Գյումրիում կբացվի Վահան Չերազի կիսանդրին

Vahan_cherazՍ.թ. մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, Գյումրիի մանկավարժական ինստիտուտում տեղի է ունենալու  Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած անվանի գործիչ Վահան Չերազի կիսանդրու բացման, ինչպես նաև ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի լսարանը Վահան Չերազի անունով կոչելու հանդիսավոր արարողությունը:

Վահան Չերազի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Անկախ-ի հետևյալ հոդվածում:

 

Անկախ

Ադրբեջանը հրաժարվում է “Կոկա-Կոլա”-ից. “Հագին”

2Բաքվում խոշոր սուպերմարկետների ցանցերը դադարեցրել են համագործակցությունը “Կոկա-Կոլա” ընկերության հետ և հրաժարվում են վաճառել նրանց արտադրանքը, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Բիզիմ յոլ” (Մեր ճանապարհը) թերթին:

Ըստ տեղեկության՝ պատճառն այն է եղել, որ Ադրբեջանում ընկերության ներկայացչությունը թողարկել է զովացուցիչ ըմպելիքի մեծ խմբաքանակ, որոնց շշերի վրա տպված է եղել NiDA ադրբեջանական “հեղափոխական” կազմակերպության տարբերանշանը:

Ըստ կայքի՝ ընկերությունը ներկայում ակտիվ բանակցություններ է վարում՝ իր արտադրանքը շուկա վերադարձնելու համար: Այդ նպատակով Ադրբեջան են եկել “Կոկա-Կոլա”-ի գլխավոր գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ “Կոկա-Կոլա”-ն զովացուցիչ ընպելիքի մեծ խմբաքանակ է թողարկել, որոնց վրա տպված է եղել NiDA-ի տարբերանշանը: Դա իրականացվել է “Կոկա-Կոլա”-ի նոր ակցիայի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին իրենց տարբերանշանը տպել զովացուցիչ ընպելիքի շշերի վրա՝ որոշակի չափով գումար վճարելու դեպքում:

Իր հերթին ընկերությունը հերքում է “NiDA”-ի տարբերանշանով զովացուցիչ ըմպելիքների շշեր թողարկելու տեղեկությունը՝ սոցկայքերում զետեղված լուսանկարը կեղծ համարելով:

Ուկրաինայում 15 ապստամբ է զոհվել սահմանային բախումների հետևանքով

ukraine-prorussiarebelsՈւկրաինայի ներքին գործերի նախարարի օգնականը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանագծում կառավարական ուժերի հետ բախման հետևանքով առնվազն 15 ռուսամետ ապստամբներ են զոհվել:

Անտոն Հերաշենկոն հեռուստատեսությամբ հայտնել է, որ Ուկրաինայի սահմանապահները հինգշաբթի բախվել են Ռուսաստանից բեռնատարներով ներթափանցած զինված մարդկանց հետ, որոնք փորձել են հատել Մարինևկա գյուղի սահմանը:

Հերաշենկոն նշել է, որ հարձակվողներին  աջակցել են շուրջ հարյուր ապստամբներ, որոնք ժամանել են Ուկրաինայից: Բախումների հետևանքով վիրավորվել է Ուկրաինայի զորքերի հինգ զինվոր և սպանվել 15 ապստամբ, որոնց մարմինները տեղափոխվել են մոտակա քաղաք:

Այնուամենայնիվ նրա հայտարարած թվերը դեռևս չեն հաստատվել:

Մահացել է կոմպոզիտոր Յուրի Վարումը

varumԿոմպոզիտոր, երգահան, ռուսական էստրադայի աստղ Անժելիկա Վարումի հայրը Յուրի Վարումը մահացել է ԱՄՆ-ում,  հայտնել է նրա փեսա Լեոնիդ Ագուտինն իր ֆեյսբուքյան էջում:

“Մենք վիշտ ունենք: Մահացել է Յուրի Վարումը: Հիվանդությունը, դաժան ու անողոք, ոչ միհույս չթողեց, որ նա մեզ հետ լինի այս աշխարհում, այս հողի վրա: Նա կդառնար 65 տարեկան”,գրում է Ագուտինը:

Կոմպոզիտոր Յուրի Վարումը ծնվել է 1949-ի հոկտեմբերի 8-ին, Բելառուսում:

“Մեզ համար շատ դժվար է: Մեզ բոլորիս, մեր մեծ ընտանիքի ու հատկապես կնոջս համար”,-հավելել է Ագուտինը:

Անկախ

ԶԼՄ.Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայում ճգնաժամը կարգավորել 3 ամսում

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել 3 ամսում, իսկ երդմնակալությունից հետո մտադիր է  հակամարտությունների կենտրոն` Դոնբաս այցելել` իրավիճակը շտկելու իր պլանը ներկայացնելու նպատակով: Դրա մասին այսօր գրել է  «Կոմերսանտ» թերթը` հղում անելով Պորոշենկոյին շրջապատող աղբյուրներին:

538f3ae4-4b94-4e72-4b94-4e7da69780f9.photo.0Պորոշենկոն մտադիր է ճգնաժամը կարգավորելու խաղաղ ծրագիր ներկայացնել ու հունիսի 7-ին նշանակված երդմնակալության ժամանակ մեծ համաներում առաջարկել: Նա հայտնել է, որ մտադիր է ապակենտրոնացում անցկացնել ու տեղեկացրել է, որ այդ պլանի մշակման շուրջ բանակցություններ է վարում ԵՄ-ի, Կանադայի ու ԱՄՆ-ի հետ:

ԱԳ նախարարի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Չալին թերթին պատմել է, որ  ճգնաժամի կարգավորման պլանում «3 ուղղություններ են ուրվագծվում». երկրի ներսում համաձայնության ձեռքբերման խաղաղ միջոց, ժնևյան կամ ավելի ներկայացուցչական ձևաչափում միջազգային երկխոսության օրակարգ, կոնկրետ քայլեր Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններում: Միջազգային երկխոսության շրջանակներում Պորոշենկոն հույս ունի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև  քաղաքական պլանում  ու Բրյուսելի ու Մոսկվայի միջև ` տնտեսական փոխզիջման հասնել:

« Միայն այս 3բաղկացուցիչները հաշվի առնելով կարելի է հասնել ապաէսկալացիայի, կարգավորել իրավիճակն Ուկրաինայի ներսում ու նրա շուրջ»,-պարզաբանել է նախկին դիվանագետը:

Անկախ

Հարգանքի տուրք՝ Արամ Խաչատրյանի հիշատակին

հարգանքի տուրքԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոնում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծաղկեպսակ է դրել մեծանուն երաժշտահանի շիրիմին: Քաղաքապետի տեղակալի հետ միասին Պանթեոն էին այցելել նաև  քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները, ինչպես նաև մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաներ։

Անդրադառնալով Արամ Խաչատրյանի վաստակին` Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է մեծանուն կոմպոզիտորի ունեցած դերակատարումը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում և ընդգծել, որ արվեստում թողած նրա հարուստ ժառանգությանը քաղաքակիրթ աշխարհում գնահատվել ու գնահատվելու է մշտապես:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բնակարանային գողը հարձակվել է իրեն նկատած տանտիրոջ վրա և վնասվածքներ պատճառել

ոստիկանություն3Հունիսի 5-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Վանիկ Կ.-ին և 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 05.00-ին, 1974 թ. ծնված Երվանդ Մ.-ի տնից գողություն կատարելու նպատակով` 2-րդ հարկի բաց պատուհանից մտել են ներս, սակայն Անդրանիկ Հ.-ին նկատել է տանտիրոջ որդին` 1995 թ. ծնված Վանիկ Մ.-ն և փորձել բռնել նրան, որի ժամանակ Վանիկ Կ.-ն իր մոտ եղած կռփազենքով հարվածել է Վանիկ Մ.-ի գլխին` պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև պատուհանից ցատկել ներքև և իրեն սպասող Անդրանիկ Հ.-ի հետ միասին դիմել փախուստի:
Վանիկ Կ.-ի անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել է կաշվե պատյանով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը 19,3 սմ, շեղբինը` 8,5 սմ, իսկ անդրավարտիքի գրպանից` այլ քաղաքացու անձնագիր:
Ժամը 08.25-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ճակատային գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վանիկ Մ.-ն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

 

Մոտոցիկլետի վարորդը ընթացքի ժամանակ վայր է ընկել

մոտոցիկլՀունիսի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց «Յամահա R1» մակնիշի մոտոցիկլետից, ընթացքի ժամանակ, վայր է ընկել վարորդը և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 5-ից 6-ը)

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 9, կողոպուտի, խուլիգանության, յուրացման, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

«Միասին ապրի՛ր և պարի՛ր» հայ-թուրքական պարային նախագիծը Դիարբեքիրից շարժվում է դեպի Երևան (տեսանյութ)

parԹուրքիայից և Հայաստանից մի խումբ երիտասարդներ երկու երկրների միջև երկխոսության կամուրջ կառուցելու նպատակով որոշել են պարել: «Միասին ապրի՛ր և պարի՛ր» անունը կրող նախագիծն  օրերս մեկնարեց Դիրարբեքիրում: Յուրաքանչյուր երկրից տասական երիտասարդ սովորում և ներկայացնում են ազգային պարեր: Առաջին համերգը, որը տեղի է ունեցել Դիջլեի համալսարանի համերգասրահում, հանդիսատեսի կողմից մեծ հավանության է արժանացել: Համերգին մասնակցել են նաև ուդահար Երվանդ Բոստանջըն և դիարբեքիրցի դենգբեժները (աշուղ):

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ հայ-թուրքական պարային խումբը փոքրիկ շրջագայություն կունենա Թուրքիայում և Հայաստանում: Մասնավորապես նրանք համերգ են ունեցել Դիրաբեքիրում, Մուշում, այսօր հանդես կգան Վանում, հունիսի 8-ին՝ Դողուբայազիտում, հունիսի 10-ին՝ Գյումրիում, հունիսի 11-ին՝ Վանաձորում և Սպիտակում, հունիսի 12-ին՝ Դիլիջանում: Համերգաշարը կեզրափակվի հունիսի 13-ին Երևանում: Նախագծի համակարգող Զեքերիա Դունդարը, խոսելով ծրագրի մասին, նշել է. «Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Մենք մշակույթային բազմազանություն ենք ներկայացնում: Ցուցադրում ենք Հայաստանի և Թուրքիայի ժողովրդական պարերի մի ընտրանի: Ծրագրի մասնակցիներից ոչ մեկը պրոֆեսիոնալ պարող չէ»:

20 տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն ՀովհաննիսյանՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգևորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում երեկվա հետգրության ընկալման առումով.

1. Դա ընկավել է որպես  հրավեր, մինչդեռ դա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ են բարձրացնում, քննադատություններ անում, այդ հոխորտացողներից գրեթե ոչ ոք իրական պատրաստակամություն չի հայտնում:
2. Իրականում մենք որևէ մեկի կարիքը չունենք: Ոչ մեկ անգամ է ասվել եւ ավելորդ չեմ համարում նորից ասել. ՊՆ են դիմում հազարավոր նվիրյալներ, իրական նվիրյալներ ` անկախ այդ դիվերսիաներից ու զոհերից: Սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, և բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է:
3. Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Կասպրչիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ:
4. Պարզ է, որ դուք ավելին եք պահանջելու և դա շատ լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ, որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են:
5. Դարձյալ շնորհակալություն անհանգստության ու պահանջկոտության համար: Վստահ եղեք, որ պաշտպանության գործն իրականում կատարողը հաստատ կրկնակի է զգում պաշտպանությունն ավելի լավը դարձնելու կարևորությունը:
6. Մեր անվտանգության ապահովողը մնում ենք մենք և մեր ԶՈւ-երը, բոլոր տեսանելի քայլերը, որոնք երբեմն դուք քննադատում եք անհրաժեշտություն են, սակայն դրանք չեն փոխարինում զենքին ու զորքին, միայն լրացնում են:

Ադրբեջանցի զինվորները վթարի են ենթարկվել

1Ադրբեջանցի զինծառայողներն ավտովթարի են ենթարկվել: Ըստ տեղեկության՝ դեպքը գրանցվել է Գորանբոյի շրջանի տարածքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

“BMW” մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է զինծառայող Հազար Մոբիլ օղլու Հասանովը, հարվածել է ճանապարհի արգելապատնեշին: Արդյունքում վարորդը և մեքենայում գտնվող մեկ այլ զինծառայող Ասքեր Ալիևը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Զվարթնոցի շենքը կպաշտպանեն լեհ կինեմատոգրաֆիստները և ռոբոտները (տեսանյութ)․ Մենք ենք այս քաղաքի տերը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրել է լեհ կինեմատոգրաֆիստներին՝ աջակցել Զվարթնոց օդանավակայանի արժեքավոր շենքի պահմանման գործում։ Հայտնի է, որ 80-ականներին Զվարթնոցի եզակի ֆուտուրիստական շենքում է նկարահանվել լեհական «Պան Կլյաքսայի արկածները» ֆանտաստիկ կինոնկարը (ռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկի)։ Կից տեսանյութում ներկայացված է մասնավորապես ռոբոտների մարշը Զվարթնոցի տարածքում։

Այն ժամանակ Զվարթնոցի շենքն ընտրվել է նկարահանումների համար՝ որպես նմանը չունեցող և առանձնահատուկ տիեզերական հմայք ունեցող կառույց։

Եվրոպացի մասնագետները զարմանքով են իմացել շենքը քանդելու ծրագրերի մասին և դիմելու են եվրոպական մշակութային ժառանգության պահպանման մարմիններին՝ Զվարթնոցի քանդումը թույլ չտալու համար։

Զվարթնոց օդանավակայանի հին շենքը Հայաստանի նորագույն պատմության եզակի ճարտարապետական նմուշներից է և մասնագետները բազմիցս խոսել են դրա նշանակության մասին։ Բացի այդ, շենքի քանդման համար բացի ֆինանսական արդարացումներից չկա որևէ օրինական հիմք։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կտրականապես դեմ է Զվարթնոցի աշտարակի քանդմանը և ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ մշակութային ժառանգության այս անգնահատելի օրինակը պահպանվի։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Չինաստանում ռազմական ինքնաթիռ է վթարվել

698505ՉԺՀ-ի ՌԾՈՒ-ին պատկանող ինքնաթիռ է վթարվել Չժեցզյան գավառում` մարզական թռիչքի ժամանակ:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական ՌԾՈՒ-ի Արևելյան նավատորմիղին պատկանող ինքնաթիռը վթարվել է երեկ երեկոյան, Իու քաղաքից ոչ հեռու, լեռնային տեղանքում:

Աղբյուրի տվյալներով, վթարի վայրում  գետնի վրա ավերածություններ ու զոհեր չեն եղել: Ւնքնաթիռի տեսակն են ճշտում հիմա, իսկ օդաչուների  ճակատագիրն անհայտ է:

Ներկայում անձնակազմի որոնողական աշխատանքներ են տարվում: Զինվորականները պարզում են, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում վթարի պահին:

Լոռիում երկու բնակարան են խուզարկել

ոստիկանությունԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արեն Մ.-ի տանը. հեռուստացույցի տակդիրում հայտնաբերվել են 2 դանակ, տան մոտ գտնվող փայտյա պահարանից` 1 դանակ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ, «ՏՆՏ-11-49» տիպի նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակի 4 պայթուցիչ, «48-80-676» տիպի պայթուցիչ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Արեն Մ.-ն հայտարարել է, որ վերը նշվածը 1990 թ. իրեն է տվել համադասարանցի Իգոր Բ.-ն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իգոր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Նույն օրը նույն դատարանի որոշումով` ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները 1971 թ. ծնված Վահե Մ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ ննջասենյակի զգեստապահարանում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթի:
Վահե Մ.-ն հայտարարել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

 

Սեյրան Օհանյանը դեսպան Կասպրչիկին կոչ է արել քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ

սեյրան ՕհանյանԱյսօր` հունիս 6-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպան Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

 

Լեհաստանի հարավում ուղևորատար 2 ավտոբուսներ են բախվել իրար

APTOPIX Germany Bus CrashԼեհաստանում, Օպոլե քաղաքի շրջանում 2 ավտոբուսներ միմյանց են բախվել, հաղորդում է  Утро.ru.-ն:

Տեղեկություն կա, որ մի ավտոբուսն Ուկրաինայում գրանցված համարանիշով է եղել:

Նախնական տվյալներով, ուկրաինական համարանիշով ավտոբուսը А4 հատվածում բախվել է լեհական ավտոբուսին ու ավտոբուսներից մեկն այրվել է:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ՃՏՊ-ում 7 մադ է զոհվել, 5-ը վիրավովել են, 3-ը վիճակը շա ծանր էն:

Տուժածներին հիվանդանոց են հասցրել փրկարարական ուղղաթիռներով:

Անկախ