկանոցը: Նախկին պապը պլանավորում է հանգիստ կյանք վարել և կատարել ակադեմիական հետազոտություն:

Հզորագույն երկու պետությունների հարաբերությունները փակուղի են մտել

ol3001367481653Եվրոպական ԶԼՄ-ները գրում են, որ Գերմանիայի կանցլեր Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Օլանդի դիվանագիտական հարաբերություններն օր-օրի վատանում են:

Օրինակ, վերջերս տիկին Մերկելը Ֆրանսիան անվանել է “Եվրոպայի ամենապրոբլեմատիկ երեխա “  ու Ֆրանսիայի սոցիալիստ նախագահին  մեղադրել անիմաստ շատախոսության մեջ: Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին “տակ” չտալու համար գերմանացի գործընկերոջը մեղադրել է  “եսասիրական անհողդողդության մեջ”:

Լրագրողները նկատում են, որ երկու հզոր պետությունների դիվանագիտական հարաբերությունները կտրուկ վատացել են  այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը հայտարարեց, որ եվրոպական պետությունները պետք է  համատեղ  մեծ ջանքեր գործադրեն  ԵՄ միացյալ տարադրամը փրկելու համար:

Թուրքիայում հրեական գերեզմանատուն են քանդել

an3001367412357Թուրքիայի Իզմիրում  թունելի շինարարության ժամանակ 6 մ խորության վրա հայտնաբերվել են հրեական գերեզմաններ: Թուրքական “Հուրիեթի” տեղեկացմամբ, տապանաքարերը շինարարները  թողել են հողի մեջ, իսկ ոսկրերը հանձնել են հրեական համայնքին: Համայնքի առաջնորդ Ժակ Կայան հայտնել է, որ հրեաների աճյունները կրկին կթաղվեն գործող հրեական գերեզմանոցում: 2012-ին   զատկին Ստամբուլում  հրեական գերեզմանատունը պղծվել էր:

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք թռչել

o_670262Բրիտանացի ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր կյանքի հերթական նպատակը տիեզերք թռչելն է անվանել: Դրա մասին նա հայտնել է Լոնդոնում, բարեգործական երեկույթի ժամանակ.”Այն փաստը, որ ես արհեստական շնչառության սարքին եմ միացված,  չի փոխել իմ կենսակերպը: Այն պահից, ինչ ես առանց դրա ոչ մի քայլ չեմ կարողանում անել, եղել եմ Բրյուսելում, Մեն կղզում, Ժնևում, Կանադայում, 2 անգամ` Կալիֆոռնիայում: Ես հույս ունեմ, որ կկարողանամ  գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic  ընկերության սարքով նաև դեպի տիեզերք թռիչք կատարել: Տիեզերք, ես կթռչեմ քեզ մոտ”:

Գիտնականի խոսքերը ծափողջույններով են ընդունվել:

Հոքինգը 6 տարի առաջ ԱՄՆ ՆԱՍԱ-ի օդանավով  թռիչք կատարեց, որը նրան հնարավորություն տվեց կարճաժամկետ անկշռելիության զգացում ունենալ: Հոքինգը տառապում է ամիոտրոֆիկ սկլերոզով, որը նրա մոտ լրիվ անդամալուծություն է առաջ բերել: Հիմա նա 71 տարեկան է ու արտաքին աշխարհի հետ շփվում է միակ աշխատող  այտի մկանի միջոցով, որը հատուկ հաղորդիչների օգնությամբ ազդանշան է հաղորդում խոսքի համակարգչային սինթեզատորին:

Ապրիլի 29-ին Virgin Galactic ընկերության  SpaceShipTwo սուբուղեծրային  օդանավը կատարեց իր առաջին թռիչքը Կալիֆոռնիայի անապատի վրայով` հաղթահարելով ձայնային արգելքը: Տարվա վերջին  օդանավը մշակողները մտադիր են այն բաց տիեզերք ուղարկել:

 

Իտալիայում սևամորթ կին նախարարի հասցեին վիրավորանքների տարափ է տեղացել

Cecile-Kyenge-KashetuԻտալիայում հետաքննում են  նախարարներից մեկի հասցեին արված ռասիստական վիրավորանքների փաստը: Օրեր առաջ Կոնգոյից ակնաբույժ Սեսիլ Կյենգեն դաձավ ինտեգրացիայի հարցերով նախարար: Նրա նշանակումից անմիջապես հետո  ուլտրաաջերի  և “Հյուսիսի լիգայի” կողմնակիցների կայքերում նրա հասցեին վիրավորական արտահայտությունների տարափ տեղաց:

Հետաքննությունը ձեռնարկել է Իտալիայի կառավարության կազմում  մեկ այլ  նախկին օտարերկրացի` հավասար իրավունքների, սպորտի ու երիտասարդական քաղաքականության նախարար, ազգությամբ գերմանացի  Յոզեֆա Իդեմը:

Կյանքից հեռացավ Հոլիվուդի աստղ Դինա Դուրբինը

звезда Голливуда Дина ДурбинՖրանսիայում 92 տարեկանում կյանքից հեռացավ Հոլիվուդի աստղ Դինա Դուրբինը, որը  փառքի հասավ 1930-1940թթ., հաղորդում է The Hollywood Reporter Russia-ն:

Նա ծնվել է 1921թ. Կանադայում, և արդեն 14 տարեկանում  MGM ընկերության հետ պայմանագիր է ստորագրել  կարճամետրաժ ֆիլմերում Ջուդի Հարլենդի հետ նկարահանվելու համար: Առաջին հաջողությունը գալիս է “Ամեն կիրակի” մյուզիքլի նկարահանումներից հետո:

1938թ. դերասանուհին “Օսկար” կինոմրցանակ է ստանում: 1940թ. Դինա Դուրբինը ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին էր: Որոշ տվյալների համաձայն մի ֆիլմի նրա հոնորարը  400 հազար դոլար էր կազմում:

Սակայն 1940թ. վերջին Դուրբինին սկսեցին ավելի քիչ հրավիրել նկարահանվելու. փառքի համար  Հոլիվուդ  գնացած գավառացի երիտասարդ աղջիկների դերերը այլևս չէին համապատասխանում դերասանուհու տարիքին, իսկ ավելի լուրջ դերերում նրան ոչ ոք չէր պատկերացնում:

Դուրբինի գլխավոր կերպարը “Մոխրոտն” էր: Դրամատիկ կինոժապավեններում նկարահանվելու նրա փորձերը, ինչպիսիք են “Ծննդյան տոներ” և “Տիկինը գնացքում”, չընդունվեցին ոչ ռեժիսորների և ոչ էլ հանդիսատեսի կողմից: Հասարակությունը  նրա մեջ մշտապես տեսնում էր հաճելի դեռահասի:

1948-1949թթ. դերասանուհու համար ամենածանր տարիներն էին:Universal Pictures -ը նրա հետ պայմանագիրը խզեց` պատճառաբանելով, որ Դինա Դուրբինը բավականին ծեր է երիտասարդ հաճելի աղջկա դերի համար, նույն  ժամանակ նա բաժանվեց իր երկրորդ ամուսնուց:

Նրան փրկեց ֆրանսիացի ռեժիսոր Շարլ Դավիդը, որի հետ Դինան ամուսնացավ: Շուտով զույգը տեղափոխվեց Փարիզ: Գումարը, որ նա աշխատել էր նկարահանումների ժամանակ, բարեհաջող դրվեց բիզնեսի մեջ`  թույլ տալով նրան ապահով ապրել: 1999թ.  նրա ամուսին Շարլը մահացավ և այդ ժամանակից Դինա Դուրբինը ապրում էր Փարիզի մոտ գտնվող Նոֆլ-լե-Շատո քաղաքում:

1950թ.  նա մենակյաց կյանք էր վարում, չէր տալիս հարցազրույզներ, երբեմն միայն հայտարարում էր. ” Ես ատում եմ Հոլիվուդը”:Սակայն ամերիկյան դասական կինոյի երկրպագուները  մինչև հիմա հիշում են նրան “Դռնապանի քույրը” ֆիլմից,1943թ., որտեղ նա ռուսական ռոմանսներ էր կատարում: