Ուկրաինական Մայդանի ու եգիպտական Թահրիրի թռուցիկ-խորհուրդները “պատահաբար համընկել են”

o_861954Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցները շարունակում են ընդլայնել վրանային քաղաքի տարածքը Մայդանի սահմաններից դուրս: Ու չնայած իշխանությունները նման գործողություններն արգելում են, սակայն դեռևս նրանց այդ փաստով չեն խոչընդոտում:

Ինչպես վրանային քաղաքի “պարեկն” է բացատրել, Ուկրաինայի մայրաքաղաք ժամանած մասնակիցները չեն տեղավորվում հրապարակում: Փորձագետների գնահատմամբ, այդ ճամբարն ընդլայնելով, ընդդիմադիրները կամ երկարատև դիմադրության են պատրաստվում, կամ էլ ցանկանում են իշխանությանը “ժողովրդի ուժը” ցույց տալ:

Իսկ մինչ այդ, համացանցում հիմա մի կոլաժ է շրջանառվում, որտեղ կողք-կողքի ներկայացված են խոհուրդներով թռուցիկներ, թե ինչպես պետք է հագնվեն ցուցարարները: Հետաքրքիրն այն է, որ արաբերենով` Թահրիր հրապարակի ցուցարարների համար պատրաստված թռուցիկը “ մեկը` մեկին”  նույնն է ` ինչ  Մայդանի ցուցարարներին է  ուղղված: Հարց է առաջանում` պատահական է արդյոք այդ  համընկումը:

Ավստրալիայի իշխանությունները կրկին արգելել են գեյ-ամուսնությունները

o_728701Ավստրալիայի իշխանություններն այն եզրահանգման են եկել, որ մայրաքաղաքի տարածքում նույնասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը հակասում է  դաշնային օրենսդրությանը:

Հանկարծ պարզվել է, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացումը հակասում է “Ամուսնության մասին” դաշնային օրենքին, որն ընդունվել է 1961-ին: Այդ փաստաթղթի համաձայն, ամուսնությունը միայն կնոջ ու տղամարդու միություն է: Ընդ որում, չնայած այն բանին, որ Ավստրալիայի սահմանադրությունը չի արգելում նույնասեռ ամուսնությունները, դաշնային օրենքը վիճարկել կամ էլ ձևակերպման մեջ լրացումներ անել չի կարելի:

Իշխանությունները հայտարարել են, որ գեյ-ամուսնությունների համար պետք է պատասխան տա ավստրալական խորհրդարանը: Իսկ խորհրդարանն էլ իր հերթին, մերժել է համապատասխան օրենքի նախագիծը դեռևս անցյալ տարի: Հինգ օր առաջ օրենքի ուժ ստացած  որոշումն այժմ գերագույն դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել:

Այդուհանդերձ, այդ կարճ ժամանակահատվածում հասցրել են  ամուսնանալ համարյա 30 զույգեր:

Ի դեպ, Հնդկաստանում վերջերս համասեռականությունը հանցագործություն են ճանաչել:

Նորվեգիան ցանկանում է վարձակալել շվեդական բանտերը

0d2b2c80ec2ae2396c7442b9039Նորվեգիայի իշխանությունները դիմել են հարևան  Շվեդիային բանտերը վարձով տալու խնդրանքով: Այդպես են Օսլոյում մտադիր վերջ դնել բանտախցերի անբավարարությանը, ինչի պատճառով ոստիկանները նունիսկ ստիպված են որոշ հանցագործների ազատ արձակել: Նորվեգական մամուլի տեղեկացմամբ, բանտերում  ավելի քան 1000 մարդու տեղ է անհրաժեշտ, ովքեր ձերբակալվել են տարբեր աստիճանի ծանրության իրավախախտումների համար:

Բանտերի վարձակալությունն արտասահմանում միջանկյալ միջոց է, քանի որ հեռանկարում  Նորվեգիան հույս ունի ավելացնելու սեփական բանտերի քանակը: Հայտնի է, որ Ստոկհոլմը նմանօրինակ օգնություն արդեն ցուցաբերել է. 3 տարի առաջ շվեդական բանտերում տեղավորեցին 500 բանտարկյալի` Բելգիայից, ինչի համար Բրյուսելը վճարեց 30 մլն եվրո:

Խոջալուի դեպքերը “ցեղասպանություն” որակող բանաձև է ընդունվել

Իսլամական համագործակցություն կազմակերպություն Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում դեկտեմբերի 9-11-ին` Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 40-րդ նստաշրջանին, որին մասնակցել են 57 անդամ երկրների ներկայացուցիչներ, ընդունվել է բանաձև, համաձայն որի`Խոջալուի դեպքերը այսպես ասած “ցեղասպանություն” է որակվել:

Այս մասին ասել է ԻՀԿ Երիտասարդական ֆորումի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլմադին Մեհթիևը: Նրա խոսքով՝ բանաձևում մտցվել է “Խոջալուի արդարություն” կետը, որի հիմնական նախաձեռնողը ֆորումի համակարգող, Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան է, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ այդ կետի՝ ԻՀԿ արտգործնախարարները անդամ երկրներին կոչ են անում ակտիվորեն մասնակցել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում Խոջալուի “ցեղասպանության” ճանաչման գործընթացին`այն որակելով որպես “մարդկության դեմ կատարված հանցագործություն”:

 Անկախ

Ավստրալիայի դատարանը բեկանել է նույնասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքը

Ավստրալիա,նույնասեռականների ամուսնություններ, օրենքԱվստրալիայի գերագույն դատարանը բեկանել է նույնասեռականների ամուսնությունները թույլատրող ուղենշային օրենքը:

Դաշնային կառավարությունը վիճարկել է անցած շաբաթ օրվանից ուժի մեջ մտած Ավստրալիայի մայրաքաղաքին և դրա շրջակայքին վերաբերող, նույնասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքը:

Սա նշանակում է, որ առնվազն 27 ամուսնություններ չեղյալ կհամարվեն:

Դաշնային կառավարության փաստաբանը հայտնել է, որ Ավստրալիայի տարբեր հատվածներում ամուսնության վերաբերյալ տարբեր օրենքներ ունենալը երկրում խառնաշփոթ կստեղծի:

Գերագույն դատարանի տվյալներով Ավստալիայի մայրաքաղաքում և դրա շրջակայքում կիրառվող օրենքը հակասում է 2004թ-ից ուժի մեջ մտած ամուսնության վերաբերյալ դաշնային օրենքին, որը ամուսնությունը սահմանում է որպես տղամարդու և կնոջ միջև կապ:

Նույնասեռականների ամուսնությունը օրինական կերպով ճանաչվել է 18 երկրներում, ինչպես նաև Միացյալ Նահանգների 16 նահանգներում և Կոլումբիայի շրջանում:

 

Քեմերոնը Մանդելայի թաղման ժամանակ լուսանկարվելու համար բացատրություն կտա խորհրդարանում

Cameron, Thorning-Schmidt and ObamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու նրա գործընկերը Դանիայից` Հելլեն Թորնինգ-Շմիդտը տհաճորեն զարմացրել են համաշխարհային հասարակայնությանը Նելսոն Մանդելայի թաղմանն իրենց վարքագծով: Նրանք ամեն կերպ զվաճանում ու բջջային հեռախոսով լուսանկարվում էին:

Օբամայի ադմինիստրացիայում հայտարարել են, որ նախագահի ուշադրությունը հոգեհանգստի կողմն էր, չնայած, լուսանկարներում հանգուցյալի  հանդեպ առանձնակի վիշտ չի երևում: Բրիտանիայի վարչապետն էլ իր հերթին վստահեցնում է, որ ինքը փորձում էր կարգին հետևել, սակայն խմբակային լուսանկարի առաջարկ է եղել դանիացի գործընկերոջ կողմից: Բրիտանական ԶԼՄ-ները առիթը բաց չեն թողել հիշեցնելու, որ Թորնինգ Շմիդտը  Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Նիլ Կինոկի հարսն է:

Երբ 3 հայտնի գործիչների լուսանկարը ողջ աշխարհը թևածեց, Քեմերոնին  Բրիտանիայի լիբերալ դեմոկրատների ներկայացուցիչ Մարտին Հորվուդը կանչեց պատասխանատվության:

“Պարոն վարչապետը եվրոպական կառավարությունների մյուս ղեկավարների հետո միջազգային խնդիրները քննարկելու համար բջջային հեռախոսն օգտագործելու հնարավորություն ունեցել է,  արդյոք”,-նման հարց են Քեմերոնին ուղղել դեկտեմբերի 11-ին, Համայնքների պալատում:

selfie-combo_mԴրան Քեմերոնը պատասխանել է.”Իմ պաշտպանության համար կարող եմ ասել, որ Նելսոն Մանդելան կյանքի օրոք ականավոր մարդ էր, իսկ նրա մահը միավորեց մարդկանց: Դրա համար, բնական է, որ երբ Կինոկ ընտանիքի ներկայացուցիչը խնդրում է իր հետ լուսանկարվել, ես էլ հարգալից համաձայնել եմ”:

Լուսանկարում երևում է, որ Միշել Օբամային ամենևին դուր չի գալիս այդ զվարճանքը:

Թորնինգ Շմիդտը նույնպես հայտարարել է, որ ոչ մի վատ բան դրանում չկա.”մենք շատ ենք լուսանկարվել, շատ լուսանկարել ենք Օբամային: Դա միայն խոսում է այն բանի մասին, որ մենք, պետության ղեկավարներս նույնպես մարդիկ ենք…հնարավոր է, որ ինչ որ մռայլություն կար այդ միջոցառման ժամանակ, իսկ ընդհանրապես, դա տոնական իրադարձություն էր. մենք պատվում էինք մի մարդու, որն ապրել էր 95 տարի ու շատ բաների հասել իր կյանքում: Հոգեհանգիստը մեծ ստադիոնում էր, որտեղ երգում ու պարում էին, այնպես որ, մենք բոլորս բարձր տրամադրություն ունեինք”:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Քեմերոնը ցավում է իր վարքագծի համար ու անտեղի համարում իր և գործընկերների ուրախությունը  այդ միջոցառման ժամանակ:

Իսկ նրանց լուսանկարած արած AFP-ի լուսանկարիչ Ռոբերտո Շմիդտը նշել է, որ չէր էլ պատկերացնում այն հետևանքների մասշտաբը, որ կարող էր ունենալ լուսանկարի հրապարակումը: Ինքը միայն  լուսանկարել է քաղաքական գործիչներին, որոնք իրենց սովորական մահկանացուների նման էին պահում:

Թալանչի կապիկներն ահաբեկում են ՀԱՀ-ի բնակիչներին

o_861508ՀԱՀ-ում բնակչության թվով երկրորդ տեղը զբաղեցնող Քեյփթաունն ահաբեկում են կապիկները: Մարդիկ իրենց տներն են պաշտպանում ոչ այնքան գողերի հարձակումից, որքան կապիկների գրոհից: Կենդանիները բառացիորեն ահաբեկում են քաղաքացիներին: Պոչավոր պրիմատները hաճախ ներխուժում են բնակարաններ, ավեր ում ու իրեր գողանում: Նման  500 “ավազակ” է հաշվվում քաղաքում:

Օրերս 10 կապիկ էր ներխուժել բնակարաններից մեկն ու այնտեղ ավերածոթյուններ արել, գողացել ամբողջ սնունդն ու մեծ թավշյա արջուկը:

Ամենահետաքրքիրն այն է, որ պոչավոր ավազակներն իշխանության պաշտպանության ներքո են գտնվում ու արգելված է նրանց սպանելը: Միակ բանը, որ մնում է ՀԱՀ-ի բնակիչներին, կապիկներից խույս տալ բեյսբոլի մականով կամ էլ նրանց պղպեղի սրվակիշիթով վախեցնելն է: Վնասող զենք թույլատրվում է կիրառել միայն այն դեպքում, եթե կենդանին կրակոցի հետևանքով չի սատկի:

Քաբուլում, ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է եղել

i (2)Քաբուլի կենտրոնում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է եղել:

Ականատեսների խոսքով, մի քանի մարդ է վիրավորվել: Ներկա պահին փորձում են պարզել վիրավորների թիվն ու կատարվածի պատճառները:

Որոշ տվյալներով, դիվանագիտական ներկայացուցչության մոտ փոխհրաձգություն է:

Բաշկիրիայի նախագահին այսուհետ “խակիմ” կանվանեն

iԲաշկիրիայում նախագահի պարտականությունն այսուհետ կվերանա: Տարածաշրջանային օրենսդրական կոմիտեներում համապատասխան օրենքի նախագիծը հավանության է արժանացել:

Բաշկիրների լեզվով նախագահի պաշտոնը կկոչվի “խակիմ”(կառավարիչ), ռուսերեն` ղեկավար: Նշվում է, որ պատգամավորները մի քանի տարբերակ են դիտարկել` յուգարի վակիլ (գերագույն կառավարիչ), ազամատ (քաջարի զինվոր) ու բաշլիգի: Վերջին տարբերակը մերժվեց, քանի որ այդ բառը  թարգմանվում էր` “սրածայր կնգուղ”:

Փոքրիկը խեղդել է ինքն իրեն IKEA լամպի լարով

677x200_smilaԿահույքի  IKEA  կոնցեռնը դադարեցնում է SMILA լուսամփոփի արտադրությունը: Նման որոշման պատճառ է դարձել փոքրիկի մահը.երեխան իր մանկական մահճակալում պատին ամրացված լուսամփոփի լարով խաղալիս ինքն իրեն խեղդել է: Ընկերության ղեկավարությունը դիմել է բոլոր գնորդներին` չօգտագործել այդ լուսամփոփը կամ էլ մոտակա խանութներից անվճար ստանալ լարը պատին ամրացնելու համալիրներ:

1999-ին SMILA նման 23 մլն լուսամփոփ է վաճառել, որից շուրջ 4 մլն-ը` ԱՄՆ-ում ու Կանադայում: “Միր-24” հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ նման դեպք էր պատահել մեկ տարեկան երեխայի հետ,որին, բարեբախտաբար, կարողացան փրկել:

Ավելի վաղ բելգիացի փորձագետները IKEA -յի խանութներում վաճառվող լազանյայում որմզդեղնի մսի փոխարեն` առանց մակնշման խոզի միս էին հայտնաբերել: Դա ընդհանուր 10 տ քաշով մթերքի, 17600 փաթեթի հետկանչման պատճառ դարձավ:

2013-ի մարտին IKEA -յի ռեստորաններից ու սրճարաններից որոշ ժամանակով անհետացավ ձիու մսի հետքերով նրբերշիկը: Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ սկզբում ստուգման են ուղարկվել ֆիրմային  մսագնդիկների փորձանմուշներ, սակայն դրանց բաղադրության մեջ ոչ մի շեղում չի հայտնաբերվել:

Քենիան այսօր նշում է Բրիտանիայից անկախացման 50-ամյակը

i (1)Այսօր Քենիայում նշում են երկրի`Բրիտանիայից անկախացման 50-ամյակը:

Նայրոբիի փողոցներ են ելել հազարավոր քենիացիներ` ազգային դրոշներով: Տոնակատարությունները սկսվել են մայրաքաղաքից` բրիտանական դրոշի իջեցմամբ ու Քենիայի դրոշի բարձրացմամբ, որն անձամբ նախագահն է վարել` Ուհուրու Քենիատան: Դրանից հետո տոնական հրավառություն է եղել:

Վաճառքի է հանվել 24 կարատ ոսկու կտորներ պարունակող շքեղ եղունգների լաք

Boom Boom Pow - Deborah LippmannՀայտնի մատնահարդար Դեբորա Լիփմանը թողարկել է 29 դոլար արժողությամբ 24 կարատ ոսկու կտորներ պարունակող Boom Boom Pow եղունգների լաքը:

Շքեղ լաքը, որի երկրպագուների շարքում ընդգրկված են Լեդի Գագան, Լենա Դանհեմը, Քելի Քլարքսոնը և Սառա Ջեսիկա Պարկերը, արդեն հայտնի աստղերի հավանությանն է արժանացել:

Boom Boom Pow-ն Lippmann –ի միակ եղունգների լաքը չէ, որ թանկարժեք բաղադրիչ է պարունակում: Կարելի է ձեռք բերել նաև ադամանդի փոշեհատիկներով և մանրացված մարգարիտով հագեցված եղունգների լաքեր:

Այս ամենի արդյուքնում բրենդը կանոնավոր օգտագործվում է Valentino, Bulgari և Burberry նորաձևության շոուների ժամանակ:

Ֆիրման նաև ստեղծել է հայտնի մարդկանց անուններով գույներ:

Դրանց շարքում ընդգրկված են Lara’s Theme-ը՝ վառ նարնջագույն կորալի նրբերանգով լաք, որը ստեղծվել է մոդել Լարա Սթոունի օգնությամբ, ինչպես նաև Just Walk Away Renee գլամուրային մուգ կամիր լաքը, որը ի սկզբանե ստեղծվել է Ռենե Զելվեգերի համար:

 

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովի անդամ. «գառը գայլին պահ են տվել»

ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովԱյս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:

Սպառնալիքներով հաջողության չհասնելուց հետո Թուրքիան անցյալ ամիս ձեռնամուխ եղավ գործողության մեկ այլ մեթոդի՝ կաշառքի: Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն նոյեմբերի 10-ին հայտարարեց. «Թուրքիան կրկնապատկել է իր ներդրումը ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ), որը հայտնվել  է ֆինանսական ճգնաժամի մեջ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրենց անդամավճարները չվճարելու պատճառով»:

Նախարար Ավջըն նույնիսկ չի էլ փորձել թաքցնել Թուրքիայի առատաձեռնության բուն պատճառը: Նա բացահայտել է, որ «էական առաջընթաց է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի ընտրությունների համար Թուրքիայի թեկնածության հարցում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 19-ին»: Իրոք, թուրք նախարարի կանխատեսումն իրականացավ, երբ նրա երկիրը Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 21-րդ անդամ ընտրվեց առաջիկա չորս տարիների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ որպես այդ Հանձնաժողովի անդամ «Թուրքիան մտադիր է կիսել իր փորձն ու գիտելիքները միջազգային մասշտաբով, որ կուտակել է համաշխարհային ժառանգության իր սեփական 11 շրջանների կառավարման և պաշտպանության ընթացքում, որոնք ներկայացնում են անատոլիական քաղաքակրթության տարբեր շերտերը, այդ թվում՝ նեոլիթյան, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան դարաշրջանները»:

Թուրքիայի ընտրությունը մի մարմնում, որ կոչված է պահպանելու մշակութային արժեքները, հավասարազոր է գառը գայլին պահ տալուն:  Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների  խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակություն չի արվել հայկական բազմաթիվ կրոնական և մշակութային կոթողների մասին, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Միայն վերջերս, մտադիր լինելով հեշտացնել Եվրամիության թեկնածության իր ճանապարհը, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտ ապահովելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը վերանորոգել է մի քանի հայկական և հունական եկեղեցիներ, տասնամյակներով դրանք անուշադրության մատնելուց, պարբերաբար սրբապղծելուց և ոչնչացնելուց հետո:

Այժմ, երբ Թուրքիան անարժան կերպով անդամակցել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ունի առաջիկա չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մատնանշել այն զավեշտալի իրավիճակը, որին բախվելու է Թուրքիան` ունենալով մշակութային կոթողների պահպանության հանձնարարականը և շարունակելով մնալ որպես այլ ազգերի մշակութային ժառանգության ամենամեծ բռնազավթողներից մեկը:

Թուրքիայի մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրեն Մուրադ Սուսլուն, դեմքի անվրդով արտահայտությամբ «Նյու Յորք թայմս» թերթին ասել է. «Մենք միայն ցանկանում ենք վերադարձնել այն ամենը, ինչն արդարացիորեն մերն է…. Եթե դուք գաք իմ տուն և ինձանից գողանաք արժեքավոր իրեր, ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ դրանք հետ ստանալ»: Պարոն Սուսլուին, որը պնդում է, որ գողությունն ու թալանը սխալ են անկախ այն բանից, թե դրանք երբ են տեղի ունեցել, պետք է հիշեցնել, որ Թուրքիան կարող է նման պահանջներ ներկայացնել միայն` ալևիներին, ասորիներին, արաբներին, կիպրացիներին, հայերին, հույներին և քրդերին այն ամենը վերադարձնելուց հետո, ինչն արդարացիորեն պատկանում է նրանց:

Նույնքան զավեշտալի էր Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայի հայտարարությունը, որ նա արել է «Էկոնոմիստ» շաբաթաթերթին. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ յուրաքանչյուր հնություն աշխարհի ցանկացած մասում ի վերջո պետք է վերադառնա իր հայրենիքը: Թեկուզև այդ իրերը պատրաստված են քարից, ինչպես որ մարդիկ, այնպես էլ կենդանիները, բույսերն ու հուշարձանները հոգի ունեն: Հուշարձանի հեռացնելն ապակայունացնում է աշխարհն և անհարգալից վերաբերմունք է պատմության հանդեպ»:

Թուրք պաշտոնյաներն իրենց երկիրը որպես թալանի զոհ ներկայացնելու փոխարեն պետք է գիտակցեն, որ նրանք յուրացրել են բազմաթիվ հնություններ, որոնք իրենց օսմանյան նախնիները բռնազավթել են ավելի քան մեկ տասնյակ հարևան երկրների գրավման ժամանակ: Օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը, որը 1887 թվականին հայտնաբերվել է Լիբանանում, Սիդոնի մերձակայքում, և Սուլթան Աբդուլ Համիդ II հրամանով առաքվել Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ էլ այն պահվում է մինչ օրս որպես թանգարանի ունեցվածքի ամենաթանկարժեք նմուշներից մեկը: Այժմ Լիբանանը կարող է Թուրքիայից հետ պահանջել այս արժեքավոր մշակութային գանձը: Սաուդյան Արաբիան ևս իրավունք ունի պահանջելու բազում իսլամական սուրբ մասունքներ, որոնք օսմանյան իշխանությունների կողմից 19-րդ դարում տեղափոխվել են Մեքքայից:

Թուրքիայի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին և այլ ազգերին` աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրքական կառավարության կողմից իրենց մշակութային ժառանգության ապօրինի բռնազավթման վրա և պահանջել դրանց անհապաղ վերադարձը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Չինաստանի մթերային շուկայում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ է զոհվել

o_843647Հարավչինական Հուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի մթերային շուկայում հրդեհ է բռնկվել.զոհվել է 15 մարդ: 5 մարդ էլ վիարվորվել է:

Հրդեհի բռնկումից ժամեր անց է միայն հրշեջներին հաջողվել մարել կրակը:

Պատճառները հետաքննվում են:

Ուրուգվայում մարիխուանան լրիվ օրինականացվել է

i (2)Երկրի իշխանություններն օրենքի նախագիծ են ընդունել, որով թույլատրվում է մարիխուանա աճեցնել ու վաճառել:

Որոշումն ընդունել է ազգային կոնգրեսը ու այն պաշտպանել են 29 սենատորներից 16-ը` երկարատև քննարկումներից հետո: Տվյալ նախագիծը թույլ կտա Ուրուգվային դառնալ աշխարհում առաջին երկիրը, թրտեղ մարիխուանան օրինականացվել է լրիվ: Օրենքը թույլ կտա երկրի բնակիչներին օգտագործել, գնել ու աճեցնել այդ մշակաբույսը ոչ կոմերցիոն նպատակով, ինչպես նաև` աճեցնել այն վաճառքի համար ` պետության հսկողությամբ:

Ցանկացած չափահաս ուրուգվայցի դեղատանը կարող է մեկ ամսում գնել մինչև 40 գ մարիխուանա: Ոչ առևտրային  մշակությունը սահմանափակվել է մինչև 6 թուփ` յուրաքանչյուր տան հաշվով: Արգելվում է մարիխուանա վաճառել օտարերկրացիներին:

Բացի այդ, տեղեկացվում է, ու մարիխուանայի գինն էլ մեկուկես անգամ ավելի քիչ կլինի, քան “փողոցում” է:

 

Կովկասյան հանքային աղբյուրները կորցնում են բուժիչ հատկությունները

i (3)Կովկասի հանքային աղբյուրները   ցամաքում են, իսկ ջուրը` կորցնում բուժիչ հատկությունը:

Կովկասյան հանքային ջրերի արտեզյան հսկայական ավազանում  խորհրդային ժամանակներում 30 տեսակի հանքային ջուր էր հաշվվում: Սակայն, տարիների ընթացքում դրանց թիվն էականորեն կրճատվեց աննպատակ վատնման հետևանքով: Ցամաքեցին “Էսենտուկի-20”-ը և “Պոնոմարյովական”:

“Վերջին 20 տարում անհետացել են մի շարք աղբյուրներ: Դրանք ծծմբական –սուլֆիդային ջրեր էին, պյատիգորսկյան նարզաններ ու աղա-հիմնային ջրեր”,ասում է Պյատիգորսկի ցեխաբուժարանի բուժական գծով տնօրենը:

XIX –ի սկզբից տարածաշրջանում 1000 հորատանցք էին  բացել: Սակայն հիմա օգտագործվում է դրանցից միայն 100-ը: Չօգտագործվելու հետևանքով հորատանցքերի խողովակները ժանգոտել են, ջուրը խառնվում է  կեղտոտ հոսանքների հետ ու վերածվում սովորական ջրի, որը զուրկ է բուժիչ որակներից:

Նման անկառավարելի 20 հորատանցք կա, որոնցից ջուրը դուրս է գալիս բաց տարածք ու  ջրասույզ անում դաշտերը: Մեկ հորատանցքը պահածոյացնելու համար միլիոնավոր ռուբլիներ են անհրաժեշտ, սակայն տեղի իշխանությունները նման գումարներ չունեն:

 

Հսկայական ուռուցք` գարեջրի կեղտոտ բանկայից

o_860229Կեղտոտ բանկայից գարեջրի մի կումը Ավստրալիայի բնակչի համար վերածվեց մեկ տարվա տառապանքի: 2012-ի մարտին Ջոն Մաքդոնալդը ընկերոջ հետ ձկնորսության գնաց` իր հետ տանելով անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` սպիրտային խմիչք: Տղամարդիկ Բրիսբոն գետի մոտ էին, երբ Մաքդոնալդը պատրաստվեց գարեջուր խմել, սակայն այն ձեռքից սահեց ու ընկավ ջրի մեջ: Ավստրալացին իսկույն այն բռնեց ու պարունակությունը խմեց: Դրանից հետո նա ծանր հիվանդացավ:

Ընդամենը ժամեր անց` նա վատացավ: Այդ պահից սկսած արդեն անթիվ անհամար մասնագետների մոտ է եղել ու մի քանի վիրահատություն տարել, քանի որ խեղճի փորի վրա հսկայական ուռուցք է գոյացել: Սակայն նույնիսկ վիրաբույժներն են անկարող. նրանք չեն հասկանում, թե ինչ վարակ է կպել տղամարդուն:

Սկզբում 60-ամյա Մաքդոնալդին հակաբիոտիկներով բուժում նշանակեցին, ապա վիրահատեցին: Սակայն դրանից վիճակն էլ ավելի վատացավ: Երրորդ վիրահատությունը նրան ազատեց հսկայական ուռուցքից, որն ասես հղիություն լիներ: 4-րդ վիրահատությունը, մասնագետների կարծիքով, պետք է վերջինը դառնար , սակայն, յուրաքանչյուր վիրահատությունից հետո ուռուցքը կրկին ու կրկին է աճում:

Այս տարվա հուլիսին նա նորից դիմեց մասնագետների օգնությանը, սակայն վերջիններս նրան հայտնեցին, որ առաջիկա մեկ տարում ոչնչով չեն կարող օգնել:

Հիմա խեղճը փնտրում է բժիշկների, որոնք նրան կազատեն ուռուցքից:”Ես  ցանկանում եմ իմ պատմությունը պատմել ողջ աշխարհին: Գուցե ինչ որ տեղ ինչ որ մեկը լսի իմ աղոթքներն ու օգնի ապաքինվել: Ես ուզում եմ երեխաներիս ու փոքրիկ թոռանս կողքին լինել: Եթե ինչ որ տեղ բժիշկ կա` ես հույս ունեմ, որ նա կարձագանքի:

“Ըստ երևույթին Բրիսբոն գետը շատ ավելի կեղտոտ է, քա մեզ է թվում: Դա վայրկենական որոշում էր, իմ կողմից` հիմարություն,-հիշում է նա ձկնորսության օրը:-Հիմա ես պետք է սրանով ապրեմ մինչև  կյանքիս վերջը”:

 

 Անկախ

Կիևյան Լենինի բեկորները վաճառքի են հանվել համացանցում

o_859964Եվրոմայդանում կարելի է կարողություն կուտակել.համացանցում արդեն հայտնվել են 2013-ի դեկտեմբերի 8-ին ապամոնտաժված ու ջարդված Լենինի արձանի բեկորների վաճառքի հայտարարություններ: Կարելյան կվարցիտից Լենինի  արձանի  բեկորներն առաջարկվում են 1 կգ-ի դիմաց 50 գրվն նախնական գնով:

Դա 6,5 դոլարից քիչ է; Ընդ որում, անվճար հայտարարությունների ուկրաինական կայքում այն հետևյալ կերպ է ներկայացված.”Կվաճառեմ կիևյան Լենինի վերջին կտորը: Դուք եզակի հնարավորություն ունեք ձեռք բերելու պատմության մի կտոր: Լենինի մասնիկիների գինը կախված է նրա մարմնից ու քաշից: Ափն արժե 1000 գրվն, թևի մի հատվածը` 750 գրվն: Ոտքի ու իրանի բեկորները վաճառվում են 50 գրվն` 1 կգ-ի դիմաց: Գլուխն անգին է: Դրա համար դուք ձեր գինն առաջարկեք”:

Հայտարարություն տեղադրողը տեղյակ է, որ Լենինի արձանի հեղինակը քանդակագործ Սերգեյ Մերկուրովն է, իսկ մոնումենտը պատրաստված է բացառիկ նյութից. կարելյան կվարցից է պատրաստված ոչ միայն կիևյան Լենինը, այլ Մոսկվայում կառուցված Լենինի դամբարանը:

Լենինի արձանը ջարդելու համար Ուկրաինայի քրեական կոդեքսի առաջին մասի 294 հոդվածի համաձայն քրեական գործ է հարուցվել:

Լենինի արձանը Դուբնայում գտնվող Մոսկվա ջրանցի մուտքի մոտ էր տեղադրված: 1939-ին Ստալինի ու Լենինի արձանները Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդեսի մուտքի մոտ դիմավորում էին այցելուներին: Ցուցահանդեսի փակումից հետո, գրանիտե Ստալինին տեղադրեցին Մոսկվայի Իզմայլովյան պարկում, որտեղ այն հրաշքով գոյատևեց մինչև 1991 թիվը, որից հետո Ստալինին “գահընկեց” արին ` կոտրելով ոտքերն ու վնասելով քիթը, ապա տեղափոխեցին Նկարիչների կենտրոնական տուն, որտեղ էլ այն “Մուզեոնում” հիմա էլ կանգնած է խորհրդային մյուս առաջնորդների կողքին:

Իսկ Լենինի արձանը տեղափոխեցին Կիև. 1946-ին այն  տեղադրեցին Բեսարաբական շուկայի դիմաց` Կրեշչատիկի վերջում: 2009-ին, Յուշչենկոյի` խորհրդային սիմվոլիկայից ազատվելու  հրամանի կատարման ժամանակ այդ արձանի ձեռքն ու քիթն էլ կոտրեցին: Սակայն այն այդպես էլ կանգնած մնաց:

Չինաստանում արգելվել է պաշտոնական հավաքույթների ժամանակ շնաձկան լողակներից պատրաստված ճաշատեսակներ մատուցել

Չինաստան, շնաձկան լողակներ,ճաշատեսակներ Չինաստանը արգելել է պաշտոնական հավաքույթների ճաշացանկում ընդգրկել շնաձկան լողակներից պատրաստված կերակրատեսակներ, ինչը միտված է վերացնել պաշտոնական շրջանակներում տարածված շռայլությունը:

Կիրակի օրը Սինխուա լրատվական գործակալությունից հայտնել են, որ Չիանստանի իշխանությունները հրապարակել են նոր կանոնակարգ, որով արգելվում է պաշտոնական ընդունելությունների ժամանակ շնաձկան լողակներից և վայրի կենդանիների մսից պատրաստված ճաշատեսակներ մատուցել:

Լրատավամիջոցի տեղեկություններով՝ հավաքույթների ժամանկ չի թույլատրվում նաև ծխախոտ և թանկարժեք խմիչքները մատուցել, իսկ նահանգային ղեկավարության մակարդակից ցածր պաշտոնյաներին արգելվում է իրենց բիզնես ուղևորությունների ժամանակ հյուրանոցի լյուքս համարում մնալ:

Այս նոր կանոնները նպատակ ունեն կարգավորել հանրային ֆոնդերի վատնումը ընդունելությունների վրա:

Չինաստան, շնաձկան լողակներ,ճաշատեսակներ Նախագահ Սի Ցզինպին այս տարվա սկզբին իշխանության գալուց հետո պետական մակարդակով իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային խնդիր է դարձրել:

Հոնգ Կոնգի և Չիաստանի մի շարք հյուրանոցներ իրենց ճաշացանկից ևս հանել են շնաձկան լողակներից պատրաստված ապուրը, իսկ որոշ ավիաուղիներ արգելել են շնաձկան լողակներ տեղափոխել:

Հոնգ Կոնգի Շնաձկների հիմնադրամի կայքում հրապարակված, 2006 թ-ին իրականացված գիտական հետազոտության տվայլներով՝ յուրաքանչյուր տարի 73 միլիոն շնաձուկ է սպանվում:

 ԱՆԿԱԽ

Չինաստանում նորաձևության շոուի մոդելները օդի աղտոտվածության պատճառով բժշկական դիմակներով են հանդես եկել

Չինաստան,նորաձևության շոու,մոդելներ,բժշկական դիմակներՉինաստանի Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով իշխանությունները պնդել են, որ դիզայները դրսում կազմակերպված նորաձևության շոուի ժամանակ դիմակներ հագցնի իր մոդելներին՝ նրանց առողջությունը Չինաստան,նորաձևության շոու,մոդելներ,բժշկական դիմակներչվտանգելու համար:

Աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկրում օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է ածխի այրմամբ աշխատող էլեկտրակայանների արտանետումների պատճառով, որը Առողջապահության միջազգային կազմակերպության սահմանած ապահովության ցուցանիշը գերազանցում է 40 անգամ:

Նանկիում և մայրաքաղաք Պեկինում վիճակը ավելի է վատանում հատկապես ձմռանը, երբ էներգիայի պահանջարկը աճում է:

Օդի աղտոտվածությունը ազդում է ոչ միայն նորաձևության շոուների վրա, այլև խիտ մառախուղի պատճառով Չինաստանի տարածքում թռիչքները պարբերաբար հետաձգվում են:

Խիտ ծխից տուժել են մի շարք քաղաքներ ներառյալ մայրաքաղաք Պեկինը, իսկ Շանհայ և Հանչժոու քաղաքները արդեն մեկ շաբաթ շարունակ պատված են խիտ մառախուղով:

Սակայն ամենավատ վիճակը Նանկինում է, որտեղ, ըստ Սինխուա լրատվական գործակալության, իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:

 ԱՆԿԱԽ