ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստան մեկնող ավիաուղիներին ուշադիր լինել ատամի մածուկի տարաներով ռումբերի նկատմամբ

Սոչի, օլիմպիական ճամփորդությունԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը զգուշացրել է Օլիմպիական խաղերի նպատակով Ռուսաստան չվերթներ իրականացնող Միացյալ Նահանգների և օտարերկրյա ավիաուղիներին ուշադիր լինել ատամի մածուկի տարաների նկատմամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք հնարավոր է պարունակեն այնպիսի տարրեր, որոնց միջոցով ինքնաթիռի վրա ռումբ պատրաստեն:

Դաշնային իրավապահ մարմինները հայտնում են, որ սպառնալիքը ուղղված չէ Միացյալ Նահանգներ մուտք գործող ինքնաթիռներին, այլ միայն Ռուսաստանի հետ կապ ունեցող չվերթերին: Այս մասին տեղեկացրել են նաև Ռուսաստանի կառավարությանը:

Ռուսաստանի Սոչի քաղաքում, որտեղ Օլիմպիական խաղերը կսկսվեն ուրբաթ օրը, ամիսներ շարունակ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, քանի որ տարածաշրջանի իսլամիստ գրոհայինները սպառնացել են խաղերի անվտանգությանը: Անցած ամիս Ռուսաստանի իշխանությունները Սոչի մեկնող ինքնաթիռներում արգելել են որևէ տեսակի հեղուկ տեղափոխել:

 Անկախ

Ուլյանովսկի կրթության նախարարի դիմումում սխալներ են գտել

pic_8e6860865871c544634e695a5fa2d88aԿառավարության փոխնախագահի ու Ուլյանովսկի  մարզի կրթության նախարար Եկատերինա Ուբայի` Գիտության փառատոնի բացման առթիվ գրված ողջույնի խոսքում բազմաթիվ սխալներ են գտել:

Փառատոնի կայքում հրապարակված կարճ դիմումում հայտնաբերվել են կետադրական, ոճաբանական սխալներ ու հոլովների սխալ կիրառություն: Հետո այն   համացանցում դարձել է անհասանելի, սակայն պահպանվել է Google-ի “պահեստում”:

Նախարար Ուբան 1990-ին ավարտել է Ուլյանովսկի մանկավարժական ինստիտուտը, ապա մի քանի տարի ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել դպրոցում, իսկ 2005-ին բանասիրական գիտությունների թեկնածու  դարձել: 2013-ին, արդեն նախարար Ուբան հայտարարել էր, որ անձամբ կստուգի “Տոտալ թելադրության” մասնակիցների աշխատանքը:

Սա առաջին դեպքը չէ, որ ռուս պաշտոնյաների պաշտոնական տեքստերում բազմաթիվ սխալներ են հայտնաբերվում: 2013-ին ՌԼԴԿ կուսակցությունից Պետդումայի պատգամավորներն առաջարկել են  աշխատանքային միգրանտներին ստիպել աշխատանքի ժամանակ խոսել ռուսերեն: Իրենց  նախագծում  նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել: Հետո թույլ տված  սխալներն անվանել են տեխնիկական վրիպակներ:

Անկախ

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը հեռանում է պաշտոնից

Մայքլ ՄաքֆոլՌուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը երկու տարի Մոսկվայում անցկացնելուց հետո հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:

Մայքլ Մաքֆոլը համարվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման նախագահ Օբամայի փորձերի նախագծողը:

Մաքֆոլը կապված է ԱՄՆ-Ռուսաստանի հարաբերություններում բազմաթիվ հաջողությունների հետ՝ ներառյալ ռազմավարական սպառազինության մասին նոր համաձայնագիրը և Աֆխանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների շրջանակում համագործակցությունը: Սակայն նրա պաշտոնավարման ընթացքում հիասթափություններ ևս եղել են, քանի որ Վլադիմիր Պուտինի կրկին նախագահ դառնալուց հետ միասին Ռուսաստանում աճել են հակաամերիկյան տրամադրությունները:

Երեքշաբթի օրը դեսպանը իր հայտարարության մեջ նշել է, որ ինքը կհեռանա Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերից հետո:

Երկար ժամանակ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր աշխատած Մաքֆոլը հայտնել է, որ կվերադառնա Կալիֆորնիա: Նրա կինը և երկու որդիները տուն են վերդարձել դեռևս անցած տարի:

 Անկախ

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում

Պուտին-Էրդողան Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կհանդիպի Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Պաշտոնական Կրեմլը հրապարակել է Պուտինի օլիմպիական օրակարգը: Նախատեսվում է, որ ՌԴ նախագահը հանդիպումներ կունենա նաև ՉԺՀ-ի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահների, ինչպես նաև Ճապոնիայի վարչապետի հետ: Փետրվարի 7-ին Օլիմպիական խաղերի բացման հանդիսությանը ներկա կգտնվեն մոտ 40 պետությունների առաջնորդներ:

Անկախ

Զինված ներխուժում Մոսկվայի դպրոցներից մեկում, կան զոհեր

moskvaՄոսկվայի համար 263 դպրոց է ներխուժել զինված տղամարդ և կրակ բացել: Հայտնի է, որ ահաբեկիչը դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկն է եղել: Նա շարժվել է դեպի կենսաբանության դասասենյակ, որտեղ այդ պահին մոտ 20 աշակերտ է գտնվել: Դպրոցի պահակը հասցրել է ոստիկանություն կանչել: Դեպքի վայր հասած ոստիկաններին հաջողվել է վնասազերծել հանցագործին և շենքից դուրս բերել բոլոր աշակերտներին:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ ներքին գործերի  նախարարը անհապաղ ժամանել է դեպքի վայր: Հայտնի է, որ զինված ներխուժման հետևանքով մեկ ոստիկան և ուսուցիչ է զոհվել: Հարուցվել է քրեական գործ միանգամից երեք հոդվածով:

Անկախ

Պետրոզավոդսկում ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

1Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության մայրաքաղաք Պետրոզավոդսկում կովկասցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպը գրանցվել է հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը. հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական “Լենտա” կայքին:

Մասայական ծեծկռտուքին մասնակցել է մոտ 40 մարդ՝ Չեչնիայի, Ինգուշեթիայի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիներ: Օգտագործվել են դանակներ և մահակներ: Մասնակիցներից մեկը՝ Չեչնիայի 29-ամյա բնակիչը, ուղեղի վնասվածքով հոսպիտալացվել է:

Հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, որոնց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել: Եվս երկուսը ձերբակալվել են որպես կասկածյալ:

Համաձայն գործակալության՝ կոնֆլիկտն առաջացել է կենցաղային հողի վրա:

 

Անկախ

Սոչիի Օլիմպիական մեդալները կպարունակեն անցած տարի Չելյաբինսկում ընկած երկնաքարի մասնիկներ

Չելյաբինսկում ընկած երկնաքարի մասնիկներՍոչիի Օլիմպիական խաղերի հաղթողների հանձնվելիք ոսկե մեդալները կպարունակեն անցած տարի Ռուսաստանում ընկած Չելյաբինսկի երկնաքարի մասնիկներ:

Սրանք Օլիմպիական արարողության ժամանակ հանձնվող պաշտոնական մեդալներ չեն, այլ հատուկ հուշանվերներ են, որոնք կհանձնվեն երկնաքարի ընկնելու տարելիցի օրը՝ փետրվարի 15-ին խաղերում հաղթած մասնակիցներին:

sochi-Olympic ceremonyՄեդալների կենտրոնում տեղադրված կլինի Չելյաբինսկի արհեստանոցներից մեկում հղկված երկնաքարի մի կտոր:

Անցած փետրվարին հարավային Ուրալում ընկած երկնաքարը ավելի քան մեկ դարի ընթացքում գրանցված ամենամեծ երկնաքարն էր:

Երկնաքարի 600կգ կշռով բեկորը այժմ ցուցադրվում է Չելյաբինսկի շրջանային պատմության թանգարանում:

Չելյաբինսկի ղեկավարման մարմիններից հայտնել են, որ նման 50 մեդալ է պատրաստվել, որոնք կհրապարակվեն երկուշաբթի օրը: Դրանցից միայն տասը կհանձնվեն երկնաքարի տարելիցի օրը հաղթած մարզիկներին:

Այս մեդալների մրցանակաբաշխությունը Օլիմպիական պաշտոնական ծրագրից դուրս է:

 Անկախ

Բանակի օրվան նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում

Բանակ-2Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպեց հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի գերեզմանին պսակների զետեղման արարողությունից հետո ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր,  Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ,  ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Հայոց բանակի 22-րդ ամյակի առթիվ ՀՀ բանակի 10 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրերով:

Անկախ

 

 

Սիբիրում 26 տարի քաղաքակրթությունից հեռու, միայնակ ապրած կինը խնդրում է, որ ինչ-որ մեկը բնակվի իր հետ

Agafya Lykova126 տարի Սիբիրում միայնակ բնակված կինն այժմ խնդրում է, որ ինչ-որ մեկը բնակվի իր հետ, քանի որ ինքը մենակ է:

Գրեթե 70-ամյա Ագաֆիա Լիկովան Լիկով ընտանիքի ողջ մնացած միակ անդամն է: Նրա ընտանիքը քաղաքակրթությունից հեռացել էր 1936թ-ին:

Կինը նամակ էր ուղարկել Սիբիրի թերթերից մեկին՝ խնդրելով, որ մեկ այլ գյուղացի գնա և ապրի իր տանը, որը գտնվում է մոտակա գյուղից հարյուրավոր մղոններ հեռավորության վրա:

Նրա ծնողները քաղաքակրթությունից հեռանալու որոշում կայացրել էին 1936թ-ին Ստալինի կառավարման տարիներին հետապնդումներից խուսափելու համար:

Ինչևէ պետական պաշտոնյաները յուրաքանչյուր տարի այցելում են Ագաֆիային՝ նրա վիճակի մասին տեղեկանալու համար:

The Siberian Times-ի տեղեկություններով՝ ընտանիքին հայտնաբերել են սովետական երկրաբանները 1978թ-ին:

Այդ ժամանակ Ագաֆիան բնակվում էր իր հայրիկի, երկու եղբայրների և քրոջ հետ, իսկ մայրը մահացել էր 1961թ-ին:

Նրա ազգականները մահացել են 1980-ականներին, իսկ Ագաֆիայի միակ ուղեկիցներն  այժմ կազմում են երեք այծերը, ութ կատուները, հավերը և Տայգա անունով շունը:

Շերեմետևոյում հայտնաբերել են վարտիքի մեջ անդմանդ տեղափոխող մաքսանենգի

o_884614Շերեմետևո օդանավակայնի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հոնկոնգ-Մոսկվա չվերթի  մի ուղևորի, որը փորձում էր անդամանդներ անցկացնել: Տղամարդու զննության ժամանակ, նրա վարտիքի մեջ հայտնաբերվել է 17 փաթեթ` ընդհանուր` 300 գ քաշով թանկարժեք քարերով:

Առգրաված ադամանդն ուղարկվել է փորձագիտական զննության; Պարզել են, որ քարերի արժեքը  հավասար է 30 մլն ռուբլու:

Անկախ

Թուրքիայի չերքեզական համայնքը շարունակում է բոյկոտել Սոչիի Օլիմպիադան

cherkesԹուրքիայի մոտ 5 միլիոնի հասնող չերքեզական բնակչությունը շարունակում է բոյկոտել փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերը: Սոցիալական կայքերում տարածվել է նրանց կոչը, որով Սոչին անվանվում է ցեղասպանության հող: Հակառուսական այս ակցիան մեկնարկեց այն բանից հետո, երբ Սոչին ընտրվեց 2014 թվականի Օլիմպիադան հյուրընկալող քաղաք: Չերքեզները բողոքի մի շարք ակցիաներ են անցկացրել՝ հայտնելով իրենց դժգոհությունը ռուսական իշխանություններից:

Թուրքիայում չերքեզները քրդերից հետո թվաքանակով համարվում են երկրորդ և ամենավստահելի փոքրամասնությունը: Նրանք Թուրքիայում են հայտնվել 19-րդ դարում  Ռուսական կայսրությունից վտարվելու հետևանքով:

Անկախ

Ժիրինովսկին Օբամային ամուսնալուծվելու կոչ է անում

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ խոշոր կայսրությունների առաջնորդները կին չպիտի ունենան, քանի որ կնոջ պատճառով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին շրջանում վատ տեսք ունի:

“Օբաման արտաքինից , նայեք, շատ է փոխվել: Կանաչել է: Կնճիռները շատացել են: Միշելն է մեղավոր: Հասցրել է: Քլինթոնին Մոնիկան կործանեց, իսկ այս դեպքում` կինը: Խոշոր պետությունների ղեկավարները, իհարկե, պիտի առանց կնոջ լինեն”,-հայտարարել է Ժիրինովսկին` լրագրողներին:

52baebd9-196c-d639-196c-d636a90090f2.photo.0Նա կարծում է, որ կինը խանգարում է պետությունը կառավարելուն.”Նա կառավարում է ողջ աշխարհը,  իսկ նրա կինը` հիմար բաներ է անում: Հինգերորդ տարին է ու Բարաքն էլ չի դիմանում, լրիվ սպիտակել է”:

Ժիրինովսկին տեղեկացրել է, որ Օբամային նամակ կգրի, որ նա “արագ կնոջից ազատվի”:

“Թող Միշելն ինչ որ տեղ հեռու նստի, իսկ Բարաքը մնացած տարիները աշխատի: Մենք Բերռլուսկոնիին գրել ենք նման բան, հիմա էլ ստիպված Օբամային պետք է օգնենք”,-ավարտել է քաղաքական գործիչը:

2013-ին Ժիրինովսկուն կասկածեցին կեղծ ամուսնուալուծության մեջ, երբ եկամուտների հայտարարագրման ժամանակ նա չներկայացրեց կնոջ ունեցվածքը: Ժիրինովսկին հայտարարեց, որ երբեք չի ամուսնալուծվել, քանի որ ամուսնացած է եկեղեցական կարգով, 1996-ին:

Անկախ     

“Սև այրին”արդեն Սոչիում է

ol3001390291399Սոչիի ոստիկանությունը, որտեղ շուտով կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը, շարունակում է երիտասարդ կնոջ որոնումները, որը կարող է ներթափանցել քաղաքի տարածք ու ահաբեկչություն իրականացնել:

«ABC News» լրագրողներին հաջողվել է իմանալ, որ Սոչիի հյուրանոցներում ու օդանավակայանում ոստիկանությունը Դաղստանի 22-ամյա քաղաքացուհու տվյալներն է տարածում, որը հնարավոր է լինի  շահիդ գոտով զինված “սև այրին”: Կնոջ մասին հայտնի է, որ նրա անունը Ռուզաննա Իբրահիմովա է կամ էլ` Սալիմա ու նա անցած տարի սպանված զինյալի այրի է: Տարբերակիչ նշան որպես նշվել է կնոջ ձախ այտի սպին, նկատելի կաղությունը և վնասված ձախ ձեռքը, որը արմունկի հատվածում չի ծալվում:

Ոստիկանության տեղեկացմամբ, Ռուզաննա Իբրահիմովան Դաղստանի սահմաններից դուրս է եկել ու հնարավոր է Սոչի մեկնած լինի դեռևս 10 օր առաջ: Նա կարող է  սերտ կապ ունենալ ահաբեկիչ Դոկու Ումարովի հետ, որը քանիցս  սպառնացել  է ռուսական Օլիմպիադան արյունալի սպանդի վերածել:

Անկախ

Ռուսաստանն արտասահմանում հայրենակիցների համար ռուսական դպրոցներ է բացելու

161-390x290Ռուսաստանն արտասահմանում  հայրենակիցների համար դպրոցներ է բացելու, որտեղ ուսուցումը ռուսական չափորոշիչների համապատասխան է լինելու:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,”Ռուսական դպրոց արտասահմանում” նախագիծը կիրականացվի մոտ ժամանակներում, կառավարական մակարդակով:

“Մենք կպայմանավորվենք ոչ միայն Բալթյան երկրների, այլև այն պետությունների հետ, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում, որպեսզի տեղերում մեր հաշվին ռուսական դպրոցներ ստեղծվեն, որտեղ մեր չափորոշիչներով դասավանդում կիրականացվի”,-ասել է Լավրովը:

Անկախ

Հարբած թռչուններ Սիբիրում

pic_3230e8e1c6ebb66bafb5c65a008ff040Նովոսիբիրսկի բնակիչները մի քանի օր է, ինչ նկատում էին քաղաքում իրենց տարօրինակ պահող թռչունների.կարծես թևավորները հարբած լինեին: Ինչպես հետո պարզվեց, թռչուններն իսկապես էլ ալկոհոլի ազդեցության  տակ են եղել,ինչը գոյացել է հատապտուղների խմորման արդյունքում:

“Այս տարի անսովոր տաք եղանակի պատճառով Սիբիրում ծառերի վրա բերքը չի հասցրել սառչել ու իսկույն խմորվել է: Թևավորներն էլ կտցում են ու հարբում”,-բացատրել է մասնագետը ու հավատացրել, որ դրանից թռչունների համար վտանգ չկա:

Նրանք ասում են, որ Սիբիրում հազադեպ է նման երևույթ հանդիպում, սակայն երկրի եվրոպական հատվածում թռչուններն ու կաթնասունները ժամանակ առ ժամանակ “հարբեցնող” պտուղներով են սնվում:

Անկախ

 

Իրաքյան «Անսար ալ-Սուննա» խմբավորումն ստանձնել է Վոլգոգրադի ահաբեկչության պատասխանատվությունը

Volgograd-Terror Արմատական իսլամիստական «Անսար ալ-Սուննա» խմբավորումը դեկտեմբեր ամսվա վերջին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն  իր վրա է վերցրել: Երեկ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ ինքնաձիքը ձեռքներին երկու երիտասարդ՝ Սուլեյման և Աբդուրահման անուններով, հայտարարում են, թե հենց իրենք են եղել ահաբեկչությունն  իրականացրած մահապարտները: Նրանց ելույթը ուղեկցվում է Վոլգոգրադում արված լուսանկարներով: Ահաբեկիչները սպառնացել են հարձակում իրականացնել նաև Սոչիի օլիմպիադայի ժամանակ:

«Անսար ալ-Սուննան», որը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին, տեղակայված է Իրաքի հյուսիսում և կոնտրոնական մասում: Չի բացառվում, որ այս կազմակերպությունն  իրականում ոչ մի կապ չունի Վոլգոգորադի ահաբեկչության հետ, որը 34 մարդու կյանք խլեց:

Անկախ

Ռուսաստանում ուժի մեջ է մտել “Երկրպագուների մասին օրենքը”

o_881868Հունվարի 20-ին ուժի մեջ է մտել, այսպես կոչված` “Երկրպագուների մասին օրենքը”,դա Ռուսաստանի որոշումն է, որով հաստատվում են հանդիսատեսի վարքագծի կանոնները: Գլխավոր նորարարությունը  “խախտում կատարողների” սև ցուցակի ստեղծումն է.  այդ ցուցակում հայտնվողին կարգելվի մցույթին հաճախել կես տարուց մինչև 7 տարի ժամկետով: Իսկ եթե , այնուամենայնիվ, նման հանդիսատեսը հասնի տրիբունա, ապա բռնվելու դեպքում կտուգանվի 20-25 հազար ռուբլի կամ էլ 15 օրով կհայտնվի ճաղերի ետևում:

Օրենքով երկրպագուներին արգելվում է մարզադահլիճ հրավառ  ու ներկող նյութեր  տանել, դեմքը ծածկել դիմակով: Ինչ վերաբերում է բաներներին ու դրոշներին, ապա դրանք չպետք է քաղաքական, նացիստական, ծայրահեղական ու սադրիչ բնույթ ունենան: Նույնը վերաբերում է  վիրավորական ու անպարկեշտ պատկերներով պաստառներին: Իսկ օտարալեզու գրությունները պետք է նոտարի կամ էլ սպորտային  մրցույթի կազմակերպչի կողմից հաստատված թարգմանություն ունենան:

Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

1 (2)Մոսկվայում սպանվել է Ադրբեջանի քաղաքացի, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը`հղում կատարելով “ՌԻԱ նովոստի”-ին։

Համաձայն Ռուսաստանի իրավապահ մարմինների տարածած տեղեկության՝ տղամարդու դանակահարված դին հայտնաբերվել է Մոսկվայի հարավում։

“Երեքշաբթի՝ ժամը 22։36-ին, “02” հեռախոսահամարին ահազանգ է ստացվել տղամարդու վիրավորվելու մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ստացած վերքերից տղամարդը տեղում մահացել է”,- ասել է  “ՌԻԱ Նովոստի”-ի զրուցակիցը։

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ սպանությունը տեղի է ունեցել շուկաներից մեկում վիճաբանությունից հետո։

Անկախ

Ժիրինովսկին արդեն իր հեռուստաալիքն ունի

o_791464ՌԼԴԿ կուսակուցությունն արդեն իր հեռուստաալիքն ունի.”Կուսակցությունն արտոնագիր է ստացել 2014-ի հունվարի 1-ից ու  “ЛДПР-ТВ”-ն սկսել է հեռարձակումը”,-հայտնել է պատգամավոր Ա.Սվինցովը:

Նա տեղեկացրել է նաև, որ այն անկախ ԶԼՄ է լինելու, որն արտահայտելու է “ՌԼԴԿ կուսակցության  նորմալ դիրքորոշումը”:

“Մենք  գիտենք, որ շատ ԶԼՄ-ներ սխալ են լուսաբանում մեր կուսակցության գործունեությունը, դրա համար էլ որոշեցինք ստեղծել լիարժեք հեռուստատեսություն: Մեկ տարի հեռարձակվում էինք համացանցում “ ЛДПР-ТВ” կայքում , իսկ հունվարի 1-ից դուրս ենք գալիս մալուխային ու արբանյակային փաթեթային ալիքներով”,նշել է պատգամավորը:

Մեր ալիքով կհեռարձակվի բացառապես դրական տեղեկատվություն: Արտոնագրում նշված է, որ “ЛДПР-ТВ” հեռուսատաալիքով կցուցադրվեն մշակութային-լուսավորչական,հասարակական-քաղաքական, մանկական, սպորտային, զվարճալի ծրագրեր, կրոնական թեմայով հաղորդումներ,գեղարվեստական ֆիլմեր ևն:

 

Նոբելյան մրցանակի դափնեկիրները դիմել են Պուտինին հակագեյ օրենքը վերացնելու խնդրանքով

i (1)Նոբելյան 27 դափնեկիրներ բաց նամակ են ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` “ռեպրեսիվ հոմոֆոբ օրենսդրությունը” վերացնելու խնդրանքով:

Ստորագրողների մեջ են գրող Ջոն Կուտեզեն, քիմիկոս Հարոլդ Կրոտոն, գենաբան Պոլ Ներսը ու ուրիշ  հայտնի գիտնականներ:

Դիմումի մտահղացման հեղինակներ Հարոլդ Կրոտոն ու դերասան սըր Իեն Մաքկելանը նշել են, որ Պուտինի օրոք  Ռուսաստանը վերածվում է “գեյերի ճնշման միջազգային կենտրոնի”: Նրանք նշել են, որ հակագեյ օրենքի ընդունումից հետո ԼԳՏԲ ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքեր  ու ինքնասպանություն է եղել:

Կրոտոն ու Մաքկելանը հայտնի են նաև համասեռականների իրավունքների համար ակտիվ պայքարով:

Նշվում է, որ Կրեմլից պաշտոնական արձագանք չի եղել: