Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մեկնեց Լեհաստան

00oqxw0wxsrtloqt6nrtilsbkfmhԱյսօր Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը՝ գլծավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ միասին ուղևորվեց Լեհաստան, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:

Հիշենցնենք, որ մեր հավաքականն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի հավաքականի հետ:

Ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար` Բերդում

գմեջլումյան2138961318490665Հոկտեմբերի 8-10-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար: Այն նվիրվելու է  է ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր Գնել Մեջլումյանի  հիշատակին:

Հուշամրցաշարը կազմակերպվելու է 8-րդ անգամ:

Կմասնակցեն 1997-1999 թվականին ծնված Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի, Վրաստանի, Իրանի ըմբիշները:

Աչքի ընկնողների համար սահմանված են նաև դրամական պարգևներ:

 

 

Խաղաղ սկիզբ

լաAronianLevonԻսպանիայի Բիլբաո  քաղաքում պայքարը սկսեցին շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցակիցները կատարեցին 43 քայլ:

Խաղաղ ելք ունեցավ նաև անգլիացի Մայքլ Ադամսի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի մրցամարտը:

Արոնյանի հաջորդ մրցակիցը Մամեդյարովն է:

Սոսկ տեսական հնարավորություններ

Bulgaria Armenia Soccer WCupՖուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Բուլղարիայի հավաքականի հետ: Վերջինս 13 միավորով (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն) աղյուսակում 2-րդ տեղում է: Բուլղարացիների համար այս հանդիպումը ոսկու գին ունի: Ի տարբերություն մերոնց, նրանք իրատեսական հնարավորություններ ունեն խմբում 2-րդ տեղը գրավելու և աշխարհի առաջնության  եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճելու համար: Բայց մեր երկրում բուլղարացիներին լուրջ փորձություն է սպասում:

Բանն այն է, որ Հայաստանի թիմը 2012-ի սեպտեմբերին Բուլղարիայի հավաքականին նրա դաշտում պարտվել էր 0:1 հաշվով: Ինչ խոսք, դա ցավալի էր, սակայն մի հանգամանք էլ կա, որ մարտականորեն տրամադրվելու առիթ է տալիս: Բուլղարացի ֆուտբոլիստները, հաղթանակի տենչով, անցանկալի կոշտ պայքարի դիմեցին, նաև տուրուդմբոց սարքեցին` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Եվ, ի վերջո, հասան իրենց նպատակին: Այնպես որ, բարեկամական տրամադրվածության նշույլ անգամ չկար: Այն դեպքում, երբ հայ ֆուտբոլասերները խաղադաշտ էին ներկայացել պաստառներով, որոնց վրա Անդրանիկի անունն էր, և հիշվում էր, որ հայ ազգային հերոսը կռվել է նաև  բուլղարացիների համար:

Ինչևէ,  մեր երկրի ֆուտբոլասերները որոշել են համարժեք պատասխան տալ. ոչ միայն Հայաստանի հավաքականին բուռն աջակցել տրիբունաներից, այլև համապատասխան վերաբերմունք դրսևորել մեր երկրի օդանավակայան եկած բուլղարացի ֆուտբոլիստների և նրանց երկրպագուների նկատմամբ:

Հոկտեմբերի 15-ին էլ մեր ընտրանին արտագնա խաղ կանցկացնի խմբի առաջատար Իտալիայի հավաքականի հետ: Իտալացի ֆուտբոլիստներն անցկացրած 8 խաղից 6-ում հաղթել են, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և չեն կրել ոչ մի պարտություն: Վաստակած 20 միավորով նրանք իրենց համար ապահովել են խմբից դուրս գալու առաջադրանքը և արժանացել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող ուղեգրի: Այդ է պատճառը, որ 9 միավորով այժմ նախավերջին` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները, որոնք 3 հաղթանակ են տարել և 5 պարտություն կրել, թերևս հույս ունեն, որ Իտալիայի ներկայացուցիչները ոչ մարտական կազմով կխաղան և այդ հանդիպումում հնարավոր է միավորներ կորզել:

Խաղը կայանալու է Նեապոլի «Սան Պաուլո» մարզադաշտում: Այն Իտալիայի մեծ մարզադաշտերից է և տեղավորում է 60 240 հանդիսական: Վերջին անգամ Իտալիայի ազգային հավաքականն այդ մարզադաշտում խաղ է անցկացրել 2006-ի սեպտեմբերին: Տոմսերի արժեքը տատանվում է 5-50 եվրոյի սահմաններում:

Իտալիայի հավաքականն այս մրցաշարի շրջանակում արդեն խաղացել է Հայաստանի թիմի հետ և Երևանում առավելության է հասել 3:1 հաշվով: Սակայն այդ հաղթանակը հեշտ չտրվեց տիտղոսակիր թիմին:

Այժմ մրցակցի հարկի տակ հանդես գալու հերթը Հայաստանի ներկայացուցիչներինն է: Կկարողանան մերոնք վերկանգնել սասանված հեղինակությունը, թե նոր անախորժության կմատնվեն` կպարզվի Նեապոլում:

Առաջիկա երկու հանդիպումների ժամանակ շատ բան կախված կլինի մեր առաջատարների խաղից: Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա»), Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը (երկուսն էլ` Մոսկվայի «Սպարտակ») վերջին շրջանում կայուն խաղով աչքի չեն ընկնում: Կարող են լավ խաղալ, նաև` վատ: Արտասահմանյան ակումբներում հանդես եկող հավաքականի մյուս ֆուտբոլիստները փոխարինվում են, փոխարինման դուրս գալիս կամ էլ նստած  մնում պահեստայինների նստարանին:

 

 

Ինչից է դժգոհ Վլադիմիր Կլիչկոն իր տարած հաղթանակից հետո

221335451381137879Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ գերծանրքաշային ուկրաինացի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Մոսկվայում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին:

IBF, IBO, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնը պարզաբանել է, որ այնքան էլ հեշտ չի եղել առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

«Կարծում եմ,  արժանի հաղթանակ եմ տարել, բայց գտնում եմ, որ կարող էի ավելի լավ դրսևորել  ինձ: Մրցամարտ էի անցկացնում մի բռնցքամարտիկի հետ, որը ոչ մի կերպ չէր ցանկանում անձնատուր լինել: Պովետկինի համար դա շատ կարևոր հանդիպում էր, թերևս, ամենակարևորը` իր մարզական ամբողջ կենսագրության ընթացքում: Չնայած շատ ուժեղ հարվածներին, նա կարողացավ մինչև վերջ կանգնած մնալ ոտքերի վրա: Նույնիսկ մրցամարտի վերջում հակառակորդս փորձում էր հարվածներ հասցնել: Մի փոքր հիասթափված եմ, որ չկարողացա հաղթել նոկաուտով: Չնայած շատ մոտ էի, բայց այդպես էլ չկարողացա նոկաուտի ենթարկել նրան»,- պարզաբանել է Կլիչկոն:

Մեր ֆուտբոլիստները դրսում

ffa5Հետաքրքիր է, թե մեր ֆուտբոլիստներն ինչպես են հանդես գալիս դրսում:

Աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով «Իրտիշի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «ԲԿՄԱ»-«Դինամո» Մոսկվա՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Ֆաջր Սեփասի»-«Զոբ ահան»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտեբե»-«Իրտիշ»՝ 3:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Լեխիա»՝4:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ռուբին»-«Անժի»՝ 5:1,  չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Օրդաբասի»՝ 3:0, չի մասնակցել հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Բորուսիա Դորտմունդ»՝2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, «Աստանա»-«Կայրաթ»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Թերեք»՝0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Մարկոս Պիզելի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Կրասնոդար»՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Թերեք»՝0:0, մասնակցել է հանդիպմանը:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Կրասնոդար»՝0:2 փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին:

Վճռորոշ էր մրցաշարի վերջին օրը

1161Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտված Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի հաղթող դարձավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը: Վանաձորցիներն առավելության  հասան բոլոր մրցակիցների նկատմամբ և վաստակած 10 միավորով արժանիորեն գրավեցին առաջին տեղը:
Փաստորեն, չեմպիոնը որոշվեց մրցաշարի վերջին օրը: Մինչ այդ, իրենց բոլոր հանդիպումները հաղթանակով էին ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականները, որոնք էլ վճռական խաղում ուժերը չափեցին միմյանց հետ:

Վանաձորցիները հանդիպումն իրենց օգտին գրանցեցին 36:29 (17:11) հաշվով և ճանաչվեցին ուժեղագույն: Թիմի մարզիչն է Արման Բարսեղյանը: 8 միավորով Երևանի ՊԻ-ի հավաքականը (մարզիչ` Արմինե Անտոնյան) բավարարվեց 2-րդ տեղով:
Ի դեպ, 3-րդ մրցանակակրի հարցը նույնպես որոշվեց մրցաշարի վերջին օրը: Երևանի պետական համալսարանի թիմը սկզբունքային խաղում 19:17 հաշվով առավելության հասավ Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչների նկատմամբ: Հանդիպումը լարված բնույթ կրեց: Առաջին խաղակեսն ավարտվեց 9:9 հաշվով:
Այսպիսով, նախորդ խաղերի հաղթող ԵՊՀ հավաքականն այս անգամ բավարարվեց  3-րդ տեղով` 6 միավոր: Ապա հաջորդեցին Արցախի պետական համալսարանի (4 միավոր), Երևանի  Ժողտնտեսության ինստիտուտի (2), Ագրարային համալսարանի (0) հավաքականները:

Վերջում, հանդիսավոր պայմաններում արժանավորները պարգևատրվեցին: Հաղթող թիմը ստացավ գավաթ: Մրցանակակիր երեք հավաքականների խաղացողներին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր:

Շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով

OLYMPUS DIGITAL CAMERAՇախմատային երկիր ենք համարվում, բայց դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է կազմակերպվել Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն: Սպասվում էր, որ ի վերջո, սառույցը կկոտրվի, և այս տարվա սեպտեմբերին այն կանցկացվի: Ընդ որում,  որպես մրցավայր նախապես ընտրվել էր Գյումրին, բայց ոչինչ չստացվեց: Թե ինչո՞ւ, այդ մասին խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին:

– Նախատեսված էր սեպտեմբերին Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնություն անցկացնել: Հաղթող թիմը խաղալու էր հոկտեմբերի 19-27-ը Հունաստանի Հռոդոս կղզում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությունում, սակայն  մեր հայտարարությունից հետո ոչ մի արձագանք չեղավ: Ընդ որում, մի շարք կազմակերպությունների, շախմատի կենտրոնների դիմեցինք, բայց ցանկացողներ չեղան: Թերևս պատճառն այն է, որ շախմատային ակումբներ, որպես այդպիսին, Հայաստանում չկան, չեն ձևավորվել: Նաև հետաքրքրվեցինք, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ նախկինում եղել են «Միկա», «Բանկային արքա», ՖԻՄԱ-յի շախմատիստների թիմերը, որոնք հաջող են հանդես եկել Եվրոպայի ակումբային առաջնությունում, բայց դրանք ցրվել են, քանի որ Հայաստանում միջավայր չկա ակումբային շախմատի զարգացման համար: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մարզերի ֆեդերացիաների ուժերով փորձում ենք  ակումբային շարժում ձևավորել, որպեսզի եկող տարի առաջնություն կազմակերպվի:

 – Հնարավո՞ր է, որ նախապես որոշվել էր առաջնությունը Գյումրիում անցկացնել, և դա պատճառ դարձավ, որ թիմերը չխաղան:

– Այդ հանգամանքը ոչ մի դեր չի խաղացել: Պարզապես չունենք շախմատի ակումբային այնպիսի շարժում, ինպիսին եվրոպական երկրներում կամ Չինաստանում է: Հայաստանում կա շախմատի շարժում կրթօջախներում, շախմատն ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Կարծում եմ` շախմատի զարգացման համար պետք է խրախուսել ոչ թե դպրոցներում շախմատի քարոզչությունը և տարածումը, այլ` ակումբային շախմատը: Շախմատը ոչ թե խաղ է բոլորի, այլ առավել օժտվածների համար:

 – Անդրադարձաք եվրոպական երկրներին, Չինաստանին: Շախմատի ներուժով Հայաստանը շատ երկրներից առաջ է: Ինչո՞ւ  են մեր երկրի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և ուիշները, խաղում արտասահմանյան լավագույն ակումբներում, քանիցս դարձել են տարբեր երկրների չեմպիոններ և մրցանակակիրներ, սակայն Հայաստանում հանդես գալու հնարավորություն չկա: Գուցե պետք է մե՞ծ փողեր ներդրվեն, գործարարներն այդ աշխատանքում ներգրավվեն:

– Անպայման պետք է գործարարները մասնակցեն այդ շարժմանը: Այդուհանդերձ, գործարար աշխարհի ներկայացուցիչները հենց այնպես փողեր չեն տրամադրում: Նրանք պետք հետաքրքրություն, շահագրգռություն ունենան: Մեր շախմատիստներին և շախմատիստուհիներին եվրոպական և չինական ակումբները գումարներ են տալիս:

 – Բայց շախմատի ակումբային առաջնության անցկացումը մի՞թե կարող է եկամտաբեր դառնալ: Հայաստանում մրցամարտերի ընթացքին հետևելու ցանկություն այդքան շատ մարդ կունենա՞, կատարված ծախսերը կփոխհատուցվե՞ն:

1- nyut լաMagnus-Carlsen-levon-aronian-london-classics2012 – Հայաստանում  մեծ թվով մարդիկ չեն ցանկանա ակումբային առաջնությանը հետևել: Այժմ մեր երկրում անցկացվում են բարձր վարկանիշով միջազգային մրցաշարեր, բարձրակարգ շախմատիստներ են խաղում նաև Հայաստանի տղամարդկանց առաջնություններում, սակայն խաղասրահները նախկինի պես մարդաշատ, լեփ-լեցուն չեն: Կարելի է ասել, որ դրանք նույնիսկ կիսադատարկ չեն: Այնպես որ եկամտի մասին խոսելն ավելորդ է: Իսկ խոշոր կազմակերպություններին ձեռնտու չէ թիմեր պահելը, քանի որ ոչնչով չեն նպաստի դրանց աշխատանքի բարելավմանը, ո՛չ գովազդի, ո՛չ աշխույժ առևտրի առումով:

 – Այն տպավորությունն է, որ հայկական շախմատը սկսել է դոփել տեղում:

– Զարմանալի է, որ նկատել եք դա: Մի բան է, երբ հաջողություններ են լինում, նկատի ունեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, աշխարհի առաջնությունում հաղթանակները, մեկ այլ բան է շախմատի ընդհանուր վիճակը: Հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ ուշադրություն է դարձնում մեր լավագույն խաղացողներով համալրված հավաքականի նախապատրաստությանը և մրցելույթների ընթացքին: Մնացածը, որը պետք է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամներն անեն, այն չէ: Ինձ ևս թվում է, որ շատ բան դոփում է տեղում: Փաստն այն է, որ անկախացումից հետո ունենք  նոր սերնդի շախմատիստներ, որոնք հասնում են գրոսմայստերի մակարդակի, բայց դրանից հետո նրանց արդյունքները սկսում են նվազել: Այդ հատվածի հետ աշխատող օղակ չունենք: Չկա որևէ մարմին, որը գրոսմայստերների հետագա աճն ապահովի: Մի տեսակ ստացվում է, որ շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայումս համալրված է խորհրդային ժամանակների շախմատիստներով: 23 տարի է անցել, բայց հավաքականում նոր խաղացողներ չկան, ոչ էլ  մրցասպարեզում են նշմարվում խաղացողներ, որոնք կարող են թիմը համալրել:

 – Թուրքիայում օրերս կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից ոչ մեկը չդարձավ մրցանակակիր: Ընդ որում, այդ տարիքի շախմատիստների մրցումներում նախկինում գրոսմայստեր Սամվել Տեր–Սահակյանը, լինելով տարիքով ավելի փոքր, համեմատաբար լավ էր հանդես գալիս իրենից ավելի մեծերի հետ պայքարում: Ո՞րն է պատճառը:

– Համամիտ եմ: Կա նաև խրախուսելու, քարոզչության խնդիր: Երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը երկրորդ անգամ որպես գլխավոր մրցավար կսպասարկի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Բայց այդ մասին գրեթե չի խոսվում: Մարզիչներն էլ ուշադրության կարիք ունեն: Մասնավորապես Վրեժ Օրդյանը մեր լավագույն մասնագետներից է, բայց նա այլևս Հայաստանում չի աշխատում, դուրս է եկել, շախմատի հեռակա դպրոց է հիմնել և օգնում է դրսի խաղացողներին: Շախմատային մթնոլորտն այն չէ, կազմակերպչական աշխատանքը կաղում է: Եթե այսպես շարունակվի, արդյունքներն էլ կնվազեն:

 – Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներսում տարաձայնություններ, խմորումներ կա՞ն: Օրինակ` կազմակերպության փոխնախագահ, Հայաստանի շախմատային ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանից դժգոհողները քիչ չեն:

– Ժամանակին առաջին բողոքը բարձրացրել է, չի ցանկացել համատեղ աշխատել Բարսեղ Բեգլարյանը և հրաժարվել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից: Ֆեդերացիայի կանանց շախմատի հանձնաժողովի նախագահ Արգեն Գեղամյանը հրաժարական է տվել, սակայն այն չի ընդունվել, և նա վերընտրվել է: Ինձ համար անհասկանալի է Հայաստանում շախմատային ակադեմիայի գործունեությունը: Ակադեմիան ենթադրում է  ապահովել բարձր մակարդակի շախմատ, սակայն այն զբաղվում է գյուղական բնակավայրերում շախմատը մասսայականացնելու, ինչ-ինչ հարցերով: Ի վերջո, ակադեմիան անցած ժամանակահատվածում  պետք է կադրեր աճեցներ  օլիմպիադայի մասնակցող հավաքականի համար: Չէի ցանկանա ներքին խնդիրների անդրադառնալ և գործընկերներիս մասին հանդիմանական բաներ ասել:

 – Բայց կարելի է մեկ անգամ հավաքվել և շիտակ զրույց սկսել, կնճռոտ հարցերին անդրադառնալ:

– Այո, դրա անհրաժեշտությունը կա:

 – Ինչո՞ւ վերջին շրջանում մեր առաջատար շախմատիստները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և մյուսներն իրենց նման չեն: Մեծ ներուժ ունեցող շախմատիստներ կան, բայց  դա դրսևորել չեն կարողանում:

 – Կազմակերպչական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը խանգարում է: Այս մասին նախագահը տեղյակ չէ: Մասնավորապես, ինքս հարց եմ բարձրացրել, որ այդ մակարդակի խաղացողներն օգնության կարիք ունեն: Փորձառու շախմատիստների հետ համատեղ աշխատելու լուրջ խնդիր կա: Վերջերս Արոնյանին ասել եմ, որ իր արդյունքներն իջնում են, քանի որ ճիշտ չի աշխատում: Լևոնը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Էլինա Դանիելյանն իմ սաներն են եղել: Ինքս վրդովված եմ, քանի որ բոլորն էլ մեծ օգնության կարիք ունեն: Մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը, վերջին երեք տարին տարվա մեծ մասը Հայաստանում է անցկացնում, սակայն շախմատային ոչ մի աշխատանքում ներգրավված չէ: Նա ընտրվել է ֆեդերացիայի գրոսմայստերի հանձնաժողովի նախագահ, բայց աշխատանք դեռևս չի ծավալել:

 – Խնդիրը ֆինանսների բացակայության հե՞տ է կապված:

 – Ոչ, սոսկ կազմակերպչական բնույթի է: Շեշտը դրվել է շախմատը մասսայականացնելու վրա, բայց դա խանգարում է պրոֆեսիոնալիզմին, այն ճանապարհը, որ ընտրվել է, սխալ է: Ինքս դեմ եմ, որ շախմատը որպես առարկա  դասավանդվի  հանրակրթական դպրոցներում: Ի դեպ, 1980-84 թվականներին իմ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ շախմատը դասավանդվել է Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում: Արդյունքը բացասական էր: Ուսումնասիրություններ կատարեցինք պրոֆեսորներ Լալայանի և Քալայանի հետ միասին: Համոզվելու համար միայն մեր փորձին չապավինեցինք : Ժամանակին` 1950-70-ական թվականներին, շախմատը դասավանդվել է եվրոպական երկրների դպրոցներում, և բացահայտվել է, որ երեխաներին չի կարելի սահմանափակել, ստիպել ավելորդ ժամանակ վատնել մի բանի վրա, որը նրանց սրտով չէ: Եթե նախասիրություն չկա, պարտադրաբար չի կարելի շախմատով զբաղվել: Կարելի է դպրոցներում արտադասարանական պարապմունքներ կազմակերպել:

 

Կլիչկոն վստահորեն հաղթեց Պովետկինին

կլ1067416_17052242_640_360Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրւմ, որը տեղավորւմ է 14 հազար հանդիսական, անցկացվեց գերծանրքաշային երկու հանրածանոթ բռնցքամարտիկների, օլիմպիական խաղերի չեմպիոնների մրցամարտ: Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն  հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին` պաշտպանելով պրոֆեսիոնալ բռնցքամարտկների գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

12 ռաունդանոց հանդիպումն Կլիչկոն անցկացրեց վստահ, նրա հարվածներից հետո 3 անգամ Պովետկինիը հայտվեց նոկդաունում`ռինգի հատակին: 37-ամյա Կլիչկոն հաղթեց 34-ամյա Ալեքսանդր Պովետկինին մրցավարների միաձայն որոշմամբ: Պովետկինն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպանը գոլի հեղինակ

ռա5908Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի թիմը` Ղազախստանի «Ակտոբեն», այդ երկրի առաջնության 29-րդ տուրում սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարավ «Իրտիշի» նկատմամբ:

Երկրորդ գնդակը 48-րդ րոպեին խփեց Արզումանյանը:

«Ակտոբեն»  վաստակած 39 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Լյուբոսլավ Պենևը հրապարակել է Բուլղարիայի հավաքականի կազմը

լպ3986116_530_400_2Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցաշրի շրջանակում կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Եվ ահա, Բուլղարիայի ֆուտբոլի  հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հրապարակել է թիմի կազմը, որը նախապատրաստվելու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի՝ Հայաստանի և Չեխիայի հավաքականների հետ հանդիպումներին:

Դարպասապահներ

Նիկոլայ Միխայլով («Վերոնա», Իտալիա)

Վլադիսլավ Ստոյանով («Լուդոգորեց»)

Իվան Չվորովիչ («Լուդոգորեց»)

Պաշտպաններ

Իվան Իվանով («Բազել», Շվեյցարիա)
Պավել Վիդանով («Զագլեբիե», Լեհաստան)
Պետր Զանև («Ամկար», Ռուսաստան)
Յորդան Մինև («Լուդոգորեց»)
Վեսելին Մինև («Բոտև» Պլովդիվ)
Նիկոլայ Բոդուրով («Լիտեքս»)
Յորդան Խրիստով («Բոտև» Պլովդիվ)
Ալեքսանդր Ալեքսանդրով («Չեռնո Մորե»)
Իլիա Միլանով («Լիտեքս»)
Ռադոսլավ Դիմիտրով (Սլավիա»)

Կիսապաշտպաններ, հարձակվողներ

Գեորգի Միլանով (ԲԿՄԱ, Մոսկվա)
Ստանիսլավ Մանոլև (ՊՍՎ Էյնդհովեն)
Ալեքսանդր Տոնև («Աստոն Վիլա», Անգլիա)
Իվելին Պոպով («Կուբան», Ռուսաստան)
Սպաս Դելև («Լաս Պալմաս», Իսպանիա)
Դիմիտար Ռանգելով («Լյուցերն», Շվեյցարիա)
Մարկինյոս («Լոկոմոտիվ» Սոֆիա)
Սիմեոն Սլավչև («Լիտեքս»)
Խրիստո Զլատինսկի («Լուդոգորեց»))
Սվյատոսլավ Դյակով («Լուդոգորեց»)
Վլադիմիր Գաջև («Լևսկի»)
Էմիլ Գրիգորով (ԲԿՄԱ)
Վենցիսլավ Խրիստով («Բերոե»)

«Բորուսիան» առաջին պարտությունը կրեց, Մխիթարյանն էլ փոխարինվեց

հմ-1-29636Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Դա դորտմունցիների առաջին պարտություն է ընթացիկ ստուգատեսում:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և ոչնչով աչքի չընկավ: Նա 77-րդ րոպեն փոխարինվեց` խաղադաշտում տեղը զիջեցլով լեհ Յակուբ Բլաշչիկովսկուն:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Մ. – «Բորուսիա» Դ.»՝ 2:0

Մաքս Կրուզե, 81 (11 մ), Ռաֆայել, 86

Հեռացվեց  Մատս Հումելսը, 80 («Բորուսիա» Դորտմունդ)

Լիգայից դուրս խաղացող ֆուտբոլիստ Ռենե Սթիրը համացանցային հիթ է դարձել՝ 36մ հեռավորությունից գոլ խփելով (տեսանյութ)

Rene SteerԼիգայից դուրս ֆուտբոլիստը, որին Արսենալը երիտասարդ տարիքում դուրս էր թողել իր կազմից, համացանցային հիթ է դարձել՝ Անգլիայի գավաթի խաղարկության ժամանակ 36 մետր հեռավորությունց գոլ խփելով:

250,000 օգտատեր արդեն դիտել է YouTube-ում տեղադրված հոլովակը, որտեղ պաշտպան Ռենե Սթիրը երեքշաբթի լիգայից դուրս Նեոտս Թաունի երկրպագուներին զարմացրել է ձախ ոտքով խփած իր գոլով:

Նման համարձակ փորձ կատարել է Պելեն 1970թ-ի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Չեխոսլովակիայի հետ խաղի ընթացքում, սակայն բոլորի կողմից մեծագույն ֆուտբոլիստ համարվող խաղացողի խփած գնդակը պարզապես անցել էր դարպասի կողքով:

Հրաշալի գոլը արդեն հավակնում է սեզոնի գոլ համարվելուն:

23-ամյա Ռենեն նշում է, որ ինքը չի նկատել, թե ինչ հեռավորության վրա է գտնվում, իսկ եթե նկատեր դա, ապա երբեք չէր կարողանա նման բան անել՝ ավելացնելով, որ ինքը չի հիշում, թե ինչպես գնդակը անցավ այդ տարածությունը կամ ինչպես այն հասավ դարպասին, իր մոտ միայն տպավորվել է դարպասի մի անկյունին հարվածելը:

Ամեն դեպքում նրա հարվածը չի փրկել իր թիմին և երկրորդ խաղակեսի ժամանակ Նեոտսը պարտվել է 1-2 հաշվով:

 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բիշքեկում է

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀոկտեմբերի 14-ին Ալմաթիում պայքարըն կսկսեն սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մասնակիցները: Հայաստանի հավաքականի պատիվը կպաշտպանեն Կորյուն Սողոմոնյանը ՝ 49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանը (52), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ): Հայաստանի ընտրանին Բիշքեկում է, ութօրյա համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ղրղզստանի, Գերմանիայի, Լիտվայի թիմերի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Կարեն Աղամալյանը:
Ի դեպ, մարզիկներն աշխարհի առաջնությունում հանդես կգան առանց պաշտպանիչ սաղավարտի: ԱԻԲԱ-ն փոփոխություն է կատարել նաև մրցավարությունում: Հաղթողին շնորհվելու է 10 միավոր, պարտվողին՝ 9, 8 կամ 7: Սպասվում է, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու են 116 երկրների շուրջ 580 բռնցքամարտիկներ:

Խաղեր ֆուտբոլի Եվրոպայի լիգայում. 2-րդ տուր

Եվրոպա լիգաarm136333175562Կայացան ֆուտբոլի Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի հանդիպումնրը: Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին.

A Խումբ

«Կուբան» – «Վալենսիա»` 0:2

Գոլերը՝ Ալկասեր 73, Ֆեգուլի 81

«Սուոնսի» – «Սենտ Գալեն»՝ 1:0

Գոլը՝ Ռուտլեջ 52

B խումբ

«Լուդոգորեց» – «Դինամո» Զագրեբ՝ 3:0

Գոլերը՝  Ժունինյո 12,  Միսիջան 34, Դյակով 61

«Չեռնոմորեց» – ՊՍՎ՝ 0:2

Գոլերը՝ Դեպայ 13, Ժոզեֆոն 88

C խումբ

«Էսբերգ» – «Զալցբուրգ»՝ 1:2

Գոլերը՝ Դիուֆ 89 – Ալան 6, 38

«Էլֆսբորգ» – «Ստանդարտ»՝ 1:1

Գոլերը՝ Կլասոն 23 – Ժեոֆրեյ 62

D Խումբ

«Ռուբին»-«Զուլտե-Վարեգամ»՝ 4-0

Գոլերը՝ Դուպլուս 60, Նավաս 70, Էրեմենկո 73, Նատչո 89

«Ուիգան»-«Մարիբոր»՝ 3-1

Գոլերը՝ Փովել 22, Ուաթսոն 34, Փովել 90 – Մանգո Մորալես 60

E Խումբ

«Դնեպր»-«Ֆիորենտինա»՝ 1-2

Գոլերը՝ Սելեզնյով 57 (11 մետրանոց) – Ռոդրիգես 53 (11 մետրանոց), Ամբրոզինի 73

«Պասշու դե Ֆերեյրա»-«Տրգու-Ժիու»՝ 1-1

Գոլերը՝ Միգել 49 – Մոմչիլիովիչ 25

F Խումբ

ԱՊՈԵԼ-«Այնտրախտ»՝ 0-3

Գոլերը՝ Արտիզ 27, Լակիչ 59, Յանգ 66

«Բորդո»-«Մաքաբի»՝ 1-2

Գոլերը՝ Ժուսի 48 – Իտժակի 71, Միչա 79

G Խումբ

«Գենկ» – «Թուն»՝ 2:0

Գոլերը՝ Գորիուս 55, Վոսեն 63

«Ռապիդ» – «Դինամո» Կիև՝ 2:2

Գոլերը՝ Բուգստալեր 53 Տրիմել 90 – Յարմոլենկո 30, Դիբոն 33(ինքնագոլ)

H Խումբ

«Սևիլիա» – «Ֆրեյբուրգ»՝ 2:0

Գոլը՝ Պերոտի 63, Բակա 90 (11 մետ.)

«Լիբերեց» – «Էշտորիլ»՝ 2:1

Գոլերը՝ Սուրալ 15, Կովաչ 62 – Լեալ 4

I Խումբ

«Ռիեկա» – «Բետիս»` 1:1

Գոլերը՝ Բենկո 10 – Սեդրիկ 14

«Լիոն» – «Վիտորիա»՝ 1:1

Գոլերը՝ Գոնալոն 53 – Մազու 23

 J Խումբ

«Տրաբզոնսպոր»-«Լացիո»՝ 3-3

Գոլերը՝ Էրդողան 13, Միեյրժևսկի 22, Հենրիկե 35 – Օնազի 29, Ֆլոչարի 74, Ֆլոչարի 85

«Լեգիա»-«Ապոլոն»՝ 0-1

Գոլը՝ Սանգոյ 56

K Խումբ

«Անժի»-«Տոտենհեմ»՝ 0-2

Գոլերը՝ Դեֆո 34, Չելդի 39

«Տրմոսո»-«Շերիֆ»՝ 1-1

Գոլերը՝ Օնդրասեկ 65 – Ռիկարդինյո 87

L Խումբ

«Շախտյոր Կարագանդա»-«Մաքաբի»՝ 2-2

Գոլերը՝ Ֆինոնչենկո 40, Տարասով 45 – Էզրա 54, Տուրգեման 79

«Ազ Ալկմար» – ՊԱOԿ՝ 1:1

Գոլերը՝ Ժեֆրեի 82 – Սալպինգիդիս

 

 

 

 

 

 

 

Նախորդ ուսանողական մարզական խաղերի չեմպիոնը պարտվեց

img_0088ՖԻՄԱ-ի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական  խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ` հեշտորեն առավելության հասնելով Ագրարային համալսարանի թիմի նկատմամբ` 32:8 (14:5) հաշվով: Մրցաշարում երկրորդ անընդմեջ հաջողությանը հասավ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ընտրանին, որը լարված
պայքարում 20:18 (10:5) հաշվով հաղթեց նախորդ խաղերի չեմպիոն Երևանի պետհամալսարանի թիմին:
Անզիջում բնույթ կրեց նաև Արցախի պետական համալսարանի և Ժողտնտեսության թիմերի մրցամարտը: Արցախցիներն ավելի արագաշարժ էին և դա էլ օգնեց նրանց հանդիպումն ավարտելու իրենց օգտին` 32:18 (10:5) հաշվով:

Վերջինիս թիմի մարզիչ Սլավիկ Հարությունյանը, որը նախկինում խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում, Հայաստանի ՖԻՄԱ-ի կազմում, դժգոհեց առաջին խաղի մրցավարությունից, հայտնելով, որ սխալներ են եղել և դա է պատճառ դարձել իր գլխավորած հավաքականի պարտության: Խանգարել են անհիմն հեռացումները: «Հավասար ուժեր ունեցող հավաքականներ են պայքարում: Հույս ունենք, որ մրցանակակիր կդառնանք: Մեր բուհում երկու տասնյակ երիտասարդ է կանոնավոր հանդբոլ պարապում: Պայմանները բարվոք են, ապահովված ենք գնդակներով»,- ասաց Հարությունյանը:

Այսօր կկայանան հետյալ հանդիպումները.

14:00 Երևանի ՊԻ – ԺՏԻ
15:00 ԵՊՀ – Վանաձորի մակավարժական ինստիտուտ
16:00 Ագրարային համալսարան – Արցախի պետական համալսարան

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը կանցկացնի վերջին մարզական հավաքը

1ffa1Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքականների բաժինը, մեր հավաքականը  հոկտեմբերի 3-ից 8-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կանցկացնի մարզական վերջին հավաքը ընտրական մրցաշարից առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:

 

Դարպասապահներ
Սամվել Հունանյան «Փյունիկ»
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Պաշտպաններ
Համլետ Ասոյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան «Բանանց»
Էդգար Բաղումյան «Սպարտակ» Մ., Ռուսաստան
Անդրեյ Շախգելդյան «Սպարտակ» Մ., Ռուսաստան
Ռոբերտ Դարբինյան «Կռիլյա սովետով» Սամարա, Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան «Կռիլյա սովետով» Սամարա, Ռուսաստան
Համոյակ Բոյաջյան «Այնտրախտ Նորդերշտեդտ 03», Գերմանիա
Կիսապաշտպաններ
Ալիկ Առաքելյան «Միկա»
Մհեր Սահակյան «Արարատ»
Սարգիս Շահինյան «Բրագա» Պորտուգալիա
Դավիթ Գիզգիզյան «Ատրոմիտոս» Հունաստան
Արտյոմ Սիմոնյան «Զենիթ», Ռուսաստան
Վլադիմիր Ուլուխանյան «Միկա»
Կարեն Հարությունյան «Բանանց»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Հարձակվողներ
Արամ Մուրադյան «Շիրակ»
Վարդան Բակալյան «Փյունիկ»

Կմեծարվի լեգենդար «ԱՐԱՐԱՏ-73»-ը

ffa540 տարի առաջ, 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» կայացավ Երևանի «Արարատի» և Կիևի «Դինամոյի» ֆուտբոլային պատմական հանդիպումը, որտեղ Երևանի «Արարատը» 2:1 հաշվով հաղթելով  «Դինամոյին» նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են  «Արարատի» անզուգական խաղն ու Լևոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը:

Այդ հանդիպումից օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» և Լենինգրադի «Զենիթի» հանդիպումը, որտեղ «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքով, 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին, «Արարատը» նվաճեց նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:

Երևանի «Արարատը» դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճում էր ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:

«Հայկական ֆուտբոլի լեգենդը՝ «Արարատ-73»-ը, 40 տարի անց,  հոկտեմբերի 10-ին. ՄԵԾԱՐՈՒՄ ». այս խորագրով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արարատի» փառահեղ հաղթանակի օրը, հոկտեմբերի 10-ին կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, վետերաններին: ՀՖՖ նախագահի հրավերով Երևան կժամանի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:  Տարբեր երկրներից Երեւան կժամանեն նաև «Արարատ-73»-ի աստղերից Լևոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նազար Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Արկադի Հարությունյանը և ամբողջ թիմը՝ իր հռչակավոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ, կրկին կհավաքվի մեկ հարկի տակ:

Տոնական հանդիսավոր երեկոյին սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հաճելի պահեր:

ԱՄՆ-ի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կունենան

footballԻնչպես հաղորդում է թուրքական  «Հաբերլերը»՝ ԱՄՆ-ի Ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է ընդունել Իրանի հետ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկը: Այսպես ԱՄՆ-ի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականները կհանդիպեն մի շարք կազմակերպչական աշխատանքների ավարտից հետո: Այս մասին է հայտնել Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Քաֆաշիանը: Վերջինիս նշել է, որ առաջարկվել է ընկերական հանդիպումներ անցկացնել 4 երկրների հավաքականների հետ, որոնցից մեկը կդառնա ԱՄՆ-ը, իսկ մյուսները կլինեն Հարավային Ամերիկայից և Եվրոպայից:

 

Ինչպես է նախապատրաստվելու ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը

ռնnazaryan-vs-shirak-320x2131Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հոկտեմբերի 5-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 6-ից 9-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում երիտասարդական հավաքականը կանցկացնի փակ մարզումներ:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ՌաֆայելՆազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ֆրանսիա ընտրական հանդիպումը:Խաղի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Այնուհետև, հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ղազախստան ընտրական հանդիպումը: Խաղի սկիզբը՝ ժամը 18:00-ին: