Անգլիկան եկեղեցին կին եպիսկոպոսներ կունենա

140714163336_church2_624x351_reutersՊատմության մեջ առաջին անգամ անգլիկան եկեղեցու Գլխավոր սինոդը կանանց թույլատրել է եպիսկոպոս դառնալ: Հիմա այդ հարցը քննարկվելու է խորհրդարանում, որը սովորաբար չի խառնվում եկեղեցու ներքին գործերին:

Սինոդը կին եպիսկոպոս ունենալու հարցի շուրջ ոորոշում է ընդունել Յորքի համալսարանում 5-ժամյա քննարկումներից հետո: Առաջարկը պաշտպանել է ինչպես Քենթրբերիական արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, այնպես էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այնպես որ, արդեն այս տարվա վերջին հնարավոր է, որ առաջին անգամ  եպիսկոպոսի աստիճան կին ստանա:

Անկախ

Ավակով.Դոնեցկի մարզում աշխատանքից հեռացվել է 585 միլիցիոներ

o_950973Գերագույն Ռադայի նշանակած ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում «Ուկրաինային ծառայելու ու երդմանը հավատարիմ մնալու ստուգումների առաջին փուլի» արդյունքներով, աշխատանքից հեռացվել է  միլիցիայի 585 հավաստագրված  աշխատակից:

«Նրանց մեծամասնության նկատմամբ համապատասխան  քրեական գործեր կհարուցվեն»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է Ավակովի խոսքը: Նա նաև հավելել  որ  242 աշխատակիցներն էլ, որ  բյուլետեն ունեն, լրացուցիչ կստուգվեն:

Ավելի վաղ Ավակովը սպառնում էր, որ միլիցիայի հավատարմագրման արդյունքում, որն ինքն անց է կացնելու Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, կփոխվի անձնակազմի մինչև 80%-ը:

Անկախ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն անսպասելի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

o_981989Անսպասելի պաշտոնաթողություն Մեծ Բրիտանիայի կառավարությունում.ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես The Guardian-ն է հայտնում, ավելի քան 4 տարի այդ պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը հիմա պատրաստվում է գլխավորել Համայնքների պալատը, իսկ հաջորդ ընտրություններից հետո`  վերջնականապես ավարտել քաղաքական կարիերան ու թոշակի անցնել, հաղորդում է “Россия 24” հեռուստաալիքը: Ով է նրա իրավահաջորդը լինելու` առայժմ հանելուկ է:

Բալթիկ ծովի հատակից գտել են հանքային ջրով լցաված աշխարհի ամենահին շիշը

world’s oldest bottle1Լեհերը Բալթիկ ծովի հատակում գտել են հանքային ջրով լցված աշխարհի ամենահին շիշը:

Լավ վիճակում գտնվող 200-ամյա տափաշիշի կավե պատին դրոշմված է «Selters» անունը:

Լեհ հնագետները 30 սմ երկարություն ունեցող շիշը հայտնաբերել են Լեհաստանի ափի մոտ Գդանսկի ծովածոցում 12,2 մ խորությամբ գտնվող նավաբեկության վայրում:

world’s oldest bottle1806-1830թթ-ների ընթացքում արտադրված շիշը հազվագյուտ գտածո է, քանի որ այդ շրջանի արտադրության դրոշմված տափաշշերը կա՛մ գարեջուր, կա՛մ գինի են պարունակում:

Հնագետ Թոմաշ Բեդնարցը հայտնել է, որ իրենք չեն բացել շիշը և համոզված չեն, թե ինչ կա դրա մեջ և ինչ համ ունի 200 տարվա ջուրը:

Շշից բացի՝ թիմը հայտնաբերել է նաև կերամիկայի մասեր և սպասք:

Բեդնարցը նշել է, որ հնարավոր է, որ շշի մեջ «Selters»-ի արտադրության օրիգինալ ջուր է:

Selters-ը հանքային ջուր արտադրող գերմանական ընկերություն էր, որը 19-րդ դարում հայտնի էր Եվրոպայի հարուստների շրջանում:

 

ԱՄՆ դեսպանատունը ադրբեջանցի իրավապաշտպանի նկատմամբ կայացված դատավճիռը չափազանց կասկածելի է համարում

ԱՄՆԱՄՆ-ի դեսպանատունը Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում գործող “Կատարյալ քաղաքացի” կրթական կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի` 6 տարով ազատազրկման կապակցությամբ հայտաարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ադրբեջանում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության վրա ազդող ևս մեկ իրադարձություն. Գյանջայում հասարակական կազմակերպության նախագահ Հասան Հուսեյնլիին 6 տարով ազատազրկելու դատավճիռ է կայացվել: Խուլիգանության համար մեղադրանքը չափազանց կասկածելի է”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:

Ըստ հայտարարության` Բաքվում ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցել է Հուսեյլիի հետ ուսանողների փոխանակման և անգլերեն լեզվի դասավանդման հարցում: Ընդգծելով Հուսեյնլիի փափուկ բնավորությունը` դեսպանատունը անհնարին է համարում այն, որ  ըստ հետաքննության` իրավապաշտպանը Գյանջայի բնակչին դանակահարել է:

Հիշեցնենք, որ Հասան Հուսեյնլին մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին:

Անկախ