Եգիպտոսում ընդդիմադիրները Մուրսիին ուլտիմատում են ներկայացրել

iԵրիտասարդական “Ա-Փամարուդ”(Բողոք) շարժումը նախագահ Մուրսիին 2 օր է տվել, որ նա հեռանա պաշտոնից:

Զանգվածային ակցիան կազմակերպողների հայտարարության մեջ ասվում է.”Նախագահը մինչև երեքշաբթի 17:00-ն ժամանակ ունի, որ վայր դնի իրավասություններն ու պետկառույցներին հնարավորություն տա պատրաստվելու նախագահի վաղաժամկետ ընտրություններին: Հակառակ դեպքում  մենք Եգիպտոսի ժողովրդին բոլոր հրապարակներում զանգվածային բողոքի ցույցի կհանենք, այդ թվում` նախագահական նստավայրի մոտ…”:

Ընդ որում, շարժումը խոստանում է պահպանել ելույթների խաղաղ բնույթը.”թույլ չտալ արյունահեղություն ու երկիրը քաղաքացիական պատերազմի կաթսայի մեջ չգցել”: Եգիպտոսի նախագահի պաշտոնական գրասենյակից հայտնել են, որ “նախագահը գիտակցում է իր կառավարման մեկ տարում թույլ տված սխալները և պատրաստ է աշխատել դրանց շտկման վրա”:

“Մուրսին պատրաստ է բանակցության ու կլսի յուրաքանչյուրին, ու հիմա մենք սպասում ենք մեր կոչի արձագանքին”:

ԶԼՄ-ների տվյալներով, իսլամիստների կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների հետևանքով Եգիպտոսի տարբեր քաղաքներում զոհվել է 11 մարդ, մեկն անհետ կորել է:Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, 600 մարդ վնասվածք է ստացել:

Աշխարհի ամենաթեթև գործվածքից կարված զգեստները շարժվում և իրենց ձևը փոխում են մարդկանց հայացքներից (լուսանկարներ)

hi-tech dress 4Առաջադեմ չինացի մոդելավորողը ստեղծել է հայացքից շարժվող, ձևը փոխող և նույնիսկ լուսավորվող զգեստներ:

Մոնռեալում բնակվող Ին Գաոն իր ստեղծած զգեստներում տեղադրել է հայացքին հետևող տեխնոլոգիա, որը ակտիվանում է ինչ-որ մեկի ուշադիր հայացքից:

Գաոյի զգստները պատրաստված են սպիտակ և փղոսկրի գույն ունեցող աշխարհի ամենաթեթև գործվածքից՝ արգանզայից:

Դրանք կարված են սառը լուսարձակողթելով և պարունակում են փոքրիկ, հայացքին հետևող սարքեր:

Հայացքը ակտիվացնում է զգեստի մեջ կարված փոքրիկ շարժիչները, որոնք շարժում են հագուստը և փոխում նրա ձևը:

Սենսորային տեխնոլոգիայի օգնությամբ եթերային զգեստները վերածվում են լուսարձակող արվեստի գործերի:

Չինացի զույգը մահացել է ինտիմ հարաբերություններ ունենալու պահին պատուհանից վայր ընկնելուց հետո

window sex couple1.jpgՉինաստանում զույգը մահացել է, երբ ինտիմ հարաբերություններ ունենալու ժամանակ պատուհանը, որին նրանք հենված էին, ջարդվել է:

Ըստ տեղեկությունների զույգը ընկել է Ուհան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի պատուհանից:

Համացանցում հրապարակվել են մահացած զույգի լուսանկարները, որոնցում երևում են նաև դեպքի վայրում աշխատող հետախույզները:

Նրանց ընկենլուց վնասված որևէ մարդու մասին տեղեկություն չի հրապարկվել:

Լրատվամիջոցների տվյալներով՝ բազմաբնակարան շենքի պատուհանները ցածրորակ են եղել:

Վարկածներից մեկի համաձայն՝ զույգը շոգի պատճառով է փորձել պատուհանին մոտիկ գտնվել:

chinese couple2Դեռևս պարզ չէ, թե զույգը որ հարկից է ընկել:

Ուհանը Չինաստանի ամենաշատ բնակեցված քաղաքներից մեկն է, որը ունի 3,500-ամյա պատմություն:

 

Ոստիկանությունը Բեռլինի քաղաքապետարանի մոտակայքում սպանել է մերկ, դանակով զինված մի տղամարդու

Berlin shootingՀամացանցում տարածվել է մի հոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ոստիկանությունը այսօր Բեռլինի շատրվաններից մեկի մոտ կրակելով սպանում մերկ, դանակով զինված մի տղամարդու:

Ոստիկանությունը տղամարդուն շրջապատել և կրակել է քաղաքապետարանի մոտակայքում:

Ոստիկանները փորձել են համոզել տղամարդուն դանակը ցած դնել, սակայն տղամարդը սկսել էր դանակով վնասել ինքն իրեն:

Այնուհետև ոստիկանը փորձել է մոտենալ և կանգնեցնել նրան, սակայն նա կտրուկ շարժվել է դեպի ոստիկանը, իսկ մյուս սպաները ստիպված են եղել կրակել:

Չնայած տղամարդուն փորձել են առաջին բուժօգնություն ցույց տալ՝ այնուամենայնիվ նա մահացել է:

Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ տղամարդը 31-ամյա Բեռլինցի է եղել, սակայն նրա ինքնությունը չեն հրապարակել:

 

Եգիպտոսում շարունակվում են ցույցերն ու լարված իրավիճակը

egiptos Եգիպտոսում շարունակվում են ցույցերը, որոնք կազմակերպվել են նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ալեքսանդրետում և Նեղոս գետի դելտայի հարակից շրջաններում ռազմական բախումներ են տեղի ունեցել: Ալեքսանդրետում նման բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի ֆոտոթղթակից է եղել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրավորների ընդհանուր թիվը 500-ի է հասել: Պորտ Սայիդ քաղաքում ցույցերի անցկացման վայրի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մեկ լրագրող է զոհվել, 17 մարդ վիրավորվել է:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված նախագահ Մուրսիի հակառակորդները ժամանակ առ ժամանակ բացականչել են հակաամերիկյան կոչեր, ցուցարարներին բաժանվել են նախկին նախագահ Մուբարաքի լուսանկարները, որի վարչակարգը տապալվեց 2011 թվականի ցույցերից հետո:

Հայտնի է, որ Թահրիր հրապարակում ցուցարարները ծեծի են ենթարկել մի օտարերկրացու, որը ցանկացել է լուսանկարել բողոքի ակցիան: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Որոշ ցուցարարներ էլ փորձել են փակել քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը:

ՌԴ-ից 3 զբոսաշրջիկ մահացել է Թուրքիայում հանգստի ժամանակ

400_rus-turist-olu-bulundu-4778236_o3 ռուս զբոսաշրջիկ այս շաբաթ Թուրքիայում հանգստի ժամանակ մահացել է: Նրանք բնակվում էին Մարմարիսի Մանավհաթ ավանի տարբեր հյուրանոցներում:

50-ամյա Վլադիմիր Ֆրոլովը մահացել է հունիսի 24-ին` սրտային անբավարարությունից: Նրա հարազատներն են տագնապ բարձրացրել.տղամարդը հանգստանում էր մոր կնոջ ու երեխաների հետ միասին:

45-ամյա Սերգեյ Բարժենովը մահացել է հունիսի 28-ին մեկ այլ հյուրանոցում: Նախնական տվյալներով` կրկին սրտային անբավարարությունից` ալկոհոլի չարաշահման հետևանքով:

46-ամյա Ալեքսեյ Ս-ի մարմինը հայտնաբերվել է հունիսի 28-ին, Մարմարիսի հյուրանոցի լոգասենյակում: Բժիշկները պարզեցին, որ տղամարդը մահացել է 5 օր առաջ: Նրանց եզրակացման համաձայն, տղամարդն ընկել է և գլխին լուրջ հարված ստացել: Սենյակում ալկոհոլային խմիչքներ են եղել:

Սերը դագաղի մեջ

tupma_475_280Դոմինիկյան հանրապետությունում տղամարդուն սիրային անսովոր խաղերի համար դատապարտել են 6 ամսվա բանտային կալանքի: Ոստիկանություն բողոք էին ներկայացրել հարևանները: Իրավապահները տեղում հատնաբերեցին տղամարդու զուգընկերուհուն` ծեծված դեմքով` դագաղի մեջ պառկած:

Կնոջ ցուցմունքի համաձայն, սիրեկանը ստիպել է սեքսով զբաղվել դագաղի մեջ: Դիմադրության դեպքում նա կնոջ նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրել: Կնոջը հոսպիտալացրին: Դատարանը տղամարդուն մեղավոր ճանաչեց ու  Դոմինիկյան հանրապետության La Victoria բանտ ուղարկեց` վերադաստիարակման:

Պերուում տրանսվեստիտների “Միսս գեյ Սան-Խուան” մրցույթի մասնակիցները տուրուդմբոց են սարքել

0 (1)Պերուում տրանսվեստիտների “Միսս գեյ Սան-Խուան” մրցույթի մասնակիցները տուրուդմբոց են սարքել: Դեպքը կատարվել է բեմում, հաղթողների անունները հայտարարելու ժամանակ: Երկրորդ  տեղը զբաղեցրած “միսսը” հարձակվել է իր մրցակցի վրա: Մրցույթի մասնակիցները` շպարված ու  բեմական հագուստներով,  սկսել են քաշքշել միմյանց: Ստիպված ծեծկռտուքին  խառնվել են միջոցառման հսկիչները:

Ծեծկռտուքը ժյուրիին չխանգարեց մրցանակը հանձնել   հաղթողին, ինչպես և նախատեսվել էր: Հաղթողի անունը չի հրապարակվում, մասնակիցների թիվը` նույնպես:

“Միսս գեյ” մրցույթն անց է կացվում լատինաամերիկյան տարբեր քաղաքներում:

Ավստրալիայի վարչապետը հաշվի է առել սխալներն ու խոստացել է ուղղվել

130626112914_kevin_rudd_304x171_apՔեվին Ռադդը, որը վերադարձել է Ավստրալիայի վարչապետի պաշտոնին, հայտարարել է, որ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում անցկացրած իր նախկին ժամկետից դաս է քաղել ու հիմա մտադիր է հաճախ խորհրակցել  գործընկերների հետ:

Նախկինում նրան քննադատել են կարևորագույն որոշումներն առանց գործընկերների հետ խորհրդակցելու ընդունման պատճառով: Չորեքշաբթի Ջուլիա Գիլարդը պաշտոնից հեռանալու դիմում ներկայացրեց:

Քեվին Ռադդն այդ պաշտոնում մի քանի օր առաջ  փոխարինեց Ջուլիա Գիլարդին: Հինգշաբթի Ռադդը երկրի վարչապետի պաշտոնում երդվեց:

Ռադդը Ավստրալիայի վարչապետն է եղել 2007-ին` պահպանողականների գրեթե 10-ամյա կառավարումից հետո: Իր վարչապետության ժամանակ  մասսայականության վարկանշային ցուցակներում առաջատարի դիրքեր է զբաղեցրել: Սակայն նա  իր նկատմամբ գործընկերների վստահությունը սկսեց կորցնել էկոլոգիայի ու հարկային ոլորտում քաղաքականության պատճառով: 2010-ին այդ պաշտոնը զբաղեցրեց Ջուլիա Գիլարդը, որը մինչ այդ նրա տեղակալն էր: Ջուլիա Գիլարդն Ավստրալիայում կառավարության առաջին կին ղեկավարն էր:

Պերուում հայտնաբերվել է Ուարի ժամանակաշրջանի թագուհիների դամբարան

image0221Հնագետները Պերուում հայտնաբերել են դամբարան` լեցուն կանանց մումիաներով ու գանձերով: Դամբարանի տարիքը 1200 է:

Գիտնականների խոսքով, գտածոն Ուարի թագավորության   շատ գաղտնիքների վրա լույս կսփռի, որն Անդերում է բնակվել  ինկերի ավելի հայտնի քաղաքակրթությունների առաջացումից էլ վաղ:

Դամբարանում  շուրջ 60 կմախք է հայտնաբերվել, որոնցից 3-ը Ուարի թագուհիներին է պատկանում: Նրանք թաղվել են ոսկե, արծաթյա զարդերով ու  գունավոր խեցեղեն իրերով:

Կմախքների մեծ մասը կանանց են պատկանում ու նրանք նստած դիրք ունեն, ինչը վկայում է, որ նրանք զոհաբերվել են:

Missoni նորաձևության տան տիրոջ ինքնաթիռը գտել են Կարիբյան ծովում

img_0563_jpg_1349899226Missoni նորաձևության տան տիրոջ ինքնաթիռը գտել են Կարիբյան ծովի հատակում:

Վենեսուելայում գտնվել է այն ինքնաթիռը,  որում իտալական Missoni նորաձևության տան տիրոջ որդին, կինն ու ընկերներն էին գտնվում: Հունվարի 4-ին ռադարների էկրաններից անհետացած ինքնաթիռը գտել է Sea scout օվկիանոսագրական նավի անձնակազմը: Լոս Ռոքես արշիպելագից Կարակաս թռչող ինքնաթիռը կառավարում էին վենեսուելացի 2 օդաչուներ:

Անհետացած ինքնաթիռի որոնումները մի քանի շաբաթ տևեցին, սակայն ոչ մի բան գտնել այն ժամանակ չհաջողվեց: Օդային այս ուղերթը համարվում է վտանգավորներից մեկը: Իտալիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները խորհուրդ չեն տալիս օգտվել տեղի մանր ավիափոխադրողների ծառայություններից:

58-ամյա Վիտտորիոն գունագեղ տրիկոտաժ  ստեղծող 90-ամյա Օտտավիո Միսսոնիի որդին էր, որն  արևմտյան շուկաներում բրենդի տարածումն էր իրականացնում:

 

Գիտնականները Ալպերի հնագույն սառցադաշտը հալվելուց պաշտպանելու նպատակով այն ծածկել են սավաններով

Rhone glacier1Շվեյցարացի գիտնականները յուրաքանչյուր ամառ բարձրանում են Ալպեր պաշտպանելու ամենահին սառցադաշտերից մեկը:

Նրանք կիլոմետրերով պաշտպանական սավաններ են փռում հին սառույցի ալիքաձև բլուրների և ծալքերի վրա՝ փորձելով դրանք պաշտպանել ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ամենամյա հալումից:

Rhone Glacier2Ըստ հետազոտությունների՝ շվեյցարական Ալպերի կենտրոնում գտնվող Ռոն սառցադաշտը, որից սնվում է նաև Ռոն գետը, վերջին 150 տարվա ընթացքում կտրուկ հալվել է:

Սառույցը պաշտպանելու այս նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս այցելուներին հնագույն սառույցը տեսնել միանգամայն յուրահատուկ տեսանկյունից:

Հետազոտողները սառցադաշտի մեջ բավականին մեծ թունել են բացել, որով քայլելով մարդիկ ժամանակի մեջ հազարավոր տարիներ հետ են գնում:

Նախկինում սառույցի փորձանմուշների ուսումնասիրության արդյունքում սառցադաշտը թվագրվում էր 17-րդ դարին, սակայն վերջին ուսումնասիրությունների արդյուքնում պարզվել է, որ այն առնվազն 11,500 տարեկան է:

Rhone Glacier3Հազարավոր տարիների ընթացքում սառույցը առաջին անգամ հալվել է և բացված հողի վրա մարդկային բնակավայրերի և օրգանական նյութերի նմուշներ են հայտնաբերվել:

Այստեղ իրականացված ուսումնասիրությունների արդյուքնում հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ 11,500 տարի առաջ Ռոն սառցադաշտը ավելի փոքր է եղել, քան հիմա՝ այդպիսով պարզելով, որ սառցադաշտը ընդլայման և տարածքային նվազման փուլեր է ունեցել:

Հետազոտողները մտադիր են այս մեթոդը կիրառել նաև այլ սառցադաշտերի ուսումնասիրության համար:

 

Ճապոնացի տղամարդը հեռուստաալիքին դատի է տվել չափից շատ անգլերեն բառեր օգտագործելու համար

japanԹոշակառուն դատի է տվել ճապոնական հեռուստաալիքին չափից շատ օտարալեզու բառեր օգտագործելու արդյունքում էմոցիոնալ ստրես պատճառելու համար:

71-ամյա Հոջի Տկահաշին NHK հեռուստաալիքից պահանջել է 1,4 միլիոն յեն անգլերենը չարաշահելու համար:

Japan Today-ի տեղեկություններով՝ տղամարդը հայտնել է, որ օտարալեզու բառերը հաղորդումները անհասկանալի են դարձնում և հեռարձակողները պետք է ավանդական ճապոներեն կրկնագիր օգտագործեն:

Նրա իրավաբանը հայտնել է, որ թոշակառուի հիմնական մտավախությունը այն է, որ Ճապոնիան ամերիկանացվում է և այնպիսի զգացողություն է՝ կարծես երկիրը Ամերիկայի մի նահանգ լինի:

Բազմաթիվ ճապոնացիներ իրենց խոսքում մի շարք անգլերեն բառեր են օգտագործում:

Շատ հաճախ այդ բառերը այլ հնչողությամբ են արտասանվում և բոլորովին այլ իմաստ են ունենում:

Նրանք նաև օգտագործում են գերմաներեն և իսպաներեն բառեր:

 

Samsung-ը հրապարակել է 8,500 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կորացված էկրանով հեռուստացույց

samsung. TV1Samsung-ը պաշտոնապես հրապարակել է իր առաջին գերբարակ, կորացված էկրանով հեռուստացույցը, որը արժէ 8,500 ֆունտ ստեռլինգ:

55 դույմ տրամաչափով բարձր տեխնոլոգիական OLED էկրանը և մոդելի դիզայնը հնարավորություն են տալիս էկրանի անկյունագծերին դիտողից անընդհատ հավասար հեռավորության վրա լինել:

samsung TV3Հեռուստացույցը այժմ վաճառքի կհանվի հարավային Կորեայում, սակայն Samsung-ը Reuters գործակալությանը հայտնել է, որ հուլիսին այն վաճառքի կհանվի նաև այլ երկրներում՝ դառնալով Ասիայի սահմաններից դուրս վաճառվող առաջին կոր էկրանով հեռուստացույցը:

Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ այս տարվա ընթացքում իրենք ոչ կոր էկրանով նոր հեռուստացույց չեն հրապարակելու:

samsung. TV2Կորացված էկրանը դիտողի մոտ պատկերի մեջ ընկղմվելու տպավորություն է ստեղծում:

Ընկերության տվյալներով՝ հեռուստացույցի դիզայնը նվազեցնում է անհամաչափ պատկերների հնարավորությունը:

Այս 55 դույմ անկյունաչափով, OLED էկրանով հեռուստացույցը հնարավորություն է տալիս նաև երկու հեռուստադիտողի միաժամանակ տարբեր հաղորդումներ դիտել:

Ամեն դեպքում OLED էկրանների մասսայական արտադրության համար դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, որոնց արդյունքում դրանց գինը բավականին բարձր է լինում:

LG-ին այս տարվա սկզբին առաջարկել է կորացված և չկորացված OLED 55 դույմ անկյունաչափով հեռուստացույցներ, որոնցից ընդամենը մի քանի հարյուրն է վաճառել:

 

Նելսոն Մանդելայի հարազատներին շտապ կանչել են նրա մահճի մոտ

1372329523_0485.250x200Պրետորիայի հիվանդանոցի ղեկավարությունը, որտեղ ներկայում գտնվում է Նելսոն Մանդելան, շտապ հարազատներին կանչել է  նրա մահճի մոտ: Պատճառը Մանդելայի վիճակի վատթարացումն է:  Բժիշկները կարծում են, որ Մանդելան առաջիկա ժամերին կմահանա:

Հիվանդանոցի առջևի հրապարակում հայտնի քաղաքական գործչի կյանքի վերջին ժամերը լուսաբանող տեղի հեռուստաընկերությունների ավտոմեքենաներն են կայանել:

ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման  Մանդելայի հավանական վախճանի կապակցությամբ հետաձգել է հարևան Զիմբաբվե կատարելիք պաշտոնական այցը:

Եգիպտոսում բախումներ են Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև

egiptos    Եգիպտոսի էլ-Մանսուրա քաղաքում զանգվածային բախումներ են տեղի ունեցել երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ բախումների հետևանքով մեկ մարդ է զոհվել, 162 հոգի վիրավորվել է:

Հայտնի է, որ քաղաքի մզկիթներից մեկում նամազից հետո Մուրսիի կողմնակիցները ցույց են կազմակերպել «Այո՛ Մուրսիին, ոչ՛բռնությանը» կարգախոսով: Այդ պահին նրանց վրա են հարձակվել նախագահի հակառակորդները: Ոստիկանությունը ամբոխին ցրելու համար արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ է կիրառել: Այնուհանդերձ բախումները քաղաքում դեռ շարունակվում են:

Ինչից են վախենում կանայք

ol3001372238086Մասնագետները վստահեցնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը շարունակում է ծխել միայն այն պատճառով, որ ծխախոտի տուփի վրա հայտնված զանազան սարսափեցնող գրություններում չի նշվում կանանց  իրական վախերի ու երկյուղների մասին:

Սթիռլինգի համալսարանի մասնագետները համոզված են, որ ծխող կանանց այնքան էլ չի  վախեցնում քաղցկեղային կամ էլ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հեռանկարը, սակայն, նրանք սկսում են մտածել ծխելը թողնելու մասին այն ժամանակ, երբ իմանում են, որ այդ սովորույթը կարող է հանգեցնել ժամանակից շուտ ծերացման ու  կնճիռների առաջացման:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց ավելի վախեցնում են ծխելու հետևանքով  սեռական անկարողության վերաբերյալ վերբալ ու գրաֆիկական նախազգուշացումները:

Ըստ երևույթին, ժամանակակից հասարակության մեջ ծխողների թիվն արմատապես կրճատելու նպատակով ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրել հենց այդպիսի նախազգուշացումներ:

Եգիպտոսի նախագահն առաջարկել է փոխել երկրի Սահմանադրությունը

pic_c6eeb02d3851a9f58a15db1885ff0389Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին չորեքշաբթի ընդդիմությանն առաջարկեց մասնակցել երկրի սահմանադրության փոփոխությունների նախապատրաստությանը: Հեռուստաուղերձում, որը տևեց ավելի քան 2 և կես ժամ, Մուրսին հայտարարեց, որ հինգշաբթի սպասում է բոլոր կուսակցությունների առաջնորդներին, որ սահմանադրական խորհրդի նախագահ ընտրեն:

Նա պատմել է, որ  “ազգային հաշտեցման” նպատակով  պլանավորել է կոմիտե ստեղծել, որում հասարակական ազդեցիկ դեմքեր կլինեն, ինչպես նաև` մահմեդական ու քրիստոնյա հոգևորականներ: Նա խոստովանել է, որ իր նախագահության ժամանակ սխալներ է գործել, սակայն, ընդհանուր առմամբ, անկայունության մեջ մեղադրել է  Հոսնի Մուբարաքի օրոք աշխատած կոռումպացված պաշտոնյաներին:  Նա թշնամիների  դասը կարգեց նաև իրեն ընդդիմադիր ԶԼՄ-ներին, որոնցից մեկին նույնիսկ մեղադրեց հարկերից խուսափելու մեջ:

Նախագահի ելույթից 2 ժամ առաջ  Մանսուր քաղաքում իսլամիստների ու Մուրսիի կողմնակիցների միջև բախում եղավ. նրա հակառակորդ խմբից 2 մարդ զոհվեց, 200-ը վիրավորվեց, իսկ գիշերը անկարգություններ են գրանցվել նաև Ալեքսանդրիայում: Զինվորակաների ներկայացուցիչները, որոնք Եգիպտոսում առանձին ու հարգվող քաղաքական ուժ են համարվում, արդեն հայտարարել են, որ կրկին իշխանությունն իրենց ձեռքը կվերցնեն, եթե քաղաքական գործիչները համաձայնության չգան:

Եգիպտոսի Սահմանադրությունն ընդունվել էր 2012-ին անցկացված հանրաքվեի արդյունքում: Նոր օրենքի մշակմանը հիմնականում մասնակցել են “Մահմեդական եղբայրներ” կուսակցության ներկայացուցիչները: Դիտորդների կարծիքով, տեքստը լիբերալ արժեքների, իսլամական դոգմաների ու պետական սոցիալիզմի սկզբունքների հակասական կապակցություն է:

Մոնղոլիայի նախագահը վերընտրվեց

iՄոնղոլիայի նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժը վերընտրվեց երկրորդ ժամկետում:

Երեկ Մոնղոլիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Հաղթանակ տարավ հանրապետության գործող նախագահը` Դեմոկրատական կուսակցության առաջնորդը:

Հնդիկ լրագրողին քննադատել են ջրհեղեղից տուժածի ուսերին նստած ջրհեղեղի մասին հաղորդելու համար (տեսանյութ)

indian reporter1Հնդիկ լրագրողին քննադատել են աղետից տուժածի ուսերին նստած ջրհեղեղի մասին հեռուստացույցով նորություններ հաղորդելու համար:

Նարայան Պարգաիեն գտնվում էր ջրհեղեղից ավերված Ուտարախանդա նահանգում և տեղեկություններ էր հաղորդում ջրհեղեղի մասին:

Սակայն նա ժխտել է, որ ինքը շահագործել է տղամարդուն` նրա ուսերին նստելով: Ըստ նրա` տղամարդը այդ կերպ իր հարգանքն է արտահայտել իր նկատմամբ, քանի որ նա երբեք իր կյանքում լրագրողի նման կարևոր մարդու չէր հանդիպել:

Պարգաիենի այս տեսահոլովակը համացանցում տարածվել էր այս ամսվա սկզբին YouTube կայքում տեղադրվելուց հետո: Հոլովակը դիտած բազմաթիվ հնդիկ օգտատերեր լրագրողին մեղադրել են իր ոտքերը չթրջելու նպատակով տղամարդուն շահագործելու մեջ:

Մեկնաբանություններից մեկում նշվում է, որ նրա արարքը անպատվում է լրագրողի աշխատանքը, իսկ մեկ այլ օգտատեր նրան անհեթեթ լրագրող է անվանել:

Պարգաիենը ընդունել է, որ իր արարքը լրագրողական տեսանկյունից սխալ է, ավելացնելով, որ իրենք այդ մարդուն ուտելիքով օգնել էին և բացի դրանից 50 ռուփի էին վճարել, որից հետո տղամարդը ցանկացել էր իր երախտագիտությունը հայտնել: Նա նաև մեղադրել էր օպերատորին, որը պնդել էր, որ միայն ինքն  է երևալու կադրում:

Հնդկաստանում տեղի ունեցած ջրհեղեղների ընթացքում ենթադրաբար զոհվել է 1,000 մարդ, հազարավոր մարդիկ փակված են մնացել հեռավոր լեռնային շրջաններում: