Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր կարող է ազատ արձակվել

1340170257_hosni-mubarakaԵգիպտոսի դատարանը քննարկում է հանրապետության նախկին նախագահ Մուբարաքին ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը: Դրական վճռի դեպքում, հնարավոր է, որ Մուբարաքն ազատ արձակվի այսօր ևեթ:  Դատարանը ձևականորեն կուսումնասիրի Մուբարաքից վերջին ` կաշառակերության վերաբերյալ մեղադրանքը հանելու հարցը: Ու այդ ժամանակ այլևս  նրան հսկողության տակ պահելու պատճառ չի լինի, քանի որ նրա նախնական կալանքի ժամկետն արդեն լրացել է:

“Մնացել է ընդամենը հասարակ ադմինիստրատիվ պրոցեդուրա, որը 48 ժամ կզբաղեցնի”,-կարծում է փաստաբանը: Եթե նույնիսկՄուբարաքն այսօր ազատ արձակվի, միևնույն է, նա պետք է  դատարան ներկայանա 2011-ին ցուցարարների սպանության գործով կրկնակի դատալսմանը:

Ֆիլիպիններում փողոցները վերածվել են գետերի

o_814091Ջրհեղեղները հասել են Ֆիլիպիններ: Մայրաքաղաք Մանիլան ջրի տակ է անցնում: Քաղաքի մեծ մասը հեղեղված է: Առնվազն 7 մարդ է զոհվել: Մի քանիսն անհետացել են: Մանիլայի փողոցները վերածվել են ջրառատ գետերի: Փրկարարները տուժածներին տեղափոխում են ապաստարաններ, չնայած որոշ բունկերների մուտքերը ևս հեղեղված են: Բունկերների ներսում ճիշտ է, ջուր չկա, սակայն մարդիկ դուրս գալ նույնպես չեն կարող: Քաղաքային դպրոցները, բանկերն ու փոստային բաժանմունքները գրեթե չեն աշխատում:

Չինաստանում ջրհեղեղից մահացածների թիվը հասել է 107-ի

Flooding hits north, south China2Flooding hits north, south China4Կառավարության և պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանի հարավային և հյուսիսային նահանգներում ջրհեղեղներից մահացածների թիվը հասել է 107-ի:

Կառավարության տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ ջրհեղեղի հիմնական հարվածը կրած Չինաստանի հյուսիսարևելյան Հելյունցզյան, Ցզիլին և Լյաոնին նահանգներում մահացածների թիվը հասել է 85-ի, իսկ 105-ը անհետ կորած են համարվում:

Սինխուա լրատվամիջոցի տեղեկություններով՝ 50 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղներից տուժել են նահանգի 37 միլիոն բնակչությունը:

Ավելի քան 787,000 հեկտար գյուղատնտեսական տարածքներ են հեղեղվել, իսկ գյուղական շրջաններում փողոցները գետերի են վերածվել:

Ըստ Սինխուայի՝ ժողովրդի ազատագրական բանակը մոբիլիզացվել է փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Սակայն որոշ ինտերնետային կայքերի չինացի օգտատերեր բողոքել են ջրհեղեղի դեմ պայքարելու կառավարության ձեռնարկած միջոցառումներից:

 

Մուշարաֆը Բենազիր Բհուտոյին չպաշտպանելու համար մեղադրվել է սպանության մեջ

Pervez MusharrafBenazir BhuttoԱյսօր Պակիստանի նախկին նախագահ Պրեվեզ Մուշարաֆը մեղադրվել է 2007 թ-ին երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի մահվան մեջ:

 

Ռավալպինդիի դատարանի այս որոշումը երկրի որևէ նախկին զինված ուժերի ղեկավարի մեղադրանք ներկայացնելու առաջին դեպքն է Պակիստանի պատմության մեջ:

Մուշարաֆը մեղադրվել է մարդասպանության, կանխամտածված սպանության և մարդասպանությանը աջակցելու համար:

Բանակի նախկին ղեկավարը, որը իշխանության էր եկել 1999թ-ին, անձամբ ներկայացել էր դատարան և բոլոր մեղադրանքների համար անմեղ ճանաչվել:

Հաջորդ դատը տեղի կունենա օգոստոսի 27-ին, երբ դատարան ներկայացվեն առաջին ապացույցները:

Բհուտոն մահացել էր 2007թ-ի դեկտեմբերին քաղաքական ցույցի ընթացքում հրազենով և ռումբով հարձակման ժամանակ:

Մեղադրող կողմը պնդում է, որ Մուշարաֆը, որը այդ ժամանակ երկրի նախագահն էր, չի կարողացել ինչպես հարկն է նրան պաշտպանել:

70-ամյա Մուշարաֆը Պակիստանից հեռացել էր 2008թ-ին, երբ նրան ստիպել էին հեռանալ իր պաշտոնից, սակայն նա մարտին վերադարձել է Պակիստան և խոստացել պայքարել այս տարվա ընտրություններում:

Բացի Բհուտոյի դեպքից՝ Մուշարաֆը ընդգրկված է նաև դատավորների ձերբակալման և անջատողական ուժերի առաջնորդներից մեկի մահվան դեպքերի մեջ:

Նրան նաև սպառնում են Պակիստանի Թալիբանները, որոնք նրա նկատմամբ երկու մահափորձ են իրականացրել, երբ նա դեռ երկրի ղեկավարն էր: Թալիբանները երդվել են կրկին մահափորձ իրականացնել նրա նկատմամբ, եթե նա վերադառնա:

 

Ռադիոակտիվ ջրի մեծ արտահոսք է եղել “Ֆուկուսիմայում”

i (6)Ճապոնական “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում տեղի է ունեցել ռադիոակտիվ ջրի արտահոսք` ամենախոշորը 2011-ի վթարից հետո: Ինչպես հայտնել է ԱԷԿ-ի օպերատոր ТЕРСО ընկերությունը, այս անգամ վթարային ԱԷկ-ից արտահոսել է 300 տ ջուր` ստրոնցիում 90-ի ու այլ ռադիոնուկլիդների պարունակությամբ (1լ-ին` 80 բեքքրել): Թույլատրելի նորմը 1 լ-ին 30 բեքքերել է: Ընկերության տվյալներով, թվով 5-րդ արտահոսքը կատարվել է  ռեակտորների սառեցման համար նախատեսված ցիստեռնից:

Մասնագետները հավաքել են 300 տոննա արտահոսած ջրից միայն 4 տ: Մնացածը ներծծվել է հողի մեջ:  Օպերատորը վստահեցնում է, որ ռադիոակտիվ ջուրը ծով չի լցվել: Ներկայում  ԱԷԿ-ում  նման 1000 տ-նոց 26 ցիստեռն կա:

 

Էկվադորում հրաժարվում են տպագիր թերթից

i (3)Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան առաջարկել է հանուն ծառերի պահպանության համաժողովրդական քննարկման դնել ԶԼՄ-ների տպագիր թերթից հրաժարման հարցը:”Այսօր ամենագլխավոր “էկոլոգներն” առևտրային թերթերն են: Շատ լավ, մենք քվեարկման կդիմենք ու կառաջարկենք, որ այդ թերթերը միայն թվային տեսքով լույս տեսնեն, որպեսզի խնայենք թուղթն ու խուսափենք ծառահատումից”,-գրել է նա  թվիթերի իր միկրոբլոգում:

Կորրեայի այս առաջարկի առիթը անցած շաբաթ ազգային Յասունի պարկի գոտում իշխանությունների` նավթարդյունահանումը թույլատրող որոշման քննադատությունն է ԶԼՄ-ների կողմից: Անցկացրած հարցման արդյունքներով, Էկվադորի բնակչության 78%-ը դեմ է Յասունիում հորատում իրականացնելուն:

Նշվում է, որ  նավթը Էկվադորից  արտահանվող հիմնական նյութն է: Հաշվարկների համաձայն, Յասունի պարկի տարածքում նավթահումքի 846 մլն բարել  նստվածքաշերտ կա, ինչը ողջ երկրի նավթային պաշարների 20%-ն է կազմում:

Եգիպտոսում եռօրյա սուգ է

i (2)Այսօր Եգիպտոսի իշխանությունները երկրում սուգ են հայտարարել ոստիկանության 24 աշխատակցի  կապակցությամբ, որոնք սպանվել են Գազայի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում:

Երեկ ոստիկանները Սինայի թերակղզում հրաձգության մեջ են ընկել: Տեղի իշխանությունների կարծիքով, շուրջկալը կազմակերպել են տարածաշրջանում գործող զինյալ-իսլամիստները:

 

Հորդանանը մտադիր է Կարմիր ծովը միացնել Մեռյալին

iՀորդանանը քաղցրահամ ջրի պակաս ունի ու, իշխանությունները պլանավորել են իրականացնել Կարմիր ծովից Մեռյալին ջուր հասցելու նախագիծը:

Հորդանանի վարչապետի խոսքով, նախագիծը երկրի բյուջեի վրա կնստի 1 մլրդ դոլար:  Նախագծի իրականացման շնորհիվ, թագավորությունը կարող է տարեկան մինչև 100 մլն  խմ աղազրկված ջուր ստանալ:

Մասնագետների տվյալներով, Մեռյալ ծովը  մինչև 2050 թիվը կչորանա: Իսկ էկոլոգները լրջորեն մտահոգված են, որ  այլ ծովից ջրի հոսքը կարող է լրջորեն խախտել Հորդանանի ու Իսրայելի սահմանին գտնվող ջրամբարի ուշագրավ էկոհամակարգը:

Նոր Զելանդիայում թույլատրվել են համասեռականների ամուսնությունները

i (6)Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Նոր Զելանդիան առաջին ու աշխարհում 14-րդ երկիրն է, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները: Տեղի խորհրդարանականները քվեարկել են օրնագծի օգտին դեռևս 2013-ի ապրիլի կեսին: Սպասվում է, որ միասեռ ամուսնություններ կնքելու իրավունքից կօգտվի միանգամից մի քանի տասնյակ զույգ:

Հետաքրքրական է, որ մինչև 1986 թիվը Նոր Զելանդիայի օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն էր նախատեսվում համասեռական հարաբերությունների համար, իսկ 2005-ից երկրում սկսեց գործել նույնասեռ ամուսնությունների քաղաքացիական ինստիտուտ:

ԵՄ ղեկավարները արտահերթ քննարկում են Եգիպտոսում ստեղծված դրությունը

i (4)ԵՄ անդամները հավաքվել են Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովի, որտեղ դիվանագետները մտադիր են քննարկել Եգիպտոսում ստեղծված  իրավիճակը:

Ողջ երկրում բողոքի ակցիաներ են ու անկարգություններ: Զոհերի ու բախումների մասին տեղեկություններ են լինում ամեն օր: ԵՄ-ն, որը հումանիտար օգնության միակ մատակարարն է, իր դժգոհությունն է հայտնել երկրում իրականացվող բռնությունների առնչությամբ, սակայն,Եգիպտոսի իշխանությունների հետ հարաբերությունները չի դադարեցնում:

Հնդկաստանում 35 ուխտագնաց է զոհվել

iՀնդկաստանում ուղևորատար գնացքը վրաերթ է կատարել. 35 ուխտագնաց է զոհվել: Փաթնա ուղևորվող գնացքը  վրաերթ է կատարել այն ժամանակ, երբ 50 ուխտագնաց  իջել է մեկ այլ գնացքից ու փորձել հատել երկաթգիծը:

Կատարվածի ականատեսները փորձել են հաշվեհարդար տեսնել գնացքի մեքենավարի հետ ու այրել են գնացքը, հեռու քշել իշխանությունների ներկայացուցիչներին ու նույնիսկ հարձակվել նրանցից մի քանիսի վրա:

Կիմ Չեն Ինը խոստացել է հյուսիսկորեացի արտագաղթյալներին չպատժել

i (3)Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դրամական պարգևատրում ու անվտանգություն է խոստացել  երկրից արտագաղթածներին` նրանց վերադարձնելու հույսով:

Նա խոստացել է չպատժել Հարավային Կորեա փախածներին և առաջարկել 45 հազար դոլար վճարել հեռուստատեսությունում աշխատանքի անցնելու կամ էլ պետական հեռուստատեսությունում ռեժիսոր աշխատելու դեպքում:

ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը իր կառավարության օրոք պատժել է Հարավային Կորեա փախածներին: Նա վախենում էր , որ նրանք կարող են հարևան պետության կյանքի մասին պատմություններով խառնակություն սերմանել ԿԺԴՀ-ում:

Ճապոնիայի Կագոսիմուն ծածկվել է հրաբխային մոխրով

i (2)Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբուխը Կագոսիմու քաղաքը ծածկել է մոխրով: Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ տներից ու անպայման պաշտպանական դիմակ կրել: Վարորդներն արտանետման պատճառով ստիպված են եղել որոշ ժամանակ “կույր” վարել ավտոմեքենան: Ներկայում իրավիճակը կայունացել է: Հնում Սակուրաձիման առանձին կղզյակ է եղել: Սակայն, արտանետված փոշու ու լավայի արդյունքում այսօր այն  Կյուսյու կղզու մի մասն է կազմում:

Պարագվայի նախագահը իր քեռու ձերբակալությանը կողմ է

i (1)Պարագվայի նոր նախագահ Օրասիո Կարտեսի քեռին, որը ձերբակալվել է Ուրուգվայում թմրանյութերի մասանենգության համար, պետք է օրենքի ողջ խստությամբ կրի պատիժը:

Պետության ղեկավարի խոսքով, քրեական հարցերում “արյունակցական կապեր գոյություն չունեն”:

Խուան Վիվերոս Կարտեսը ձերբակալվել է հուլիսի 29-ին` Ուրուգվայի օդային տարածքը խախտելու համար: Նախագահի քեռին ինքնաթիռ է օգտագործել թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար: Պարագվայում նրա դեմ թմրանյութերի տարածման մեղադրանք է առաջադրվել:

Ֆիլիպիններում մարդատար նավը բեռնատար նավին բախվելուց հետո սուզվել է, կա 31 զոհ, ավելի քան 170 մարդ կորած է համարվում

Philippines passenger ferry1 Ափամերձ  շրջանի անվտանգության աշխատակիցներից մեկի տվյալներով՝ ուրբաթ օրը հարավային Ֆլիլիպինյան կղզիների մոտակայքում լաստանավի և բեռնատար նավի բախումից հետո փրկարարները գտել են 31 մահացած մարդկանց մարմիններ և փնտրում են 172 այլ մարդկանց:

Անվտանգության աշխատակիցը շաբաթ օրը CNN-ին հայտնել է, որ դեպքից հետո 600 մարդ է փրկվել, իսկ պատկան մարմինները դեռ շարունակում են փնտրել կենդանի մանացածների:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Մակտան ջրանցքում:

Մարդատար նավը՝ MV St. Thomas Aquinas-ը դուրս էր եկել Բութուան քաղաքից, իսկ բեռնատար նավը՝ Sulpicio-ն, որի վրա կային 20 մարդ՝ Քեբու քաղաքից:

Մարդատար լաստանավը սուզվել էր, սակայն հասցրել էր ափամերձ շրջանի անվտանգության աշխատակիցներին աղետի ազդանշան ուղարկել:

Առնվազն 44 մարդ է տեղափոխվել Քեբու քաղաքի հիվանդանոց:

Դժբախտ պատահարը հիշեցնում է 1987թ-ի դեկտեմբերի 20-ին կրկին Ֆիլիպինների մոտակայքում տեղի ունեցած աշխարհի ամենաողբերգական ծովում տեղի ունեցած դեպքերից մեկը, երբ կրկին մարդատար նավի և բեռնատար նավի բախման արդյունքում մահացել էր ավելի քան 4000 մարդ:

 

Չինաստանում ջրհեղեղների հետևանքով մահացել է 25 մարդ

china-floodՏեղական իշխանությունների և պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանի հյուսիսարևելյան շրջաններում տեղի ունեցած հեղեղումներից անցած շաբաթվա ընթացքում մահացել է 25 մարդ:

Հելյունցզյան նահանգի քաղաքցիական մարմինների աշխատակիցները ուրբաթ հայտնել են, որ իրենց նահանգում ջրհեղեղներից մահացել է 11 մարդ, իսկ երեքը անհետ կորած են համարվում:

Պետական Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ Ցզիլին նահանգում շաբաթ օրվա դրությամբ մահացածների թիվը հասել է 14-ի:

Չինաստանում հաճախ են հորդառատ անձրևների ժամանակ հեղեղումներ լինում, սակայն ըստ Սինխուա լրատվական գործակալության՝ նման ուժեղ հեղեղումներ տասնամյակներ շարունակ տեղի չէին ունեցել:

Իշխանությունները հայտնում են, որ հեղեղումների պատճառով հարյուրհազարավոր բնակիչներ են տարհանվել, երկաթգծերը դադարեցրել են իրենց աշխատանքը, մայրուղիները չեն գործում, իսկ մի շարք բնակլավայրեր մնացել են առանց էլեկտրականության:

 

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկը առյուծի փոխարեն տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շուն է ներկայացրել այցելուներին

Tibetan mastiffՉինական կենդանաբանական այգին ստիպված ներողություն է խնդրել առյուծի փոխարեն շուն ներկայացնելու համար:

Հենան նահանգի քաղաքներից մեկի կենդանաբանական այգու այցելուները բողոքել են, երբ «աֆրիկյան առյուծը» սկսել է հաչել:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ իրենք տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շանը ներկայացրել են առյուծի փոխարեն, քանի որ բավականաչափ գումար չեն ունեցել առյուծ ձեռք բերելու համար:

Պեկինում գտնվող պետական Youth Daily-ին պնդում է, որ կենդանաբանական այգին սովորաբար էկզոտիկ կենդանիների փոխարեն սովորական կենդանիներ է ներկայացնում:

Այգու այցելուները վանդակներից մեկում նաև հայտնաբերել են, որ գայլի փոխարեն ներկայացված է բակային շուն, իսկ սողունների սենյակում օձերի փոխարեն վարունգներ են դրված եղել:

Այգու տնօրենը հավատացրել է, որ իրենք իրոք առյուծ ունեն, սակայն բազմացնելու նպատակով նրան տարել են հատուկ հաստատություն՝ ավելացնելով, որ նրա վանդակում հայտնված շունը իրենց աշխատակիցներից մեկին է պատկանում:

Այգու ներկայացուցիչը տեղեկացրել է, որ եթե այցելուները դժգոհ են իրենց կենդանիներից, ապա իրենք կարող են նրանց վճարած գումարը վերադարձնել:

 

1890թ-ին ծնված բոլիվիացին ճանաչվել է երբևէ գրանցված աշխարհի ամենատարեց մարդ

Carmelo Flores Laura2Ըստ տեղեկությունների՝ 1890թ-ին ծնված բոլիվիացի տղամարդը ճանաչվել է երբևէ գրանցված աշխարհի ամենատարեց մարդը:

Ըստ Բոլիվիայի քաղաքացիական ռեգիստրի՝ Կարմելո Ֆլորես Լորան անցած ամիս դարձել է 123 տարեկան:

Մայրաքաղաք Լա Պասից 80կմ հեռավորության վրա գտնվող գյուղում բնակվող Լորան լավ առողջական վիճակում է, քայլում է առանց ձեռնափայտի և ակնոցներ չի կրում:

Նա ունի երեք երեխա, 16 թոռ և 39 ծոռ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա 24 տարեկան է եղել:

Լորան, որի կինը մահացել է տաս տարի առաջ, բոլիվիական Rede Uno TV հեռուստաընկերությանը հայտնել է, որ իր կարծիքով երկարակեցության գաղտնիքը ամեն օր երկար քայլելու և մակարոնեղեն կամ շաքար չօգտագործելու մեջ է:

Բոլիվիացին իր տարիքով գերազանցել է ներկայիս աշխարհի ամենատարեց մարդ համարվող 115 տարեկան ճապոնացի Միսաո Օկավայի տարիքը:

 

Բրազիլիայի զինված ուժերից պահանջել են ճանաչել նույնասեռական քաղաքացիական ամուսնությունը

Brazil-Same-sex-civil-unionsԴատարանը պահանջել է Բրազիլիայի զինված ուժերից ճանաչել սերժանտի և իր զուգակցի նույնասեռական քաղաքացիական ամուսնությունը:

Դատավորը նշել էր, որ զույգը այնպիսի հարցերում, ինչպիսին ալիմենտը և կենսաթոշակային նպաստներն են, ունի նույն իրավունքները, ինչ հետերոսեքսուալ զույգերը:

Ուրբաթ օրը սերժանտի պաշտպանը նշել է, որ սա առաջին դեպքն է, որ դատարանը ռազմական ուժերից պահանջում է ճանաչել իր սպաներից մեկի նույնասեռական ամուսնությունը:

Պաշտպանը նաև հայտնել է, որ իրենք դատարան են դիմել այն բանից հետո, երբ զինված ուժերը մերժել են ճանաչել սերժանտի և նրա զուգընկերոջ՝ ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողի նույնասեռական ամուսնությունը:

Ռազմական ուժերից որևէ մեկնաբանություն չեն կատարել այս կապակցությամբ՝ նշելով, որ իրենց պաշտոնապես չեն ծանուցել վճռին:

 

Հանցագործները Վենեսուելայի փողոցներում գողանում են կանանց մազերը

Robbers in the Venezuelan city of Maracaibo are now targeting women's hairՄարդկանց մեծամասնությունը վախենում է իրենց հեռախոսի կամ պայուսակի պատճառով հարձակման ենթարկվելուց, սակայն Վենեսուելայի Մարակայբո քաղաքի հանցագործները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են անսովոր բանի վրա:
Robbers in the Venezuelan city of Maracaibo are now targeting women's hair1Ըստ տեղական լրատվական աղբյուրի՝ պիրանյա անունով հայտնի հանցագործների խումբը ատրճանակի սպառնալիքի տակ գողանում է կանանց մազերը:
Վենեսուելայի Informe 21 թվային թերթի տվյալներով՝ հանցագործները մազերը վաճառում են գեղեցկության սրահներին, որտեղ դրանք օգտագործվում են մազերի արհեստական երկարացման համար:
Գողերը հիմնականում թիրախ են դարձնում երկար, ուղիղ մազերով կանանց, քանի որ այդ տիպի մազերը մեծ պահանջարկ ունեն:
Ըստ CNN-ի՝ այս բիզնեսը բավականին շահութաբեր է, քանի որ մազերի արհեստական երկարացման արժեքը հասնում է մինչև 500 դոլարի:
Վենեսուելացի ոճաբանը Globovision news-ին հայտնել է, որ մազերի արհեստական երկարացման պահանջարկը երկրում աճել է 30 տոկոսով՝ ավելացնելով, որ իր գեղեցկության սրահը փողոցի վաճառողներից մազեր չի գնում, քանի որ իրենք չգիտեն, թե որտեղից են նրանք վերցրել այն:
Մարակայբոի քաղաքապետը նշել է, որ իրենք մեծացրել են անվտանգության աշխատակիցների թիվը, որպեսզի մարդկանց համար անվտանգություն ապահովեն: