Լուկաշենկո.վերջերս սևամորթ մարդիկ Ամերիկայում ստրուկներ էին, իսկ հիմա հայտարարում են բացառիկության մասին

11Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ղազախական 24KZ հեռուստաաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “իրեն ապշեցնում “ է:

Լուկաշենկոյի խոսքով,”բոլորովին վերջերս Ամերիկայում սևամորթները ստրուկներ են եղել, իսկ այսօր խոսում են ինչ որ բացառիկության մասին”:

Լուկաշենկոն ենթադրում է, որ այդպես մտածելն ”անթույլատրելի է ու ծայրահեղ վտանգավոր”:

Միևնույն ժամանակ նա Սիրիայի  նախագահ Բաշար Ասադին համարում է “շատ բարի մարդ”:

Չինաստանում բոռերի հարձակումների հետևանքով 41 մարդ է մահացել

hornetՉորեքշաբթի տեղական իշխանությունները հայտնել են, որ Չինաստանում բոռերի խայթոցներից մահացածների թիվը հասել է 41-ի:

Սինխուա պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ Շենսի նահանգային ղեկավարության հայտարարության մեջ ասվում է, որ բոռերի հարձակումներ գրանցվել են ոչ միայն Անկանե քաղաքում, որտեղ 19 մարդ է զոհվել, այլև նահանգի այլ հատվածներում՝ խլելով 22 մարդու կյանք:

Ավելի քան 1600 մարդ է տուժել բոռերի հարձակումներից, իսկ նրանցից 37-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:

Նահանգային իշխանությունները տուժածներին բուժելու նպատակով հատուկ բժշկական թիմ են մոբիլիզացրել, ինչպես նաև բժիշկներին հատուկ վերապատրաստել: Այժմ արագ արձագանքման ջոկատները հավաքում են բոռերի բույները:

Նահանգային իշխանությունները նաև հայտնում են, որ բոռերը առավել ագրեսիվ են դառնում սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, երբ սկսվում է նրանց զուգավորման և տեղափոխման շրջանը՝ ավելացնելով, որ այս տարվա չոր և շոգ եղանակը նպաստել է այդ հարձակումներին:

 

“Greenpeace”-ի ակտիվիստները դադարեցրել են ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղը

i“Կանաչների” ակցիան 5 րոպեով դադարեցրել է  “Բազելի” ու “Շալկե-04”-ի հանդիպումը: Խաղի 4-րդ րոպեում կազմակերպության ներկայացուցիչները հատուկ ճոպաններով իջել են “Սենտ-Յակոբ Պարկ” ստադիոնի տանիքից, որտեղ հատուկ պաստառ են տարածել “Մի վնասեք Արկտիկան “ կոչով: Ավելի ուշ խաղը  շարունակվել է:

“Greenpeace”-ի ակցիան  ռուսական “Գազպրոմին” է ուղղված եղել, որը գերմանական “Շալկե”-ի տիտղոսակիր հովանավորն է հանդիսանում:

Ավելի վաղ այս շարժման ակտիվիստները փորձել էին բարձրանալ Պեչորյան ծովում գտնվող  “Գազպրոմնեֆտ” ընկերության  “Պրիռազլոմնայա” նավթահարթակ` Արկտիկայում իրականացվող  նավթարդյունահանման դեմ ակցիայի նպատակով:

Չիլիում հակամանրէ հատկությամբ գնացք է գործարկվել

i (1)Երեկ չիլիական Վալպարասիո  քաղաքի մետրոյում անսովոր գնացք է հայտնվել: Վագոնի ներսի մակերեսները հակամանրէ համաձուլվածքից են, ինչն օգնում է խուսափել զանազան հիվանդությունների տարածումից:

Բռնակները պատված են պղնձի հիմքով բաղադրությունուվ: Հետազոտությունները ցույց տվեցին, որ պղինձը կարող է ոչնչացնել մանրէ ների, սնկերի ու վարակների  99,9%-ը:

Իշխանությունները վստահ են, որ պղնձի կիրառումը կօգնի այդ մետաղի պահանջարկն ավելացնել մինչև 500 հազար տ տարեկան:

Չիլին պղնձի արտադրությամբ համաշխարհային առաջատար է համարվում:

Սեքսը գնացքի ռելսերին ողբերգությամբ է ավարտվել

relsՈւկրաինայի Զապորոժիե քաղաքում գնացքի ռելսերի վրա սեքսով զբաղվող զույգը հայտնվել է գնացքի տակ: Պատահարի հետևանքով կինը տեղում մահացել է, իսկ տղամարդն էլ զրկվել է երկու ոտքից: Այժմ հիվանդանոցում բուժվող արկածախնդիր տղամարդը պատահածի վերաբերյալ ասել է. «Տուն վերադառնալիս ցանկացանք ինչ-որ խենթ բան անել: Հիմա շատ եմ վշտացած տեղի ունեցածի համար»:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ մեկ ամիս առաջ էլ նման դեպք գրանցվել էր Դանիայում, երբ երիտասարդ զույգը սեքսի համար ընտրել էր ֆուտբոլային դաշտի մեջտեղի կլորակը: Այդ ժամանակ մարզադաշտի անվտանգության ծառայությունը սահմանափակվել էր նրանց դաշտից հեռացնելով:

 

Միջին Արևելքի նոր քարտեզը՝ ըստ «New York Times»-ի

arevelq«New York Times»-ը հրապարակել է մի հետաքրքիր վերլուծություն, ըստ որի Միջին Արևելքը կարող է վերակազմավորվել՝ բաժանվելով 14 նոր պետության: Փորձառու քաղաքական վերլուծաբան և լրագրող Ռոբին Ռայթը ներկայացրել է Միջին Արևելքի նոր բաժանումը քարտեզի հետ միասին: Ըստ վերլուծության՝ Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենն ու Լիբիան մասնատման վտանգի տակ են գտնվում:
Այսպես Սիրիայի և Իրաքի բաժանման հետևանքով կձևավորվի 4 նոր պետություն՝ Ալևիստան՝ Լաթակիա կենտրոնով, Քուրդիստան՝ Էրբիլ կենտրոնով, Բաղդադն ու Դամասկոսը ներառող Սունիստան և Շիիստան՝ Բասրա կենտրոնով: Ռայթը գտնում է, որ Սաուդյան Արաբիայում շուտով ներքաղաքական հակասություններ կծագեն՝ բերելով մասնատման: Հորմուզի նեղուցի շրջանում կառաջանա Արևելյան Արաբիստան, Հիջազում՝ Արևմտյան Արաբիստան, Եմենին մոտ գտնվող շրջաններում Հարավային Արաբիստան, հյուսիսում՝ Հյուսիսային Արաբիստան, իսկ երկրի կենտրոնական հատվածում կկազմավորվի Վահաբական Արաբիստանը՝ Էր Ռիադ կենտրոնով:
Գալով Եմենին՝ վելուծաբանը նշում է, որ այն բաժանվելու է Հարավային և Հյուսիսային մասերի, իսկ Լիբիայի պարագայում ստեղծվելու է երկու առանձին պետություն: Այսպես Լիբիայի արևելքում տեղակայվելու է Սիրենքայան՝ Բինգազի կենտրոնով, իսկ արևմուտքում՝ Թրաբլուսգարփ պետությունը: Հնարավոր է, որ Լիբիայի հարավ-արևմուտքում էլ առանձնանա Ֆիզան:

 

Թայլանդում ջրհեղեղներից 23 մարդ է զոհվել

thai-floodingԹայլանդի իշխանությունների տվյալներով՝ անցած երկու շաբաթների ընթացքում ամբողջ երկրի տարածքում ջրեղեղներից մահացել է ավելի քան 20 մարդ՝ ավելի մեծացնելով 2011թ-ին երկրում տեղի ունեցած կործանարար հեղեղումների կրկնվելու մտավախությունը:

Աղետների կանխարգելման և հետևանքների մեղմացման վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի կեսերից ի վեր հեղեղվել են երկրի 77 շրջաններից 32-ը, որոնց արդյունքում 23 մարդ է զոհվել:

Երկրի փոխվարչապետ Փլոդպրասոփ Սուրասուադիի խոսքով՝ երեքշաբթի երկրի հյուսիսարևելյան շրջաններ հասած Ութիփ թայֆունը չի սպառնում Թայլանդին՝ ավելացնելով, որ իրենք պետք է պատրաստ լինեն այլ փոթորիկների դիմակայելուն:

2011-թ-ին Թայլանդում տեղի ունեցած կես դարվա մեջ առաջին ամենամեծ ջրհեղեղի հետևանքով մահացել էր 800 մարդ, ավերվել էին երկրի գյուղատնտեսական, արդյունաբերական և բնակելի հսկայական տարածքներ:

 

Բժիշկներն աշխատավարձերի բարձրացում են պահանջում

i (1)Երկուշաբթի Դոմինիկյան հանրապետությունում եռօրյա գործադուլ է սկսվել: Մի քանի հազար բժիշկ ու բուժաշխատող պետական ծառայության դուրս չեն եկել:

Պատճառն այն է, որ  կառավարությունը  2014-ի բյուջեում  հրաժարվել է ներառել առողջապահության ոլորտում  աշխատավարձերի բարձրացումը:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, երկրում, բժշկի միջին աշխատավարձը կազմում է 600-1000 դոլար, բուժքույրերինը` մոտ 500 դոլար ամսական: Հիմա գործադուլավորները պահանջում են աշխատավաձերի բարձրացում 60%-ով: Բժիշկների արհմիությունների տվյալներով, գործադուլին մասնակցել է 168 պետական հիվանդանոցների բուժաշխատող: Իսկ մասնավոր բուժկենտրոնները չեն մասնակցում ու աշխատում են սովորական ռեժիմով:

Գործադուլի ժամանակ բժիշկները չեն բուժի հիվանդներին, այլ միայն անհետաձգելի օգնություն կցուցաբերեն:

Ինքնասպան է եղել ենթակաների ներկայությամբ

iՍակատեկաս նահանգի Տելետոնգոյի քաղաքապետ Կառլոս Ռոբլեսն ինքնասպանություն է գործել ենթակաների աչքի առջև:

Դեպքը կատարվել է երկուշաբթի: Առավոտյան Ռոբլեսը կարգի համար պատասխանատու բաժին է մտել ու ոստիկաններին խնդրել իրեն  անձնական զենք հատկացնել, ապա ատրճանակը դրել է գլխին ու ինքնասպան եղել: Մահն ակնթարթորեն է վրա հասել:

Հիմա պարզում են ինքնասպանության հանգամանքները: Հայտնի է միայն, որ մի քանի տարի առաջ առևանգել են Ռոբլեսի որդուն, որի ազատման համար նա փրկագին է վճարել:

Նիգերիայում իսլամիստ զինյալները սպանել են համալսարանի տասնյակ քնած ուսանողների

Ականատեսների խոսքով՝ այսօր հյուսիսարևելյան Նիգերիայում զինված տղամարդիկ հարձակվելով համալսարանի վրա սպանել են 40 մարդու:

Բոկո հարամ իսլամիստական խմբավորումը՝ իր կազմակերպած ապստամբության դեմ ռազմական գործողություններին ի պատասխան, վերջին շաբաթների ընթացքում հաճախ է խաղաղ բնակչությանը թիրախ դարձնում:

nigeria-islamists-shot-studentsԲոկո հարամը և այլ իսլամիստական խմբավորումներ դարձել են Աֆրիկայի երկրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող և խոշոր նավթարդյունահանող երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքները:

Յոբե նահանգի ոստիկանության կոմիսարը հայտնում է, որ զինված տղամարդիկ հարձակվել են գյուղատնտեսական համալսարանի վրա և կրակ բացել վաղ առավոտյան դեռևս քնած ուսանողների վրա:

Նահանգի ռազմական խոսնակը Ֆրանս պրեսին տեղեկացրել է, որ զինյալները կրակ են բացել նաև լսարանների ուղղությամբ:

Քաղաքական գործիչների տվյալներով՝ 40 զոհերի մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են եղել:

Բոկո հարամը պայքարում է երկրի կառավարությունը հեռացնելու և նոր իսլամիստական պետություն ստեղծելու համար և այդ նպատակով մի շարք հարձակումներ է իրականացրել դպրոցների վրա՝ ներառյալ մեկ այլ քաղաքի դպրոցի վրա հարձակումը, որի ընթացքում 27 աշակերտ և մեկ ուսուցիչ էին մահացել:

Խմբավորման անվանումը թարգմանվում է որպես արևմտյան կրթությունը արգելվում է՝ դպրոցները դիտարկելով արևմտյան մշակույթի խորհրդանիշներ:

2009թ-ից ի վեր, ինչ խմբավորումը սկսել էկառավարության դեմ իր ապստամբությունը, հազարավոր մարդիկ են սպանվել՝ արևմտյան մշակույթին ընդդիմացող կրոնական շարժումից վերածվելով ռազմական խմբավորման և մեծացնելով կապերը ալ-Քաիդայի արևմտաաֆրիկյան ճյուղի հետ:

Apple-ն առաջ է անցել Coca-cola-յից

5248ef87-9284-8b04-9284-8b0b492d3af4.photo.0Apple-ը դարձել է աշխարհում ամենաթանկ բրենդը` ետևում թողնելով  ցուցակի մշտական առաջատար Coca-cola-յին:Այս տարի  վերջին 13 տարին ամենաթանկ բրենդերի ցուցակը գլխավորած Coca-Cola առաջատարի դիրքը զիջել է Apple -ն:

Interbrand ընկերության փորձագետների խոսքով, Apple-ի արժեքը կազմում է 98,3 մլրդ, ինչը 28%-ով ավելի է, քան նախորդ տարի: Interbrand-ի տնօրենի խոսքով, Apple-ի` առաջին հորրիզոնական նվաճելը զուտ ժամանակի խնդիր էր: Ամենաթանկ բրենդերի թոփ-10-ի մեջ   տեխնոլոգիական 5 ընկերություններ են Apple, Google, Sumsung, Microsoft  ու  Intel-ը: 100-ի մեջ  է Facebook-ը, որը 69-րդ տեղից հասել է 52-րդին: Ցուցակից դուրս են մնացել BlackBerry-ին, որը նախորդ տարի 93-րդ տեղում էր: Ամենամեծ անկումն ունեցել է Nokia-ն` 19-ից հասնելով 57-ի:

Interbrand-ը 2000 թվից զբաղվում է  համաշխարհային բրենդերի վարկանշային աղյուսակների կազմմամբ:

 

 

 

Իրաքում ահաբեկչության հետևանքով 46 մարդ է զոհվել

o_810271Կիրակի օրն Իրաքում խոշոր ահաբեկչություն է իրականացվել: Շիիթական մզկիթի պայթյունի հետևանքով 46 մարդ է զովել,  50-ն էլ վիրավորվել են: Դեպքը կատարվել է Էլ Մուսայիբ քաղաքում, որը Բաղդատից 60 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հոգեհանգստյան աղոթքի ժամանակ շենքում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիչը: Հզոր հարվածից մասամբ քանդվել է  առաստաղը,  ավերակների տակ, ոստիկանության հավաստմամբ, դեռևս մարդիկ կան: Ավելի վաղ պայթյուններ էին եղել Իրբիլ քաղաքում,  Իրաքի քրդական ինքնավար շրջանում: Այն ժամանակ զոհվեց 6 մարդ, 30-ն էլ վնասվածքներ ստացան:

“Վուտիպ” թայֆունը 2 նավ է խորտակել

o_697620Չինաստանում ձկնորսական 2 նավ է խորտակվել 60 ձկնորսներով, “Վուտիպ” թայֆունից` Սիշա աշրիպելագի մոտ (Պարասելսյան կղզիներ): Հաջողվել է փրկել միայն 13 մարդու,47-ը համարվում են անհետ կորած: Տուժածներին որոնելու համար Հայնան կղզիներում ու Գուանդուն գավառներում ուղղաթիռներ ու փրկարարական նավեր են գործի դրվել:

Թայֆունի պատճառով ընդհատվել է կապը նաև մեկ այլ ձկնորսական նավի հետ` անձնակազմի 28 անդամով: Նախօրեին, այս տարվա արդեն 21-րդ թայֆունի պատճառով, ՉԺՀ-ն վտանգի “նարնջագույն” աստիճան է հայտարարել: Չինաստանում գործում է  տարերային աղետներից նախազգուշացման 4 մակարդակի ռեժիմ` ըստ աճման կարգի այն նշվում է կապույտ, դեղին, նարնջագույն ու կարմիր գույներով:.

Ինդոնեզիայի մոտակայքում սուզված նավի տասնյակ ուղևորներ դեռևս անհետ կորած են համարվում

indonesia-asylu-seekersԻնդոնեզիայի կառավարության խոսնակի տեղեկություններով՝ Ինդոնեզիայի ափերի մոտակայքում իրաքցի և լիբանանցի տասնյակ ուղևորներով նավ է շրջվել, կա 22 զոհ:

Արևմտյան Ջավայի ափ հանված մարմինների շարքում կան նաև երեխաներ:

Ծովից կենդանի հանված 28 մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարները շարունակում են փնտրել 30 այլ մարդկանց, որոնք նավի շրջվելու պահին դրա վրա են գտնվել: Նրանց ճակատագիրը դեռ պարզ չէ: Նրանցից շատերը հնարավոր է նույնպես մահացած լինեն:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավի շրջվելու ստույգ պատճառը հայտնի չէ՝ ավելացնելով, որ նավի ուղևորներից ոմանք Իրաքից և Լիբանանից են եղել:

Նրա տեղեկություններով՝ հնարավոր է նավի վառելիքը վերջացած լինի, կամ նրանք չեն կարողացել նավը ղեկավարել:

Յուրաքանչյուր տարի Ինդոնեզիայի ափերի մոտակայքում դեպի օվկիանոս գնացող ուղևորներով լի նավեր են շրջվում:

Ավստրալիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավը ուղևորվելիս է եղել Ավստրալիայի Ծննդյան կղզի, որը նման նավերի կայանման հիմնական վայրն է:

Որոշ մարդկանց համար Ավստրալիան հույսի երկիր է հանդիսանում, սակայն երկրի կառավարությունը նավերի շրջվելու բազմաթիվ դեպքերի պատճառով այս տարի փոխել է օրենսդրությունը և արգելել նավով ժամանող ներգաղթյալներին բնակվել Ավստրալիայում:

 

Շոկոլադը մրգերի շարքն է դասվել

28112355.131501.341Պարզվում է, շոկոլադը հանգիստ կարելի է “սուպեր-միրգ” համարել իր որակների շնորհիվ: Մասնագետները մի շարք փորձեր են կատարել ու կարողացել են ապացուցել, որ շոկոլադն իր օգտակար որակներով զգալիորեն գերազանցում է մի շարք մրգերին. նույնիսկ մրգահյութը չի կարող այդ հատկություններով մրցել շոկոլադի հետ: Սակայն մասնագետներն ընդգծում են.խոսքը բացառապես սև շոկոլադի մասին է , որի չափաբաժինները խստորեն  պետք է սահմանափակել: Նորագույն հետազոտությունները թույլ են  կրկին համոզվել , որ շոկոլադն օգտակար մթերք է: Շոկոլադի գլխավոր արժեքը մթերքի բաղադրության ֆլավոններն են, հակաօքսիդանտներն ու պոլիֆենոլները, որոնք բջիջները պաշտպանում են քայքայումից:

Գերությունից ազատ է արձակվել 92 երեխա

i (2)Հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է  քիդնեպլինգի 300 կասկածյալ: Ոստիկանությանը հաջողվել է ազատել 92 երեխաների, որոնք առևանգվել էին  Չինաստանի Յունան ու Սիչուան նահանգներից` այլ պետությունների վաճառվելու նպատակով:

ՄԱԿ- անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով բանաձև է ընդունել

i (1)ՄԱԿ- անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել “քիմիական զենքի հարցով բանաձևի ընդունման” համար:

Բանաձևի համաձայն, Սիրիան պարտավոր է ոչնչացնել քիմիական զենքի բոլոր պաշարները, ինչպես նաև, փորձագետներին երկիր մուտք գործելու ազատ հնարավորություն  ընձեռել: Սիրիայի հարցով հաջորդ խաղաղ կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի կեսին:

Արգենտինացի ծնողները փոխել են երեխայի սեռը

iԾնողները օգտվել են նախորդ տարում երկրում ընդունված օրենքից: Վեցամյա երեխան, որը տղա է ծնվել, այսուհետ փաստաթղթերում կնշվի` աղջիկ: Ծնողների խոսքով, դա կապված է այն բանի հետ, որ երեխան խոսելու պահից սկսած իրեն աղջկա տեղ է դրել:

Ծնողները բազմիցս փորձել են փոխել երեխայի սեռը, սակայն իշխանություները մերժել են միշտ: Եվ միայն այն ժամանակ, երբ ծնողները դիմեցին մանկության պաշտպանության ազգային գործակալություն` նրանց խնդրանքը բավարարեցին:

Տղամարդիկ կանանց նկատմամբ իրականացվող բռնության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով բարձրակրունկ կոշիկներով քայլերթ են կազմակերպել

men donned high heels and teetered around TorontoԿանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով այսօր հարյուրավոր տղամարդիկ բարձրակրունկ կոշիկներով շրջել են Տորոնտոյում:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» մենամյա բարեգործական միջոցառումը հինգերորդ տարին է ինչ անց է կացվում Կանադայում:

Ականատեսները Twitter կայքում տեղադրել են միջոցառման մասնակից տղամարդկանց լուսանկարները, որտեղ նրանք կրում են նեոնային վարդագույն բարձրակրունկներից մինչև հաստ պլատֆորմներ:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» միջոցառումը տղամարդկանց միջազգային քայլերթ է, որի նպատակը բռնաբարությունը, սեքսուալ բռնությունը և գենդերային բռնությունները դադարեցնելու կոչ անելն է, սկսվել է Կալիֆորնիայում 2001թ-ին:

Բարձրակրունկ կոշիկներով տղամարդկանց ուշադրություն գրավող միջոցառումը ստեղծվել է սովորաբար հանրությունից թաքցվող և արդյունքում մոռացվող խնդիրների շուրջ երկխոսությունների ստեղծման նպատակով:

2009թ-ին Տորոնտոյում կազմակերպված այս միջոցառման ժամանակ հավաքվել էր 400,000 դոլար:

Կազմակերպիչներից մեկի խոսքով անցած տարի միջոցառմանը 11 տարեկանից մինչև 70 տարեկան 1000 տղամարդ է մասնակցել:

Այս տարի միջոցառումը նպատակ ունի Կանադայում կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տղամարդկանց իրազեկությունը բարձրացնելու նպատակով իրականացվելիք ծրագրերի համար հավաքել 125,000 դոլար:

 

Բրազիլացի ընտանիքը դատական գործընթացների մեջ է հայտնվել իրենց ընտանի վագրերին պահելու համար

Borges- the tigerԲրազիլացի կենդանասերը, որը շարժական կրկեսից երկու վագր էր փրկել, այժմ վագրերին հանձնելու վերաբերյալ վեճի մեջ է հայտնվել պաշտոնյաների հետ, որոնք պնդում են, որ կենդանիները վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Արի Բորխեսը 2005թ-ին Դեն և Թոմ եղբայրներին փրկել էր դաժան կյանքից և տարել հարավային Բրազիլիայի Մարինգա քաղաքի իր բնակարան:

Borges -the tiger 2Վագրի ձագերը քնել էին նրա դուստրերի անկողիններում և այգում վազվզել նրանց մյուս ընտանի կենդանիների՝ երկու առյուծների, կապիկի հետ:

Այդ պահից ի վեր նա վագրերին բուծել է, և այժմ ինը վագրեր են ապրում Բորխեսի և նրա ընտանիքի հետ:

Սակայն այժմ կենդանի բնության պաշտոնյաները պնդում են, որ 317կգ կշռող կենդանիները չափազանց վտանգավոր են բնակելի միջավայրում պահելու համար, իսկ Բորխեսը նրանց անօրինական կերպով է բազմացրել:

Այնուամենայնիվ՝ Բորխեսը հայտնել է, որ կենդանաբանական այգիներում բազմաթիվ կենդանիներ են սատկում և ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին, իսկ իր կենդանիների հետ անասնաբույժների թիմ է աշխատում և իրենք լավագույն կերպով են նրանց կերակրում, սակայն իրենց դատապարտում են դրա համար:

Borges -the tiger  1Պաշտոնատար անձինք ցանկանում են կենդանիների հետ միասին վերցնել նաև կենդանիների սիրահարի խնամակալության լիցենզիան, ուստի Բորխեսը բողոք է ներկայացրել և գործը այժմ դաշնային դատարանում է:

Տղամարդու դուստրերից մեկը նշել է, որ իր հայրը կմահանա կամ ինքնասպան կլինի, եթե վագրերին վերցնեն, քանի որ նրանք ամեն ինչ են իրենց համար՝ նրանք իր եղբայրներն են: