Հենրիխ Մխիթարյանը 30-րդ տեղում է

հմ39082Ֆուտբոլի վիճակարգրությամբ զբաղվող  WhoScored.com կայքը ներկայացրել է 2013-14-ի մրցաշրջանում եվրոպական ուժեղագույն առաջնություններում խաղացող ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները: 100 լավագույնի ցանկում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 7,58 միավորով 30-րդ տեղում է:

Գերմանիայի 2013-14-ի առաջնությունում  Մխիթարյանը խփել էր 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Նրա վիճակագրությունն այսպիսին է ՝

Խաղեր – 29 (2 խաղում դուրս է եկել փոխարինման)
Գոլեր – 9
Գոլային փոխանցումներ – 10
Դեղին քարտեր – 6
Կարմիր քարտեր – 0
Ինքնագոլեր – 0
Կանոնների խախտումներ (իր նկատմամբ) – 44
Խաղից դուրս – 9
Առանցքային, սուր փոխանցումներ – 46
Գնդակի խլումներ (միջինը 1 խաղում) – 1.7
Կանոնների խախտումներ – 1.6
Անհատական անցումներ – 2.9
Հարվածներ – 2.3
Սեփական դարպասն ուղղված հարվածի արգելափակումներ – 0.1

Հարյուրյակը գլխավորում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը: Երկրորդը` Լիոնել Մեսսին է («Բարսելոնա»), իսկ երրորդը՝ Քրիշտիանու Ռոնալդուն  («Ռեալ» ):

Ո՞ւմ է վստահում Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուոլու Բենտուն

37556Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհին առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի ընտրանին խաղալու է Գերմանիայի, ԱՄՆ-ի, Գանայի հավաքականների հետ։

Առաջնությունում պորտուգալացիների  հաղթելու հնարավորությունները մեծ են համարվում: Թիմի կազմում են մի շարք աստղեր:

Եվ ահա, հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հրապարակել է թիմի վերջնական կազմը։ Նախնական ցուցակում եղած 30 ֆուտբոլիստից ընտրվել է 23-ը։

Դարպասապահներ. Բետու («Սեւիլիա»), Էդուարդու («Բրագա»), Ռուի Պատրիսիու («Սպարտինգ»):

Պաշտպաններ. Անդրե Ալմեյդա («Բենֆիկա»), Բրունու Ալվեշ («Ֆեներբահչե»), Ֆաբիու Կոենտրաու («Ռեալ»), Ժուան Պերեյրա («Վալենսիա»), Լուիշ Նետու («Զենիթ»), Պեպե («Ռեալ»), Ռիկարդու Կոշտա («Վալենսիա»)։

Կիսապաշտպաններ. Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Միգել Վելոզու («Դինամո» Կիեւ), Ռաուլ Մեյրելեշ («Ֆեներբահչե»), Ռուբեն Ամորիմ («Բենֆիկա»), Վիլյամ Կարվալյու («Սպորտինգ»):

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Էդեր («Բրագա»), Հելդեր Պոշտիգա («Լացիո»), Հուգո Ալմեյդա («Բեշիկթաշ»), Նանի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆա («Բրագա»), Վարելա («Պորտու»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):

 

Դիեգո Կոստան բաց կթողնի Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

դկ1134Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի վնասվածքը լուրջ է և նա չի մասնակցի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում միմյանց հետ մրցելու են միևնույն պետության և քաղաքի երկու թիմեր: Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կպայքարեն իսպանական ակումբներ` Մադրիդի «Աթլետիկոն» և Մադրիդի «Ռեալը»:

Չեմպիոնի կոչման համար պայքարը կկայանա մայիսի 24-ին:

Եվ ահա, Դիեգո Կոստան չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալի» հետ եզրափակիչ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Կոստան վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղում (1:1):

Հանդիպման  ավարտից հետո նա բուժզննում է անցել, և պարզվել է, որ հարձակվողը պետք է ապաքինվի 15 օր:

Ի դեպ, թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հույս էր հայտնել, որ Կոստան, ամեն դեպքում, կկարողանա խաղադաշտ դուրս գալ կարևորագույն մրցավեճում, սակայն դա բացառվում է:

Ա յդուհանդերձ, Կոստան պատրաստ կլինի 2014-ի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նա  Իսպանիայի հավաքականի խաղացող է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կխաղա նաև ԱՄԷ-ի հետ. 3 ընկերական հանդիպում՝ 10 օրում

համէ40914Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, մայիսի 27-ի Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 3 հանդիպում՝ մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում` ԱՄԷ-ի հավաքականի հետ , մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում` Ալժիրի հավաքականի հետ և հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում՝ Գերմանիայի հավաքականի հետ:

Հայաստանի առաջնության մասնակիցներից ֆուտբոլի մեր երկրի ազգային հավաքական է հրավիրվել 10 ֆուտբոլիստ

ֆուտբոլԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այնֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին է հրավիրել Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Գևորգ Կասպարով (Միկա)

Արսեն Բեգլարյան (Գանձասար)                

Հովհաննես Համբարձումյան (Բանանց)

Գագիկ Դաղբաշյան (Բանանց)

Հրայր Մկոյան (Շիրակ)

Վարազդատ Հարոյան (Փյունիկ)

Տարոն Ոսկանյան (Փյունիկ)

Արթուր Յուսպաշյան (Փյունիկ)

Ալեքս Հենրիկե Դա Սիլվա (Միկա)

Ռումյան Հովսեփյան (Բանանց)

 

 

Լուի վան Գալը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Հոլանդացի 62-ամյա  Լուի վան Գալը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությունը: Oգնելու է Ռայան Գիգզը: Նրա օգնականները կլինեն նաև Ֆրանս Հուկը և Մարսել Բուտը:

Վան Գալն երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել:

Նա գործի կանցնի հուլիսի կեսին` Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, երբ կհեռանա Հոլանդիայի հավաքականից:

Վան Գալի գլխավորությամբ Ամստերդամի «Այաքսը» 1995-ին դարձել էր Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, կատալոնական «Բարսելոնան» 1998-ին և 1999-ին  նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, հռչակվել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Մյունխենի «Բավարիան»  2010-ին դարձել էր Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

«Մերոնք դրսում». Արթուր Սարկիսովը և Մարկոս Պիզելին ՝ գոլերի հեղինակներ

55Qqp2m9GJSzcJGiRTxepDHCF5wԱյս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Արթուր Սարկիսովը, ով գրավեց «Ուրալի» դարպասը, և Մարկոս Պիցելլին, ով դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Շախտյոր» (4:0) մրցավեճում:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»` 3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Արտակ Եդիգարյան, Լիտվայի գավաթի եզրափակիչ, «Ժալգիրիս»-«Բանգա»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնությունում հանդիպումներ տեղի չեն ունեցել:

 

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Ժետիսու»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 70-րդ րոպեին:

 

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Կռիլյա Սովետով»՝0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին:

 

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Դնեպր»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 3:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 71-րդ րոպեին:

 

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի գավաթի եզրափակիչ, «Բավարիա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:0 (2:0 լժ), մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 60-րդ րոպեին:

Արազ Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 43-րդ րոպեին:
Մարկոս Պիզելի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:

 

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 88-րդ րոպեին:

 

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

 

ԷդգարՄանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է  հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին:

Share on vk Share on facebook Share on google_plusone_share Share on twitter

Հայտնի են ֆուտբոլի եվրագավաթների մեր երկրի մասնակիցները

1ffa1Ավարտվեց Հայաստանի  ֆուտբոլի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը,: Հայտնի դարձան եվրագավաթների մեր երկրի մասնակիցները:

Չեմպիոնների լիգայի մրցաշարում Հայաստանը կներկայացնի չեմպիոն «Բանանցը»:

Արծաթե մեդալակիր «Շիրակը», բրոնզե մեդալակիր «Միկան»  և գավաթակիր «Փյունիկը» հանդես կգան Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

Դատարկաձեռն մնաց  «Արարատը», որի ղեկավարությունը, բոլորի համար անսպասելի, առաջնության ավարտի վճռական խաղերից առաջ, հեռացրեց թիմի գլխավոր մարզչին և այն մնաց անօգնական վիճակում:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Արարատ» – «Շիրակ»՝ 1:4
0:1 Դամե Դիոպ (30), 0:2 Անդրանիկ Բարիկյան (44), 0:3 Սերժ Դեբլե (50), 1:3 Արամ Բարսեղյան (69), 1:4 Լի Յամին Յորո (76)

«Բանանց» – «Միկա»՝ 2:3
0:1 Հայկ Ոսկանյան (27), 1:1 Արամ Լոռեցյան (48)1 1:2 Ռաֆայել Ղազարյան (74), 2:2 Վահագն Ավագյան (78), 2:3 Հովհաննես Համբարձումյան (84), ինքնագոլ,

«Ալաշկերտ» – «Գանձասար»՝ 2:3
1:0 Դարկո Վուչիչ (11), 1:1 Արթուր Ավագյան (31), 1:2 Պեդրո Լոպես (5՛), 1:3 Վրույր Գրիգորյան (54), 2:3 Հայկ Իշխանյան (60)

«Ուլիս» – «Փյունիկ»՝ 2:1
0:1 Կամո Հովհաննիսյան (78), 1:1 (90) , 2:1 (90+2)

Մաուրո Գևգեոզյանը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը

մգ49216Ֆուտբոլի Պերուի «Copa Inca» մրցաշարի 14-րդ տուրում Լիմայի «Ալյանսան», որ կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Մաուրո Գևգեոզյանը, սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Ինտի Գաս Դեպորտեսի» նկատմամբ:

Հայ ֆուտբոլիստը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Նա աչքի ընկավ 29-րդ և 50-րդ րոպեներին:

Այսպիսով, «Ալյանսան» վաստակած 27 միավորով A խմբի մրցաշարում գրավեց առաջին տեղը:

Այժմ  թիմը պետք է եզրափակիչ հանդիպում անցկացնի «Սան Մարտինի»  հետ:

«Աթլետիկոն»` ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն

ամ221465751400349558Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոն դարձավ Մադրիդի «Աթլետիկոն», մի թիմ, որի խաղացողների մարզաշապիկին գրված է Ադրբեջան:

Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ առաջնության վերջին՝ 38-րդ տուրում, «Աթլետիկոն» մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը  կատալոնական «Բարսելոնայի» հետ:

«Աթլետիկոն» առաջնությունում վաստակեց 90 միավոր, իսկ «Բարսելոնան» 87 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին»: Լրացուցիչ ցուցանիշներով` միմյանց միջև անցկացրած խաղերի արդյունքով, կատալոնյան ակումբը գրավեց երկրորդ տեղը:

«Աթլետիկոն» Իսպանիայի չեմպիոն դարձել էր 1995-96-ի մրցաշրջանում: Այն Իսպանիայի 10-ակի չեմպիոն է:

Մայիսի 24-ին Լիսաբոնի մարզադաշտում «Աթլետիկոն» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Տեխնիկական արդյունքներ

«Բարսելոնա» – «Աթլետիկո»՝ 1:1

Ալեքսիս Սանչես, 33 – Դիեգո Գոդին, 49

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.

«Բարսելոնա». Խոսե Պինտո, Դանիել Ալվես, Խավիեր Մասկերանո, Խերարդ Պիկե, Ադրիանո, Սերխիո Բուսկետս (Ալեքս Սոնգ, 57), Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս (Չավի, 77), Ալեքսիս Սանչես, Պեդրո Ռոդրիգես (Նեյմար, 62), Լիոնել Մեսի։

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Տիագո Մենդեշ, Կոկե, Գաբի, Արդա Թուրան (Ռաուլ Գարսիա, 22), Դավիդ Վիլյա, Դիեգո Կոստա (Ադրիան Լոպես, 16, Խոսե Սոսա, 72):

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ Գերմանիայի չեմպիոնի

բբDownloadedFileԱյսօր կկայանա ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Բեռլինում կմրցեն Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», և  Մյունխենի «Բավարիան»։

Գրավախաղերի կազմակերկիչները հաղթանակի հասնելու հարցում նախապատվությունը տալիս են Գերմանաիյի չեմպիոն «Բավարիային»:

Բուքմեյքերներն այդ թիմի հաղթանակի համար սահմանել են 1,97, իսկ դորտմունդցիների թիմի հաղթանակի` 3,3 գործակիցը։ Ոչ-ոքին ունի 3,8 գործակիցը։

Խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 22։00-ին։

Էդգար Մանուչարյանը ևս երկու տարի կխաղա ռուսական «Ուրալում»

էմEdgar_ManucharyanՖուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկու տարով երկարաձգել է Եկատերինբուրգի «Ուրալի» ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիրը:

27-ամյա Մանուչարյանը 2012-ից կրում է «Ուրալի» մարզազգեստը:

«Համաներում» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի շարք թեկնածուներին

2-րդ նյութ top_football_topՄարզասերներն անհամբերությամբ են սպասում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր երկրի ընտրանու առաջին ընկերական հանդիպումներին: Դրանք կայանալու են մայիսի 25-ին և 31-ին: Նախատեսված է, որ մերոնք Երևանում կհյուրընկալեն Իրաքի հավաքականին և Սիոնում կմրցեն Ալժիրի ներկայացուցիչների հետ:

Շվեյցարացի մասնագետը բծախնդիր է, և նրա պահանջով հնարավորություն է տրվել, որ հավաքականը մայիսի 21-ից նախապատրաստությունը սկսի Ավանում գտնվող հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում: Դրա համար վերանայվել է Հայաստանի առաջնության խաղացանկը, տեղափոխվել են վերջին տուրերի խաղերը: Բայց ուշագրավն այն է, որ կատարվել է մասնակի «համաներում», և հավաքական են հրավիրվել այն ֆուտբոլիստները, որոնց մասին նախկինում թթու խոսքեր էր ասել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պատճառը դժվար չէ հասկանալ: Նոր մարզիչը պետք է ցանկացած գնով արդյունքի հասնի: Մինչդեռ, Հայաստանի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս ունի: Եվ արտասահմանյան ակումբներում հանդես եկող ամեն արժանի խաղացողի մարզիչ ցանկանում է փորձարկել և անձամբ որոշել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել թիմին:
Նախ հրավիրվել են արտասահմանյան ակումբներում խաղացող հավաքականի թեկնածուները: Եվ կան մի շարք նոր անուններ: Հրավեր ստանալու առումով բացառություն են միայն «Ուրալի» ներկայացուցիչ Դենիս Թումասյանը և Ուրուգվայի քաղաքացի, արգենտինյան «Կլիմեսի» հարձակվող Խոակին Բոգոսյանը:
Իսկ արտերկրում խաղացող 19 ֆուտբոլիստ է հրավիրվել, որոնց թվում նորեկներ են` պերուական «Ալիանսիայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, Ֆինլանդիայի «Յարոյի» հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը, Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի ավագ Արթուր Միրանյանը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» խաղացող Արտյոմ Սիմոնյանը:
Մյուս ֆուտբոլիստները հին «գվարդիայից են»` Ռոման Բերեզովսկին («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Արտակ Եդիգարյանը («Ժալգիրիս», Լիտվա), Լևոն Հայրապետյանը («Պրիբրամ», Չեխիա), Ռոբերտ Արզումանյանը («Ակտոբե», Ղազախստան), Արտյոմ Խաչատուրովը («Տիրասպոլ», Մոլդովա»), Արթուր Եդիգարյանը («Կայրաթ», Ղազախստան), Կառլեն Մկրտչյանը («Անժի», Ռուսաստան), Արազ Օզբիլիսը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյանը («Բորուսիա», Դորթմունդ, Գերմանիա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Գևորգ Ղազարյանը («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Նորայր Ասլանյանը («Վիլեմ II», Հոլանդիա), Յուրա Մովսիսյանը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Ռուսաստան):
Հրավեր է ստացել նաև Ղազախստանի «Ակտոբեի» կազմում հանդես եկող, Հայաստանի հավաքականի բրազիլացի խաղացող Մարկոս Պիզելին, սակայն նա խնդրել է, որ ընտանեկան պատճառներով չմասնակցի ուսումնամարզական հավաքին:

Հայաստանի ֆուտբոլի վետերանները հաղթեցին լատվիացիներին

00IHiKGAj61uwvKrOBITAb46sO4e«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում կայացած Հայաստանի և Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հանդիպումում հայ վետերանները հաղթեցին 3:2 հաշվով:

Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը և Լևոն Ստեփանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին և Արմեն Ղասաբօղլյանը:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կրկին պարտվեց Լեհաստանի թիմին

ֆուտբոլ2Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումում Հայաստանի թիմը պարտվեց 1:4 հաշվով:

Ընդ որում, մերոնք  երկրորդ անգամ զիջեցին մրցակցին: Ի դեպ, առաջին անհաջողությունից հետո խոստում էր տրվել, որ երկրորդ խաղում տանտերերն ավելի լավ հանդես կգան:

Լեհաստանի հավաքականի կազմում երկուական անգամ աչքի ընկան Մատեուս Գրժիբեկը և Գժեգոժ Տոմաշևսկին, իսկ հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը 11 մ-ոց տուգանային հարվածով խփեց Կարեն Եսայանը:

Զավեն Բադոյանի թիմը` «Գոմելը», մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց

զբ250px-Zaven_Badoyan_2012Բելառուսի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանի թիմը` «Գոմելը», մրցակցի հարկի տակ ոչ-ոքի` 1:1  հաշվով ավարտեց խաղը «Նեմանի» հետ:

Բադոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Կայացած 8 տուրից հետո «Գոմելը»   վաստակած 8 միավորով  7-րդ տեղում է:

Գերմանիայի ֆուտբոլի գավաթակիր թիմի ամեն խաղացող կհարստանա 100 հազար եվրոյով

բբDownloadedFileՄայիսի 17-ին Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն չեմպիոն Մյունխենի «Բավարիան» և Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»:

Հաղթողը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից որպես պարգև կստանա 6,2 մլն եվրո:

Ի դեպ, 2012-ին , Գերմանիայի գավաթը նվաճելուց հետո, «Բորուսիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստացել էր 75 հազար եվրո պարգևավճար: Այս անգամ գավաթակիր թիմի ամեն խաղացող կհարստանա 100 հազար եվրոյով:

 

Մալոյանը «Շիննիկին» փրկեց պարտությունից

Ամալոյան1263792119_artur-maloian-1369Ռուսաստանի  ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության վերջին` 38-րդ տուրում Արթուր Մալոյանի թիմը` Յարոսլավլի «Շիննիկը», 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը  «Բալթիկայի» հետ:

Ուշագրավ է, որ Մալոյանը «Շիննիկին»  փրկեց պարտությունից: Նրա թիմը 57 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վերագտնում է իր լավ մարզավիճակը

լհ18060Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Չեխիայի «Պրիբրամի»  պաշտպան Լևոն Հայրապետյանը աստիճանաբար վերագտնում է իր լավ մարզավիճակը և վերջին շրջանում արդյունավետ է խաղում:

Նա իր թիմի կազմում մասնակցել է Չեխիայի երիտասարդական առաջնության «Դուկլայի» հետ  հանդիպմանը։ «Պրիբրամը» հաղթել է 5։0 հաշվով, իսկ 25-ամյա Հայրապետյանը դարձել է գոլի, նաև գոլային փոխանցման հեղինակ։

50-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել, իսկ 53-ին` երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը:

Հավելենք, որ Հայրապետյանը Չեխիայի երիտասարդական առաջնության նախորդ խաղում գրավել էր «Բաննիկի» դարպասը։

Իսպանական «Սևիլիան»`Եվրոպայի լիգայի գավաթակիր

40697Թուրինում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում իսպանական «Սևիլիան» հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»։

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում  կողմերի դարպասները մնցին անառիկ` 0:0:

Գավաթակրին որոծելուհամար նծանակված 11 մ-ոց հարվածաշարում ավելի  հաջողակ էինուիսպանական ակումբի նեկայացուցիչները՝ 4։2։

«Սևիլիան» երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։

Իսկ «Բենֆիկան»  8-րդ անգամ պարտվեց եվրագավաթների եզրափակիչներում։  «Բենֆիկան» նաեևԵվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից է։ Մեկ տարի առաջ թիմը եզրափակչում 1։2 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Չելսիին»։

Տեխնիկական արդյունքներ

«Սևիլիա» (Իսպանիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։0 (11 մ-ոցների հարվածաշար՝ 4։2)