Խոշոր ավտոպատահար Երևան-Սևան ավտոճա­նա­պարհին (լուսանկարներ)

big_1370069454_66Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ օրվա պատասխանատու ՓԾ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ ՓԾ գ-տ Ա. Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես Սպրինտեր” մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և “ՎԱԶ 21 012” մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: “Մերսեդես սպրինտեր” միկրոավտոբուսի վարորդ՝ 1965թ. ծնված Կամո Հովհաննիսյանը, ուղևորներ՝ Օխիկյան Ելենան (1979թ. ծնված), Հայկանուշ Սահակյանը և Աշոտ Ռաֆյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց և վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:

Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները՝ 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):

Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաների հոսանքազրկում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին

3163

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին:

Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարևորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ: ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը Հանրապետության Նախագահը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել մեր երկրի համար: Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել և ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաև ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին:

ԼՈՒԻԶԻԱՆԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

LA_State_SenateԿոչ ԱՄՆ-ին.  «Աջակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»:

Լուիզիանայի նահանգ, Բեթոն Ռուժ- Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տվյալներով՝ Լուիզիանայի սենատը երեկ որոշում է ընդունել, որով ողջունում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և կոնգրեսին աջակցել զարգացող դեմոկրատական պետության ինքնորոշմանը և դեմոկրատական անկախության հաստատմանը:

Սենատոր Էդվին Մյուրեյի ներկայացրած և գլխավորած որոշման համաձայն՝ Լուիզիանայի օրենսդրական մարմինը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազատ և անկախ ազգություն ստեղծելու ջանքերին՝ այդպիսով կոչ անելվ նախագահին և կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախությանը և ստրատեգիական կարևորություն ունեցող շրջանների անվտանգության վերաբերյալ լուծումների հասնելու հարցում միջազգային մակարդակով ներկայացվածությանը:

Ամերիկայում հայկական խորհրդի Լուիզիանայի նահանգային ներկայացուցիչ Վազգեն Կալթակջյանը այս հարցը առաջ մղելու համար սերտորեն աշխատել է օրենսդրական մարմնի և Ամերիակայում Լուիզիանայի հայկական համայնքի հետ:

Լուիզիանան անցած երկու տարվա ընթացքում թվով չորրորդ ԱՄՆ նահանգն է Ռոդ-Այլենդից, Մասաչուսեթսից և Մենից հետո, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ՍԵՆԱՏՈՐ ՄՅՈՒՐԵՅԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՈՒՄ 151

Որոշում

Աջակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազատ և անկախ ազգություն ձևավորելու ջանքերին:

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը հայտնի նաև որպես Արցախ պատմականորեն հայկական տարածք է, բնակեցված մեծամսամբ հայերով և 1921թ-ին անօրինական կերպով առանձնացվել է Հայաստանից և դրվել նորաստեղծ սովետական Ադրբեջանի ղեկավարման տակ, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 1988թ-ի փետրվարի 20-ը ազդարարեց Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժումը և ոգեշնչեց ամբողջ Սովետական միության ազգերին ապստամբել տիրանիայի դեմ՝ պաշտպանելով իրենց իրավունքները և ազատությունները ՝ այդպիսով օժանդակելով միլիոնավոր մարդկանց գտնել իրենց ժողովրդավարությունը և նպաստել համաշխարհային խաղաղության հաստատմանը, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Միացյալ նահանգների կոնգրեսը իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրենց օրինական ազատությանը հասնելու հարցում և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 1991թ-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը այդ ժամանակ գործող օրենսդրության հիման վրա հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ստեղծումը, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 1991թ-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին, իսկ 1992թ-ի հունվարի 6-ին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված օրենսդրական մարմինը պաշտոնապես հայտարարեց հանրապետության անկախությունը, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ հռչակվելուց ի վեր ժողովրդավարության հաստատման հարցում մեծ առաջընթաց է գրանցել, որը հատկապես արտահայտվել է 2012թ-ի հուլիսի 9-ի նախագահական ընտրություններում, որը արտասահմանյան դիտորդների կողմից գնահատվեցի որպես ազատ և թափանցիկ:

ԸՍՏ ԱՅԴՄ՝ որոշվում է, որ սենատի Լուիզիանայի օրենսդրական մարմինը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազատ և անկախ ազգություն ձևավորելու շարունակական ջանքերին՝ այդպիսով երաշխավորելով իր քաղաքացիների ազատ և անկախ հասարակություն ժառանգելու իրավունքը

ԸԱՏ ԱՅԴՄ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՈՒԾՎԻ. նախագահին և Ամերիկայի միացյալ նահանգների կոնգրեսին կոչ է արվում աջակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը և ստրատեգիական կարևորություն ունեցող տարածաշրջանի անվտանգության խնդրի լուծման միջազգային կառուցողական քննարկումներում նրա ներկայացվածությանը:

ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՈՒԾՎԻ. այս որոշման պատճեները կփոխանցվեն ԱՄՆ նախագահին և Միացյալ նահանգների սենատի քարտուղարին, Միացյալ նահանգների ներկայացուցիչների պալատի գրասենյակի ներկայացուցիչներին և Միացյալ նահանգների կոնգրեսի Լուիզիանայի պատվիրակության անդամներից յուրաքանչյուրին:

 

«Ավելին ի՞նչ անենք». Էդ. Նալբանդյանը՝ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման մասին

376.Minister Nalbandian made a speech at the PACE permanent committee 2Երևանում այս պահին ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը` Հայաստանի նախագահության շրջանակներում:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին, հայտարարեց, որ Մինսկի խմբի երեք համանախագահների ձևաչափը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) շատ արդյունավետ է ու կարևոր: Նա նշեց, որ երեք երկրների նախագահների մակարդակով ընդունվել է չորս հռչակագիր, որն աննախադեպ է:

Նալբանդյանը հայտնեց, որ յուրաքանչյուր հայտարարություն Հայաստանը ողջունել է և պատրաստակամություն հայտնել գնալու խնդրի լուծման՝ այդ հայտարարությունների հիման վրա: «Հայաստանը երբևէ չի պահանջում, խնդրում իր գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից սատարել Հայաստանի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման: Նման կերպ մենք չենք հասնի հարցի կարգավորման: Մենք ձգտում ենք, որ միջազգային հանրությունն օժանդակի Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշմանը, ինչն էապես կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ հարցի կարգավորման լավ հնարավորություն կստեղծվի նաև, եթե նման մոտեցում լինի Ադրբեջանի կողմից:

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է Հայաստանը պատրաստ զիջումներ անելու: Նալբանդյանը պատասխանեց, որ Ադրբեջանի մոտեցումների դիմաց Հայաստանը պատրաստ չէ որևէ զիջման: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա այն ամբողջովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների միջոցով: «Ադրբեջանը ձևացնում է, թե սատարում է, այսպես կոչված, 2009 թվականի նորացված տարբերակը: Այսինքն, մենք համարում ենք, որ այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որոնք ներկայացրել են երեք համանախագահողները, հնացա՞ծ են»,-հարցրեց Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ անգամ 2009-ի տարբերակը, որին հղում է կատարում Ադրբեջանը, կրկին չի ընդունվել նրո կողմից,-ընդունվել է այնպես, ինչպես Կազանում, Սոչիում, Աստրախանում, Սանկտ-Պետերբուգրում և բոլոր մյուս ժողովներում՝ 10 և ավելի փոփոխություններով հանդերձ: Բայց այդպես չի լինունմ. կա՛մ ընդունում ես, կա՛մ չես ընդունում: Եթե գալիս ես տասը փոփոխությունով, ուրեմն չես ընդունում: Դա է տարբերությունը»,-ասաց:

Նալբանդյանը կրկնեց, որ Հայաստանը ողջունում է միջազգային հանրության դիրքորոշումը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների կողմից ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների, այլև վստահության ամրապնդման միջոցառումներրի և հրադադարի համաձայմնագիրն ամրապնդելու վերաբերյալ. «Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն ընդունում են, իսկ Ադրբեջանը մերժում է: Կամ շփման գծի երկայնքով հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելը, դիպուկադարներին շփման գծից հետ քաշելը մենք ընդունում ենք, Ադրբեջանը մերժում է: Կարող եմ շարունակել այսպես: Ավելին ի՞նչ անենք»,-հարցրեց նա:

Նալբանդյանը նաև մի մանրամասն հաղորդեց Դուբլինում կայացած նախարարական վերջին ժողովից, որի ժամանակ երեք համանախագահողները երկու նախարարների հետ միասին քննարկել են համատեղ հայտարարության տեքստը՝ երեք գումարած երկու ձևաչափով. «Ադրբեջանը մերժեց, որովհետև իրենք դեմ էին “հակամարտության խաղաղ կարգավորում” ձևակերպմանը, դեմ էին հրադադարի ամրապնդման մեխանիզմի ստեղծմանը և այլ կետերի: Երեք համանախագահողներն ընդունեցին եռակողմ հայտարարություն, և մենք ասացինք, որ պատրաստ ենք ստորագրել այդ հայտարարության տակ»,-ամփոփեց նախարարը:

Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը

3123

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ոչ մի օր կանգ չի առնում՝ իրականացնելով իր առջև դրված խնդիրները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին և ընդգծել, թե ինչու՞ է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. «Մեհմետ Հաքան Յայլը՝ այդպես էր 30-ամյա այդ երիտասարդի անունը, ով ինձ նամակ էր ուղարկել, մասնավորապես այդ նամակում նշում է. «Իմ մանկությունն անցել է Ստամբուլում…, որտեղ բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեի: Սակայն հասունանալով սկսեցի ավելի շատ զգալ, որ մարդիկ, չգիտեմ ինչու, հայերի նկատմամբ անհիմն թշնամանք են տածում: Կյանքիս ամբողջ ընթացքում դրան ընդհանրապես կարևորություն չեմ տվել, միայն տանջվել եմ: Որովհետև իմ ճանաչած ամենալավ ընկերներս հայեր էին: Այժմ ես Գերմանիայում եմ: Ասում են, որ ամենալավ միջոցը ամեն ինչին դրսից նայելն է. իրոք, այդպես է: Մարդը կարողանում է օբյեկտիվ լինել»: Նա ասում է, որ պատրաստվում է ամառային արձակուրդին Հայաստան այցելել և նշում. «Ես ցանկանում եմ այնպիսի մշտական բարեկամություն, որ փոխադարձաբար ներվեն պատմության ընթացքում կատարված սխալները, և դա մարդկանց ապագայի վրա ավելի խաղաղ ազդեցություն կունենա»,-թուրք երիտասարդի նամակը ներկաների համար ընթերցել է Նախագահը և տեղեկացրել, որ երեկ պատասխանել է այդ նամակին. «Մի փոքրիկ հատված եմ ուզում մեջբերել իմ պատասխանից. «Ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այսօր աճում է թուրք երիտասարդների սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ թուրքական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ: Հենց այդ սերունդն է, որ հարցականի տակ է դնում այդ քաղաքականության արժանահավատությունը, և ամենագլխավորը պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել նախնիների սխալները և բաց ու կառուցողական քննարկումների միջոցով հասնել հաշտեցման»:

Իմ պատասխանում ես համաձայնություն եմ հայտնել ներելու կարևորության մասին նրա դիտարկմանը՝ միաժամանակ նշելով, որ ներելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ներումը հայցվի, արարքներն ընդունվեն: Այո՛, հայ ժողովուրդը, համոզված եմ, որ նաև թուրք ժողովուրդը, ցանկանում են ապրել խաղաղ և արժանապատիվ կյանքով: Հավատացած եմ, որ մի օր այդ ցանկությունը կառարկայանա և հուսով եմ, որ թուրք երիտասարդների աճող առաջադեմ նոր սերունդն է դառնալու այս գործի ճարտարապետը:

Ինչու եմ այսպես մանրամասն կանգ առնում այս նամակագրության վրա: Համարել ու շարունակում եմ համարել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ու հնարավոր է հենց այսօր, միգուցե հենց 100-ամյակի շրջանակներում: Այս առումով մենք իհարկե մեծ գործ ունենք անելու: Մենք կարող ենք Թուրքիայի հասարակության, Թուրքիայի իշխանությունների հետ միասին հասնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգրվան, մենք կարող ենք օգնել նրանց գտնելու անցյալի բեռից ազատվելու ճանապարհը ու լինելու իրենց կողքին այդ շատ դժվարին գործընթացում: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է մեր հանձնաժողովի աշխատանքներում, և մենք առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք այդ հանգամանքին: Կարծում եմ, որ որևէ մեկը ինձ միամիտի տեղ չի դնում: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կարծում, որ ես մեծ հույս ու հավատ ունեմ՝ առավել ևս թուրք իշխանությունների նկատմամբ: Բայց այս ուղղությամբ աշխատանքները ես մշտապես կարևորել եմ, կարևորում եմ և կարևորելու եմ»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները քննարկել են նախորդ նիստից հետո մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված և ընթացիկ կազմակերպական ու բովանդակային աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները: Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2014թ. մայիսին, Երևանում՝ այդ ընթացքում աշխատանքային խմբերի շրջանակներում շարունակելով ակտիվ աշխատանքը:

ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում

unicef_armeniaՀամաձայն 2012 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված “Խոսքը ներառման մասին է” ուսումնասիրությանը, Հայաստանում կան 8,000 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում են ողջ մանկական բնակչության 1 %-ը: Այսուամենայնիվ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի , հաշվի առնելով, որ մանկական հաշմանդամության միջազգային ակնկալելի ցուցանիշը մոտ 2.5 % է, առավել հավանական է, որ կլինեն շուրջ 12,000 հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով, ինչպիսին են օրինակ ընտանիքի չդիմելը կարգավիճակ ստանալու համար կամ հաշմանդամության սահմանման ներկայիս բժշկական ախտորոշման վրա հիմնված չափորոշիչները:

Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ կամ օրական 3 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ընդհանուր աղքատության գիծը մեկ շնչի հաշվով ամսական կազմում է 97.1ԱՄՆ դոլար), մինչդեռ 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության կամ ավելի քիչ քան 2 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ծայրահեղ աղքատության գիծը մեկ շնչի հաշվով կազմում է 57.2 ԱՄՆ դոլար)` համաձայն ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության կողմից տպագրված Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը  2012թ. զեկույցի:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները  հանրակրթության հասանելիության հարցում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը բոլորովին դպրոց չի հաճախում: Գյուղական վայրերում ապրող և դպրոց չհաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների տոկոսն ավելի բարձր է. գյուղերում 4 հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկը կամ 23%-ը չի հաճախում դպրոց: Ավելին, դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների  51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների  36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց ընտանիքներից բաժանվելու և հաստատությունում, ինչպես օրինակ մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում տեղավորվելու ռիսկը ավելի բարձր է, քան մյուս երեխաներինը: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկը կամ 16%-ն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Ավելին, հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:

Հաշմանդամութուն ունեցող երեխաները առավել քիչ հավանական է, որ ունենան ընկերներ և ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն համայնքային կյանքի միջոցառումներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց 33%-ը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին և իրենց ընտանիքներին մատուցվող ծառայությունների հսկայական պակաս կա: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից չորսը կամ 81%-ը որևէ սոցիալական ծառայություն, բացի հաշմանդանդամության թոշակից չի ստանում:

Չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես կրթության ոլորտում: Այսօր 1700 հաշմանդամություն ունեցող երեխաներ սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում և այս ցուցանիշը կավելանա Կրթության մասին օրենքում համապատասխան  փոփոխությունների ընդունմամբ, որոնք ներկայումս քննարկվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կան նաև 4 ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք գործում են Հայաստանի Տավուշի մարզում, որոնք մասնագիտացված ծառայություններ են մատուցում մոտ 600 հաշմանդամություն ունեցող երեխաների:

Վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է 2012-ի բյուջեի կատարման արդյունքները

10427_am_5ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ.

«Հարգելի պատգամավորներ,
հարգելի գործընկերներ,
Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր դրույթների վրա, որոնք բնութագրում են 2012 թվականի պետական բյուջեի կատարողականը: Առաջին հերթին ես կանդրադառնամ մակրոտնտեսական միջավայրին և տարեվերջյան ցուցանիշներին: Կարևոր է ընկալելու, թե պետական բյուջեի իրականացումն ինչպիսի միջավայրում է եղել ու նաև այդ միջավայրն ինչպես է նպաստել տնտեսական աճին:
2012 թ. փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության վերականգնման նախորդ տարիների միտումը տարվա ընթացքում շարունակվել է՝ հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի զգալի բարելավմանը: 2012 թ. արտաքին միջավայրում, այնուամենայնիվ, եթե համեմատենք 2011 թ. հետ, ապա որոշակի վատթարացում էր ապրել, քանի որ գործընկեր երկրներում գրանցվեց ավելի ցածր տնտեսական աճ, իսկ մետաղի գները միջազգային շուկաներում նվազման միտում ունեցան: Կարելի է փաստել, որ 2012 թ. տնտեսական աճի բարձր տեմպը գերազանցապես պայմանավորված է եղել ներքին տնտեսությանը բնորոշ գործոններով և կառավարության նպատակաուղղված արդյունաբերական քաղաքականությամբ:
Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2012 թ. գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը: Ուրախալի է, որ տնտեսական աճի համար շարունակում է առաջնորդող լինել տնտեսության արտահանելի հատվածը, թիրախ, որ կառավարությունը նպատակադրել էր 2009 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Այստեղ տեղին է հիշատակել դեռևս 2011 թ. դեկտեմբերին կառավարության կողմից հաստատված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ հաստատված գործողությունների մեկնարկը: Մենք տեսնում ենք, որ 2012 թ. այդ գործողությունների ծրագիրը տվել է դրական արդյունքներ: Մասնավորապես, տնտեսական աճին շարունակում է դրական նպաստում ունենալ 7 տոկոսային իրական աճ արձանագրած արդյունաբերության ճյուղը՝ 2012 թ. 7,2 տոկոսի մեջ ապահովելով 1,2 տոկոսը: Իր հերթին, արդյունաբերության աճին դրական նպաստում է ունեցել մշակող արդյունաբերությունը, որին բաժին է ընկել արյունաբերության բարձր աճի 1,9 տոկոսային կետը: Հանքագործական արդյունաբերությունը ևս շարունակել է աճի բարձր տեմպերը և այդ տեմպերը կազմել են 16,7 տոկոս: Թեև մետաղների գներն այդքան էլ նպաստավոր չեն եղել ճյուղի համար, հանքագործական արդյունաբերությունն ընդհանուր արդյունաբերության աճին նպաստել է 2,7 տոկոսով: 2012 թ. արդյունքներով՝ արդյունաբերությունն էական նպաստում է ունեցել արդյունաբերության ներսում էլեկետրականության և ջրամատակարարման ավելացված արժեքի բարձր մակարդակների ապահովման գործում, և նրանք նախորդ տարվա համեմատ աճել են 9,4 և 21,7 տոկոսներով:
Արդյունքում՝ 2012 թ. տարեվերջին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում կազմել է 17,2 տոկոս՝ մինչճգնաժամային 2008 թ. 13,3 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա՝ հօգուտ ավելի արտադրողական ճյուղերի:
Երկրորդ ոլորտը գյուղատնտեսությունն էր, որտեղ երկրորդ տարին անընդմեջ մենք արձանագրում ենք աճի բարձր տեմպեր: 2012 թ. այն կազմել է 9,5 տոկոս և 1,9 տոկոսով նպաստել է ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշին: Ճյուղը կրել է ինչպես կառավարության կողմից նախաձեռնված գյուղատնտեսության և հատկապես բուսաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի, այնպես էլ բարենպաստ բնակլիմայական պայմանների ազդեցությունը: Մասնավորապես, կառավարությունը 2011 թ. ձեռնարկեց մի շարք ծրագրեր, վարկերի տոկոսադրույքների լայնածավալ սուբսիդավորման ծրագիրը, որի արդյունքնում 2012 թ. տրամադրվել է 14 մլրդ 760 մլն դրամի վարկային միջոց: Շնորհիվ պետական բյուջեից հատկացված 568 մլն դրամ սուբսիդիայի՝ վարկերը տրամադրվել են շուկայականից էապես ցածր՝ 8-10 տոկոս տոկոսադրույքով: Երկրորդ, պետք է նշել գյուղացիական տնտեսություններին արտոնյալ գներով պարարտանյութերի և վառելիքի մատակարարման ծրագրերը: Պարարտանյութերի համար 2012 թ. տրամադրվել է 1 մլրդ 433 մլն դրամ սուբսիդիա, որի արդյունքում գյուղացիներին մեկ պարկը 6 հազար դրամ մատչելի գնով հատկացվել է 30 հազար տոննա ազոտական պարարտանյութ: Վառելիքի սուբսիդավորման համար տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ, ինչի արդյունքում մեկ լիտրը 350 դրամով գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 21 մլն 648 հազար լիտր դիզելային վառելիք: Ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի միջոցով 7 հազար 400 շահառուի հատկացվել է շուրջ 3 հազար 400 տոննա սերմացու: Ծրագրի իրականացման արդյունքում 2012 թ. ցորենի ցանքերի քանակն ավելացել է շուրջ 17 հազար հեկտարով: Աշնանացան ցորենի համախառն բերքը 2011 թ. կազմել է 211 հազար տոննա, իսկ 2012 թ. 234 հազար տոննա:
Հաջորդը՝ տոհմային երինջների ներկրման ծրագիրն է. 466 մլն դրամով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 485 գլուխ տոհմային բարձր արտադրողականության երինջ և բաշխվել 24 տնտեսվարող սուբյեկտների: Վերոհիշյալ ծրագրերի իրականացման արդյունքում բուսաբուծության համախառն թողարկման իրական աճը կազմել է 14 տոկոս՝ ապահովելով գյուղատնտեսության տարեկան աճի հիմնական մասը: Այստեղ ևս պետք է փաստել, որ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային 2008 թ. 16,3 տոկոսից աճել է՝ 2012 թ. կազմելով 19 տոկոս:
Ծառայությունների ոլորտում նախորդ տարվա համեմատ այս տարի ունեցել ենք աճի տեմպերի արագացում և այն կազմել է 6,5 տոկոս՝ 2011 թ. 4,7 տոկոսանոց աճի փոխարեն: Կարելի է նշել, որ վերջինս շարունակել է հանդիսանալ տնտեսության աշխուժացման շարժիչ ուժերից մեկը և 7,2 տոկոսանոց աճի մեջ նրա մասնաբաժինը կազմել է 2,5 տոկոսային կետ, ընդ որում, եթե նայենք ծառայությունների ոլորտի կառուցվածքին, ապա ամենամեծ նպաստումը ծառայությունների ոլորտի իրական աճին ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 2,4 տոկոսային կետով, իսկ վերջինս սպասարկում է նաև տնտեսության արտահանելի հատվածին: Արդյունքում՝ ծառայությունների մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային տարվա՝ 2008 թ. 33 տոկոսի փոխարեն 2012 թ. կազմել է շուրջ 40 տոկոս:
Տնտեսությունում հաշվետու տարվա ընթացքում դրական կարելի է համարել նաև այն, որ նկատվում է շինարարության ճյուղի կայունացում: Առաջին անգամ 2012 թ. մենք արձանագրեցինք, որ այն բարձր անկման տեմպերը, որ կային շինարարության ոլորտում, ոչ միայն դադարեցին, այլև մենք 2012 թ. գրանցեցինք 3,3 տոկոս աճի ցուցանիշ: Աճին մեծապես նպաստել են բնակչության կողմից ֆինանսավորվող շինարարական ծավալները՝ արձանագրելով 26,7 տոկոս աճ: ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինն ի տարբերություն գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտի, էապես նվազել է՝ 2-ից ավելի անգամ, 25,3 տոկոս ՀՆԱ-ի ցուցանիշից իջնելով 12,2 տոկոս ցուցանիշի:
Թեև փոքր-ինչ դանդաղ, տնտեսության արտաքին հատվածում ևս դրական ձեռքբերումներ են արձանագրվել: Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է 0,3 տոկոսային կետով, ընդ որում, 2012 թ. խթանելով արտահանելի հատվածի աճը՝ արձանագրել ենք արդյունաբերության և գյուղատնտեսական ապրանքների արտահանման ցուցանիշների բարելավում: Արտահանման աճին նպաստել է նաև ընթացիկ հաշվի բարելավումը: Տարվա արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում աճել է՝ կազմելով 25 տոկոս, մինչճգնաժամային ցուցանիշը կազմում էր 15 տոկոս: Սա վերջին 4 տարիների ընթացքում մեր գրանցած ամենակարևորագույն արդյունքներից մեկն է:
2012 թ. հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններն իրականացվել են կոորդինացված ձևով, արդյունքում՝ մենք արձանագրել ենք 3,2 տոկոս գնաճ, որն ամբողջությամբ գտնվում է մեր կողմից թիրախավորված ցուցանիշի միջակայքում: Ձևավորված գնաճային ցածր միջավայրին նպաստել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բարձր աճը: Հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումը եղել է բազմակողմ և միաժամանակ հավասարակշռված: Ընդ որում, մի կողմից նպատակ է դրվել չհակազդել տնտեսական վերականգնմանը, մյուս կողմից մակրոտնտեսական կայունության նպատակադրմամբ պայմանավորված ապահովել արդյունավետ պարտքի կառավարում և պակասուրդի աստիճանական կրճատում, ինչպես նաև հավաքագրել հարկային եկամուտներ՝ հիմնականում ստվերային տնտեսությունը կրճատելու ճանապարհով:
Հատկանշական է, որ արձանագրվել է հարկերի հավաքագրման աննախադեպ բարձր մակարդակ՝ շուրջ 22 տոկոս, բարելավելով նախորդ տարվա մակարդակը 1,4 տոկոսային կետով: Զուգահեռաբար գրանցվել է արտաքին պետական պարտքի մակարդակի կայունացում, իսկ պետական պարտքի կայունության խաթարման ռիսկերը միջնաժամկետ կտրվածքով այս պահի դրությամբ հավասարակշռված են:
Կարևոր է նաև պետական բյուջեի ժամանակին և ամբողջական կատարումը: Այսպես, Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեով ծրագրավորված 4,2 տոկոս տնտեսական աճի պայմաններում ծրագրավորվել էր ստանալ 911 մլրդ դրամի եկամուտներ, որից 895 մլրդ դրամը սեփական եկամուտների, իսկ 16 մլրդ դրամն արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված ճշգրտումները՝ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ 33 մլրդ դրամով, այսինքն՝ 3,6 տոկոսով մենք ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը և այն կազմել է 944 մլրդ դրամ, որից 922 մլրդ դրամը սեփական եկամուտների հաշվին, իսկ 22 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհների գծով: Հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների տարեկան ծրագիրը կատարվել է հարյուր տոկոսով:
2012թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 93,4 տոկոս կամ 1 տրիլիոն 6 մլրդ դրամ: Շեղումը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսած միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ, ինչպես նաև այն մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով: 2012թ. սոցիալական պաշտպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները շարունակվեցին և խորացան: 2011թ. նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը բարձրացվել էր նախկին 10500 դրամի փոխարեն` կազմելով 13000 դրամ: 2012թ. առաջին անգամ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման նպատակով մենք ծախսել ենք 12 մլրդ դրամ: Շուրջ 4 մլրդ դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով: 2012թ. պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 2 տոկոսը` 19 մլրդ դրամ, այս աճի պայմաններում, սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորումն արձանագրել է զգալի աճ`13,9 տոկոս կամ 35 մլրդ դրամ, որը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթի հատկացմամբ, կենսաթոշակների, նպաստների, միանվագ դրամական օգնությունների ծավալների աճով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության տրամադրված վարկային միջոցների հաշվին, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով միջոցների հատկացմամբ: Արդյունքում` սոցիալական պաշտպանության ծախսերի բաժինը համախառն ներքին արդյունքում 2012թ. 1,1 տոկոսային կետով գերազանցել է կառավարության ծրագրով ամրագրված թիրախը, և այն այսօր համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է 7,3 տոկոս:
Կրթության և առողջապահության ոլորտում 2012թ. ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացում է տեղի ունեցել. այսինքն`ֆինանսավորման պահպանման կամ որոշակի նվազեցման շրջանակներում հիմնականում շեշտադրում է եղել ծառայությունների որակի և մատչելիության արդյունքների բարձրացման ուղղությամբ: Պետբյուջեի միջոցներից պետպատվերի շրջանակներում միայն 2012թ. առողջապահական օգնություն է ստացել 293 հազար քաղաքացի: Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության շրջանակներում 52 հազար երեխա ստացել է առողջապահական խնամք:
2012թ. ենթակառուցվածքներում կատարված ներդրումների տեսանկյունից առանձնահատուկ են ճանապարհային տնտեսությանը հատկացված միջոցները: Այս ոլորտին պետբյուջեից տրամադրվել է 29 մլրդ դրամ, որը 19 տոկոսով ավելի է 2011թ. ցուցանիշից: 2012թ. ընթացքում վերանորոգվել և կառուցվելէ 182 կմ ճանապարհ: 2012թ. սեպտեմբերին մեկնարկել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացումը, և արդեն իսկ 2012թ. ծախսվել է 7մլրդ դրամ:
Կառավարության կողմից իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտի կապիտալ շինարարություն: Արդյունքում նորոգվել և կառուցվել է 178 կմ խմելու և կոյուղու ջրագիծ, 60 խմելու ջրի պոմպակայան, 10 խմելու ջրի ջրամբար, 75 կմ ոռոգման ջրագիծ և ջրատար, 30 ոռոգման ջրի պոմպակայան, 5 ոռոգման ջրի ջրամբար, 44 կմ դրենաժ, 31 կմ մայր ջրանցք:
Հաջորդ կետը դա գործարար միջավայրի բարեփոխումների խնդիրն էր: 2012թ. ցուցանիշը, որը մենք արձանագրել ենք, դա Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» 2013 թ. զեկույցն է, որով Հայաստանի վարկանիշը բարելավվել է 18 կետով, և այսօր մենք զբաղեցնում ենք 185 երկրների շարքում 32-րդ տեղը: Բարեփոխումները ներառել են հետևյալ ոլորտները` բիզնես սկսելու գործընթացի պարզեցում և բարելավում, հարկային և մաքսային վարչարարության մեջ էլեկտրոնային հաշվետվության ներդրում, ինչպես նաև հաշվետվությունների և վճարումների հաճախականության կրճատում, շինարարական թույլտվությունների ստացման պարզեցում, էլեկտրականության միացման գործընթացների և ժամկետների կրճատում և պարզեցում, սեփականության գրանցման պարզեցում, վարկերի ստացման գործընթացի պարզեցում, ներդրողների պաշտպանվածություն, կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու գործընթացի պարզեցում:
2012թ. շարունակվել են պետական կառավարման մարմիններում ներքին աուդիտի ներդրման աշխատանքները և այս պահի դրությամբ արդեն 52 պետական կառավարման մարմիններում և Երևան քաղաքում ներդրվել է ներքին հսկողության համակարգ:
2012թ. սկսվել է կառավարությանն անընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային կառավարման «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրումը: Այսօր կադաստրի համակարգում գործարքը գրանցվում է առավելագույնը 3 օրում`նախկինում նվազագույնը 7 օրվա փոխարեն:
2012թ. գործարկել ենք նաև պետական բոլոր վճարների էլեկտրոնային եղանակով վճարումների իրականացման համակարգը: Այսպես, արդեն 2012թ. 2500 քաղաքացի իր պետական տուրքը կամ վճարումն իրականացրել է ոչ թե որևիցե բանկի, այլ հեռախոսի կամ համացանցի միջոցով: Սա շատ հեռանկարային համակարգ է, և 2013թ. ակնկալում ենք, որ ծավալները կտրուկ կաճեն:
2012թ. գործարկվել է նաև կառավարությանն առընթեր Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Համակարգի ներդրման արդյունքում այսօր ավտոմեքենայի գրանցումը միջինում փաստացի տևում է 24 րոպե, իսկ քաղաքացիները հնարավորություն են ստացել վարորդական իրավունքի վկայականներ ստանալիս չներկայացնել բազմաթիվ տեղեկանքներ:
2012թ.-ից սկսվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրումը: Արդեն իսկ տրամադրվել է 60 հազար նույնականացման քարտ: Վերջիններս հետագայում կփոխարինեն ինչպես վարորդական վկայականներին, այնպես էլ առողջապական ապահովագրական քարտերին:
Կառավարությունը հետագայում նույնպես հետևողականորեն ընդլայնելու է էլեկտրոնային կառավարման գործիքակազմը և արդեն իսկ քննարկվել են մի շարք կարևորագույն ծրագրեր, ինչպիսիք են` քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային հյուպատոսության համակարգ, էլեկտրոնային առողջապահության համակարգ, վիճակագրական հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ և այլն: Այս աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ին:
2012 թ. պետական բյուջեն կատարվել է 59 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 132 մլրդ դրամի 45 տոկոսը: Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2012թ. կազմել է 1,5 տոկոս` ծրագրավորված 3,1 տոկոսի փոխարեն: Իսկ 2011թ., հիշեցնեմ, որ այն կազմում էր 2,8 տոկոս:
2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ կամ 3 մլրդ 738 մլն դոլար, դա կազմում է ՀՆԱ-ի 37,7 տոկոսը` 2011թ. 1 տրիլիոն 376 մլրդ դրամի կամ 3 մլրդ 568 մլն դոլարի փոխարեն: Այս պարտքի 594 մլն դոլարը Կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են, և 254 մլն դրամը դա ներքին պետական պարտքի անվանական արժեքն է:
Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին, քանի որ ծրագրի իրականացմանն էապես նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից և այն համատեղ աշխատանքը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք: Իմ գործընկերներն ավելի մանրամասն, ըստ ճյուղերի, կներկայացնեն ծրագրերը, որոնք մենք իրականացրել ենք 2012թ. և կպատասխանեն ձեր հարցերին:

Շնորհակալություն»:

Սարդարապատ

սարդարապատՄայիսը հայոց համար դարձել է խորհրդանշական հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Դժվար է համեմատել կամ գերագնահատել այս հաղթանակները: Բոլորն էլ բախտորոշ նշանակություն ունեցան հայոց կյանքում:

1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք` Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր:

Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք` դեպի նախնյաց երկիր…ու  այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած` հայը:

«Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն-արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք» (Թուրքիայի կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամմեդ փաշա. 1918 թ.):

Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել` իսպառ ոչնչացման վտանգը: Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու:

Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը` որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր: Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր: Բայց կատարվեց անսպասելին:

Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում: Քաղաքական, հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանը հուսահատ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար:

Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայն զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ  մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար:

Շարունակությունը այստեղ

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը կարող է մասնակցել Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին

գրիգորի այվազյան «Պաշտոնական Բաքուն արձագանքել է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանի`  Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտին» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորի Այվազյանը  նշեց, որ  Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցելու հայտի վերաբերյալ  Բաքվի արձագանքը դեռ պաշտոնական չէ:

«Արձագանք է եղել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևից, ով ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունում նշել է` Գրիգորի Այվազյանը կարող է գրանցվել ընտրություններին մասնակցելու համար, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնի ԿԸՀ գործող օրենսդրությանը համապատասխան, ինչից հետո նրան կտրվի պատասխան, – ասաց Գրիգորի Այվազյանը և անդրադարձավ իր անելիքներին.- Մենք մտել ենք գործընթացի մեջ, որ վերահաստատենք հին ճշմարտությունը և երբեք չենք հրաժարվի այդ երկրի նկատմամբ ունեցած մեր իրավունքներից:  Ադրբեջանից վախենալու բան չունենք, մենք ենք այդ երկիրը կառուցել և  նրանց նման չենք, որ քնած մարդ սպանենք»:

Խոսելով ընտրություններում իր շանսերի մասին` Գրիգորի Այվազյանը շեշտեց, որ գրանցվելու դեպքում մեծ ձայներ կստանա Ադրբեջանում, քանի որ ունի հանրության մեծ մասի աջակցությունը:

«Իմ դիտարկումներով՝ կստանամ հանրության ձայների մոտավորապես 60%-ը», – եզրափակեց բանախոսը:

Հենրիխ Մխիթարյանը խփեց իր ռեկորդային 25 գոլը և ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու

24168Ուկրաինայի 2012/2013թթ. ֆուտբոլի  առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ուկրաինայում ավարտվեց  2012/2013թթ. ֆուտբոլի   առաջնությունը և  24-ամյա Մխիթարյանը դարձավ  25-րդ գոլի հեղինակ, 8 գնդակով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեին («Դինամո» Կիեւ): Լավագույն եռյակը եզրափակեց Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը, ով խփել է 15 գոլ:

Լավագույն ռմբարկու դառնալուց բացի, Մխիթարյանը նաեւ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց:

Հաղթանակից հետո Ուկրաինացի երգչուհի Գայտանան  Հենրիխ Մխիթարյանի հետ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:

Ավելի վաղ Գայտանան հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը 25 գոլ խփի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնությունում, ապա ինքը կերգի հայերեն:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

3044Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

 

Արծվիկ Մինասյանը՝ վարչապետի մտքի հեղափոխության, Գալուստ Սահակյանի մտքի գոհարների և հանրապետականներին դալաններում ծեծելու մասին

02-149Այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանիˋ մտքի հեղափոխության մասին արտահայտած տեսակետին: Նրա խոսքով, եթե վարչապետն ի նկատի ունի կառավարության ծրագրի վերաբերյալ ծավալված քննարկումը, որտեղ ընդդիմությունը քննադատում էր հիմնավորված, իսկ իշխանության պատասխանը միայն վիրավորելն էր, ապա մեզ նման հեղափոխություն պետք չի: «Եթե մտքի հեղափոխության մասին են խոսում, առաջին հերթին իշխանությունը պետք է պատրաստ լինի այդ բարեփոխումների ընթացքում նաև իշխանությունը զիջելու: Իսկ մենք նման հեղափոխության ծիլերն անգամ չտեսանք»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա, քննարկումները ցույց տվեցին, որ իշխանության պատկերացումներն, ընդհանուր առմաբ, ցինիզմի են նման, ոչ թե իրականությունն ընկալելու և մտահոգ քայլեր իրականացնելու պատրաստակամության ու կեցվածքի:

Փոխարենը պատգամավորը իշխանության ներկայիս կեցվածքը համեմատում է Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի» քավոր Պետրոսի քաղաքականության հետ· «Արտաքնապես սրբազնացված, բարեկիրթ ու պատրաստակամ, իսկ հոգու խորքում ամեն հանցագործության պատրաստ»,-ամփոփեց նա:

Արծվիկ Մինասյանը հեռակ ակարգով պատասխանեց նաև Գալուստ Սահակյանինˋ նկատելով, որ վերջինս միշտ է փայլում է իր մտքի գոհարներով: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության զեկավարի արտահայտած մտքին, թե ինչ կլիներ ընդդիմության վիճակը, եթե չլիներ այսօրվա իշխանությունը, ասաց· «Այո, եթե չլիներ այսօրվա իշխանությունըˋ նախագահի գլխավորությամբ, ապա դաշնակցությունը կլիներ իշխանության, երևի Գրիգորիչը դա ի նկատի ուներ»:

Գալուստ Գրիգորիչի «մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա» արտահայտությունն էլ Արծվիկ Մինասյանին հիշեցնում է երկու մուլտֆիլմˋ «Հայելի ջան, հայելի, ասաˋ ով է ամենագեղեցիկը» և «Ես ամենաամենան եմ»:

Գալուստ Սահակյանի «մտքի գոհարներից» մեկն էլ, թե իրենք ընդդիմության կարիքը չունեն, դաշնակցական պատգամավորն ընդամենը անպատասխանատու վերաբերմունք է համարում· «Իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական մեկ օրակարգի մաս պետք է լինեն և հակակշռման լծակներով պետք է առաջնորդվեն: «Այդ հայտարարությունը Լյուդովիկոս տասնչորսերորդին է հիշեցնում, որ ասում էրˋ պետությունը դա ես եմ: Դրա վերջն էլ գիտենք: Դա տանում է կործանման»,-ասաց նա:

Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի «հանրապետականներին դալաններում ծեծի» վերաբերյալ արտահայտությանը, ապա Արծվիկ Մինասյանը, դա քաղաքական հումոր որակելով, մի բան պատմեց. «Այդ հայտարարության հաջորդ օրը Ազգային ժողովի հետևի մուտքի դալանում հանդիպեցի մեր հարգարժան գործընկերներինˋ հանրապետականներիցˋ Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին: Ասացի՝ էրեկվա հայտարարությունից հետո որոշել եք այլևս մենակ դալան չմտնե՞լ»:

Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բակում բացվեց նրա կիսանդրին

հուշարձան2Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բակում այսօր բացվեց մեծն գիտնականի  կիսանդրին և ցայտաղբյուր:

Բակ մտնող  աշակերտներին  դպրոցն այսօր դիմավորում էր «Սիրելի փոքրիկ, քո մայրենին քո պապերի 5000-ամյա հնագույն լեզուն է» գրությամբ:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանի խոսքով`  գրությունը պատահական չէ. հենց Ռաֆայել Իշխանյանն էր, որ դժվարին ժամանակներում բարձրացրեց  հայոց լեզվի անաղարտության պահպանման խնդիրը:

«Ռաֆայել Իշխանյանն իբրև մահկանացու չկա այսօր, սակայն այս կրթօջախի և հայ դպրոցի հարակայությամբ  նա մնալու է անմահ: Այսօրվա  հուշակոթողի բացումը,  և նաև հուշաղբյուրը իբրև հավերժության խորհուրդ ջրի առումով,  շատ մեծ իմաստ ունի իր մեջ,- ասաց  Սարգսյանը:-   Այսօր մեր կրթօջախը հպարտորեն կրում է մեծ գիտնականի, բանասերի, լեզվաբանի, հրապարակախոսի, մատենագետի, պատմաբանի անունը:  Նրա թողած բազմաշերտ ժառանգությունն անսպառ աղբյուր է դասագրքին զուգահեռ հայ երեխային, աշակերտին հայ դաստիարակելու ճանապարհին»:

Հուշակոթողի բացման իրավունքը տրվեց Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանին: «Գիտեք, չէի հավատում, բայց երազում էի, որ մի  օր ըստ արժանվույն կգնահատվի Ռաֆայել Իշխանյանը: Եվ այսօր անչափ երջանիկ եմ, որ նա գնահատվեց և այսպիսի հրաշալի դպրոց է կոչվում Ռաֆայել Իշխանյանի անունով»,- բացելով հուշակոթողն` ասաց տիկին Բյուրակնը:

Ցերեկույթին ներկա բանասեր Թամարա Ալեքսանյանը, ով  Ռաֆայել Իշխանյանի ուսանողն է եղել,  ևս ելույթ ունեցավ` նշելով, որ Իշխանյանի շնորհիվ է դարձել ուսուցիչ ու նաև մասնակցում է դասագրքերի ստեղծման գործընթացին. « Մարդու կյանքում լինում է ուսուցիչ, լինում է դասախոս, որը նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Ռաֆայել Իշխանյանը մեզ համար այդպիսի մեկն էր: Ես ինձ համարում եմ շատ երջանիկ, քանի որ եղել եմ Ռաֆայել Իշխանյանի ուսանողը: Այսօրվա ողջ միջոցառումը, և կիսանդրին տպավորիչ է և իրեն արժանի, շատ համեստ, բայց նաև շատ գեղեցիկ»:

Ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները ներկաներին հիշեցրեցին Ռաֆայել Իշխանյանի` մատաղ սերնդին ուղղված լեզվի մասին կոչերի,  նրա գործերի ու ավանդի մասին:

Կառավարության ծրագիրն ընդունվեց` չնայած ընդդիմության քննադատություններին և «դեմ»-երին

photoԱզգային ժողովն այսօր 76 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության 2013-2017 թթ. գործունեության ծրագիրը, որին դեմ քվեարկեցին «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: 

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մինչ քվեարկությունը, ելույթ ունեցավ և պատասխանեց այս օրերին ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչած քննադատական ելույթներին:

Հիշելով դաշնակցական գործընկերոջ` Վահան Հովհաննիսյանի ելույթը, որտեղ վերջինս անդրադարձել էր իր այն հայտարարությունը, թե իբր ՀՀԿ-ն ամենալավն է և դա անվանել կլասիկ գրիգորիչական շուլուխ, Գալուստ Գրիգորիչն ասաց. «Իմ հարգելի գործընկեր Վահան Հովհաննիսյանին շնորհակալ եմ, որ մեծարեց երկրի նախագահին՝ ասելով, թե մենք ինչ կլինեինք, եթե ինքը չլիներ: Բա որ դուք չլինեիք, ի՞նչ կլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Աստված անի մեր տեղը գաք, քանի որ իշխանությունն ընդամենը միջոց է՝ նպատակին հասնելու համար եւ միակ գործոնը չէ: Կառավարության ծրագրի մեջ զետեղված են ձեր ամբողջական մտքերը՝  աշխատեք, մեզ մի’ ասեք` եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքը ունենաք»,-

Անցնելով Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին` Գալուստ Սահակյանն ասաց. «Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն ու միայն հանցագործները: Եվ հետո առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի, իսկ մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա»:
Հերթը հասավ Լևոն Զուրաբյանին. «Էս Լեւոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է, առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց,-ասաց Սահակյանը-ժողովուրդն ասում է՝ եթե հոգեվարքի մեջ ես՝ մենք բոլորս քո կողքը կանգնած ենք՝ էլ խռխռալդ ո՞րն է:Էդ որ էդքան խոսում, խոսում եք, հլա մի հատ տեսեք դուք որտեղից եք եկել ու որտեղ եք գնում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ գիտեն` ընդդիմությունը դեմ է քվեարկելու և խորհուրդ տվեց ընդդիմադիրներին. «Գոնե մաղձոտ մի եղեք, եթե թույն եք օգտագործում, գոնե մեղվի թույն օգտագործեք»:

«Սահմանի վրա հայտարարված գազի գինը ընկերության ամենացածր գինն է». Արմեն Մարտիրոսյան

4425681359033182Խորհրդարանում պատգամավորների և կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրացրեց գազի սակագնի բարձրացման հարցը. «Ե՞րբ է կառավարությանը հայտի դարձել գազը վաճառող կողմի նոր առաջարկը գազի գնի վերաբերյալ»,-հարցրեց նա` նշելով, որ եթե դա վաղուց ներկայացվեր հանրությանը, հնարավոր կլիներ հանրայնորեն լուծումներ գտնել և ավելի կանխատեսելի միջավայր ստեղծել բիզնեսի համար:

Զուրաբյանը հարցրեց նաև, թե արդյո՞ք դա գաղտնի չի պահվել ընտրական գործընթացներին չխանգարելու նպատակով:

Բացի այդ նրան հետաքրքրում էր, թե այսօր Հայաստանն այլընտրանքային գազամատակարարման ի՞նչ հնարավորություն ունի` մատնանշելով Իրանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ երկար ժամանակ է` կառավարությունը բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ` գազի գնի շուրջ: «Մենք այսօր հասել ենք նրան, որ «Գազպրոմի» կողմից Հայաստանի համար սահմանի վրա հայտարարված գազի գինը ընկերության ամենացածր գինն է»,-ասաց նա:

Իսկ թե ինչու այդ մասին չի խոսվել, որովհետև ըստ նախարարի, բարձր հնչեղություն տալը այս հարցին կարող էր հանգեցնել նրան, որ ներկայիս թվի փոխարեն շատ ավելի բարձր գին սահմանվեր. «Անընդհատ մյուս երկրներն էլ են նման խնդիրներ բարձրացնում, և մեզ պետք էր ժամանակ շահել, որպեսզի կարողանայինք հասնել լավագույն արդյունքին Հայաստանի համար; Այդ արդյունքն այսօր ակնհայտ է` 270 դոլլար սահմանի վրա»:

Ըստ նախարարի` իրանական կողմն այսօր այլընտրանք լինել չի կարող, քանի որ իրանական կողմի առաջարկած գինը տարածաշրջանում շատ ավելի թանկ է: Սուբսիդավորման խնդիրը, ըստ նախարարի, եղել է հանրապետության ղեկավարի հանձնարարականն ու կառավարության խնդիրը` մեղմացնել գնի ազդեցությունը սպառողների վրա. «Արդյունքում կառավարությունը որոշել էր սուբսիդավորել գազի գնման գինը սահմանի վրա մոտ երեսուն տոկոսի չափով` ինչ միջոցներով, ում հաշվին և ինչ մոտեցումներով, բանակցությունները դեռևս ռուսական կողմի հետ շարունակվում են, քննարկումները կառավարության ներսում շարունակվում են»,-տեղեկացրեց նախարարը:

«Ազգային ժողովը բավարարվելու տեղ չի». պատգամավորի կոչը՝ «անբարոյականներին»

theme_1Խորհրդարանը սկսեց քառօրյա նիստերի հերթական աշխատանքը: Քվեարկության դրվեց “Ժառանգությու” խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

Մինչ քվեարկությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մեկ տարի շարունակ հարցը քննարկվել է, ինչի վերաբերյալ հանրապետականն իր կարծիքը հայտնել է. “Կարծում ենք, որ ընտրություններից հետո անհրաժեշտություն կառաջանա բոլոր առաջարկությունները քննարկել ընտրական օրենգրքի հետ կապված, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու”:

Որոշումը չընդունվեց՝ ձայների 41 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Vahram BaghdasaryanԻ դեպ, մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և հորդորեց ԱԺ նախագահին ուշադիր լինել, որպեսզի քննարկվող հարցերի ժամանակ շեղումներ չլինեն: Նմանօրինակ շեղում նա համարում է երեկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած քննադատական որոշ ելույթներ. “Ինչ որ պատահական մարդիկ կարող են վիրավորանքներ հնչեցնել մարդկանց հասցեին, խարդախ անվանել,-վրդովված հայտարարեց Բաղդասարյանը,-շատ սարսափելի է, որ անբարոյականները վիրավորում են բարոյական մարդկանց: Եթե կա անբավարարվածություն, Ազգային ժողովը բավարարվելու տեղ չի”:

 

Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը պատրաստ է փոխանցել կարկուտից տուժած գյուղացիներին

photoԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հանդես եկավ կոչով՝ աջակցել մայիսի 12-ի կարկուտից տուժած Արմավիրի մարզի 43 գյուղերի բնակիչներին:

Առաջին հերթին պատգամավորը կարծում է, որ պետք է սառեցնել գյուղացիների վարկերը, նրանց նոր, անտոկոս վարկեր տրամադրել, որպեսզի կարողանան ոտքի կանգնել: Միաժամանակ նա կարծում է, որ այդ աղետը բնավ չի վերականգնի հաջորդ տարվա բերքը: «Այդ տարածքում 20 000 տոննա խաղող է ոչնչացվել: Գյուղացին 2-3 տարվա լիարժեք ծախսերից հետո նոր կկարողանա արդյունք ստանալ»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ մտադիր է դիմել նաև Կրթության նախարարին, առողջապահության նախարարին, որպեսզի այդ տարածքի տուժած բնակիչներին իրենց մասով օժանդակեն. «Դա աղետի գոտի է,-ասաց նա,-առաջարկում եմ նաև բացել հաշվեհամար: Պետք է գումարներ հավաքել և արդարության սահմաններում տրամադրել այդ գյուղերի ժողովրդին: Մարդիկ կորցրել են ամեն ինչ: Գյուղ կա, որտեղ մի կիլոգրամ բերք էլ չի մնացել: Վերջիվերջո այդ գյուղացին տարիրներ ի վեր կերակրել է մեզ, հիմա էլ մենք պետք է աջակցենք»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից հայտարարեց, որ միանում է պատգամավորի առաջարկին. «Երբ հաշիվը բացվի, ես իմ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ նրանց»,-խոստացավ խորհրդարանի ղեկավարը՝ կոչ անելով պատգամավորներին միանալ այս նախաձեռնությանը:

«Կներեք, բայց ձեր ծրագիրը դեմագոգիա է». Արծվիկ Մինասյան

imagesԽորհրդարանում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով երեկ վարչապետի հնչեցրած կարծիքին, թե կառավարության այս ծրագիրը վերջին քսան տարիների ամենակոնկրետ և հստակ ծրագիրն է, ասաց. “Ակամայից հիշեցի, որ նման գեղեցիկ խոսքեր հնչում էին նաև 2008-ին: Աշխարհացունց կենտրոնների մասին էր բարձրաձայնվում: Ի՞նչ եղան այդ կենտրոնները: Նշանակում է՝ իրատեսական չի եղել, խափել եք հասարակությունը”,-ասաց նա:

Վարչապետը տեղից հիշեցրեց. “Էն ժամանակ միասին էինք, պարոն Մինասյան”:

“Կապ չունի, որ իրար հետ էինք”-արձագանքեց դաշնակցական պատգամավորը,-տարբերությունն այն է, որ երբ միասին էինք, սխալների հավանականությունը ձեր կողմից ավելի քիչ էր, իսկ հիմա՝ շատ է”

“Փաստորեն, լավին տեր եք, վատին տեր չեք”,-նկատեց Հովիկ Աբրահամյանը:

Արծվիկ Մինասյանը, շարունակելով ելույթը, դեմագոգիա համարեց ծրագրում նշված դրույթներից մեկը, որ օրինակ, ընդդիմութան պատասխանատու մասնակցությամբ պետք է իրականացնել հակակոռուպցիոն քաղաքականություն: “Մենք ասել ենք, տվեք այդ մարմնի ղեկավարումը ընդդիմությանը, բայց եթե չեք տալիս, ապա սա դեմագոգիա է”,-ասաց Մինասյանը,-կամ խոսում եք քաղավիացիայի ոլորտի մասին, բայց ծրագրում ազգային ավիափոխադրողի մասին որևէ խոսք չկա: Դուք տանում եք ծայրահեղ լիբերալ քաղաքականություն, որը Հայաստանի կործանման ճանապարհն է”:

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ նրա, նույնպես համակարգային փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ապա պատգամավորը կարծում է, որ մարդկանց բիոզուգարաններով գրավել հնարավոր չէ. “Ինչքան ուզում եք գրավեք, մեկ է՝ ժողովուրդն աշխատանք չունի”:

Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց, որ այս ծրագրով հնարավոր չէ լուծել նաև աղքատների և գործազուրկների հարցը, քանի որ “Հայաստանում ոչ աղքատ կա, ոչ էլ գործազուրկ, բոլորը հեռացել են, մի մասն էլ մեռել է”:

Նա ասաց, որ եթե երկրում առկա խնդիրները չլուծվեն, ապա գործող իշխանությունը կլինի երկրի պետականության կորստի մեղավորը: “Եվ ամենավատ բանը, որ իշխանության մեջ շատացել է, պետականամետ մտածողությւունից զուրկ մարդկանց թիվն է, որը գնալով մեծանում է,-շարունակեց պատգամավորը,-եթե չեք կարող դրանց դեմ պայքարել, ապա ազնիվ եղեք և հրաժարական տվեք: Եթե ոչ դա եք անում, ոչ մյուսը, կներեք, բայց ձեր ծրագիրը դեմագոգիա է”,-հայտարարեց նա:

«Երևի էլի էս կառավարությունն ա մեղավոր, որ կարկուտ ա եղել». Հրայր Թովմասյան

Հրայր-ԹովմասյանԽորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գոհունակությամբ հայտնեց, որ ինքը հետևել է այլ երկրների խորհրդարաններում ընթացող կառավարության ծրագրերի քննարկումներին և պարզել, որ բոլոր տեղերում էլ այն նույն ձևով է ընթանում. «Որևէ տարբերություն չկա, նույն քննադատություններն են՝ ոչինչ չի արվել, այսպես շարունակել չի կարելի և այլն: Այս հռետորական հարցերը բոլոր տեղերում կան»,-հայտարարեց նա:

Նա ընդդիմադիրներին հորդորեց մի պահ վեր կանգնել քաղաքական և անձնական դիրքերից, գտնել վերկուսակցական, վերանձնային խնդիրները և դրանց շուրջ համախմբվել. «Կտեսնեք, որ մենք համախմբվելու ենք և հաղթելու ենք»:

Նրա խոսքով՝ միգուցե ինչ որ տեղ ինչ որ թիվ իրենք սխալ են գրել, քանի որ ոչ ոք չի կարող չսխալվել, բայց կառավարության ծրագրի տողատակերում հետևյալ միտքն է դրված՝ ունենալ անվտանգ, արդար և ապահով հայրենիք:

Խոսելով կոռուպցիայից և կաշառակերությունից՝ նա ասաց, որ դա բոլորի թշնամին է և դրա հահղթահարումն էլ բոլորի խնդիրն է: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե այս տարիներին ոչինչ չի արվել, ապա այստեղ արդեն նախարարը կոնկրետ օրինակներ նշեց. «Գնացեք նոտար, գնացեք վարորդակնա վկայական հանելու և կաշառք առաջարկեք, դուք նման բան չեք տեսնի»:

Նա ընդդիմադիրներին նաև հիշեցրեց, որ որևէ ելույթում չի հնչել չարտոնված հանրահավաք արտահայտությունը: «Առաջ ամբողջ մամուլը հեղեղված էր դրանով, ամբողջ վեճն ու կռիվը դա էր: Իսկ այսօր դա մեր լեքսիկոնից դուրս է եկել, և դա ձեռքբերում է: Համացանցի այս աստիճայի զարգացվածության դեպքում դա հնացած երևույթ է»:

Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց իրենց ընդդիմացողներին իշխանության արատների մասին չհիշել միայն այն ժամանակ, երբ արդեն իշխանություն չեն՝ դա համարելով մեր քաղաքական դաշտի ամենամեծ արատներից մեկը: «Կամ խոսում ենք գլխավոր դատախազից,-շարունակեց նախարարը,-նա ընդհանուր վերահսկողական լիազորություններ չունի, չունի էդ մարդը, նա հաշվտու է պառլամենտին, ի՞նչ եք ուզում»: Խոսելով պատասխանատվության ենթարկվելու մասին՝ նա օրինակներ բերեց դատական համակարգից՝ նշելով, որ վերջին շրջանում միայն 22 դատավոր է պատասխանատվության ենթարկվել. «Ուզում ենք ամեն ինչը միանգամի՞ց, չենք ստանալու,-հայտարարեց նա,-կարկուտ ա եղել, երևի էլի էս կառավարությունն ա մեղավոր, որ կարկուտ ա եղել…խնդիրների լուծումն էդքան հեշտ չի, կա ներքին դիմադրողականություն, հանրությունն ինքը պատրաստ չի: Մտքի հեղափոխությունը պետք ա լինի էս երկրին մի քիչ կպած լինելով»:

Գալուստ Գրիգորիչի «կլասիկ շուլուխը» կառավարությունը լուրջ է ընդունել

Vahan-HovhannisyanԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում կառավարության քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իր հարցերին և վերջինս կողմից հնչած պատասխաններին. “Խոսվեց նաև Խաչիկյանի մասին, իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել, ի վերջո, նա փորձել է արդարություն հաստատել. երևի մտածել է, որ եթե այդ մարդիկ՝ մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանան”,-կատակեց նա, ինչը մեծ ոգևորություն առաջացրևեց դահլիճում:

Խոսելով երկրում առկա խնդիրներից՝ Վահան Հովհաննիսյանը փորձեց ենթադրել, թե ինչու է այս իրավիճակին առաջացել. «ՀՀԿ-ական մեծն գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասել է՝ մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա, ինչը կառավարությունը, հավանաբար, լուրջ է ընդունել, այնինչ դա կլասիկ գրիգորիչական շուլուխ էր:  Դուք չեք ամենալավը, դուք դեռ պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք”,-ասաց պատգամավորը: