Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները ներկա չի լինի Սրգենտինա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպմանը

կկ9DBE70D167404710CC6599_h498_w598_m2Հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի ածխարհի առաջնության եզրափակիչը: Կմրցեն Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները ներկա չի լինի խաղին:Նա առողջական խնդիրներ ունի:

Դե Կիրշները հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստներին կըդնունի հայրենքի վերադառնալուց անմիջապես հետո:

 

 

Խաղաղ օվկիանոսում ուղևորափոխադրող նավ է շրջվել

strana-Vanyaty-390x290Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության կղզիների միջև նավարկող ուղևորափոխադրող լաստանավը հուլիսի 11-ին շրջվել է Էֆաթե կղզուց 3,5 կմ հեռավորության վրա: Նավում 41 մարդ է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

37 մարդու հաջողվել է փրկել: Մնացածի որոնումները շարունակում են մյուս ուղևորատար ու ձկնորսական  նավերը:

Վանուատուի հանրապետությունը խաղաղօվկիանոսյան պետություն է, որը գտնվում է Ավստրալիայից արևելք` 83 կղզիների վրա: Դրանցից ավելի քան 60-ը բնակելի են: Տրանսպորտի հիմնական տեսակը ոչ մեծ ուղևորատար նավերն են:

Անկախ

Սամի Խեդիրան չի ցանկանում թարմացնել աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ

սխSami_Khedira_7Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան, ազգությամբ թուրք Սամի Խեդիրան չի ցանկանում թարմացնել աշխատանքային պայմանագիրը:Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ կնքած նախկին պայմանագրով նա պետք է խաղա ևս մեկ տարի: Արքայական ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն ֆուտբոլիստը դեմ է դրան: Իսկ  մերժելու պատճառն անգլիական «Արսենալ» տեղափոխվելու ցանկությունն է:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է  կիսապաշտպանին գնել 24 մլն ֆունտ ստերլինգով: Խեդիրան շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ կստանա:

ԱՄՆ պետքարտուղարն անսպասելի Աֆղանստան է մեկնել

12013-08-13T180841Z_863070386_GM1E98E05VP01_RTRMADP_3_BRAZIL-pic4_zoom-1000x1000-30452-390x290 (1)ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ, նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո ճգնաժամ է առաջացել: Նա Քաբուլում հանդիպում կունենա նախագահ Համիդ Կարզայի ու պետական բարձր պաշտոնի երկու թեկնածուների` Աբդուլ Աբդուլայի ու Աշրաֆ Գանի Ահմադզադեի հետ, հաղորդում է  Вести.Ru-ն:

Շաբաթվա սկզբին Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախնական տվյալների համաձայն, նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ֆինանսների նախկին նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը, քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 56,44%: Իսկ երկրի նախկին ԱԳՆ նախարար Աբդուլա Աբդուլան   ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումները նշելով, հրաժարվում է իր պարտությունն ընդունել ու իրեն հաղթող է հայտարարել:

Վաշինգտոնում երկյուղում են, որ թեկնածուների միջև այդ տարաձայնությունը կարող է վերաճել զինված հակամարտության ու էլ ավելի բարդացնել  ստեղծված իրավիճակը:

Բարաք Օբաման արդեն հեռախոսազրույց է ունեցել Աբդուլա Աբդուլայի  ու Աշրաֆ Գանի Ահմադզայի հետ: Նա թեկնածուներին նախազգուշացրել է, որ Աֆղանստանը կարող է  մնալ առանց ամերիկյան օգնության, եթե  նրանցից ինչ որ մեկը փորձի իշխանությունը զավթել անօրինական եղանակով, նրանց խաղաղության կոչ է արել ու խորհուրդ է տվել բոլոր վիճելի հարցերը լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով:

Ալժիրցի Ջամել Հայմուդը կսպասարկի Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքկանների ֆուտբոլային մրցամարտը

3562Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 12-ին կկայանա 3-րդ տեղի համար մրցամարտը:Բրազիլիայի Ազգային մարզադաշտում ուժերը կչափեն Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքականները: ՖԻՖԱ-ն այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել ալժիրցի Ջամել Հայմուդին:

Աշխարհի առաջնությունում 43-ամյա մրցավարը սպասարկել է 3 հանդիպում՝ Հոլանդիա – Ավստրալիա (3:2), Կոստա Ռիկա – Անգլիա (0:0), Բելգիա – ԱՄՆ (2:1):

 

Էլինա Դանիելյանը բարելավեց դիրքը

էդDanielian-1Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում  Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, առավելության հասավ Եվգենյա Օվոդի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը սևերով զիջեց Նանա Ձագնիձեին: Մարիա Կուրսովան սպիտակներով հաղթեց Խայալա Իսգանդարովային: Իսկ Լիլիթ Գալոյանը սևերով առավելության հասավ Մարիա Կոուվացուի նկատմամբ: Շուշաննա Սարգսյանը սևերով խաղաղ դաշն կնքեց Հուդիտ Ֆոքսի հետ:

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 3,5-ական միավոր և 10-24-րդ տեղերը բաժանողների խմբում են: 4,5-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանում են  ուկրաինացի Նատալիա Ժուկովան, Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն և ռուսաստանցի Վալենտինա Գունինան:

Երևանցի արշավականները ԼՂՀ Այգեստանում են

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է  Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավը: Այս տարի արշավականները 110-ն են` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներ, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպության 14 անդամներ, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի 12 ուսանողներ, ովքեր, ի դեպ, Երևանի կողմից Ստեփանակերտին նվեր ուղարկված քանդակների հեղինակներն են:

Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավի մասնակիցներին ԼՂՀ-ում դիմավորել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը:

Արշավականները ճամբարում են Ստեփանակերտին մերձակա Այգեստան գյուղի մոտ և 4 օրում այցելելու են Ստեփանակերտ, Գանձասար, Շուշի, Քարինտակ, Ամարաս, լինելու են Նիկոլ Դումանի թանգարանում, ինչպես նաև հանրահայտ Տնջրի ծառ տեղանքում, որը անվանակոչված է ի պատիվ 2300-ամյա չինարի ծառի, որը ԱՊՀ տարածքում ամենատարեց կանգուն ծառն է ճանաչվել:

Արշավականների առօրյան հագեցած է լինելու. մասնակցելու են նաև մարզական խաղ-մրցույթների, ինչպես նաև Երևանի պատվիրակության հետ տարբեր միջոցառումների:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված <<Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի>> 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին  համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  այն կազմակերպությունները, որոնք ունեն`
1.համապատասխան ուսումնական տարածք,
2.որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ),
3.մշակված 90-110 ժամյա վերապատրաստման սեփական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
4.վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի` 2011 թվականի  սեպտեմբերի 20-ի թիվ 1057 Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
5.վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
•պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
•սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
•տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
•հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
•տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
•2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:
6.Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները  կարող են  մինչև  2014թ. օգոստոսի 11-ը, ժամը 18.00-ը ներառյալ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող  ձևաթղթերը:
Հասցեն` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն-3, 6-րդ հարկ:

Չինաստանում փոքրիկ երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է լճակը

bus-390x290Չինաստանի Հունան նահանգում զոհվել է 11 մարդ.նրանցից 8-ը` երեխա: Մանկապարտեզի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է լճակը, հաղորդում է  Lenta.ru-ն:

7-տեղանոց ավտոբուսից փրկարարները մի քանի ժամ անց դուրս բերեցին 8 երեխայի ու վարորդի դին: Ավելի ուշ գտան նաև երկու դաստիարակների մարմինները:

Վթարի փաստով հետաքննություն է սկսվել:

Անկախ

Օրացույցի այս օրը

571-Ազգաբնակչության համաշխարհային օրը: ՄԱԿ-ի 1987-ի հունիսի 11-ի տվյալներով, մոլորակի բնակչությունը կազմում էր մոտ 5 մլրդ մարդ,օրը պայմանականորեն անվանվեց 5 միլիարդի օր: Դրանից 2 տարի անց, 1989-ին ՄԱԿ-ը Ազգաբնակչության համաշխարհային օր սահմանեց հուլիսի 11-ը:

Բնակչության արագ աճը 60-ականներից ՄԱԿ-ին լուրջ անհանգստություն պատճառում: Աշխարհի բնակչությունը 1960-ից 1999 թիվը ավելացել է ավելի քան կրկնակի: Իսկ 2011-ի հոկտեմբերին ազդարարվեց, որ Երկրի բնակչությունը գերազանցել է 7 մլրդ-ի սահմանը:

2485–Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է:

Այսօր քաղցրի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Առաջին անգամ այն մտածել են նշել ֆրանսիացիները, 1995-ին:

 Անկախ

Ռուսական միգրացիոն քաղաքականությունը` երկսայրի սուր

միգրացիաՌուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Պարբերաբար ռուսական, նաև հայկական ԶԼՄ-ներով լուրեր են շրջանառվում այն մասին, որ աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան դժվարացվում է: Թվում է` ռուսական նոր միգրացիոն օրենքներն աշխատանքային միգրանտների համար անհաղթահարելի պատնեշներ են կանգնեցնում: Սակայն մեդալն ունի նաև հակառակ երես. միգրանտների համար մուտքը դժվարացնում են, սակայն այլ օրենսդրական փոփոխություններով ու ծրագրերով (օրինակ` «Հայրենակիցներ» ծրագիրը) երկիր մտնելու արգելքին դեմ առածների միջից զտում ու արդեն որպես քաղաքացի հավաքագրում են իրենց պետքականներին:
Այսպես, այս տարվա սկզբին ուժի մեջ մտան «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ` օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են ամեն 180 օրվա ընթացքում ընդամենը 90 օր գտնվել: Մեկ այլ օրենքով էլ վարչական և այլ իրավախախտում թույլ տված քաղաքացիներին 3-5 տարով արգելում են Ռուսաստան մուտք գործել:
Այս ֆոնին տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների «բանը բուրդ է», և առնվազն 60-80 հազար հայ ընտանիքներ զրկվեցին իրենց օրվա ապրուստից: Խնդիրն անհանգստություն առաջացրեց նաև պետական մակարդակով, և պաշտոնյաները գործի անցան:

Բայց այս խստացումներին զուգահեռ` ՌԴ-ում այլ օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Այսպես, նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության տարածքների բնակիչները, որոնք տիրապետում են ռուսերենին, կարող են 3 ամսվա ընթացքում հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել: Դա, սակայն, հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հրաժարվեն «օտար» պետության քաղաքացիությունից: Մեկ այլ օրենքով էլ խոշոր տուգանքներ սահմանվեցին այն անձանց համար, որոնք կթաքցնեն երկքաղաքացիությունը:

Հասկանալի է, որ այս պարագայում օրվա հացի խնդիր ունեցող բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք նախկինում արտագնա աշխատանքով էին ապրուստ վաստակում, կնախընտրեն ռուսական քաղաքացիությունը: Շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանից առանց այդ էլ մեծ ծավալի արտագաղթն ավելի կուժգնանա: Սակայն Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Yerkir.am-ին ասել է, որ «միգրացիոն գործընթացների վրա ի հայտ եկած նոր գործոնի ազդեցության որոշման համար օգտագործվում է առնվազն մեկ տարի ժամանակաշրջան»: Այսինքն` պետական մակարդակով, գոնե արտաքուստ, դեռ չեն անհանգստանում արտագաղթի հնարավոր աճից:

Հայ միգրանտների համար իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեցին նաև մեր պաշտոնյաները: Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ ռուսական կողմը հայ միգրանտների համար որոշակի արտոնություններ սահմանեց, որոնք կմեղմեն արգելքները և հայերին Ռուսաստանում նախկինի պես աշխատելու որոշակի հնարավորություններ կտան:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նախորդ ամիս հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` վարչական իրավախախտումներ թույլ տված հայ միգրանտների հանդեպ ՌԴ-ում այլևս պատժամիջոցներ չեն կիրառվի. «Պատժամիջոցները վերաբերել են 800 հազար մարդու, որոնցից 30 հազարը հայ են, և 70 հազար հայեր ռիսկի գոտում են գտնվում: Բայց ռուսական կողմը վստահեցրել է, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում այլևս հայ ազգի որևէ ներկայացուցչի հանդեպ նման պատժամիջոցներ չեն կիրառվելու, հայերի հանդեպ կկիրառվի ամնիստիոն վերաբերմունք»:

Ըստ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց գրանցման ՌԴ-ում գտնվել 30 օր: Դրանից երկար մնալու դեպքում հաշվառումն արդեն պարտադիր է: Արտոնյալ պայմանները գործում են նաև Հայաստան եկող ՌԴ քաղաքացիների համար: Նախատեսվում է նաև, որ ՀՀ քաղաքացիները, առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի կկարողանան աշխատել ՌԴ տարածքում: Նախատեսվում է, որ այս դրույթներն ուժի մեջ կմտնեն 2015-ի հունվարի մեկից: Սակայն երկու երկրների միջև համաձայնագիրը դա ավելի շուտ կիրառելու հնարավորություն է տալիս:

Իհարկե, նման պայմանավորվածությունները հարցի ժամանակավոր լուծում են: Որևէ մեկը վստահաբար չի կարող ասել, որ վաղը ՌԴ-ում օրենքի նոր փոփոխություն չի լինի, որն էլի կստիպի հայերին հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից կամ էլ գայթակղվել առաջարկված գրավիչ պայմաններից ու համալրել Սիբիրի բնակիչների շարքերը` լքելով Հայաստանը: Այս վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված կլինի մեր գլխին, քանի դեռ չունենք բավարար քանակությամբ աշխատատեղեր, ունենք գործազրկության բարձր մակարդակ և տրանսֆերտների հաշվին գոյատևող հազարավոր ընտանիքներ:

 

Արտագաղթի լավ պայմաններ հանուն արտագաղթի

Գևորգ Ավչյան«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Գոնե կիմանամ, որ ինձ չի հարգում օտարը, ոչ թե սեփական պետությունս

Օրերս հերթական մտերիմս լքեց Հայաստանը` 29-ամյա գործունյա, աշխույժ ու կյանքով լեցուն Արմանը: Նա բարձրագույն կրթություն ունի` բնակավայրերի կանաչապատման ու անտառատնկման մասնագիտացմամբ, շատ էր սիրում իր մասնագիտությունն ու հպարտանում դրանով, թեպետ երբեք իր մասնագիտությամբ չէր աշխատել ու չէր զբաղվել: Ու չնայած իր բարձրագույն կրթության դիպլոմում նշված մասնագիտությանը, Արմանը վերջին 3-4 տարիներին ձեռներեցությամբ էր զբաղվում, բավականին հաջող: Իսկ իր գործը սկսել էր պաղպաղակ պատրաստող փոքրիկ սարք վարձակալելով ու իրենց բակում պաղպաղակ վաճառելով, այնուհետև պաղպաղակի տաղավարի կողքին ավելացրել էր դարակաշար ու նաև միրգ-բանջարեղեն էր վաճառում: Մի քանի ամիս հետո արդեն խանութ վարձեց, որտեղ վաճառում էր ոչ միայն պաղպաղակ, միրգ ու բանջարեղեն, նաև ձուկ, գինի, գարեջուր, խեցգետին: Աշխատանքից ու եկամտից էլ գոհ էր, արդեն փոքրիկ բիզնեսն ընդլայնելու ծրագրեր էր մտմտում: Մեկ էլ անցյալ տարի մի օր լսեցի, որ Արմանն իր խանութը փակում է: Հարցրի պատճառը, պատասխանեց կարճ ու տրամաբանական. դրանից մեկ տարի առաջ իր խանութում հաճախորդի պակաս չէր զգացվում, հաճախորդներն էլ ավելի շատ գնումներ էին կատարում, իսկ այդ տարի «բակի ժողովրդի մեծ մասն արտագաղթեց, հիմա հաճախորդ չկա, խանութ մտնողներն էլ խնայելով են գնումներ անում, մարդիկ փող չունեն: «Անցյալ տարվա համեմատ էս տարի օրական 3-4 անգամ քիչ առևտուր եմ անում, արդեն ձեռքի փող էլ չեմ կարողանում աշխատել»:
Խանութը փակելուց հետո Արմանը վերջին մեկ տարում մի քանի մանր-մունր գործեր էլ արեց ձեռքի հետ: Շատ փոքր քանակով` մեկ ուղևորի ուղեբեռի չափով, ավտոմեքենայի քսայուղ էր բերում հարևան Վրաստանից ու հարմար գներով վաճառելով` գլուխը պահում, բայց մի օր, չնայած սահմանին բոլոր հարկերն ու տուրքերը մուծում էր, պարզվեց, որ ինչ-որ մեկը խոշոր քանակներով ներկրում է այդ քսայուղերը, ու Արմանի պես «մանր-մունր» ներկրողներին արդեն չեն թույլատրում նման ապրանք բերել երկիր: Հետո էլի ինչ-որ բաներ մտմտաց, ու մի էլ օրերս հանկարծակի զանգեց` «Գնում եմ, աղբե՛ր, երևի էլ չեմ էլ գա»:

Եվ Արմանը գնաց Ռուսաստան` Մոսկվա` իր չսիրած ու երբևէ չարած գործով զբաղվելու` կահույքի արտադրամասում աշխատելու: Մեկնելու օրը, սակայն, ինքնաթիռի թռիչքից մի քանի ժամ առաջ սիրտը մի լավ բացեց:
«Տեսնում եմ, որ ով գնում ա ու դրսում սկսում անել էն, ինչ որ Հայաստանում էր անում, հաջողության ա հասնում, աղբեր, գիտես` երբեք չեմ մտածել Հայաստանը թողնելու մասին, բայց դե ինչ անեմ: Հիմա հնարավորություն ա բացվել, կանչում են, հարազատ մարդ ա, հազար անգամ կանչել ա, չեմ գնացել. էս անգամ որոշեցի` գնամ: Գիտեմ, որ էնտեղ ինձ չեն հարգելու, վերաբերվելու են որպես գաստարաբայտերի, բայց էդ ոչինչ: Համ էլ ի՞նչ տարբերություն, մեկ ա, էստեղ էլ իմ պետությունն ինձ չի հարգում: Ավելի լավ ա գնամ ու հոգուս մխիթարանք լինի, որ օտարի պետությունը ինձ որպես օտարի չի հարգում, ու հենց տենց էլ պիտի լիներ, քան գիտակցեմ, որ սեփական պետությունը, չինովնիկները ինձ չեն հարգում: Ստեղ չեմ մնում, Հայաստանը թող ձեզ մնա, ավելի ճիշտ` մեր չինովնիկներին, թող մենակ իրանք մնան էս երկրում»,- արագ-արագ վրա էր բերում Արմանը, բայց երկու տարեկանից նրան ճանաչելով` աչքերի մեջ տեսնում էի, որ ոչ թե ինձ է փորձում համոզել, այլ իրեն…

Սուս, պետությունը մտածում է «միգրանտների» մասին

Հրանուշ Խառատյանը նշում է նաև, որ ո՛չ հասարակության և ո՛չ էլ իշխանությունների կողմից արտագաղթը երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել իր իրական ծավալներով ու պատճառահետևանքային կապերով:

Մի՞թե, կարծես թե լավ էլ ընկալել է, նույնիսկ որոշ քայլեր էլ է ձեռնարկել գիտաժողովներից, ձևական ուսումնասիրություններից, հայտարարություններից բացի: Բայց, իհարկե, հակառակ մտայնությամբ` արտագաղթը խթանելու: Հակառակ դեպքում կառավարությունը հուլիսի 3-ին չէր հաստատի ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտին վերաբերող երկու համաձայնագիր:

Առաջին համաձայնագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո երկու երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Մինչ այս համաձայնագիրը գործող կանոնների համաձայն` ՌԴ մեկնելիս մեր քաղաքացին պարտադիր 7 օրվա ընթացքում պետք է հաշվառման կանգներ, ու եթե այդ ժամկետը խախտվում էր, առաջանում էին անցանկալի հետևանքներ, ընդհուպ մինչև մուտքի արգելք 3 տարի ժամկետով:

Երկրորդ համաձայնագիրն ավելի տարողունակ ու կարևոր հարցեր է լուծում: Կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ աշխատանքային գործունեության թույլտվության:
«Այսօր մեր քաղաքացին, որպեսզի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, դիմում է համապատասխան մարմիններին` ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, և արդյունքում որոշում է կայացվում կա՛մ դրական, կա՛մ բացասական` թույլատրել կամ մերժել: Այս համաձայնագրով այդ թույլտվությունը մեջտեղից հանվում է, այսինքն` աշխատաշուկան դառնում է միասնական. ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կունենա, այնպես էլ Հայաստանի քաղաքացին»,- համաձայնագրերի էությունը լրագրողներին բացատրեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Երկրորդ համաձայնագրով սահմանվում է նաև, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում է, որ անձն օրինական է գտնվում ՌԴ տարածքում, և ոչ միայն անձը, այլև նրա ընտանիքի անդամները: Այս առումով էլ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետն ընդգծում է. «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր շատ քաղաքացիների համար դյուրություններ կբերեն»:

Այսինքն` դյուրություն կբերի ոչ միայն ՀՀ քաղաքացու` արտագնա աշխատանքի մեկնելու, այլև ընտանիքը հետը տանելու` արտագաղթելու հարցում:
Հայաստանից հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, որոնց ընտանիքը մնում է այստեղ, տարեկան գոնե մեկ անգամ գալիս է Հայաստան` հարազատներին տեսակցելու: Վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումները, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ կամաց-կամաց փորձում են, թեկուզ դժվարությամբ, իրենց ընտանիքներն էլ տանել, այդպիսով թե՛ տարեկան մեկ անգամ Հայաստան գալու հետ կապված դժվարություններն ու ծախսերը քչացնելու, թե՛ աշխատած գումարը երկու տեղ` իրենց ու ընտանիքի վրա առանձին-առանձին չծախսելու նկատառումներից ելնելով: Ու եթե աշխատանքային միգրանտի համար ընտանիքը հայրենիքի հետ ամենաուժեղ կապն է, ապա այժմ այս համաձայնագրերով այդ աշխատողը հնարավորություն կստանա իր ընտանիքը նույնպես օրինական հիմունքներով Ռուսաստան տեղափոխելու, ինչն էականորեն կազդի արտագաղթի ծավալների վրա:

 

Դդմիկը մայոնեզով

OLYMPUS DIGITAL CAMERAԲաղադրությունը
2 ոչ մեծ դդմիկ
2 ճ/գդալ մայոնեզ
2 պինդ խաշած ձու, աղ, կանաչի:
Պատրաստման եղանակը
Դդմիկը խաշել աղ արած ջրի մեջ 10-15 րոպե, քամել, հովանալուց հետո կիսել ու գդալով մի քիչ միջուկից հանել: Փոսիկների մեջ լցնել խոշոր խորանարդներով ձվի, կտրատած կանաչու և մայոնեզի խառնուրդը:
Նույնը կարելի է անել տապակած դդմիկով և փաթաթել ռուլետի նման:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ

7426Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ և հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ և կազմակերպված համայնք: «Հպարտ եմ, որ դուք կարողացել եք ձեր գործունեությամբ ոչ միայն հայաշունչ մթնոլորտ պահել, ոչ միայն ձեր զավակներին ասել, որ իրենք հայ են` լինելով Ուրուգվայի քաղաքացի, այլ նաև հարգանք եք վայելում և վաստակել եք այդ հարգանքը Ուրուգվայի մնացած բոլոր քաղաքացիների կողմից: Մենք իրարով ենք հզոր, մենք միասին ենք հզո, և մենք միայն միասին կարող ենք հասնել մեր ազգային իղձերի կատարմանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ ՀԲԸՄ Նուբարյան վարժարանում հանդիպում է ունեցել Ուրուգվայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար ՀՅԴ և Հայ դատի Ուրուգվայի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը, բարերար Կարապետ Փիլավջյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել սենատոր Ռաֆայել Միկելինին և Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Մարտինես Ուելմոն: Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել նրանց և մաղթել հաջողություններ:

Ավարտելով պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Չիլիի Հանրապետություն:

 

Թուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Էքմելեդդին ԻհսանօղլուԹուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն այսօր պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրան հարց է ուղղել «Թարաֆ» թերթի հայազգի սյունակագիր Հայկո Բաղդադը: «Դուք միջազգային հարթակներում պաշտոններ զբաղեցրած մի անձ եք և Թուրքիայի նախագահ լինելու պարագայում մոտ ժամանակներում Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը 1915 թվականի դեպքերի 100–ամյակն է լինելու և այս հարցը օրակարգային կլինի և միջազգային հարթակներում, և Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Դուք համաշխարհային իրավունքի տեսանկյունից ինչպես եք գնահատում 1915 թվականի դեպքերը: Ի՞նչ կասեք հրապարակված ցավակցական ուղերձի մասին: Արդյո՞ք այն թերի է, չափից ավելի է, թե՞ բավարար»,-հարցրել է Բաղդադը Իհսանօղլուն: «1915 թվականին եղած ցավալի դեպքերը մեզ միշտ վշտացրել են և շարունակելու են վշտացնել: Ես շատ լավ եմ հիշում, երբ 1970–ականներին, որպես համալսարանի դասախոսական կազմի երիտասարդ անդամ, մասնակցում էի մշակույթի նախարարության միջոցառումներին և սերտ կապեր ունեի արտգործնախարարության հետ: Այս երկու նախարարությունների միջոցառումներին մասնակից լինելով տեղյակ եմ նաև հարցի էությանը: Կառավարության ցավակցական ուղերձը ճիշտ և տեղին էր: Թուրքիան այս հարցը պետք է լուծի համբերատարությամբ, սառնասրտությամբ` օգտագործելով դիվանագիտության և գիտության բոլոր ճանապարհները: Այս պահին ավելին չեմ ուզում ասել»,-պատասխանել է Իհսանօղլուն:

Անկախ

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է գերեվարված ադրբեջանցիների զենքերը

դիվերսանտդիվերսանտՔանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և դիվերսանտ..մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին:

Երևանի «Միկան» ավելի նամուսով պարտվեց մրցակցին, քան Երևանի «Փյունիկը» և Գյումրիի «Շիրակը»

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մրցաշարում Երևանի «Միկան» ավելի նամուսով պարտվեց մրցակցին, քան Երևանի «Փյունիկը» և  Գյումրիի «Շիրակը»:

Ինչպես արդեն հայտնել ենք, վերջիններս մրցակիցներին երկու խաղի արդյունքով զիջել են ընդհանուր 1:6 հաշվով:

«Միկան» երկու հանդիպումների արդյունքով զիջեց Խորվաթիայի «Սպլիտին»` 1:3 հաշվով:

Երևանում կայացած պատասխան խաղում «Միկան» հաղթում էր 1:0 հաշվով, սակայն 88-րդ րոպեին գնդակ բաց թողեց՝ 1:1: Մրցակցի հարկի տակ հայկական ակումբը պարտվել էր 0:2 հաշվով:

 

Տեխնիկական արդյունքներ

Որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Միկա» – «Սլիտ»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Սարգիս Կարապետյան, 45+1 – Մատե Բիլիչ, 88

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզի կարկտահարված դաշտեր

10.07.14ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր ՀՀ կառավարության նիստում  վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով  մեկնել  էր  Լոռու մարզ`ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:   Փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի և Վանիկ Ասատրյանի   ուղեկցությամբ նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթանհամայնքներում, ուր   կարկուտը վնասել է  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

Տուժած բոլոր տնտեսություններում   նախարարը  զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ  կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու  և  ՀՀ կառավարություն ներկայացնելու համար ստեղծվել է  մարզային հանձնաժողով, որի վերջնական ամփոփումների հիման վրա էլ, անհատական մոտեցումով  և ըստ վնասի արձանագրված չափի,  կազմակերպվելու է տուժած գյուղացիների օժանդակությունը:

Մինչ այդ  մարզպետարանը  կարճ ժամկետում պետք է  հաշվարկի  և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի  աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:

Գյուղացիների կողմից բարձրացված  մյուս  հարցերին ընթացք տալու համար, նախարարըխոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին:

Անկախ

«Փյունիկը» և «Շիրակը» Եվրոպայի լիգայի մրցաշարում երկու խաղի արդյունով մրցակիցներին զիջեցին միևնույն` 1:6 հաշվով

Եվրոպա լիգաarm136333175562Հայկական ֆուտբոլային երկու ակումբ` «Փյունիկը» և «Շիրակը», անփառունակ ավարտեցին մրցելույթները Եվրոպայի լիգայի որակավորման մրցաշարի առաջին  փուլում` մրցակիցներին երկու խաղաի արդյունքով զիջելով միևնույն 1:6 հաշվով:

«Փյունիկը»   Ղազախստանի «Աստանային»  Երևանում պարտվել էր 1:4 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ զիջեց 0:2 հաշվով:

Գյումրիի «Շիրակը»  Կարագանդայում մրցեց ղազախական «Շախտյորի» հետ և պարտվեց 0:4 հաշվով: Գյումրիում կայացած առաջին խաղում մերոնք զիջել էին 1:2 հաշվով:

 

Տեխնիկական արդյունքներ

Որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

 

 

«Աստանա» (Ղազախստան) – «Փյունիկ»՝ 2:0 (առաջին խաղ՝ 4:1)

Ջոլչիև, 13, Շոմկո, 79

 

«Շախտյոր» (Ղազախստան) – «Շիրակ»՝ 4:0 (առաջին խաղ՝ 2:1)

Անդրեյ Ֆինոնչենկո, 12, 49, Ուլան Կոնիսբաև, 29, Նիկոլա Պոկրիվաց, 45+1

Ուկրաինայում ադրբեջանական ընտանիքի 4 անդամ գերի է վերցվել

4Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զինյալները գերի են վերցրել ադրբեջանական ընտանիքի 4 անդամներին: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է ադրբեջանցի գործարար, Ուկրաինայի քաղաքացի Ռամիզ Գասիմովը:
Նա ընդգծել է, որ Սնեժնի քաղաքում նախ գերի են վերցրել  իր ավագ եղբորը՝ Ռովշան Գասիմովին, նրա կնոջն ու որդուն, ապա մյուս եղբորորդուն՝ 18-ամյա Էլվին Գասիմովին:

“Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչների օգնությամբ մեզ հաջողվեց ազատ արձակել իմ եղբորը՝ Ռովշանին, և նրա ընտանիքին: Նրանց ծեծի են ենթարկել: Իմ մյուս եղբորորդին դեռ գերության մեջ է: Մենք տեղյակ չենք, թե ինչ է նրանց հետ տեղի ունենում: Զինյալները որևէ պահանջ չեն ներկայացնում”,- ասել է նա:
Ռովշան Գասիմովն տեղեկացրել է, որ նրանք Դոնեցկում ֆերմա ունեն:
Ըստ վերջին տեղեկությունների` Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության, դրանում ներքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցչի և տեղի իրավապահ մարմինների ջանքերով 18-ամյա գերին` Էլվին Գասիմովը, ազատ է արձակվել:
Անկախ