Ո՞վ է դրության տերը` Յուրի Վարդանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը

arm138250751421Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարաության կայքում հետաքրքիր պարզաբանում է տրվել այն մասին, թե սպորտում որպես ղեկավար ո՞վ է դրության տերը` Յուրի Վարդանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը: Այն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ընթարցողների ուշադրությանը:

«Ծանրամարտի   Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված  հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է  «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:

Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները   հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝  «hայրենական սպորտի ղեկավար»,  «hայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի  պարզաբանում ենք.

Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդու­թյան հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատաս­խանատու է իրեն  վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակ­ման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգաց­ման համար»:

Կառլեն Մկրտչյանի մասնակցությունը Եվրոպայի լիգայի մրցաշարի հերթական խաղին հարցական է

կմkarlenԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Մախաչկալայի «Անժին», Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցելու է Մոլդովայի «Շերիֆի» հետ:

Չի բացառվում, որ հայ ֆոտբոլիստը չմասնակցի այդ խաղին: Մախաչկալայի թիմի գլխավոր մարզիչ Հաջի Հաջիևը հայտնել է, որ Մկրտչյանը վնասվածք ունի և նրա մասնակցությունը հանդիպմանը հարցական է:

 

Ծնվել է ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի առաջնեկը

նաtextim_1342873179_6423134_ts1342873308Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը մայր է դարձել: Նազիկը և նրա ամուսինը՝ Էրիկը, որդուն կոչել են պապիկի անունով` Վաչե:

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և 2013-ին խաղադաշտ դուրս չի գա

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՄոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը  վիրահատվել է Լոս Անջելեսում: Մասնագետները վկայում են, որ վիրահատությունը հաջող է անցել: «Սպարտակի» բժիշկ, մեր հայրենակից Միխայիլ Վարդապետովը նույպես այդ կարծիքին է:

26-ամյա  հարձակվողն 2013-ին խաղադաշտ դուրս չի գա, թեև նրա թիմը Ռուսաստանի առաջնության շրջանակում մրցելու է  «Ռոստովի» և «Վոլգայի» հետ:

Հավելենք, որ ընթացիկ առաջնության 16 խաղերում Յուրան մրցակիցների դարպասը գրավել է 12 անգամ և Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Առաջին հաղթանակն Անթալիայում

շchess-000Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում մեր երկրի տղամարդկանց ընտրանին առաջին հաղթանակը տարավ: Մերոնք 3:1 հաշվով առավելության հասան Եգիպտոսի թիմի նկատմամբ: Ընդ որում, Հայաստանի հավաքականի կազմում չէր առաջատարը` Լևոն Արոնյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը նրան հանգստանալու հնարավորություն էր տվել:

Առաջին խաղատախտակի առջև տեղ զբաղեցրած Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  93-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Մուհամեդ Եզադի հետ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 57-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Սամի Շոկերին: Գաբրիել Սարգսյանը սևերով 58-րդ քայլին  ոչ-ոքի ավարտեց պարտիան Բասեմ Ամինի հետ: Տիգրան Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով 32-գ քայլին հաղթեց  Հասան Լյաբիբին:

Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ:

 

Թիմերը կշարունակեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղերը

ՀՄarm138553705875Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում կկայանան  խմբային փուլի հինգերորդ տուրի վերջին հանդիպումները։

A խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)

«Բայեր» (Գերմանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

B խումբ

«Յուվենթուս» (Իտալիա) – «Կոպենհագեն» (Դանիա)

«Ռեալ» Մադրիդ (Իսպանիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)

C խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)

D խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) – «Բավարիա» (Գերմանիա)

«Մանչեսթեր սիթի» (Անգլիա) – «Վիկտորիա» (Չեխիա)

Կասկած չկա, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհաղթի Եգիպտոսի թիմին

շArm-Fran-8Թուրքիայի Անթալիա քաղաքում կազմակերպված շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում այսօր կկայանան երկրորդ տուրի հանդիպումները։

Հայաստանի հավաքականի մրցակիցը  Եգիպտոսի ընտրանին է:

Գրավախաղերի կազմակերպիչները չեն կասկածում, որ Հայաստանի հավաքականը կհաղթի:

Բուքմեյքերները մեր երկրի թիմի հաղթանակի համար սահմանել են 1,05 գործակիցը: Եգիպտոսի հավաքականի հաղթանակը գնահատվում է 21 գործակցով: Ոչ-ոքին ունի 8,4 գործակիցը:

 

 

Հնրիխ Մխիթարյանը` ամենաբարձր գնահատականն է ստացել

հմ32972Մյունխենի «Բավարիայի» հետ անցկացրած, անհաջող խաղից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց սասանված ֆուտբոլային հեղինակությունը:

Նա իրեն հինալի դրսևորեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում «Նապոլիի» հետ խաղում: Հայաստանի հավաականի ֆուտբոլիստն լավագույնն էր իր թիմակիցների շարքում,  նա մասնակցում էր «Բորուսիայի» գրեթե բոլոր գրոհներին:

Bild  պարբերականը 24-ամյա կիսապաշտպանին տվել է ամենաբարձր գնահատականը՝ 1։

 

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին

IMG_ABRAMICH 0000Վաղը մայրաքաղաքի «Դինամո‰ մարզասրահում կմեկնարկի  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ»‰ հանդբոլի երիտասարդական  միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարադական հավաքականները:
Այսօր Երևանի «Ուրբաթ»‰ ակումբում, հանդիպելով լրագրողներին, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց նախապատրաստական աշխատանքների մասին:
Նախ, բանախոսը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են , որպեսզի ստուգատեսը կազմակերպվի: Տրամադրվել է մարզադահլիճ, տպագրվել են միջազգային մրցաշարի տարբեր չափերի ազդագրեր, ծրագիր, մամուլի ասուլիսի համար անցկացման սրահ է հատկացվել և այլն: Փաստերը խոսուն են և վկայում են այն մասին, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան համագործակցում է բոլոր նրանց հետ, ում հոգեհարազատ է սպորտը, գրավիչ այս մարզաձևը:
Տեղեկացվեց, որ Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները ճանապարհին են և ավտոբուսներով Երևան են ժամանաելու այսօր: Ռուսաստանի հավաքականը մրցավայր է ուղևորվելու ինքնաթիռով: Պատվիրակությունը գլխավորելու է այդ երկրի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն:
Հյուրերն իջևանելու են Երևանի «Էրեբունի‰» հյուրանոցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա նրանք օրերս ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանում`այդ երկրի իրենց հասակակիցների հետ, իսկ պարապմունք կանցկացնեն «Դինամո‰» մարզասրահում:
Նշվեց, որ եթե նախկինում այս մրցաշարը կազմակերպվել է մեծահասակաների տարբեր երկրների հավաքականների մասնակցությամբ, ապա այժմ մրցասպարեզ են դուրս գալու երիտասարդական թիմերը: Դա կատարվել է արտասահմանյան մասնակից երկրների ներկայացուցիչների խնդրանքով, որպեսզի հավաքականները ևս մեկ հնարավորություն ունենան մրցումների բովում ստուգելու ուժերը, խաղային փորձ կուտակելու և նախապատրաստվելու 2014-ի հունվարի սկզբին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի մրցումներին:
Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչներին ևս լուրջ փորձություն է սպասում: Նրանք Ռումինիայում հարաբերություններն են որոշելու տանտերեի և Թուրքիայի հավաքականների հետ:
Բանախոսը հայտնեց, որ ուշագրավ մրցամարտեր են սպասում: Արժանավորներին հանձնվելու են պարգևներ: Հաղթող հավաքականի համար նախատեսված գլխավոր մրցանակից բացի, մրցանակներ են սպասում լավագույն ռմբարկուին, տարբեր օղակների լավագույն խաղացողներին:
Հանդիսավոր է կազմակերպվելու փակման արարողությունը, և հանդիսականներին հաճելի ակնթարթներ են սպասում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաև մարզաձևի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներին, այն ծրագրերն, որոնք կազմակերպությունն իր առջև դրել է: Ասվեց, որ թեև վերջին տարիներին հայկական հանդբոլում զգալի առաջընթաց է նկատվում, սակայն անելիքները շատ են: Ցավոք, մեծահարուստները պրոֆեսիոնալ ակումբներ ստեղծելու համար  ֆինանսներ չեն ներդնում: Իսկ առանց դրա մարզաձևը չի կարող ցանկալի մակարդակի հասնել: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում չկա հանդբոլի ժամանակակից պահանջներին համապատասխանող, համապատասխան չափերի մարզասրահ: Հնարավորն արվում է, որպեսզի այդ բացը լրացվի: Ի դեպ, որպես նվեր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մի քանի հարյուր եվրո արժողությամբ հանդբոլի մանրահատակ է ստանալու, մնում է, որ այն տեղադրվի որևէ մարզասրահում:

Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց «Նապոլիին»

ՀՄ28193Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի  5-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», 3:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին (F խումբ)»:

Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Նույն խմբում ընդգրկված Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ-«Նապոլի»՝ 3:1

Գնդակները խփեցին՝ Ռոյսը, 10 (11 մ), Բլաշչիկովսկին, 60, Օբամեյանգը, 78 – Ինսինյեն, 71

«Արսենալ»-«Օլիմպիկ» Մարսել՝ 2:0

 

Գնդակները խփեց՝ Ուիլշիրը 1, 65

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն` Հայաստան-Ռուսաստան` 2:2

շ հ-ռ32942Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Վերջինը պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը; Նա սև խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ և նավակային վերջնախաղում դժվարին իրավիճակում էր հայտնվել, սակայն կարողացավ խուսափել պարտությունից: 88-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

Լևոն Արոնյանը, հանդես գալով սևերով, միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակի հետ: Գաբրիել Սարգսյանը խաղում էր սպիտակներով և Յան Նեպոմնյաշչիի հետ ոչ-ոքի ավարտեց պարտիան: Ի դեպ, մեր շախմատիստն առավելություն ուներ, բայց չկարողացավ հաղթել:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Եգիպտոսի թիմն է:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ռեկորդային ցուցանիշ է սպասվում

հհ221341111381998468Նոյեմբերի 28-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կհրապարակի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ընտրանին 38-րդից կտեղափոխվի 34-րդ հորիզոնական: Այս ցուցանիշը ռեկորդային է Հայաստանի հավաքականի համար: Այսպիսով, առաջ ենք մի շարք  խոշոր երկրների թիմերից: Թուրքիայի հավաքականը 43-րդը կլինի:

Առաջատարների շարքերում էական տեղաշարժեր չեն սպասվում:

1 (1). Իսպանիա – 1554 ( միավոր)

2 (2). Գերմանիա – 1318

3 (3). Արգենտինա – 1251

4 (4). Կոլումբիա – 1200

5 (14). Պորտուգալիա – 1172

6 (6). Ուրուգվայ – 1132

7 (9). Իտալիա – 1120

8 (7). Շվեյցարիա – 1113

9 (8). Հոլանդիա – 1106

10 (11). Բրազիլիա – 1102

11 (5). Բելգիա – 1098

12 (15). Հունաստան – 1055

13 (10). Անգլիա – 1041

14 (13). ԱՄՆ – 1019

15 (12) Չիլի – 1014

15 (12). Ռուսաստան – 870

34 (38). Հայաստան – 716

43 (40). Թուրքիա – 677

 

Հայաստանից` մեկ ծանրորդ և ցածր ցուցանիշ

ծանրամարտweightlifting-320x213Մերձմոսկովյան Միտիշչիում անցկացված «Պուտինի գավաթ» անվանումը կող ծանրամարտի միջազգային մրցաշարում գերծանրքաշային 8 մարզիկների մրցավեճում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը  պոկում վարժությունում գլխավերևում է պահել 175 կգ և 185 կգ կշռող ծանրաձողը, սակայն ձախողվել է, երբ մոտեցել է բարձրացնելու190 կգ-ոց ծանրաձողը: Նա գրավել է 5-րդ տեղը:

Հրում վարժությունում Հակոբյանը, հաղթարելով 205 կգ և 215 կգ  ծանրությունները, չի կարողացել բարձրացնել 220 կգ-ոց ծանրաձողը և բավարարվել է 6-րդ տեղով: Նա 6-րդն է նաև երկամարտում:
Ուժեղագույն է ճանաչվել եգիպտացի Մասուդ Էհշան Աթիա Մոհամեդը` 422 (191+231) կգ:

Բուքմեյքերներն ավելի բարձր են դասում Ռուսաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաղթանակի հասնելու հնարավորությունները

362218360Նոյեմբերի 26-ին Անթալիայում կմեկնարկի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը։ Ինչպես հայտնի է, առաջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ռուսաստանի  ընտրանին է:

Թեև օրերս կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում մերոնք հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին, այնուամենայնիվ, գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Ռուսաստանի թիմի հաջողության հասնելու հնարավորությունները: Թերևս, պատճառն այն է, որ Ռուսաստանի հավաքսկանն ունի լավագույն վարկանիշը, մինչդեռ, Հայաստանի թիմնը վարկանիշով երրորդն է:

Բուքմեյքերները Ռուսաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 1,94, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակի համար` 4,5 գործակիցը։ Ոչ- ոքին ունի 2,62 գործակիցը։

 

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ

շհ20852Այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի հավաքականները:

Մեր թիմն այս ստուգատեսի չեմպիոնն է:

Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան: Թիմի գլխավոր մարզիչն է` Արշակ Պետրոսյանը:

Առաջին տուրում կմրցեն Հայաստանի և Ռուսաստանի, Գերմանիայի և Եգիպտոսի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հոլանդիայի և Չինաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի հավաքականները:

 

Կարդարացնի՞ իրեն Հենրիխ Մխիթարյանը

հմ32904Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի մի շարք հանդիպումներ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կհյուրընկալի իտալական «Նապոլիին»:

Հուսանք, որ հայ ֆուտբոլիստը կմասնակցի խաղին և կարդարացնի սպասելիքները: Բանն այն է, որ աստիճանաբար  ավելի շատ է խոսվում այն մասին, որ նա իրեն չի կարողանում դրսևորել գերմանական ակումբում:

Ահա թե ինչպիսի մրցամարտեր են սպասվում.

E խումբ

«Բազել» (Շվեյցարիա) – «Չելսի» (Անգլիա)

«Ստյաուա» (Ռումինիա) – «Շալկե» (Գերմանիա)

F խումբ

«Արսենալ» (Անգլիա) – «Մարսել» (Ֆրանսիա)

«Բորուսիա» (Գերմանիա) – «Նապոլի» (Իտալիա)

G խումբ

«Պորտո» (Պորտուգալիա) – «Աուստրիա» (Ավստրիա)

«Զենիթ» (Ռուսաստան) – «Ատլետիկո» (Իսպանիա)

H խումբ 

«Այաքս» (Հոլանդիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Միլան» (Իտալիա)

Հանդբոլի միջազգային մրցաշար` Երևանում

մրցաշարՉորրորդ անգամ մեր երկրում կազմակերպվելու է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը: Այս ստուգատեսը դարձել է ավանդական, և մարզասերները կրկին հնարավորություն կստանան հետևելու տարբեր երկրների թիմերի մրցամարտերին: Ընդ որում, Հայաստանում  անցկացվող միջազգային մրցաշարերին աստիճանաբար մասնակցելու ցանկություն են հայտնում ավելի մեծ թվով, հիմնականում` հանդբոլի համարում ունեցող երկրների ներկայացուցիչները:

Այս անգամ Երևանի «Դինամո» մարզասրահում իրենց կարողությունները կցուցադրեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարդական թիմերը: Եթե նախկինում այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս անգամ, արտասահմանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդները: Բանն այն է, որ հունվարին կայանալու են Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերը, նախապատրաստվելու համար ժամանակը քիչ է, և սա լավ առիթ է: Ուժերը փորձարկելու հնարավորություն կստանա նաև մեր երկրի ընտրանին, որը տարեսկզբին հարաբերություններն է որոշելու Ռումինիայի և Թուրքիայի թիմերի հետ:

2009-ին մրցաշարը կազմակերպվել էր Երևանի «Դինամո» մարզասրահում, և մասնակցում էին Իրանի, Վրաստանի, Հայաստանի տղամարդկանց հավաքականները: Եվ ահա, չորս տարի անց միջազգայինը կրկին նույն մրցավայրում է անցկացվելու: Նախկինում այստեղ հաղթել է Իրանի հավաքականը: Իսկ 2010-ին և 2011-ին այս ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալել էին «Հայաստան» մարզական միության Վանաձորի  և Երևանի «Միկա» մարզասրահները:

Վերջին երկու տարիներին մերոնք գրավել են 2-րդ տեղը, իրենցից առաջ թողնելով միայն Բելառուսի և Ռուսաստանի պրոֆեսիոնալ բարձրակարգ խաղացողներով համալրված թիմերին: Ընդ որում, եթե 2-րդ մրցաշարում մեր երկրի հավաքականն ուժեղացրել էին Ֆրանսիայում բնակվող և խաղացող մեր հայրենակիցները, ապա վերջին մրցաշարում համալրում կար նաև Գերմանիայից ու Ռուսաստանից: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ էլ ավելի են սերտացել կապերը, և մեկ բռունցք դարձած մեր երկրի ընտրանին աստիճաբար ի զորու է դառնում լուրջ խնդիրներ լուծելու: Եվ Հայաստանի հավաքականի 2010-ի հաղթանակներն Իրանի, Վրաստանի, 2011-ի հաղթանակները Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ դրա ապացույցն են: Ընդ որում այդ ամենը կատարվել է մրցաշարերի օրերին Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ: Առաջին մրցաշարի օրերին մեր երկրում էր Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մայքլ Ֆեդերերը, երկրորդի` Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան, երրորդի` Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը:

Ի դեպ, բոլորն էլ նշել են, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպումը նպաստում է հանդբոլը տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում զարգացնելու, մասսայականացնելու գործին: Այս անգամ էլ պատվավոր հյուրեր են սպասվում:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի Հայաստանի հավաքականը, կասկած չի կարող լինել, որ միջազգային մրցաշարի անցկացումը կծառայի նպատակին, կնպաստի, որ մեր երկրի ավելի շատ պատանիներ և աղջիկներ, անմիջականորեն ականատես դառնալով ուշագրավ մրցամարտերի, նույնպես զբաղվեն հրապուրիչ այս մարզաձևով: Մրցաշարը կխթանի նաև մասնակից երկրների հանդբոլի ֆեդերացիաների կապերի էլ ավելի սերտացմանը, ժողովուրդների բարեկամացմանը:

 

Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կառլսենի պարգևատրությունը կկայանա ժամկետից շուտ

մկ220px-MCarlsenՄարզասերները տեղյակ են, որ շախմատի աշխարհի չեմնպիոն է դարձել  նորվեգացի Մագնուս Կառլսենը: Հնդկաստանի Չեննայ քաղաքում կազմակերպված մրցամարտում նա հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին` 6,5:3,5 հաշվով:

Աշխարհի նորընծա չեմպիոնի պարգևատրությունը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, բայց այն կկայնա այսօր: Պատճառն այն է, որ Կառլսենը հաղթել էր արդեն 10-րդ պարտիայից հետո, մինչդեռ նախատեսված էր 12 հանդիպում անցկացնել:

Որպես պարգև Կառլսենը կստանա 600 հազար եվրո: Պարգևատրությունը կկատարի ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Հիշեցնենք, որ մրցամարտի գլխավոր մրցավարն էր երևանցի Աշոտ Վարդապետյանը:

Աշխարհին առաջնության մրցանակակիր` Հայաստանի դրոշով

գկ45d383b30fcadbe8e52251a99534c845Նոյեմբերի 21-23 Տյումենում  կայացած  կշռաքարի բարձրացման աշխարհի առաջնությունում նախկին հայաստանցի Գրիգոր Կուրղինյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 95 կգ քաշային կարգում:

Կուրղինյանը 21 տարեկան է, ծնվել է Աբովյանում, նրա մայրը նույնպես ծնունդով Հայաստանից է, իսկ հայրը` Ախալքալակից: Բոլորն էլ այժմ ապրում են Բաշկիրիայի Ուֆա քաղաքում:

Ուշագրավ է, որ չնայած Գրիգորը Բաշկիրիայի չեմպիոն է, այդուհանդերձ, որոշել է  հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը լուրջ է

կռfucnnewsՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը լուրջ է: Նա այն ստացել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Ալմերիայի» հետ հանդիպման ժամանակ:

Վնասվածքի պատճառով հնարավոր   է Պորտուգալիայի հավաքականի խաղացողը  երեք շաբաթ մարզադաշտ դուրս չգա:

Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի թուրքական «Գալաթասարայի» հետ հանդիպումը: