Երևանը հավակնում է հյուրընկալել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին

ffa5ՈւԵՖԱ-ն հաստատել է այն երկրների ցուցակը, որոնք հավակնում են 2020-ի ֆուտբոլի  Եվրոպայի առաջնության մասնակիցներին ընդունելուն։

32 թեկնածուներից կազմված վերջնական ցուցակում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը:

Մրցաշարի հանդիպումները կկայանան13 երկրների 13 քաղաքներում։ ՈւԵՖԱ-ի գործկոմը 13 քաղաքների անունների մասին որոշումը կկայացնի 2014-ի սեպտեմբերի 25-ին։

Հայտացուցակն այսպիսին է`

Հայաստան (Երևան), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Դանիա (Կոպենհագեն), Անգլիա (Լոնդոն), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Մակեդոնիա (Սկոպյե), Գերմանիա (Մյունխեն), Հունաստան (Աթենք), Հունգարիա (Բուդապեշտ), Իսրայել (Երուսաղեմ), Իտալիա (Հռոմ), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա), Պորտուգալիա (Լիսաբոն), Իռլանդիա (Դուբլին), Ռումինիա (Բուխարեստ), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Շոտլանդիա (Գլազգո), Սերբիա (Բելգրադ), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Շվեդիա (Սոլնա), Շվեյցարիա (Բազել), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ)։

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը ցածր է

հմ26727Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել էր իտալական «Նապոլիին»: Հենրիխ Մխիթարյանն իրեն լավ չէր դրսևորել և փոխարինվել էր:

Եվ ահա, գերմանական հեղինակավոր «Kicker» և «Bild» հանդեսները գնահատել են Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին: Հինգմիավորանոց համակարգում բարձր է համարվում 1 գնահատականը:

Ցավոք, հայ ֆուտբոլիստը զիջել է խաղընկերներին և միայն 4-ի արժանացել, որն անցանկալի գնահատական է

Ժոզե Մոուրինյոյի թիմն անսպասելիորեն պարտվեց

չլ9257Մարզասերնորին տեղեկացրել ենք ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի F խմբի խաղերի արդյունքներին:

Անակնկալներ գրանցվեցին մյուս խմբերում: Մասնավորապես, Լոնդոնի «Չելսին», որի գլխավոր մարզիչն է Ժոզե Մոուրինյոն, «Բազելի» հետ հանդիպման մինչև 71-րդ րոպեն հաղթում էր մրցակցին, սակայն պարտվեց 1:2 հաշվով:

E-խումբ

«Չելսի» – «Բազել»` 1:2

«Շալկե – «Ստյաուա»` 3:0

G խումբ

«Աթլետիկո Մադրիդ» – «Զենիթ»` 3:1

«Աուստրիա» – «Պորտու»` 0:1

H-խումբ

«Բարսելոնա» – «Այաքս»` 4:0

«Միլան» – «Սելթիկ»` 2:0

Հենրիխ Մխիթարյանը վատ խաղաց

չլ1346338264Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», անհաջող անցացրեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային հանդիպումը, հայ ֆուտբոլիստն էլ վատ խաղաց: Թերևս, նա իր ամենաանհաջող հանդիպումն անցկացրեց դորտմունդյան ակումբում:

«Բորուսիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց իտալական «Նապոլիին»: Մխիթարյանի մեղքով երկրորդ գնդակը հայտնվեց գերմանական թիմի դարպասում: Նա վտանգավոր դիրքում ոչ պարտադրված իրավիճակում խախտեց կանոնները, որից հետո մրցակիցը տուգանային հարվածով գրավեց «Բորուսիայի» դարպասը: 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց:

Ի դեպ, 29-րդ րոպեին, մրցավարին հանդիմանելու համար հեռացվեց «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Առաջին խաղակեսի վերջնամասում գերմանական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով: Խաղադաշտից հեռացվեց նաև տուգանային հրապարակից դուրս ճարահատյալ գնդակը ձեռքով կասեցրած դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերը:

Նույն խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մարսելին»:

Տեխնիկական արդյունքներ

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) – «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 2:1

Գոնսալո Իգուաին, 29, Լորենցո Ինսինյե, 67 – Խուան Սունիգա, 90 (ինքնագոլ)

Հեռացում՝ Ռոման Վայդենֆեյլեր, 45+1 («Բորուսիա»)

«Մարսել» (Ֆրանսիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2

Ջորդան Այու, 90 (11մ) – Թեո Ուոլկոտ, 65, Աարոն Ռեմզի, 84

«Ալաշկերտը» հաղթեց «Միկային»

19141ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Կապանի «Գանձասարը» հյուրընկալել էր Երևանի «Ուլիսին»: Կողմերի դարպասները մնացին անառիկ`0:0:

Իսկ ահա, «Ալաշկերտը»  սեփական հարկի տակ նվազագույն առավելությամբ հաղթեց Երևանի «Միկայն»` 1:0:

Առջևում պատասխան խաղերն են:

Տեխնիկական արդյունքներ

«Ալաշկերտ» – «Միկա»՝ 1:0

Դիեգո Լոմբա, 70

«Գանձասար» – «Ուլիս»՝ 0:0

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության խորհրդանշական հավաքականում

Յուրա Մ221316001378040756Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրից հետո Soccer.ru մարզական կայքը կազմել է տուրի խորհրդնշական հավաքականը:

Հավաքականի կազմում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հենրիխ Մխիթարյանի թիմին Նեապոլում լուրջ փորձություն է սպասում

հմ-1-29636Այսօր Հայաատանի ֆուտբոլի հավաքականի կիսապշատպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», արտագնա խաղում մրցելու է իտալական «Նապոլիի» հետ: Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում ուժերն են չափելու Գերմանիայի և Իտալիայի փոխչեմպիոնները:
Մխիթարյանը, որպես գերմանական ակումբի խաղացող, նորամուտ է նշելու ՉԼ մրցաշարում: Բայց այդ ստուգատեսում հանդես գալու փորձ հայ ֆուտբոլիստն ունի, քանի որ նախկինում քանիցս խաղացել է Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Պետք է սպասել, որ Մխիթարյանը վստահ հանդես կգա նաև Նեապոլում:
«Նապոլի»-«Բորուսիա» հանդիպումը ժամը 22:45-ից ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ:
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Բորուսիային»: Գերմանական ակումբի հաղթանակը գնահատվում է 2,30 գործակցով: «Նապոլիի» հաղթանակի համար սահմանվել է 3,30 գործակիցը: Ոչ-ոքին ունի 3,50 գործակիցը:

«Նապոլին» լուրջ մրցակից է: Թիմի կազմում վերջին շրջանում մի շարք փոփոխություններեն կատարվել: Գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին փոխարինել է Ռաֆայել Բենիտեսը, որը նոր ֆուտբոլիստների է հրավիրել: Արդյունավետ խաղ են ցուցադրում թիմի նորեկները` Խոսե Կալեխոնը, Գոնսալո Իգուայինը, Ռաուլ Ալբիոլը, Դրիս Մարտենսը, փորձառու դարպասապահ Պեպե Ռեյնան:

«Բորուսիան» էլ Գերմանաիայի առաջնության հինգ տուրերում 100 տոկոսանոց արդյունք ունի, թիմը 5 հաղթանակ է տարել:
Ի դեպ, գերմանական թիմի խաղացողներից վնասվածքը խանգարում է Սեբաստիան Կելին, մինչդեռ, տանտերերն այս առումով որևէ խնդիր չունեն:
Այնպես որ, Մխիթարյանի թիմին լուրջ փորձություն է սպասում:

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարեր. թուրք մարզիչը ծիծաղելի վիճակում

Քռ1240271Կայացան ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային առաջին օրվա 8 հանդիպումները:

Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտնել էր,  որ թող ծիծաղելի չթվա, բայց իր թիմը հաղթելու է Մադրիդի «Ռեալին»:

Եվ նա զավեշտական վիճակում հայտնվեց, քանի որ հյուրընկալվելիս իսպանական ակումբն առավելության հասավ 6:1 հաշվով:

Թերիմը խաղից հետո ասել է. «Այսպիսի պարտություններից հետո ոչինչ ասել չես կարող, մենք խայտառակ խաղ անցկացրեցինք: Շատ ափսոս, որ Դիդյե Դրոգբան վնասվածք ստացավ, դրանից հետո մենք ավելի ու ավելի շատ սկսեցինք սխալներ թույլ տալ: ի վերջո,  պարտվեցինք խոշոր հաշվով»:

Ի դեպ, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը 14-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը: Նա վնասվածք ուներ և 8 ամիս չխաղալուց հետո էր կրկին մրցասպարեզ դուրս եկել: Կասիլյասին փոխարինեց Դիեգո Լոպեսը:

Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին տարբեր խմբերում կայացած խաղերում.

A խումբ

«Մանչեսթեր յունայթեդ»-«Բայեր»՝ (4:2)

«Ռեալ Սոսյեդատ»-«Շախտյոր» (0:2)

B խումբ

«Կոպենհագեն»-«Յուվենթուս» (1:1)

«Գալաթասարայ» –«Ռեալ» (1:6)

C խումբ

«Բենֆիկա» –«Անդերլեխտ» (2:0)

«Օլիմպիակոս»-ՊՍԺ (1:4)

D խումբ

«Բավարիա»-ԲԿՄԱ (3:0)

«Վիկտորյա»-«Մանչեսթեր սիթի» (0:3)

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ «Նապոլիի»

հմ վիշապ3c0h554.bildԱյսօր ֆուտբոլի եվրոպայի Չեմպիանների մրցաշարի շրջանակում իտալական «Նապոլին» կմրցի Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դրտմունդի «Բորուսիայի» հետ։

Իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խաղից առաջ հայտնել է, որ «Բորուսիան» հիանալի թիմ է և այն կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում։ «Բիլդ» հեղինակավոր հանդեսի լրագրողի հետ ունեցած զրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ երկար ժամանակ  հետևում է այդ թիմին և չի կասկածում, որ իրենց բարդ հանդիպում է սպասում: «Հետաքրքիր կլինի հետևել Կլոպ-Բենիտես մարզչական դիմակայությանը:»,- ասել է նա։

Գերմանական պարբերականը  «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ներկայացրել է որպես եռագլուխ վիշապ։

 

Ալեքսանդր Գրիգորյանի թիմը հյուրընկալվելիս հաղթեց խոշոր հաշվով

ագgrigoryan_3Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրում Վլադիվաստոկի «Լուչ-Էներգիան», որի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը, մրցակցի հարկի տակ առավելության  հասավ «Արսենալի» նկատմամբ` 3:0:

Հայ մասնագետի թիմը վաստակած 19 միավորով  8-րդ տեղում է:

«Փյունիկը» խաղի վերջին րոպեին խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության  5-րդ տուրի «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպումը գոլառատ էր` 3:3: Ընդ որում, «Փյունիկը» միայն խաղի վերջին րոպեին, 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Տեխնիկական արդյունքներ
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Գևորգ ԵղոյանԳոլերը՝ Վարազդատ Հարոյան, 14, Դավիթ Զաքարյան, 71, Դավիթ Մանոյան, 90 («Փյունիկ»), Արտավազդ Բոյաջյան, 37, 46,  39 («Ուլիս»)

Բարձրագույն խումբ
ԱՂՅՈւՍԱԿ
Թիմ Խ Մ
1. Փյունիկ 5 9
2. Միկա 5 9
3. Շիրակ 5 8
4. Արարատ 5 8
5. Գանձասար 5 7
6. Բանանց 5 6
7, Ուլիս 5 2
8. Ալաշկերտ
5 2

Քրիշտիանու Ռոնալդուն տարեկան պատրաստվում է ստանալ 21 մլն եվրո

քռ221323961379329361Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր պայամանագիր է պատրաստվում կնքել ակումբի ղեկավարության հետ: Ուշագրավն այն է, որ նա տարեկան կստանա 21 մլն եվրո: Դա ռեկորդային ցուցանիշ է: Կասկած չկա, որ գործարքը կկայանա:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին  հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների  անունները, ովքեր նախապատրաստվելու են Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի թուրքական  «Գալաթասարայի» հետ հանդիպմանը: Խաղը կայանալու է վաղը:

Ռոնալդուի հետ միասին ահա թե ում է վստահվել այդ պատիվը.

Դարպասապահներ
Իկեր Կասիլյաս, Դիեգո Լոպես, Խեսուս Ֆերնանդես
Պաշտպաններ
Սերխիո Ռամոս, Կեպլեր Պեպե, Նաչո Ֆերնանդես, Դանիել Կարվախալ, Ալվարո Արբելոա, Խորխե Կասադո
Կիսապաշտպաններ
Գարեթ Բեյլ, Սամի Խեդիրա, Իսկո, Ասյեր Իլյարամենդի, Լուկա Մոդրիչ, Անխել դի Մարիա, Կազեմիրո
Հարձակվողներ
Քրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա, Ալվարո Մորատա, Խոսե Ռոդրիգես

Հենրիխ Մխիթարյանը փայլուն խաղաց

ՀՄ221286851373746587Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 6:2 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը փայլուն խաղաց: Նա 22-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» երկրորդ գնդակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 65-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց:

24-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր 3-րդ գնդակը խփեց: Հայ ֆուտբոլիստը 79-րդ րոպեին փոխարինվեց:

«Բորուսիան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 15 միավորով առջևում է: 2 միավոր պակաս ունի Մյունխենի «Բավարիան»:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» – «Համբուրգ»՝ 6:2

Էմերիկ Օբամեյանգ, 19, 65, Հենրիխ Մխիթարյան, 22, Ռոբերտ Լևանդովսկի, 73, 81, Մարկո Ռոյս, 74 – Ժի Գին Լամ, 26, Հայկո Վեստերման, 49

Արտասովոր հաշիվ` ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում արտասովոր հաշիվ  գրանցվեց Կապանի «Գանձասարի» և մարտունու «Ալաշկերտի» մրցամարտում: Տանտերերը  հաղթեցին 9:2 հաշվով: Հեթտրիկի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը:

5-րդ տուր

Տեխնիկական արդյունքներ

«Գանձասար» – «Ալաշկերտ»՝ 9:2

Նարեկ Բեգլարյան, 14, 22 (11մ), 66, Սամվել Մելքոնյան, 42, Շոթա Ջիքիա, 50, Գորան Օբրադովիչ, 58, Արթուր Բարսեղյան, 73, Արտակ Դաշյան, 78 Արարատ Առաքելյան, 90 – Միհրան Մանասյան, 44 (11մ), 80

«Շիրակ» – «Արարատ»՝ 1:1

Անդրանիկ Բարիկյան, 51 – Գևորգ Նռանյան, 44

«Միկա» – «Բանանց»՝ 0:0

Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ

Յուրա Մ221316001378040756Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց  Մոսկվայի «Սպարտակին»: Նրա թիմը 1:0 հաշվով առավելության հասավ  «Վոլգայի» նկատմամբ:

ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի այդ խաղը կայացավ Նիժնի Նովգորոդում:  32-րդ րոեպեին Մովսիսյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 4-ի:

«Սպարտակի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիս: Նա փոխարինվեց 68 րոպեին:

«Սպարտակը» ունի 17 միավոր և 3 միավորով  ետ է  մնում աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ից:

Հաջորդ խաղը «Սպարտակը» կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ:

Տեխնիկական արդյունքներ

«Վոլգա» – «Սպարտակ»՝ 0:1

Յուրա Մովսիսյան, 32

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 12 քայլով

ffa5Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջընթաց է ունեցել 12 քայլով և զբաղեցնում է 54-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, իսկ բրազիլացվիներն 8-րդ տեղում են:

1. Իսպանիա – 1514 միավոր

2. Արգենտինա – 1263

3. Գերմանիա – 1261

4. Իտալիա – 1199

5. Կոլումբիա – 1180

6.Բելգիա – 1159

7. Ուրուգվայ – 1126

8. Բրազիլիա – 1067

9. Հոլանդիա – 1058

10. Խորվաթիա–1051
15. Ռուսաստան – 968

23. Դանիա – 825

26.Ուկրաինա-799

33. Չեխիա – 738

54. ՀԱՅԱՍՏԱՆ – 592

57.Ուզբեկստան – 579

64. Բուլղարիա – 549

80.Բելառուս – 458

88. Էստոնիա- 405

97. Վրաստան – 364

107. Ադրբեջան – 315

112.Լիտվա – 299

115.Լատվիա – 288

117.Տաջիկստան 281

125.Թուրքմենստան-254

129.Մոլդովա- 237

132.Ղազախստան -127

142. Մալթա – 199

144 Ղրղզստան – 186

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը` հայկական ֆուտբոլի մասին

16799Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ձախողումն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, մասնավորապես Երևանի «Հրազդան» մարզադաշտում կրած վերջին պարտությունը Դանիայի հավաքականից (0:1), անտարբեր չի թողել ոչ մեկին:

Եվ ահա, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը  Հայաստանի և Դանիայի հավաքականների հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում իր մտորումներն է հայտնել.

«Մինչ օրս ձեռնպահ եմ մնացել մեր ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին տեսակետ արտահայտելուց, սակայն, երեկվա Հայաստան-Դանիա խաղից հետո, գտնում եմ, որ պետք է անպայման ասեմ իմ անձնական կարծիքը:

Նախ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հավաքականի բոլոր անդամներին, խաղի ընթացքում ներդրած ուժերի և իրենց հնարավորությունների առավելագույն սահմաններում մինչև վերջ պայքարելու համար: Բազմիցս եմ նշել, որ սպորտում հաղթանակներն ու պարտությունները մշտապես զուգորդում են իրար, ուստի պետք է մեր մարզիկների կողքին լինել, սատարել, ոգևորել նրանց, ինչպես հաղթանակների, այնպես էլ պարտությունների ժամանակ, ավելին, նրանք մեր լավ վերաբերմունքի կարիքն հատկապես ունեն անհաջող խաղերից հետո: Ցավոք, իմ մոտ այնպիսի տպավություն է ստեղծվել, որ երեկվա խաղից հետո մեր ֆուտբոլիստերը մնացել են այդ պարտության հետ միայնակ, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է:

Միաժամանակ գտնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը, չնայած իմ կարծիքով, որպես ֆուտբոլիստ միջինին մոտ արդյունքներ է գրանցել, որպես մարզիչ լավ պոտենցիալ ունի և բավականին տաղանդավոր է: Եվ այդ լավ մարզավիճակը պահպանելու, միջազգային փորձը ուսումնասիրելու և կիրառելու, մարզական մասնագիտական վերելք ունենալու համար մարզիչներին նույնպես անհրաժեշտ է աշխատանքային փորձ ձեռք բերել արտերկրում: Վ. Մինասյանը որպես հավաքականի ավագ մարզիչ, կարծում եմ, հասել է իր առավելագույնին, այնպես որ, եթե նա իր աշխատանքային գործունեությունը չշարունակի հզոր ներքին առաջնություն ունեցող արտասահմանյան ֆուտբոլային ակումբներից մեկում, ապա նրա մոտ աշխատանքային «լճացումը» շարունակվելու է, ինչի արդյունքին հետագայում ևս ականատես ենք լինել: Հաճախ են նրան մեղադում մեր հավաքականի մեկ անգամ հաջող, իսկ հաջորդ անգամ անհաջող խաղ ցույց տալու համար, սակայն, դա ունի իր հասարակ բացատրությունը: Հայաստանի հավաքականը խաղային համապատասխան դիրքերում ունի ընդամենը մեկ լուրջ` միջազգային մակարդակի, ֆուտբոլիստ, բնականաբար մեկ խաղացողի բացակայությունը շատ մեծ և զգալի ազդեցություն կարող է ունենալ ողջ հավաքականի խաղի վրա: Սրա ապացույցին նունպես ականատես եղանք երեկ: Եթե Բերեզովսկու խաղին չմասնակցելը հնարավոր եղավ լրացնել Կասպարովով, ով ի դեպ մի քանի անգամ փրկեց մերոնց վերահաս գոլից, ապա Յուրա Մովսիսյանին փոխարինել ոչ ոքի չհաջողվեց: Այո’, երեկ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, և խաղում էր իր ուժերի առավելագույն ներդրմամբ, սակայն, նա նույնպես չկարողացավ հաղթանակ ապահովել մերոնց համար, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ հնարավոր չէ միայնակ հաղթել:

Հայաստան-Դանիա երեկվա հանդիպումը ապացուցեց նաև, որ մեր ֆուտոլիստներն ունեն բավականին թույլ ֆիզիկական պատրաստվածություն: Փաստորեն, նրանք չէին կարողացել վերականգնել իրենց մարզավիճակը Պրահայում անցկացրած խաղից հետո: Եվ ունենալով մեկ հիմնական կազմ, առանց համապատասխան փոխարինողների, հնարավոր չեղավ լավ խաղ ապահովել իրար հաջորդող 2 լուրջ հանդիպումներում, առավել ևս ընդամենը քառօրյա ընդմիջումով: Չնայած, պետք է ասեմ, որ մեր հավաքականը ընտրել էր ճիշտ մարտավարություն, օգտագործելով արագ հակահարձակումները:

Հայկական ֆուտբոլում տիրող վիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ ֆուտբոլի մարզադպրոցների, ակումբների բացակայությունը, տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ տարվող ոչ արդյունավետ աշխատանքները, շատ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաքներում (Վանաձոր, Դիլիջան, Արմավիր, Աբովյան) արդեն փակված և չգործող ֆուտբոլի մարզադպրոցները, ցավոք պետք է տար այս պատկերը: Ավելի, գտնում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում նույնպես հայկական ֆուտբոլում իրավիճակի փոփոխություն դժվար թե նկատվի: Այնպես որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, համապատասխան ստորաբաժանումներն ու պատասխանատուները պետք է վերոհիշյալ իրավիճակի շտկման ուղղությամբ ակտիվ միջոցառումներ իրականացնեն: Անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել որակապես ավելի բարձր մակարդակ ունեցող ներհանրապետական խաղեր, որոնց միջոցով իսկապես կբարձրանա մեր ֆուտբոլիստների մասնագիտական որակավորումը և նրանց լուրջ փորձի ձեռքբերման հնարավորություն կտա: Ցավոք, մեր մոտ բացարձակ հակառակ պատկերն է: Եվ երեկ ունեցանք այն` ինչ ունեցանք:

Մյուս, ոչ պակաս կարևոր հարցը, կազմակերպչական բնույթի է, որն իր ազդեցությունն ունեցավ խաղի արդյունքի վրա, կարծում եմ, երկամյա ցիկլում ամենակարևոր հանդիպումներից մեկը «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու որոշումն էր: Բնականաբար, միշտ էլ կիսադատարկ խաղադաշտը վատ հոգեբանական ազդեցություն է թողնում մարզիկների վրա: Եվ այս դեպքում, մերոնց չօգնեց նաև տանը խաղալու հանգամանքը: Վստահ եմ, որ չափսերով ավելի փոքր, բայց երկրպագուներով լի մարզադաշտը էմոցիոնալ առումով շատ դրական կազդեր մեր ֆուտբոլիստների վրա: Եվ այդ դեպքում, կարող է խաղի հաշիվը բոլորովին այլ` ի օգուտ մեզ, լիներ:

Եզրափակելով, ասեմ, որ, բոլորս ենք ցավում երեկվա պարտության համար, և իմ մտահոգությունը պայմանավորված է միմիայն նրանով, որ վաղն ավելի կազմակերպված հավաքական ունենանք, որ Հայաստանում հնարավոր լինի ի վերջո վերականգնել ֆուտբոլային լավ ավանդույթները, որ մեր ֆուտբոլիստների խաղը դիտելիս յուրաքանչյուր անգամ բղավելով . «Հայաստան, առաաաա~ջ», հայկական ֆուտբոլն իսկապես մեկ քայլ առաջ տեղափոխվի»:

Իտալիայի ֆուտբոլի հավաքականն ավելի ամրապնդեց դիրքը

բրազimagesԱվարտվեց աշխարհի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միասին միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Իտալացիներն առավելության հասան 2:1 հաշվով և 8 խաղից հետո վաստակած 20 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 13 միավոր ունեն Բուլղարիայի ներկայացուցիչները: Դանիայի հավաքականը հավաքել է 12 միավոր: Չեխիայի և Հայաստանի ընտրանիները ձեռք են բերել  9-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է Մալթայի հավաքականը` 3 միավոր: Վերջինս  միայն մեկ անգամ է հաջողության հասել և Երևանում հաղթել է Հայաստանի թիմին:

Վարդան Մինասյանը կրկին գոհ է իր ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղից

2010 National football ChampionshipՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր ղեկավարած թիմի աշխարհի առաջնության խմբային  մրցաշարի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած բոլոր` 4 խաղում կրած պարտությունից, հերթական ձախողումից հետո (Հայաստան-Դանիա` 0:1), հանդիպելով լրագրողներին, ասել է, որ գոհ է և շնորհակալություն է հայտնել իր թիմի ֆուտբոլիստներին:
Դա այն դեպքում, երբ մրցակցի  դարպասին ոչ մի վտանգավոր պահ չի ստեղծվել:

Կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է շարունակել «հաջող» աշխատանքը:

Հավելենք, որ նույնպես B խմբում ըմնդգրկված Բուլղարիայի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել Մալթայի թիմի նկատմամբ:

Այս պահին հանդիպման 77-րդ րոպեն է ընթանում մյուս խաղում, և իտալացիները նույն` 2:1 հաշվով հաղթում են չեխերին: Ընդ որում, առաջինը խաղի հաշիվը բացել էին Չեխիայի ներկայացուցիչները: 19-րդ րոպեին չեխերից աչքի էր ընկել Կոզակը: Իսկ տանտերերից Կիելինին և Բալոտելին  մրցակցի դարպասը գրավել են 51-րդ և 54-րդ րոպեներին: Ընդ որում, Բալոտելին հստակ է իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական հարկի տակ ընթացիկ մրցափուլում 4-րդ անգամ պարտվեց

բրազimagesԱշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Դանիայի ընտրանուն:

Հանդիպումը կարևոր էր երկու թիմերի համար, քանի որ երկուսն էլ 7 խաղից հետո ունեին 9-ական միավոր և պարտվողը կորցնելու էր խմբից դուրս գալու բոլոր հույսերը:

Թեև մրցակցի հարկի տակ մերոնք առավելության էին հասել 4:0 հաշվով, սակայն պատասխան խաղից առաջ մտավախություն կար: Փաստն այն է, որ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 4 պարտություն էր կրել, որից 3 անգամը ձախողվել էր տանը:

Զարմանալին այն է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  մրցամարտի նախօրյակին հայտնել էր, որ  իր ղեկավարած թիմը պաշտոնական խաղերում Երևանում լավ է հանդես գալիս և վատ է անցկացրել միայն Մալթայի թույլ հավաքականի հետ հանդիպումը:

Ցավոք, մեր երկրի ընտրանին հերթական անգամ պարտվեց 0:1 հաշվով։ Սա տխրահռչակ ռեկորդ է` 4 խաղ տանը և 4 պարտություն:

Ընդ որում, մերոնք մրցակցի դարպասին ոչ մի վտանգավոր հարված չկատարեցին: Միայն կարելի է առանձնացնել, որ երկրորդ խաղակեսում խառն իրավիճակում գնդակ ուղղվեց դանիացիների դարպասը և դիպավ հորիզոնական դարպասաձողին

Դրանից հետո, 73-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ստացավ երկրորդ դեղին քարտը, հեռացվեց։ Նա բաց կթողնի նաև հաջորդ խաղը: Մրցավարը 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց: Իսկ Դանիել Ագերը հստակ իրացրեց այն։

Ի դեպ, հաջորդ հանդիպմանը չի մասնակցի նաև Արթուր Եդիգարյանը, որի այս խաղի ժամանակ ստացած դեղին քարտը երկրորդն է:

Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին: Այն Երևանում կհուրընկալի Բուլղարիայի ընտրանուն:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Դանիա՝ 0:1

Դանիել Ագեր, 73 (11մ.)

Հեռացվեց Վարազդատ Հարոյանը, 73 (Հայաստան)

Հայաստանի հավաքականի կազմը. Գևորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Սարկիսով, 27, Սարգիս Ադամյան, 46), Արթուր Եդիգարյան, Արազ Օզբիլիս, Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Դավիթ Մանոյան, 70):

Դանիայի հավաքականի կազմը. Ստեֆան Անդերսեն, Նիկի Զիմլինգ (Կասպոր Սլոթ, 45+2), Դանիել Ագեր, Նիկոլայ Բոյլեսեն, Անդրեաս Բիելանդ, Պետեր Անկենսեն, Ուիլյամ Կվիստ, Կրիստիան Էրիկսեն, Միքայել Կրոն-Դեյլի, Նիկի Բիլե Նիլսեն, (Սիմոն Կրիստոֆերսեն, 83) Մարտին Բրայթվեյթ (Վիկտոր Ֆիշեր, 66):