Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնությունում. 6-րդ տուր

 

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում անցկացվող պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է 6 տուր։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

նուն 1 2 3 4 5 6 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 1 0 1 1 5 4 Տ8
Ղարիբյան Մամիկոն 1 1 1 1 1 0 5 7 Տ10
Հակոբյան Հակոբ 1 1 1 0 0 1 4 35 Տ10
Մելքոնյան Գոռ 1 1 0 1 ½ 0 3.5 67 Տ10
Բարսեղյան Արմեն 1 0 1 1 0 1 4 55 Տ10
Հակոբյան Արամ 1 1 1 ½ 1 1 5.5 3 Տ12
Սարգսյան Շանթ 1 1 0 1 1 0 4 41 Տ12
Փարվանյան Աշոտ 1 0 1 0 1 0 3 101 Տ12
Միրզոյան Դավիթ ½ 1 0 1 1 ½ 4 51 Տ12
Դավթյան Արթուր 1 ½ 1 0 0 1 3.5 58 Տ12
Սանթրյան Դավիթ 0 1 1 0 0 1 3 98 Տ12
Մարտիրոսյան Հայկ 1 0 1 1 1 0 4 29 Տ14
Մանուկյան Արտյոմ 0 1 1 ½ 1 ½ 4 44 Տ14
Հարությունյան Տիգրան 1 1 ½ ½ ½ 1 4.5 12 Տ16
Պետրոսյան Մանուել 0 1 1 1 1 ½ 4.5 19 Տ16
Ալեքսանյան Հրանտ 1 1 0 ½ 0 1 3.5 55 Տ16
Մեժլումյան Մարատ 1 ½ ½ 0 ½ 0 2.5 100 Տ16
Գրիգորյան Կարեն 1 1 ½ ½ ½ ½ 4 18 Տ18
Գաբուզյան Հովհաննես 1 1 1 ½ 1 0 4.5 5 Տ18
Մկրտչյան Անահիտ 1 ½ 0 1 1 ½ 4 22 Ա10
Հովհաննիսյան Մանե ½ 0 1 1 0 ½ 3 69 Ա10
Գրիգորյան Արփինե 1 ½ ½ 0 1 ½ 3.5 48 Ա12
Բեգլարյան Կարինե 0 0 ½ 0 1 0 1.5 128 Ա12
Ավետիսյան Մարիամ 0 1 ½ 1 1 ½ 4 31 Ա14
Ղարիբյան Մանե ½ 0 1 ½ 0 1 3 56 Ա14
Իվանյան Անի 1 0 ½ 0 ½ 1 3 59 Ա14
Հարությունյան Անի 1 1 ½ 1 1 1 5.5 2 Ա16
Գաբոյան Սուսաննա 1 ½ 1 ½ 1 ½ 4.5 9 Ա18

 

Ո՞ր հարցերում էին մերոնք սխալվել շախմատի աշխարհի առաջնությունից առաջ

շախմատիստ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս Վարշավայում և Անթալիայում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններին` զբաղեցնելով, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք անմասն մնացին մրցանակներից, նաև կորցրին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, սպորտի վարպետ Հրաչյա Թավադյանից, որը Հայաստանի հավաքականից անբաժան էր, Լեհաստանում և Թուրքիայում` գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը:

– Շուրջ մեկ ամիս բացակայել եմ Երևանից: Սկզբում Վարշավայում էինք, հետո Անթալիա ուղևորվեցինք, ապա վերդարձանք Երևան: 

– Ինչո՞ւ հավաքականը Լեհաստանից մեկնեց Թուրքիա, աշխահի առաջնության նախապատրաստությունը չշարունակեց Հայաստանում:

– Այդպիսի որոշում էր կայացրել Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Նպատակն այն էր, որ թիմն Անթալիայում հանգստանա, հետո էլ ժամանակ չկորցնի մրցավայր հասնելու համար: Նախապատրաստվելու համար Թուրքիայում լավագույն պայմաններ էին, մերոնք իջևանել էին ծովափնյա հարմարավետ հյուրանոցում:

 – Ի՞չն է Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում մերոնց ձախողման պատճառը:

– Վարշավայում թիմը բաժանեց 2-4-րդ տեղերը և միայն լրացուցիչ ցուցանիշներով չդարձավ մրցանակակիր: Բախտը մեր շախմատիստներին ուղեկից չէր: Եթե նրանք վերջին տուրում հաղթեին Ադրբեջանի հավաքականին, թեկուզ նվազագույն առավելությամբ` 2,5:1,5 հաշվով, չեմպիոն էին դառնալու: Այդպիսի հրավիճակում էին մերոնք հայտնվել նաև Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության վերջին տուրում, և այն անգամ էլ չհաջողվեց հաղթել Գերմանիայի ընտրանուն, մինչդեռ կրկին չեմպիոն հռչակվելու հնարավորություն կար: Պատմությունը կրկնվեց: Լեհաստանում Հայաստանի հավաքականը վերջին խաղում բավարարվեց խաղաղ արդյունքով (2:2) և մնաց ձեռնունայն: Ի դեպ, սկզբում էլ Հայաստանի հավաքականին բախտը չէր ժպտում: Գաբրիել Սարգսյանը մի շարք մրցամարտերում նպաստավոր դիրքեր էր ստանում, սակայն  չէր հաջողվում պարտիաները հասցնել հաղթական վերջաբանի: Նա իր լավագույն մարզավիճակում չէր: Մինչդեռ, այն հանդիպումներում, որոնք Սարգսյանը պետք է հեշտորեն հաղթեր, վրիպումների պատճառով ոչ ցանկալի ելքեր էին գրանցվում: Դեպքեր եղան, երբ Գաբրիելը շատ մոտ էր հաջողությանը, նրան մեկ քայլ էր բաժանում հաղթանակից, բայց մեր մարզիկը չէր նկատում ցանկալի շարունակությունը, և դրանից տուժում էր թիմը:

 – Իսկ Սերգեյ Մովսիսյանի՞ն ինչ էր պատահել, որ անգամ չմասնակցեց վերջին վճռական մրցամարտերին: Նա վատառո՞ղջ էր:

– Սերգեյի ինքնազգացողությունը լավ էր, բայց նա շատ վատ էր խաղում: Մեր գրոսմայստերը, երբ նույնիսկ հանդես  էր գալիս սպիտակ ֆիգուրներով, սկզբնախաղից հետո պարտիաների մեծ մասում հայտնվում էր վատ դիրքերում: Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը: Հնարավոր է, որ նրան խանգարում էր հոգնածությունը: Մովսիսյանն ինքն էլ խոստովանեց, որ խաղը չի ստացվում, և դա անդրադառնում էր թիմի ցույց տված արդյունքի վրա: Նա այնպիսի սխալներ էր թույլ տալիս, որ վարպետներն անգամ այդ չէին անի, անհասկանալի էր: Այնուհանդերձ, հեշտ չէ կարճ ժամանակահատվածում` մեկ ամսվա ընթացքում, լարված մրցաշարերում 17-18 պարտիա անցկացնել:  Անկասկած, դա ճիշտ չէր, բայց հանգամանքների բերումով երկու առաջնություններն այս տարի իրար էին հաջորդում, և որոշվել էր, որ մերոնք երկու մրցավայրում էլ առանց կազմի փոփոխության են խաղալու: Ընդ որում, մարզիչն այդ որոշումը միայնակ չէր ընդունել, նա խորհրդակցել էր խաղացողների հետ և ստացել նրանց համաձայնությունը:

Թիմի անդամներն այն կարծիքին էին, որ եթե Վարշավայից հետո Անթալիա հասնեն, մեկ շաբաթը լիովին բավական է ուժերը վերականգնելու և նոր մրցամարտին պատրաստ լինելու համար: Բայց աշխարհի առաջնության առաջին իսկ տուրից ակնհայտ էր, որ հավաքականի անդամները հոգնած են: Մասնավորապես, առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ, և Սարգսյանի մրցակիցը` Յան Նեպոմնյաշչին, պետք է ուղղակի հանձնվեր, բայց պարտիան  խաղաղ ելք ունեցավ, մրցամարտը` նույնպես: Նույն պատմությունը կրկնվեց, երբ մերոնք մրցում էին չինացի շախմատիստների հետ: Մերոնք պետք է հաղթեին առնվազն 3:1 հաշվով, բայց Գաբրիելը ոչ-ոքի ավարտեց պարտիան Յու Յանյիի հետ: Վլադիմիր Հակոբյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը, վերջում էլ պարտվեց Բու Քսյանջիին:

 – Եվրոպայի առաջնությանը մասնակցած հավաքականները, այդ թվում նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, աշխարհի առաջնությանը ներկայացել էին փոփոխված կազմերով: Մի՞թե ավելի նպատակահարմար չէր, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնեին մեր երիտասարդ շախմատիստները, նաև միջազգային ստուգատեսներում հանդես գալու փորձ ձեռք բերեին:

– Ադրբեջանցիները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ոչ ուժեղ կազմով և, չեմպիոն դառնալուց հետո իմաստ  չէին գտել աշխարհի առաջնությանը ներկայանալ նույն թիմով: Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, որպես կանոն, իրար հաջորդաբար չեն կազմակերպվում, բայց այս անգամ այդպես էր ստացվել: Թերևս, նախապատրաստական աշխատանքի լավագույն տարբերակը չէինք ընտրել, այդուհանդերձ, խաղացողների կողմից դժգոհություն չկար, որ չեն կարող խաղալ: Թիմը համաձայնվել էր, որ այդ կազմով խաղա, մասնակցի նաև Եվրոպայի առաջնությանը: Ցավալի է, որ այս անգամ էլ այսպես ստացվեց, անցանկալի բացթողումներ շատ եղան: Թերևս, իմաստ չուներ 18 օր Անթալիայում մնալ: Ընդ որում, շարունակ նույն սնունդն էր, նույն պայմանները: Ավելի նպատակահարմար կլիներ, որ հավաքականը այդ 8 օրը, եթե Հայաստանում չէր անցկացնելու,  գոնե լիներ Ստամբուլում: Անակնկալ էր, որ Անթալիայում այս եղանակին կյանքը լրիվ ուրիշ էր, մեռյալ շրջան էր: Գներն էժան էին, սակայն հաստատությունների մեծ մասը` ժամանցի վայրերը, սրճարանները, ռեստորանները, չէին գործում: Լևոն Արոնյանը գերադասել էր հանգստանալ Ստամբուլում և միայն աշխահի առաջնության մեկնարկից առաջ ժամանեց մրցավայր: Ընդ որում, Արոնյանը լավ խաղաց և առաջին խաղատախտակի առջև հադես եկող շախմատիստների պայքարում արժանացավ ոսկե մեդալի: Նա 8 հնարավորից վաստակեց 6 միավոր:

– Այդուհանդերձ, Գերմանիայի ներկայացուցիչ Գեորգ Մեյերի հետ հանդիպումն Արոնյանն անփույթ անցկացրեց, բավարարվեց կես միավորով: Մինչդեռ մրցամարտը մերոնց համար կարևոր էր և, ի վերջո, տանուլ տրվեց 1:3 հաշվով:

– Նա բոլոր պարտիաներում հաղթանակի էր ձգտում, իսկ սևերով դժվար է այդ անել: Հնարավոր է, որ մեկ-մեկ էլ այդպես ստացվի:

 – Փաստորեն, 2013-ը Հայաստանի շախմատիստների համար այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ պետք է արվի, որ գալիք տարում նույնը չկրկնվի:

– Այժմվանից պետք է մտածենք, որ մեր երկրի տղամարդկանց հավաքականը 2014-ի օգոստոսին հաջող խաղա Նորվեգիայում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր շախմատիստները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես սկզբնախաղերին, դրանք կիրառելու հարուստ զինանոց ունենան:

 – Հավաքականի կազմում որևէ փոփոխություն կկատարվի՞:

– Հունվարի 11-21-ը Երևանում կկայանա Հայաստանի առաջնությունը, չեմպիոնը կհամալրի հավաքականի կազմը: Մյուս թեկնածուներից կընտրվեն նրանք, ովքեր ամենաբարձր վարկանիշն ունեն: Բայց մեծ փոփոխություններ չեն լինի: Վերջին 10 տարվա փորձը դա է վկայում:

 – Ճի՞շտ է դա: 1990-ականների Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար ասվում էր, որ դեռ 20 տարի կխաղա, բայց այդ մոտեցումը տխուր հետևանքներ ունեցավ, երիտասարդներից շատերը նեղացան, ոմանք էլ հեռացան: Ի դեպ, վերջիններիս թվում էին նաև Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը:

– Վատ է, որ արժանի հերթափոխ չկա: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ և մի շարք այլ հարցեր կքննարկի, հնարավոր քայլերը կձեռնակի: Մրցակցություն չկա, թերևս այդ է պատճառը, որ թիմը շարունակ գրեթե նույն կազմով է խաղում:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտությամբ եզրափակեց տարին

ՀՄ221286851373746587Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», տխուր նոտայով եզրափակեց 2014-ի մրցաշրջանը: Այն Գերմանաիայի առաջնության հերթական`17-րդ տուրի խաղում 1:2 հաշվով զիջեց Բեռլինի  «Հերտային»: «Բորուսիան» խաղում էր տանը: Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր: Ընդ որում, հյուընկալողները բացեցին հանդիպման հաշիվը, սակայն ոչ միայն հաջողությունը չկարողացան զարգացնել, այլև, պաշտպանությունում թույլ տված կոպիտ սպալների պատճառով, պարտվեցին:

«Բորուսիան» վաստակած 32 միավորով  Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ  միասին բաժանում է 3-4-րդ տեղերը: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բայերը» ունի 37 միավոր: Աղյուսակը գլխավորում է «Բավարիան»` 44 միավոր: Առաջատարը ևս մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մխիթարյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի 2014-ի հունվարի 24-ին: Այն առաջնության 18-րդ տուրում կմրցի «Աուգսբուրգի» հետ:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Հերտա»՝ 1:2

Մարկո Ռոյս, 7 – Ադրիան Ռամոս, 23, Սամի Ալագուի, 45

Հայաստանի սամբիստների տարեվերջյան փորձությունը

22286 սամբոՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի փուլ՝ աշխարհի վեցակի չեմպիոն Ասլամբեկ Ասլախանովի անվան ,,A,, դասի 12-րդ մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում են` Տիգրան Կիրակոսյանը՝ 57կգ, Արեն Անտոնյանը՝ 62 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 68 կգ, Էդիկ Պետրոսյանը՝ 90 կգ, Գայանե Խաչատրյանը՝ 60 կգ և մարզիչ Վովիկ Խոջայանը: Այն կավարտվի դեկտեմբերի 22-ին:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է մեր երկրի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:

Աշխարհի առաջնության եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Սերբիայի հանդբոլիստուհիների հավաքականները

հանդ277140Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հանդբոլի կանանց եզրափակչում կմրցեն տանտիրուհիների և Բրազիլիայի հավաքականները: Վճռական խաղը կկայնա վաղը:

Սերբիայի հավաքականը կիսաեզրափակիչում հաղթեց Լեհաստանի թիմին` 24:18 հաշվով: Բրազիլիայի հավաքականն էլ 27:21 հաշվով առավելության հասավ Դանիայի ներկայացուցիչների նկատմամբ:

Բրազիլուհիները երկրորդ անգամ հաղթեցին Դանիացիներին: Նրանք խմբային մրցաշարում առավելության էին հասել այդ երկրի թիմի նկատմամբ: Ի դեպ, բրազիլուհիների կոլեկտիվը խմբային փուլում արդեն հաղթել է սերբ մարզուհիներին և առաջնությունում միակ թիմն է, որը չի ճաշակել պարտության դառնությունը:

3-րդ տեղի համար կմրցեն Լեհաստանի և Դանիայի հավաքականները:

 

Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնությունում

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում անցկացվող պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է երկու տուր։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

Անուն 1 2 3 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 1 3 13 Տ8
Ղարիբյան Մամիկոն 1 1 1 3 8 Տ10
Հակոբյան Հակոբ 1 1 1 3 10 Տ10
Մելքոնյան Գոռ 1 1 0 2 53 Տ10
Բարսեղյան Արմեն 1 0 1 2 70 Տ10
Հակոբյան Արամ 1 1 1 3 7 Տ12
Սարգսյան Շանթ 1 1 0 2 50 Տ12
Փարվանյան Աշոտ 1 0 1 2 60 Տ12
Միրզոյան Դավիթ ½ 1 0 1.5 115 Տ12
Դավթյան Արթուր 1 ½ 1 2.5 14 Տ12
Սանթրյան Դավիթ 0 1 1 2 80 Տ12
Մարտիրոսյան Հայկ 1 0 1 2 44 Տ14
Մանուկյան Արտյոմ 0 1 1 2 74 Տ14
Հարությունյան Տիգրան 1 1 ½ 2.5 12 Տ16
Պետրոսյան Մանուել 0 1 1 2 55 Տ16
Ալեքսանյան Հրանտ 1 1 0 2 38 Տ16
Մեժլումյան Մարատ 1 ½ ½ 2 32 Տ16
Գրիգորյան Կարեն 1 1 ½ 2.5 6 Տ18
Գաբուզյան Հովհաննես 1 1 1 3 1 Տ18
Մկրտչյան Անահիտ 1 ½ 0 1.5 59 Ա10
Հովհաննիսյան Մանե ½ 0 1 1.5 70 Ա10
Գրիգորյան Արփինե 1 ½ ½ 2 27 Ա12
Բեգլարյան Կարինե 0 0 ½ 0.5 121 Ա12
Ավետիսյան Մարիամ 0 1 ½ 1.5 73 Ա14
Ղարիբյան Մանե ½ 0 1 1.5 57 Ա14
Իվանյան Անի 1 0 ½ 1.5 50 Ա14
Հարությունյան Անի 1 1 ½ 2.5 15 Ա16
Գաբոյան Սուսաննա 1 ½ 1 2.5 15 Ա18

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները

հմ սոպեր1004501_555708894489818_596019326_nԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում կհյուրընկալի Բեռլինի «Հերտային»։ Վերջինս 25 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Բորուսիան» 32 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում տանտերերի հաղթելու հնարավորությունները: Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակը գնահատել են 1,35 գործակցով, «Հերտայի» հաղթանակն ունի 8 գործակիցը։ Ոչ-ոքիի համար սահմանվել է 5,1 գործակիցը։

 

 

Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը սպարտակցի իրենց խաղընկերների հետ կմարզվեն Երևանում

ՅուՄԱՕ34100Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ՝ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, 2014-ի մարտին ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում:

Այն կկազմակերվի Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում՝ Ավանում գտնվող Հայաստանի  ազգային հավաքականի  տեխնիկական կետրոնում: Հավաքից անմիջապես հետո «Սպարտակը» կմեկնի Գրոզնի, որտեղ մարտի 8-ին կանցկացնի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Թերեքի» հետ հանդիպումը:

Իսկ ահա, ամռանը «Սպարտակը» Հայաստան կժամանի, որպեսզի մասնակցի 4 թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշարի: Հայաստանի պատիվը կպաշտպնի Երևանի «Արարարտը»:

Անկախ

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 2-րդ տեղում է

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Բրազիլիայի շախմատի հոբելյանական 80-րդ առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացած 9 տուրից հետո 27-ամյա գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել է 7 միավոր և 2-րդ տեղում է: 8 միավորով աղյուսակը գլխավորում է 33-ամյա Ռաֆայել Լեյտաոն:

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Անկախ

Թերևս, նպատակահարմար է, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար առանձին հարցում անցկացնեն մարզական թեմաներով գրող լրագրողները…

յումհմ86166Տարին մոտենում է ավարտին: Առաջիկայում հրապարակվելու է  Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Հայտնի կդառնա նաև լավագույն մարզիչը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լավագույններին որոշելու համար հարցում է անցկացնում: Այն նմանը չունեցող ձևաչափով է: Քվեարկությանը մասնակցում են ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, բարձրագույն խմբի հանդիպումներ սպասարկած մրցավարները, տեսուչները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Հետաքրքիր է, թե ով կդառնա լավագույն ֆուտբոլիստ:
Գաղտնիք չէ, որ հիմնական պայքարն ընթանալու է Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի միջև:
Մովսիսյանն իր ակումբի` Մոսկվայի  «Սպարտակի», առաջատարն է, մրցակիցների դարպասը խփել է 12 գնդակ և «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ միասին գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նա անմնացորդ նվիրումով է խաղացել Հայաստանի հավաքանի կազմում և դարձել գոլերի հեղինակ: Կասկած չկա, որ Յուրան հայկական ֆուտբոլում մեծ անհատակնություն է և արժանի է լավագույնի կոչման:
Մխիթարյանը հայտնվել է բարձրակարգ թիմում և դեռևս խնդիրներ ունի: «Բորուսիայում» ամենևին նրան չեն փնտրում, որպեսզի սկուտեղի վրա գնդակ մատուցեն, որպեսզի գրավի մրցակիցների դարպասը, ինչպես դա արվում էր, երբ հայ ֆուտբոլիստը խաղում էր Դոնեցկի «Շախտյորում»: Այնպես որ, դորտմունդյան ակումբում առայժմ ամեն բան չէ, որ Մխիթարյանի համար բարեհաջող է ստացվում: Հայաստանի հավաքականում էլ նա փոփոխակի հաջողություններով է խաղացել,թերևս, անուրանալի է, որ նա նույնպես ֆուտբոլային անհատականություն է:
Այդուհանդերձ, քվեակության արդյունքն անկանխատեսելի է: Թերևս, նպատակահարմար է, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար առանձին հարցում անցկացնեն մարզական թեմաներով գրող լրագրողները… Անկասկած, այդպես ավելի արդարացի կլինի:

Անկախ

Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնությունում

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում անցկացվող պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է երկու տուր։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատոեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

Անուն 1 2 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 2 11 Տ8
Ղարիբյան Մամիկոն 1 1 2 30 Տ10
Հակոբյան Հակոբ 1 1 2 33 Տ10
Մելքոնյան Գոռ 1 1 2 10 Տ10
Բարսեղյան Արմեն 1 0 1 101 Տ10
Հակոբյան Արամ 1 1 2 22 Տ12
Սարգսյան Շանթ 1 1 2 26 Տ12
Փարվանյան Աշոտ 1 0 1 105 Տ12
Միրզոյան Դավիթ ½ 1 1.5 54 Տ12
Դավթյան Արթուր 1 ½ 1.5 45 Տ12
Սանթրյան Դավիթ 0 1 1 112 Տ12
Մարտիրոսյան Հայկ 1 0 1 71 Տ14
Մանուկյան Արտյոմ 0 1 1 132 Տ14
Հարությունյան Տիգրան 1 1 2 6 Տ16
Պետրոսյան Մանուել 0 1 1 98 Տ16
Ալեքսանյան Հրանտ 1 1 2 24 Տ16
Մեժլումյան Մարատ 1 ½ 1.5 40 Տ16
Գրիգորյան Կարեն 1 1 2 2 Տ18
Գաբուզյան Հովհաննես 1 1 2 3 Տ18
Մկրտչյան Անահիտ 1 ½ 1.5 29 Ա10
Հովհաննիսյան Մանե ½ 0 0.5 98 Ա10
Գրիգորյան Արփինե 1 ½ 1.5 40 Ա12
Բեգլարյան Կարինե 0 0 0 138 Ա12
Ավետիսյան Մարիամ 0 1 1 81 Ա14
Ղարիբյան Մանե ½ 0 0.5 90 Ա14
Իվանյան Անի 1 0 1 47 Ա14
Հարությունյան Անի 1 1 2 18 Ա16
Գաբոյան Սուսաննա 1 ½ 1.5 27 Ա18

Զավեն Անդրիսայանի և Էլինա Դանիելյանը կխաղան Գրոնինգենում

chess3Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Էլինա Դանիելյանը կմասնակցեն դեկտեմբերի 21-30-ը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվելիք շախմատի միջազգային մրցաշարին:

Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնությունում

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում մեկնարկեց պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունը։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատոեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

Անուն 1 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 58 Տ8
Ղարիբյան Մամիկոն 1 1 20 Տ10
Հակոբյան Հակոբ 1 1 33 Տ10
Մելքոնյան Գոռ 1 1 36 Տ10
Բարսեղյան Արմեն 1 1 42 Տ10
Հակոբյան Արամ 1 1 32 Տ12
Սարգսյան Շանթ 1 1 35 Տ12
Փարվանյան Աշոտ 1 1 75 Տ12
Միրզոյան Դավիթ ½ 0.5 101 Տ12
Դավթյան Արթուր 1 1 83 Տ12
Սանթրյան Դավիթ 0 0 135 Տ12
Մարտիրոսյան Հայկ 1 1 1 Տ14
Մանուկյան Արտյոմ 0 0 111 Տ14
Հարությունյան Տիգրան 1 1 14 Տ16
Պետրոսյան Մանուել 0 0 91 Տ16
Ալեքսանյան Հրանտ 1 1 67 Տ16
Մեժլումյան Մարատ 1 1 68 Տ16
Գրիգորյան Կարեն 1 1 2 Տ18
Գաբուզյան Հովհաննես 1 1 5 Տ18
Մկրտչյան Անահիտ 1 1 28 Ա10
Հովհաննիսյան Մանե ½ 0.5 75 Ա10
Գրիգորյան Արփինե 1 1 39 Ա12
Բեգլարյան Կարինե 0 0 123 Ա12
Ավետիսյան Մարիամ 0 0 72 Ա14
Ղարիբյան Մանե ½ 0.5 64 Ա14
Իվանյան Անի 1 1 55 Ա14
Հարությունյան Անի 1 1 37 Ա16
Գաբոյան Սուսաննա 1 1 35 Ա18

Հենրիխ Մխիթարյանի առաջիկա հանգիստը երկարատև չի լինի

հմ-3331446Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», դեկտեմբերի 21-ին կհյուրընկալի «Հերտային»:
Ապա, «Բորուսիայի» ֆուտբոլիստներն արձակուրդ կստանան: Մխիթարյանի թիմը կրկին կհավաքվի հունվարի 9-ին և կուղևորվի Իսպանիա, որտեղ մինչև հունվարի 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Թիմը նաև կարողությունները կփորձի ստուգողական խաղերում:Այն հունվարի 11-ին կմրցի բելգիական «Ստանդարտի», իսկ հունվարի 14-ին` գերմանական «Բոխումի» հետ:Ապա «Բորուսիան» կվերդառնա Գերմանիա և հունվարի 18-ին հանդիպում կանցկացնի «Կայզերսլաուտերնի»  հետ:Իսկ հունվարի 25-ին Գերմանիայի առաջնության 18-րդ տուր իշրջանակում «Բորուսիան» ուժերը կչափի  «Աուգսբուրգի» հետ:

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը` 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ

դավիթ սաֆարյանԱվանդույթի համաձայն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցման արդյունքով որոշել է 2013-ի լավագույն մարզիկին: Այդ պատվին է արժանացել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը:

Այս անգամ քվեարկությունից առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ խորհրդակցություն անցկացվեց, որին, մարզական լրագրողներից բացի, մասնակցում էին գերատեսչության պատասխանատու աշխատողներ, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Ի վերջո, որոշվեց, որ լավագույնի կոչմանը հավակնողների անուններն առաջին անգամ փորձնական պետք է քվեարկության ներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Դա միանշանակ չընդունվեց: Փաստորեն, հասարակական կազմակերպությանը պարտադրանք էր ներկայացվել: Այդուհանդերձ, դա չկանխվեց:

Իսկ հետագայում, երբ պարզվեց, որ  նախարարության հավանությամբ լրագրողներին ներկայացված ցուցակում չկա  որևէ ֆուտբոլիստի և Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի անունը, նախարարությունը որոշեց փոխել խաղի կանոնները, ինքնուրույն քվեարկություն անցկացնել` դարձյալ դիմելով լրագրողների «օգնությանը»:

Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախարարությունը չի անցկացնում, ասենք, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշող քվեարկություն: Ինչպես հայտնի է, այն շատ «ինքնատիպ» ձևաչափով կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ընդ որում, այդ կապակցությամբ տարաբնույթ խոսակցությունները շատ են…

Ինչևէ, ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով արդեն հայտնի են մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անունները: Ի դեպ, կազմակերպությունը սահմանված կարգով այս անգամ էլ քվեարկությանը թույլ է տվել մասնակցել մարզական լրագրության ոլորտում առնվազն 3 տարվա  փորձ ունեցող լրագրողներին:

Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող  22  լրագրող:

Ահա թե ովքեր են 10 արժանավորները.

1.  Դավիթ Սաֆարյան   (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր

2.  Արթուր Ալեքսանյան  (հունահռոմեական ոճի  ըմբշամարտ) 187

3.  Արսեն Ջուլֆալակյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155

4.  Ռոման Ամոյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119

5.  Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6.  Արթուր Դավթյան (մարմնամարզություն)  88

7.  Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8.  Մաքսիմ Մանուկյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52

9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9-10. Արթուր Շահինյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում  նշել են ևս  9 մարզիկների անուններ: Այդ պատվին են արժանացել շախմատիստներ` Լիլիթ Մկրտչյանը, Զավեն Անդրիասյանը, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանը, Հենրիկ Մոքոյանը, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը, Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, Երջանիկ Կարապետյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը:

Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական-թիմային առաջնությունում երրորդ տեղ գրաված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:

Ընդհանրապես, 2013-ի մրցաշրջանը բերքառատ չէ: Պարգևների առումով այդպիսի ցածր ցուցանիշ մերոնք վերջին տարիներին չեն ունեցել: Թե ով պետք է կատարվածի համար պատասխան տա` դեռևս պարզ չէ: Մինչդեռ, այս տարի

կունենանք լավագույն մարզիկների երկու տարբեր տասնյակներ: Ինչպես նշվեց, Հայաստանի պետական մարզական կառույցը նույնպես պատրաստվում է տարբերակ ներկայացնել:

Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Նոր տարվա հանդիսավոր արարողությունը և արժանավորների մեծարումը կազմակերպելու է դեկտեմբերի 26-ին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներն այս հարցում էլ են  «նորույթ» կիրառելու: Որոշվել է առաջ ընկնել մեկ օրով և նույնատիպ արարողություն կազմակերպել: Նախկինում ՀԱՕԿ-ը և նախարարությունը համատեղ են անցկացրել լավագույնների մեծարման հանդիսությունը: Պարզապես վիճակը զավեշտական է և շատ ցավալի:

 Գագիկ Բեգլարյան

Անկախ

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` Բրազիլիայի շախմատի առաջնության միանձնյա առաջատար

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Շախմատի Բրազիլիայի տղամարդկանց առաջնությունում, որն անցկացվում է 80-րդ անգամ, վերելքով է խաղում Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: 27-ամյա հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշային աղյուսակը:

8-րդ տուրում Մխիթարյանը ուժերը կչափի միջագային վարպետ Ռոբերտո Մոլիայի հետ:

Կայանալու է 11 տուր: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 21-ին:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 35-րդ հորիզոնական

հհ221341111381998468Դեկտեմբերի 19-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ քայլով և զբաղեցնում է 35-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, ապա հաջորդում են Գերմանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները:

1. Իսպանիա – 1507 միավոր

2. Գերմանիա – 1318

3. Արգենտինա – 1251

4. Կոլումբիա – 1200

5. Պորտուգալիա – 1172

6. Ուրուգվայ – 1132

7. Իտալիա – 1120

8. Շվեյցարիա – 1113

9. Հոլանդիա – 1106

10. Բրազիլիա – 1102

18. Ուկրաինա – 907

22. Ռուսաստան – 870

35. ՀԱՅԱՍՏԱՆ – 716

68. Ուզբեկստան – 526

81. Բելառուս – 431

94. Ադրբեջան – 363

94. Էստոնիա – 360

96. Մոլդովա – 359

101. Վրաստան – 330

102. Լիտվա – 326

114. Տաջիկստան – 286

116. Լատվիա – 272

128. Ղազախստան – 216

135. Թուրքմենստան – 195

147. Ղրղզստան – 155

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը տեղափոխվել է այլ խումբ, որպեսզի չխաղա Ադրբեջանի թիմի հետ

ֆiL7hcquaJAc1y3lb69ZwEi9yWfԵվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների 2014/2015 թթ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները պետք է լինեին Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել փոփոխություններ կատարել մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության վիճակահանությունում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չհանդիպեն միմյանց հետ: ՈՒԵՖԱ-ի նոր որոշմամբ, Հայաստանի փոխարեն այդ խմբում հանդես կգա Սլովենիայի ընտրանին, իսկ մեր հավաքականը տեղափոխվել է 9-րդ խումբ, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Սերբիայի և Սան Մարինոյի մինչև 19 տարեկանների հավաքականները: Հանդիպումները կկայանան 2014թ. հոկտեմբերի 10-ին, 12-ին և 15-ին:

Ուրուգվայցի Գրեգորիո Պերեսը բանակցում է, որպեսզի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

գպ221378551387440521Մարզասերներն անհամբերությամբ են սպասում, թե ի վերջո ով է գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Եվ ահա, պարզ է դարձել 65-ամյա Գրեգորիո Պերեսը Բուենոս Այրեսում բանակցելու է Հայաստանի ֆուտբոլի ներկայացուցիչների հետ:

Եթե երկու կողմերը  ընդհանուր հայտարարի գան, ապա ուրուգվայցի մասնագետն իր հետ օգնականններ կբերի: Հայաստան կգան նաև Խոսե Էնրիկե Դե լոս Սանթոսը, Դանիել Կուրբելոն:

նախատեսվում է, որչ Գրիգորիո Պերեսը պետք է նաև պետք է աշխատի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ:

Մարզիչը 1993-1997-ին «Պենյարոլին» օգնել է, որպեսզի չորս անգամ դառնա Ուրուգվայի չեմպիոնի տիտղոսը: 2010-ին «Լիբերտադը» Պերեսի գլխավորությամբ հռչակվել է Պարագվայի չեմպիոն: Նա նաև մարզել է Իտալիայի, Արգենտինայի, Պարագվայի մի շարք թիմեր:

 

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոխել է «խաղի» կանոնները

20.04.12-7482Դավիթ սաֆարյան-ըմբիշԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան (FILA)  փոխել է «խաղի» կանոնները` սահմանելով նոր քաշային կարգեր:

Այսպիսով, 2016-ին  Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք  ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերի քաշային կարգերը հայտնի են: 2014-ից նորմուծությունը կյանքի կկոչվի:

Ահա թե որ քաշային կարգերում ըմբիշները կմրցեն. ազատ ոճ. 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ, 125 կգ, հունահռոմեական ոճ. 59 կգ, 66 կգ, 75 կգ, 85 կգ, 98 կգ, 130 կգ:

Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում կգործեն նաև 61 կգ և 70 կգ քաշային կարգերը, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում՝ 71 կգ և 80 կգ քաշային կարգերը:

Անկախ