Բուքմեյքերները ավելի մեծ են համարում Հենրիխ Մխիթարյանի թիմի հաղթանակի հնարավորությունները

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի «Հոֆենհայմի» հետ։

Գրավախաղերի կազմակերպիչները ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթանակի հնարավորությունները: Մխիթարյանի թիմի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 1,7 գործակիցը, մինչդեռ տանտերերի թիմի հաղթանակն ունի 4,5 գործակիցը։ Ոչ-ոքիի համար սահմանված է 4 գործակիցը։

 

Տևական պարապուրդ հայկական ֆուտբոլում

ֆուտբոլՀայաստանում ավարտվեց ֆուտբոլային տարին: Մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից սակավաթիվ թիմերի ստուգատեսը կիսվեց: Կայացած 14 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը»: Առաջնությունը եկող հաջորդ տարվա մարտի 1-ին:

«Արարատն» ունի 30, «Շիրակը»` 22, «Գանձասարը»` 20, «Բանանցը»` 19, «Միկան»` 19, «Փյունիկը»` 17, «Ուլիսը»` 13, «Ալաշկերտը»` 9 միավոր:

«Արարատը» զգալիորեն առաջ է անցել, քանի որ հետապնդող թիմերը վերջին տուրերում միավորներ են կորցրել, անհավասար մրցելույթներ են ունեցել:

Այս տարվա առաջնությունն էլ նախորդներից չի տարբերվում, այն անցնում է անհետաքրքիր, խաղերին հանդիսականներ գրեթե չեն լինում: Մինչդեռ ֆուտբոլն այն մարզաձևն է, որի երկրպագուները շատ են: Մերն ուրիշ է: Թե ով է կատարվածի մեղավորը, դժվար է միանշանակ ասել, բայց որ բանը բանից անցել է` ակնառու է, և բոլորն են դժգոհ:

Զարմանալին այն է, որ թեև  ցածր մակարդակի ֆուտբոլ ունենք, եվրոպական մակարդակի խաղեր սպասարկելու հնարավորություն ստացած մեր մրցավարները 2013-ին այնպիսի դատապարտելի քայլեր են ձեռնարկել, որ միայն զարմանալ կարելի է. փորձել էին գրավախաղերի արդյունքներ ապահովել: Ի վերջո, կարգազանցները պատժվեցին, սակայն կատարվածը մեր երկրում շատ սովորական ընդունվեց: Նախկինում էլ մեր «լավագույն» մրցավարները գողություն են կատարել արտասահմանում:

Մարդիկ անտարբերություն են դրսևորում  ներհայաստանյան ֆուտբոլի նկատմամբ: Նույն կերպ են վարվում նաև արտասահմանում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցները: Մեծ փողեր ֆուտբոլում ոչ ոք չի ցանկանում ներդնել, և բոլորը համակերպվել են դրա հետ: Տարօրինակ է, որովհետև ֆուտբոլը բիզնես է, այն էլ` խոշոր…

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  իր ձեռքբերումը համարում է այն, որ հիմնականում դրսի կադրերի, արտասահմանյան թիմերում թրծված և վարպետություն ստացած ֆուտբոլիստների ուժերով մեր երկրի  ընտրական մրցաշարից մրցաշար մի քանի հաղթական խաղ է անցկացնում (ձախողումներին գերադասում են չանդրադառնալ):

Ինչևէ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 209 երկրների ցուցակում 34-րդն է, որը ռեկորդային ցուցանիշ է:

Ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչներից երկու երկրների հավաքականներ ավելի բարձր դիրքի են հասել: 1996-ին Ռուսաստանի թիմը 3-րդն է եղել, Ուկրաինայի հավաքականն էլ 2007-ին գրավել է 11-րդ, հետո էլ` 34-րդ տեղը:

Վիճակագրությունը լավ բան է, բայց որ տարբեր տարիքի մեր երիտասարդական հավաքականները, ակումբային թիմերն անմրցունակ են միջազգային ստուգատեսներում, միայն տխրեցնում է:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա այն կվերակենդանանա միայն 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մասնակցության հարցը:

Այնպես որ, հայկական ֆուտբոլային կյանքում տևական պարապուրդ է լինելու:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Դարպասապահ Գևորգ Կասպարովը կրկին կխաղա «Միկայում»

գկgevorg-kasparov-yerevan-26167Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը  կրկին կխաղա «Միկայում»: Նա մինչև 2014-ի օգոստոսի 1-ը աշխատանքային պայմանագիր է կնքել ակումբի ղեկավարության հետ:

Կասպարովը «Միկայից» հեռացել էր 2012-ի ձմռանը և պաշտպանում էր Իրանի «Զոբ Ահանի» պատիվը: Բայց թիմի նոր գլխավոր մարզիչը Կասպարովին չէր ընդգրկում հիմնական կազմում: Այդ պատճառով էլ Կասպարովը  խզել է աշխատանքային պայմանագիրն իրանական թիմի հետ և վերադարձել Հայաստան:

Հավելենք, որ «Միկան» հրաժարվել է Արեգ Ազատյանի ծառայություններից: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2014-ի ամռանը: Երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է: Պատճառաբանությունն այն է, որ Ազատյանը մոտ մեկ տարի չի կարողանում ապաքինվլ վնասվածքը, որի պատճառով ընթացիկ առաջնությունում ընդամենը 8 խաղ է անցկացրել:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի թիմը կշարունակի պայքարը Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում

հմ524b30d8cf7d5_largeՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հաղթահարեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների խմբային մրցաշարի արգելքը և կշարունակի պայքարը: Վճռորոշ էր վերջին տուրը:

F խմբում հանդես եկող Իտալական «Նապոլին» թեև առավելության հասավ մրցակցի ` անգլիական «Արսենալի» նկատմաբ 2:0 հաշվով, սակայն ձախողվեց Իտալական թիմին  միայն խոշոր հաշվով հաղթանակը դուրս կբերեր հաջորդ փուլ: Իսկ ուղեգրի «Բորուսիայից» բացի արժանացավ նաև Լոնդոնի «Արսենալը»:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և չփոխարինվեց: Նրա թիմը դժվարին հաղթանակ տարավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ` 2:1:

Այսպիսով, վաստակած 12-ական միավորով «Բորուսիան» և «Արսենալը» Չեմպիանների լիգայի 1/8 եզրափակիչում են, իսկ նույնքան միավոր հավաքած «Նապոլին» կխաղա Եվրոպայի լիգայի մրցաշարում:

Տեխնիկական արդյունքներ

F խումբ

«Մարսել» (Ֆրանսիա) – «Բորուսիա» (Գերմանիա)՝ 1:2

Սուլեյման Դիավարա, 14 – Ռոբերտ Լևանդովսկի, 4, Կևին Գրոսկրոյց, 87

Հեռացում՝ Դմիտրի Պայե, 34 («Մարսել»)

«Նապոլի» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 2:0

Գոնսալո Իգուաին, 73, Խոսե Կալյեխոն, 90+3

Հեռացում՝ Միկել Արտետա, 76 («Արսենալ»)

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանի թիմի խնդիրը բարդ է, բայց ոչ անլուծելի

հմ524b30d8cf7d5_largeԱյսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Մարսելի «Օլիմպիկի» հետ: Նրա թիմը  1/8-րդ եզրափակչի ուղեգիր կնվաճի, եթե հաղթի մրցակցին: Խնդիրը բարդ է, բայց ոչ անլուծելի: Ֆրանսիական ակումբը նախորդ հինգ հանդիպումներում միայն պարտություն է կրել: Ի դեպ, «Օլիմպիկը» խաղալու է նոր գլխավոր մարզչի՝ Խոսե Անիգոյի ղեկավարությամբ:

Հավելենք, որ այս թիմերի առաջին խաղում «Բորուսիան» Դորտմունդում  առավելության էր հասել 3:0 հաշվով:

Կվերախաղարկվի «Գալաթասարայ» – «Յուվենթուս» մրցամարտը

չլ1346338264Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կկայնան վերջին` 6 տուրի  մի շարք հանդիպումներ։

Կվերախաղարկվի «Գալաթասարայ» – «Յուվենթուս» մրցամարտը։ Այն առաջին կեսին ընդհատվել էր Թուրքիայում տեղացած առատ ձյան պատճառով:

Այսպիսով, կմրցեն հետևյալ զույգերը.

B խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

E խումբ

«Շալկե» (Գերմանիա) – «Բազել» (Շվեյցարիա)

«Չելսի» (Անգլիա) – «Ստյաուա» (Ռումինիա)

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)

«Մարսել» (Ֆրանսիա) – «Բորուսիա» (Գերմանիա)

G խումբ

«Ատլետիկո» (Իսպանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)

«Աուստրիա» (Ավստրիա) – «Զենիթ» (Ռուսաստան)

H խումբ

«Միլան» (Իտալիա) – «Այաքս» (Հոլանդիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Չելսիի» ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել աշխատանքային պայմանագիրը Սամուել Էտո’Օ-ի հետ

սէ_74371bf467339f1e00da601b7c97a24aԱնգլիական «Չելսի» ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջարկել է ձմռանը հարձակվողներ գնել, սակայն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը նրան մերժել է, այդ նպատակով փող չի տրամադրվի: Այնպես որ, պորտուգալացի մասնագետը ստիպված կլինի ապավինել իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների ուժերին:

Ի դեպ, «Չելսիի» ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել աշխատանքային պայմանագիրը հարձակվող Սամուել Էտո’Օ-ի հետ: Նա թիմի կազմում կխաղա մինչև 2014-ի ամառը:

32-ամյա ֆուտբոլիստը հավանական է հանդես գա հյուսիսամերիկյան գլխավոր լիգայում: հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում «Լոս Անջելես Գելակսիի» և «Դի Սի Յունայթեդի» ղեկավարները:

Ընթացիկ մրցաշրջանում կամերունցի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում 15 խաղի է մասնակցել և մրցակիցների դարպասը 4 գնդակ է խփել:

Էտո’Օ-ն 2013-ի օգոստոսին Մախաչկալայի «Անժիից» տեղափոխվել էր լոնդոնյան ակումբ: Որպես փոխհատոևցում վճարվել էր շուրջ 6 մլն եվրո:

Մախաչկալայի ակումբում նա խաղում էր 2011-ից, իսկ հեռացել է թիմի ֆինանսական դժվարությունների պատճառով: Նախկինում հարձակվողը պաշտպանել է նաև Միլանի «Ինտերի», իսպանական «Բարսելոնայի» և «Մալյորկայի» պատիվը:

Անկախ

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այս օրերին Լոս Անջելեսում է և ծնկահոդի վիրահատությունից հետո ապաքինվում է: Եվ ահա, ուրախալի մեկ նորություն: Մովսիսյանը Sport Express-ի վարկածով ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն խաղացող։

Անկախ

 

 

Սպասենք դեպքերի հետագա զարգացմանը

ռհ1040Մարզասերները տեղյակ են, որ  առաջիկայում հրապարակվելու են 2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները: Նրանց ավանդաբար հարցման միջոցով որոշում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Եվ միշտ էլ աղմուկն անպակաս է:

Եվ ահա, այս տարի Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է միջամտել և քվեարկության  համար լավագույնների կոչմանն հավակնող մարզիկների ցուցակ է ներկայացրել: Չմտածված այս քայլն արդեն սկանդալի առիթ է, քանի որ գրչի մշակների համար աննընդունել է այդպիսի, ընդհանարպես ցանկացած ուղղորդումը:

Բայց նրբանակատ չեն գտնվել և թեկուզ ձևի համար մեկ ֆուտբոլիստի անուն չեն նշել ցուցակում` անկախ այն բանից դրա համար հիմքեր կա՞ն. թե՞ ոչ:

Եվ ահա, այսօր մարզական պետական կառույց է այցելել նույնպես դժգոհ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` հավանաբար բացատրություն ստանալու նպատակով:

Սպասենք դեպքերի հետագա զարգացմանը:

 

Դորտմունդի «Բորուսիան» վատ խաղաց, Հենրիխ Մխիթարյանը ևս չառանձնացավ

հմ-1-29636Գերմանիայի բունդեսլիգայի 15-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալել էր Լևերկուզենի «Բայերին»: Այս թիմերը պայքարում են երկրորդ տեղի համար: Մյունխենի «Բավարիան» հազիվ թե որևէ մրցակցի զիջի չեմպիոն դառնալու հնարավորությունը:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում մնաց մինչև հանդիպման ավարտը: «Բորուսիան» չարդարացրեց իր  երկրպագուների սպասելիքները,  հայ ֆուտբոլիստը` նույնպես: «Բորուսիան»  վատ խաղաց և պարտվեց սկզբունքային խաղում:

Մարզիչ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է  31 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մյունխենգլադբախի «Բորուսիան»: «Բայերը» 37 միավորով երկրորդ տեղում է: Այն  4 միավորով ետ է մնում աղյուսակը գլխավորող Մյունխենի «Բավարիայից»:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Բայեր» Լևերկուզեն՝ 0:1

Սոն Հյոն Մին, 18

Հեռացվեցին՝ Սոկրատիը, 90+2 («Բորուսիա») – Սպահիչը, 80 («Բայեր»)

Նիկիտա Սիմոնյանը գոհ է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայում այդպիսի մրցակիցներ է ունենալու

նս31731Մարզասերներին տեղյակ ենք պահել Բրազիլիայում կայացած վիճակահանության արդյունքներին, որոշվել են այդ երկրում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի  խմբային մրցաշարերի մասնակիցները: Եվ մինչև ստուգատեսի մեկնարկը շատ կխոսվի թիմերի հնարավությունների մասին:

Ռուսաստանի ֆուտբոլի միության  փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը գոհ է վիճակահանության արդյունքից: Ռուսաստանի հավաքականը մրցելու է  Ալժիրի, Բելգիայի և Կորեայի ներկայացուցիչների  հետ: Մասնավորապես նա ասել է. «Մի կողմից պետք է գոհ լինել, եթե համեմատենք մյուս խմբերի հետ: Բայց պետք է նաև հիշել, որ ֆուտբոլում թույլ հավաքական չկա և բոլորի հետ էլ պետք է ամբողջ ուժով խաղալ: Մեր թիմի նպատակն է լինելու խմբից դուրս գալը: Պետք է առաջ շարժվել` քայլ առ քայլ: Կորեայի թիմի հետ արդեն մրցել ենք ընկերական խաղում և համոզվել, թե այդ հավաքականը ինչպիսի գրագետ խաղի է ունակ: Բելգիայի թիմի մասին ոչինչ ասել չեմ կարող. բավական է միայն այն փաստը այն իր խմբում առաջին տեղում է եղել: Ալժիրի թիմի խաղը չեմ տեսել, և ոչ մի որոշակի բան ասել չեմ կարող: Բայց չի կարելի կասկածել, որ այդ թիմը կարող է անակնկալներ մատուցել: Անկասկած, ցանկալի է, որ հաղթենք առաջին երկու խաղում: Թե ինչպես կնախապատրստվի Ռուսաստանի հավաքականը` կախված է Ֆաբիո Կապոլլոյից»:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը կատարվեց

ֆաա200px-WC-2014-Brasil.svgԲրազիլիայում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը.

A խումբ

Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն

B խումբ

Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա

C խումբ

Կոլումբիա, Հունաստան, Կոտ դ՝Իվուար, Ճապոնիա

D խումբ

Ուրուգվայ, Կոստա Ռիկա, Անգլիա, Իտալիա

E խումբ

Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս

F խումբ

Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա, Իրան, Նիգերիա

G խումբ

Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ

H խումբ

Բելգիա, Ալժիր, Ռուսաստան, Հարավային Կորեա

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոս Պիզելիի թիմը հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին

մպ0uq7kolHsvGKYJF4mSGz_tnՌուսաստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած խաղում «Կրասնոդարը» 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: «Կրասնոդարի» կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խաղընկերոջը փոխարինեց 86-րդ րոպեին:

«Կրասնոդարը» վաստակեց 33 միավոր և աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: ԲԿՄԱ-ն 34 միավորով 4-րդն է։

Տեխնիկական

«Կրասնոդար»-ԲԿՄԱ՝ 1:0

Գոլը՝ Արթուր Ենջեյչիկ, 63

Ինչքան որպես պարգև կստանա 2014-ի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը

ֆաա200px-WC-2014-Brasil.svg2014-ին Բրազիլիայում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 576 մլն դոլար է:

Չեմպիոնը կստանա 35 մլն դոլար: Երկրորդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները  համապատասխանաբար  կհարստանան 25 և 22 մլն դոլարով: 4-րդ տեղ զբաղեցրած հավաքականին կհանձնվի 20 մլն դոլար:

Քառորդ եզրափակչի մասնակիցները կստանան 14 մլն դոլար: 1/8 եզրափակչի մասնակիցների համար նախատեսված է 9 մլն դոլար: Այն թիմերը, որոնք միայն խմբային փուլի խաղերի կմասնակցեն կստանան 8 մլն դոլար:

Յուրա Մովսիսյանը Լոս Անջելեսում կմասնակցի բարեգործական հանդիպման

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՄարզասերները տեղյակ են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է  և ապաքինվում է: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղերում մրցակիցների դարպասը 12 գնդակ է խփել և Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Եվ ահա, 26-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեկտեմբերի 22-ին  Լոս Անջելեսում բարեգործական խաղի է մասնակցելու: Ֆեյսբուքյան իր էջում Մովսիսյանը նշել է. «Լոս Անջելեսում բնակվող իմ բոլոր ընկերներ, խնդրում եմ նշեք ձեր օրացույցում. կիրակի՝ դեկտեմբերի 22-ին կմասնակցեմ հերթական բարեգործական խաղին Գլենդելի մարզահամալիրում։ Մեծ հաճույքով կաշխատեմ մեր երիտասարդ խաղացողների հետ, և կհանդիպեմ ձեզ»։

 

 

«Ուրալի» հայ ֆուտբոլիստները չեն մասնակցի «Զենիթի» հետ խաղին

ասArtur-SarkisovԱյսօր Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակում Էդգար Մանուչարյանի և Արթուր Սարկիսովի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը», արտագնա խաղում ուժերն է չափելու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:

Հայ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով չեն մասնակցի խաղին:

 

Արազ Օզբիլիսը նոր տարին ընտանիքի անդամների հետ միասին դիմավորելու է Դոմինիկյան Հանրապետությունում

աօ27142Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնել է, որ ամանորյա արձակուրդին այցելելու է Ամստերդամ և միանալու է  իր ընտանիքի անդամներին: Նա նշել է, որ հարազատների հետ ուղևորվելու են Դոմինիկյան Հանրապետություն և միասին դիմավորելու են նոր տարին:

Sovsport.ru-ի թղթակցին 23-ամյա հայ ֆուտբոլիստն ասել է.  «Պատկերացում չունեմ, թե ինչպես են ամանորը դիմավորում Թուրքիայում, այնտեղ ապրել եմ միայն մեկ տարի։ Ամենահիշարժան տոնն ինձ համար 2000-ին էր, երբ Ամբողջ ընտանիքով Գերմանիայում էինք։ Յուրահատուկ բան չկար, սակայն այն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ։ Փոքր տարիքում հավատում էի Սանտա Կլաուսին, սակայն այժմ մեծ եմ։ Անկասկած, Հայրենիքս Հայաստանն է, իսկ բարեկամներս սփռված են աշխարհով մեկ։ Ընտանիքս բնակվում է Հոլանդիայում։ Ցանկանում էի լինել Հայաստանում, սակայն չէր ստացվում։ Հրավիրեցին Հոլանդիայի երիտասարդական հավաքական։ «Այաքսի» հետ հավաքների մեկնեցինք ԱՄՆ։ Որոշեցի չմիանալ  հավաքականին, Լսեցի սրտիս թելադրանքը և հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում»։

 

Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները չեն կարող իրար մրցակիցներ լինել

Հայաստան-Ադրբեջան2016-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը սարերի հետևում չէ: 2014-ի փետրվարին Ֆրանսիայում կայանալու է ընտրական փուլի մրցաշարերի վիճակահանությունը:

Եվ ահա, ՈւԵՖԱ-ն  տեղեկցրել է, որ այնպես է արվել, որպեսզի վիճակահանության արդյունքով մրցակիցներ չլինեն Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի, Իսպանիայի և Ջիբրալթարի հավաքականները:

 

Հենրիխ Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հյուրընկալվելիս  2:0 հաշվով առավելության հասավ երրորդ խմբում հանդես եկող «Սաարբրյուկենի» նկատմամբ:

Դորտմունցիները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:

24-ամյա Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին:

Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ: Նա գոլային նպաստավոր երկու պահ ունեցավ, սակայն մրցակցի դարպասը գրավել չկարողացավ:

Տեխնիկական արդյունքներ

«Սաարբրյուկեն» – «Բորուսիա Դ.»՝ 0:2

Յուլիան Շիբեր, 19, Յոնաս Հոֆման, 49

Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության զամբյուղները

ֆաա200px-WC-2014-Brasil.svgՖուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2014-ին  Բրազիլիայում կայանալիք  աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարի վիճակահանության զամբյուղների կազմերը:

Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած 32 թիմերը կբաժանվեն 8 խմբերի: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին:

1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Բելգիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Բրազիլիա

2-րդ զամբյուղ. Կոտ դ՛Իվուար, Նիգերիա, Կամերուն, Գանա, Ալժիր, Չիլի, Էկվադոր

3-րդ զամբյուղ. ԱՄՆ, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Ճապոնիա, Իրան, Ավստրալիա, Հարավային Կորեա

4-րդ զամբյուղ. Ռուսաստան, Խովաթիա, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Անգլիա, Իտալիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ֆրանսիա

Վիճակահանության ժամանակ թիմերից մեկը 4-րդ զամբյուղից կտեղափոխվի 2-րդը: