Բռնաբարություն` դատարանի որոշմամբ

ol3001390559685Ոստիկանությունն իրականացրել է 13 տղամարդկանց ձերբակալություն, որոնք հնարավոր է մասնակցել են   ավագանիների դատարանի որոշմամբ կատարված երիտասարդ կնոջ խմբակային բռնաբարությանը:

ԶԼՄ-ները հայտնում են, որ  հնդակական գյուղերից մեկից հոսպիտալացված 20-ամյա բնակչուհու վիճակը կրիտիկական է: Նրան բռնաբարել են այն պատճառով, որ կինը հարաբերություն է ունեցել մի տղամարդու հետ, որի թեկնածությունը ավագանին հավանության չի արժանացրել:

Զույգը հանդիպում էր 5 տարի, սակայն ավագանին որոշեց վերջ դնել այդ հարաբերություններին , իմանալով որ տղամարդն արդեն ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին:

Սկզբում նրանց ստիպել էին տուգանք վճարել 400 ԱՄՆ դոլարի չափով: Երբ կնոջ ընտանիքը հայտնեց, որ նման գումար չունի, դժբախտին դատապարտեցին խմբակային  բռնաբարության:

Անկախ

 

Մեկ օրում` երրորդ պայթյունը Կիպրոսում

o_884582Այս առավոտյան արդեն երրորդ պայթյունն է եղել Կիպրոսում: Գրոհի օբյեկտը կրկին իրավապահ մարմինների աշխատակիցներն են: Հիմա  այդ շրջանում փոխհրաձգություն է:

Ավելի վաղ, առավոտյան ոստիկանական վարչության շենքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել. զոհվել է 4 , տուժել ավելի քան 50 մարդ: Պայթյունի տեղում   6 մետր խորությամբ փոս է գոյացել, շենքը նույնպես վնասվել է. քանդվել են սյուները, ջարդվել ապակիները: Տուժել է նաև դիմացը գտնվող իսլամական թանգարանը, որը վերջերս էր բացվել երկարամյա վերանորոգումից հետո: Դրանից որոշ ժամանակ անց  գործի դրվեց ինքնաշեն պայթուցիկ սարքը, մետրոյի “Ալ-Բուհուս” կայարանի մոտ, Թահրիր հրապարակից ոչ հեռու գտնվող ուժային կառույցների ավտոմեքենաների կողքին: Զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել 8 մարդ:

Քաղաքում անվտանգության միջոցներն են ուժեղացվել: Ոստիկանության ու բանակի լրացուցիչ ստորաբաժանումներն այսո այնտեղ են տեղակայվել դեռևս նախօրեին, քանի որ այսօր իսլամիստների զանգվածային ցույցեր են նախատեսվում:

Անկախ

Ճապոնիայում ավարտել են “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի գոտուց մշակութային արժեքների դուրսբերումը

1389692323_inside_fukushima_b_10Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի իշխանություններն ավարտել են թանգարաններից մշակութային արժեքների դուրսբերումը, որոնք հայտնվել էին ԱԷԿ-ի տարհանման 20 կմ-անոց գոտում:

Արվեստի գործերի տարհանման համար մեկուկես տարի պահանջվեց: Այդ ժամանակահատվածում դուրս բերվեց 3,1 հազար տուփ` թանգարանային ցուցանմուշներով.կերամիկա, հին փաստաթղթեր ու ճապոնական ավանդական գեղանկարչության նմուշներ:

Դրանք կպահվեն մյուս թանգարանների պահոցներում: Մի մասը կմեկուսացվի, քանի որ  տարհանման գոտում գտնվելու ժամանակ ենթարկվել են ռադիոակտիվ աղտոտման:

Խոսքը հիմնականում բուդիստական տաճարների քարե քանդակների մասին է, որոն բաց երկնքի տակ են եղել:

2011-ին “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի վթարի գոտում  մեծ տարածքներ են հայտնվել ռադիոակտիվ նյութերով աղտոտման գոտում. տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ:

Անկախ

Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են. բանտերում դիսկոտեկներ են կազմակերպվում

52e19d98-3a7a-35d0-3a7a-35df84c38470.photo.0Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են,որ  բանտերում դիսկոտեկներ են  անցկացվում` այդ “զվարճալի” երեկույթների այցելուներից մեկի մահվան  հետ կապված սկանդալից հետո. 18-ամյա աղջիկը, որը գնացել էր Տոկորոն քաղաքի բանտային դիսկոտեկ, մահացել էր թմրանյութեր օգտագործելուց հետո:

“Դիսկոտեկներ բանտերում միշտ էլ եղել են, համենայն դեպս`հեղափոխությունից հետո (1999)”,-ասել է երկրի ուղղիչ հաստատությունների գծով նախարար Իրիս Վարելան: Նա նշել է, որ հեղափոխական կառավարության տարիներին շատ բան է արվել դրան վերջ դնելու համար:

Անկախ դիտորդների տվյալներով, 2013-ին Վենեսուելայի 9 բանտերում ավելի քան 300 ազատազրկված է մահացել:

Հիմնականում նման հիմնարկներում անկարգություններ են լինում “գերբնակեցվածության “ պատճառով, նախատեսված14 հազար մարդու փոխարեն այնտեղ 50 հազար բանտարկյալ կա, որոնք պարբերաբար պատանդներ են վերցնում` պահանջելով պայմանների բարելավում:

1999-2010-ը ուղղիչ հիմնարկներում մահացածների թիվը գերազանցել է 4,5 հազարը:

Անկախ

Պեկինի մշտական բնակչության թիվը գերազանցել է 21 մլն-ը

24030039.303523.783Պեկինի քաղաքային վիճակագրական վարչության  և ՉԺՀ պետվիճ. վարչության ստորաբաժանման հրապարակած տվյալների համաձայն, 2013-ի վերջի դրությամբ, Պեկինի մշտական բնակչության քվաքանակը կազմել է 21 մլն 148 հազար մարդ, ներառյալ` 8 մլն 27 հազարը, որ այլ մարզերից են եկել ու քաղաքում են բնակվում կես տարուց ավելի: Ինչպես “Սինհուա”-ին  հայտնել է Պետվիճվարչության պետ Ցինֆանը, 2011-ին Պեկինի մշտական բնակչության թիվն ավելացել է 2,9%-ով` 2010-ի համեմատ, 2012-ին տվյալ ցուցանիշը նվազել է 2,5%, 2013-ին`2,2%-ով:

Պեկինի բնակչության տարիքային կազմը 2012-ի համեմատ գրեթե չի փոխվել. Տվյալների համաձայն, Պեկինում բնակվում է 2 մլն 1000 մարդ` 0-14 տարեկան, ինչը կազմել է ընդհանուր բնակչության 9,5%, 15-59 տարեկանները 16 մլն 218 հազար են (76,6%), 60 ու ավելի տարիք ունեցողները 2 մլն 929 հազար են (13,9%):

65 և ավելի տարիք ունեցողների թիվը կազմել է 1մլն 945 հազար:

Անկախ

Տղամարդը պլաստիկ պայուսակներ ուտելու կախվածությունից դրդված՝ դրանք նաև գողանում է սուպերմարկետներից

man-eating plasticՏղամարդը պլաստիկ տոպրակներ  ուտելու կախվածություն ունի և իր ախորժակը հագեցնելու համար դրանք նաև գողանում է մթերային խանութներից:

Թեննեսի նահանգի Օկլենդ քաղաքի 23-ամյա բնակիչ Ռոբերտը պլաստիկ տոպրակներ է ուտում յոթ տարեկանից:

Այս սովորությունը սկսելուց հետո նա 60,000 պայուսակ է կերել, ինչը կբավականացներ Միացյալ Նահանգներում գտնվող ամբողջական ֆուտբոլային դաշտ ծածկելու համար:

Նա իր օրը սկսում է նախաճաշին մեկ պայուսակ ուտելով՝ տղամարդը նախընտրում է կապույտ պլաստիկ տոպրակներ  ուտել:

Երբեմն նա շրջում է քաղաքի բնակելի հատվածով թերթի տոպրակներ հավաքելու նպատակով:

Ռոբերտը նշում է, որ տարբեր գույներ ունեցող պայուսակները տարբեր համեր ունեն:

Ամեն դեպքում նրա հարսնացուն անհանգստանում է նրա կախվածության համար և ցանակնում է, որ մինչև իրենց հարսանիքը Ռոբերտը թողնի պլաստիկ պայուսակներ ուտելը:

Չնայած պլաստիկ ուտելուց կարող է լյարդը վնասվել և աղիքային խցանում առաջանալ՝ այնուամենայնիվ Ռոբերտի մոտ ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ նա խոստացել է իր հարսնացուին, որ կփորձի կրճատել պլաստիկ ուտելը:

 Անկախ

Թաիլանդում արգելվել է 5 հոգով մի տեղ հավաքվել

o_881774Թաիլանդում այսուհետ արգելվելու է 5 հոգուց ավելի մարդկանց կուտակումը: Նման որոշում է  հրապարակել  խաղաղության ու կարգուկանոնի պահպանման գծով կառավարական Կենտրոնը Բանգկոկում, հունվարի 22-ից գործող արտակարգ իրավիճակի համաձայն:

Որոշման մեջ նաև դիմում է զանգվածային լրատվամիջոցներին` չհրապարակել այնպիսի տեղեկություն, որը կարող է  սպառնալ ազգային անվտանգությանը:

Կենտրոնն իրավունք է  վերապահում փակել տրանսպորտի որոշ երթուղիներ, որոշ շրջաններից մարդկանց տարհանման հրամաններ արձակել: Կառավարությունը խոստացել է մոտ ժամանակներում այդ հրահանգների առավել մանրամասն նկարագրությունը հրապարակել:

Իսկ ընդդիմությունը շարունակում է անտեսել կառավարության հայտարարած արտակարգ իրադրությունը: Այսօր ընդդիմադիրները կրկին մայրաքաղաքի փողոցներում երթ են կազմակերպել` կաթվածահար անելով երթևեկությունը: Ցուցարարները ցանկանում են հասնել վարչապետ Յինգլակ Չինավաթի պաշտոնաթողությանը, ընտրությունների չեղյալ հայտարարմանը, որոնք անց են կացվելու փետրվարի 2-ին:

Չինավաթն էլ քանիցս հայտարարել է, որ ընդդիմության ճնշման պատճառով չի հեռանա պաշտոնից:

Անկախ

Բոլիվիան միջուկային ռեակտոր ու մետրո է կառուցելու

o_526322Բոլիվիան մտադիր է սեփական միջուկային ռեակտորն ունենալ, որը կօգտագործվի խաղաղ նպատակով: Օբյեկտի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարում, պատմել է երկրի նախագահ Էվո Մորալեսը, խորհրդարանում` 2013-ին կատարված աշխատանքների հաշվետվության ժամանակ:

Նախագահի խոսքով, որոշվել է  բարձր մակարդակով  ատոմային էներգիայի գծով ազգային հանձնաժողով ստեղծել, որի կազմում կընդգրկվեն Բոլիվիայի լավագույն գիտնականները: Մասնագետները կուսուցանվեն արտասահմանում, կառավարությունը դրա համար անհրաժեշտ գումար կհատկացնի, խոստացել է Մորալեսը:

Վերջին ամիսներին նախագահը  քանիցս նշել է  էներգետիկայի միջուկային հատվածի զարգացման կարևորության մասին, հայտարարելով, որ դրանում Բոլիվիային պատրաստ են օգնել Արգենտինան ու Ֆրանսիան: Դա երկրի միակ բարձրտեխնոլոգիական նախագիծը չէ: 2013-ի դեկտեմբերին Չինաստանը հաջողությամբ ուղեծիր դուրս բերեց կապի բոլիվիական առաջին արբանյակը, որը հնդկացի առաջնորդ, ազատագրական պայքարի հերոս Թուփակ Քաթարիի անունով է կոչվել: Արբանյակի արձակմանը անձամբ Մորալեսն է մասնակցել: Մեկ ուրիշ նախագիծ է նա անվանում նաև Բոլիվիայի խոշոր քաղաքներում մետրոպոլիտենի կառուցումը:

Անկախ 

Մոլդովայում երկրաշարժ է տեղի եղել

o_785211Առավոտյան, 10:29-ին Մոլդովայում միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի Սեյսմոլոգիայի ինստիտուտից են հայտնել, երկրաշարժը տեղի է ունեցել Ռումինիայի Վրանչա լեռներում, 150 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 4,8 բալ: Քիշնևում գետինը ցնցվել է ըստ Ռիխտերի սանդղակի` 3,5 բալ ուժգնությամբ:

Զոհեր ու ավերածություններ չկան:

Անկախ 

Վենեսուելան դոլարի երկակի փոխարժեք է մտցրել

pic_e86541e477fb70d333ce47482c024d88Երեկ Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ բոլիվարի նկատմամբ դոլարի երկակի փոխարժեք են ընդունում:

Պաշտոնական փոխարժեքով դոլարը հասանելի կլինի միայն առաջնահերթ անհրաժեշտության ներկրվող ապրանքների համար, հայտարարել է էներգետիկայի նախարար ու Վենեսուելայի փոխնախագահ Ռաֆայել Ռամիրեսը: Նման ապրանքներ են համարվում արդյունաբերականն ու դեղորայքը: Պաշտոնական փոխարժեքը կազմում է 6,3 բոլիվար` մեկ դոլարի դիմաց:

Մնացած դեպքերում դոլարի գնումը կիրականացվի տարադրամի աճուրդների գներով, որոնք անց է կացնում Վենեսուելայի ԿԲ-ն: Ներկայում այդ փոխարժեքը կազմում է 11,3 բոլիվար` մեկ դոլարի դիմաց: Այդ գնով դոլար կգնեն հիմնականում ավիատոմսեր ձեռքբերելու ու շքեղության պարագաների գնման դեպքում, ինչպես նաև` արտասահման մեկնելու համար: Ռամիրեսը հրաժարվել է նորամուծությունը բոլիվարի արժեզրկում համարել, հավելելով, որ թույլ չի թշնամիներին երկիրը սադրանքի ենթարկել”: Նա հայտարարել է, որ այդ բարեփոխումը պետք է սև շուկայում խանգարի տարադրամի սպեկուլյացիային: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, տարադրամի տարատեսակ փոխարժեքը  “կայունացնող հսկայական գործոն կդառնա”:

Անկախ 

Ուկրաինական ընդդիմությունը նախազգուշական գործադուլ է հայտարարել

52e02f17-1bc4-0e8d-1bc4-0e82ef622ef8.photo.0Ուկրաինական ընդդիմության առաջնորդներից մեկը, “Հարված” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն ուկրաինացիներին այսօր, հունվարի 23-ին”նախազգուշական գործադուլ” անելու  կոչ է տեղադրել իր թվիթերում, հունվարի 22-ի երեկոյան:

“Ես դիմում եմ յուրաքանչյուրին.վաղը 12:00-ին նախազգուշական գործադուլ անել, որ արտահայտենք մեր աջակցությունը Մայդանին ու մեր բողոքն իշխանություններին”,-գրել է Կլիչկոն:

Անկախ 

Չինաստանի քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը երաշտից ամբողջությամբ ցամաքել է

Պոյանհու լիճՉինաստանի ամենամեծ քաղցրահամ ջրով լիճը ամբողջությամբ ցամաքել է շարունակվող երաշտի պատճառով:

China's largest lake1 China's largest lake3Ցզյանսի նահանգում գտնվող Պոյանհու լիճը երկրի ամենահայտնի վայրերից էր:

Սակայն երաշտի և հոսանքի վերևում գտնվող ջրի պահեստավորման նոր հարմարանքի պատճառով լճի ջրի մակարդակը վտանգավոր ցածր մակարդակի էր հասել:

3,500 քառակուսի կմ տարածք զբաղեցնող լճի ջուրը այժմ ամբողջությամբ անհետացել է, և զբոսաշրջիկները կարող են նրա կենտրոնում գտնվող աշտարակ այցելել ոչ թե ավանդական նավակով, այլ ոտքով:

Այս ամսվա սկզբին երաշտի հետևանքով ջրի մակարդակի իջնելուց հետո լճում հայտնաբերվել էր մ.թ 1631թ-ին Մին դինաստիայի ղեկավարման շրջանում կառուցված 2,930մ երկարությամբ քարե կամուրջ:

China's largest lake4Այս շրջանին այժմ խմելու ջրի պակաս է սպառնում, տեղի ձկնարդյունաբերությունը ևս տուժել է:

Անկախ

ՀԱՀ-ում հայտնաբերված ադամանդը գնահատվել է 15 մլն դոլար

pic_673e0a3a022ae57b34bb3067acf6d48cՀարավային Աֆրիկայում գտել են երկնագույն ալմաստ, որի նախնական արժեքը գնահատվել է 15-20 մլն դոլար: Փորձագետների կարծիքով, այդ գումարով այն կարող է վաճառվել աճուրդով:

Գտածոն Petra Diamonds ընկերությանն է պատկանում, որը Պրետորիայից ոչ հեռու է գտնվում: Քարի զանգվածը 29,6 կարատ է: Այն կաղինի տեսք ունի:

Ընկերությունը չի կողմնորոշվել, թե ինչ ճակատագիր կունենա գտածոն: Սպասվում է, որ դրա շուրջ որոշում  հաջորդ շաբաթ կկայացվի:

Ի դեպ, այս քարը նույն հանքավայրում է գտնվել, ինչ ամիսներ առաջ հայտնաբերված ավելի թեթև ալմաստը (25,5 կարատ), որն աճուրդով վաճառվեց 16,9 մլն դոլարով:

Սովորաբար ալմաստները մինչ մշակումն ունենում են շագանակագույն կամ էլ դեղին գույն: Անսովոր` կապույտ, կանաչ, վարդագույն կամ կարմիր գույների ալմաստների հայտնաբերումը մեծ հաջողություն է համարվում:

Անկախ

Բանգկոկում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

bangkok-protestsԵրեքշաբթի օրը Թայլանդի կառավարությունը մայրաքաղաք Բանգկոկում հակակառավարական ցույցերի հետևանքով տիրող լարված իրավիճակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել:

Թայլանդի ազգային անվտանգության ղեկավարը CNN-ին հայտնել է, որ հրամանը ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրը և կշարունակվի 60 օր:

Նոյեմբերին վարչապետ Յինգլակ Չինավատայի կառավարության դեմ սկսված ցույցերի ընթացքում մինչ այժմ զոհվել է ինը և վիրավորվել 450 մարդ:

Ճգնաժամը հաղթահարելու նպատակով՝ Յինգլակը անցած ամիս լուծարել է խորհրդարանը և փետրվարի 2-ին նոր ընտրություններ հայտարարել:

Սակայն այդ քայլը ցուցարարներին չի հանգստացրել, և նրանք կոչ են արել Յինգլակին հեռանալ պաշտոնից:

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտնել է, որ կբոյկոտի գալիք ընտրությունները:

 Անկախ

Չինացի տղամարդը այրվածքներ է ստացել՝ իր հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունից արտահոսած գազի պայթյունի հետևանքով

Chinese manՉինացի տղամարդը այրվածքներ է ստացել, երբ հագնվելիս նրա հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունից բռնկվել է նրա բնակարանում արտահոսած գազը:

Վեն Չուն դեմքին, վզին և ձեռքերին երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել Ջիանդո շրջանի իր տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

78-ամյա տղամարդը այժմ գտնվում է հիվանդանոցում:

Սկզբում պայթյունից այրվել է նրա դեմքը, իսկ ձեռքերի այրվածքները նա ստացել է հրդեհի տարածումը կանխելու փորձերի հետևանքով:

Չունի զարմիկը The Global Times-ին հայտնել է, որ պայթյունը շատ ուժեղ է եղել և զգացվել է նաև 300մ հեռավորության վրա:

Անվտանգության ոլորտի պաշտոնյաները ենթադրում են, որ Չունի հագուստից առաջացած ստատիկ էլեկտրականությունը բռնկել է վնասված խողովակից արտահոսած գազը:

Անկախ

Պապը ուղերձ է հղել համաշխարհային էլիտային

պապ ֆրացիսկԱռաջին անգամ 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդի ուղերձը կընթերցվի երեքշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակից քաղաքական և բիզնես էլիտայի համար:

Այս միջոցառման ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են աշխարհին անհանգստացնող հարցեր քննարկելու համար:

2013թ-ի մարտին պապ դառնալուց հետո Ֆրանցիսկոսը բարձրաձայնել է եկամուտի հավասարության խնդրի մասին, ինչը հանդիսանում է նաև այս տարվա ֆորումի կենտրոնական հարցերից մեկը:

Պապի ուղերձը հրապարկվել է Օքսֆամի զեկույցից հետո, ըստ որի՝ աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այժմ տիրապետում են աշխարհի ամբողջ հարստության գրեթե կեսին:

Պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերին հանրային նամակ էր հղել նաև G20-ին՝ կոչ անելով նրանց ձևավորել արդար և պարզ կանոններով համաշխարհային ֆինանսական շրջանակ՝ ավելի անաչառ և եղբայրական աշխարհ ունենալու համար:

 Անկախ

Պակիստանում շիա ուխտավորներ տեղափոխող ավտոբուս է պայթել. զոհվել է 18 մարդ

pakistan-bomb attackՈստիկանության տեղեկություններով՝ Պակիստանում ռումբով մեքենան հարվածել է շիա ուխտավորներ տեղափոխող ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ է զոհվել:

Երեքշաբթի օրը Իրանից վերադարձող ավտոբուսների շարասյան մոտ ռումբերով մեքենան պայթել է Մաստունգ շրջանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոբուսներից մեկը հրդեհվել է: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ 24 վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են:

Անկախ

Մահապատիժ` սեքս-ստրկուհիների սպանության համար

pic_106fe110095aeb79f8b10249f1729542 (1)Չինաստանում իշխանություններն ի կատար են ածել  գրասենյնկի նախկին ծառայող,  36-ամյա տղամարդու նկատմամբ մահապատիժը. Նա մեղադրվել էր սպանության, բռնաբարության ու կավատության, ինչպես նաև պոռնոգրաֆիական նյութեր ստեղծելու մեջ:

2009-ին Լի Հաոն ընդլայնեց իր տան նկուղը` իսկական ընդհատակ ստեղծեց ու այնտեղ տեղավորեց իր առևանգած 16-23 տարեկան  6 կանանց, որտեղ պարբերաբար բռնաբարում էր նրանց ու նկարահանում կատարվածը:

Կանանցից  6-ից 5-ը մարմնավաճառներ էին, որոնց նա կեղծիքով  ինքնաշեն բանտ էր հասցրել, իսկ 6-րդը “ծնելիությունը կարգավորող հսկողության միջոցներ” տարածող էր: Բոլորը այդ ժամանակահատվածում ապրել են Լիի նկուղում, մետաղական դռան ետևում փակված: Ինչպես քննիչները պարզեցին, 2010-ին նա իր 3 ստրկուհիներին ստիպեց սպանել մյուս երկուսին: Կանայք, որոնք մասնակցել են սպանություններին, ազատ արձակվելուց հետո 3 տարի ազատազրկման, իսկ մեկն էլ պայմանական ժամկետի են դատապարտվել: Կենդանի մնացած կանանց Լին ստիպել է պոռնոգրաֆիական բնույթի նյութ տեսանկարահանել, ինչպես նաև` իր իսկ ընտրած հաճախորդների հետ սեքսով զբաղվել:

Հանցագործին բռնել հաջողվեց միայն 2013-ի սեպտեմբերին, երբ ստրկուհիներից մեկին հաջողվեց փախչել ու ամենի մասին պատմել ոստիկաններին: Դատական գործընթացը վարող դատավորն էլ նրա նկատմամբ մահապատժի վճիռ կայացրեց:

Անկախ

Պատմության այս օրը

7Այսօր, հունվարի 21-ին ողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը:  Տոնը հիմնադրվել է 1986-ին, ԱՄՆ-ում` Գրկախառնության ազգային օր անվամբ, ապա տարածվել է ողջ աշխարհում:

Տոնի ավանդույթի համաձայն, բարեկամաբար կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդկանց հետ:

Չնայած այս տոնի “երիտասարդ տարիքին”, այսօր արդեն դժվար է դրա հեղինակին գտնել. Սակայն, կարծիք կա, որ   տոնը նշելու ձեռնարկի հեղինակներն ուսանողներն են:

Հենց այդ օրն է, որ տղաներն ու աղջիկները գրկախառնվում են առանց ինտիմ ենթատեքստի: Լեգենդի համաձայն, բարեկամական գրկախառնության ժամանակ մարդիկ  փոխանակվում են հոգեկան ջերմությամբ:

Հաճելի հանգամանք է, որ այս տոնը նշելու համար նյութական ծախսեր հարկավոր չեն: Պետք է միայն ջերմություն փոխանցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

856Իսկ Լեհաստանում այսօր նշվում է Տատիկի օրը: Սա շատ բարի տոն է: մեծերն ու փոքրերը շնորհավորում են իրենց տատիկներին “մասնագիտական տոնի” ` Տատիկի օրվա կապակցությամբ:

Հասարակական կարծիքի հարցման արդյունքներով պարզվել է, որ լեհերի 60%-ը գտնում է, որ իրենց բարոյական սկզբունքները, կրոնական համոզմունքները և զգացումները դաստիարակվել են տատիկի հետ սերտ հարաբերությունների արդյունքում:

Հարցման մասնակցածների մեծամասնությունը կարծում է որ հարազատ տատիկի հետ կապը շատ ամուր ու կայուն է: Այս օրվա կապակցությամբ բոլորն այցելում են իրենց տատիկներին, ծաղիկ ու նվերներ տալիս, իսկ տատիկներն ուրախությամբ ընդունում են իրենց թոռներին ու քաղցր կարկանդակ հյուրասիրում:

Ի դեպ, Լեհաստանում հունվարի 22-ին Տատիկի օրվան  փոխարինում է Պապիկի օրը:

Անկախ

Չինացիներին արգելվել է առանց անձնագրի տեսանյութ ներբեռնել համացանց

pic_adadc727e702504689d307bb51dc0de1Չինացի համացանցային օգտատերերին պարտադրել են գրանցվել տեսահոսթինգներում` իսկական անուներով: Դրա մասին տեղեկություն է հայտնվել Պետական ռադիո և հեռուստահաղորդակցությունների վարչության(SARFT) կայքում:

Արգելքը տարածվում է միայն այն կայքերի վրա, որոնք գրանցված են Չինաստանում: Նման ռեսուրսներում տեսանյութ ավելացնելու համար օգտատերը պետք է  հաստատի  իր անձը` կայքի ադմինիստրացիա ներկայացնելով անձնագրի պատճենը:

Նոր կանոնների նպատակը համացանցում “հասարակության համար  վտանգավոր (դաժան տեսարանների ու սեքսուալ բռնությունների բովանդակությամբ) տեսաշփումը” կանխելն է: “Համացանցը պետք է քաղաքակիրթ ու շփման համար առողջ միջավայր լինի: Պետք է մի մեխանիզմ ստեղծվի, որն օգնի կանխելու գռեհիկ արվեստի ու պոռնոգրաֆիայի վրա հիմնված համացանց-կայքերի կիրառումը”,-ասվում է SARFT-ի հայտարարության մեջ: Չինաստանում տեսահոսթինգները մեծ մասայականություն են վայելում, ըստ Reuters-ի, երկրում տեսակոնտենտի ներբեռնման սերվիսից  օգտվում է 428 մլն մարդ: Դրա համար էլ  խոշորագույն YouTube տեսահոսթինգը Չինաստանի տարածքում արգելափակված է.օգտատերերի մեծ մասը չինական նմանատիպ հոսթինգներից է օգտվում, որոնք  գրանցված են երկրում:

Նման սահմանափակումներ` անձնագրի ներկայացմամբ, գործում է նաև Իրանում: Իրանցի օգտատերերը ինտերնետ սրճարաններում համացանց մտնելու համար պարտավոր են անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, հատուկ ձևաթուղթ լրացնել, նշելով հասցեն ու հեռախոսահամարը: Անձնագրով  սոցցանցերում գրանցվելու առաջարկ է արել 2013-ին նաև Իռլանդիան: Սակայն բանը չհասավ սահմանափակման:

Անկախ