Եգիպտոսում կրկին բախումներ են, 4 զոհ, 140 վիրավոր

kahireԵրեկ երեկոյան Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է զոհվել, տուժել է մոտ 140 հոգի: Այս մասին է հայտնել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Սեյիդ Շաֆիքը: Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ բախումները առաջացել են այն բանից հետո,երբ Մուրսիի աջակիցները ցանկացել են երթով հասնել Կահիրեի Թահրիր հրապարակ:
Իսլամիստները, բողոքելով տեղի ունեցած ռազմական հեղաշրջման և զանգվածային ձերբակալությունների դեմ, հոկտեմբերի 6-ին՝ Զինված ուժերի օրվա առիթով նպատակ էին դրել զբաղեցնելու Կահիրեի Թահրիր հրապարակը: Սակայն անվտանգության ուժերն ու իսլամիստների հակառակորդները փակել են ցուցարարների ճանապարհը՝ առաջացնելով բախումներ: Ուժայինները ցուցարարներին ցրելու համար արցուքանբեր գազ և հրազենային զենք են կիրառել:

 

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 2 մետրանոց պատ է կառուցում

siriaԻնչպես հաղորդում է «CNN Türk»-ը՝ Թուրքիան սկսել է թուրք-սիրիական սահմանին պատի կառուցումը, որի միջոցով կանխվելու է սիրիացիների անօրինական մուտքը երկիր: Հայտնի է, որ կառուցվող պատը 2 մետր բարձրություն է ունենալու: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրիքայի տարածքում բնակություն է հաստատել մոտ 300 հազար սիրիացի փախստական: Սրանցից մոտ 181 հազարը բնակվում է թուրքական կառավարության կողմից ստեղծված ճամբարներում, իսկ մոտ 100 հազարին ապաստան է հատկացվել թուրք-սիրիական սահմանային շրջաններում:
Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր մոտ 2 մլն մարդ է լքել երկիրը, որոնց հիմնական մասը բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:

 

Բաշար Ասադը Թայիփ Էրդողանին ֆանատիկ է անվանել

Asad-Erdogan   Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լրագրող Էջե Զերեջանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ սուր քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հասցեին: «Ինչպե՞ս մի մարդ կարող է դառնալ տասնյակ հազարարվոր մարդկանց սպանած ահաբեկիչների աջակիցը: Սա ցույց է տալիս, որ Էրդողանը արդար մեկը չէ: Թուրք ժողովուրդը պետք է իմանա, թե նա ինչպիսի ֆանատիկ է: Մարդը, ղեկավարվելով փակ գաղափարախոսությամբ և ֆանատիզմով, վերածվում է անձնական խնդիրներով ապրող մեկի: Նա դառնում է ամենահասարակ բարոյական արժեքներից զուրկ մեկը: Էրդողանը իրար է խառնել իր անձնական խնդիրներն ու Մուսուլման եղբայրների հետ կապված հարցերը»,-ասել է Ասադը:

Թուրք լրագրող Յըլմազ Օզդիլը իր անհամաձայնությունն է հայտնել Ասադի խոսքերի հետ, նշելով, որ «ոչ ոք չի կարող վիրավորել Թուրքիայի Հանրապետության վարչապետին»: Լրագրողը ընդգծել է, որ Ասադը փորձում է հոգեբանական պատերազմի մեջ մտնել թուրք ժողովրդի հետ:

 

Պուտինն ու Օբաման կքննարկեն Սիրիայի հարցը

putin    Կրեմլի խոսնակ Յուրի Ուչակովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում են հանդիպել հոյկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք Ասյա-Խաղաղօվկյանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի ժամանակ: Ուչակովը նշել է, որ հանդիպելու առաջարկը արվել է Ռուսաստանի կողմից, որն էլ անմիջապես ընդունվել է: Նախատեսվում է, որ երկու նախագահները կքննարկեն սիրիական ճգնաժամի խնդիրը, որի շուրջ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամիս  G 20–ի շրջանակներում:

 

Պաղեստինցի կանանց ու տղամարդկանց թույլատրվել է համացանցում ծանոթություն հաստատել

i (2)Պաղեստինում  որոշում է հրապարկվել, որով թույլատրվում է կանանց ու տղամարդկանց շփվել ու ծանոթություն հաստատել համացանցում` միայն ընտանիք կազմելու նպատակով:

Որոշումը հրապարակել է Պաղեստինյան ազգային ադմինիստրացիայի կրոնական խորհուրդը: Փաստաթղթի համաձայն, կանանց կոչ են անում չհրապարակել սեփական լուսանկարները կամ էլ արտաքինի վերաբերյալ տեքստային նկարագրություն:

Գազայի հատվածում քննադատել են կոլեգաների որոշումը, այն մտավախությամբ, որ համացանցը կործանարար ազդեցություն կարող է ունենալ երիտասարդ կանանց ու տղամարդկանց վրա:

 

 

17 երկիր պատրաստ է ընդունել սիրիացի փախստականներին

siriaՖրանսիական լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության հայտարարությունը, հաղորդում է, որ 17 երկիր, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ավստրալիան, որոշել է օգնություն տրամադրել սիրիացի փախստականներին: Հայտնի է, որ այդ երկրները պատրաստ են ընդունել մոտ 10 հազար սիրիացի փախստականի: Նախատեսվող ծրագրի իրականացումը կսկսվի 2014 թվականից:
Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր մոտ 2 մլն մարդ է լքել երկիրը, որոնց հիմնական մասը բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:

 

 

Փարիզի դատախազների գրասնեյակը հետաքննություն է սկսել Բաշար Ասադի հորեղբոր դեմ

Rifaat al-AssadՓարիզի դատախազների գրասենյակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր դեմ հետաքննություն է սկսել՝ կապված նրա անշարժ գույքի ունեցվածքի հետ, երբ միջազգային դիտորդները վերջինիս մեղադրել են կոռուպցիայի մեջ:

Sherpa and Transparency International-ը այս ամսվա սկզբին բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Ռիֆատ Ասադը մի քանի միլիոն եվրո ունի և այդ գումարը շատ ավելին է, քան նա վաստակում էր Սիրիայի ռազմական հրամանատար կամ երկրի փոխնախագահ եղած տարիներին: Բողոքի մեջ նշված է, որ նա Փարիզի իր մի քանի տասնյակ բնակարանները և շքեղ ամառանոցը ձեռք է բերել Սիրիայի հանրային ֆոնդերը կողոպտելու և իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով:

Դատախազների գրասենյակը նախնական հետաքննությունը սկսել է երկուշաբթի:

2011թ-ին Ռիֆատ Ասադը The Associated Press-ին հայտնել էր, որ ինքը իր ողջ գումարը կորցրել է ֆոնդային բորսայում և ապրում է իր երեխաների առատաձեռնության հաշվին:

 

Բաշար Ասադը պատրաստ է հեռանալ, բայց ոչ հիմա

asadԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, իտալական «RaiNews24» հեռուստաալիքին տված  հարցազրույցում նշել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից, եթե դա կնպաստի երկրում վիճակի բարելավմանը, սակայն այժմ նա պետք է իր տեղում մնա: «Եթե իմ հեռանալը կբարելավի ստեղծված վիճակը, ես պատրաստ եմ դա անել: Սակայն հիմա ես պետք է նախագահ մնամ: Փոթորիկի ժամանակ չի կարելի լքել նավը: Իմ առաքելությունն է այդ նավը բերել նավակայան և չլքել այն»,-ասել է Ասադը:

Բաշար Ասադի խոսքերով՝ 2014 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին որոշումը նա կընդունի ընտրարշավի նախօրեին: «Եթե ես հասկանամ, որ սիրիացի ժողովուդը դա ուզում եմ, ես կանեմ դա, հակառակ դեպքում՝ ոչ»,-նշել է նա:

 

 

Ռուսաստանը կֆինանսավորի քիմիական զենքի ոչնչացումը

Լոնդոնում “երկկենցաղ” ավտոբուս է այրվել

Կիրակի Լոնդոնում, Թեմզա գետի մեջտեղում զբոսանավային ամֆիբիա-ավտոբուսի վրա հրդեհ է բռնկվել: Զբոսաշրջիկները ստիպված ջուրն են թռել:

Նավում հրդեհի պահին 30 մարդ է եղել, այդ թվում` զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Ավստրալիայից, Շվեդիայից:

“Վուտիպ” թայֆունը 2 նավ է խորտակել

Չինաստանում ձկնորսական 2 նավ է խորտակվել 60 ձկնորսներով, “Վուտիպ” թայֆունից` Սիշա աշրիպելագի մոտ (Պարասելսյան կղզիներ): Հաջողվել է փրկել միայն 13 մարդու,47-ը համարվում են անհետ կորած: Տուժածներին որոնելու համար Հայնան կղզիներում ու Գուանդուն գավառներում ուղղաթիռներ ու փրկարարական նավեր են գործի դրվել:

Թայֆունի պատճառով ընդհատվել է կապը նաև մեկ այլ ձկնորսական նավի հետ` անձնակազմի 28 անդամով: Նախօրեին, այս տարվա արդեն 21-րդ թայֆունի պատճառով, ՉԺՀ-ն վտանգի “նարնջագույն” աստիճան է հայտարարել: Չինաստանում գործում է  տարերային աղետներից նախազգուշացման 4 մակարդակի ռեժիմ` ըստ աճման կարգի այն նշվում է կապույտ, դեղին, նարնջագույն ու կարմիր գույներով:.

Իրաքում ահաբեկչության հետևանքով 46 մարդ է զոհվել

Կիրակի օրն Իրաքում խոշոր ահաբեկչություն է իրականացվել: Շիիթական մզկիթի պայթյունի հետևանքով 46 մարդ է զովել,  50-ն էլ վիրավորվել են: Դեպքը կատարվել է Էլ Մուսայիբ քաղաքում, որը Բաղդատից 60 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հոգեհանգստյան աղոթքի ժամանակ շենքում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիչը: Հզոր հարվածից մասամբ քանդվել է  առաստաղը,  ավերակների տակ, ոստիկանության հավաստմամբ, դեռևս մարդիկ կան: Ավելի վաղ պայթյուններ էին եղել Իրբիլ քաղաքում,  Իրաքի քրդական ինքնավար շրջանում: Այն ժամանակ զոհվեց 6 մարդ, 30-ն էլ վնասվածքներ ստացան:

Թբիլիսիի կենտրոնում  ցուցադրաբար այրել են Սահակաշվիլու խրտվիլակը

Թբիլիսիի բնակիչները փողոց են ելել երկրում արդարությունը վերակահաստատելու պահանջով:

Քաղաքի կենտրոնում, խորհրդարանի շենքի առջև  կրակի են տվել Վրաստանի նախագահ Սահակաշվիլու ու  “Միացյալ ազգային շաժում”կուսակցությունից նրա զինակիցների խրտվիլակները:

Բողոքի ակցիային հրավիրվել էին խորհրդարանի նախագահը, արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը, սակայն նարանցից ոչ մեկը ներկա չի եղել:

Վաճառվում է միայն ժամկետանց մթերք

Բոստոնի սուպերմարկետում մյուս տարվա սկզբից պատրաստվում են վաճառել միայն ժամկետանց մթերք: Փորձի  մտահղացման հեղինակ գործարար Դուգ Ռաուհը կարծում է, որ առնվազն նման 5 մթերք կա, որոնք անվտանգ են անգամ ժամկետանց վիճակում: Խոսքը եգիպտացորենի չիփսի, ձվի, յոգուրտի, կաթի ու շոկոլադի մասին է:

Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում սննդամթերքի 40%-ը դեն է նետվում է միայն ժամկետանցության պատճառով: Ընդ որում , ինչպես փորձագետներն են ասում, որոշ դեպքերում մթերքի փաթեթավորման վրա նշված ամսաթիվը չի նշանակում, որ դրանից հետո մթերքը վտանգավոր է առողջության համար, այլ նշանակում է, որ այդ մթերքի համը կվատա սովորականից: Դրա մասին է խոսվում ամերիկյան ոչ կառավարական “Բնական պաշարների պաշտպանության խորհուրդ” կազամակերպության զեկույցում:

“Բորբոսը հանում եմ և ուտում”

Զեկույցի հեղինակ Դանա Գունդերսի խոսքով, մենք դժվար թե թունավորվենք մեկ ամսվա վաղեմություն ունեցող  եգիպտացորենի չիփսն ուտելով: Սակայն, դրա “տարիքի” մասին կարելի է գլխի ընկնել համից: Իսկ եթե դրան մի քիչ կարագ ավելացվի ու տոստերի մեջ տաքացվի, ապա այն կրկին խրթխրթան կդառնա: Նրա խոսքով, յոգուրտը  պիտանի կլինի, եթե պահպանվի սառնարանում: Ինքն օրինակ` պարզապես հեռացնում է յոգուրտի վրա առաջացած բորբոսաշերտը.”Ես ուտում եմ  պահպանման ժամկետը լրացած մի քանի ամսվա յոգուրտ ու` ոչինչ, ոչ մի խնդիր”,ասում է փորձագետը: Շոկոլադը նույնպես կարող է շատ երկար պահպանվել, սակայն վրան սպիտակ շերտ է գոյանում, որն անվանում են “ծաղկել”: Դա հիմնականում կատարվում է այն ժամանակ, երբ այն բաց է մնում: Դանա Գունդերսի խոսքով դա ոչ թե բորբոս է, այլ` բյուրեղացած ճարպ, որը բացարձակ անվնաս է:

Ժամանակից շուտ է ձուն  նետվում: Մինեսոթայի համալսարանի Սննդի անվտանգության տեխնոլոգիայի պրոֆեսոր Լաբուզան ասում է, որ ձուն կարելի է պահպանել 3-5  շաբաթ`- 50 աստիճանի պայմաններում : Հնացած կաթի համն ու հոտն է փոխվում, սակայն դա չի նշանակում, որ այն վտանգ է ներկայացնում առողջության համար: Պարզապես պետք է կաթը բաց բերանով չթողնել, որ դրանում մանրէներ հայտնվեն, պետք է լցնել շշի մեջ  ու  դնել սառնարանը  ու պահել -20 աստիճանի պայմաններում,այդ դեպքում համային որակները շատ ավելի լավը կլինեն:

Ռուսաստանը կֆինանսավորի քիմիական զենքի ոչնչացումը

i (2)Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել սիրիական քիմիական զենքի պաշարների ոչնչացումը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:

“Կատարողական խորհրդի (Քիմիական զենքն արգելող կազմակերպություն)որոշման մեջ կազմակերպության գլխավոր տնօրենի հրահանգն է ողջ օպերացիայի ֆինանսական կողմի  վերաբերյալ: Դա նոր ծանրաբեռնվածություն է Քիմիական զենքն արգելող կազմակերպության համար և, իհարկե, գումար է հարկավոր. բյուջեի մեջ դրանք հաշվառված չեն, ամեն ինչ սրընթաց զարգացավ: Որոշման մեջ նաև  նախնական փուլում կամավորական  վճարներ կատարելու կոչ է պետություններին”:

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը պետք է մասնակցի տեսչական գործունեությանը և այլ միջազգային հանդիպումների, որոնք առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ԱԳ նախարարի կարծիքով, քիմիական զենքի ոչնչացմանը կմասնակցեն  ԱՄՆ շարժական սարքավորումներ ու մի շարք այլ երկրներ, քանի որ Սիրիայում նման հզորություններ չկան: Բացի այդ, հնարավոր է, որ թունավոր նյութերի մի մասն ուղարկվի արտասահման:

Իսրայելը ցրել է Գազայի գոտում կազմակերպված ցույցը

PALESTINIAN-ISRAEL-GAZA-CONFLICTԻսրայելցի զինվորականը հայտնում է, որ իրենք ցրել են Գազայի գոտու հյուսիսային սահմանային հատվածում դեպի Իսրայելի սահման շարժվող պաղեստինցիների ցույցը:

Հայտարարության մեջ ասվում է, որ զինվորները արցունքաբեր գազ են օգտագործել անմիջական սահմանային գոտի մտած 300 մարդուց բաղկացած ամբողը ցրելու նպատակով:

Գազայից 2005թ-ին նահանջած Իսրայելը՝ Համասի ղեկավարման տակ գտնվող տարածքը թշնամական է համարում: Ի պատասխան վերջին տարիներին զինյալների իրականացրած հրթիռային հարձակումներին՝ այն երկու մեծ ռազմական գործողություն է իրականացրել այդտեղ: Սահմանային շրջանում հիմնականում հանգիստ է եղել մինչ անցած տարվա նոյեմբերին Իսրայելի զինյալների իրականացրած հարձակումը:

Ուրբաթ օրվա ցույցը կազմակերպվել էր իսրայելական օկուպացիայի դեմ պաղեստինյան երկրորդ ապստամբության 13-րդ տարեդարձի կապակցությամբ:

Երուսաղեմում և Արևմտյան ափին ևս փոքր ցույցեր են կազամկերպվել:

 

Այսօր ՄԱԿ-ը որոշում կկայացնի Սիրիայում քիմիական զենքի հարցով

siria   ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկություն կանցկացնի որոշելու համար Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության վրա: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում քիմիական զենքի հարցով նախարարական մակարդակով քվեարկություն կանցկացնի ուրբաթ օրը ժամը 20:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել էր, որ վերոնշյալ քվեարկությունը կանցկացվի միայն այն բանից հետո, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության կատարողական խորհուրդը կընդունի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին զեկույց: Վերջինս ընդունվեց է երեկ կեսգիշերին Հագայում:

Սիրիան վախենում է.ԱՄՆ-ը կներխուժի անգամ քիմիական զենքը ոչնչացնելուց հետո էլ

i (4)Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի կարող  ապահով լինել, որ ԱՄՆ-ը քիմիական զենքի ոչնչացումից հետո անգամ Սիրիա  չի ներխուժի:

Ասադը հավատացնում է, որ երկրում քիմիական զենք կիրառվել է ընդդիմադիրների կողմից, քանի որ գրոհայինների մոտ հայտնաբերել են քիմիական նյութով պատիճներ այն լաբորատորիայից, որտեղ թունավորող նյութերի մշակմամբ են զբաղվում:

Ինչպես Ասադն է ասում,  դրա ապացույցները փոխանցվել են ռուսական կողմին: Նա համոզված է, որ ընդդիմությունը ՄԱԿ-ի հետաքննության նպատակով Դամասկոս են մեկնած տեսուչների աշխատանքին կխոչընդոտի:

Պաղեստինցին կախել է իր փողերը կերած մկանը

o_828627ցանցում մեծ աղմուկ է բարձրացրել մահճակալից  թաթերով կախած մկան լուսանկարը: Հաղորդում են, որ Պաղեստինի մի բնակիչ գժվել է, երբ մուկը կերել է նրա մեկ ամսվա աշխատավարձը`170դոլար և որոշել է պատժել կենդանուն, հաղորդում է Huffington Post-ը:

Պաղեստինցին իր փողերը պահում էր պահարանի մեջ և մի օր առավոտյան հայտնաբերել է, որ  մուկը թղթադրամները այնպես է կրծել, որ դրանք արդեն պիտանի չէին: Կատաղած տղամարդը կապել է մկանը մահճակալից և լուսանկարները գցել իր Facebook-ում, հաղորդում է ավստրալիական News.com պորտալը:

Ցանցի օգտատերերը դեպքին զզվանքով են վերեբերել: Շատերը մեղադրել են տղամարդուն կենդանիների հետ դաժան վերաբերելու համար, մյուսները գրել են, որ այդ ձևով կրծողների խնդիրները չեն լուծվում: սակայն լրագրողների մեծ մասը գտնում է, որ այդ ամենը սարքած է:

 

 

Սիրիայում իսպանացի լրագրողը գերի է ընկել

siriaՍիրիական ապստամբները գերի են վերցրել կատալոնական «Periodica» թերթի թղթակից Մարկ Մարգինեդասին: Ենթադրվում է, որ 46-ամյա լրագրողին առևանգել են սեպտեմբերի 4-ին Համա քաղաքի մերձակայքում: Այդ օրը լրագրողը վերջին անգամ է կապ հաստատել խմբագրության հետ: Մարգինեդասը, որը բազմիցս լուսաբանել է ռազմական հակամարտությունները աշխարհի տարբեր վայրերում, թուրք-սիրիական սահմանը անցել էր սեպտեմբերի 1-ին ՝ ընդդիմադիր խմբավորումներից մեկի ուղեկցությամբ: Նա մտադիր էր լուսաբանելու Սիրիայի նկատմամբ հնարավոր միջազգային հարձակումը:

Ւնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ սիրիական ընդդիմադիր խմբավորումներից ոչ մեկը առայժմ չի ստանձնել լրագրողի առևանգման պատասխանատվությունը: «Periodica» թերթը գրում է, որ ծայրահեղ իսլամական խմբավորումները համացանցում կոչ են արել «առևանգել արտասահմանցի լրագրողներին»:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում

515. Independence day ceremony in Lebanon 23.09.2013Սեպտեմբերի  20-ին  Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին:

Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում  ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 22 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանը անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին եւ հատուկ  ընդգծեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2012թ. նոյեմբերին Լիբանան կատարած պաշտոնական այցի քաղաքական կարեւորությունը: Նա համոզմունք հայտնեց, որ վերջերս MEA ավիաընկերության կողմից Բեյրութ-Երեւան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության եւ գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Դեսպանը բարձր գնահատեց լիբանանահայ համայնքի բազմաբովանդակ ազգանվեր  գործունեությունը, որը, պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, միեւնույն ժամանակ իր ուրույն դերակատարությամբ հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը եւ Լիբանանը, միացնող ամուր եւ հուսալի կամուրջ:

Ավարտելով ողջույնի խոսքը` դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի բոլոր կառույցներին եւ անհատներին սերտ համագործակցության համար, խաղաղություն եւ բարգավաճում մաղթեց Լիբանանի բարեկամ ժողովրդին:

Ընդունելությանը ներկա էին նախարարներ եւ պատգամավորներ, դեսպաններ, հարանվանությունների, պետական կառույցների եւ լիբանանահայ համայնքի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Լիբանանի նախագահին, ազգային ժողովի նախագահին եւ վարչապետի պաշտոնակատարին ներկայացնում էր երեկոյի գլխավոր հյուր, պատգամավոր Հակոբ Բագրատունին:

 

Եգիպտոսի Նախագահի շնորհավորանքը ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ

511. Chamberlain of the presidency  21.09.2013Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կահիրեում ՀՀ դեսպանություն է այցելել ԵԱՀ անցումային շրջանի Նախագահ Ադլի Մանսուրի անձնական ներկայացուցիչ Ահմադ Մենիսին, ով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին է փոխանցել երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները եւ բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:

Սիրիայում յուրաքանչյուրը 100 տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցած թունիսցի սեքսուալ ջիհադիստները, ապստամբներից հղիացած, վերադարձել են տուն

Tunisian women-Syria -offer themselves- Islamist opposition fighters1Իսլամիստ զինյալներին իրենց առաջարկելու նպատակով Սիրիա գնացած թունիսցի կանայք ապստամբներից հղիացած վերադարձել են իրենց երկիր:

Թունիսի կառավարության նախարարներից մեկը այս շաբաթ պառլամենտի անդամներին տեղեկացրել է, որ սեքսուալ ջիհադ կատարող կանայք՝ նախքան հղի վիճակում Թունիս վերադառնալը, սեռական հարաբերություններ են ունեցել 20, 30, 100 տղամարդու հետ:

Ներքին գործերի նախարար Լոտֆի բեն Ջեդուն պառլամենտին այդ մասին տեղեկացրել է հինգշաբթի, սակայն հղի կանանց թվաքանակը չի հայտնել:

Սեքսուալ ջիհադը, որը թույլատրում է բազմաթիվ զուգընկերների հետ արտաամուսնական հարաբերություններ ունենալ, որոշ սունի մահմեդական սալաֆիստներ համարում են սրբազան պատերազմի օրինական ձև:

Նախարարը չի տեղեկացրել նաև, թե քանի թունիսցի կին է Սիրիա մեկնել այդ նպատակով՝ չնայած մամուլում տարածվել էր, որ հարյուրավոր կանայք են այդ քայլին դիմել:

Բեն Ջեդուն հայտնել է, որ ինչ ինքը մարտին դարձել է նախարար, վեց հազար երիտասարդի արգելել են այդ նպատակով դուրս գալ երկրից:

Նախկինում նա նշել էր, որ սահմանային վերահսկումը խստացվել է երիտասարդ թունիսցիներին Սիրիա մեկնել թույլ չտալու համար:

Այս տարվա սկզբին թունիսցի աղջիկների խումբ էր մեկնել ապստամբենրի իշխանության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի շրջաններ՝ ընդդիմության զինյալներին իրենց առաջարկելու համար:

Նրանց այս քայլը Թունիսում մտահոգության տեղիք էր տվել կրոնական կանոնների կամ ֆատվաների նկատմամբ, որոնք, համացանցում շրջանառվելով, մահմեդական կանանց կոչ են անում սեքսի միջոցով ջիհադ իրականացնել:

Թունիսի կրոնական հարցերով նախարարը այդ ժամանակ, դիմելով կանանց, այդ քարոզչության ազդեցության տակ չընկնելու կոչ է արել:

Կրոնական հարցերով նախարար Նուրեդին ալ-Խադիմին, մերժելով սեքսուալ ջիհադի ֆատվաները, Թունիսի ժողովրդին և պետական կառույցներին դրանց չարձագանքելու կոչ էր արել:

Սիրիայի քիմիական զենքի դեմ պայքարը խաղ չէ

kerry     Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին առաջիկա շաբաթ նախատեսվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաժողովից առաջ խոսել է սիրիական հարցի մասին: Քերին նշել է, որ միջազգային ողջ հանրությունը ուշադրությամբ հետևում է, թե Սիրիայում ինչպես է հաջողությամբ իրականացվելու քիմիական զենքի ոչնչացումը: Պետքարտուղարը ընդգծելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է քիմիական զենքի կիառման փաստը, նշել է. «Մենք ժամանակ չունենք, որպեսզի որոշենք, թե ով է մեզանից ճիշտ: Սիրիայի քիմիական զենքի դեմ  պայքարը խաղ չէ:    Սա ծայրաստիճան կարևոր խնդիր է»:

Ջոն Քերին հայտարարել է, որ իրենք վստահ են, որ Սիրիայում քիմիական հարձակման հետևում կանգնած է Ասադի վարչակարգը, ինչը ապացուցվեց ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցով: «Միջազգային հանրությունը պետք է ոտքի կանգնի և քայլեր ձեռնարկի քիմիական զենքի ոչնչացման համար, քանի որ սա կյանքի ու մահվան հարց է»,-ասել է Քերին:

Բաշար Ասադը զինադադար է ուզում

asad Սիրիայի փոխվարչապետ Քադիր Ջեմիլը, խոսելով անգլիական «Guardian» թերթի հետ, նշել է, որ նախագահ Բաշար Ասադի կառավարությունը Ժնևի երկրորդ կոնֆերանսի ժամանակ զինադադար է առաջարկելու: Ջեմիլը ասել է, որ ոչ Դամասկոսը, ոչ էլ ընդդիմությունը 2,5 տարի տևող ներքաղաքական պատերազմը հաղթելու ուժ չունեն:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  փոխվարչապետը խոսել է նաև Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի պատրաստած զեկույցի մասին: Ջեմիլը նշել է, որ զեկույցը միանգամայն անկողմնակալ է:

Գերմանիան 2,7 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար

Mideast-Syria_HoroԳերմանիան 2,7 միլիոն դոլար կտրամադրի քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Սիրիայի ռազմապահեստների ոչնչացման հարցում օգնելու համար:

Անցած շաբաթ օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի քիմիական զենքի հարկադիր գրանցման և մինչև 2014թ-ի կեսերը այդ պաշարները երկրի տարածքից հանելու կամ ոչնչացնելու կոչ էր արվում: Գործընթացը կվերահսկի Նիդեռլանդների Հաագա քաղաքում գտնվող քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն տեխնիկական կամ ֆինանսական  աջակցություն էր առաջարկել զենքը վերացնելու համար: Հինգշաբթի նա տեղեկացրել է, որ Բեռլինը որոշել է ֆինանսական միջոցներ տրամադրել քիմիական զենքի վերահսկման մարմնին այդ խնդիրը լուծելու համար: