Բանգլադեշի մայրաքաղաք Դակայի մերձակա Սավար շրջանում երեկ 8 հարկանի բիզնես կենտրոնի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 238-ի: Փրկարարական աշխատանքերի արդյունքում, որոնք դեռ շարունակվում են, հաջողվել է փրկել 12 հոգու, իսկ 40-ը ողջ լինելով հանդերձ, դեռ գտնվում են փլատակների տակ: Փրկարարական աշխատանքները գլխավորող գեներալ Մուհամեդ Շիքդերը նշել է, որ այդ 40 հոգին գտնվում են շենքի 4-րդ հարկում՝ սեղմված վիճակում:
Թուրքական «Anadolu»-ը գրում է, որ դեպքից մեկ օր առաջ, ոստիկանությունը շենքի վրա խորը ճաքեր տեսնելով, պահանջել էր ազատել Ռենա Պլազան, որտեղ մոտ 2 հազար մարդ է աշխատում: Սրան արձագանքել էր շենքում գտնվող մի բանկային գրասենյակ՝ ազատելով տարածքը, սակայն սրան հակառակ տեքստիլ արտադրության գործարանների բանվորները շարունակել էին իրենց աշխատանքը:
Daily Archives: April 26, 2013
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը խոսել է երկրում տիրող վիճակի մասին
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ երկրում շարունակվող կոնֆլիկտը տանում է պետության մասնատմանը: Նա վստահություն է հայտնել, որ Իրաքում գոյություն ունեցող կոնֆլիկտը կլուծվի խաղաղ ճանապարհով: Ալ Մալիքը, ընդգծելով Հավիջում և այլ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կործանարար բնույթը, հիշեցրել է, որ Ղուրանը մուսուլմաններին զգուշացնում է հեռու մնալ ինտրիգաներից:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ալ Մալիքի համոզմամբ՝ ժողովուրդն ու բանակը մեկ են, և կառավարությունը թույլ չի տա խառնվել անվտանգության ուժերի կամ բանակի գործունեությանը: Վարչապետը հայտարարել է նաև, որ Ալ-Քաիդան և Բաաս կուսակցությունը ժողովրդի թշնամիներն են, ովքեր իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Միջացառումը համախմբել էր Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, հրեական եկեղեցիների առաջնորդներին, Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները:
Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեր Զուլումյանը, Ստրասբուրգի քաղաքապետի ներկայացուցիչ Անրի Դրեյֆուզը եւ Ֆրանսիայում հրեական կառույցների ներկայացուցչական խորհրդի ներկայացուցիչ Պիեր Լեւին:
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց պատմության այս դառը էջին, որն անխոս անդառնալի հետք է թողել յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա` միաժամանակ կոչ անելով առավել համախմբածության չարիքներին դիմակայելու համար:
Հանրապետության հրապարակից երթն այնուհետեւ շարժվեց դեպի Ստրասբուրգի սբ. Մադլեն եկեղեցի, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեւոր պատարագ:
“Արյունների ժամանակն անցել է. ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու”. Վլադիմիր Գասպարյան
Ավարտվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փակ խորհրդակցությունը ոստիկանության Գյումրիի բաժանմունքում: Ոստիկանապետը պատասխանել է լրատվամիջոցների մի քանի հարցերի:
Մասնավորապես անդրադառնալով ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներին` նշել է. “Գյումրիում ունենք, չեմ վախենում օգտագործել, երկու կլան, որոնք չգիտեմ ինչի շատ երկար տարիներ արնահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլևս, ավարտվեց դարաշրջանը. Զոռբայությունն այլևս Հայաստանի Հանրապետությունում և Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն էն մարդիկ, ովքեր զենքով ու արյունով են լուծում խնդիրները”:
Ոստիկանապետը նաև մեկնաբանել է, թե ինչու է խոսել գյումրեցիների գողական մտածելակերպի մասին և նշել, որ իր խոսքը կիսատ է մնացել.
“Զանգում են իմ առաջին տեղակալին` պատգամավորներ, պաշտոնապար անձիք, որոնք ասում են` էդ տղերքին մի տարեք-բերեք էլի, իրանք լավ տղերք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել` հիմա պատգամավոր եք, թե գողական, արա: Բոլոր տեղերում էլ կան սրիկաներ, բարեպաշտ մարդիկ, խոնարհ մարդիկ”, – հենց այս իմաստով է արտահայտվել:
“Դարեր շարունակ մեր մեջ եղել են որդեր, սրիկաներ, որոնք տարանջատել, բաժանել, արյունի են գնացել: Արյունների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը: Եկել է արդեն այն ժամանակը, որ արյունով, զոռբայությամբ ոչինչ չի լուծվի: Եվ ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու”, – հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը, ապա շարունակել, – “Ես քրիստոնյա մարդ եմ, ես խաղաղության կողմնակիցն եմ, ես արյունի կողմնակից չեմ: Բայց քրիստոնյա լինել չի նշանակում, որ մատաղացու գառներ ենք: Քրիստոնյա լինել նշանակում է, որ ամեն ինչ արվում է արդար և ճշմարիտ. և’ հանդուրժող ենք, և’ ներող ենք, և’ հասկացող ենք: Երբ Տիրոջը հարցնում են` ճիշտ է, որ յոթ անգամ կարելի է մարդուն ներել: Տերը պատասխանում է` յոթ անգամ յոթանասուն էլ կարող եմ ներել, եթե հասկանում է: Ցավոք սրտի, չեն հասկանում տկարամիտները, զոռբաները, արյունով հարցեր լուծողները. բոլորը պետք է մեկուսացվեն հասարակությունից: Չի լինելու ներողամտություն, հանդուրժողականություն, չի լիենլու գթասրտություն: Ես գտնում եմ, որ գթասեր պետք է լինել հասարակության նկատմամբ, այլ ոչ թե հանցագործի նկատմամբ”, – իր խոսքը եզրափակել է ոստիկանապետը:
Իրանցի տղամարդը դատարանի որոշմամբ ստիպված է եղել կնոջ համազգեստով քայլել փողոցներով
Քուրդ տղամարդը Իրանում ստիպված է եղել կնոջ զգեստ հագած քայլել փողոցներով, քանի որ դատարանը նրան նվաստացնելու համար այդ պատիժն էր սահմանել:
Ավելի քան 150 քուրդ տղամարդիկ ընդդիմանալով այս պատժի սեռային բնույթին տարածել էին կնոջ համազգեստով իրենց լուսանկարները:
Այդ շարժման կարգախոսն էր «Կին լինելը նվաստացում կամ պատիժ չէ»:
Ականատեսների խոսքերով տղամարդուն ստիպել էին կնոջ ազգային կարմիր, համազգեստով քայլել փողոցներով:
Ըստ Gay Star News-ի լրոգրողի` այս կերպ իշխանությունները նախազգուշական նոտա են հղել հանրությանը` ավելացնելով, որ սա առաջին անգամ է, որ Իրանի իշխանությունները տղամարդուն նվաստացնելու համար կնոջ համազգեստ են հագցնում:
Տղամարդը այս տարօրինակ պատիժը կրել էր ապրիլի 15-ին, իսկ Facebook-յան ակցիան սկսվել է ապրիլի 18-ին և այն արդեն ունի 9.000 հետևորդ:
Կանայք այս ակցիային միացել են` տղամարդու զգեստներ հագնելով:
Պատժին ի պատասխան Իրանի պառլամենտի 17 անդամներ ստորագրել են արդարադատության նախարարությանը ուղղված փաստաթուղթ` այս քայլը որպես ողջ մահմեդական կանանց վիրավորող արարք որակելով:
Գյումրիի կրակոցների գործով անչափահաս է ձերբակալվել
Այսօր լրատվամիջոցներին ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի մասին նոր մանրամասներ է ներկայացրել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Իրավապահ մարմինների կողմից շարունակվող օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում այսօր ոստիկանություն է ներկայացվել կրակոցներից վիրավոր Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) անչափահաս որդին` Գևորգ Խաչատրյանը: Նա ձերբակալվել է. կասկածվում է ապօրինի զենք կրելու և պահելու մեջ:
Ըստ եղած ապացույցների`Գևորգ Խաչատրյանը կրակոցներից հետո հայտնվել է դեպքի վայրում` կրելով AK 74 տեսակի ինքնաձիգ:
Հավելենք, որ երեկոյան Գյումրի էր եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և փակ խորհրդակցություն անցկացրել ոստիկանության Գյումրիի բաժնում, որի մասնակցել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, Գյումրու բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քննչական բաժնի ներկայացուցիչներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կրակոցների գործով ոստիկանություն է ներկայացել և խոստովանել իր մեղքը` Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը: Վերջինս նույնպես ձերբակալված է:
Վ.Ղուկասյանը ևս վնասվածքներ է ունեցել, ինչը հաստատվել է նաև Գյումրիի “Ճերմակ” հիվանդանոցում անցած բուժզննմամբ:
Ջասթին Բիբերի շրջագայության ավտոբուսի մեջ հայտաբերվել է թմրանյութ
Շվեդիայի ոստիկանությունն ասել է, որ կանադացի փոփ աստղ Ջասթին Բիբերի շրջագայության ավտոբուսի մեջ հայտնաբերվել է թմրանյութ:
Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերը
Բրիտանական երգչուհի Էյմի Ուայնհաուսի կյանքի մասին նկարահանվող փաստագրական ֆիլմը կներկայացնի հանգուցյալ աստղի չցուցադրված կադրերը:
Grammy-ի հնգակի մրցանակակիր երգչուհին մահացել է 2011 հուլիսին 27 տարեկան հասակում ալկոհոլի թունավորումից: Երկար տարիներ նա կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրանյութերից:
NBCUniversal-ի Focus Features International ստորաբաժանումը հայտնել է, որ օգտագործելով չցուցադրված նյութերը, այն կներկայացնի Էյմիի տաղանդն
իր իսկ շուրթերով, ինչպես նաև նրա ողբերգական պատմությունը:
Ֆիլմը բրիտանացի ռեժիսոր Ասիֆ Կապադիա և պրոդյուսեր Ջեյմս Գեյ-Ռիիսի համատեղ արտադրությունն է:
Նրանց նկարագրությամբ Ուայնհաուսը «մի ամբողջ սերնդի մեջ մեկ անգամ ծնվող տաղանդ է, ով իրեն է հրավիրում ամենքի ուշադրությունը»: