Առաջիկա հինգ օրերին սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում`

Փետրվարի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝

Փետրվարի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին հնարավոր է թույլ անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1979թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.10C (1969թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.00C

Անկախ

Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողներին ճիշտ համբուրվել է սովորեցրել

jirinovskiՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նշանավոր քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիրահարների օրվա առիթով երիտասարդներին սովորեցրել է, թե ինչպես ճիշտ համբուրվել: Ժիրինովսկին ասելով, որ պետք չէ հավատալ հավերժ սիրո գոյությանը, ցույց է տվել ճիշտ համբուրվելու ձևը՝ ոչ թե շուրթերը, այլ ճակատը: Լրագրողների հարցին, թե ինչու սիրահարները պետք է համբուրեն իրար ճակատները, Ժիրինովսկին այսպես է պատասխանել. «Սերը մահ է, այդ պատճառով էլ պետք է համբուրել սիրելիի ճակատը, ինչպես հանգուցյալին են համբուրում»: Ժիրինովսկին սիրահարներին խորհուրդ է տվել զգուշանալ վարակներից և համբուրելու տեղը նախապես մշակել սպիրտով:

Սկանդալային հայտարարություններով հայտնի քաղաքական գործիչը անցած ամիս էլ իր կուսակիցներին խորհուրդ էր տվել հետևել իրենց առողջությանը և սեռական հարաբերություն ունենալ 3 ամիսը մեկ անգամ:

 

Անկախ 

Մետրոպոլիտենի 3 աշխատակցի ազատել են աշխատանքից կուտակային դեմ բողոքելու համար

IMG_3122Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հաղորդագրություն տարածեց, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Անկախ-ը պարզեց, որ աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը Անդրանիկ Գևորգյանն է, որը մեզ հայտնեց, որ իրենց աշխատանքից ազատել են աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա` գործատուի կողմից պայմանագրի խզում աշխատակցի նկատմամբ անվստահության համար:

“Հիմա ժողով ենք անում որոշելու ենք մեր անելիքները”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամսի 12-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Անդրանիկ Գևորգյանն անձամբ աշխատողների դիմում-բողոքը հանձնեց ընդունարան: Նա բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից էր, որը նշում էր, որ աշխատողներից առանց նրանց համաձայնության աշխատավարձերի պահումը ակնհայտ իրավունքների ոտնահարում է: Նա նաև դեմ էր արտահայտվում կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչին` ասելով, որ դա մարդու իրավունքների սահմանափակում է:

Ի դեպ, պարտադիր կուտակային համակարգը չի տարածվում Անդրանիկ Գևորգյանի վրա, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները և որպես գիտակից քաղաքացի իր դիրքորոշումն էր արտահայտում:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը սա ակնհայտ ճնշում է որակում աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

Նախաձեռնությունը նաև կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

“Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում: Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:”,-ասված է հաղորդագրության մեջ:

«Մենք քաղաքացիների գրպաններին խփել ենք ո՛չ թե մեզ համար, այլ հենց իրենց». Հակոբ Հակոբյան

հակոբ հակոբյանԹեև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հետևանքով քաղաքացիների աշխատավարձերից պահումներ են արվելու, բայց դա այդ նույն քաղաքացիների ապահով ծերության համար է։

«Մենք քաղաքացիների գրպաններին խփել ենք ո՛չ թե մեզ համար, այլ հենց իրենց: Ստացվում է, որ մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ապա պատգամավորն ինքը հարցադրում արեց լրագրողներին՝ արդյո՞ք հնարավոր է ապրել 40 000 դրամ կենսաթոշակով: Նրա խոսքով` այս համակարգի ներդրման նպատակն այն է, որ քաղաքացիները խնայեն և ապագայում 40 000 դրամի փոխարեն ստանան, օրինակ, 80 000 դրամ թոշակ:

Հակոբ Հակոբյանը նշեց,  որ ինքն էլ չի օգտվել կենսաթոշակային համակարգի կամավոր սկզբունքից, որովհետև շատերի նման չի մտածել վաղվա թոշակի մասին: Իսկ եթե դառնա 63 տարեկան և ստանա 40 000 դրամ կենսաթոշակ, կզղջա, որ ժամանակին չի մտածել խնայելու մասին: Նրա խոսքով` բնակչության բացարձակ մեծամասնությունը չէ, որ դեմ է պարտադիր կենսաթոշակային համակարգին:

Ապա բանախոսը նշեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետության 3 կարևոր կետ: Ըստ նրա` առաջինը բարձր կենսաթոշակներն են, երկրորդը՝ հավաքված գումարները երկրի տնտեսությանը ծառայեցնելը, ըստ դրա էլ քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելը։ Եվ երրորդը՝ լրացուցիչ միջոցներ երկիրը զարգացնելու համար:

 

Ինչո՞ւ ոչ ոք տաքսիստներին չի սիրում, անգամ` ԱՊՊԱ-ն

taxi-1Որքան ժամանակ է` չեմ օգտվում տաքսի ծառայության ավտոմեքենաներից, նախընտրում եմ անհատ տաքսու վարորդների հետ երթևեկել: Պատճառները մի քանիսն են. նախ` ավտոմեքենաների մեծ մասի անսարքությունն այնքան ակնառու է, որ թվում է` ուր որ է ավտոմասերն իրարից կանջատվեն, ու մեքենան կտոր-կտոր կլինի, ավտոմեքենայի խցիկը, մեղմ ասած, ոչ հիգիենիկ վիճակում է, կեղտոտ, տհաճ հոտով ու ծխախոտի ծխով պատված, իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև տաքսի ծառայության հեռախոսավար-օպերատորների ականջ ծակող, մեկ-մեկ էլ մուննաթով և վարորդների նկատմամբ ակնհայտ ճնշման գործադրմամբ հրահանգները, որոնք ստիպված ես լսել, ապա միանգամայն բնական է, որ չցանկանաս այլևս օգտվել այդ ծառայություններից: Եթե նախկինում այս ամենը քաղաքացին ստիպված էր տանել` հաշվի առնելով, որ տաքսի ծառայության ընկերությունների գները, անհատների տաքսի ծառայության գների համեմատ, ավելի մատչելի են, ապա այսօր այդ տարբերությունը գոյություն չունի, ավելին,` երբեմն անհատ տաքսու վարորդները նույն տեղն ավելի էժան են հասցնում:
Այս տեմպերով շարունակվելու դեպքում տաքսի ծառայության ընկերություններն աստիճանաբար կզիջեն դիրքերը անհատ տաքսու վարորդներին` դուրս մղվելով շուկայից:

Հասկանանք` ինչու է ստեղծվել այս իրավիճակը:
Բանն այն է, որ Ազգային ժողովի նախորդ տարվա վերջին նիստերից մեկի ժամանակ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարվող բարեփոխումները: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, համաձայն որոնց հեշտացվում է ոլորտում գործունեություն իրականացնելը, և վերանում են բիզնեսին խանգարող մի շարք պահանջներ, անօրինական գործունեության համար էլ բարձրացվում է տուգանքների չափը: Մասնավորապես, այս բիզնեսով զբաղվելու իրավունք վերապահվեց նաև ֆիզիկական անձանց, որոնք փոխադրումներ կարող են իրականացնել մեկ ավտոմեքենայով: Սահմանվեցին ավտոմեքենայի կահավորմանը ներկայացվող պահանջները, հանվեցին վարորդների ամենօրյա բուժզննման և մեքենաների ամենօրյա տեխզննման պահանջները: Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվեց, որ ֆիզիկական անձինք ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վճարում են պետական տուրք, ինչի մեջ ներառված է նաև արտոնագրային վճարը: Եթե տաքսիները մինչ այժմ դեղին համարանիշները պարտավոր էին ձեռք բերել ամբողջ տարվա համար և վճարումն էլ կատարել միանվագ (ամսական 17.500 դրամ), ապա այսօր սպիտակ ինքնակպչուն ժապավենները կարող են ձեռք բերել իրենց ցանկացած ամիսների համար` վճարելով ամսական 12 հազար դրամ:

Այս ամենի արդյունքում անհատ տաքսիստների հարկային բեռն անհամեմատ ավելի նվազեց, մինչդեռ տաքսի ծառայութան սեփականատերերը, լիցենզավորման գումարներից բացի, պարտավոր են վճարել եկամտահարկ, արտոնագրային վճար և այլ վճարներ:

Տաքսի ծառայության սեփականատերերից մեկի խոսքով` ամեն վարորդի համար իրենք ամսական վճարում են 30-40 հազար դրամ: Ուստի, երկու դրույքաչափով վարորդ չեն պահում: Պարզ է, որ մեկ վարորդը, որն աշխատում է տաքսի ընկերությունում 50-50 ձևաչափով, ստիպված է օրնիբուն աշխատել, որպեսզի վճարի սեփականատիրոջ հիսուն տոկոսը, մի բան էլ իրեն մնա:

big_1a725948e«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ տեղի ունեցած վերջին բարեփոխումներն էլ ավելի վատացրին ոլորտը. «Իրավիճակը փակուղի է մտել: Ապահովագրական կազմակեպությունները հայտարարում են, որ տաքսի ընկերությունների ավտոմեքենաները չեն ապահովագրում, քանի որ ռիսկային են: Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց պետք է հասկանալ նաև այդ ապահովագրական ընկերություններին»:

Ի դեպ, ապահովագրական ընկերություններից մեկի գործակալը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ էլեկտրոնային պայմանագիրը կազմելիս լրացնում է այն հատվածը, որտեղ նշված է` տաքսի ծառայության ավտոմեքենա, վերջում ծրագիրը թույլ չի տալիս պայմանագիրը հաստատել, տեխնիկական խոչընդոտ է ի հայտ գալիս: Գործակալի խոսքով` որևէ պաշտոնական բացատրություն չկա, սակայն իրենք գիտեն, թե բանն ինչ է:

Երբ վարորդների բողոքների հիման վրա «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը դիմել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որն իրականացնում է ապահովագրական գործընթացի վերահսկողություն, ապա զրուցել է մի շարք ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, նրանց կողմից նույնպես մի շարք հարցեր են բարձրացվել. «Ապահովագրական ընկերությունները շատ ճիշտ են նկատել, որ տաքսի սերվիսների, ուղևորափոխադրող կազմակերպությունների վարորդներն աշխատում են ութ ժամից ավելի և շաբաթական սահմանված քառասուն ժամը գերազանցում են մի քանի անգամ: Տաքսի ծառայություններում նույնիսկ «սուտկա» հակացողություն կա: Դրա հետևանքն այն է, որ երթևեկության կանոնները խախտվում են ամեն րոպե, և ապահովագրական ընկերություններն էլ չեն ուզում ռիսկային պայմանագրեր կնքել»:

Տիգրան Հովհաննիսյանը ո՛չ տաքսու վարորդներին է մեղադրում, ո՛չ էլ ապահովագրական ընկերություններին: Ասում է` կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: «Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, սակայն այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը արտասահմանից գրանտներ է ստանում օրենքները կտրտելու համար. եկել-հասել են տրանսպորտի ոլորտին, որոշել են բուժզննում, տեխզննում դրույթները կտրել-հանել: Այսինքն` վարորդներն անվերահսկելի վիճակում են վարում մեքենաները»:

Ճիշտ է` նախկինում օրենքով պարտադրված վարորդների բուժզննման և մեքենաների տեխզննման դրույթները նույնպես չեն կատարվել, այլ ընդամենը ձևականորեն թղթեր են լրացվել, սակայն Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեին այդ դրույթների իրականացումը վերահսկելու կամ թևթևացնելու ուղղությամբ, ոչ թե ընդհանրապես օրենքից հանեին: (Ի դեպ, Օրենսդրության ազգային կենտրոնի կարգախոսը հետևյալն է` կտրենք միասին:)

Տիգրան Հովհաննիսյանը, օրինակ, առաջարկում է բուժզննումը ոչ թե ամեն օր իրականացնել, այլ գոնե մեկ-երկու ամիսը մեկ կամ էլ լիցենզիա տալուց առաջ. «Չիմանա՞ս` էդ մարդն ի վիճակի է տաքսու վարորդ աշխատել` թե չէ, ինֆարկտի ենթակա է` թե չէ, տեսողության խնդիներ ունի, չունի: Ո՞նց կարելի է` ում պատահի թուղթը տաս, ասես` քշի: Հեշտացում պետք է լինի, բայց ոչ անվերահսկելի իրավիճակի և աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու հաշվին»:

Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իսկապես սիրում են այդ գործը և բարեխղճորեն են կատարում, բայց երբ ոլորտում հայտնվում են ամեն տիպի մարդիկ` ընդհուպ քրեական անցյալ ունեցող, թմրամոլ ու հարբեցող, արդեն նորմալ վարորդներին էլ են ծուռ աչքով նայում:

Այո, կար ժամանակ, երբ տաքսու վարորդ լինելը ոչ միայն եկամտաբեր գործ էր, այլև պատվաբեր: Մարդիկ հպարտությամբ էին այդ գործն անում, քանի որ գիտակցում էին դրա պատասխանատվությունն ու լրջությունը: Այսօր մարդ տեղափոխելը որոշ վարորդների համար չի տարբերվում, ասենք, մի պարկ կարտոֆիլ կամ կաղամբ տեղափոխելուց: Կարևորը` մարդը նստի, իսկ տեղ հասնելը կախված է վարորդի ինքնազգացողությունից, տրամադրությունից, նյարդային համակարգից, անգամ լսած երաժշտությունից…

 

Անկախ

Պարտադիր կուտակայինը` սպառնալիք պետություն-գործատու-աշխատող եռամիասնությանը

IMG_3139Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դառը պտուղներն աստիճանաբար հասնում են աշխատող քաղաքացիներին: Եթե ամիսներ առաջ դա միայն տեսականորեն էր վատը, այսօր արդեն մարդիկ սեփական կաշվի և դրամապանակի վրա են զգում պարտադիր կուտակայինի հետևանքները: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ երկուշաբթի օրվանից մայրաքաղաքում սկիզբ առան բողոքի ակցիաներ աշխատանքային տարբեր կոլեկտիվների կողմից: Առաջին քայլն արեցին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները` հայտարարելով, որ գործադուլ կանեն, եթե իրենց իրավունքները չվերականգնվեն:

3B7C2956-469D-4768-9651-DA2553AE57F5_mw1024_n_sԴեռ երկաթուղայինների կրքերը չհանդարտված` նույն օրը երեկոյան բողոքի նոր ալիք բարձրացավ մայրաքաղաքի սրտում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները ներկայացումից մեկ ժամ առաջ հայտարարեցին, որ բոյկոտում են «Անուշը»: Ներկայացումը տապալվեց` հանուն աշխատանքային իրավունքների:
Հատկանշական է, որ այդ քայլն ըմբռնումով ընդունեցին և անգամ ողջունեցին «Անուշի» տոմսեր ձեռք բերած և այդպես էլ այն չվայելած քաղաքացիները:
Սակայն զարմանալին այն էր, որ երբ հաջորդ օրը թատրոնի մուտքի մոտ մի քանի ժամ շարունակ մի խումբ լրագրողներ փորձում էին պարզել, թե ինչ ժողով է ներսում թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի մասնակցությամբ, նախորդ օրը ակցիային բուռն կերպով իրենց իրավունքները պաշտպանող արտիստները դուրս էին գալիս օպերայի շենքից` խոսքները մեկ արած փախչելով տեսախցիկներից ու ձայնագրիչներից: Նրանցից ոմանք, այնուամենայնիվ, համարձակություն ունեցան ասելու, որ պարտադիր կուտակայինի դեմ պայքարը շարունակելու են: Իսկ շատերը խուսափեցին մանրամասներ հաղորդել տեղի ժողովից` պատճառաբանելով, որ դրանք իրենց ներքին խնդիրներն են:
Ընդհանրապես, այս ամենի մեջ ընդգծվեց մի շատ կարևոր հանգամանք. պարտադիր կուտակայինի դեմ պայքարը վերածվեց ավելի լայն աշխատանքային իրավունքների պայքարի: Օրինակ` երկաթուղայինները կուտակային կենսաթոշակային վճարումների համար պահումներից բացի, բարձրացրեցին նաև արտաժամյա աշխատանքների համար վարձատրության և մի շարք այլ հարցեր: Օպերայի արտիստների դեպքում էլ պարտադիր կուտակայինն ընդամենը վերջին կաթիլն էր, որ լցրեց աշխատանքային մի շարք խնդիրներից տարիներ շարունակ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը: Ինչպես արտիստներից մեկը նշեց. «Կենսաթոշակայինն այդ խնդիրների շատ փոքր մասն է»:
Իսկ որո՞նք են մյուս խնդիրները: Մեր տեղեկություններով` աշխատավարձերի հարցը թատրոնում բարձրացել է դեռևս նախորդ տարվանից: Բարձրացում եղել է, սակայն չի հասել աշխատողին, և աշխատակիցները հասկանալով, որ կրկին խոստացված բարձր աշխատավարձի փոխարեն ստացել են դեռ մի բան էլ պահումներով աշխատավարձ, ներկայացումից մոտ մեկ ժամ առաջ միավորվել են և որոշել բոյկոտել այն:

Լրագրողների հետ ճեպազրույցում ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իսկապես հունվարի 1-ից 20 տոկոսով աշխատավարձերը բարձրացրել են, բայց դեռևս չեն հասել աշխատողներին, քանի որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելուց հետո աշխատակիցները հունվարի աշխատավարձերի բարձրացված մասը կստանան փետրվարի աշխատավարձի հետ միասին: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ խնդիրները սրանով չեն ավարտվում: Կան նաև այլ խնդիրներ, օրինակ` արտերկիր հյուրախաղերի մեկնելու նպատակով հատկացվող գումարներից պահումները և այլն:

Արտիստները շատ փակագծեր չեն բացում` կրկնելով, որ իրենց խոհանոցային հարցերն առայժմ չեն ուզում դարձնել հանրության քննարկման առարկա: Բայց այն, որ դրանց մասին բարձրաձայնվում է գոնե ղեկավարության մակարդակով, արդեն իսկ ողջունելի է:

IMG_3148-1024x768Բողոքի երրորդ ալիքը պայթեց չորեքշաբթի օրը` Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց, որտեղ մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ` ղեկավարությունից պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

arm139222706422Հինգշաբթի օրը բողոքին միացան Հայաստանի Էլեկտրական ցանցերի-ի աշխատակիցները` կրկին պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

Նշենք, որ բողոքի բոլոր ակցիաներին ակտիվորեն սատարում էին «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, որոնք ողջունում էին նրանց քայլը և հորդորում մինչև վերջ տեր կանգնել իրենց իրավունքներին:
Ակտիվիստների կոչն ուղղված էր նաև գործատուներին` լսե՛լ աշխատակիցների ձայնը, գնալ նրանց ընդառաջ, որովհետև միայն բավարարված և գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը:

Իսկ ի վերջո, որտե՞ղ են աշխատողներից գանձված գումարները: Այս հարցին և՛ երկաթուղայինների արհիմության նախագահը, և՛ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարը, և ՀԷՑ-ի լրատվական բաժնի ղեկավարը պատասխանեցին, որ դրանք չեն փոխանցվել կենսաթոշակային հիմնադրամներին, այլ պահվում են աշխատավայրում կամ հատուկ հաշվեհամարի վրա: Այս ապօրինությունը նրանք բացատրեցին աշխատողներին հետագա ավելի ծանր բեռից ազատելու «մարդասիրական» մոտեցմամբ:

Ոչ միայն զարմանալի, այլև անընդունելի է, որ գործատուները տեղյակ չեն, թե իրականում ինչ որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ գործատուների չիմացությունն է՛լ ավելի խորացրեց Կենտրոնական բանկը, որն իր վրա Սահմանադրական դատարանի լիազորություններ վերցնելով` հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` կուտակային բաղադրիչի մասնակիցների` կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:

ԿԲ-ն հորդորեց «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները թերևս ավելի ծանր լինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

Այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկեց, որ Կենտրոնական բանկը, մեղմ ասած, գերազանցել է իր լիազորությունները. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքներին, այլև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել, որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ` նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք, եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»,- ասել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Այսքանից հետո մնում է գործատուներին հիշեցնել մի շատ կարևոր պարտավորություն, որը չկատարելու դեպքում օրենքով ենթարկվում են տուգանքի. եթե գործատուն աշխատողի աշխատավարձը կամ դրա մի մասը ամսի 15-ից ուշ է վճարում, ապա չվճարված մասի 25 տոկոսի չափով տուգանք պետք է վճարի պետությանը: Սա արդեն որևէ կապ չունի այն բանի հետ, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը: Հետաքրքիր է` գործատուները հաշվի առե՞լ են այս հանգամանքը և պատրա՞ստ են արդյոք այդ երեք ամսվա պահումների դիմաց այդքան տուգանքներ վճարել հարկայինին:

arm138727273231Ակնհայտ է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային «բարեփոխումները» լուրջ սեպ են խրում պետություն-գործատու-աշխատող առանց այդ էլ լարված հարաբերություններում` սպառնալով վերջնականապես պառակտել: Այս ամենը նաև հույս է ներշնչում, որ Սահմանադրական դատարանը կգիտակցի իր դերը և կկայացնի սահմանադրական որոշում` հակասահմանադրական համարելով օրենքի պարտադիր բաղադրիչը:

 

Անի Գասպարյան

Անկախ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենցից պահված գումարները

դեմ եմ,կենսաթոշակ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր ընկերության վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարը:

Նրանց են միացել նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները։

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին են մոտեցել ՀԷՑ մամուլի պատասխանատուն ու արհմիության նախագահը: Մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պարզաբանել է, որ իրենց արարքում հակաօրինական ոչինչ չկա, քանի որ «ՍԴ որոշմամբ պահումների մասով օրենքը չի կասեցվել»:

Նա նաև ասել է, որ աշխատողներից գանձված գումարները պահվում են հատուկ հաշվեհամարի վրա, մինչև ՍԴ որոշումը:

Արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը տեղեկացրել է, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, և այսօր ժամը 16։00-ին հանդիպում է տեղի ունենալու ՀԷՑ ղեկվարության հետ՝ քննարկելու հարցը:

ՀԷՑ-ում գրանցված 8000 հազար աշխատողներից 2500-ի վրա տարածվում է կենսաթոշակային նոր համակարգը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային պահումների դեմ բողոքով հանդես են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիների», Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ինչպես նաև Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները։

 

Անկախ

Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ

վալենտին“Սիրո տոնն ամենակարևոր տոներից մեկն է աղջիկների համար: Նրանք այդ օրը ձգտում են կատարելագործության: Անում են ամեն ինչ, որպեսզի դուր գան իրենց սիրելիին: Ես ինքս դեռ ընկեր չունեմ, բայց ունենալու պարագայում անպայման կփորձեմ ոչ միայն սիրո տոնին, այլև ամեն օր գոհացնել նրան”,- այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նորաձեւության մասին նշեց Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողուհի Զարուհի Խուդոյանը:

Հագուստի մոդելավորում բաժինն այս տարի ավարտող ուսանողուհին մեզ հետ զրույցում նշեց, որ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, նորաձեւության աշխարհում տեղի է ունեցել կարևոր մի իրադարձություն. թողարկվել է Casadei կոշիկի ապրանքանիշի սահմանափակ հավաքածուն: Այս իրադարձությունը կոչված է առավել գունեղ դարձնել երկար սպասված ռոմանտիկ օրն ու ընդգծել այդ կոշիկները հագնողների կանացիությունն ու նրբաճաշակությունը: Այդ կոշիկները կարված են կարմրա-բալագույն կաշվից եւ լրացված Casadei-ի հայտնի դետալներով եւ Blade կրունկով: Հավաքածուն վաճառքի է հանվելու փետրվարի 1-ին, casadei.com կայքում.

“Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, յուրաքանչյուր աղջիկ պետք է արժանի եւ ճաշակով տեսք ունենա եւ, իհարկե, որակյալ կոշիկն այստեղ պակաս կարեւոր դեր չի խաղում: Հենց կոշիկն այն ամենակարեւոր դետալն է, որը լրացնում է ճոխ տոնական տեսքը: Կինը պետք է իրեն հարմարավետ զգա ցանկացած բաևձրության կրունկի վրա ու կարողանա իր կեցվածքով հրապուրի տղամարդուն: Այնպես որ կանայք մտածեք, թե ինչ եք հագնելու այդ օրը ու ինչպես եք անելու, որ ձեր կողակիցը ձեզնով հպարտանա”:

Հիշեցնենք, որ Սուրբ Վալենտինի  օրը, որպես   սիրո  տոն, նշվում է  փետրվարի 14-ին, եվրոպայում 18-րդ դարից սկսած, Ամերիկայում 1777թվականից:

Քրիստոնյա Վալենտինի  կյանքի  մասին  համարյա ոչինչ  հայտնի  չէ: Լեգենդը  պատմում է ,  որ  Տերնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, հատուկ մոտեցում էր  ցուցաբերում  երիտասարդ  սիրահարներին, օգնում էր  գրել նամակներ`սիրո  խոստովանությամբ , հաշտեցնում էր վիճվածներին, տալիս  էր  ծաղիկներ երիտասարդ  հարսնացուներին : Բայց  այդ  ժամանակ հռոմեական  կայսրը արգելում էր կայսերական զինվորներին  սիրահարվել  և ամուսնանալ, իսկ Վալենտինը  գաղտնի   պսակադրում էր  զինվորներին:

 

Երբ  Վալենտինը  բանտում էր, իբր թե  նա  սիրահարվում  է  իր  դահիճի կույր  աղջկան և բուժում է նրան: Ասում են, թե  հակառակն է տեղի  ունեցել, դահիճը  խնդրել է Վալենտինին  բուժել իր աղջկան, իսկ  նա  սիրահարված է  եղել սրբին:

Մինչ մահը նա  թողել է հրաժեշտի  նամակ և ստորագրել Քո Վալենտին, այստեղից են առաջացել  (վալենտինի բացիկներ) և հենց ինքը` տոնը:

Վալենտինի  մահվան  օրը  համընկնում էր   հռոմեական  տոների  հետ   որոնք կատարվում էին  Յունոնա սիրո  աստվածուհու  պատվին: Այդ  օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբը: Այսօր  սուրբ  Վալենտինի  տոնը  դարձել է բոլոր ժողովուրդների սիրելի տոներից  մեկը: Բոլոր  տոնական  խելագար  արարքները ,որոնք կատարում են  բոլորովին նորմալ մարդիկ , հանարավոր  չէ  հաշվել, օրինակ  սիրտ  բացիկներ, կոնֆետներ, օծանելիք և ծաղիկներ  նվիրելը:

Վալենտինի օրվա  դասական  խորհրդանիշը համարվում են  կարմիր վարդերը, որոնք  համաձայն  անտիկ  լեգենդի  առաջացել են հունական սիրո  և գեղցկության աստվածուհու շնորհիվ: Աֆրոդիտեն  շտապում էր  իր  սիրելի Ադոնիսի մոտ, հանկարծ  դիպչում է սպիտակ վարդերի փշերին  և նրա  աստվածային արյունը  ներկում է   վարդերը կարմիր գույնով: Ամերիկայում անցած  տարի  այս  օրը   գնել են   24 000 վարդ մեկ րոպեյում: Ինտերնետով  ուղարկված  բացիկների  թիվը  միլլիոնների  է  հասնում:

Դժվար  է ասել , թե  էլ  որ  տոնն է այսքան  տարածված , որքան սիրահարների   տոնը:

Տարբեր  ազգեր  այս  տոնը տարբեր  ձևերով են  նշում: Օրինակ  բրիտանացիները  սիրային  բացիկներ են  ուղարկում  ոչ  միայն իրենց  սիրելիներին  ու  ծանոթներին,   այլ  նաև  իրենց  տնային  կենդանիներին:

Իսկ  ճապոնացիները  ամենա օրիգինալն են` նրանք  փետրվարի  14-ը դարձրեցին  տղամարդկանց “մարտի 8-ը”, երբ  նվերներ  ստանում են միայն  տղամարդիկ:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարները (տեսանյութ, լուսանկարներ)

IMG_3134Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց այսօր առավոտյան մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում աշխատավարձերից պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ: Երկուշաբթի օրը, ստանալով պահումներով աշխատավարձ, աշխատակիցները միավորվել էին և դիմում գրել մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին` պահանջով, որպեսզի հետ վերադարձնեն իրենցից պահված գումարները: Նամակում նրանք նաև իրենց դժհոգությունն ու անհամաձայնությունն էին հայտնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ:

Նամակը տնօրինությանը հանձնեց մետրոպոլիտենի աշխատակից Անդրանիկ Գևորգյանը, որի վրա, ի դեպ, չի տարածվում համակարգը, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները:

Նրա խոսքով` տնօրինությունից հայտնել են, որ նամակին կպատասխանեն օրվա վերջում:

andranikԱնդրանիկ Գևորգյանը կտրականապես դեմ է պարտադիր բաղադրիչին` գտնելով, որ դա հակասահմանադրական որոշում է. «Պարտադիր չպիտի լինի, մարդու իրավունքները չպետք է սահմանափակվեն, գումարն այստեղ երկրորդական է, մենք չենք ուզում,մ որ մեր իրավունքները սահմանափակվեն»,-ասաց նա:

Չնայած դրան` մետրոպոլիտենի աշխատակիցները դեռևս հստակ չեն որոշել հետագա անելիքները, ասում են` ամեն ինչ կախված կլինի նամակի պատասխանից: Համենայնդեպս, այս պահին նրանք հակված չեն կտրուկ քայլերի` օրինակ, գործադուլի:

IMG_3139Շուտով բողոքի ակցիային միացան նաև «Դեմ եմ» շարժման անդամները: Նրանք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու մետրոպոլիտենի աշխսատակիցներին: Դիմելով նրանց` շարժման ակտիվիստներից մեկը նախ ողջունեց նրանց քայլը, ապա հայտարարեց, որ այդ քայլը հուշում է այն մասին, որ կոլեկտիվում առողջացման գործըթնաց է տեղի ունենում. «Նաև իմացանք, որ ղեկավարության կողմից որոշակի ճնշումներ են եղել, և այսօր այստեղ չեն գտնվում այնքան մարդիկ, որքան սպասելի էր, այսինքն ակնհայտ է, որ մարդկանց վախեցրել են: Սակայն միակ ճանապարհը ձեր հարցի լուծման դա ձեր կոլեկտիվ պայքարն ու բողոքն է: Ձեր կողմից պետք է գործատուի վրա ճնշում լինի, որպեսզի չխախտվեն ձեր իրավունքները»:

Ակտիվիստն իր խոսքում նաև նշեց, որ Սահմանադրական դատարանի վերջին պարզաբանման մեջ հստակ նշվում է, որ գործատուները որևէ իրավունք չունեն պահումներ կատարել աշխատողների աշխատավարձից, և օրենքը ոչ մի կերպ հետադարձ ուժ չի ունենալու` անկախ ՍԴ որոշումից: «Այսինքն, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավասու չի լինելու պահելու ձեր հունվար կամ փետրվար ամսվա աշխատավարձերից որևէ վճարներ»,-պարզաբանեց նա:

IMG_3142«Դեմ եմ» շարժման ակտիվիստներից մեկն էլ խոսքն ուղղեց մետրոպոլիտենի ղեկավարությանը` հիշեցնելով, որ վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ աշխատակցին ճնշում էին աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, և որ դա անգամ քրեորեն պատժելի արարք է: «Կոչ եմ անում ձեր ղեկավարությանը լսել ձեր ձայնը, գալ ձեզ ընդառաջ, որովհետև միայն բավարարված, միայն գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը»:

IMG_3148Վերջում ակտիվիստները հնչեցրին իրենց կոչը` վանկարկելով. «Դեմ ենք, դեմ ենք, դեմ ենք…»:

 

Անկախ

Լարված մթնոլորտ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. տնօրենն ու փոխնախարարը ժողով են անցկացրել դժգոհ աշխատակիցների հետ (լրացված)

օպերա

Քիչ առաջ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե այսօր ինչ ժողով է եղել և ինչ հարցեր են քննարկվել` կապված երեկ թատրոնի արտիստների կողմից իրականացված բողոքի ակցիայի հետ:

Նրա խոսքով` կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքը զայրացրել է երիտասարդությանը, իսկ իրենց թատրոնում մեծ քանակ են կազմում երիտասարդները (200-ից ավելի արտիստներ`միայն ստեղծագործական կոլեկտիվներում):

Տնօրենը հայտնեց, որ չնայած երիտասարդները բորբոքված են, իրենք ժողովի ընթացքում բացատրական աշխատանքներ են կատարել` ասելով, որ իրենց գումարները պահվել են, բայց ոչ մի տեղ չեն փոխանցվել, պարզապես սպասում են Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշմանը. “Այդ գումարները էլի մերն են, Սահմանադրական դատարանը ինչպես կորոշի, մենք այդպես էլ կվարվենք,-ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ այդտեղ որևէ հակասահմանադրական բան չկա,-եթե մարտի 28-ին որոշվի, որ դա պարտադիր է, մի մարդուց երեք ամսվա գումար պետք է պահվի, էն ժամանակ ավելի զգալի կլինի, քան հիմա: Իսկ եթե Սահմանադրական դատարանը հակառակը կորոշի, այդ գումարները թատրոնում են, անմիջապես հաջորդ օրը բոլորն իրենց գումարները կստանան”:

Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխատողների աշխատավարձերին, տնօրենի խոսքով` իրենք խոստացել են աշխատավարձերը բարձրացնել և հունվարի 1-ից 20 տոկոսով բարձրացրել են. “Բայց աշխատողները չեն ստացել, կստանան փետրվարի աշխատավարձի հետ միասին: Դա մի քիչ աշխատատար աշխատանք է, թատրոնում կան կատեգորիաներ, ամեն կարգն ըստ իր չափի պետք է բարձրանա, պետք էր հաշվարկներ անել, և ուղղակի հնարավոր չէր հունվարին վերջացնել”

Տնօրենը նաև նշեց, որ փետրվարի 23-ին “Անուշը” կներկայացվի հանրությանը, և այն մարդիկ, որոնք տոմս էին գնել երեկվա համար, կարող են այդ օրը մասնակցել:

Ի դեպ, Կամո Հովհաննիսյանը նկատեց, որ իր կարծիքով` թատրոնի արտիստների երեկվա քայլը արտիստին վայել չէր: “Ամեն մարդ պետք է իր կարծիքը հայտնի, բայց հանդիսատեսը չպետք է տուժի դրանից”,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ հանդիսատեսը ողջունել է այդ քայլը, Հովհաննիսյանը գլխով համաձայնեց:

“Ես նորություն ասած չեմ լինի, որ մեր հանրապետությունում կա սոցիալական հարց, աշխատավարձերի պակաս լինելու հարց, դա կա, իսկ ես իմ կոլեկտիվի հետ եմ, պետք է իրար հետ լինենք”,-նշեց նա նա:

Թատրոնի ներսում տիրող իրավիճակը տնօրենը կեսկատակ կեսլուրջ որակեց թույլից չափավոր. “Աշխատում ենք իրավիճակը կայունացնել, որովհետև երիտասարդության մեծ քանակ կա մեզ մոտ, և նրանց հետ բացատրական աշխատանքներ է պետք տանել, տեսնենք ինչ կստացվի”:

Կամո Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաև, թե որպես ՀՀ քաղաքացի ինչ կարծիք ունի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ: Նա ասաց, որ եթե համակարգն իր վրա տարածվեր, ապա մեծ հաճույքով կօգտվեր դրանից: Նա բերեց երջանկահիշատակ Օհան Դուրյանի օրինակը` պատմելով, որ երբ վատ տարիներին Հայաստանում երկու-երեք ամսով աշխատավարձերն ուշացնում էին, մաեստրոն Ֆրանսիայից չորս հազար դոլար թոշակ էր ստանում` իր կյանքի ընթացքում կուտակած լինելով: Կամո Հովհաննիսյանը հավատում է, որ Հայաստանում նույնպես դա կաշխատի` թեկուզ 30 տարի անց:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ մի քանի ժամ շարունակ մի խումբ լրագրողներ` այդ թվում “Անկախ”-ի թղթակիցը, փորձում էին պարզել, թե ինչ է կատարվում ներսում:

Բանն այն է, որ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյաի և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի մասնակցությամբ ներսում ժողով էր ընթանում: Սկզբում թատրոնի շենքից դուրս եկող աշխատակիցներն արագ անցնում են` որևէ հարցի չպատասխանելով: Մի երիտասարդ աշխատակից էլ  զայրացած դուրս եկավ`  լրագրողներին ասելով` արդեն ուշացել եք, և հեռացավ:

Ակնհայտ էր, որ ներսում ժողովը բուռն է, սակայն հայտնի չէր, թե ինչ է մասնավորապես քննարկվել:

Հետաքրքիրն այն է, որ երեկ ակցիային բուռն կերպով իրենց իրավունքները պաշտպանող արտիստներն այսօր խոսքները մեկ արած չէին պատասխանում լրագրողների հարցերին և կարծես փախչում էին տեսախցիկներից ու ձայնագրիչներից:

Կցկտուր խոսքերից պարզ դարձավ միայն, որ քննարկմանը խոստացել են լուծել նրանց աշխատավարձերի բարձրացման հարցը: Ինչ վերաբերում է կենսաթոշակային պահումներին, ապա երիտասարդներից մեկի խոսքով` պայքարը շարունակվելու է, և իրենք բոլորը ստորագրելու են: Հարցին, թե ինչ են ստորագրելու, նա այդպես էլ չպարզաբանեց:

Շենքից դուրս եկողների մի մասն էլ նշում էր, որ իրենց խնդիրները լուծելու են ներսում, և որ դա իրենց ներքին խոհանոցն է: Այնուամենայնիվ, եղան մարդիկ, որոնք նշեցին, որ պետք է պայքարեն իրենց խնդիրների լուծում տալու համար, քանի որ ժողովի ընթացքում հնչած խոստումներն իրենց չեն բավարարել:

Քիչ անց շենքից դուրս եկավ նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նրա խոսքով` մեր օպերայի և ընդհանրապես արվեստի խնդիրներով շատ անհանգստացած են և ամեն ինչ պետք է անեն, որ բոլորը գոհ լինեն` միաժամանակ նշելով, որ առայժմ որևէ կոնկրետ լուծում չկա: “Ես հավատում եմ, որ ամեն իչ լավ է լինելու,-ասաց Խառատյանը,- բա ինչի համար ենք աշխատում, ինչի համար ենք 8 ժամ մարզում էս մարդկանց, որ բալետի որակը բարձրանա, որովհետև էսօր ազգի դեմքը էս արվեստն է”:

Անկախ-ի տեղեկություններով` աշխատավարձերի հարցը թատրոնում բարձրացել է դեռևս նախորդ տարի: Ըստ մեր աղբյուրի` բարձրացում եղել է, սակայն չի հասել աշխատողին,և  աշխատակիցները երեկ հասկանալով, որ կրկին խոստացված բարձր աշխատավարձի փոխարեն ստացել են դեռ մի բան էլ պահումներով աշխատավարձ, ներկայացումից մոտ մեկ ժամ առաջ միավորվել են և որոշել բոյկոտել այն` հրաժարվելով մասնակցել ներկայացմանը, ինչի հետևանքով «Անուշ» օպերայի ներկայացումը երեկ ձախողվել էր:

Հարցին, թե այն երբ է բեմադրվելու, մասնակիցներից ոչ ոք հստակ պատասխան չտվեց:

Այդպես էլ որևէ հստակ տեղեկատվություն չստանալով տեղի ունեցող ժողովի, ինչպես նաև թատրոնի ղեկավարության և աշխատակիցների հետագա անելիքների մասին` լրագրողները պահանջեցին, որպեսզի թատրոնի ղեկավարությունը հանդես գա պաշտոնական հաղորդագրությամբ կամ ճեպազրույցով և ներկայացնի ժողովի ընթացքում բարձրացված հարցերն ու արդյունքները:

 

Անկախ

 

Արդիականացված գազալցակայնաններ Որքանո՞վ են ճշգրիտ աշխատում բաշխիչ աշտարակները

գազալցակայանԳազի լիցքավորման ոլորտում կարծես տնտեսվարողների հաճախակի խախտումները կանոնակարգվել են: Դեռևս տարիներ առաջ պետությունը որոշում էր կայացրել բարեփոխել նաև այս ոլորտը և տնտեսվարողներին օրինական դաշտ բերելուն զուգահեռ պահանջել պատճաշ գործունեություն: Այսինքն` ՀՀ  կառավարությունը որոշում էր ընդունել բոլոր ԱԳԼՃԿ-ներում, որպես պարտադիր պահանջ, տեղադրել բաշխիչ աշտարակներ: Այսինքն` հանրապետության տարածքի բոլոր գազալիցքավորման սպասարկման գործող կազմակերպությունները պետք է որոշակի ժամանակահատվածում պարտադիր տեղադրած լինեին բաշխիչ աշտարակներ` ապահովելով գազալիցքավորման նորմերի անվտանգության և տեխնիկական բոլոր պահանջները:

Սակայն օրենքի պարտադիր պահանջը ժամանակավորապես հետաձգվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, չծանրացնելու համար տնտեսվարողների բեռը:  Օրենքի կիրառումը վերսկսվեց  միայն 2011 թ.,  բայց մասամբ, որովհետև տնտեսվարող սուբյկետները հրաժարվեցին կատարել օրենքի պարտադիր պահանջը: Բնականաբար, տուգանքեր եղան, և շատ տնտեսվարողներ կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ էլ վերսկսեցին այն աշտարակները տեղադրելուց հետո:

Ի՞նչ իրավիճակ է այսօր: Նախ` գազալցակայաններից օգտվողների թիվն անհամեմատ մեծացել է, տրանսպորտային միջոցներից շատերն այսօր շահագործվում են հենց հեղուկ գազով: Ուստի ոլորտում արձանագրվող խախտումները դարձել էին ակներև, սպառողը հստակ չեր կարողանում տեսնել լիցքավորվող գազի քանակը, բացի այդ. 500 դրամ թեյավճար էր մուծում յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ: Հաճախակի էին խախտումներ արձանագրվում: Մի խոսքով, գազալիցքավորման գործընթացը պայթյունավտանգ էր:

Պետությունը, փորձելով աջակցել սպառողներին, պարտադրեց ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին տեղադրել այդ բաշխիչ աշտարակները: Ինչքանո՞վ է դա թեթևացնում տնտեսվարողների և  սպառողների բեռը: Դրանց տեղադրումն ունի մի քանի առավելություններ և բացի անվտանգության երաշխիքից,  որոշում է նաև լիցքավորվող գազի ճնշումը, քանակն ու գանձվող գումարը: Այս  ամենը յուրաքանաչյուր սպառող կարող է ցուցանակի վրա տեսնել: Իսկ ավելի լիցքավորվելու դեպքում, եթե նախկինում կարող էր պայթյուն լինել, այս պարագայում ազդանշան է միանում և կանխում գերլիցքավորվելու վտանգը: Նշենք, որ բաշխիչ աշտարակները հնարավորություն են տալիս ճշտելու հեղուկ գազի մթնոլորտային ճնշումը և լիցքավորվող գազի քանակությունը: Այս պարագայում բացակայում է յուրաքանչյուր սպառողից գանձվող 500 դրամ թեյավճարը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 2008-ին, երբ ընդունվեց այդ որոշումը, հանրապետությունում գործում էր այդ բիզնեսով զբաղվող 315 կազմակերպություն: Այնուհետև բոլոր գազալցակայաններում իրականացվեցին ստուգումներ, բաշխիչ աշտարակներ չտեղադրած բոլոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում նշանակվեցին վարչական տուգանքներ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ի դեպ, այն ԱԳԼՃԿ-ն, որը չունի տեղադրված բաշխիչ աշտարակ, գազալիցքավորելիս, ինչպես արդեն նշեցինք, սպառողից գանձում էր հավելյալ թեյավճար և առավել մեծ ճնշումով լիցքավորում մեքենան: Տվյալ բաշխիչ աշտարակի առկայության պարագայում թեյավճարի պարտադիր մուծումը վերանում է, քանի որ բաշխիչ աշտարակը թույլ չի տալիս առավելագույն ճնշումից ավելի գազ լիցքավորվել. այն ավտոմատ անջատվում է:

Նշենք, որ համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի շնորհիվ այն ապահովում է նաև լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը` միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը:

Ինչո՞ւ էր առ այսօր հետաձգվում դրանց տեղադրման գործընթաց: Նախ` դրանք պետք է ձեռք բերվեին տնտեսվարողի հաշվին, ինչը ոչ բոլորին էր ձեռնտու, բացի այդ, շատերի համար պարզապես շահեկան չէր բարեխիղճ և ազնիվ աշխատելը: Անցյալ տարի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ ոլորտում գործող ընկերություններից միայն 5-ն են տեղադրել բաշխիչ աշտարակներ, իսկ նախորդ տարվա ստուգումներից հետո դրանց թիվը հասել էր 178-ի:

Առաջին փուլում բոլոր կազմակերպություններին ուղարկվել են նամակներ կառավարության որոշման վերաբերյալ: Այն չկատարելու դեպքում տնտեսվարողները վճարել են վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, իսկ ոմանց գործունեությունն էլ դադարեցվել է: 2012-ի վերջին մարզերի գազալցակայանների 90 տոկոսը, իսկ Երևանում գործող ընկերություններից շատերը  տեղադրեցին դրանք:  Ընդ որում, դաշտն ազատ է, և տնտեսվարողներն իրենք են ընտրել, թե որտեղից բաշխիչ աշտարակներ ձեռք բերեն: Որոշ ԱԳԼՃԿ-ներ դրանք ներկրել  են Չինաստանից, Վրաստանից և Եվրոպայից: Իսկ մեծ մասը նախընտրում է աշտարակները գնել Հայաստանում արտադրող երեք կազմակերպություններից:

Թե ինչքանով ճշգրիտ կաշխատեն դրանք, Լևոն Խալիկյանի համոզմամբ, կախված է ստուգաչափման գործընթացից: Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետները դրանք գործարկելուց առաջ, հենց տեղում իրականացնում են ստուգաչափման աշխատանքներ և տրված վկայականի հիման վրա թույլատրում դրանց շահագործումը:

Բաշխիչ աշտարակների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, և հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններն այժմ աշխատում են օրենքի պարտադիր պահանջը կիրառելով, սակայն հարցը կարծես թե  լիովին լուծված չէ: Քանի որ շատ վարորդներ դժգոհում են, որ թեպետ այլևս ստիպված չեն թեյավճարներ մուծել, գազալիցքավորման հարցում իրենց նկատմամբ օբյկետիվ չեն: Այսինքն` վճարածի դիմաց իրենց գազաբալոնները նվազ չափով են լիցքավորվում: Վերջերս մի ավտովարորդ Մալաթիա համայքնի գազալցակայանների աշխատակիցներից մեկին հայտնել էր իր դժգոհությունը, իսկ նրան առաջարկել են այդ հարցով անհանգստացնել միայն տնօրինությանը: Սակայն տնօրինությանը դիմելու հնարավորություն այդպես էլ չի ստեղծվել:  Փաստորեն, նույնիսկ բաշխիչ աշտարակների գոյությունը չի ապահովագրում անճշտություններից:

Լ.Ն

Անկախ

 

Ի ծնե պոչավոր տղամարդը համարվել է աստվածային

Чандре ОраонՀնդկաստանի Ալիպուրդուար քաղաքի բնակիչ 35-ամյա Չանդրե Օրաոն տեղի բնակիչների մեջ համարվում է Հանուման կապկանման աստծու  մարմնացումը: Բանն այն է, որ տղամարդը 37 սմ-նոց պոչ ունի: Չնայած իր աստվածային ստատուսին, կենցաղում Օրաոնի համար հեշտ չէ,հաղորդում է  Mirror-ը:

հնդիկՈրպես ապացույց, որ նա կենդանի աստված է, հնդիկը, բացի իր պոչից, ցանկացողներին ցույց է տալիս առանց ճյուղերի ծառեր բարձրանալու իր հմտությունը:Համարվում է նաև, որ պոչը շատ հիվանդություններ է բուժում և երջանկություն է բերում: Հնդիկը իր տանտ ընդունում է ուխտավորների:

Օրաոնի այցելուհիներից մեկը ասել է, որ նրա պոչը իր զարմիկին փրկել է սաստիկ տաքությունից, որին մինչ այդ ոչ մի դեղամիջոց չի օգնել:

Ինքը հնդիկը պնդում է, որ առանց պոչի չի կարող ապրել: Երբ Օրաոնը երեխա էր, բժիշկները տեսնելով նրա պոչը, համարել էին հազվագյուտ ի ծնե թերություն և առաջարկել էին այն հեռացնել: Սակայն բան դուրս չէր եկել, վիրահատությոն սկզբում հնդիկը ծանր հիվանդացել էր և մի կերպ մահից փրկվել:

 

Անկախ

Վերլուծաբան. ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդները հովանավորվում են անմիջապես Թուրքիայի կառավարության կողմից

Բարաք ՕբամաNEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Զուբեր Հեւրամիի հոդվածը, որը հրապարակվել էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Rudaw» թերթում:

«Օսմանյան թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունից հետո 100 տարի է անցել, իսկ ԱՄՆ-ը դեռ պաշտոնապես չի ճանաչել սա որպես ցեղասպանություն: ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավում 2008թ.-ին խոստացավ ողբերգությունը որակել որպես «ցեղասպանություն»: Վաշինգթոնում ազգային քաղաքականության հարցերով կենտրոնի ավագ գիտաշխատող ու մասնագետ Գրեգորի Աֆթանդիլյանը նշել է, որ ԱՄՆ-ը վախենում է վտանգել թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, քանի որ Թուրքիան հասկացնել է տվել՝ դա կազդի երկկողմանի հարաբերությունների վրա:

Ամեն անգամ, երբ տվյալ հարցը  բարձրացվում է Կոնգրեսում, թուրքական կառավարությունը մարդկանց վրա ճնշում է գործադրում, ովքեր կապված են պաշտպանական արդյունաբերության հետ»,- ասել է Աֆթանդիլյանը:

Նրա խոսքով՝ բիզնես շահերը, լոբբիստներն ու առանձին անհատներ կենտրոնանում են այս գործողության դեմ: Նա դա անվանել է «ամոթ»: Աֆթանդիլյանը հաղորդել է, որ Վաշինգթոնում ԱՄՆ-ի ազգային արխիվը մեծ քանակությամբ ապացույցներ է հավաքել հայերի ցեղասպանության կապակցությամբ ու որ ժամանակին ամերիկացի դիվանագետները անվանել են սա «ռասայի վերացում»:

«Եթե Թուրքիան բավական խելացի լիներ, նա  կասեր, որ դա իրականացրել են օսմանները: Սակայն իրականում նրանց համար դա մեծ հոգեբանական խնդիր է, քանի որ չեն ցանականում խոստովանել, որ իրենց նախնիները գործելե նե այդ հանցանքները»,- ասել է մասնագետը:

Դոկտոր Փիթեր Բակաքյանը նշել է, որ այլ պետությունների կողմից օրինագծերի ու բանաձեւերի ընդունումը չի փոխում ցեղասպանության փաստը:

«Այդ փաստը հաստատվել է պատմական փաստաթղթերով ու գնահատվել է մասնագետների կողմից, ինչպես նաեւ այն անձի կողմից, ով ստեղծել է «ցեղասպանություն» հասկացությունը՝ Ռաֆայել Լեմկինը»,- ասել է Բալաքյանը: «Ցեղասպանության ութ փուլ» աշխատանքի հեղինակ Գրեգորի Սթենթոնը հայտարարել է, որ Պետդեպարտամենտն ու ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը ավելի կարեւոր են համարում, քան Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության ճանաչումը:

«Հիմնական լոբբիստական խմբերը ֆինանսավորվում են Թուրքիայի կառավարության կողմից: Նրանք վարձում են լավագույն փաստաբաններին, որպեսզի հակադարձեն ԱՄՆ-ի կառավարության կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը»,-նշել է Սթենթոնը:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Կոպենհագենի կեդանաբանական այգում հանդիսատեսի աչքի առաջ ընձուղտին սպանել և կերակրել են առյուծներին

ընձուղտԿոպենհագենում  կենդանաբանական այգու աշխատակիցները փոքրիկ  ընձուղտի նկատմամբ հաշվեհարդար կազմակերպեցին: Առողջ երիտասարդ կենդանուն հանդիսատեսի աչքի առաջ  գնդակահարեցին և առյուծներին կերակրեցին: Դա արվեց հակառակ աշխարհով մեկ տարածված դժգոհության և ընձուղտին պահելու այլ կենդանաբանական այգիների առաջարկներին:

Փրկել մեկուկես տարեկանՄարիուս անունով ընձուղտին առաջարկել էր Մեծ Բրիտանիայի Յորքշիր քաղաքի կենդանաբանական այգին,սակայն Կոպենհագենի գործընկերները որոշեցին , որ ավելի հեշտ է սպանել կենդանուն: Բացի դրանից նրանք  հանդիսատեսի համար, որոնց մեջ կային նաև երեխաներ,  մի ամբողջ ներկայացում կազմակերպեցին: Բոլորը տեսան, թե ինչպես ընձուղտի մարմինը բաժանեցին և կերակրեցին առյուծներին, գրում է բրիտանական   Sun հրատարակությունը:

Դանիայի մայրաքաղաքում որոշեցին ազատվել կենդանուց, քանի որ ծնվել էր խառնարյուն և բազմացնելու համար պիտանի չէր: Ամբողջ աշխարհով դանիացիների և կենդանապաշտպանների ընդզումը առաջացել էր ոչ թե կայացած որոշումից, այլ դաժան հաշվեհարդարի տեսարանից:

Այգու գիտական տնօրենը հայտնել էր, որ-“Տվյալ ընձուղտի գեները ներկայացված են մեր բազմացման ծրագրում: Նա տեղ չունի մեր այգում ապրող  հոտում: Ընձուղտների բազմացման եվրոպական ծրագիրը համաձայնել է, որ նրան քնեցնենք”: Սակայն այգու աշխատողները հրաժարվել են քնեցումից, պատճառաբանելով, որ թմրեցնող  դեղը կարող է փչացնել միսը, որով  նրանք նախատեսել էին կերակրել վագրերին և  առյուծներին: Հանդիսատեսին համոզել էին, որ ընձուղտը չի հասցրել հասականալ թե իր հետ ինչ է կատարվում, նրան զբաղեցրել էին սիրելի ուտելիքով և կրակել էին:

Յորքշիրի կենդանաբանական այգին  նշել էր, որ ցնցված են իրենց գործընկերների որոշումից, նրանք հայտնել էին , որ ունեն ընձուղտների ժամանակակից ախոռ և կարող են ընդունել լրացուցիչ կենդանու:

Մարիուսին փրկել չկարողացավ նաև այն փաստը, որ կենդանիների պաշտպանները նրան փրկելու համար  հավաքել էին 27 հազար ստորագրություն: Պետք է նկատել, որ Կոպենհագենի կենդանաբանական այգում սա սովորական երևույթ է: Նմանատիպ պատճառով այնտեղ քնեցրել են արջերի, վագրերի և զեբրերի:

Անկախ

Առաջիկա 5 օրերին տեղումներ չեն սպասվում

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 12-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:

Երևանում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
   
 Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.50C (1979թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -23.60C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.80C

Ընկերություններ, որոնք չեն գանձում կենսաթոշակային 5% պարտադիր վճարը. «Դեմ եմ»

ոչ կուտակային կենսաթոշակին«Դեմ եմ»քաղաքացիական նախաձեռնության անդամները ցուցակագրում են այն ընկերությունները, որոնք 1974թ. հետո ծնված աշխատակիցներից չեն գանձում կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Ընդամենը մի քանի րոպեում մոտ 30 կազմակերպության անուն ենք իմացել, որոնց գործատուները կանգնած են իրենց աշխատողների կողքին»,- ասաց Տիգրանը:

Նրա խոսքով՝ նպատակն է կենսաթոշակային 5% վճարը գանձող գործատուներին ցույց տալ, որ հարկային մարմինը չի կարող ճնշել իրենց. «Ուզում ենք ցույց տալ, որ նախադեպեր կան, ու իրենք էլ կարող են օրինակ վերցնել ու չգանձել այդ գումարը: Գործատուները չվախենան, թե հանկարծ հարկայինն իրենց կճնշի: Հիմա սաղ հարկայինից են վախենում, դրա համար է խառնաշփոթ իրավիճակ»:

«Դեմ եմ» շարժման նախնական ցուցակը ներկայացնում ենք ստորեւ: Հատկանշական է, որ ցուցակում մեծ մասամբ ՏՏ ընկերություններն են:

1. LinkGard Systems LLC ,

2.WURTH ՍՊԸ

3. LTX-Credence

4. Armenian Software LLC

5. WEB LLC

6. Synopsys Armenia

7. American University of Armenia

8. ՀայՓոստ

9. Unicomp

10. Mentor Graphics

11. Macadamian

12. Dinamica Testing Centre

13. Հայաստանի Միջազգային Փոխադրողների Ասոցիացիա

14. Sonics Armenia

15. “X-ART” ՍՊԸ

16. Orange Armenia

17. ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոն

18. Questrade

19. Telegate Armenia

20. Amelia Mining company

21. IMPRESS LLC

22. NairiSoft

23. ԷդԱրթհաուսքընսալթինգ

24. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

25. TIGARBO ՍՊԸ

26. Ինտերմինացիոն ՍՊԸ

27 Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն ՍՊԸ

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

 Անկախ

Վահագն Չախալյանի հայտարարությունը Թուրքիայի հայ մտավորական Սևան Նիշանյանի ազատազրկման կապակցությամբ

վահագն չախալյան2014 թվականի հունվարի 2-ից ի վեր Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում է գտնվում Թուրքիայի քաղաքացի՝ ծագումով հայ լրագրող, մտավորական և մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նիշանյանը։

Ինչքան էլ ցավալի լինի, այսօր ամբողջ աշխարհում և նամանավանդ մեր տարածաշրջանում քիչ չեն ազատ խոսքի իրավունքի համար բանտում հայտնվող լրագրողներն ու մտավորականները ։ Սակայն Սևանի պարագային դա ավելի ցինիկ է ու պարսավելի՝ նկատի ունենալով, որ թուրքական իրավական համակարգը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման` 42 քառակուսի մետր անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով։ Եւ սա այն պայմաններում, երբ նույն պետության, Թուրքիայի Հանրապետությանը պատկանող խոշորագույն ընկերությունները Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում իրականացնում են բազմաթիվ անօրինական մեծածավալ շինարարական նախագծեր որոնցից մասնավորապես Կարս–Ախալքալաք երկաթգիծը, ՀԷԿ–ը եւ այլն. ։

Ընթացող տարբեր դատական գործերի առկայությամբ՝ թուրքագահ մտավորական գործչին տակավին սպառնում է ևս մինչև 50 տարի բանտարկություն:

Մեր գնահատմամբ, Սևան Նիշանյանին իրականում ազատազրկել են լոկ այն պատճառով, որ Թուրքիայի չգրված օրենքներով հայ մտավորականին չի՛ թույլատրվում ունենալ սեփական ազատ մտածողություն, նամանավանդ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին։

Կոչ ենք ուղղում Թուրքիայի իշխանություններին և միջազգային կառույցներին, ջանք չխնայել Սևանի նկատմամբ գործվող անօրինականությանը վերջ տալու համար։ Խոսքի ազատության իրավունքը և ժողովրդավարական այլ արժեքները մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղ համակեցության մեծագույն երաշխիքներն են։ Թույլ չտանք, որ անպատասխանատու ազգայնամոլ շրջանակներ խախտեն այդ նվիրական հավասարակշռությունը:

Վահագն Չախալյան
ք. Ախալքալաք, Վրաստան, 7 փետրվարի 2014 թ

Անկախ

Ինչպես օգնեց գործին Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը

նամականիշ2014-ին նամականիշների հավաքորդները հնարավորություն կունենան հարստացնելու իրենց հավաքածուները: Նախատեսվում է թողարկել մի շարք հայկական նոր նամականիշներ,  այդ թվում` մարզական թեմաներով:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ Յուրի Կուպալյանը հաստատեց, որ նախատեսվում է նաև մարզական թեմաներով նամականիշներ տպագրել: Կուպալյանը ֆիզիկական կուտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի բաժնի վարիչն է, պրոֆեսոր, նրա կազմած մարզական թեմաներով նամականիշների հավաքածուները օլիմպիական խաղերի օրերին կազմակերպված ցուցահանդես-մրցույթներում քանիցս պարգևների են արժանացել, այդ թվում` ոսկե:

Նա նշեց, որ թողարկվելու են նամականիշներ` նվիրված Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Չինաստանում անցկացվելիք պատանեկան օլիմպիական խաղերին: Հնարավոր են նաև մարզական այլ թեմաներով նամականիշներ: Դեռևս պլանը հաստատված չէ, միայն նախագիծն է:

Քանի որ նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ մարզական ստուգատեսներին նվիրված նամականիշները հիմնականում ուշացումով են թողարկվել, հաճախ այն ժամանակ, երբ դրանք ավարտված են եղել, հետաքրքրվեցինք, թե Սոչիում փետրվարի  7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական հերթական խաղերից առաջ այդ առումով ամեն ինչ կարգի՞ն է:

«Որպեսզի նմանօրինակ տհաճ անակնկալներից խուսափենք,  որոշվել էր, որ Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշների գեղաթերթիկը արտահերթ թողարկվի` 2013-ի 4-րդ եռամսյակում: Նպատակն այն էր, որ աշխատանքը կատարված լինի խաղերի մեկնարկից առաջ, որպեսզի նամականիշների հավաքածուներ կազմողներն այն ձեռք բերեն ստուգատեսի նախօրեին: Այդուհանդերձ, ամեն ինչ ձգձգվում էր, և վտանգ կար, որ գեղաթերթիկը 2013-ին չի պատրաստվի: Եվ ահա, գործին օգնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Քանի որ Ռուսաստանի նախագահը մեծ ուշադրություն է դարձնում Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստությանը, քաղաքական առումով շատ է կարևորում, որ ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի, խորհուրդ  տվեցի արագորեն այդ թեմայով գեղաթերթիկը պատրաստել և Ռուսաստանի նախագահի այցի ժամանակ այն նրան ցույց տալ: Կներկայացվեր, որ ոչ միայն նախապատրաստվում ենք մասնակցելու այդ ստուգատեսին, այլև քարոզչություն ենք ծավալել, նաև` նամականիշներ թողարկել: Այն դեպքում, երբ մի շարք երկրներ տարբեր խաղեր են սկսել, մտահոգվում են, որ Սոչիում անվտանգության երաշխիքներ չկան,  խաղերը լավ չեն կազմակերպվելու, նույնիսկ հայտնել են, որ պատվիրակներ չեն ուղարկելու մրցավայր: Եվ ահա, մեր մտահղացումն իրականացավ: Իսկ խնդիրը կարգավորվեց Հայաստանի ղեկավարության, արտգործնախարարության ներկայացուցիչների ակտիվ միջամտությամբ. 2-3 օրվա ընթացքում հարցը լուծվեց: Նամականիշների գեղաթերթիկն այնքան հաջող չէ, համենայն դեպս, ինձ դուր չի գալիս: Պատկերված են մեկական դահուկավազորդ և լեռնադահուկորդ, սակայն կարևոր է, որ այն ժամանակին տպագրվեց»,- պարզաբանեց Կուպալյանը:

Գեղաթերթիկը թանկ արժե` 1450 դրամ: Նամականիշներից մեկը` 1100 դրամ, մյուսը` 350 դրամ: Փաստորեն, գեղաթերթիկը նախատեսված է արտասահման ուղարկվող պատվիրված նամակի համար: Առիթն օգտագործվել է և բարձր գին սահմանվել:

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինին գեղաթերթիկը «Հայփոստի» ներկայացուցիչները ցույց են տվել նրա պատվին կազմակերպված ճաշկերույթից առաջ, որպեսզի ստորագրի ծրարների վրա: Պուտինը նայել է, ժպտացել և ստորագրել:

 

 

 

Էրոտիկ գովազդի հանար ավիաընկերությանը մեղադրել են սեքսիզմի մեջ,տեսանյութ

Air New ZealandAir New Zealand ավիաընկերությունը  թողարկել է գովազդային հոլովակ, որտեղ նկարահանվել են  բիկինի հագած արհեստավարժ  մոդելներ: Կիսաէրոտիկ տեսանյութը զայրույթ է առաջացրել ֆիմինիստուհիների մոտ, որոնք մեղադրել են նորզելանդական ավիաընկերությանը սեքսիզմի մեջ, հաղորդում է The Telegraph-ը:

Նորզելանդական հասարակության որոշ ներկայացուցիչների կարծիքով, հոլովակը, որտեղ աղջիկները դրախտային կղզում զբոսնում են բավականին բաց հագուստներով, զուգահեռ պատմելով   օդանավի վրա գտնվելու անվտանգության կանոնների մասին, վիրավորական է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

“Ասենք ես նստել եմ օդանավ, որպեսզի գնամ գործնական հանդիպման, որը շատ կարևոր է ոչ միայն ինձ համար, այլև իմ գործընկերների: Եվ ինչ եմ ես տեսնում: Ինձ հանգստացնում են տրոպիկական կղզում զբոսնող բիկինիով աղջիկները: Ինձ թվում է` դա տեղին չէ”,-հայտարարել է նորզելանդական համալսարանի պրոֆեսոր, ֆիեմինիստուհի Դեբորա Ռասելը:

Air New Zealand-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք չեն պատկերացրել, որ անմեղ հոլովակը կարող է որևէ մեկին վիրավորել: Սակայն  սա ընկերության թողարկած առաջին տեսահոլովակը չէ, որ առաջացնում է հասարակության զարմանքը:

Air New Zealand-ի  թողարկած նախկին հոլովակներից մեկում անվտանգության կանոնների մասին պատմում էին “Հոբիտ” ֆիլմի կերպարները, իսկ մի ուրիշում`ընկերության մերկ աշխատակիցները  ծածկված էին ներկի հաստ շերտով:

 

Անկախ

Պարսիկ գյուտարարների նոր գյուտը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

Սիամաք ԱլիզադեհՊարսիկ գյուտարարների կողմից ստեղծված «Ալքազոթ փլաս» և «Ֆեսվազոտ» պարարտանյութերը, որոնք օգտագործվելու են Հայաստանի գյուղատնտեսության մեջ, փոխարինելու են քիմիական պարարտանյութերին` մեծապես նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով պարսիկների նոր գյուտը` ասաց Հայաստանում այդ պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող «Արմեն Բիոթեք» ՍՊԸ տնօրեն Սիամաք Ալիզադեհը:

Նա նշեց, որ քիմիական պարարտացման ժամանակ բույսին տրված պարարտանյութն ամբողջովին չի կլանվում նրա կողմից, իսկ չօգտագործված մասը մնում է հողում: Իրենց կողմից մշակված տեխնոլոգիայի շնորհիվ մանրէներն օգնում են ստանալ անհրաժեշտ ֆոսֆորն ու ազոտը հենց բնական միջավայրից:

«Մենք ապահովում ենք օրգանիկ արտադրությունը և չենք աղտոտում շրջակա միջավայրը: Մեր պարարտանյութերի կարևորագույն հատկանիշներից մեկն էլ այն է, որ անվնաս է կենդանական և բուսական աշխարհի համար: Մենք խոստանում ենք պարարտանյութերի շնորհիվ ստանալ մշակաբույսերի ավելի մեծ արդյունք՝ քիմիական պարարտանյութերից մոտ 40-50% ավելի էժան գներով»,- ասաց Սիամաք Ալիզադեհը:

«Արմեն Բիոթեք» ՍՊԸ-ի գործերի կառավարիչ Վարդան Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ՍՊԸ-ն արդեն 15 տարի Իրանում զբաղվում է պարարտանյութերի արտադրությամբ, և ուսումնասիրելով համաշխարհային շուկան,  հարմար է գտել Հայաստանում կազմակերպել այդ արտադրությունը:

«Մենք Աբովյանում արդեն սկսել ենք պարարտանյութերի արտադրությամբ զբաղվել: Բանակցություններ ենք վարում ինչպես Հայաստանի հարևան երկրների, այնպես էլ մի քանի եվրոպական երկրների հետ արտադրանքը հայկական անունով այդ երկրների շուկաներ արտահանելու համար: Հույս ունենք, որ մեր արտադրանքը մեծ ծավալների կհասնի»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

 Անկախ