Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ՄԱԿ-ին խնդրում են ճանաչել իրենց անկախությունը

m_945641Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների կողմից ապրիլին ստեղծված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն իրենք իրենց սուվերեն պետություններ են հռչակել տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով, հաղորդում է vesti.ru-ն:

Անկախության օգտին է քվեարկել ընտրատեղամաս ներկայացածների գերազանցող մեծամասնությունը: Հիմա Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարները մտադիր են զբաղվել իշխանական մարմինների ձևավորմամբ ու սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ, մասնավորապես` թոշակների ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարմամբ: Սակայն, առաջնահերթ անհրաժեշտ է դադարեցնել բախումները տարածաշրջանի տարածքում: Մարզում փաստացի քաղաքացիական կռիվ է, կարծում է ԴԺՀ-ի համանախագահ Դենիս Պուշիլին: Նրա կարծիքով, զինվորները կամ պետք է անցնեն հանրապետության կողմը, կամ էլ լքեն Դոնբասը: Նա հայտնել է նաև, որ ԴԺՀ-ի իշխանությունները մտադիր են դիմել ՄԱԿ-ին` հանրապետությունը ճանաչելու խնդրանքով: Սակայն, դրական պատասխանի հույս այնքան էլ չունեն, Արևմուտքի` հանրաքվեի վերաբերյալ միանշամակ բացասական վերաբերմունքի պատճառով:

Լուգանսկում անկախության համար քվեարկածների թիվն ավելի  շատ է եղել, քան Դոնբասում.քվեարկության եկածների 96,2 %-ը պաշտպանել է պետական սուվերենության որոշումը: Լուգանսկի ղեկավարությունը նույնպես մտադիր է դիմել ՄԱԿ-ին`  հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով: Բացի այդ, Լուգանսկի մարզային խորհուրդը Կիևից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերն ու  պաշտոններում վերականգնել շրջանային ադմինիստրացիայի պաշտոնյաներին` որոնց ազատել են քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, պահանջել են անհապաղ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, որոնք կապահովեն դաշնայնացման գործընթացը:

Անկախ

Տոկիոյի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել

japԱյսօր Ճապոնիայի մայրաքաղաքի մատույցներում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է  տեղի ունեցել, որի օջախը Տիբա պրեֆեկտուրայից դեպի հյուսիս, 80 կմ խորության վրա է եղել: Երկրաշարժը բազմահարկ շենքերի ճոճման պատճառ է դարձել: Ցունամիի վտանգի, ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

Մեկ շաբաթ առաջ, մայիսի 5-ին  նույնպես ուժեղ ցնցումներ են եղել Տոկիոյում. Տուժել է 17 մարդ:

Անկախ

Չինաստանում պատի փլուզման հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել երեք մարդ

Չինաստան,փլուզումՉինաստանում պատը փլվել է տան վրա՝ մահացել է 18 և վիրավորվել երեք մարդ:

Ցինդաո քաղաքի վերամշակման գործարանի աշխատակիցները հորդառատ անձրևից պատսպարվել էին մոտակա տանը:

Սակայն փոթորիկը այնքան ուժեղ է եղել, որ տան շրջակայքը լցրել է ջրով, ինչի հետևանքով մոտակա հենապատը փլուզվել է տան վրա:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ պատահարի ժամանակ տանը 40 մարդ է գտնվել:

 

Իշխանությունները պարզում են փլուզման պատճառները:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Չինաստանի արևելյան ափի և հարավային շրջաններում հորդառատ անձրևներ են տեղում:

 Անկախ

Նիգերիացի առևանգված աղջիկները մահմեդականություն են ընդունել

նիգերիացի աղջիկներԵրկուշաբթի օրը Բոկո հարամ խմբավորումը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում են մահմեդական գլխակապեր կրող առևանգված նիգերիացի աղջիկները, իսկ ահաբեկչական խմբավորման առաջնորդը հայտարարում է, որ նրանք մահմեդականություն են ընդունել:

Շուրջ 100 աղջիկներին ցուցադրող ֆրանսիական Agence France-Presse լրատվական գործակալության հրապարակած հոլովակը նկարահանվել է անհայտ անտառային վայրում:

27 րոպե տևող հոլովակում ահաբեկչական խմբավորման առաջնորդը նշում է, որ ինքը ցանկանում է դպրոցական աղջիկներին փոխանակել Բոկո հարամի բանտարկյալների հետ:

Հոլովակում աղջիկները սև և մոխրագույն հիջաբներով բարձրաձայն կրկնում են Ղուրանի տողերը:

Սա անցած ամիս առևանգված աղջիկների առաջին ցուցադրումն է: Անցած ամիս իսլամիստ զինյալները Նիգերիայի Չիբոկ քաղաքի դպրոցից առևանգել էին 300 աղջիկների:

 Անկախ

Լուգասկում տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են

1141-390x290Լուգանսկի մարզում տարածաշրջանի ինքնուրույնության օգտին է քվեարկել  բնակիչների 96,2%-ը:  Մամլո  կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Նիկիտինի տվյալներով, Լուգանսկի մարզում 1 298 084 մարդ է պաշտպանել տարածաշրջանի պետական ինքնուրույնության ակտը: Այդ հարցին բացասական պատասխան է տվել միայն քվեարկողների 3,2%-ը: Մարզի տարածքում 32 ընտրական հանձնաժողով է աշխատել: Ինչպես հանրաքվեի անցկացման  ԿԸՀ-ի նախագահն է նշել, մասնակիցներից շատերը «պարտիզանական պայմաններում են աշխատել»: Մասնակցությունը կազմել է 75%:

Դոնեցկի մարզի անկախության համար քվեարկել է նախնական տվյալներով,  քվեարկողների  89,07% -ը:

Կիևի իշխանությունները Դոնեցկի ու Լուգանսկի ընտրությունները ֆարս են անվանել: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը հայտարարել է, որ դրանք իրավական հետևանքներ չեն ունենա: Ընդ որում, նա նշել է, որ հանրաքվեն կազմակերպողները  քրեական պատասխանատվության կենթարկվեն:

 

 

ԿԺԴՀ-ը պետք է դադարի գոյություն ունենալ. Կորեայի հանրապետություն

կորեաներԿորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը  պետք է մոտ ապագայում դադարեցնի իր գոյությունը: Նման կարծիք է հայտնել Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Կիմ Մին-Սուկը,հայտնում է Associated Press-ը:

Բացի այդ, նա հայտնել է, որ ԿԺԴՀ իսկական հանրապետություն չէ, իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և գոյություն ունի միայն մեկ մարդու համար` Կիմ Չեն Ինի:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցները արել են մի քանի կոպիտ հայտարարություններ  Հարավային Կորեայի վերաբերյալ: Այսպես,  Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Խեին անվանել են «ծեր մարմնավաճառ», իսկ ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբամային` «կապիկ»: Հյուսիսկորեացիներին զայրացրել էր այն փաստը, որ հարևան երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել էր Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին:

ԿԺԴՀ հայտարարությունները առաջացրեցին միջազգային հանրության վրդովմունքը: Հարավային Կորեայի ներկայացուցիչները դրանք անվանեցին «անբարոյական և անթույլատրելի», իսկ ԱՄՆ Պետդեպարտամեննտը համարեց դրանք պարզապես «զզվելի»:

Անկախ

Թաիլանդում մեկ օրում ավելի քան 30 հարձակում ու ահաբեկչություն է կատարվել

1139-390x290Թաիլանդի հարավում մայիսի 12-ին ավելի քան 30 պայթյուն, հրկիզում ու հրաձգություն է կատարվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ կին, 10 մարդ էլ վիրավորվել է, հաղորդում է  today.kz-ը:

Ոստիկանության տվյալներով, պայթյունները միաժամանակ են տեղի ունեցել  տարբեր վայրերում:

«Մենք կարծում ենք, որ դա մահմեդական զինյալների ձեռքի գործն է, որոնք այդպիսով հույս ունեն մարդկանանց հարկադրաբար իրենց շարքերն անցկացնել»,-ասել է   Թաիլանդի Ազգային ավտանգության խորհրդի ղեկավար Պարադորն Պատանաթաբուրը:

Թաիլանդի բնակչության մեծամասնությունը բուդդայականություն է դավանում, սակայն հարավային մի շարք նահանգներում, օրինակ` Պատանիում, Յալայում, քաղաքացիների մեծամասնությունը մահմեդականներ են: Այդ տարածաշրջանում գործում են անջատողական խմբավորումներ, որոնց անդամները փորձում են ինքնավարության հասնել:

Ռուս ուղղափառ եկեղեցին անհանգստացած է Կոնչիտա Վուրսթի հաղթանակով

кончита-390x290

Ռուսաստանում ուղղափառ եկեղեցին իր անհանգստությունն է հայտնել «Եվրատեսիլ-2014»-ի արդյունքների կապակցությամբ:

Սինոդի տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան Կոնչիտա Վուրսթի հաղթանակն անվանել է նոր կուլտուրայի նորմեր հաստատելու փորձ: Նրա խոսքով, մշակութային ճանաչումը «շատ ավելի վտանգավոր է իրավականից, քանի որ հաճախ նախորդում է իրավականին.իրավունքը   ֆիքսում է կամ էլ կոչված է ֆիքսելու հասարակության արժեքային կողմնորոշումները»:

Սինոդալ տեղեկատվական բաժնի ղեկավարը  պարզաբանել է` փոփոխությունները բացահայտ են ոչ միայն ավանդական կրոնական դիրքերից:

Անկախ

Լիտվայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող չի եղել

o_929593Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 25-ին:

Նախնական տվյալների համաձայն, առաջին փուլում գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հավաքել է ձայների 45.83 տոկոսը: Դա բավարար  չէ հաղթանակի համար:

Երկրորդ փուլում նրա հակառակորդներն են լինելու Զիգմանտաս Բալչիտիսը կամ էլ Արտուրաս Պաուլաուսկասը, .նրանք մոտավորապես հավասար քանակությամբ ձայներ ունեն` համապատասխանաբար` 13.70 % և 12.12%:

 

Լուգանսկի մարզի կարագավիճակի վերաբերյալ հանրաքվեն կայացած է հայտարարվել

o_945447

Լուգանսկի ժողովրդական  հռչակված հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարզի կարավիճակի վերաբերյալ հանրաքվեն կայացած է հայտարարել: ԿԸՀ-ի նախագահ Ալեքսանդր Մալիխինի տվյալներով, ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 81 %:

Սպասվում է, որ մայիսի 12-ին առավոտյան արդեն կհայտարարվեն քվեարկության արդյունքները: Քվեարկության հարցերով մամլո կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ հանրաքվեի ընթացքում մարզի որոշ շրջաններում խնդիրներ են առաջացել.ուկրաինական բանակը խանգարել է կամարտահայտման անցկացմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լուգանսկի մարզում 1,6 մլն ընտրողներ պետք է պատասխանեին` «Պաշտպանում եք Լուգանսկի ժողովրդական հանրապետության պետական ինքնուրույնության ակտը» հարցին:

Անկախ

Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատար է Դալյա Գրիբաուսկայտեն

o_929593

Մայիսի 11-ին կայացած Լիտվայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 25%-ի մշակման արդյունքերով առաջատար է Դալյա Գրիբաուսկայտեն` 43,97 %-ով:

Գլխավոր ընտրական հանձնաժողովի նախագահ Զենոնաս Վայագուսկասը հայտնել է, որ «Ակնհայտ է գործող նախագահին աջակցության միտումը»: Ներկայում հաշվարկված են 2004 ընտրատարածքներից 1485-ի քվեաթերթիկները, իսկ խոշոր քաղաքներում շարունակվում է  դրանց հաշվարկը:

Եթե նա ստանա ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին, ապա առաջին փուլից հետո  պետության ընտրված ղեկավար կհայտարարվի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հակառակ պարագայում, վերջնական որոշում Լիտվայի քաղաքացիները պետք է կայացնեն քվեարկության երկրորդ փուլում, որը պլանավորված է մայիսի 25-ին:

Նրա մրցակիցները` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բալչիտիս Զիգմանտասը հավաքել է 15,26, իսկ Աշխատանքային կուսակցության թեկնածու Արտուրաս Պաուլաուսկասը` 14,27 %, իսկ մյուս թեկնածուներին պաշտպանել է ընտրողների 4-9%-ը:

Լիտվայի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկության արդյունքում, 5 տարի ժամկետով` համընդհանուր, հավասար ու ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա:

Անկախ

Օրացույցի այս օրը

41-Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է Բուժքրոջ միջազգային օրը:  1974-ի հունվարին  պաշտոնապես, 141 երկրներից գթասրտության քույրերի  արհմիութենական հասարակական կազմակերպության`  Բուժքույրերի միջազգային խորհրդին միավորվելու պահից սկսած, ամեն տարի նշվում է  Բուժքրոջ մասնագիտական տոնը:

-Էկոլոգիական դաստիարակության օր

3114Մայիսի 12-ը նախկին ԱՊՀ երկների համար Էկոլոգիական կրթության օր է, որի նպատակն էկոլոգիական գիտելիքների այժմեականությունն է մարդկության գործունեության բոլոր ոլորտներում.այն հաստատվել է 1991

Էկոլոգիական դաստիարակությունը թույլ է տալիս բնության նկատամամբ արատավոր սովորությունները վերացնել ո հասկանալ դրանց հետևանքները: Էկոլոգիական դաստիարակության  նպատակն էկոոգիական մշակույթ ձևավորելն է:

Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել առևանգված նիգերիացի աղջիկներին

Միշել Օբամա        ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել առևանգված նիգերիացի աղջիկներին՝ այն անվանելով սարսափելի հանցագործություն: «Ես և Բարակը այդ աղջիկների մեջ տեսնում ենք մեր դուստրերին: Մենք տեսնում ենք նրանց հույսերը, երազանքները և կարող ենք միայն երևակայել, թե հիմա ինչ տառապանք են կրում նրանց ծնողները»,-ասել է Միշել Օբաման: Վերջինիս խոսքերով՝ Նիգերիայում տեղի ունեցածը միակ դեպքը չէ, նման բաներ տեղի են ունենում ամեն օր:

Աշխարհում 65 մլն աղջիկ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Միշել Օբաման կոչ է արել բոլորին աղոթել առևանգված երեխաների համար, որպեսզի նրանք անվնաս հետ վերադառնան տուն: Բացի այդ, Միշելը միացել է համացանցային ակցիային, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել աղջիկներին: Նա հրապարակել է իր լուսանկարը՝ «Վերադարձրե՛ք մեր աղջիկներին» գրությամբ ցուցանակով:

 Անկախ

Դուբայում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է զոհվել

дтп1-390x290 (1)Միացյալ Արաբական Էմիրություններում ՃՏՊ է եղել.զոհվել է 13 մարդ, 16-ը տուժել են:

Ինչպես ճշգրտվում է  հաղորդագրության մեջ, Դուբայում առավոտ վաղ Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից աշխատողներով ավտոբուսը լրիվ թափով մխրճվել է ճամփեզրին կանգնած բեռնատարին: Տուժածներին տեղափոխել են “Ալ-Ռաշիդ” ու “Ալ-Բաշար” հիվանդանոցներ:

Վթարի վայր են մեկնել Դուբայի ոստիկանության ու էմիրաթների  վթարային ծառայությունները: Իրավապահ մարմինները սկսել են կատարվածի հանգամանքների հետաքննությունը:

Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 40 մարդ

Պակիստան, երկրաշարժՈւրբաթ օրը Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 40 մարդ:

4,3-4,6 մագնիտուդով երեք երկրաշարժերը գրանցվել են Նավաբշահ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ավելի քան 1 միլիոն մարդ է բնակվում:

Ցնցումները վնասել են տները, անջատվել է էլեկտրականությունը:

Տեղական կառավարության տվյալներով՝ շրջանի դպրոցները փակ են լինելու:

 Անկախ

Մարիուպոլում Հաղթանակի օրը սգո օր է հայտարարվել

o_945154Մարիուպոլի քախորհուրդը մայիսի 10-ը  2014-ի մայիսի 9-ի ողբերգական իրադարձությունների զոհերի կապակցությամբ սգո օր է հայտարարել: Նախօրեին, Հաղթանակի օրը միտինգի մասնակիցների ուղղությամբ գնդացիրներից կրակ է բացվել ու գործի է դրվել ծանր տեխնիկան: Ուժայինները գրոհել են քաղաքային բաժանմունքի վրա, որի աշխատակիցները հրաժարվել են կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ:

Մայիսի 9-ին, ողջ օրը, չեն դադարել բախումները, այրվել է քաղխորհրդի շենքը: Հրդեհը սկսվել է շենքի վերին հարկերից: Զոհերի ու տուժածների մասին տվյալները տարբեր են` կախված աղբյուրից: Ավակովը հայտնում է 20 զոհի ու 4 գերված աշխարհազորայինի, մեկ սպանվածի  մասին:

Անկախ

Իրանը պահանջում է ազատ արձակել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին

Իրան-ՆիգերիաԻրանի կանանց, ընտանիքի գործերի փոխնախարար Շահինդուխտ Մոլավերդին ասել է, որ Նիգերիայում «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կատարած վերջին քայլը հակասում է իսլամին:

«Իրանը պահանջում է անհապաղ ազատ արձակել աշակերուհիներին: Ո՞վ է նրանց թույլ տվել ներկայանալ որպես Ալլահի ներկայացուցիչներ: Նման իրավիճակում չի կարելի լռել:  Հարկավոր է միավորվեն աշխարհի մտավորականներն ու ազատախոհները և պայքարեն  նման դավադիր քայլերի դեմ:

«Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 236 աշակերտուհիներին գտնելու համար Նիգերիայի բանակը շուրջօրյա որոնողական աշխատանքներ է իրականացնում:

Նիգերիայի բանակի մամուլի խոսնակ Քրիս Օլոքոլադն Աբուջաջայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Նիգերիայի բանակն առևանգված աղջիկներին որոնում է այդ երկրի հյուսիսում՝ Նիգերի, Չադի ու Քամերոնի հետ սահմանների երկայնքով:

Նա ավելացրել է, որ այդ երկրի ավիացիայի բաժինն ավելի քան 250 թռիչք է իրականացրել այն տարածքներում, որտեղ ենթադրվում է, որ կարող են լինել առևանգված աղջիկները:

Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ին Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգի Գոմբորու քաղաքի դպրոցներից մեկից «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորումն առևանգել էր 276 աշակերտուհու: Նրանցից միայն 53 են կարողացել փախչել: 223 աշակերտուհի մինչ օրս գերի է պահվում: Առևանգիչները պահանջում են, որ դպրոցները հրաժարվեն կրթության արևմտյան մոդելից, իսկ աղջիկներն առհասարակ թողնեն ուսումը և ամուսնանան:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը:

Անկախ

Ամերիկյան Կոլորադո նահանգում նավթով 6 ցիստեռ է դուրս եկել երկաթգծից

trՎառելիքի արտահոսքը կատարվել է երկաթուղային արտակարգ պատահարի հետևանքով, Դենվերից 70 կմ հեռավորության վրա, ուրբաթ օրը: Անբնակ տեղանքում նավթով բեռնված 6  ցիստեռն է դուրս եկել գծերից: Մի տարայից վառելիքի արտահոսք է եղել:

Նախնական տվյալներով, ստորգետնյա և վերգետնյա ջրերի աղտոտման վտանգ չկա:  Հեղված նավթի ծավալի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Վթարի վայր են բերել վակուումային պոմպով ավտոցիստեռն, որի օգնությամբ  թափված նավթը պետք է հավաքեն:

Անկախ

Հարավային Սուդանի ղեկավարը հաշետցման պայմանագիր է կնքել ապստամբների առաջնորդի հետ

o_621212Հարավային Սուդանի նախագահ  Սալվա Կիիրն ու երկրի նախկին նախագահ, ապստամբների ներկայիս առաջնորդ Ռիեկ Մաշարը հաշտեցման պայմանագիր են կնքել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նրանց կողմից  ավելի վաղ` Ադիս-Աբեբայում հանդիպման ժամանակ: Համաձայնությամբ նախատեսվում է  անհապաղ հաշտեցում,  անցումային կառավարության ձևավորում, սահմանադրական բարեփոխումների անցկացում ու համընդհանուր ընտրություններ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է համաձայնագիրը, որն ունակ է վերջ դնելու  մոլորակի ամենաերիտասարդ պետությունում միջէթնիկ արյունահեղ կոնֆլիկտին: Պան Գի Մունը նշել է  Զարգացման գծով աֆրիկյան  միջկառավարական կազմակերպության ջանքերը, որը հանդես է եկել նախագահի ու ապստամբների առաջնորդի բանակցություններում որպես միջնորդ:

Հարավային Սուդանում բախումները չեն դադարում 2013-ի դեկտեմբերից:

Արքանզասում վերացվել է միասեռ ամուսնությունների արգելքը

m_728701Ամերիկյան Արքանզաս նահանգում վերացվել է միասեռ ամուսնությունների արգելքը: Դատավոր Քրիս Պյացան եզրակացրել է, որ այդ արգելքի համար նահանգում ռացիոնալ պատճառներ չկան: Սակայն ներկա պահին հայտնի չէ, թե ԼԳՏԲ-զույգերը նահանգում երբ կկարողանան գրանցել ամուսնությունները:

«Դա ոչսահմանադրական փորձ է սահմանափակելու «հավասարություն» բառի իմաստը»,- ընդգծել է Քրիս Պյացցան:

Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», անցած տարի ԱՄՆ ԳԵրագույն դատարանում վերացրել են միասեռ ամուսնությունների արգելքը` այն ոչսահմանադրական համարելով:

Վերջին մի քանի ամսում Միչիգանում, Տեխասում, Յուտայում, Օկլահոմայում ու Վիրջինիայում վերանայել են օրենսդրությունը հօգուտ միասեռ ամուսնությունների: