Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները

հմ-3331446Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում կհյուրընկալի «Աուգսբուրգին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում տանտերերի թիմի հաղթելու հնարավորությունները: Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակը գնահատում են 1,33, «Աուգսբուրգի» հաղթանակը` 8,6 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 5,2 գործակիցը:

 

Եվրոպիայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակիչը կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով

եվաs95330463Դանիայում անցկացվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում հունվարի 26-ին հայտնի կդառնա չեմպիոնը: Եզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները:

Ֆրանսիայի ներկայացուցիչները Հերնինգի «Ջիսկե Բանկ Բոկսեն» մարզասրահում կայացած կիսաեզրափակչում 30:27 (12:14) հաղթեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Այդուհանդերձ, կատարվածը պատահական չէ:
Ֆրանսիացի հանդբոլիստներն ուժեղագույն են ճանաչվել 2006-ի և 2010-ի Եվրոպայի առաջնություններում: Այս ստուգատեսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ:
Նույն մարզասրահում կայացած խաղում Դանիայի հավաքականը 29:27 (13:15) հաշվով առավելության հասավ խորվաթ հանդբոլիստների թիմի նկատմամբ:
Ուշագրավն այնէ, որ եզրափակչի երկու մասնակիցներն էլ կիսաեզրափակիչ հանդիպումների առաջին խաղակեսերում զիջել են մրցակցին, սակայն հանգստից հետո կարողացել են շտկել դրությունը և հաղթել:

Ի դեպ, հաջողակ այս երկու հավաքականներն առաջին են եղել խմբային առաջին և երկրորդ մրցափուլերում:
Դանիացիները չեն պարտվել և իրենց օգտին են գրանցել առաջնության նախորդ բոլոր խաղերը: Իսկ ֆրանսիացիները կիսաեզրափակչից առաջ զիջել են միայն շվեդներին: Ընդ որում, այդ խաղը նրանց համար նշանակություն չուներ, քանի որ արդեն պայքարը շարունակելու իրավունք էին ստացել: Իսկ հաղթել են մյուս բոլոր մրցակիցներին:
Այսպիսով, առջևում անկանխատեսելի խաղն է:
Ի դեպ, Հայաստանի մարզասերները լավ նվեր են ստացել: Ֆրանսիա- Դանիա մրցամարտը հունվարի 26-ին ժամը 20:30-ից կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով:

Հայաստանի ծանրորդներին 2014-ին լուրջ փորձություն է սպասում

փաշիկ ալավերդյանՀայաստանում ծանրամարտը սիրված է: Աջակցության կարգով ամեն տարի պատկառելի ֆինանսներ հենց այս մարզաձևի ներկայացուցիչներին է տրամադրվում: Եվ ահա, զարմանալի է, որ Հայաստանի ոչ մի ծանրորդ և ծանրորդուհի անգամ չէր հավակնում 2013-ի մրցաշրջանում տեղ զբաղեցնելու Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակում: Այն որոշվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով: Պատճառի մասին հարցրինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին:

– Հավաքականի կազմը թարմացվում էր, ավելի երիտասարդ մարզիկների ենք փորձում ընդգրկել թիմում: Մեր երկրի փորձառու մարզիկները բաց թողեցին Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Պատճառները տարբեր էին: Մեծ մասը բուժվում էին, ապաքինում վնասվածքները: Խոսքը Մելինե Դալուզյանի, Արա Խաչատրյանի, Ռուբեն Ալեքսանյանի մասին է: Մարզչական խորհուրդը որոշել էր նրանց չծանրաբեռնել, քանի որ երկաթախաղի մեր վարպետների համար 2014-ի մրցաշրջանը հագեցած է լինելու: Մասնավորապես, նոյեմբերի 1-8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Իսկ 2013-ին մեր ծանրորդները տարբեր ստուգատեսներում նվաճել են 36 մեդալ: Դրանք բաժին են հասել 13 մարզիկների: Ուրախալի է, որ ունեցել ենք պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Փաստը վկայում է, որ հուսալի հերթափոխ է աճում:

– 2013-ին արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար Հայաստանի 10 ծանրորդ որակազրկվել է: Այդ առումով խնդիրներ չկա՞ն:

 – 240 հազար դոլար տուգանք է վճարվել: Մինչև սեպտեմբեր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ կվճարի ևս շուրջ 200 հազար դոլար, որպեսզի մերոնց թույլատրեն մասնակցել աշխարհի առաջնությանը:

ծանրամարտ – Մայր դառնալուց հետո որոշել է մրցահարթակ վերադառնալ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հնարավո՞ր է, որ նա կրկին ուրախացնի մեր մարզասերներին:

 – Ինչ խոսք, դա լավ է, սակայն ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել նրա մրցահարթակ դուրս գալուց հետո: Փետրվարի 18-23-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ կհստակեցվի հավաքականի կազմը: Ապրիլի 1-6-ը Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: 5-6-ական մարզիկ-մարզուհի դուրս կբերենք մրցահարթակ: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են գլխավորել մարզիչներ Պողոս Պողոսյանը և Արտաշես Ներսիսյանը: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել ենք դեռ 2013-ի դեկտեմբերից: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում Հայաստանի առաջնությունից առաջ, նաև հետո:

 

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության վիճակահանության 4-րդ զամբյուղում է

ֆուտբոլի հավաքականՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղների կազմերը: Վիճակահանությունը կայանալու է փետրվարի 23-ին:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում 38-րդ հորիզոնականում հանգրվանած  Հայաստանի հավաքականը 4-րդ զամբյուղում է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 24 թիմեր, որոնց թվում է կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի հավաքականը:

1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա-Հերցեգովինա:

2-րդ զամբյուղ. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա:

3-րդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան:

4-րդ զամբյուղ. Չեռնոգորիա, Հայաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելառուս:

5-րդ զամբյուղ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս:

6-րդ զամբյուղ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտեյնշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար:

Հավաքականները տեղաբաշխվելու են 9  խմբերում: Առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերև և լավագույն արդյունքով երրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կտիրանան  եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի: Երրորդ տեղերում հայտնված մյուս 8 թիմերը  4 ուղեգրերը կվիճարկեն անցումային խաղերում:

Ֆուտբոլային խոշոր գործարքներ և մեծ յուրացումներ

New FC Barcelona's president Sandro Rosell celebrates after winning the elections in BarcelonaԿատալոնական  «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն ազատել է զբաղեցրած պաշտոնը: Մինչև 2016-ը նրա պարտականությունները կկատարի Ժոզել Բարտոմեուն:

Նա կաշխատի մինչև կլրանա նախագահական ընտրություններում հաղթած Ռոսելի  պաշտոնավարության ժամկետը:

Հավելենք, որ Ռոսելը մեղադրվում է Նեյմարին գնելու գործարքի ընթացքում 40 մլն եվրո յուրացնելու հանցանքում:

Անկախ

Երևանի «Արարատը» պարտվել է հաշվի նվազագույն տարբերությամբ

Հարարարատ ֆա3hkfkr2vrj8այաստանի ընթացիկ առաջնության առաջատար  Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը Կիպրոսում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Լառնակայում մերոնք ստուգողական խաղ  են անցկացրել և 0:1 հաշվով  զիջել Կիպրոսի բարձագույն խմբի ընթացիկ  առաջնությունում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արադիպուի «Էրմիսին»:

69-րդ րոպեին տանտերերը հստակ են իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը:

«Արարատը»  հունվարի 25-ին  ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի: Թիմը հունվարի 26-ին կվերադառնա Հայաստան:

Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների մրցամարտին հետևող մեծ թվով այցելուներ կլինեն տրիբունաներում

հ-ռուս4E0179E9-21C9-46BF-81F5-D60A0CC19801_w640_r1_sՄարզասերներն արդեն տեղյակ են, որ  մարտի 5-ին Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներն ընկերական հանդիպում են  անցկացնելու Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում: Այն ունի է 35 հազարից ավելի նստատեղ:

Հետաքրքիր մրցամարտ է սպասվում: Կա առաջին արձագանքը:

Կրասնոդարի փոխնահանգապետ Իվան Պերոնկոն  մասնավորապես ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մոտ է ևԿրասնոդարում մեծ թվով հայեր են ապրում, ապա նաև հյուրերի շատ երկրպագուներ կայցելեն խաղին: Կարելի է չկասկածել, որ Ռուսաստան – Հայաստան հանդիպումը կանցնի լեցուն տրիբունաներով մարզադաշտում»:

 

Բելառուսի դահուկային սպորտի ազգային հավաքականը ձմեռային օլիմպիական խաղերին կնախապատրաստվի Ծաղկաձորում

images ՀԱՕԿԱնցյալ տարվա մայիսին  Հայաստանում հյուրընկալված Բելառուսի նախագահ,  այդ երկրի  ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Երևանում  համագործակցության պայմանագիր  էր ստորագրել  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կողմերը  համաձայնեցրել էին`  փոխայցելությունների կարգով, առանձին մարզիկներ և թիմեր  գործուղել  Հայաստան և Բելառուս, պայմանով, որ ծախսերը կկատարի հյուրընկալող երկրի օլիմպիական կոմիտեն:

Եվ ահա, hունվարի 26 –ին  Հայաստան կժամանի Բելառուսի դահուկային սպորտի  ազգային հավաքականը, որը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Սա փաստորեն նախապատրաստական  վերջին փուլը կլինի Սոչիի ձմեռային  օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրերին: Ծաղկաձորի նոսր թթվածնային պայմանները կխթանեն  Բելառուսի մարզիկներին ծովի մակերևույթին հավասար, թթվածնով հարուստ Սոչիի  մրցուղիներում լավ հանդես գալու համար:
Հյուրերին կընդունի և օլիմպիական խաղեր կճանապարհի  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Շախմատի պատանի աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է քաղաքապետին

տարոնԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին: Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երևանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով շախմատի 12-ամյա աշխարհի չեմպիոնին և նրա մարզչին՝ Արարատ Սանթրյանին, մաղթել է մարզական նոր նվաճումներ և իր պատրաստակամությունն է հայտնել ըստ ամենայնի աջակցել պատանու մարզական հաջողությունների զարգացմանը:

 Անկախ

 

Հայկական – ռուսական ֆուբոլային հակամարտություն

ՀՌ-1 exJAt2S0zGooxwwwwZ3eObW7jZՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 38-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ թիմը 22-րդն է։ Սա երկու երկրների թիմերի միջև առաջին ընկերական հանդիպումն է:

Պաշտոնական մրցաշարերում հավաքականները հանդիպել են 4 անգամ: Եվրոպայի 2000-ի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչներին՝ 3:0 և 2:0 հաշիվներով: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել էինն ռուսները:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի հավաքականն ընկերական խաղում մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ:

Այս ամենը լավ է, բայց ցավալի է, որ Հայաստանի հավաքականը եորկար ժամանակ է գլխավոր մարզիչ չունի, իսկ թիմը միայն նա կարող է հավաքագրել:

Ի դեպ, շուտով կայանալու է Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Փետրվարի 23-ին հայտնի են դառնալու Հայաստանի հավաքականի խմբային մրցաշարի  մրցակիցները: Ստացվում է, որ առանց գլխավոր մարզչի մնացած Հայաստանի հավաքականը ընկերական խաղերի մրցակիցների է ընտրում:

Մինչդեռ փետրվարի 23-ին վիճակահանությամբ որոշվելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մրցակիցները: – See more at: https://archive2.ankakh.com/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%b9%d5%ab-%d5%b4%d5%b6%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/#sthash.112aywAD.dpuf
Մինչդեռ փետրվարի 23-ին վիճակահանությամբ որոշվելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մրցակիցները: – See more at: https://archive2.ankakh.com/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%b9%d5%ab-%d5%b4%d5%b6%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/#sthash.112aywAD.dpuf
Մինչդեռ փետրվարի 23-ին վիճակահանությամբ որոշվելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մրցակիցները: – See more at: https://archive2.ankakh.com/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%b9%d5%ab-%d5%b4%d5%b6%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/#sthash.112aywAD.dpuf

 

Լևոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին

լևոն35236Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Մրցակիցները կատարեցին 61-րդ քայլ։

Արոնյանը վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հունվարի 25-ին կայանալիք 10-րդ տուրում նա կմրցի կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ։

Անկախ

Սամվել Ասլանյանի թիմը հաղթեց Բելառուսի հավաքականին

սաaslananԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում անցկացվող Եվրոպայի հանդբոլի առաջնությունում Սամվել Ասլանյանի թիմը`Ռուսաստանի հավաքականը, 39:33 (23:17) հաշվով առավելության հասավ Բելառուսի թիմի նկատմամբ:
Ուշագրավն այն է, որ այս երկու երկրների հավաքականների խաղացողներն իրար լավ են ճանաչում: Ռուսաստանի ներկայացուցիչներից մի քանիսը խաղացել կամ խաղում են Մինսկի «Դինամոյում»: Մասնավորապես, Օլեգ Սկոպինցևը և Պավել Ատմանը դեռ նախորդ մրցաշրջանում պաշտպանում էին Մինսկի «Դինամոյի» պատիվը, իսկ ռուսաստանցիներ Վադիմ Բոգդանովը և Սերգեյ Շելմենկոն ներկայումս էլ այդ թիմում են: Դինամոյականներից մի քանիսն էլ, ովքեր Բելառուսի հավաքականն են ներկայացնում,  վարձավճարով խաղում են ռուսական տարբեր ակումբներում:
Գլխավորը, Ռուսաստանի հավաքականի առաջատար Սերգեյ Գորբոկն ազգությամբ բելառուս է և Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Խաղից առաջ նա հայտարարել էր, որ վնասվածք ունի և չի մասնակցելու հանդիպմանը:
Այս հակամարտությունում մեր հայրենակից Ասլանյանը հիմնականում դիտորդի դերում էր` պահեստայինների նստարանին: Նա խաղահրապարակ դուրս եկավ երկրորդ խաղակեսի 45-րդ րոպեին և դարձավ մեկ գոլի հեղինակ:
Ռուսաստանի հավաքականը 2-րդ խմբում 5-րդն է. 1. Ֆրանսիա (8  միավոր), 2. Խորվաթիա (8), 3. Լեհաստան(6), 4. Շվեդիա (6), 5. Ռուսաստան (2), 6. Բելառուս (0):
1-ին խմբում հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1.Դանիա (10), 2. Իսպանիա (8), 3. Իսլանդիա (5), 4. Հունգարիա (3), 5. Մակեդոնիա (2), 6. Ավստրիա (2):
Հունվարի 24-ին կայանալիք կիսաեզրափակչում կմրցեն` Դանիայի և Խորվաթիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:

Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Թուրքիայում

աօ1840173_w2Այսօր Երևանի «Փյունիկը» ուղևորվեց Թուրքիա: Թիմն  Անթալիայում կանցկացնի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը:

Վնասվածքի պատճառով թիմի հետ չէ մեկնել փորձաշրջան անցնող կիսապաշտպան Անդրեյ Շահգելդյանը: Դարպասապահ Ալբերտ Օհանյանը վիրահատության է ենթարկվել և  վերականգնում է ուժերը:

Անթալիա ուղևորվել են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Գոռ Մանուկյան, Սամվել Հունանյան, Միհրան Մնացականյան

Պաշտպաններ

Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Վասպուրակ Մինասյան

Կիսապաշտպաններ

Դավիթ Զաքարյան, Ռոբերտ Հակոբյան, Արթուր Յուսպաշյան, Գոռ Մալաքյան, Հովհաննես Պողոսյան, Նարեկ Ասլանյան, Գագիկ Պողոսյան, Սևակ Փարսադանյան, Կամո Հովհաննիսյան, Աշոտ Սարդարյան, Ղուկաս Պողոսյան, Աղվան Պապիկյան

Հարձակվողներ

Վարդան Բակալյան, Կարեն Եսայան, Ռազմիկ Հակոբյան, Վիուլեն Այվազյան, Սարգիս Բալոյան, Գեղամ Թումբարյան

Արտակ Եդիգարյանը կխաղա լիտվական «Ժալգիրիսում»

աե43571Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը կկրի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» մարզազգեստը:

Եդիգարյանը նախկինում խաղացել է «Փյունիկի», «Բանանցի», Դոնեցկի «Մետալուրգի» կազմերում:

Նա «Ժալգիրիսում» հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:

Հուլիսին գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Նորվեգիայում

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmԼևոն Արոնյանը հուլիսի 2-13-ը կմասնակցի Նորվեգիայում անցկացվելիք շախմատի գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, Վեսելին Թոփալովը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Ֆաբիանո Կարուանան:

Մրցաշարի ևս չորս մասնակիցներ հայտնի կդառնան ավելի ուշ:

Նրանք կխաղան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում

լևոնimagesՀայտնի են բոլոր այն  շախմատիստները, ովքեր Խանտի Մանսիյսկում մարտի 11-31-ը մրցելու են աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Հաղթողն իրավունք է ստանալու աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել  նորվեգացի Մագնուս Կառսենի  հետ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է հավակնորդների մրցաշարի մասնակիցների կազմը: Նախապես գրոսմայստերները հաստատել էին իրենց մասնակցությունը:

Այսպիսով, կխաղան` աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Պյոտեր Սվիդլերը (բոլորն էլ` Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան):

Սերգեյ Միքայելյանը` Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր

Gabriel-Kazaryan-2ՀԱՕԿ-ի սպորտի վարչության պետ Գաբրիել Ղազարյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում  Հայաստանի պատվիրակության կազմում կլինի մեկուկես-երկու տասնյակ մարդ, այդ թվում նաև մեր երկրի կառավարության ներկայացուցիչներ: Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է մեկնելու  նաև ՀԱԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայաստանից մեկնարկի է դուրս գալու 4 մարզիկ:

Խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեր երկրի դրոշակակաիրն է լինելու դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը:
Հայաստանի պատվիրակությունը Սոչի է ուղևորվելու հունվարի 30-ին: Մեր մարզիկները մրցավայրում նախապատրաստվելու են:

Հայաստանի հավաքականը հանդերձավորվելու է ռուսական «Ֆորվարդ» ընկերության մարզահագուստով:

Մեր երկրի ներկայացուցիչների մասակացության ծախսերը հոգալու է Հայաստանի կառավարությունը:

Ռոման Բերեզովսկին խաղադաշտ դուրս կգա երկրորդ կեսում

ռբ5169Հունվարի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն», որն ուսումնմարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում, ստուգողական հանդիպում կանցկացնի դանիական «Բրոնդբյուի» հետ:

Բերեզովսկին խաղադաշտ դուրս կգա երկրորդ կեսում, իսկ առաջին կեսում թիմի դարպասը կպաշտպանի Վլադիմիր Գաբուլովը:

Հայաստանի հրաձիգները Մյունխենում կմասնակցեն միջազգային մրցաշարի

հրաձգHRACH 2Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչներ Զավեն Իգիթյանն (ատրճանակ) ու Հրաչ Բաբայանն (հրացան), ինչպես նաև Գերմաիայում բնալվող Քրիստիան Լաուերը (հրացան) հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Նրանք մրցաշարում հանդես կգան Հայասատնի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Հայաստանի մարզիկների ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու ժամանակացույցը

սոչի11956Սոչիի օլիմպիական խաղերում  հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը  փետրվարի  9–ին , ժամը  14 – 16 –ը  կմրցի 15  + 15 կմ   մրցավազքում  /սկիաթլոն/: Փետրվարի 11- ին, նույն ժամերին  Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14 – ին ` 15 կմ դասական ոճում  և փետրվարի 23 –ին , ժամը 11 –ին աշոցքցի մարզիկը  կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:

Նույն  օրերին և ժամերին  մրցասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը սակայն չի հայտավորված 50 կմ  տարածությունում:

Կանանց  մրցաշարում Կատյա Գալստյանը  կմրցի փետրվարի 13 – ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում,  ժամը 14 : 00 –  15 : 40  -ին:

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը  փետրվարի 19 –ին  հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22 –ին`  հատուկ ոլորվայրէջքում: